Ամերիկյան հատուկ ծառայությունները կասկածյալներին կտտանքների են ենթարկել.Օբամա

o_984412Բարաք Օբաման Սպիտակ տանը կոնֆերանս է անցկացրել, որի ընթացքում պատմել է, որ 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկությունից հետո ԱՄՆ հատուկ ծառայությունները կասկածյալներին կտտանքների են ենթարկել: «Մենք շատ բան ճիշտ ենք արել, սակայն մենք մի քանիսին կտտանքի ենք ենթարկել:-Խոստովանել է նախագահը:-Մենք արել ենք բաներ, որոնք հակասում են մեր արժեքներին»:

Ջորջ Բուշը, ԱՄՆ նախկին նախագահը 09-11-ի ահաբեկչության կասկածյալների նկատմամբ թույլատրել էր կիրառել «հարցաքննության վարման  դաժան մեթոդներ», մասնավորապես` քնից զրկելն ու  ջրահեղձության «էֆեկտը»: Օբաման նախագահելու իր առաջին ժամկետի ժամանակ արգելել էր նման մեթոդներ կիրառելը, հաղորդում է “Интерфакс“-ը:

Առաջիկայում Սենատը կհրապարակի ԿՀՎ-ի` ահաբեկչության մեջ կասկածվողների նկատմամբ  աշխատանքում կիրառված չարշահումների ուսումնասիրման արդյունքները: Պատրաստվող փաստաթուղթն արդեն սկանդալի կենտրոնում է հայտնվել.հետախուզության տնօրեն Ջոն Բենանը սենատին խոստովանել է, որ ԿՎՀ-ի աշխատակիցները լրտեսել են զեկույցի հեղինակներին, զննել նրանց համակարգիչներում պահվող փաստաթղթերը: Բրենանն օրենսդիրներին ներողություն է հայտնել: Օբաման էլ իր հերթին հայտնել է, որ լրիվ վստահում է ԿՀՎ-ի ղեկավարին:

Բրազիլիայում Ճապոնիայի վարչապետին ուղեկցող ավտոմեքենան ՃՏՊ-ի մեջ է հայտնվել

дтп-390x290Լատինական Ամերիկայի երկրներով շրջագայող Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին ուղեկցող ավտոշարասյունը Բրազիլիայի Սան Պուլուում  հայտնվել է ՃՏՊ-ի մեջ, հաղորդում է Вести.ru-ն:

Արագընթաց մայրուղու վրա 3 մեքենաների բախման հետևանքով տուժել է  պատվիրակության 12 անդամ` Ճապոնիայի ԱԳՆ-ի աշխատակիցներ: Բոլորը հոսպիտալացվել են թեթև վնասվածքներով: Ինքը` վարչապետը, ում մեքենան   վթարի մեջ չի հայտնվել ու անվնաս վերադարձել է հյուրանոց:

Հաղորդվում է, որ ավտոշարասյունը վերադառնում էր պաշտոնական միջոցառումից: Սինձո Աբեն այս շրջագայության ժամանակ այցելել է Մեքսիկա, Տրինիդադ ու Տոբագո, Կոլումբիա, Չիլի ու Բրազիլիա: Իսկ մեկ օր առաջ  Բրազիլիայի նախագահի Դիլմա Ռուսեֆի հետ բանակցություններ են տեղի ունեցել:

Մարտունիում գործարկվել է առաջին օն-լայն ռադիոն

ռադիոմարտունիԳեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչները և աշխարհի ցանկացած ծայրում ապրող մարդը, որ կուզենա տեղեկանալ Մարտունու անցուդարձին, այսուհետ կարող է լսել «ՌադիոՄարտունի» օն-լայն ռադիոն: Հուլիսի 23-ին գործարկվեց առաջին օն-լայն ռադիոկայանը Մարտունու կյանքի և անցուդարձի մասին:
Գաղափարի հեղինակը քաղաքի բնակիչ, լրագրող Լիանա Հովհաննիսյանն է: Նա պատմում է, որ նման գաղափար վաղուց է ունեցել, դեռ 2012-ից ձեռքի տակ եղած միջոցներով ձայնագրում ու հանրությանն էր ներկայացնում իր գործունեությունը քաղաքացիական սեկտորում: Երբ 2013-ին «Մարտունի ինֆոտունը» (ծրագիր է, որն իրականացնում է «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ն «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի հետ) «ինֆոգաղափար» սոցիալական նորարարական գաղափարների հավաք հայտարարեց, Լիանան Մարտունիում ռադիո ստեղծելու իր ցանկությունը ձևակերպեց և ներկայացրեց:
Ժյուրիի անդամները, ի թիվս այլ գաղափարների, հավանության արժանացրին նաև Լիանայի ծրագիրը և ֆինանսավորում հատկացրին ռադիոտեխնիկա ձեռք բերելու համար:
Մեկնարկը տրվել է http://www.spreaker.com/ ռադիոտիրույթ տրամադրող կայքում: «Առանձին ռադոհոսթին կտեղափոխվենք, երբ ունենանք անհրաժեշտ քանակով մշտական ունկնդիրներ, հետևողներ և իհարկե ֆինանս»,- ասում է Լիանան:
Ասում է, որ առայժմ պլանավորել է շաբաթական երկու հաղորդում եթեր հեռարձակել: Իրադարձային նյութերից բացի, կպատրաստվի ու եթեր կհեռարձակվի թեմատիկ շարք` նվիրված Մարտունու տարածաշրջանին:
Լիանան ասում է, որ «ՌադիոՄարտունու» հիմնական նպատակը տեղական ռադիո ստեղծելն է. աշխարհագրական դիրքով պայմանավորված` մարդիկ զրկված են հայաստանյան ռադիոհաճախականությունները լսելու հնարավորությունից, ռադիոընդունիչը լավագույն դեպքում կարողանում է որսալ հանրային ռադիոն և բազմաթիվ թուրքական ու քրդական հաճախականություններ:
լիանա«Ռադիոն ցանկանում էի ստեղծել տեղեկատվական տեխնոլոգիաներ օգտագործելով, որպեսզի այն լոկալ թեմաներ մատուցելով` չմնա տեղային մակարդակում, այլ հասանելի լինի բոլորին, աշխարհի տարբեր անկյուններում: Վերջին հաշվով դրսում մեծ թվով մարտունեցիներ են ապրում, ցանկանում էի ռադիոյի միջոցով ինչ-որ կերպ նրանց էլ հաղորդակից դարձնել իրենց հարազատ օրրանին»:
«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Անահիտ Գևորգյանը կարևորում է օն-լայն ռադիոյի գոյությունը մարտունեցիների կյանքում, ասում է, որ սա հեռանկարային նախաձեռնություն է, որը կոչված է օգնելու մարդկանց կողմնորոշվելու առօրյա լրատվահոսքում, որում մեծ տեղ են զբաղեցնում սուտ լուրերը, ապատեղեկատվությունը: Նրա խոսքով`«ՌադիոՄարտունին» կդառնա հարթակ, որտեղ ամեն մարտունեցի կկարողնա իր համայնքի մասին ստույգ և հակիրճ տեղեկատվություն ստանալ:
Առաջին թողարկումից հետո հեղինակը բազմաթիվ դրական արձագանքներ է ստացել թե՛ մարտունեցիներից, թե՛ ոչ մարտունեցիներից: Արձագանքերից ոգևորված` Լիանան պլանավորում է ակտիվ գործունեություն ծավալել և «ՌադիոՄարտունու» համար լայն լսարան հավաքել:

Թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընը Հրանտ Դինքի դերակատարին է փնտրում

film  Թուրք հայտնի ռեժիսոր Ֆաթիհ Աքընը 2015 թվականի մասին պատմող իր նոր` «Սպի» ֆիլմի մասին Ակօս»-ի հետ զրուցելիս պատմել է, որ մեկ այլ ֆիլմի սցենար է գրել 2007 թվականին Ստամբուլում սպանված հայ լրագրող Հրանտ Դինքի մասին: Աքընը խոստովանել է, որ ոչ մի թուրք դերասան չի համաձայնվում մարմնավորել Դինքի կերպարը: Այս խոստովանությունից հետո սոցիալական մեդիայում լայն քննարկումներ են ծավալվել: Արձագանքել են նաև թուրք դերասանները: Մասնավորապես հայտնի դերասաններ Ռըզա Քոջաօղլուն և Սարփ Աքքայը ցանկություն են հայտնել խաղալ այդ դերը: Քոջաօղլուն իր «Twitter»-յան էջում գրել է` «Եթե տարիքս համապատասխանի, շատ կուզենամ», իսկ Աքքայը` «Երանի ես կարողանայի խաղայի» բառերով է արտահայտել իր մեծ ցանկությունը:

ԱՄՆ-ը անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանի լարվածությամբ

baku     Ադրբեջանում ամերիկյան ներկայացուցիչ Դերեկ Հորգանը հայտնել է, որ ԱՄՆ-ը անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածության պատճառով: Նա նշել է, որ ցավում է երկկողմանի կորուստների համար և որ անհրաժեշտ է անմիջապես հաղթահարել այդ լարվածությունը: Հորգանը հիշեցրել է, որ այդ ուղղությամբ կողմերը պետք է աշխատեն ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ միասին:

 

ԱՄՆ ԱԳ նախարարը օգնություն է խնդրել Թուրքիայի և Քաթարի իր գործընկերներից

 Ջոն Քերի   ԱՄՆ արտգործնախարար Ջոն Քերին օգնություն է խնդրել Թուրքիայի ԱԳՆ Ահմեդ Դավութօղլուից և Քաթարի ԱԳՆ Էլ Աթիյեյից: Քերին զանգահարել է իր գործընկերներին` խնդրելով շտապ քայլեր ձեռնարկել ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված իսրայելցի սպային ազատ արձակելու համար: Հայտնի է նաև, որ Քերիին այս հարցով դիմել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: Վերջինս տեղեկացրել է, որ պաղեստինցիները երկու իսրայելացի զինվոր են սպանել և մեկին առևանգել են ժամանակավոր զինադադարի մասին համաձայնությունից հետո: Նեթանյահուն վճռականորեն հայտարարել է, որ Իսրայելը անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի բոլոր նրանց նկատմամբ, ովքեր ահաբեկում են իրենց քաղաքացիներին:

Ջեյմս Ուորլիքը կոչ է արել հարգել զինադադարը

Ջեյմս ՈւորլիքԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը իր մտահոգություններ է հայտել ղարաբաղաադրբեջանական շփման գծում լարվածության և հրադադարի խախտման դեպքերի կապակցությամբ:

Նա, մասնավորապես, Թվիթերի իր էջում գրել է. “Մենք լրջորեն մտահոգված ենք շփման գծի երկայնքով վերջերս հրադադարի խախտման դեպքերի աճով: Զինադադարը պետք է հարգել”:

Ադրբեջանը փակել է Վրաստանի հետ սահմանը. “Հագին” կայք

սահմանԱդրբեջանը տեղաշարժի համար փակել է վրաց-ադրբեջանական սահմանը Լագոդեխի հատվածում: Այս մասին հայտարարել է Վրաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Իրինա Իմերլիշվիլին, տեղեկացնում է “Հագին” կայքը` հղում կատարելով վրացական ԶԼՄ-ներին:

 

“Ինչպես հայտնում է ներքին գործերի նախարարության Սահմանապահ վարչությունը, սահմանը փակ է միայն այն մեքենաների համար, որոնք չեն համապատասխանում Ադրբեջանի օրենսդրությանը: Օրենքն ընդունել է ադրբեջանական կողմը: Որևէ այլ արգելք սահմանին չկա: Այդ օրենքն ընդունվել է արդեն վաղուց, և հայտարարվել էր, որ սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից”, – հայտարարել է Իմերլիշվիլին:
Հարկ է նշել, որ Ադրբեջանում օրենք է ընդունվել, համաձայն որի սահմանափակվում է մինչ 2005 թվականն արտադրված ամերիկյան ու եվրոպական, ինչպես նաև՝ մինչ 2011-ն արտադրված ճապոնական մեքենաների մուտքը:
 

Նյու Դելիի փողոցներում կապիկի նման հագնված մարդիկ վախեցնում են մակականերին

Hindu worshipper in a Hanuman monkeyՆյու Դելիի կենտրոնական հատվածում մի խումբ մարդկանց բարձր աշխատավարձ են վճարում փողոցներում կապիկ ձևանալու համար:

Մոխրագույն և սպիտակ գույնով ներկված դեմքերով տղամարդիկ իրենց պահում են կապիկների լանգուր տեսակի նման, որպեսզի վախեցնեն մակականերին, որոնք ներխուժում են տներ, ուտելիք գողանում և վախեցնում բնակիչներին:

Այսպիսով, Նյու Դելիի քաղաքային խորհուրդը որոշել է նրանց դեմ հանել լանգուր տեսակի կապիկներ՝ չնայած, որ դրանք լանգուրի տեսք ընդունած մարդիկ են:

Ծրագիրն, ըստ երևույթին, լավ է աշխատում:

Ըստ Times of India-ի՝ տղամարդիկ ոչ միայն լանգուրի տեսք են ընդունել, այլև իրենց կապիկի նման են պահում: Նրանք դուրս են ցատկում թփերի, ծառերի հետևից և վախեցնում մակականերին՝ նրանց քշելով քաղաքից:

Մարդկանց կերպարանափոխման սովորույթը սկսվել է այն բանից հետո, երբ նախկինում Դելիի փողոցներում իրական լանգուրների էին օգտագործում մակականերին վախեցնելու համար: Սակայն Հնդկաստանի կառավարությունն օրենք ընդունեց, ըստ որի արգելվում էր լանգուրներին գերության մեջ պահել, ուստի մակակաները հետ վերադարձան քաղաքի փողոցներ:

Նյու Դելիի քաղաքային խորհուրդը բազմաթիվ բողոքներ է ստացել պրոֆեսիոնալ կապիկ բռնողներին և նրանց լանգուրներին քաղաքից հեռացնելու վերաբերյալ, ուստի որոշել է վարձել մարդկանց, որպեսզի վախեցնեն կապիկներին:

 

Անկախ