Ռուսաստանի բևեռային շրջաններում ձկնորսության գնացած զբոսաշրջիկները և նրանց ուղեկցորդը մահացել են ինքնաթիռի անիվների հարվածից

The helicopterԵրեկ հեռավոր ռուսական բևեռային շրջաններ ձկնորսության գնացած երկու բրիտանացի զբոսաշրջիկները զոհվել են ուղղաթիռի վթարից:

Երկու տղամարդիկ և նրանց ռուս զբոսավարը զոհվել են ուղղաթիռի տուրբինի պտտվող անիվների հարվածից:

Մոտավոր 60 տարեկան երկու բրիտանացիները գնացել էին Մուրմանսկից 145կմ հեռավորության վրա գտնվող Կոլյան թերակղզի ձուկ որսալու:

Ռուս պետական պաշտոնյաները հնչեցրել են նրանց անունները, սակայն արտաքին գործերի նախարարության գրասենյակը դա դեռևս չի հաստատի, մինչև կապ չհաստատվի զոհվածների հարազատների հետ:

Ինքնաթիռը վեր բարձրանալիս հանկարծ թեքվել է մի կողքի վրա և հարվածել մոտակայքում իրենց ռուս ուղեկցորդի հետ կանգնած երկու տղամարդկանց:

Օդաչուն նշում է, որ ինքը 25 տարվա թռիչքային փորձ ունի և նույնիսկ վթարի է ենթարկվել, որի ժամանակ վնասվածքներ է ստացել:

Դեռևս պարզ չէ` ինքնաթիռը քամու պատճառով է թեքվել, թե տեխնիկական խնդիրներ է ունեցել:

Սովետական միության տարիներին այս շրջան այցելությունները արգելվում էին, սակայն այժմ այն սաղմոնների որսալու շրջագայությունների հիմնական ուղղություն է համարվում, որտեղ այցելում են բազմաթիվ զբոսաշրջիկներ աշխարհի տարբեր երկներից:

Զբոսանքների կազմակերպիչների խոսքով՝ այդ տարածքում ձկնորսություն չի իրականացվել և ձկնորսները մեկ շաբաթվա ընթացքում կարող են բռնել ավելի քան 100 սաղմոն:

Հիմնական ձկնորսական ժամանակաշրջանը հունիսից օգոստոս ընկած հատվածն է, երբ այստեղ օրը 24 ժամ ցերեկ է լինում, իսկ տարվա երեքից չորս ամիսները գետերը ամբողջովին սառած են լիում:

Արաբագետ. «Հայերը տեղ չունեն բորբոքված կրքերով Մերձավոր Արևելքում: Սուննի-շիա հակամարտությունը Մերձավոր Արևելքում և հայկական համայնքների ապագան

Հուլիսի սկզբին Եգիպտոսում ռազմական հեղաշրջում տեղի ունեցավ. բանակը պաշտոնից հեռացրեց «Մահմեդական եղբայրներ» կուսակցության ներկայացուցիչ Մուհամեդ Մուրսիին: Այնուհետև հայտարարեցին, որ Մուրսին ծրագրել էր սրել շիաների ու սուննիների հակասությունները` հրահրելով տարածաշրջանային պատերազմ սուննիների և շիաների միջև:

Ո՞րն է սուննիների ու շիաների տարբերությունը

սուննի-շիաՀարց է առաջանում` ի՞նչ հակասություններ կան սուննիների և շիաների միջև, որ պատրաստ են անգամ պատերազմել միմյանց դեմ: Ովքե՞ր են սուննիները և ովքե՞ր են շիաները:

Ըստ տարբեր տվյալների` աշխարհում իսլամի հետևորդների թիվը 1-1,6 մլրդ է: Նրանց ճնշող մեծամասնությունը` ավելի  քան 80%-ը, իսլամի սուննի ուղղության հետևորդ է: Շիա ուղղությունը իսլամի երկրորդ ամենազանգվածային ուղղությունն է. մահմեդականների մոտ 15 և ավելի տոկոսն այս ուղղության հետևորդ է:

Իսլամում սուննի և շիա ուղղությունը սկիզբ է առել 632 թվականից: Մուհամմեդ մարգարեի մահվանից հետո  նրա հետևորդների միջև առաջնորդի աթոռի  համար պայքար է սկսվում, և հարց է առաջանում, թե պաշտոնն  ինչ սկզբունքով պետք է փոխանցվի ժառանգորդներին: Չորրորդ խալիֆ Ալին, որ Մուհամմեդի զարմիկն ու փեսան էր, պնդում էր, որ խալիֆի պաշտոնը կարող են ժառանգել միայն Մուհամմեդի ցեղի ներկայացուցիչները, մինչդեռ Մուհամմեդի ընկեր Աբու Բակրը և նրա կողմնակիցները կարծում էին, որ իմամին պետք է ընտրեն: Ալիի, ապա նաև նրա երկու որդիների սպանությամբ իսլամում սկիզբ է դրվում երկու ուղղությունների:

Շիա թարգմանաբար նշանակում է  «Ալիի հետևորդներ»:  Նրանք Մուհամմեդին հաջորդած չորս առաջնորդներից միայն Ալիին են ճանաչում:

Սուննի բառն էլ թարգմանաբար նշանակում է «սուննայի (ճանապարհի) մարդիկ»: Սուննան Մուհամմեդ մարգարեի կյանքի ու գործունեության  պատմությունն է և մտքերի ժողովածուն`  սկսած այն պահից, ինչ նա մարգարե դարձավ:

քարտեզԸստ «Վիքիպեդիա» առցանց հանրագիտարանի` սուննի մահմեդականների համար նրանց սուրբ գիրքը մեկնաբանությունների ենթակա չէ` նրանց ընկալումները սահմանափակված են դոգմաներով: Շիաների դեպքում Ղուրանի մեկնաբանությունը հնարավոր է: Իհարկե, դա կարող է անել միայն անձը,  որը դրա իրավունքն ունի: Բացի այդ, շիաներն  իրենց իմամին ընկալում են որպես Ալլահի ներկայացուցիչ երկրի վրա, մինչդեռ սուննիները աստծո հետ ուղղակի հաղորդակցման կողմնակից են` իմամներին համարելով ուղղակի հարգանքի  և մեծարանքի արժանի կրոնական գործիչներ:

Չնայած տարբերություններին` սուննիներն ու շիաները ունեն նաև ընդհանրություններ. բոլորի համար միակ աստվածն Ալլահն է, իսկ Մուհամմեդը` նրա առաքյալը,  երկուսն  էլ հետևում են իսլամի հինգ պատվիրաններին,  պահում  են պասի ամիս Ռամադանը և սուրբ գիրք են համարում Ղուրանը:

Շիաները մեծամասնություն են կազմում Իրանում,  Իրաքում, Բահրեյնում, Լիբանանում, ինչպես նաև Ադրբեջանում: Սիրիայում  սուննիներն են մեծամասնություն, սակայն իշխանությունները շիա ուղղության հետևորդ են:

Շիա բնակչություն`  որպես փոքրամասնություն, ունեն Սաուդյան Արաբիան, Քուվեյթը, Պակիստանը, Եմենը, որտեղ շիաներին  համարում են անջատողական: Բոլոր երկրներում, որտեղ շիաները փոքրամասնություն են, սուննի իշխանությունները ճնշում են նրանց: Այդպիսի երկրներ են Պակիստանը, Աֆղանստանը, Քուվեյթը,  Սաուդյան Արաբիան:

Մահմեդական տարակարծությունները զենք` ազդեցության գոտիների համար պայքարում

բաժանումԱշխարհաքաղաքագետ Ալեքսանդր դը Վալը Ֆրանսիական Atlantico-ում տպագրված հոդվածում նշում է, որ չնայած ԶԼՄ-ներում շիաները հաճախ ներկայացվում են որպես ծայրահեղական, իսկ սուննիները` չափավոր մահմեդականներ, ըստ գաղափարախոսության` ճիշտ հակառակն է: Եթե շիաները երբևէ վերջակետ չեն դրել Ղուրանի մեկնաբանությունների առումով, ապա սուննիները X դարից արգելել են Ղուրանի որևէ մեկնաբանություն և խստիվ հետևում են դոգմաներին: Բացի այդ, պատմությանը հայտնի ծայրահեղ իսլամիստական ուղղությունները սուննիներն են հիմնադրել:

Դը Վալի կարծիքով` տարբեր շահերից բացի, Արևմուտքը մի կողմից և Ռուսաստանն ու Չինաստանը մյուս կողմից առաջնորդվում են սառը պատերազմի տրամաբանությամբ: Եթե մեկը պաշտպանում է սուննիներին, ապա մյուսը` շիաներին: Ներկայում Ռուսաստանն ու Չինաստանն աջակցում են շիաներին` ի դեմս Իրանի և Սիրիայի, Արևմուտքը` սուննիներին:

Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի վարիչ Նուբար Չալըմյանը ևս համամիտ է, որ ներկայիս սրված իրավիճակն ընդամենը էներգակիրներով հարուստ տարածաշրջանում ազդեցության հաստատման պայքարի հետևանք է: ԱՄՆ-ն ցանկանում է, որ տարածաշրջանն իր համար կանխատեսելի և կառավարելի լինի: Բացի այդ, արաբական աշխարհը պառակտելով,  ԱՄՆ-ն նաև անվտանգ միջավայր է ստեղծում  իր գործընկեր Իսրայելի համար. «Ներկա վիճակում Իսրայելն իրեն ավելի անվտանգ է զգում, քան նախկինում»:

Իսկ օրինակ` Սաուդյան Արաբիայում կամ Քուվեյթում չեն ուզում ժողովրդավարություն հաստատել, քանի որ այդ երկրներն անսխալ կատարում են իրենց որդեգրած պրոամերիկյան քաղաքականությունը, Իսրայելի համար էլ որևէ վտանգ չեն ներկայացնում:

Դիկտատուրան` արդյունավետ կառավարման միջոց Արևելքում

Չալըմյան ՆուբարՉալըմյանն ասում է, որ շիա-սուննի տարաձայնությունները միշտ էլ եղել են, սակայն նախկինում այդ երկրների ղեկավարությունները մշտապես ճնշել են դրանք` թույլ չտալով զարգանալ: Այսպես օրինակ` 80-ականներին Սիրիայում «Մահմեդական եղբայրները» ակտիվացան, սակայն Հաֆեզ  Ասադը արագ ճնշեց նրանց: Իհարկե, ոչ դեմոկրատական եղանակով:

Նույնը Լիբիայում,  Իրանում. կրոնական հեղափոխությունից հետո շիական համայնքը մի քանի օր  կտրուկ  ակտիվացավ, սակայն Քադաֆին անմիջապես ճնշեց, քանի որ հաջորդիվ մյուս կրոնական համայնքները կակտիվանային: Սակայն հիմա կրոնական տարաձայնությունները դարձյալ սրվել են, քանի որ չկան այն վարչակարգերը, որոնք մշտապես ճնշել են այդ տարաձայնությունները: Մարդիկ տասնամյակներ են սպասել, որպեսզի իրենց հաշիվները մաքրեն, և հիմա հարմար առիթ է ստեղծվել:

Մասնագետի խոսքով` այնպես չէ, որ  ղեկավարները, որոնցից  Արևմուտքը փորձում է ազատվել, իրենց դրածոները չեն եղել: Օրինակ` Հոսնի Մուբարաքն իշխանության գալուց ի վեր ամերիկամետ քաղաքականություն էր վարում: Պարզապես Արևմուտքը, մասնավորապես` ԱՄՆ-ն, ցանկանում էր այդ երկրներում նոր ղեկավարներ տեսնել:

Գործընթացը սկսվեց 2003-ից, Իրաքից: Այն ժամանակ Մուամար Քադաֆին ՄԱԿ-ում, դեն նետելով ՄԱԿ-ի կանոնադրությունը, մատնացույց արեց Ասադին, Մուբարաքին ու իրեն` հայտարարելով, որ հաջորդն  իրենք են: Այդպես էլ եղավ:

«Երբ ԱՄՆ-ն Իրաք ներխուժեց,  ակնկալում էր, որ շիա-սուննի հարաբերությունները կլարվեն, ինքն էլ դրանից օգուտ կքաղի: Սկզբում այդպես էլ եղավ, շիաները ողջունեցին ԱՄՆ-ի քայլը, որ իրենց ազատեց  Սադամ Հուսեյնից: Սակայն որոշ ժամանակ անց, երբ հասկացան, որ ամերիկացիներն իրենց երկրից հեռանալու մտադրություն չունեն, շիաներն ու սուննիները միավորվեցին ընդհանուր թշնամու` ամերիկացիների դեմ»,- ասում է Չալըմյանը:

Նրա կարծիքով` շիաներն ու սուննիները միմյանց կողք- կողքի կարող են խաղաղ ապրել, եթե լինի դիկտատորական վարչակարգ, որը թույլ չի տա, որ տարաձայնությունները խորանան ու հակամարտության վերածվեն. «Իսլամը ուժեղ կրոն է, ավելի ուժեղ, քան քրիստոնեությունը: Իսլամը վերածվել է կենցաղավարության:  Այդ երկու գաղափարախոսություններն էլ միմյանց հանդեպ անհանդուրժող են: Մահմեդականները շատ հավատավոր են, ուստի անընդհատ խաբվում են Արևմուտքի կողմից»:

Անդրադառնալով ԱՄՆ-ի վարած քաղաքականությանը` Չալըմյանն ասում է, որ երկու կուսակցությունների քաղաքականությունները տարբերվում են: Հանրապետականները կողմ են ինտերվենցիային, ուժով հարցը լուծելուն: Դեմոկրատները` հանձին Օբամայի, նախընտրում են երկրի ներսի ուժերին միմյանց դեմ լարել և սպասել օգուտ քաղելու հարմար պահին: Այսպես նաև միջոցներ են խնայում, ամերիկյան զինվորներ չեն զոհվում: «Օրինակ` Եգիպտոսն արդեն հոգնած վիճակում է: Եվ ԱՄՆ-ն բառացիորեն փոխնախագահի պաշտոնում նշանակեց իր մարդուն` Մուհամմեդ  Էլ Բարադեյին: Ամեն տեղ էլ նույն վիճակն է. սպասում են, որ երկիրը հոգնի»,- ասում է Չալըմյանը:

Նրա կարծիքով` «Մահմեդական եղբայրներին» իշխանությունից հեռացնելով` ԱՄՆ-ն նաև մեսիջ ուներ Իրանի ժողովրդին` ցույց տալով, որ  Եգիպտոսում կրոնական իշխանությունները  մեկ տարի շարունակ իրենց չարդարացրեցին: Նույնը և Իրանում է,  և Ժամանակն է նրանց էլ հեռացնելու:

Չալըմյանի կարծիքով` Մերձավոր Արևելքը գնում է դեպի մասնատում: Իրաքը, հնարավոր է, երեք մասի բաժանվի` սուննիական, շիական և քրդական: Չի բացառվում նաև Սիրիայի տրոհումը: Բայց մյուս կողմից էլ Թուրքիան հաստատ չի ցանկանա, որ Սիրիայում կամ Իրաքում քրդական ինքնավարություն ստեղծվի, քանի որ նույն քրդական խնդիրն ինքն էլ ունի:

Խոսելով հայկական համայնքների ապագայից` Չալըմյանն ասում է, որ հայերն  առաջիկայում տեղ և անելիք չունեն Մերձավոր Արևելքում: Նախընտրելի տարբերակը հայրենիք վերադառնալն է և Արցախը բնակեցնելը: Ստեղծված պայմաններում հայերը այդ երկրներում ո՛չ իրենց նախկին կենսամակարդակը կարող են ունենալ, ո՛չ էլ նախկին վերաբերմունքի հույսը: Տարիներ են պետք,  որ բորբոքված կրքերը հանդարտվեն:

 

Զենքը սպասելիքները չարդարացրեց. հերթը ուղեղներինն է

ապստամբԴեռևս  այս տարվա ապրիլին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի-Մունը հայտարարեց, որ անհրաժեշտ է դադարեցնել Սիրիա զենք մատակարարելը, և կոչ արեց Անվտանգության խորհրդին (ԱԽ) միասնական լինել ճգնաժամի քաղաքական լուծումը գտնելու համար:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այս մասին ընդգծել է ապրիլի 22-ին Նյու Յորքում Աֆրիկյան պետությունների լիգայի (ԱՊԼ) գլխավոր քարտուղար Նաբիլ Ալ-Արաբիի և Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Լախդար Բրահիմիի հետ հանդիպման ժամանակ` նշելով, որ «զենքի հոսքը» դեպի Սիրիա ավելի շատ զոհեր և ավերածություններ է նշանակում:

Սակայն Եվրամիության երկրների արտգործնախարարները մայիսի 27-ին Բրյուսելում, քննարկելով Սիրիայի հակամարտությունը, որոշեցին հանել սիրիացի ապստամբներին զենք մատակարարելու արգելքը, բայց որոշվեց Սիրիայի նկատմամբ Եվրամիության սահմանած ֆինանսատնտեսական արգելքները երկարաձգել մեկ տարով: Այդուհանդերձ, Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգն ասել էր, որ Բաշար ալ-Ասադի ռեժիմի դեմ կռվող ապստամբներին զենք մատակարարելու ոչ մի որոշում դեռ չի ընդունվել:

Եվրամիության արտգործնախարարների այս որոշման առնչությամբ իր հիասթափությունն արտահայտեց Ռուսաստանը` ընդգծելով, որ այն ուղղակիորեն վնաս կհասցնի սիրիական խնդրի շուրջ խաղաղության համաժողովի անցկացման հեռանկարներին: Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը Եվրամիությանն այդ ժամանակ նաև մեղադրեց երկակի չափանիշներ կիրառելու մեջ,  քանի որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի դեմ պատժամիջոցներն ուժի մեջ է թողել, և հայտարարեց, որ պաշտոնական Մոսկվան պահպանում է Դամասկոսին հակաօդային պաշտպանության C-300 համակարգեր տրամադրելու իրավունքը: Նման քայլը, ըստ Ռյաբկովի, «կայունացնող գործոն» կդառնա Սիրիայի հակամարտությանը արտաքին միջամտության դեմ:

Ինչևիցե: Եվրամիության նախարարների` Սիրիային զենք մատակարարելու արգելքի վերացման գործընթացներին զուգահեռ` ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը մայիսի 6-ին Սենատի հաստատմանը ներկայացրեց մի օրինագիծ, որով թույլատրվում է զենք մատակարարել Սիրիայի ընդդիմությանը: Փաստաթղթի հեղինակներն առաջարկում են զենք մատակարարել այն ապստամբ խմբավորումներին, որոնք նախևառաջ մանրամասն ստուգումներ պետք է անցնեն, որպեսզի պարզվի, թե արդյոք հարգո՞ւմ են մարդու հիմնարար ազատություններն ու իրավունքները և արդյոք կապ չունե՞ն ահաբեկիչների հետ: Իհարկե, դժվար է պարզել, թե այն դահիճները, որոնք կտրում էին կաթոլիկ քահանայի գլուխը, ինչպե՞ս են դիտարկվում ԱՄՆ ղեկավարության կողմից մարդու հիմնարարա իրավունքների ու ազատությունների առումով:

Մենենդեսի օրինագիծը նախատեսում է նաև սիրիացի ընդդիմադիրների հետ համագործակցություն, համաձայն որի` նրանք ռազմական պատրաստվածություն են անցնելու, ստեղծվելու է 250 մլն դոլար արժողությամբ հիմնադրամ` անցումային շրջանում իշխանության ինստիտուտներ ձևավորելու համար, և պատժամիջոցներ են կիրառվելու նրանց դեմ, ովքեր զենք և վառելիք են տրամադրում Սիրիայի ներկայիս իշխանություններին:

Putin-Obama (1)Այս փաստաթուղթը նախ պետք է հաստատվեր հանձնաժողովի, ապա կոնգրեսի երկու պալատների կողմից և այնուհետ ստորագրվեր նախագահի կողմից: Այդպես էլ եղավ, և հունիսի 14-ին օրինագիծը հավանության արժանացնելու որոշում ընդունեց Բարաք Օբաման:

 ԵՄ արտգործնախարարների և ԱՄՆ սենատորների այդ քայլերը, հասկանալի է, պայմանավորված էին Սիրիայում իրավիճակի կտրուկ փոփոխմամբ, քանի որ մայիսի կեսերից Սիրիայի կառավարական զորքերն սկսեցին զանգվածային հարձակում երկրի արևմուտքում գտնվող Ալ–Կուսեյր բնակավայրի վրա, որն ապստամբների հիմնական հենակետն է համարվում:

 «Ռուսական արջի» կաշին ավելի հաստ էր

Բայց հետաքրքիր է, թե ինչպես էր  Մենենդեսի օրինագծով նախատեսվում «պատժամիջոցներ կիրառել նրանց դեմ, ովքեր զենք և վառելիք են տրամադրում Սիրիայի ներկայիս իշխանություններին»:  Չէ՞ որ Վլադիմիր Պուտինը հունիսին` Լոնդոնում  G8-ի գագաթաժողովին մասնակցելու ժամանակ, հայտարարել էր. «Եթե խոսենք առանց զգացմունքի, ապա ցանկանում եմ ուշադրություն հրավիրել այն բանի վրա, որ Ռուսաստանը Սիրիայի օրինական կառավարությանը զենք է մատակարարում միջազգային իրավունքի նորմերին համապատասխան. մենք ոչինչ չենք խախտում»: Այսինքն` ԱՄՆ-ն պետք է պայքարեր Ռուսաստանի դեմ:

Երբ լրագրողները Պուտինին հարցրեցին, թե այդ պահին արդիակա՞ն է Սիրիայի հարցով Ժնևյան երկրորդ կոնֆերանսի անցկացումը,  քանի որ ԱՄՆ-ն որոշել է զինել Սիրիայի ընդդիմությանը, նա պատասխանեց, թե չի կարծում, որ կոնֆերանսի գաղափարը վերջնականապես թաղվել է. «Դուք չեք հերքի, որ դժվար թե արժե աջակցել այն մարդկանց, որոնք սպանում են իրենց թշնամիներին, թաքցնում մարմինները և բոլորի աչքի առջև ուտում նրանց ներքին օրգանները»,- նշել էր Պուտինը:

Նման պայմաններում, ինչպես նշում էին հենց արևմտյան վերլուծաբանները,  ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան,որոնք կողմ էին հանդես գալիս Սիրիայի ընդդիմությանը զենք մատակարարելու հարցում, հայտնվել էին բարդ իրավիճակում: Որովհետև նշված եռյակն ունակ չէր խաղաղ կոնֆերանսում ապահովել զինված ընդդիմության ներկայությունը, որի ներսում պայքար է սկսվել: Ի տարբերություն նրանց, Ռուսաստանի կուրսը, որը հանդես է գալիս խնդրի լուծման քաղաքական մեթոդների օգտին, ունակ է ապահովել բանակցությունների սեղանի շուրջ Ասադի ռեժիմի ներկայացուցիչների ներկայությունը և դրանով իսկ առավել տպավորիչ էր թվում:

Նման երկար «վայրիվերումներից» հետո` արդեն հուլիսի 10-ին, ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերի հանձնաժողովների անդամները դեմ քվեարկեցին սիրիացի ապստամբներին ռազմական օգնություն ցույց տալու մասին որոշմանը:

Օրենսդիրները կողմ քվեարկեցին սիրիացի ապստամբներին ֆինանսական օգնություն տրամադրելու հարցում խիստ սահմանափակումներ մտցնելուն: Նման որոշման պատճառ են դարձել այն մտավախությունները, որ զենքը կարող է հայտնվել ահաբեկչական խմբավորումների, այդ թվում` Ալ-Քաիդայի ձեռքում, որի ներկայացուցիչներից շատերը սերտ համագործակցում էին Սիրիայի որոշ հակակառավարական խմբերի հետ:

Հանձնաժողովների անդամների կարծիքով` ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի ծրագիրը լավ մտածված չէ, քանի որ չի դիտարկում Սիրիա զենք մատակարարումների վերահսկողության հնարավորությունը: Վարչակազմից հայտնել են, որ օրենսդիրները խոչընդոտում են ապստամբներին զինելու պլանը` չառաջարկելով այլ տարբերակներ: Ակնհայտ է, որ ԱՄՆ կոնգրեսականները լսել են նաև Մոսկվայի դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ, չնայած նշվում է, որ Վաշինգտոնում նման որոշում են կայացրել գաղտնի փաստաթղթերի հիման վրա:

Եթե այս ամենին գումարենք այն հանգամանքը, որ հետաձգվում են նաև Սիրիայի հակակառավարական ուժերին զինամթերքի մատակարարումները  Սաուդյան Արաբիայից, ապա ամերիկյան զենքի կորուստը կարող է վճռական դառնալ գրոհայիների համար:

 Այսինքն` շուրջ երկու տարի ձգձգվող սիրիական ռազմական թատերաբեմը, ամենայն հավանականությամբ, չարդարացրեց Արևմուտքի սպասելիքները, ու հիմա Սիրիայի քաղաքների փողոցներում մկանների մարզանքը կփոխարինվի ուղեղների մարզանքով` քաղաքական հարցերի սեղանի շուրջ:

 

 

 

Թողարկվել է ցուցարարների համար նախատեսված «Guy Fawkes» դիմակների նոր հավաքածու

dimakԱշխարհի բազմաթիվ երկրներում իրականացվող բողոքի ցույցերի խորհրդանիշը դարձած «Guy Fawkes» դիմակների միօրինակության դեմ բողոքող մի խումբ դիզայներները որոշել են տարբեր ազգերի և մշակույթների ներկայացուցիչների համար ստեղծել դիմակների նոր շարք՝ «V for Vendetta» անունով: Բրազիլիայից մինչև Պաղեստին, Ստամբուլից մինչև Նյու Յորք վերջին ժամանակներում սկսված բողոքի ցույցերի մասնակիցների համար այս դիմակները դարձել են անձի քողարկման յուրատեսակ միջոց: Դիմակավոր անձինք ունեն հետևյալ կարգախոսը՝ «Ես ոչ ոք եմ, ամեն ոք եմ կամ որևէ մեկն եմ»:

Թուրքական «Ռադիկալը» գրում է, որ Նյու Յորքից մի խումբ դիզայներներ որոշել են ստեղծել «Guy Fawkes» դիմակների նոր շարք, որոնք կարտացոլեն դիմակը կրող ցուցարարի կրոնական, ռասայական, մշակութային պատկանելիությունն ու սեռը: Դիմակների այս նոր հավաքածուի մեջ տեղ են գտել սևամորթների, եգիպտացիների, թուրքերի, պաղեստինցիների և բրազիլացիների համար նախատեսված մոդելներ: Այս նորամուծությունը արդեն հասցրել է լայն քննարկման առարկա դառնալ:

Սնոուդենի հունցած խմորը դեռ շատ ջուր կքաշի

սնոուդենՎիկիլիքսյան բացահայտումներից հետո ԱՄՆ–ի համար երկրորդ աղմկահարույց սկանդալն է գնալով թափ առնում: Ինչպես հիշում ենք, դեռևս հունիսի սկզբին ամերիկյան Washington  ու  բրիտանական Guardian թերթերը ԱՄՆ ղեկավարության կողմից լրտեսություն կատարելու վերաբերյալ նյութեր հրապարակեցին: Տեղեկությունները թերթերին էր հայտնել ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տեխնիկական ծառայության նախկին աշխատակից, 29-ամյա Էդվարդ Սնոուդենը: Նա բացահայտել էր ԱՄՆ–ի քաղաքացիների գաղտնի ծրագրային լրտեսումը PRISM ծրագրի միջոցով: Չինական South China Morning Post թերթի տված հարցազրույցում ասել էր, որ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը նախկինում չինական հեռահաղորդակցական ընկերությունների վրա կիբեռհարձակումներ է իրականացրել` ՉԺՀ–ի բնակիչների sms հաղորդագրությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով, ինչպես նաև պատմել էր, որ ամերիկացիները նաև կիբեռհարձակում են կազմակերպել Ցինհուայի համալսարանի ներքին ցանցի և Pacnet հեռահաղորդակցական ընկերության` Հոնկոնգում գտնվող շտաբ–գրասենյակի համակարգիչների վրա: 

Իսկ օտարերկրացիներին գաղտնալսելու իրավունք  ԱՄՆ-ին ո՞վ է տվել 

Հետաքրքիր էր հատկապես Սնոուդենի` իր արարքի պատճառաբանությունը. Սնոուդենը մերժում է  անմեղ  քաղաքացիներին լրտեսելը: Նա ենթադրում է, որ գաղտնի ծրագրային լրտեսումը կդառնա հասարակական  լայն քննարկումների թեմա և հույս ունի, որ մարդիկ կկարողանան դատարանի միջոցով պաշտպանել իրենց անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը: Սկզբում Սնոուդենը գտնվում էր Հոնկոնգում: Նա հայտնել էր, որ մտադիր է  ապաստան խնդրել «խոսքի ազատությանը հավատացող» ցանկացած երկրում: Նախօրեին` տեղեկատուի մասին տվյալների հրապարակումից հետո,  NSA-ն  պահանջել է հետաքննել ու հայտնաբերել  տեղեկությունների արտահոսքի հանգամանքները:   Համապատասխան հարցում է ուղարկվել ԱՄՆ արդարադատության նախարարություն: NSA-ի  տնօրեն Ջեյմս Կլեպերը հատուկ հայտարարության մեջ խոստովանել է, որ PRISM լրտեսական ծրագիրը, որի մասին գրել է The Washington Post-ը իրականում գոյություն ունի, սակայն ընդգծել է, որ այն աշխատում էր օրինական հիմունքներով, ամերիկյան Կոնգրեսի սանկցիայով: Բացի այդ, Կլեպերը հավաստիացրել է, որ տվյալներ են հավաքում ոչ թե ամերիկացիների, այլ միայն օտարերկրացիների մասին:

Ստացվում է, որ եթե ԱՄՆ քաղաքացիներին չեն գաղտնալսել, այլ օտարերկրացիներին, ապա դա հերոսության պես մի բան է: Հետաքրքիր է նաև այն նշումը, որ Կոնգրեսն է գաղտնալսումների սանկցիա տվել: Ինչպես գիտենք, ԱՄՆ-ում 2001 թ. սեպտեմբերի 11-ից հետո գործում է սահմանադրության մի ուղղում, ըստ որի` ԱՄՆ հատուկ ծառայություններին հնարավորություն է տրվում «ահաբեկչության դեմ պայքարի» կարգախոսի ներքո ոչ միայն գաղտնալսել, այլ ահաբեկչության կասկածի դեպքում անգամ ցանկացած մարդու կալանավորել ու կտտանքների ենթարկել:

Ինչևիցե, Սնոուդենը թողեց Հոնկոնգը և հասավ Մոսկվա` Շերեմետևո օդանավակայանի տարանցիկ գոտի: Հենց այդ ժամանակ էլ «Սնոուդենի հարցը» ստացավ քաղաքական նշանակություն: Հարցն այն էր, որ ԱՄՆ-ն սկզբում Չինաստանից, իսկ այնուհետև Ռուսաստանից պահանջում էր ձերբակալել Սնոուդենին ու փոխանցել ԱՄՆ-ին: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ռուսաստանին ակնարկեց Սնոուդենին չհանձնելու հնարավոր հետևանքների` երկու երկրների հարաբերությունների վատթարացման մասին: Նա նշեց, որ ԱՄՆ-ում պարբերաբար հայտնվում են Ռուսաստանի կողմից հետապնդվող հանցագործներ, և ԱՄՆ-ն համագործակցում է Ռուսաստանի հետ` նրանց ձերբակալելու և Ռուսաստան վերադարձնելու հարցերում:

Պուտինն էլ, ի պատասխան, հայտարարեց, որ Ռուսաստանն իրավունք չունի մարդկանց ազատ տեղաշարժը խոչընդոտել. ֆորմալ առումով Սնոուդենը չի էլ հատել Ռուսաստանի սահմանը, նա գտնվում է  տարանցիկ գոտում, նրան ռուսական վիզա պետք չէ, և նա Ռուսաստանում օրենք չի խախտել: Ռուսական կողմը հայտարարել է, որ Սնոուդենի հարցում որևէ միջոց ձեռնարկելու մտադրություն չունի:

 ԱՄՆ-ի քթին էլ խփեցին 

Այս առումով ԱՄՆ տարբեր գործիչներ արդեն հանդես են գալիս մեկնաբանություններով: Սենատոր Ջոն Մակքեյնը նշում է, որ ԱՄՆ-ն պետք է տրամաբանորեն մոտենա Պուտինին` հասկանալով, թե ով է նա: Այնուհետև Մակքեյնը մասնավորեցնում է իր միտքը, թե Պուտինը հին «ապարատչիկ» է ԿԳԲ-ից, որ երազում է կայսերական Ռուսաստանի օրերի մասին ու փորձում է իրենց խանգարել ամենատարբեր միջոցներով:

ԱՄՆ-ն քննադատում է անգամ Չինաստանին, որ Սնոուդենին թույլ տվեց լքել Հոնկոնգը:

ԱՄՆ-ի այս պահվածքը ոչ այլ ինչ է, եթե ոչ լկտիություն: Որովհետև նրանք, նախևառաջ, մոռանում են չինական գիտահետազոտական ընկերությունների գաղտնալսումների մասին: ԱՄՆ-ի լկտիությունն է մատնանշում անգամ այդ երկրի պետքարտուղարի արտահայտությունը, ինչպես նաև այլ պաշտոնյաների կողմից գաղտնալսումների վերաբերյալ «արդարացումները», թե  իրենք կոնկրետ մարդկանց չեն գաղտնալսել, այլ անոնիմ են լրտեսել:  Լրագրողի «Միլիոնավոր չինացի քաղաքացիների ու գիտնականների՞» հարցին Քերին պատասխանում է. «Անոնիմ, որպեսզի հետևենք տեռորիստներին: Եթե ահաբեկչություն լինի, կամ մենք նկատենք ինչ-որ կապ, ինչ-որ ցուցիչ…»: «Չինաստանո՞ւմ»,- հարցնում է լրագրողը: «Որտեղ պատահի, աշխարհի ցանկացած կետում, դրանից հետո պետք է փաստերը ներկայացնել դատարան, ստանալ համապատասխան թույլտվություն, որպեսզի ձեռնարկենք ինչ-որ միջոցներ կոնկրետ մարդկանց նկատմամբ` անվանական»:

Ստացվում է, որ ԱՄՆ-ն ահաբեկիչներ էր փնտրում Չինաստանի հետազոտական կենտրոնների աշխատակիցների շրջանում: Սա բավական ծիծաղելի պատասխան էր, որը չեն ընդունի անգամ ԱՄՆ քաղաքացիները, էլ ուր մնաց Չինաստանը: Բայց դեռ մի բան էլ ԱՄՆ-ն է խոսում սադրանքի ու սպառնալիքների լեզվով, թե իբր Չինաստանի` Սնոուդենին չձերբակալելու և իրենց չփոխանցելու քայլը կազդի երկու երկրների հարաբերությունների վրա:

Նույն սպառնալիքն է հնչեցնում ԱՄՆ պետքարտուղարը նաև Ռուսաստանի հասցեին: Ի պատասխան ՌԴ նախագահի հայտարարության, թե «պարոն Սնոուդենը ազատ մարդ է, ֆորմալ առումով Ռուսաստանի տարածքում չի գտնվում ու Ռուսաստանում օրենք չի խախտել», նաև «Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հանցագործների արտահանձնման մասին համաձայնագիր չկա», Ջիմ Քերին հայտարարում է, թե չպետք  է երկու երկրների միջև առկա հարաբերությունները վտանգել: «Համաձայնագիր չկա, սակայն կան որոշակի նորմեր գործընկեր երկրների միջև: Մենք ուղղակի մեր ռուս գործընկերներին կոչ ենք անում ձեռնարկել նորմալ միջոցներ իրավական համակարգի տիրույթում, որի նպատակը արդարադատության հաղթանակն է»,- նշել է Քերին:

Հավանաբար ԱՄՆ-ում մոռացել  էին այդ «ընկերական ժեստի» մասին, երբ Ռուսաստանից Արևմուտք էր «փախել» ռուսական ՀԴԲ-ի նախկին գործակալ Լիտվինենկոն ու այնտեղից ռուսական գաղտնի ծառայությունների գաղտնիքներն էր հրապարակում:

Սնвուդենը «Վիկիլիքսի» միջոցով  դիմել է Էկվադորին քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով: Եվ հիմա Էկվադորի իշխանությունները քննարկում են այդ դիմումը: Սակայն պետք  է հիշել, որ Էկվադորը նախկինում արդեն ապաստան տվել է Վիկիլիքսի հիմնադիր Ջուլիան Ասանժին:

Այդ ընթացքում Վենեսուելայի նախագահը հայտարարեց, որ քաղաքական ապաստան կտա Սնвուդենին: Սակայն հարց է առաջանում, թե Սնոուդենն ինչպես պետք է հասնի Կարակաս: Խնդիրն այն է, որ Սնոուդենը գտնվում է Ռուսաստանում, իսկ Ռուսաստանից Կարակաս ուղիղ կոմերցիոն չվերթներ չկան: Նա պետք է վայրէջք կատարի Հավանայում, սակայն ԱՄՆ-ն հայտարարել է, որ կպահանջի դեպի Հավանա թռչող այն ինքնաթիռի վայրէջքը, որում կլինի Սնոուդենը: Մի խոսքով, Սնոուդենի կարգավիճակը դեռ մնում է անորոշ, սակայն նրա «հունցած խմորը դեռ շատ ջուր կքաշի»: Այս պատմությունը դեռ նոր-նոր է հասունանում, ու արդեն դարձել է գերտերությունների առճակատման առիթ:

 

 

Բաքվում տեղի է ունենալու Թյուրքական խորհրդի տրանսպորտի և կապի նախարարների հանդիպումը

1 (7)Այսօր`հուլիսի 3-ին, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի է ունենալու Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի (Թյուրքական խորհուրդ) տրանսպորտի և կապի նախարարների առաջին նիստը:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, նիստին մասնակցելու են Ադրբեջանի, Թուրքիայի, Ղրղզստանի և Ղազախստանի ներկայացուցիչները: Միջոցառմանը մասնակցելու է նաև Թուրքիայի համագործակցության խորհրդի քարտուղարությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվելու են տրանսպորտի ոլորտում երկրների միջև փոխհարաբերությունները, տնտեսական համագործակցության տարբեր ասպեկտներ: Մեկօրյա միջոցառման ավարտից հետո կողմերը նախատեսում են ստորագրել համատեղ հռչակագիր:

Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2009թ.-ի հոկտեմբերի 3-ին: Խորհրդի անդամ երկրներն են Ադրբեջանը, Թուրքիան, Ղազախստանը և Ղրղզստանը:

Հայելիների տունը. ֆոտոշարք

jԱրվեստագետ Լեոնարդո Էրլիքը Լոնդոնում տեղակայված իր «Դալսթոն հաուսում» օգտագործում է հայելիներ` ստեղծելու պատրանքային տուն, որում մարդիկ կարող են խաղալ և դիրք ընդունել` վիզուալ էֆեկտների համար:

Ֆոտոշարքը` Reuters-ի.

Իրանը նոր նախագահ ունի, միջազգային հարաբերությունները` նոր հույսեր

RohaniՇաբաթ օրը Իրանում կայացած նախագահական 11-րդ ընտրությունների արդյունքում ընտրողների 50.7 տոկոսի վստահության քվեով  ընտրվեց բարեփոխական ուժերի ներկայացուցիչ, Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախկին քարտուղար, Իրանի միջուկային ծրագրի նախկին բանագնաց Հասան Ռոհանին:

 Իրանի նորընտիր նախագահին արդեն իսկ շնորհավորական ուղերձներ են հղել մի շարք երկրների ղեկավարներ: Գերտերություններից Իրանի նախագահին շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, իսկ ԱՄՆ-ն շնորհավորել է Իրանում անցած ընտրությունները: Հատկանշական է, որ ԱՄՆ-ն, իհարկե ոչ նախագահի, ոչ էլ պետքարտուղարի, այլ Սպիտակ տան ներկայացուցչի մակարդակով հույս է հայտնել, որ բարեփոխական թեկնածուի հետ հետագա երկխոսությունը կստացվի և առաջարկել Իրանի հետ ուղղակի բանակցություններ վարել Իրանի միջուկային ծրագրի շուրջ: Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության մեջ ընդունված կանոնների համաձայն` սա նոր փուլ կարող է նախանշել մերձավորարևելյան, մասնավորապես` Իրանի շուրջ ձևավորված խնդրի կարգավորման հարցում:

Երկրորդ կարևոր հանգամանքը, որ գրանցվեց այս ընտրությունների արդյունքում, այն է, որ հետընտրական զարգացումներ չկան, իսկ երկրի բնակչությունը, հատկապես` ընդդիմադիր հատվածը, ցնծության մեջ է, քանի որ Ռոհանիին վստահության քվե տվել են նաև Իրանի այն քաղաքացիները, որոնք համարվում են ընդդիմադիր: Ինչպես հեռուստատեսությամբ նշեց «Նորավանք» գիտակրթական կենտրոնի փոխտնօրեն Սևակ Սարուխանյանը, չի կարելի ասել, թե բարեփոխական նախագահն ընդդիմադիր է, նա ավելի շատ չափավոր պահպանողական է: Իսկ փորձագետն աննախադեպ է համարում այն, որ բոլորը սպասում էին, թե հիմնական պայքարը կընթանա պահպանողականների ու նախագահի աջակցած թեկնածուների միջև, իսկ Ռոհանին երրորդն էր, բայց հաղթեց հենց նա, այն էլ բավական մեծ տարբերությամբ:

Այն, որ հաղթանակ տարավ բարեփոխական ուժի ներկայացուցիչը,  նշանակում է, որ հետընտրական ցույցեր ու զարգացումներ չեն լինի, սա էլ իր հերթին նշանակում է, որ Իրանի դիրքերը թե՛ տարածաշրջանում, թե՛ միջուկային խնդրով տարվող բանակցություններում կամրապնդվեն, քանի որ նորընտիր նախագահը վայելում է հասարակության աջակցությունը:

«Դրական փոփոխությունների ակնկալիքը պայմանավորված կլինի այն հանգամանքով, թե նախագահն ինչ քաղաքականություն կորդեգրի այն հիմնական խնդիրների ու հիմնախնդիրների առնչությամբ, որոնք համաշխարհային հանրության մտահոգությունների առարկան են: Դրանք են` իրանա-սիրիական հարաբերությունները, լիբանանյան «Ֆաթխ» կազմակերպության հետ հարաբերությունները և միջուկային հիմնախնդրի առնչությամբ Իրանի դիրքորոշումը: Ահա եթե այս երեք կետերի շուրջ Իրանի նորընտիր նախագահը կտրուկ կամ էական փոփոխություններ իրականացնի, հնարավոր կլինի Իրան-Արևմուտք հարաբերություններում դրական տեղաշարժ արձանագրել, ինչն էլ մեծ ազդեցություն կունենա Իրանի տնտեսության վրա: Քանի որ, իմ խորին համոզմամբ, Իրանի իշխանությունների առջև կանգնած ամենակարևոր հիմնախնդիրը երկրի ներքին տնտեսական իրավիճակն է, ոչ թե արտաքին սպառնալիքները»,- այս առումով նշեց իրանագետ Արմեն Իսրայելյանը:

Սակայն տարբեր փորձագետների համոզմամբ` նորընտիր նախագահը վերոհիշյալ հարցերի առնչությամբ նույն քաղաքական կուրսը կտանի, ինչ նախորդ ղեկավարությունը, ուղղակի  շեշտադրումները փոքր-ինչ կմեղմանան:  Հազիվ թե իրանցիները լիովին հրաժարվեն իրենց դիրքրոշումից, քանի որ, ինչպես տեսնում ենք, պահպանողական ուժերի կողմից արդեն շնորհավորանք կա նորընտիր նախագահին,  հետևաբար այնպես չէ, որ Իրանում լիովին ընդդիմադիր ուժ է գալիս իշխանության: Ուղղակի` ավելի մեղմ քաղաքականություն վարող քաղաքկան ուժ, որն ավելի նուրբ, ոչ այնքան կտրուկ հայտարարություններով կմոտենա խնդիրներին: Հնարավոր է նաև, որ միջուկային խնդրում որոշ առաջընթաց նկատվի, քանի որ Հասան Ռոհանին նախկինում ազգային անվտագության բարձրագույն խորհրդի քարտուղարն էր, և նա այդ պաշտոնում մեծ հաջողությամբ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ է վարել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի հետ: Այսինքն` ակնկալվում է, որ միջուկային ծրագրի շուրջ լուրջ առաջընթաց կլինի: Բայց դժվար է ենթադրել, թե Ռոհանին  կհրաժարվի նախկին իշխանությունների որդեգրած հիմնական քաղաքականությունից: Որովհետև նախընտրական շրջանում բոլոր 8 թեկնածուներն էլ հայտարարել են, որ իրենք շարունակելու են Իրանի` միջուկային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու իրավունքի իրականացումը:

«Ամեն ինչ կախված կլինի այն հանգամանքից, թե ինչպիսի զարգացումներ կլինեն տարածաշրջանում` Թուրքիայում, Լիբանանում, Սիրիայում: Այսինքն` Թեհրանը այնտեղ ծավավող իրադարձություններից բխող որոշումներ կկայացնի: Ժամանակը ցույց կտա, թե ինչ հաջողություններ կլինեն այդ երկրներում և ինչ զարգացումներ: Սակայն մենք տեսնում ենք, որ Իրանը վերջին տարիներին լուրջ հաջողություններ է արձանագրել թե՛ Իրաքում, թե՛ Լիբանանում, թե՛ Սիրիայում, ամեն դեպքում մինչ այժմ նրա ազդեցությունը կա, և դա էլ ավելի կամրապնդի նրա դիրքերը:

Իհարկե` այն, որ բարեփոխիչների թեկնածուն դարձավ Իրանի նախագահ, մի քիչ, շատ քիչ Իրանի շուրջ լարվածությունը կարող է թեթևացնել: Բայց սա ավելի շատ ուղղված է  ներքին լսարանը հանգստացնելուն: Քանի որ տնտեսական պատժամիջոցներից որոշակի անհանգստություններ, դժգոհություններ կային, ժողովուրդն էլ այդ հաղթանակը ընդունեց, շատ կարևոր փաստ է, որ նախկին նախագահներ Ռաֆսանջանին ու Խաթամին նույնպես աջակցեցին Ռոհանիին: Եվ այստեղ ոչ թե Ռոհանիի անձն է կարևոր, այլ բարեփոխական ուղղվածությունը»,-ասաց Արմեն Իսրայելյանը:

Մի՞թե Ռոհանին խաղաղության հրեշտակն է լինելու

Փաստորեն, Ռոհանին խորհրդանշում է նաև Իրանի հասարակական միասնականությունը, որը վերջին 4-5 տարիներին բացակայում էր Իրանում, և եթե այդպես շարունակվեր, արդեն լուրջ մարտահրավերներ կնետեր արդեն բուն իսլամական համակարգին: Ռոհանիի ընտրությունն Իրանի  ներքին կայունության ամրապնդմանը միտված քայլ էր, և որքան երկրի ներքին կայունությունը կուռ լինի, այնքան մեր հարևաններն արտաքին հարաբերությունները կարող են հօգուտ իրենց ծառայեցնել:

«Շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում տարածաշրջանում. Իրանին բոլորը մեղադրում էին հակաժողովրդավարության մեջ, սակայն այսօր նկատում ենք, որ Թեհրանի փողոցներում ցնծում են նախագահական ընտրությունների արդյունքներից, իսկ Ստամբուլի փողոցներում իշխանությունները ցուցարարներին` ընդդիմադիրներին ճնշում են, բռնություններ կիրառում: Սա քարոզչական առումով էլ Իրանի համար շատ լավ հարթակ էր իր դերը բարձրացնելու համար, և արդեն իրանական մամուլից երևում է, որ նրանք անպայման կօգտագործեն այս հանգամանքները: Բնականաբար, դա հանգեցնելու է տարածաշրջանում Իրանի դիրքերի ուժեղացման, սակայն էական փոփոխություններ չեն լինելու», -պարզաբանեց իրանագետը` հավելելով, սակայն, որ նախկին փորձը փաստում է, որ բարեփոխական նախագահները կարողանում են ընդհանուր լեզու գտնել Արևմուտքի հետ: Այսինքն` արտաքին քաղաքականության մեջ որոշ վերաձևակերպումներ կարող են ի հայտ գալ` նախկինում կարևորվում էր Իրանի կողմից իսլամական երկրների, Լատինական Ամերիկայի հետ հարաբերությունների խորացումը, սակայն ներկայումս հնարավորություն կա շեշտադրումների փոքրիկ փոփոխություններով փորձել հարաբերությունները լավացնել նաև Եվրոպայի հետ, ու Թուրքիայի ուսերից պոկել տարածաշրջանում ու իսլամական աշխարհում միակ ու անփոխարինելի առաջատարը լինելու ձգտումն ու շապիկը:

«Շատ հետաքրքրական են Իրանում համեմատաբար բարեփոխիչ նախագահի ընտրությունները, ինչը նշանակում է, որ Իրանն ավելի հստակ երկխոսության կգնա, բանակցությունների կգնա արտաքին աշխարհի հետ, իսկ դա` իր հերթին, նշանակում է, որ Թուրքիայի դերը հակաիրանական ճամբարի առումով, ավելի կիջնի»,- այս հարցի կապակցությամբ նշեց թուրքագետ Արտակ Շաքարյանը:

Իրանում  բարեփոխիչ ուժի ներկայացուցչի հաղթանակը նոր սպասումներ է բերում մեր տարածաշրջանային զարգացումներում: Մասնավորապես` ամբողջ աշխարհը տեսավ, որ Թուրքիան, որպես Մերձավոր Արևելքի համար ժողովրդավարության մոդել, արդեն կաղում է, և շատերն են խոսում Թուրքիայի «տհաս» ժողովրդավարության մասին: Ու ինչքան Թուրքիան զբաղված լինի ներքին խնդիրներով, ներքին գզվռտոցով, այնքան ավելի քիչ ժամանակ ու էներգիա կունենա արտաքին աշխարհի, միջազգային քաղաքական հարաբերություններում:

 

Ո՞ւմ ռազմավարական դաշնակիցն է Ռուսաստանը

13199631_news_bigpicՌուսաստանը վերսկսել է  Ադրբեջանին ռազմատեխնիկայի նոր խմբաքանակի մատակարարումը`  ներառյալ տանկեր, մարտական մեքենաներ, ծանր հրետանի, հրթիռահրետանային նորագույն զինատեսակներ և այլն: Այս մասին տեղեկատվությունը հայտնվեց հենց ռուսական լրատվամիջոցում` «Վեդոմոստի»-ում` ռուսական պաշտպանական արտադրության աղբյուրներին հղում անելով: Ընդ որում, մատակարարման գործը, ինչպես նշում է պարբերականը,  սկսվել է 2013-ի գարնանը: Այդ պայմանագիրը Ռուսաստանի պաշտպանության նախարարության աղբյուրը գնահատում է 700 մլն–ից մինչև 1 մլրդ դոլար:

 Ադրբեջանը Ռուսաստանից գնել է հարձակողական պայքարի միջոցներ

Ճիշտ է` պաշտոնապես ո՛չ «Рособоронэкспорт»-ը և ո՛չ էլ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դրա մասին մեկնաբանություններ չեն արել, բայց հանդես չեն եկել նաև հերքմամբ:

Նշվում է, որ  պայմանագրով նախատեսվում է  Ռուսաստանից գնել  94 հատ Տ- 90-Ս  տանկ, մոտ 100  ՀՄՄ-3 հետևակի  մարտական  մեքենաներ, 18  «ՄՍՏԱ-Ս» ինքնագնաց հրետանային  համակարգեր, 18 «Սմերչ» համազարկային կրակի հրթիռային համակարգեր,   նույնքան  «Վենա» տիպի  հրետանային համակարգեր  և ՏՕՍ-1Ա «Սոլնցեպեկ» տեսակի ծանր կրականետների  վեց համակարգեր : Ընդ որում,  այս ամենի հետ գնվում են դրանց սպասարկող բոլոր անհրաժեշտ մեքենաները, իսկ  Տ-90Ս տանկերը` լրիվ կոմպլեկտավորմամբ:

Այս ամբողջը համարվում է հարձակողական բնույթի սպառազինություն: Եթե հաշվի առնենք, թե վերջին 20 տարում Ադրբեջանն անընդհատ որ երկրին է սպառնում պատերազմով, պարզ կդառնա, թե ում դեմ է ուղղվելու այս ամբողջ զենքն ու զինամթերքը:

Ճիշտ է` խոսակցություն արդեն կար, որ ռուսական կողմն Ադրբեջանին զինամթերք  է վաճառել, մասնավորապես` T90 տանկեր, բայց որ այդ քանակությամբ նման տեխնիկա են վաճառել, անսպասելի էր:

Ուշագրավ է, որ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանն ու մեր հակառակորդ Ադրբեջանը վաղուց են պայմանավորվածություն ունեցել և արդեն վաճառել են, ոչ թե նոր պիտի վաճառեն և գնեն  նշված սպառազինությունը: Ու բացի տանկերից, նաև` մյուս բոլոր զինատեսակները:

«Սմերչ» համակարգերի մասով կարող եմ ասել, որ ադրբեջանցիները վաղուց էին առնում, մենք գիտեինք, որ նրանք նման համակարգեր ունեն: «Սմերչ»-ները գաղտնի չեն պահվել: Այստեղ խնդիրն այն է, որ «ՄՍՏԱ-Ս» համակարգերը խոշոր տրամաչափի ինքնագնաց հրետանային  համակարգեր են, որոնք բավականին արդիական են, եթե հաշվի առնենք, որ ի տարբերություն «Ուրագան»-ների, որոնցից նույնպես գնել են, «ՄՍՏԱ»-ները սպառազինության մեջ են մտել 1989 թ. վերջերին, այսինքն` խորհրդային զինտեխնիկայի վերջին նմուշներից են և բավական արդյունավետ են, մանավանդ լեռնային պայմաններում»,- ասաց ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը` նշելով, որ այդ կարգի ու քանակի սպառազինություն Ադրբեջանի կողմից գնվելն ուղղակի սպառնում է մեր անվտանգությանը:

Ամբողջ խնդիրն այն է, որ ռուսական կողմն Ադրբեջանին վաճառելով  նման սպառազինություն, կարծես ուժերի հարաբերակցությունը թեքում է հօգուտ Ադրբեջանի: Նման սպառազինության վաճառքը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին անհասկանալի է. ինչպե՞ս կարելի է Ռուսաստանի ռազմավարական դաշնակցի հանդեպ նման կերպ վարվել:

«Այն հանգամանքը, որ Ռուսաստանը զինում է Ադրբեջանին, դրանով ադեն մոտենում է այն պահը, որ սպառազինություններն օգտագործելով` Ադրբեջանն ինչ-որ պահի արդեն կդիմի լայնածավալ մարտական գործողությունների, եթե մենք շատ ակտիվ հակամիջոցներ ու քայլեր չձեռնարկենք: Եթե համեմատվենք Ադրբեջանի հետ, մեր հնարավորությունները շատ ավելի սուղ են, ու մենք պետք է փորձենք դիվանագիտական ճանապարհներով ինչ-որ քայլեր անել: Բայց Հայաստանը միջազգային բոլոր ատյաններում անընդմեջ բարձրացնում է հարցը, որ Ադրբեջանն ակտիվ զինվում է, և սպառազինությունների մրցավազքի սահմանափակման հռչակագրի դրույթներն անընդհատ խախտում է, բայց միջազգային հանրությունը ոչ մի քայլ, առավել ևս` կոշտ քայլեր,  չի ձեռնարկում Ադրբեջանի դեմ: Այսինքն` հույսը դնել միջազգային հանրության վրա սխալ է: Մնում է երկրորդ տարբերակը. մենք պետք է մեր բանակը զինենք տեխնիկայով ու միջոցներով, որոնք Ադրբեջանին ուղղակի կստիպեն ձեռնպահ մնալ ագրեսիվ գործողություններից»,- ասաց Հրաչ յա Պետրոսյանցը:

Ռուս-ադրբեջանական սպառազինությունների հարցի առնչությամբ «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը կոնցեպտուալ առումով որևէ փոփոխություն Ռուսաստանի ռազմատեխնիկական քաղաքականության մեջ, որը նա վարում է վերջին մոտ 2 տասնամյակներում, չի տեսնում:

«Ռուսաստանը, ինչպես մինչ այժմ, շարունակում է զենք և զինամթերք վաճառել Ադրբեջանին շուկայական գներով և Հայաստանին գրեթե ձրի կամ շատ մատչելի գներով տրամադրել համապատասխան զենք-զինամթերքը, որը հնարավորություն է տալիս բալանսավորել ղարաբաղյան կոնֆլիկտի գոտին և թույլ չտալ ռազմական գործողությունների վերսկսումը: Խնդիրն այն է, որ նույն զենքն ու զինամթերքն Ադրբեջանը նույն հաջողությամբ կարող է գնել նաև այլ երկրներից: Եվ երբ Ադրբեջանը զենք գնեց Իսրայելից անցյալ տարվա մեծ կոնտրակտի ժամանակ, Ռուսաստանը պարտավորված չէր զգում համապատասխան քանակի զենք ու զինամթերք տրամադրել Հայաստանին` կոմպենսացնելու այդ փոփոխությունը: Այս պահին, երբ Ռուսաստանն ինքն է վաճառում այդ զենք-զինամթերքը Ադրբեջանին, ռազմավարական դաշնակցի պարտավորություններից ելնելով, ստիպված է և պարտավորված  Հայաստանին մատակարարել այդ զենքն ու զինամթերքը: Վերջիվերջո, եթե Ադրբեջանը չգնի այդ զենքը Ռուսաստանից, ապա կարող է դա անել յուրաքանչյուր այլ երկրից: Եվ  գուցե զարմանալի թվա, բայց Հայաստանին   ավելի է ձեռնտու, որ Ադրբեջանը ռազմատեխնիկական առումով համագործակցում է Ռուսաստանի հետ»,- ասաց Սերգեյ Մինասյանը:

Այս տեսակետը, այն էլ ոչ մեկ անգամ, հնչել է նաև ռուս վերլուծաբանների շրջանակներում: Մասնավորապես Կովկասյան գիտական միության նախագահ, քաղաքագետ Ալեքսանդր Կրիլովը հենց այս գործարքի կապակցությամբ նշել էր,  թե ռուսական զենքի մատակարարումներն  Ադրբեջանին հնարավորություն են տալիս Ռուսաստանին պահել Ադրբեջանն իր ազդեցության ներքո և նվազեցնում են բաքվի ռազմական գնումները միջազգային շուկաներում. «Ադրբեջանին Ռուսական զենքի յուրաքանչյուր մատակարարում, նույնսիկ կոմերցիոն հիմքերով, Հայաստանում նյարդային ու հիվանդագին է ընդունվում ոչ միայն հասարակության կողմից, այլև էլիտայի: Բայց հաշվի չի առնվում այն հանգամանքը, որ Հայաստանը Ռուսաստանից զենք է գնում ռուսական ներքին գներով, և դեպի Հայաստան զենքի մատակարարումները բալանսավորում են դեպի Ադրբեջան ռուսական զենքի վաճառքը»,- ասել է նա Vedomosdti.ru-ին:

Իսկ ռազմավարական և տեխնոլոգիական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կոնստանտին Մակիենկոն էլ նշել է, թե այս իրավիճակի առումով կարելի է զուգահեռներ անցկացնել ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի անդամ երկրների վարած քաղաքականության հետ, որոնք մեծաքանակ ռազմական մատակարարումներ են կատարում հակառակորդներին` Եգիպտոսին ու Իսրայելին, Հունաստանին ու Թուրքիային և այլն: Այս երկրների կախվածությունը մեկ մատակարարից հնարավորություն է տալիս ԱՄՆ-ին ու Արևմուտքին զսպելու երկու հաճախորդների միջև առաջացած կոնֆլիկտը:

Ճիշտ է` Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական դաշինքի մասին պայմանագիր ունեն, և ռուսական կողմը Հայաստանին սպառնացող վտանգի դեպքում պարտավոր է ռազմական աջակցություն ցուցաբերել հայկական կողմին, բացի այդ, Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, և ՀԱՊԿ-ն էլ նույնպիսի պարտավորություններ ունի, ու հավանաբար սա էլ են հաշվի առնում վերլուծաբանները: Բայց եթե ռազմական գործողություննե՞ր սկսվեն Արցախի դեմ, արդյոք ՀԱՊԿ երկրները, Ռուսաստանը մեզ օգնություն կտրամադրե՞ն. այս հարցը շատ լուրջ հարց է, որը պայմանագրով չի երևում:

Բացի այդ, ենթադրենք, թե Ռուսաստանը հույսը դրել է այն հանգամանքի վրա, որ եթե Ադրբեջանը ուզի էլ, չի հարձակվի ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Արցախի վրա` վախենալով նույն Ռուսաստանից: Սակայն հնարավոր է, չէ՞, որ մի գեղեցիկ օր Ռուսաստանն ուղղակի ֆիզիկապես հնարավորություն չունենա Հայաստանին օգնելու անհրաժեշտության դեպքում. չէ՞ որ մենք ընդհանուր սահման չունենք…

Բացի այդ, ռուս վերլուծաբանների նշած պատճառաբանությունը չի կարող հիմնավոր համարվել. Ադրբեջանը չի հայտնվի ռուսական մատակարարումներից կախվածության վիճակում, քանի որ մեր թշնամիները հանգիստ կարող են սպառազինություն ձեռք բերել ոչ միայն Ռուսաստանից, այլև Թուրքիայից ու Իսրայելից, ինչի օրինակն արդեն կա: Իսկ Հայաստանի հետ Ռուսաստանի ռազմավարական դաշնակցության էությունը հուշում է, որ Ռուսաստանը, անհրաժեշտության դեպքում, պարտավոր է հրաժարվել նաև իր ֆինանսատնտեսական շահերից, եթե դրանք ուղղակիորեն սպառնում են Հայաստանի անվտանգությանը: Իսկ այս վերջին գործարքը հաստատ սպառնում է:

 Հ.Գ.

Նյութն արդեն պատրաստ էր տպագրության, երբ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը  հայտարարությամբ հանդես եկավ. «Ադրբեջանի սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումներն ընդհանրապես, չեն գնահատվում խնդրահարույց և հայտնի են ՀՀ համապատասխան ծառայություններին դեռևս պայմանագրերի կնքման պահից: Վաճառվող արտադրանքի տեսակներն ու քանակը չի խախտում ուժերի հավասարակշռությունը և նախադրյալներ չի ստեղծում Ադրբեջանի ղեկավարության համար` իհարկե խելամտության դեպքում, ՀՀ և ԼՂՀ դեմ ռազմական ագրեսիա իրականացնելու համար:
ՀՀ պաշտպանության նախարարությունը զերծ կմնա որևէ հայտարարություն անելուց կամ դիրքորոշում հայտնելուց, հաշվի առնելով լրահոսում տեղ գտած որոշակի ապատեղեկատվության տարրերի հանգամանքը»:

Հնդկաստանի դատարանի որոշմամբ, եթե չամուսնացած կնոջ և տղամարդու միջև սեռական հարաբերություններ են տեղի ունենում, նրանք համարվում են օրինական ամուսիններ

indian couplesՀնդկաստանի դատարանի կայացրած որոշման համաձայն, եթե չամուսնացած կինն ու տղամարդը սեռական հարաբերություններ են ունենում,  նրանք համարվում են ամուսիններ, իսկ դրանից հետո միասին չապրելու դեպքում նրանք պետք է օրենքով բաժանվեն:

Ըստ դատավորի հայտարարության՝ եթե չափահաս կինը՝ 18 տարեկան և տղամարդը՝ 21 տարեկան, սեռական հարաբերություններ են ունենում,  դա օրինական ամուսնություն է համարվում, և մեկ այլ մարդու հետ սեռական հարաբերություն ունենալու թույլտվության համար նրանք պետք է բաժանվեն:

Հայատարարության մեջ նաև ասվում էր, որ ամուսնության գրանցումը և հարսանեկան արարողությունները միայն ձևականություններ են հասարակության համաձայնությունը ստանալու համար:

Նաոմի Քեմփբլը դատարանի առջև կկանգնի իտալացի լուսանկարչի վրա հարձակվելու համար

NBCUniversal's "2013 Winter TCA Tour" Day 2 - ArrivalsՀայտնի մոդել Նաոմի Քեմփբլին դատի են տվել իտալացի լուսանկարչի վրա հարձակման համար: Ըստ տեղեկությունների՝ հարձակումից հետո տղամարդը որոշ ժամանակ անց է կացրել հիվանդանոցում:

Սուպերմոդելը հարվածել և ճանկռել էր պապարացիին, երբ նա լուսանկարում էր նրան իր նախկին միլիարդատեր ընկերոջ հետ հանգստանալիս:

Ջովաննին պնդում է, որ իր դեմքը ճանկռվել և կապտել էր, երբ Քեմփբլը նրան ապտակել և պայուսակով հարվածել էր:

Տղամարդը իտալական La Repubblica թերթին հայտնել էր, որ նրա եղունգը վնասել էր իր ձախ աչքը և մի քանի վարկյան նա ոչինչ չի կարողացել տեսնել, միայն լսել է, թե ինչպես են նրա թիկնապահը և ընկերը հեռացնում սուպերմոդելին:

Քեմփբելը չի ընդունում իր դեմ առաջադրված մեղադրանքը, և այսօր նրա ներկայացուցիչը հայտնել էր, որ Նաոմին պապարացիների բռնության զոհ է դարձել:

Դեպքը տեղի էր ունեցել 2009 թ-ին Սիցիլիայի ծովափերից մեկում, որից հետո, ըստ Ջովաննիի տեղեկությունների, ինքը հիվանդանոցում մնացել է երեք օր:

 

Մերձավոր Արևելքում նոր զարգացումներ են ի հայտ գալիս

syria-civil-war-spreading-to-lebanon (1)Սիրիայում ավելի քան երկու տարի ձգվող իրավիճակը սրել է իրավիճակն ամբողջ Մերձավոր Արևելքում: «Անկախը» բազմիցս ներկայացրել է տարբեր արևելագետների, ուսումնասիրողների ու փորձագետների կարծիքներ, ըստ որոնց` սպասելի էր, որ Սիրիայում ստեղծված իրավիճակը դուրս կգար բուն Սիրիայի սահմաններից և կտարածվեր հարևան երկրներում, առաջին հերթին` Լիբանանում:

 Սիրիան դեռ «չմարսած»` Լիբանանն ակտիվացավ

Որ հենց այդպես էլ կլինի, նշել էին հայ փորձագետներից թե՛ Ռուբեն Սաֆրաստյանը, թե՛ Գագիկ Հարությունյանը, թե՛ Լևոն Մելիք-Շահնազարյանը. բոլորը: Եվ նրանց կանխատեսումները երկար չսպասեցրին. վերջին օրերին Սիրիային զուգահեռ, իրավիճակը կտրուկ սրվեց նաև հարևան Լիբանանում:

Նախ` Լիբանանի հյուսիսի Տրիպոլի քաղաքի ալավիների և սունիների թաղամասերի միջև ականանետների, նռնականետների և խոշոր տրամաչափի գնդացիրների  կիրառմամբ դաժան փոխհրաձգություն էր սկսվել դեռևս մայիսի 19-ին, զոհվել էր առնվազն 9 մարդ, վիրավորների թիվը գերազանցել էր 60-ը: Թեև Տրիպոլիում տեղակայվել էին լիբանանյան բանակի և ժանդարմության ստորաբաժանումները, մայիսի 21-ի լույս 22-ի գիշերը մարտերն առավել թեժացան, ինչի հետևանքով քաղաքում ևս 6 մարդ զոհվեց, 27-ը վիրավորվեցին: Լիբանանի պաշտպանության նախարար Ֆայիզ Հոսնը հանդես է եկել իրադրության լրջության վերաբերյալ նախազգուշական հայտարարությամբ: Ըստ նրա` Տրիպոլիում միջկրոնական բախումներ հրահրելու փորձերը կարող են  ընդգրկել ամբողջ երկիրը և ներգրավել բոլորին` առանց բացառության: Նախարարը վստահեցրել է, որ բանակը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ`  երկրում ամբողջականության պահպանման,  կայունության և անվտանգության ապահովման համար:

Սակայն դրանից հետո Լիբանանի ազգային տեղեկատվական գործակալությունը հայտնեց, որ մայիսի 23-ին քաղաքում սաստկացել է փոխհրաձգությունը: Լիբանանյան հեռուստատեսության ցուցադրած կադրերում երևում է, որ բնակելի թաղամասերում կրակոցներ են, կան կիսավեր տներ: Այդ օրն ալավիների ու սունիների միջև բախումների զոհ դարձավ ևս 9 հոգի: Դրանից հետո արդեն հակամարտության գոտուց արձակված երեք հրթիռներ պայթեցին պաղեստինցի փախստականների Ալ Բադաուի ճամբարի մոտ` վնասելով 3 մարդու:

Մի խոսքով` Լիբանանում այս օրերին ստեղծված իրավիճակը խիստ նմանվում է սիրիական «սցենարին»: Արտաքին աշխարհի դերակատարները, ինչպես բազմիցս նշել ենք մեր նախորդ հրապարակումներում, ամեն ինչ արեցին,  որ իրավիճակը լարվի արաբական այս երկրում ևս, որտեղ առանց այն էլ սիրիական իրադարձությունների ազդեցությամբ, իրավիճակը շարունակում էր պայթյունավտանգ մնալ:

Հատկանշական էր, որ այս «միջադեպերը» տեղի են ունենում այնպիսի իրադարձություններին զուգահեռ, ինչպիսին է մայիսի 23-ին ԱՄՆ-ի Սենատի կողմից  միաձայն բանաձևի ընդունումը, որն Իսրայելին աջակցում է իրանական միջուկային սպառնալիքի դեմ ուղղված ցանկացած գործողությունների դեպքում:

«Եթե Իսրայելը ստիպված  լինի իր ժողովրդին իրանական միջուկային ծրագրից պաշտպանելու համար պատերազմական գործողություններ սկսել Իրանի դեմ, ԱՄՆ-ի կառավարությունը կաջակցի հրեական պետությանը՝ օգտագործելով ռազմական, դիվանագիտական, քաղաքական և տնտեսական ռեսուրսները»,- նշված է բանաձևում, որով նաև կոչ է արվում խստացնել Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները:

Այս բանաձևի ընդունումից հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Սիրիայի վերաբերյալ միջազգային խորհրդաժողովի անցկացման հարցերն է քննարկել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ:

Ու այս համատեքստում ՀԱՊԿ անդամ-երկրների ԱԳ նախարարները մայիսի 27-ին Բիշքեկում ստորագրեցին Սիրիայի հարցով միջազգային  խորհրդաժողով հրավիրելու մասին ռուս-ամերիկյան նախաձեռնությունը: ՀԱՊԿ ԱԳ նախարարների  ամփոփիչ հայտարարությունում, մասնավորապես, ասվում է, որ ՀԱՊԿ-ն հանդես է գալիս սիրիական հակամարտության շուտափույթ հաղթահարման օգտին` հենց սիրիացիների ջանքերով և Սիրիայի ինքնիշխանությունը պահպանելով: «Այդ առնչությամբ ՀԱՊԿ երկրներն անհրաժեշտ են համարում այդ երկրում բռնությունների անհապաղ դադարեցումը, որտեղից էլ դրանք գան, լայն քաղաքական երկխոսության սկսումն իշխանությունների և ընդդիմության միջև` առանց նախապայմանների»,-ասված է հայտարարությունում:

Փաստաթղթում ընդգծվում է, որ ՀԱՊԿ երկրները «վճռականորեն դատապարտում են խաղաղ բնակչության դեմ ուղղված ահաբեկչության և բռնության ցանկացած դրսևորում» և հանդես են գալիս ընդդեմ հակաիրավական գործողությունների, որոնք ուղղված են Սիրիայում ներքին հակամարտության ռազմականացմանը, ներառյալ` զինված ընդդիմության գրոհայիններին զենքի մատակարարումները:

Այսինքն` Մերձավոր Արևելքի գործընթացները մտնում են ակտիվ միջնորդությունների փուլ. արտաքին ուժերն ակտիվացնում են իրենց լծակները սիրիական խնդրում:

Լիբանանը չէր կարող «չազդվել» սիրիական զարգացումներից

Իսկ ինչո՞ւ պետք է սիրիական սցենարները «արտահանվեին» Լիբանան. կամ ի՞նչ կապ ունի Լիբանանը սիրիական զարգացումների հետ: Նշենք, որ սիրիական գործոնն ամենաազդեցիկն է Լիբանանի քաղաքական ու տնտեսական կյանքում. մինչև 2005 թվականը, երբ սիրիական զորքերը դուրս բերվեցին Լիբանանից, այս երկրի համար բոլոր կարևոր որոշումները կայացվում էին հարևան Սիրիայի մայրաքաղաքում: Նույն ազդեցությունը նաև այսօր է զգացվում, քանի որ Բաշար Ասադն ալավի է, այսինքն` Լիբանանի բնակչության մեծամասնությունը, որ նույնպես ալավի է, նրա կողմնակիցներն են: Իսկ նրան դեմ է հիմնականում երկրի սունի մահմեդական բնակչությունը, որին աջակցում են Սաուդյան Արաբիան, Թուրքիան ԱՄԷ-ն և այլք, որոնք Սիրիայում  օժանդակում են հակակառավարական զինված խմբավորումներին:  Ահա Տրիպոլիում  մահմեդական ահաբեկչական խմբավորումները ցանկանում են ստեղծել անկախ էմիրություն, ինչին նպաստում է սուննիական աշխարհը` ի դեմս Թուրքիայի:

Իսրայելն ու Արևմուտքը, ինչպես գիտենք, ձգտում են «նվաճել» ևս մեկ էներգակիրներով հարուստ երկիր` Իրանը, քանի որ վերջինս չի ենթարկվում նրանց թելադրած խաղի կանոններին: Հետևաբար,  Արևմուտքը նախևառաջ պետք է շարքից հանի Սիրիային, ինչպես բազմիցս նշվել է: Այդ դեպքում տարածաշրջանի իրանամետ երկրներից մյուսը` Լիբանանը, ինքնըստինքյան կթեքվի Արևմուտքից «փչող քամուն» համընթաց: Սակայն երբ Սիրիայում Արևմուտքի «գործերը» դանդաղում են, պարզ է, որ աշխարհի հզորները պետք է փորձեն թուլացնել Սիրիայի իշխանությունների բոլոր հենակները, ներառյալ` Լիբանանում ստեղծեն խառնակ իրավիճակ: Սա մի քանի նպատակ կարող է ունենալ. նախ` ի դեմս Լիբանանի ալավիների, հզոր աջակցությունից զրկել Բաշար Ալ Ասադի վարչակարգին, և երկրորդ` տարածաշրջանում ստեղծել այնպիսի վիճակ, որ ցանկացած պահի հնարավոր լինի հայտարարել, որ տարածաշրջանային անվտանգությունն ապահովելու նպատակով այդտեղ պետք է խաղաղապահ զորքեր մտցվեն:

 

Իհարկե, մինչ այժմ Արևմուտքը տարածաշրջանն ապակայունացնելու գրեթե բոլոր գործողություններն իրականացրել է Թուրքիայի միջոցով: Որովհետև Թուրքիան, որ կարծես եվրաինտեգրման հույսը կտրել է, իր արտաքին քաղաքականության վեկտորն ուղղել է դեպի Արևելք, ու Մերձավոր Արևելք` առաջին հերթին:  Հետևաբար, Թուրքիան ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում մեկը մյուսի հետևից երկրները ներքին խառնակություններ ունենան ու դրանով իսկ թուլանան: Դա միմիայն կուժեղացնի Թուրքիայի դիրքերը` իր նեոօսմանիզմի գաղափարներով հանդերձ:

Սա շատ վատ հետևանքներ կարող է ունենալ առաջին հերթին մեզ` հայերիս համար,  քանի որ այս զարգացումնեը տեղի են ունենում մեր անմիջական հարևանությամբ, բացի այդ,  ստեղծված իրավիճակում կարևորագույն դեր ունի հենց Թուրքիան, որը Սիրիայի օրինակով ցույց տվեց, որ իր հիմնական թիրախները մնում են իր պետական սահմաններին սահմանակից երկրների հայկական գաղթօջախները:

 

Ջրմուղագործը ստեղծել է աշխարհի ամենաարագ զուգարանը, որի արագությունը հասնում է մինչև 88 կմ/ժ-ի

t2Խցանման մեջ զուգարանի կարիք ունենալը տհաճ փորձառություն կարող է լինել:

Ջրմուղագործը ստեղծել է աշխարհի ամենաարագ զուգարանը, որն  աշխատում է նստատեղի տակ գտնվող մոտոցիկլի շարժիչով:

33-ամյա Կոլին Ֆրեզը շուրջ մեկ ամիս է ծախսել այս զուգարանը պատրաստելու համար, որը նաև ապահովված է ջրով:

Դրա վրա կա նաև սեղմակ, որի վրա կարելի է թերթ ամրացնել ընթացքում կարդալու համար:

Ֆրեզը հաճախ էր հրավիրվում զուգարանակոնքեր սարքելու և տեղադրելու, և նա որոշում է իր հաճույքի համար մեկը պատրաստել իր համար:
Զուգարանի արագությունը հասնում է 88կմ/ժ-ի, սակայն Ֆրեզը կարծում է, որ այն կարող է շարժվել մինչև 96 կմ/ժ արագությամբ:

Նախորդ ամենաարագ զուգարանը Բոգ Ստանդարդն էր, որը կարող էր շարժվել մինչև 67կմ/ժ արագությամբ և ներկայացվել էր 2011թ-ին Իտալիայի Միլան քաղաքի Lo Show Dei Record ցուցահանդեսում:

Մերձավոր Արևելքը «եռում» է, բայց չի «գոլորշիանում»

Mideast SyriaՃիշտ է` վերջին շրջանում համաշխարհային քաղաքականության թատերաբեմում փոքր–ինչ ակտիվացան Կորեական թերակղզում ընթացող գործընթացները, բայց աշխարհի այդ տարածաշրջանը դեռևս չի հավակնում խլելու Մերձավոր Արևելքից ամենաթեժ կետի «տիտղոսը»: Մերձավոր Արևելքում շարունակվում են աշխարհաքաղաքական շահերի բախման գործընթացները, և Սիրիայի շուրջ ձևավորված մթնոլորտն օրըստօրե ավելի է թանձրանում:

 Հայտարարություններ, որոնք էլ ավելի են լարում իրավիճակը

Վերջին շրջանում մի քանի ուշագրավ միջադեպեր եղան այս տարածաշրջանում: Սիրիան սկսեց մեղադրել Իսրայելին իր տարածքները հրթիռակոծելու, ապստամբներին աղքատացված ուրանի մարտագլխիկներով հրթիռներ տրամադրելու և այլ մեղքերի համար: Նաև մեղադրական հայտարարություններ  արեց Թուրքիայի վերաբերյալ, նշում էր մասնավորապես, որ Թուրքիան ապակայունացնող քաղաքականություն է իրականացնում Սիրիայում` զինելով ու պատրաստելով ապստամբներին:

Իր հերթին ԱՄՆ-ն հայտարարեց, թե պատրաստ է օգնել Իսրայելին, եթե վերջինս ռազմական գործողություններ սկսի Իրանի դեմ, ինչին ի պատասխան էլ Իրանը հայտարարեց, թե կործանիչ հարված կհասցնի բոլոր այն արտաքին ուժերին, որոնք կշարունակեն զինել Սիրիայի ապստամբներին: Մի խոսքով` իրավիճակը Մերձավոր Արևելքում  ավելի ու ավելի է լարվում:

Փորձագետները կարծում են, որ Արևմուտքն այժմ ամեն կերպ փորձում է Սիրիային կռվացնել Թուրքիայի հետ, Թուրքիային հաշտեցնել Իսրայելի հետ, ոչնչացնել Սիրիան որպես Լևոն Մելիք-Շահնազարյանպետություն, բաժանել այն մի քանի մասի և դարձնել Իրանի դեմ հերթական հենարանը: Վաղուց է նշվել, որ այն, ինչ այսօր կատարվում է Սիրիայում, ուղղված է Իրանի, իսկ ապագայում նաև Ռուսաստանի դեմ:

«Եթե մենք ուշադրություն դարձնենք, Իրանն այսօր սահմանակից է Աֆղանստանի հետ, որտեղ ՆԱՏՕ-ի զորքերն են տեղակայված, Իրաքի հետ, որտեղ նույն զորքերն են: Եվ այսօր ծրագրվում է այդ զորքերը տեղակայել նաև Սիրիայում, ի դեպ, հաջորդիվ նաև Ադրբեջանում: Սա խոշոր ծրագրի իրականացում է, որի նպատակն է հսկողության տակ վերցնել Արևելքի բոլոր նավթագազային ճանապարհները, ծրագրերը, իշխանությունը դարձնել դրսից կառավարվող և, ի վերջո, շրջափակման մեջ վերցնել Ռուսաստանը: Փաստորեն, այսօր Սիրիայում, որտեղ ընթանում է այսպես ասած քաղաքացիական պատերազմ, իրականում  քաղաքացիական պատերազմ չէ: Դա հենարան է ստեղծում ապագա էքսպանսիայի համար: Եվ դա կայունացնել հնարավոր է միայն ուժով և միջազգային կազմակերպությունների շատ ակտիվ, լուրջ աշխատանքով, ինչն այս պահին, դժբախտաբար, չի նկատվում: Ինձ թվում է, որ Թուրքիա-Սիրիա հայտարարությունների ու մեղադրանքների փոխանակումը դեռ Թուրքիա-Սիրիա պատերազմի չի հանգեցնի: Բայց այն, որ դա կբերի լարվածություն թուրք-սիրիական սահմանին և Սիրիայի զինված ուժերի մի մասի ուշադրությունը կշեղի այն պայքարից, որն ընթանում է  ներսում, միանշանակ է: Այն, որ Թուրքիան նպատակ ունի Սիրիայից գրավել բավականին մեծ տարածքներ, արդեն չի էլ թաքցնում: Բայց Թուրքիան դա չի փորձի անել սեփական ուժերով, այլ` այլոց ուժերով, ինչն, ի դեպ, դեռևս հաջողվում է Թուրքիային»,- այս կապակցությամբ ասաց քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը:

 Իրանը չի հրաժարվում իր քաղաքական կուրսից

Մհեր ԲաղդասարյանՍտացվում է, որ այժմ Մերձավոր Արևելքում` ընդհանրապես և Սիրիայում` մասնավորապես, գործընթացներն Իրանի համար բավականին վտանգավոր են: Որովհետև Սիրիայի անկայուն վիճակը, ինչպես բազմիցս նշել ենք, անմիջական կապ ունի Իրանի հետ: Բացի դրանից,  արդեն երկար ժամանակ ձգձգվող և անընդհատ ուժեղացող պատժամիջոցները Իրանին կանգնեցրել են փաստի առջև: Այս պահին, սակայն, Արևմուտքի նպատակն առաջին հերթին Իրանում ներքին լարվածության ստեղծումն է, որ իր համար որոշակի խնդիրներ լուծի:  Իսկ խոսել որոշակի ռազմական գործողությունների կամ ռազմական միջամտության մասին հիմա թերևս իրատեսական չէ, որովհետև, եթե Իրանում պայթյունավտանգ իրավիճակ ստեղծվի, ամբողջ տարածաշրջանի վրա կանդրադառնա` անկանխատեսելի հետևանքներով հենց նույն Արևմուտքի և մյուս խոշոր խաղացողների համար:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի հայտարարությանը Իսրայելի կողմից Իրանին հարվածեր հասցնելու վերաբերյալ, ապա Իրանի արձագանքն այս հարցում նորություն չէր, որովհետև իսլամական հեղափոխությունից ի վեր Իրանի համար առաջին թշնամիները ԱՄՆ-ն և Իսրայելն են: Եվ Իրանը, բնականաբար, չի պատրաստվում շեղվել որդեգրված կուրսից:

«Թե ինչպիսի արձագանք կլինի, չենք կարող ասել, բայց համենայն դեպս, ԱՄՆ-ի հայտարարությունը, թե կաջակցի Իսրայելին Իրանին հարվածելու դեպքում, ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, ԱՄՆ-ն վերջին շրջանում իր քաղաքականությունը հենց տանում է Իրանի զարգացումը խոչընդոտելու ճանապարհով: Որովհետև պատճառը ոչ թե Իրանի միջուկային ծրագիրն է, այլ հենց Իրանը` որպես տարածաշրջանում զարգացող պետության մոդել, որ կարող է ձգտել ազդեցության ուժեղացման, ինչը ձեռնտու չէ ԱՄՆ-ին: Բարդ քաղաքական խաղ է ընթանում, որի նպատակը Արևմուտքի կողմից Իրանին խոչընդոտելն է, որպեսզի տարածաշրջանում չկարողանա ամրապնդել իր դիրքերն ու խնդիրներ ստեղծել Արևմուտքի համար: Իսկ Իրանում հակառակն է` հնարավորինս խոչընդոտել Արևմուտքի և ԱՄՆ-ի ազդեցության ուժեղացումը տարածաշրջանում»,- նշեց իրանագետ Մհեր Բաղդասարյանը:

Բացի այդ, պետք չէ մոռանալ նաև Իրանում սպասվող նախագահական ընտրությունների մասին: Վերջին` 2009 թ. նախագահական ընտրություները հարևան երկրում բավականին լարված անցան, և այժմ Արևմուտքն ակնհայտորեն սպասում է, թե ինչ զարգացումներ կլինեն այս անգամ: Իհարկե, բացառված չէ նաև, որ Արևմուտքը և ԱՄՆ-ն փորձեն ինչ-որ կերպ ապակայունացնել Իրանի ներքին կյանքը հենց նախագահական ընտրությունների ժամանակ:  Դա ավելի ձեռնտու է Արևմուտքի և ԱՄՆ-ի համար, քան ռազմական միջամտությունը, որովհետև նրանք դեռ չեն կարողացել «մարսել» սիրիական ճգնաժամը:

 Ավելի մեծ է տարածաշրջանային պատեազմի հավանականությունը

Ռուբեն Սաֆրաստյան Այժմ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը Մերձավոր Արևելքում տեսնում է երկու գործընթաց. առաջինը, ցավոք սրտի, շատ ուժեղ է և տանում է դեպի լարվածության ուժեղացում, որը գնալով դառնում է անկառավարելի և Սիրիայի սահմաններից դուրս գալու միտումներ է ցուցաբերում: Եվ սա շատ վտանգավոր է, հետագայում ավելի զարգանալով` կարող է Մերձավոր Արևելքում հանգեցնել զանգվածային պատերազմի: Երկրորդ գործընթացը, որը շատ թույլ է, բայց կարող է ուժեղանալ, այն է, որ վերջերս և՛ ԱՄՆ-ի, և՛ Ռուսաստանի կողմից, որոշ  փոխզիջման հասնելու և Սիրիայում ստեղծված ծանր իրադրությունից ելք գտնելու ձգտում է նկատվում:

«Տարածաշրջանային ավելի խոշոր պատերազմը միանգամայն սպասելի ու հնարավոր է: Եթե շարունակվի այսպես, ինչպես Սիրիայում է, ու եթե դրսից ավելի շատ զենք տրամադրվի Սիրիայում կռվող ապստամբներին, որոնց մեծ մասը գործում է ջիհադի դրոշի ներքո, կարծում եմ, որ կարող ենք ականատես լինել լայնածավալ պատերազմի, որում կներգրավվեն ոչ միայն Սիրիան, այլև նրա հարևանները, և առաջին հերթին Լիբանանը, ինչն արդեն շատ վտանգավոր է»,- հայտնեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Մի բան ակնհայտ է. Արևմուտքը, ի դեմս ԱՄՆ-ի, ամենևին էլ չի պատրաստվում հրաժարվել իր մերձավորարևելյան ծրագրերից: Ու վաղ թե ուշ այս տարածաշրջանում սանձազերծվելու է ավելի մեծ պատերազմ:

 

Երեք տիեզերագնացներ վերադարձել են Երկիր

1Երեք տիեզերագնացներ վերադարձել են ԵրկիրՏիեզերագնացներ Քրիս Հադֆիլդը (Կանադա), Թոմ Մարշբուրնը (ԱՄՆ) և Ռոման Ռոմանենկոն (ՌԴ) տիեզերքում կես տարի անցկացնելուց հետո երեքշաբթի վերադարձել են երկիր:

Նրանք վայրէջք են կատարել Ղազախստանում:

Տիեզերանավը ցամաքին է հասել 02:31-ին Կարագանդա քաղաքի տափաստանում, ասել են Ռուսաստանի ներկայացուցչության ղեկավարությունը և NASA-ի հեռուստաընկերությունը:

Երեք տիեզերագնացները գտնվում են լավ վիճակում:

Հադֆիլդը ձեռք է բերել հանրային ճանաչում Twitter-ում կատարող պարբերաբար թարմացումներով, որի միջոցով հնարավոր էր հետևել տիեզերական կյանքին:

Նրա կողմից կատարված «Տիեզերական ոդիսական»  երգը YouTube-ում դարձել է ամենահայտնի և դիտվող հիթերից մեկը:

Դարֆուրի հանքահորում մահացածների թիվը գերազանցում է 100-ը

դարֆուրԴարֆուրի ոսկու հանքում մահացածների թիվը հասել է 100-ի: Ինը փրկարարներ, ովքեր փորձում էին օգնութան հասնել ողջ մնացածներին, նույնպես խցանվել են փլատակներում:

«Ինը փրկարար կորել է գետինը փուլ գալուց հետո», – ասել է դեպքի վայում գտնվող հանքափորներից մեկը:

Հիշեցնենք, որ երկուշաբթի փլուզվել է Ջաբել Ամիր տարածաշրջանի ոսկու հանքը, որը գտնվում է Հյուսիսային Դարֆուրի մայրաքաղաք Էլ Ֆաշերից 200 կմ հեռավորության վրա:

Մահացածների գարշահոտը սփռվել է ողջ տարածքով մեկ:

Համաձայն հանքի աշխատակիցների` մահացածների քանակը գերազանցում է 100-ը:

Hotmail-ը վերջնականապես փոխարինվեց Outlook.com-ով

hotmailՀարյուր միլիոնավոր օգտատերերի կողմից օգտագործվող Microsoft-ի Hotmail էլ. նամակների ծառայությունն  ուրբաթ վերջնականապես փոխարինվեց Outlook.com-ով:

«Մենք ուրախ ենք տեղեկացնելու, որ ավարտին ենք հասցրել Hotmail-ի արդիականացումը Outlook.com-ի»,- ասել է Microsoft-ի այդ հարցերով պատասխանատու Դիք Քրադոքը:

Այժմ Outlook.com-ն ունի ավելի քան 400 միլիոն հաշիվներ:

Անցումային աշխատանքներն  սկսվել էին  փետրվարից:

Hotmail-ը աշխարհում ամենաշատ օգտագործվող ծառայություններից է: Մինչ անցումը այն ուներ 300 միլիոն հաշիվներ:

Outlook.com հասցեները ավելի լավ կսինխրոնացվեն Microsoft-ի այլ ծառայությունների հետ:

Դարֆուրի ոսկու հանքի փլուզման հետևանքով մահացել է 60 հոգի

4Դարֆուրի ոսկու հանքի փլուզման հետևանքով մահացել է 60 հոգիՏասնյակ մարդիկ մահացել են Սուդանի Դարֆուր տարածաշրջանի  ոսկու հանքի փլուզման պատճառով:

«Մահացածների թիվը գերազանցում է 60-ը»,-ասել է Հյուսիսային Դարֆուրի Ջեբել Ամիրի տեղական հանձնակատար Հարուն ալ-Հասսանը:
Նա նաև  հավելել է, որ փրկարար աշխատանքները երկուշաբթվա դեպքից հետո դեռևս շարունակվում են:
«Ես չեմ կարող հստակ  թիվ ասել, քանի որ որ ոք չգիտի, թե քանի հոգի է այդ պահին եղել թունելի ներսում»,-ասել է նա:
Պաշտոնյան չի նշել` արդյոք հույսեր կան գտնել փրկվածների:
Փրկարար աշխատանքների համար օգտագործվում են ավանդական գործիքներ: Նրանք չեն կարող օգտագործել մեքենաներ, քանի որ այդ դեպքում հավանականություն կա, որ գետինը փուլ կգա:

Թաջ Մահալի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 մարդ է զոհվել

400Հնդկաստանում, հանրահայտ Թաջ Մահալի մոտ երեկ պայթյուն է եղել, ինչի հետևանքով 2 մարդ է զոհվել, 4-ը վիրավորվել:

Իրավապահների խոսքով, պայթյունը տեղի է  ունեցել Թաջ Մահալից մի քանի կմ հեռավորության վրա: Բոլոր տուժածները տեղափոխվել են Ագրայի հիվանդանոց:

Չհաստատված տվյալներով, պայթյունը հնարավոր է կատարված լինի կենցաղային աղբակույտում: Ոստիկանության աշխատակիցները փորձում են վերականգնել  դեպքի մանրամասները: Ականատեսներն ասել են, որ պայթյունը տեղի է ունեցել հինգաստղանի Mughal Sheraton հյուրանոցի մոտ:

Ամեն  օր Թաջ Մահալ են  այցելում  տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ ողջ աշխարհից: Իսկ ամեն տարի դամբարան-մզկիթն ընդունում է 3-5 մլն այցելու, որոնցից  200 000-ը` օտարերկրացի:

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում Կանադայում

256.Armenian Genocide Commemoration event in Canada 25.04.2013Ապրիլի 24-ին Կանադայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված արարողություն: Կանադայի մի շարք քաղաքներից մայրաքաղաք ժամանած հայ համայնքային կառույցների ներկայացուցիչները ծաղկեպսակներ դրեցին «Անմահ Հայաստան» հուշարձանին, իսկ հոգեւոր հայրերը աղոթեցին Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հոգու հանգստության համար:

ՀՀ դեսպանությունից բազմությունը շարժվեց դեպի Կանադայի Խորհրդարան, որտեղ Հայոց ցեղասպանության հիշատակման ելույթներով հանդես եկան ներկայացուցիչներ խորհրդարանական բոլոր կուսակցություններից եւ Կանադայի հայ համայնքից:

Ելույթ ունեցավ նաեւ Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, ով, մասնավորապես, խոսեց Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման կարեւորության մասին՝ ընդգծելով Թուրքիայի կողմից իրականացվող ժխտողական քաղաքականության անթույլատրելիությունը: