Մոսկվայում կրակել են ադրբեջանցի լրագրողների վրա

1 (1)Մոսկվայում՝ ամառային սրճարանում, անհայտ անձը կրակել է երկու ադրբեջանցի լրագրողների վրա, հաղորդում է “Ռոսբալտ”-ը:

Ըստ տեղեկության՝ երեք տղամարդ վիճել են, որի արդյունքում նրանցից մեկը ատրճանակով կրակել է մյուսների վրա: Տուժածներից մեկը ձեռքի հատվածում հրազենային վնասվածք է ստացել, իսկ մյուսը ծանր վնասվածք է ստացել սրտին, ինչի պատճառով էլ տեղում մահացել է:

Ըստ նախնական տվյալների՝ մահացած Հուսեյնով Ֆ.-ն լրագրող էր, ով համագործակցում էր Նովգորոդի շրջանում գտնվող “Սփյուռք” հրատարակչության հետ: Նրա գործընկերը՝ ձախ ուսի հատվածում հրազենային վնասվածք ստացած 57-ամյա Բաշարով Մ-ն ևս աշխատում էր այդ խմբագրությունում:  Երկու լրագրողներն էլ գործուղվել էին Մոսկվա՝ “ադրբեջանական ժողովրդին նվիրված փառատոնին” մասնակցելու համար:

Անկախ

Եգիպտոսում 10 ամսվա բանտարկությունից հետո ազատ է արձակվել «Al Jazeera» հեռուստաալիքի թղթակիցը

el-cezire Եգիպտոսի իշխանություններն  որոշում են կայացրել ազատ արձակելու 10 ամիս շարունակ բանտարկության մեջ գտնվող «Al Jazeera» հեռուստաալիքի թղթակից Աբդուլահ աշ Շամիին: 26-ամյա լրագրողին ձերբակալել էին 2013 թվականի օգոստոսի 14-ին, այն ժամանակ, երբ երկրում բողոքի ցույցեր էին ընթանում ռազմական հեղաշրջման դեմ: Աշ Շամիին ազատելու որոշումը կայացվել է նրա առողջական վիճակի վատացման պատճառով, քանի որ բանտարկյալը 130 օր առաջ հացադուլ էր հայտարարել:

«Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ աշ Շամիի հետ միասին առողջական խնդիրների պատճառով ևս 12 հոգի ազատ է արձակվել: Միևնույն ժամանակ Եգիպտոսում մի շարք լրագրողներ շարունակում են մնալ անազատության մեջ:

 

 

Ադրբեջանում հարձակվել են լրագրողի վրա և ջարդել նրա տեսախցիկը

տեսախցիկներԱդրբեջանի Իսմաիլի շրջանում ծեծել են “Ազատություն” ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակցին: Լրագրողի խոսքով՝ ինքը Բույնուզ գյուղում ռեպորտաժ պատրաստելիս է եղել, երբ իրեն են մոտեցել անհայտ անձինք, վերցրել են տեսախցիկն ու կոտրել, տեղեկացնում է “Հագին” կայքը:

 

“Տեղի բնակիչներից ահազանգ էինք ստացել, որ այդ շրջանի ռեստորաններն անօրինական ճանապարհով միանում են ջրատարին, ինչի հետևանքով գյուղում շատերը ջրի խնդրի առաջ են կանգնում։ Ես որոշեցի ռեպորտաժ պատրաստել և ուղևորվեցի Ֆազիլ Շաֆիևին պատկանող օբյեկտ։ Հենց այդ ժամանակ ինձ վրա հարձակվեցին նրա որդին և հաստատության աշխատակիցը, փորձեցին ծեծել ինձ ու կոտրեցին տեսախցիկը”,-պատմել է լրագրող   Էլչին Իսմայիլը։

 

Իսմայիլի շրջանի ոստիկանության վարչությունից հաստատել են, որ բողոք են ստացել և խոստացել են զբաղվել հարցով։

 

Մայիսի 16-ին Ադրբեջանի Բինադաղի շրջանում հարձակման էր ենթարկվել “Ազատություն” ռադիոկայանի նկարահանող խումբը։

Անկախ

 

Բաքվում հարձակվել են լրագրողի վրա

1Բաքվում հարձակում են գործել “Ենի Մուսավաթ” թերթի լրագրող Ֆարահիմ Իլգարօղլուի վրա, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը:

Ըստ տեղեկության՝ ապրիլի 25-ի առավոտյան Ֆարահիմ Իլգարօղլուն իր տան շքամուտքի մոտ հարձակման է ենթարկվել անհայտ անձի կողմից: Վերջինս բռնել է լրագրողի կոկորդից և սկսել է ծեծել նրան: Այն պահին, երբ անհայտ անձը գրպանից հանել է դանակը, լրագրողի բղավոցներին ի պատասխան,  հարևաններն  օգնության են եկել, իսկ հանցագործը փախուստի է դիմել:

Միջադեպի կապակցությամբ լրագրողը դիմել է ոստիկանությանը:

Սիրիայում ևս մեկ օտարերկրացի լրագրող է զոհվել

սիրիա Սիրիական Հալեպում տեղի ունեցած ռմբակոծման հետևանքով 7 մարդ է զոհվել, այդ թվում 29-ամյա սիրիացի ֆոտոլրագրող Ալի Մուստաֆան, որը Սիրիա էր եկել Կանադայից: Մուստաֆայի ընկերոջ խոսքերով՝ նա Սիրիա էր մեկնել սեփական կամքով, քանի որ ցանկանում էր լուսանկարների միջոցով ողջ աշխարհին ներկայացնել իր ժողովրդի ծանր վիճակը: Վերջին օրերին Մուստաֆան իր ընտանիքին հայտնել էր, որ գտնվում է Թուրքիայում: Հավանաբար նա այդ քայլին էր դիմել, որպեսզի հարազատները չանհանգստանային:

Անկախ

Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու և նրա նկատմամբ բռնություն գործադրելու փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ

հքծՔաղաքացի Անի Գևորգյանի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 164-րդ և 309-րդ հոդվածների 2-րդ մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ քաղաքացի Անի Գևորգյանի հաղորդման` 2014 թվականի փետրվարի 12-ին` ժամը 18-ի սահմաններում, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում ոստիկանության ծառայողները խոչընդոտել են իր` լրագրողի մասնագիտական գործունեությանը, փորձել են խլել տեսախցիկը, ֆիզիկական ուժի գործադրմամբ բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ վերցրել ու չեն վերադարձրել տեսախցիկի հիշողության քարտը և բռնություն գործադրել իր նկատմամբ:
ՀՔԾ-ից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Բաքվում ծեծել են “Ամերիկայի ձայն” ռադիոկայանի թղթակցին

3“Ամերիկայի ձայն” ռադիոկայանի ղեկավարությունն անհանգստություն է հայտնել Բաքվում իր թղթակցին ծեծելու առնչությամբ։

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական “Հագին” լրատվական կայքը, փետրվարի 20-ին՝ ուսանողների կազմակերպած բողոքի ակցիայի ընթացքում, ծեծել են “Ամերիկայի ձայն” ռադիոկայանի թղթակից Թափդըգ Ֆարհադօղլուին։

Բաքվի պետական համալսարանի անվտանգության ծառայությունն  երեկ չափազանց դաժան է վարվել լրագրողների հետ, որոնք լուսաբանել են ուսանողների ակցիան։

Անվտանգության ծառայությունը համալսարանի դիմացից փորձել է ցրել ցուցարարներին և լրագրողներին։ Նախևառաջ նրանք փորձել են խոչընդոտել լրագրողներին ֆիքսել տեղի ունեցող իրադարձությունը, ուսանողներից հարցազրույց վերցնել:

Այդ ամենը ղեկավարել է համալսարանի անվտանգության ղեկավարը։ Նա անձամբ է կոտրել տեսախցիկները, բղավել և ծեծել լրագրողներին: Մինչդեռ ոստիկանությունը հանգիստ հետևել է տեղի ունեցող իրադարձություններին։ Ընդհանուր առմամբ, տուժել է տարբեր լրատվամիջոցների 20 ներկայացուցիչ։

Հարյուրավոր ուսանողներ փետրվարի 20-ին Բաքվի պետական համալսարանի շենքի դիմաց բողոքի ցույց են կազմակերպել:

Հիշեցնենք, որ վերջերս Բաքվի պետական համալսարանի ռեկտոր Աբել Մահարամովը իր ֆեյսբուքյան էջում գրել է. “Այս տարվանից ուսանողները, ովքեր լուծարքներ կունենան, պետք է հավելյալ գումար վճարեն՝այլ խմբերում դասախոսություններին նորից մասնակցելու հնարավորություն ստանալու համար”: Դա նշանակում է, որ ուսանողները չեն կարողանա անվճար վերահանձնել իրենց ակադեմիական պարտքը: Դրանից անմիջապես հետո համալսարանի ուսանողները “Ֆեյսբուք”-ում ստեղծել են մի քանի խմբեր, որոնց միջոցով կոչ են արել իրենց համակուրսեցիներին ցույցի դուրս գալ:

Անկախ

 

Ադրբեջանում հետապնդում են նաև ապագա լրագրողներին

բաքվի պետական համալսարանԲաքվի պետական համալսարանի  լրագրության ֆակուլտետի դեկանն  սպառնացել է ֆակուլտետի ուսանողներին, ովքեր սոցկայքերում իրենց ընկերներին կոչ էին արել պայքարել ստուգարքները վերահանձնելու համար հավելյալ գումար վճարելու դեմ: Ինչպես հաղորդում է “Հագին” կայքը, ըստ ուսանողների՝ դեկանը նրանց իր աշխատասենյակ է հրավիրել և սպառնացել, որ եթե նրանք չդադարեն “համալսարանում իրարանցում սարքել”, ապա կպատժվեն, նույնիսկ համալսարանից կհեռացվեն:

Հիշեցնենք, որ վերջերս Բաքվի պետական համալսարանի ռեկտոր Աբել Մահարամովն  իր ֆեյսբուքյան էջում գրել է. “Այս տարվանից ուսանողները, ովքեր լուծարքներ կունենան, պետք է հավելյալ գումար վճարեն՝այլ խմբերում դասախոսություններին նորից մասնակցելու հնարավորություն ստանալու համար”: Դա նշանակում է, որ ուսանողները չեն կարողանա անվճար վերահանձնել իրենց ակադեմիական պարտքը:

Դրանից անմիջապես հետո համալսարանի ուսանողները “Ֆեյսբուք”-ում ստեղծել են մի քանի խմբեր, որոնց միջոցով կոչ են արել իրենց համակուրսեցիներին ցույցի դուրս գալ:

Ադրբեջանում լրագրողին սպառնում են սպանել

Յաֆեզ Աքրամօղլու“Ազատություն” ռադիոկայանի ադրբեջանական ծառայության  Նախիջևանի թղթակից Յաֆեզ Աքրամօղլուն Facebook  սոցիալական կայքի միջոցով իր հասցեին սպառնալիքներ է ստացել:

“Ո՞վ է Յաֆեզ Աքրամօղլուն” խմբի անդամները լրագրողին մեղադրում են վերջինիս հոդվածներում Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ղեկավարությանը զրպարտելու համար, հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը:

“Մա՛հ նրան: Նրան պետք է ոչնչացնել, որպեսզի Նախիջևանի վրայից սև բիծը վերացնենք”,- գրել է խմբի անդամներից մեկը, և ընդգծելով, որ սկսելու է կոնկրետ քայլեր ձեռնարկել, նշել է. “Մենք նրան 10 օր ենք տալիս: Կամ թող հրապարակավ հայտարարի, որ այլևս չի սևացնելու Նախիջևանին, կամ էլ գործի կդրվի նրա ոչնչացման ծրագիրը”:

Ըստ կայքի՝ Աքրամօղլուն նախկինում ևս ճնշման է ենթարկվել և սպառնալիքներ է ստացել Նախիջևանում: 2011թ.-ին նա վտարվել է ՆԻՀ-ից Իրան: Լրագրողը նշել է, որ բազմիցս դիմել է իրավապահ մարմիններին, սակայն՝ ապարդյուն:

Օմբուդսմենի արձագանքը ‹‹Չորրորդ իշխանություն›› թերթի թղթակցի հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

img_04116229_new_karen‹‹Մենք լրջորեն անհանգստացած ենք ‹‹Չորրորդ իշխանություն›› թերթի թղթակից Անի Գևորգյանի հետ երեկ տեղի ունեցած միջադեպով: Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, առավել ևս՝ նրա նկատմամբ բռնությունը, քրեորեն պատժելի են և խիստ դատապարտելի, հատկապես, եթե այդ հանցագործությունները կատարվել են պետական պաշտոնյաների կողմից:

Նման հանցագործությունները կանխարգելելու միակ եղանակը իրավապահ մարմինների օպերատիվ, խիստ և համաչափ արձագանքն է։

Առաջնորդվելով բոլոր անձանց անմեղության կանխավարկածով՝ միաժամանակ զերծ ենք մնում առավել հստակ գնահատականներից և ակնկալում ՀՀ հատուկ քննչական ծառայության պատշաճ և բազմակողմանի քննությունը, ինչպես նաև դրա արդյունքների վերաբերյալ հանրությանը սեղմ ժամկետներում իրազեկումը:

 

Կարեն Անդրեասյան

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան››

ԱՄՆ պետդեպը քննադատել է Թուրքիայից ադրբեջանցի լրագրողի արտաքսումը

Ջեն ՓսակիԱՄՆ պետդեպարտամենտը անդրադարձել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին հնչած քննադատության համար Թուրքիայից ադրբեջանցի լրագրող Մահիր Զեյնալովի արտաքսմանը, տեղեկացնում է “Հագին” կայքը:
“Հուսով ենք, որ Թուրքիան կպաշտպանի ազատ խոսքի և հավաքների հիմնարար իրավունքները։ Մենք կարծում ենք, որ անկախ լրատվամիջոցները վճռորոշ նշանակություն ունեն առողջ և ուժեղ ժողովրդավարության համար”,- հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսակին։

Փսակին ընդգծել է, որ ԱՄՆ-ն շարունակում է աշխարհում խոսքի ազատության պաշտպանը լինել։

Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին Թուրքիայից արտաքսվել է ադրբեջանցի լրագրող Մահիր Զեյնալովին, որն աշխատում էր թուրքական “Today’s Zaman” թերթում` վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և կառավարությանը քննադատող նյութեր հրապարակելու համար

Անկախ

Էրդողանին քննադատելու համար Թուրքիայից ադրբեջանցի լրագրողին արտաքսել են

erdoganԹուրքական իշխանություններն երկրից արտաքսել են ադրբեջանցի լրագրող Մահիր Զեյնալովին, որն աշխատում էր թուրքական “Today’s Zaman” թերթում` վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և կառավարությանը քննադատող նյութեր հրապարակելու համար, տեղեկացնում է ադրբեջանական “Հագին” կայքը։

Հաղորդվում է, որ Զեյնալովը հոդվածներ է գրել, որոնցում թուրքական իշխանությանը մեղադրել է “Ալ Քաիդայի” հետ կապեր ունենալու համար։ Թուրքիայի ներքին գործերի նախարարության որոշմամբ՝ ադրբեջանցի լրագրողին արգելել են մուտք գործել երկիր։

Անկախ

Եգիպտոսում Ալ Ջազիրայի 3 լրագրող է ձերբակալվել

Եգիպտոս,Ալ Ջազիրա, լրագրող Եգիպտոսի անվտանգության ուժերը ձերբակալել են Ալ Ջազիրայի երեք լրագրողների: Կառավարությունից հայտնել են, որ նրանցից առնվազն մեկը հանդիպել է արգելված Մահմեդական եղբայրության անդամների հետ:

Լրատվական ցանցի տեղեկություններով՝ կիրակի օրը լրագրողները հարցաքննության են տարվել Կահիրեյում:

Եգիպտոսի ներքին գործերի նախարարը Facebook-ի իր էջում նշել է, որ անվտանգության ուժերը Կահիրեյի հույրանոցներից մեկում ձերբակալել են ավստրալիացի մի լրագրողի և Մահմեդական եղբայրության անդամի:

Նախարարության տեղեկություններով՝ Մահմեդական եղբայրության անդամները հյուրանոցը օգտագործել են այլ անդամների հետ հանդիպելու համար, ինչպես նաև Ալ Ջազիրայի համար երկրի կառավարության դեմ մամուլի հաղորդագրություններ նկարահանելու նպատակով:

Ալ Ջազիրան պահանջել է ազատել լրագրողներին:

 Անկախ

Լրագրողը ուղիղ եթերում Աբդուլահ Գյուլին իրենց տուն է հրավիրել

Թուրքիա, Աբդուլահ Գյուլ, թանգարանԹուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի՝ երկրի Քիլիս վիլայեթ կատարած այցի ժամանակ մի զավեշտալի դեպք է պատահել: Լրագրողների հետ զրույցի ժամանակ Գյուլը պատասխանել է նրանց հարցերին: Տեղական թերթերից մեկը ներկայացնող մի լրագրող ուղիղ եթերում նախագահ Գյուլին հրավիրել է իրենց տուն: «Որպես ԶԼՄ-ի ներկայացուցիչ կցանկանայի ձեզ մեր տանը հյուրընկալել: Մերոնք ձեզ են սպասում»,-ասել է լրագրողը: «Հաբերլերը» գրում է, որ Գյուլը այս հրավերը լսելուց հետո մի պահ շատ է զարմացել, հետո այսպես է պատասխանել. «Ձերոնց բարևներս հաղորդիր, տեսնենք, թե ինչպես կընթանա նախատեսված ծրագիրը: Շատ շնորհակալություն եմ հայտնում»:

Լրագրողի մասնագիտությունը հեշտ չէ. Լուսինե Ասատրյան

ԼրագրողԴեկտեմբերի 2-ից պետական բուհերում կշարունակեն իրենց ուսումն ավարտական կուրսում գտնվող բոլոր ուսանողները, նրանք ովքեր գնացել էին պրակտիկայի՝ լիարժեք, կամ ոչ այնքան գիտելիքներ ստացած վերադառնում են հարազատ համալսարանները: archive2.ankakh.com-ի հետ զրույցում Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական համալսարանի ուսանողուհի Լուսինե Ասատրյանը նշեց, որ Հանրային ռադիոյի Կամուրջում անցկացրած պրակտիկայից գոհ է, պատրաստել է երեք ռադիոռեպորտաժ, որոնք եթեր են հեռարձակվել, իսկ համալսարանի անունը շեշտվել է.

“Պրակտիկայից հետո ակնկալում եմ ընդունվել աշխատանքի և դրա հետ մեկտեղ հաջող հանձնել պետական ավարտական քննությունները: Լրագրողի մասնագիտությունը հեշտ չէ եւ չի պահանջում ուսումն ավարտելուց հետո նոր միայն աշխատել, այլ պետք է հենց ուսմանը զուգահեռ սկսես քեզ գտնել տվյալ ոլորտում”:

Ինչ վերաբերում է ուսման որակին, Լուսինեն պնդեց, որ գոհ չէ, քանի որ ավելին է ակնկալում՝ տեսական գիտելիքներից զատ կա նաև գործնականը, որի պակասը համալսարանը չի լրացնում: Եթե դու կարող ես ինքդ փնտրել` լավ է, իսկ եթե ոչ, ապա այդպես էլ կավարտես առանց հստակ պատկերացնելու, թե ինչ պետք է անես գործնականում.

“Ասեմ ավելին, կան նույնիսկ առարկաներ, որ 4 տարի գրեթե նույն բանն ենք սովորում: Նշեմ, որ մեր համալսարանն ունի մեկ առավելություն, եթե մյուս համալսարաններում, ընդունված է գործնական աշխատանքն իրականացնել 4-րդ կուրսի երկրորդ սեմեստրում, ապա մեզ մոտ այդ 3 ամիսը բաժանվում է վերջին երկու տարվա մեջ, տեսականն ու գործնականը համատեղելով”:

Ուսանողուհին շատ կուզեր, որպեսզի համալսարանում լիներ մոնտաժային աշխատանքներ իրականացնելու համար նախատեսված սենյակ, իսկ ուսանողին տրամադրեին անհրաժեշտ տեխնիկա հեղինակային ռեպորտաժներ պատրաստելու համար: Նա հույս ունի, որ շուտով դրանք էլ կլինեն ու կծառայեն իրենց նպատակին: Շնորհավորում է բոլոր ավարտական կուրսերում գտնվող իր համակուրսեցիներին եւ մաղթում համբերություն, պայծառ ապագան առջեւում է:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 

Անչափահասների արդարադատության հիմնախնդիրները` լրագրողների ուշադրության կենտրոնում

սեմինար125 լրագրողներ երկու օր շարունակ Աղվերանում ուսումնասիրում էին անչափահասների գործերով արդարադատության հիմնախնդիրների լուսաբանման առանձնահատկությունները: Համանուն սեմինարը կազմակերպել էին «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն, «Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամը  և «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպությունը:

Օրենսդրական բացերը` երեխաների իրավունքների խախտման պատճառ

ՔՀԻ իրավաբան Տաթևիկ Ղարիբյանը, խոսելով օրենսդրական բացերի մասին, ասում է, որ Հայաստանում չկան անչափահասների հարցերով մասնագիտացած դատարաններ: 2012-ին ոլորտում առաջընթաց եղավ` այդուհետ անչափահասների գործերը միշտ նույն դատավորներն են քննում, սակայն ոլորտում դեռ անելիքներ կան.  պետք են նաև մասնագիտացած քննիչներ, դատախազներ, փաստաբաններ:

Ղարիբյանն ասում է, որ  անչափահասների նկատմամբ կալանք կարող է կիրառվել միան միջին ծանրության, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում: Ներկայում կալանքը լայնորեն կիրառվում է` հաշվի առնելով միայն հանցանքի ծանրությունը և անտեսելով մնացած հանգամանքները: Որպես պատիժ` լայնորեն կիրառվում  է նաև ազատազրկումը, չնայած քրեական օրենսգիրը նաև այլ պատիժներ է նախատեսում: Ըստ փաստաբանի` դրա պատճառներից մեկն էլ ուսումնա-դաստիարակչական հիմնարկների բացակայությունն է, որտեղ, ըստ օրենքի, դատավորը կարող է ուղղորդել օրենքը խախտած անչափահասին: Ուստի դատավորները հաճախ դիմում են կա՛մ ազատազրկման, կա՛մ էլ երեխային հանձնում են ծնողի հսկողությանը, ինչը միշտ չէ, որ արդյունավետ է:

Մասնագիտացված դատարան չունենալու բացասական կողմերից է և այն, որ դատավարության ընթացքում և դատավճիռը հրապարակելիս կիրառում են իրավաբանական տերմիններ` առանց դրանք բացատրելու, հաշվի չառնելով անչափահասի տարիքային առանձնահատկությունները:

Միջազգային բանտային բարեփոխումներ կազմակերպության համակարգող  Հայկ  Խեմչյանն էլ պարզաբանում է, որ անչափահասների գործերով արդարադատությունը վերաբերում է ոչ միայն իրավախախտում կատարած, այլև հանցագործությունից տուժած և վկա երեխաներին:

Խեմչյանի խոսքով` ներկայում խախտվում են կալանավորված անչափահասների իրավունքները, քանի որ վերջիններս, ըստ օրենքի, օրական 22 ժամ փակի տակ են` խցանման կառույցներում: Դատապարտվելուց հետո արդեն պահվում են հանրակացարանային տիպի շինություններում, որտեղ ավելի թեթև պայմաններ են: Նրա խոսքով` կալանավայրի պայմանները հակասում են միջազգային օրենսդրությանը:

ՔՀԻ ՀԿ  նախագահ Արման Դանիելյանն էլ ասում է, որ անչափահասների արդարադատության հիմնական սկզբունքն արարքի պատճառը և երեխայի կարիքները բացահայտելն է: Սակայն մեզ մոտ դա թերի է կատարվում,  քանի որ չկան սոցիալական աշխատողներ: Ոստիկանին վերապահվում է սոցիալական աշխատողի դեր, քննիչին` հոգեբանի, մինչդեռ վերջիններս մասնագետներ չեն:

Երեխաների պաշտպանության ոլորտում բարեփոխումները պարտադրված են և ոչ արդյունավետ

ՀՕՖ ԵԱԿՀ  գործադիր տնօրեն Միրա Անտոնյանն ասում է, որ Հայաստանում երեխաների պաշտպանության ոլորտում ինքնաբուխ ռեֆորմներ չեն լինում, դրանք կատարվում են արտաքին ճնշումների ներքո: Եվ քանի որ դրանք ներքևից բխող  զարգացումներ չեն, բարեփոխումները կատարվում են  ապրիորի: Որպես օրինակ նշում է մանկատները և գիշերօթիկները բեռնաթափելու ծրագիրը: Ծրագրի արդյունքում 19 գիշերօթիկ դպրոցներից 9-ը վերածվեցին հանրակրթական դպրոցների, սակայն փոխարենը ստեղծվեցին խնամքի ու պաշտպանության գիշերօթիկ հաստատություններ (սոցիալական տներ), որոնք նման մոդելով, ըստ Անտոնյանի, գործում են միայն Հայաստանում:

«Մենք ունենք 45 տոկոս մանկական աղքատություն երկրում, աղքատության սովորական ցուցանիշից գրեթե կրկնակի ավելի»,- ասում է Անտոնյանը` հավելելով, որ մանկական աղքատություն նշանակում է ոչ միայն ֆինանսների սղություն կամ բացակայություն, այլև ծառայությունների անմատչելիություն և տաղանդը, ունակությունները զարգացնելու հնարավորության բացակայություն:

Մանկական աղքատությունը կրճատելու նպատակով Անտոնյանն առաջարկում է Ուկրաինայի օրինակով սահմանել  համընդհանուր կանխարգելման նպաստ, ըստ որի` յուրաքանչյուր երեխայի, անկախ ընտանիքի սոցիալական կարգավիճակից, ամեն ամիս որոշակի չափով նպաստ կհատկացվի:

Անտոնյանն անարդյունավետ է համարում պետության վարած ներկայիս սոցիալական քաղաքականությունը, այն է` օգնել աղքատների մեջ ամենաաղքատին: Ասում է, որ այս հարցում սովորելու բան ունենք Վրաստանից, որն  ինտեգրացված սոցիալական ծառայություններին անցնելուց հետո երկրում աղքատությունը կրճատեց 27 տոկոսով, իսկ այժմ մանկատներում ընդամենը 360 երեխա ունեն:

Ըստ այդ մոդելի` պետությունը պետք է գնահատի բոլոր ընտանիքների սոցիալական վիճակը և թիրախավորի` ծայրահեղ աղքատներին օգնելը թողնելով բարեգործական հիմնադրամներին, աղքատներին օգնելը` ՀԿ-ներին կամ այլ կառույցի, իսկ սակավ աղքատներին ինքը օգնի. «Աղքատներին ուղղված ներդրումներն արդյունավետ են, քանի որ օգնում են մարդկանց հաղթահարել աղքատության շեմը»:

Անտոնյանը նաև թվային տվյալներով է փաստում պետական անարդյունավետ քաղաքականությունը. այսպես, մանկատան մեկ երեխայի տարեկան խնամքն արժի 12 հազար դոլար, խնամքի և պաշտպանության հաստատություններում` 7800 դոլար, գիշերօթիկ կրթական հաստատություններում` 6500 դոլար, խնամատար ընտանիքներում` 3500 դոլար, խնամակալ ընտանիքում` 0 դրամ: Ասում է, որ աբսուրդ է իրավիճակը, երբ պետությունը, օրինակ` հրաժարվում է օգնել առանց ծնողական խնամքի մնացած երեխայի խնամակալությունը ստանձնելու պատրաստ տատիկ-պապիկին,  բայց պատրաստ է տարեկան 12 հազար դոլար վճարել, եթե երեխային նույն տատիկ-պապիկն էլ այլևս չպահեն ու մանկատուն ուղարկեն:

Խնամատար ընտանիքների ինստիտուտը ևս չի զարգանում, չնայած այն պետությանը եռակի էժան կարժենար:

Սեմինարի ընթացքում նաև անդրադարձ կատարվեց  անչափահասների գործերի լուսաբանման տերմինաբանությանը, էթիկական առանձնահատկություններին:

 

 

Ադրբեջանում դատարանը պարտադրել է “Ազատություն” ռադիոկայանի թղթակցին տուգանք վճարել`իր լրագրողական աշխատանքը կատարելու համար

Ադրբեջանում դատարանը պարտադրել է “Ազատություն” ռադիոկայանի թղթակցÕԻսմայիլլիի շրջանային դատարանը (Ադրբեջան) “Ազատություն” ռադիոկայանի շրջանային թղթակից Ազեր Ալիին դատապարտել է 200 մանաթ չափով տուգանքի`իր լրագրողական աշխատանքը կատարելու համար: Նման պատժի է արժանացել նաև Ադրբեջանի ազգային ճակատ ընդդիմադիր կուսակցության ակտիվիստ Վուգար Գադիրովը:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Contact.az” կայքը, նրանք ձերբակալվել էին Ադրբեջանի Իմիշլի քաղաքում մայիսի 10-ին` “Դեպո” թաղամասի բնակիչների կողմից կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ: Բնակիչները, ի նշան արոտավայրերի բացակայության  դեմ բողոքի, 150 գլուխ անասուն էին դուրս բերել քաղաքի կենտրոն:

Ոստիկանության աշխատակիցները փակել էին այդ երթի ճանապարհը Հեյդար Ալիևի պողոտայում, իսկ լրագրողի աշխատանքին` խոչընդոտել: Ալին, Գադիրովը և մի քանի այլ անձինք ձերբակալվել էին և 5 ժամ անցկացրել ոստիկանության բաժնում:

Փաստաբան Անար Գասըմլըն հայտարարել է, որ դատական վճիռը բողոքարկվելու է վերաքննիչ դատարանում:

New York Times-ի աշխատակիցը վտարվել է Պակիստանից

2New York Times-ի աշխատակիցը վտարվել է ՊակիստանիցThe New York Times-ի պակիստանյան գրասենյակի  գլխավոր խմբագրին կիրակի վտարել են  երկրից «անցանկալի գործունեություն» իրականացնելու համար:

Դեքլան Ուոլշը, ով մինչև New York Times-ի լրագրող դառնալը աշխատում էր բրիտանական The Guardian շաբաթաթերթում, ստացել է վտարման կարգադրություն կիրակի ժամը 12:30-ի սահմաններում:

39-ամյա լրագրողն իր Tweeter-ի էջում գրել է, որ այս ամենն  անհավատալի է:

Times-ի փոխանցմամբ  կարգադրության մեջ գրված էր հետևյալը. «Ձեր արտոնագիրն այսուհետ անվավեր է Ձեր կողմից իրականացրած անցանկալի գործունեության պատճառով: Խնդրում ենք լքել երկիրը 72 ժամվա ընթացքում»:

Ուոլշը թերթում բազմիցս անդրադարձել է քաղաքական անցուդարձին, վեճերի, ապստամբությունների և ԱՄՆ-ի հետ լարված հարաբերություններին: