Ձմեռային օլիմպիական խաղերում մեդալների ընդհանուր հաշվարկով առաջին տեղում Գերմանիայի հավաքականն է

Սոչի 2607_Sochi_medal_blogՍոչիում անցկացվող ձմեռային օլիմպիական խաղերում մեդալների են արժանացել 24 երկրների ներկայացուցիչներ: Առաջին տեղում է հաստատվել Գերմանիայի հավաքականը:

Տեղը

 Երկիրը

Ոսկի

 Արծաթ

 Բրոնզ

 ընդամենը

1.

Գերմանիա

6

1

1

8

2.

Կանադա

4

4

2

10

3.

Նորվեգիա

4

3

6

13

4.

ԱՄՆ

4

2

6

12

5.

Հոլանդիա

4

2

4

10

6.

Շվեյցարիա

3

0

1

4

7.

Ռուսաստան

2

4

3

9

8.

Լեհաստան

2

0

0

2

9.

Ավստրիա

1

4

0

5

10.

Սլովենիա

1

1

2

4

11.

Չինաստան

1

1

0

2

12.

Ֆրանսիա

1

0

2

3

13.

Հարավային Կորեա

1

0

1

2

14.

Բելառուս

1

0

0

1

15.

Սլովակիա

1

0

0

1

16.

Շվեդիա

0

4

1

5

17.

Իտալիա

0

2

1

3

18.

Չեխիա

0

2

1

3

19.

Ճապոնիա

0

2

1

3

20.

Ավստրալիա

0

1

0

1

21.

Ֆինլանդիա

0

1

0

1

22.

Մեծ Բրիտանիա

0

0

1

1

23.

Լատվիա

0

0

1

1

24.

Ուկրաինա

0

0

1

1

 Անկախ

Ձմեռային օլիմպիական խաղերում կանադացիները երկրորդ ոսկե պարգևին տիրացան

շտYSRsATebq4EՍոչիում անցկացվող օլիմպիական խաղերի ծրագրով 1500 մ շորթ տրեկի մրցումնրում չեմպիոն դարձավ  կանադացի Շարլ Ամլենը։ 29-ամյա մարզիկը երկրորդ ոսկե պարգևը բերեց իր երկրին:

Չինաստանի ներկայացուցիչ Տյանյու Հանը երկրորդն էր,  ռուսաստանցի Վիկտոր Անը կանգնեց պատվո պատվանդանի երրորդ աստիճանին։

Անկախ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի դարպասապահը խաղադաշտ է դուրս եկել իր թիմի մեկնարկային կազմում

ռբ5169Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկիի թիմը` Մոսկվայի «Դինամոն», Իսպանիայում ուսումնամարզական հավաք է անցկացնում: Ռուսական ակումբը ստուգողական հանդիպումում ուժերն է չափել հունգարական «Վիդեոտոնի» հետ: Կողմերի դարպասները մնացել են անառիկ` 0:0:

Բերեզովսկին խաղադաշտ է դուրս եկել իր թիմի մեկնարկային կազմում և փոխարինվել երկրորդ խաղակեսի սկզբին:

Փետրվարի 12-ին «Դինամոն» կմրցի Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» հետ:

Անկախ

Իրանում 2014-ին մրցաշարի մասնակցելու հրավեր մեր երկրի աթլետներն այդպես էլ չստացան

աթլետիկաԱթլետիկան անվանում են սպորտի թագուհի: Հայաստանի` այս գրավիչ մարզաձևի ներկայացուցիչները, չնայած ունեցած սուղ պայմաններին, ձմեռային ցուրտ  օրերին էլ շարունակում են մարզումները: 2014-ի մրցաշրջանը հագեցած է միջազգային տարբեր մեկնարկներով: Հայաստանի աթլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ, ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի աթլետիկայի ամբիոնի դոցենտ Միշա Հայրապետյանը ներկայացրեց, թե ինչ փորձություններ են սպասում մերոնց:

– Կազմվել է մեր երկրի ներկայացուցիչների մեկնարկների նախապատրաստության օրացուցային պլանը, Հայաստանի հավաքականի թեկնածուների ցուցակը: Այնպես որ, աշխատանքն առջևում է: 2013-ի համեմատությամբ` որոշվել է ավելի շատ ուշադրություն դարձնել մանկապատանեկան աթլետիկայի զարգացմանը: Աթլետիկայի միջազգային ֆեդերացիան այդ ուղղությամբ աշխատանքների ծրագիր է մշակել: Այն հետաքրքիր է, նորություն, մնում է, որ Հայաստանում իրականացվի: Ի դեպ,  միջազգային կազմակերպությունն այդ նպատակով զգալի մարզագույք է տրամադրել, տեսականին մեկ տասնյակ է: Այդ ամենն օգտագործվելու է մարզումները կազմակերպելու, մրցումներն անցկացնելու ժամանակ:

Փորձը ցույց է տվել, որ աշխատանքն արդյունավետ է, երբ աթլետիկան ուսուցանվում է պատանեկան վաղ հասակից: 2013-ին ունեցել ենք Եվրոպայի պատանիների չեմպիոն: Այդ հաջողությանը հասել է կապանցի եռացատկորդ Լևոն Աղասյանը: Փետրվարի 12-ին Հայաստանի հավաքականի 21 մարզիկ-մարզուհիները կուղևորվեն Վրաստան: Թբիլիսիում կկազմակերպվի կարճատև ուսումնամարզական հավաք: Փետրվարի 16-ից մերոնք  կարողությունները կփորձեն Վրաստանի մայրաքաղաքում կազմակերպվելիք միջազգային մրցումներում: Դրանց ավարտից հետո ուսումնամարզական պարապմունքները տեղում կշարունակվեն մինչև փետրվարի 21-ը: Ապա մեր ընտրանին կմեկնի Ստամբուլ, որպեսզի մասնակցի բալկանյան երկրների ձմեռային առաջնությանը: Հայաստանի աթլետներն  այս ստուգատեսում  երկրորդ անգամ են կարողությունները փորձելու: Նորամուտը նշել ենք  2013-ին: Մեր երկրի մարզուհիների հավաքականը 11 պետությունների ներկայացուցիչների պայքարում զբաղեցրել է 5-րդ տեղը, որը լավ արդյունք է: Իսկ Հայաստանի տղամարդկանց հավաքականը բավարարվել է 9-րդ տեղով: Անցյալ տարի մրցանակակիր չենք ունեցել: Դրան մոտ էր 4-րդ տեղը գրաված հեռացատկորդ Սաթենիկ Հովհաննիսյանը:

Այս տարի կփորձենք լրացնել այդ բացը: Ցույց տված արդյունքներով դրան կարող են հավակնել մեր երկրի հեռացատկորդները: Հունվարի 17-ին, երբ ձմեռային մրցաշրջանի բացման մրցում անցկացրինք «Հայաստան» մարզական միության Երևանի մարզասրահում, մյուս մրցաձևերում առանձնակի բարձր արդյունքեր չարձանագրվեցին: Մարտի սկզբին աշխարհի ձմեռային առաջնությունն անցկացվելու է Լեհաստանում: Հայտավորել ենք Վարդան Փահլևանյանին, որը 2013 թ. հեռացատկել է 7 մ 89 սմ: Հնարավոր է, որ փոփոխություն կատարվի, եթե ավելի բարձր արդյունք ցույց տվող գտնվի: 

– Հայաստանից մարզուհի չի՞ մեկնելու աշխարհի առաջնություն: Որպես կանոն, տարբեր մարզաձևերում մասնակցելու հրավեր ուղարկվում է այս կամ այն երկրի երկու սեռի ներկայացուցիչների:

– Միայն մեկ տեղ է հատկացվել: Մինչև 2013-ը աթլետիկայի աշխարհի առաջնությանը մասնակցելու հրավեր էր ուղակվում 1-ական մարզիկի և մարզուհու: Բայց այդ մոտեցումը վերանայվել է:

 – Հայաստանի հավաքականից հեռացողներ, կանոնավոր մարզումները թողնողներ կա՞ն:

– Չի մարզվում 400 մ վազորդուհի Անահիտ Աբրահամյանը: Նա երիտասարդ է, 2013-ին Եվրոպայի 3-րդ խմբի թիմային առաջնությունում 6-րդ տեղ է գրավել: Աբրահամյանը Գյումրիում է բնակվում, մարզվելու համար պայմաններ չկան: Եթե նա Սանկտ Պետերբուրգ գնա, ապա հնարավոր է` այնտեղ վերսկսի պարապմունքները: Սպասում ենք, թե ինչ կլինի:

Anahit – Ի՞նչ պայմաններում են պարապում Հայաստանի աթլետները ձմռանը:

– Մարզումները կազմակերպվում են «Հայաստան» մարզական միության մարզասրահում, որը լավ վիճակում չէ: Տանիքը քամիներից վնասվել է, դրա հետևանքով անձրևաջրերն ավերածություներ են արել: Տուժել են պատերը, նաև մարզահատվածները. արհեստական ծածկը որոշ տեղերում պոկվել է: Մարզասրահի ջերմությունն էլ այն չէ, բայց արդեն համակերպվել ենք:

 – Իսկ նիզականետորդները, գնդահրորդները որտե՞ղ են պարապում:

– Մեզ տրամադրված մարզաբազայում  միայն գնդահրորդները կարող են մարզվել: Թբիլիսիում և Ստամբուլում կայանալիք միջազգային մրցումների ծրագրերում գնդահրորդների  մրցումներ անցկացվելու են, այդ է պատճառը, որ նախապատրաստվում ենք: Տարեսկզբին կազմակերպված մրցումներում ինձ համար հայտնություն էր գյումրեցի Հերմինե Ավետիսյանը, որի նետած գործիքն անցավ 11 մ-ի սահմանագիծը: Ուժեղ սեռի ներկայացուցիչներից երեք մարզիկ է պայքարում հավաքականում ընդգրկվելու համար: Նրանք հավասար արդյունքներ են ցույց տալիս:

 – Ոչինչ չասացիք նիզականետորդների մասին: Մինչդեռ վերջին օլիմպիական խաղերի վարկանիշային մրցումներում Հայաստանի ներկայացուցիչը հենց այդ մրցաձևում է ուղեգրի արժանացել:

– Գյումրեցի Մելիք Ջանոյանը շարունակում է այդ մարզաձևով զբաղվել: Բայց կարելի է ասել, որ նա միայն օլիմպիական խաղերից առաջ է ակտիվություն դրսևորում, մարզվում է արտերկրում, մրցումների մասնակցում և կարողանում է օլիմպիական խաղերի ուղեգրերի արժանանալ: Նա իրեն հավասար մրցակից Հայաստանում չունի:

 – Մերոնց` 2014-ի մրցաշրջանի միջազգային ո՞ր մրցումների մասնակցությունն եք առավել կարևորում:

– Եվրոպայի 3-րդ խմբի թիմային առաջնությունը, որը կայանալու է հունիսին, Թբիլիսիում: Նախատեսվում է  մրցումների շեմին Վրաստանում ուսումնամարզական հավաք անցկացնել: 2013-ին այդ ստուգատեսը կայացել էր Սլովակիայի Բանսկա Բիստրիցա քաղաքում: Հայաստանից 20 մասնակից կար: Այս տարի 25-26 մարզիկ-մարզուհի մրցասպարեզ կհանենք: Անցյալ տարի15 երկրների հավաքականների պայքարում  ընդհանուր հաշվարկով զբաղեցրել ենք 9-րդ տեղը:

 – Աթլետիկայի վիճակի բարելավման ի՞նչ հուսադրող սպասումներ կան:

– 2013-ից խոսվում է այն մասին, որ Երևանի «Հրազդան» մարզադաշտում արհեստական ծածկ է տեղադրվելու, աթլետիկայի ժամանակակից պայմաններ են ստեղծվելու: Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ղեկավարությունը հայտնել է, որ այդ ուղղությամբ աշխատանքները սկսելու թույլտվություն ստացվել է, բայց տեղաշարժ առայժմ չկա: Ներկայումս այդ մարզաբազայում պարապել հնարավոր չէ: Եթե հարցը լուծվի, ապա Հայաստանի հավաքականը մարզվելու վայր կունենա: Փաստն այն է, որ աթլետների ամառային մարզումների համար Հայաստանում ոչ մի մարզաբազա չկա:

 – Իսկ Ծաղկաձորի աթլետիկայի երկու մարզաբազանե՞րը:

– Այնտեղ էլ պայմաններ չկան: Վերին հատվածի մարզաբազան, որում տարիներ առաջ անցկացվում էին Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանի սահմանած պարգևների խաղարկության միջազգային մրցումները, այժմ մասնավոր սեփականություն է, նոր տեր ունի, այլևս աթլետների համար գոյություն չունի: Իսկ ստորին հատվածում կառուցված հին մարզաբազան ավերված է: Այն հարմարեցվում է, որպեսզի կազմակերպվեն Հայաստանի նախագահի սահմանած մրցանակների համար ընտանիքների մրցումները:

 – Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, Ֆրանսիայում բնակվող Ռոբերտ էմմիյանի նախաձեռնությամբ, ամեն տարի մեր աթլետները Ֆրանսիայում համատեղ ուսումնամարզական հավաք են անցկացնում այդ երկրի ներկայացուցիչների հետ: 2014-ին նախատեսվո՞ւմ է այդպիսի ուսումնամարզական հավաք:

– Դա ամեն տարի արվում է, բայց առայժմ այդ մասին խոսակցություն չի եղել:

 – Հայաստանի պատանի աթլետներին ի՞նչ փորձութուններ են սպասում, նրանցից ի՞նչ նոր  սպասելիքներ կարելի է ունենալ:

– Միջազգային մրցումներ շատ կան: Սպասելիքները հիմնականում Աղասյանից են: Նա ներկայումս բանակում է ծառայում, դժվար է այնպես անել, որ մարզումների մասնակցի, նախապատրաստվի և մրցումներում հանդես գա:

 – Ամեն տարի այս ժամանակահատվածում Հայաստանի աթլետներն Իրանում միջազգային մեկնարկների մասնակցելու հրավեր էին ստանում: Այս առումով որևէ լուր կա՞:

– Ինչքան էլ տարօրինակ է, այս տարի հրավեր չստացանք: Մրցումները, որպես կանոն, կազմակերպվում են փետրվարի սկզբին, իսկ հրավերը ստանում էինք դեկտեմբերի վերջին կամ հունվարի սկզբին: Պատճառի մասին ոչին չեմ կարող ասել: 2013-ին Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականները Իրանում թիմային պայքարում գրավել են առաջին և երկրորդ տեղերը:

Ինչպես օգնեց գործին Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարած այցը

նամականիշ2014-ին նամականիշների հավաքորդները հնարավորություն կունենան հարստացնելու իրենց հավաքածուները: Նախատեսվում է թողարկել մի շարք հայկական նոր նամականիշներ,  այդ թվում` մարզական թեմաներով:

Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարության նամականիշների թողարկման հանձնաժողովի անդամ Յուրի Կուպալյանը հաստատեց, որ նախատեսվում է նաև մարզական թեմաներով նամականիշներ տպագրել: Կուպալյանը ֆիզիկական կուտուրայի հայկական պետական ինստիտուտի ուսումնական մասի բաժնի վարիչն է, պրոֆեսոր, նրա կազմած մարզական թեմաներով նամականիշների հավաքածուները օլիմպիական խաղերի օրերին կազմակերպված ցուցահանդես-մրցույթներում քանիցս պարգևների են արժանացել, այդ թվում` ոսկե:

Նա նշեց, որ թողարկվելու են նամականիշներ` նվիրված Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, Չինաստանում անցկացվելիք պատանեկան օլիմպիական խաղերին: Հնարավոր են նաև մարզական այլ թեմաներով նամականիշներ: Դեռևս պլանը հաստատված չէ, միայն նախագիծն է:

Քանի որ նախկին փորձը ցույց է տվել, որ խոշորամասշտաբ մարզական ստուգատեսներին նվիրված նամականիշները հիմնականում ուշացումով են թողարկվել, հաճախ այն ժամանակ, երբ դրանք ավարտված են եղել, հետաքրքրվեցինք, թե Սոչիում փետրվարի  7-ին մեկնարկելիք ձմեռային օլիմպիական հերթական խաղերից առաջ այդ առումով ամեն ինչ կարգի՞ն է:

«Որպեսզի նմանօրինակ տհաճ անակնկալներից խուսափենք,  որոշվել էր, որ Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին նվիրված նամականիշների գեղաթերթիկը արտահերթ թողարկվի` 2013-ի 4-րդ եռամսյակում: Նպատակն այն էր, որ աշխատանքը կատարված լինի խաղերի մեկնարկից առաջ, որպեսզի նամականիշների հավաքածուներ կազմողներն այն ձեռք բերեն ստուգատեսի նախօրեին: Այդուհանդերձ, ամեն ինչ ձգձգվում էր, և վտանգ կար, որ գեղաթերթիկը 2013-ին չի պատրաստվի: Եվ ահա, գործին օգնեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան: Քանի որ Ռուսաստանի նախագահը մեծ ուշադրություն է դարձնում Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի նախապատրաստությանը, քաղաքական առումով շատ է կարևորում, որ ստուգատեսը բարձր մակարդակով կազմակերպվի, խորհուրդ  տվեցի արագորեն այդ թեմայով գեղաթերթիկը պատրաստել և Ռուսաստանի նախագահի այցի ժամանակ այն նրան ցույց տալ: Կներկայացվեր, որ ոչ միայն նախապատրաստվում ենք մասնակցելու այդ ստուգատեսին, այլև քարոզչություն ենք ծավալել, նաև` նամականիշներ թողարկել: Այն դեպքում, երբ մի շարք երկրներ տարբեր խաղեր են սկսել, մտահոգվում են, որ Սոչիում անվտանգության երաշխիքներ չկան,  խաղերը լավ չեն կազմակերպվելու, նույնիսկ հայտնել են, որ պատվիրակներ չեն ուղարկելու մրցավայր: Եվ ահա, մեր մտահղացումն իրականացավ: Իսկ խնդիրը կարգավորվեց Հայաստանի ղեկավարության, արտգործնախարարության ներկայացուցիչների ակտիվ միջամտությամբ. 2-3 օրվա ընթացքում հարցը լուծվեց: Նամականիշների գեղաթերթիկն այնքան հաջող չէ, համենայն դեպս, ինձ դուր չի գալիս: Պատկերված են մեկական դահուկավազորդ և լեռնադահուկորդ, սակայն կարևոր է, որ այն ժամանակին տպագրվեց»,- պարզաբանեց Կուպալյանը:

Գեղաթերթիկը թանկ արժե` 1450 դրամ: Նամականիշներից մեկը` 1100 դրամ, մյուսը` 350 դրամ: Փաստորեն, գեղաթերթիկը նախատեսված է արտասահման ուղարկվող պատվիրված նամակի համար: Առիթն օգտագործվել է և բարձր գին սահմանվել:

Հավելենք, որ Վլադիմիր Պուտինին գեղաթերթիկը «Հայփոստի» ներկայացուցիչները ցույց են տվել նրա պատվին կազմակերպված ճաշկերույթից առաջ, որպեսզի ստորագրի ծրարների վրա: Պուտինը նայել է, ժպտացել և ստորագրել:

 

 

 

Կառլեն Մկրտչյանը` գոլի հեղինակ

կմkarlenՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանի ակումբը`Մախաչկալայի «Անժին», թուրքական Բելեկում ուսումնամարզական հավաք է անցկացնում:

Թիմը  ընկերական խաղում 5:0 հաշվով հաղթել է Սերբիայի առաջնության առաջին խմբում հանդես եկող «Տիմոկ» ակումբին:

Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ: 25-ամյա հայ ֆուտբոլիստը փոխարինման է դուրս եկել 51-րդ րոպեին, իսկ 88-րդ րոպեին գրավել է մրցակցի դարպասը:

Տեխնիկական արդյունքներ

«Անժի» – «Տիմոկ»՝ 5:0

Գնդակները խփեցին`Ֆյոդոր Սմոլովը, 11, Նիկիտա Բուրմիստրովը, 60, Իսմանուր Աբդուլալովը, 69, 90, Կառլեն Մկրտչյանը, 88,

Անկախ

Սպիտակ օլիմպիադան և Հայաստանը

օլիմպիադա (1)Փետրվարի 7-ին Սոչիում կմեկնարկեն ձմեռային օիմպիական խաղերը: Ռուսաստանի ներկայացուցիչներն ամեն ինչ անում են, որպեսզի այդ ստուգատեսը լավագույնը համարվի  սպիտակ օլիմպիադաների տարեգրությունում: Չի խնայվում ոչ մի միջոց: Ընդ որում, կառուցվել են ոչ միայն  ժամանակակից, ճարտարապետական առումով ուշագրավ նոր մարզաբազաներ, այլև տարբեր ենթակառուցվածքներ` օդանավակայան, հյուրանոցներ, հիվանդանոցներ, ժամանցի կենտրոններ և այլն: Ինչպես չինացիներն էին ցանկանում, 2008-ի ամառային օլիմպիական խաղերը բարձր մակարդակով կազմակերպելով, աշխարհին ցույց տալ, որ հզոր երկիր են, այնպես էլ այժմ ռուսաստանցիներն են նույն բանը փորձում անել: Ակնկալվում է, որ խաղերում ռեկորդային թվով` 100-ից ավելի պետությունների պատվիրակներ կլինեն, այդ թվում նաև Հայաստանի: Մեր երկրից մեկնարկի դուրս կգա ընդամենը չորս մարզիկ, որը գոհացնել չի կարղ, առավել ևս, որ նրանցից սպասելիքներ գրեթե չկան:

Թե քանի մարզիկ է Հայաստանից մասնակցելու, հայտնի դարձավ օրերս, երբ հրապարակվեցին օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերած մարզիկների անունները: Մեր երկրի պատիվը կպաշտպանեն աշոցքցի դահուկավազորդներ 22-ամյա Սերգեյ Միքայելյանը, 24-ամյա Արթուր Եղոյանը, գյումրեցի 21-ամյա դահուկավազորդուհի Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ  27-ամյա Արման Սերեբրակյանը, որը բնակվում է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Նովաթո քաղաքում:

Միայն Միքայելյանն է օլիմպիական խաղերի ուղեգրի արժանացել: Մեր մյուս մասնակիցները հանդես են գալու հրավերով: Ի դեպ, Եղոյանն իր միավորներով ևս մոտ էր վարկանիշը լրացնելուն:

Ինչևէ, դժվարությամբ որոշվեց, թե ովքեր են հրավերով` «սպիտակ քարտերով» մեկնելու մրցավայր: Որոշելու իրավունքը վստահվել էր Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիային: Եթե Միքայելյանի հարցը պարզ էր, ապա մյուս մասնակիցներին անհրաժեշտ էր ընտրել, քանի որ մի քանի թեկնածու կար:

Թերևս մարզասերներին հետաքրքրի, թե ով է Սերեբրակյանը: Նա ծնվել է ԱՄՆ-ում, 17 անգամ մասնակցել է այդ երկրի առաջնություններին, 2009-ին և 2010-ին մրցանակակիր է դարձել: Նա այժմ ուսանում է Ֆիլադելֆիայի բաձրագույն հաստատություններից մեկում, ապագա բժիշկ է: Միաժամանակ Արմանը մարզչական աշխատանքով  է զբաղվում: Նա 6 տարի է` միջազգային մրցումներում ներկայացնում է Հայաստանը:

Հայաստանի պատվիրակությունը մրցավայր է մեկնելու հունվարի 30-ին, մերոնք օլիմպիական խաղերի մայրաքաղաքում են անցկացնելու նախապատրաստական վերջին մարզումները, այդ ընթացքում ծանոթանալու են մրցումների երթուղիներին, հարմարվելու են կլիմային:

Մինչև օլիմպիական խաղերը Միքայելյանը կարողությունները կփորձի հունվարի 28-ից մինչև փետրվարի 3-ը Իտալիայում կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնությունում, Սերեբրակյանը կմասնակցի միջազգային մրցաշարի, մյուսների համար ուսումնամարզական հավաք կկազմակերպվի:

Հայաստանի ներկայացուցիչներն անկախացումից հետո նորամուտն են նշել 1994-ին Լիլեհամերում կայացած ձմեռային օլիմպիական խաղերում, ապա մասնակցել են 1998-ին Նագանայում, 2002-ին Սոլթ Լեյք Սիթիում, 2006-ին Թուրինում, 2012-ին Վանկուվերում կազմակերպված ստուգատեսներին: Ընդ որում,  դեպք է եղել, երբ Հայաստանը  շուրջ մեկ տասնյակ մարզիկ է ներկայացրել:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի սպորտվարչության պետ Գաբրիել Ղազարյանին  հարցրինք, թե քիչ չէ ուժերի այդ ստուգատեսում ընդամենը չորս մարզիկով մասնակցելը: Նա հայտնեց` հույսեր են կապել, որ մասնակից կունենանք նաև օլիմպիական խաղերի մենասահորդների մրցաշարում, սակայն չի ստացվել:  Ղազարյանը չթաքցրեց, որ գոհանալ չի կարելի մեր երկրի մասնակիցների այդ թվից, սակայն խանգարիչ հանգամանքները քիչ չեն: Խոսքը ձմեռային մարզաբազաների սակավության կամ բացակայության մասին է: Ներդրում կատարողներ չկան, ձմեռային մարզաձևերի ներկայացուցիչներն ուսումնամարզական հավաքների համար ցանկալի ֆինանսներ չեն ունեցել: «Հայտնի էր, որ Հայաստանի դահուկավազորդները կարող են պայքարել օլիմպիական ուղեգրերի համար, և ՀԱՕԿ-ը ամենայն աջակցություն է ցույց տվել, ֆինանսներ հատկացրել ուսումնամարզական հավաքներ անցկացնելու և մրցումների մասնակցելու համար»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է գեղասահորդներին, ապա վերջիններս միայն իրենց ուժերով են փորձել դժվարությունները հաղթահարել: Երկար ժամանակ է, որ չի գործում Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի դպրոցը, և պարզ էլ չէ, թե մեր երկրի այդ մարզաձևերի ներկայացուցիչները պարապելու համար երբ տարրական պայմաններ կունենան: Իսկ առայժմ Հայաստանը միջազգային մրցումներում ներկայացնում են այն մարզիկները, որոնք բնակվում և մարզվում են դրսում: Մասնավորապես, Ռիգայում է աշխատում մարզիչ Սամվել Հայրապետյանը, իսկ մեր երկիրը ներկայացնում են նրա որդիները` մենասահորդներ Սլավիկ և Սարգիս Հայրապետյանները:

օլիմպիադաԻսկ մյուսնե՞րը… Ի՞նչ արդյունքներ կարող են լինել, երբ ընդհանրապես Հայաստանում մարզումային պայմանները բացակում են: Մինչդեռ այս մարզաձևում հաջողության հասնելու համար պետք է շուրջտարին սահադաշտ ունենալ, պարապել: Նույնը նաև տափօղակով հոկեյին է վերաբերում: Ինչքան էլ տարօրինակ է, այս մարզաձևի օլիմպիական մրցաշարին մասնակցելու ուղեգիր ձեռք բերելն այնքան էլ դժվար չէ:

Ի դեպ, Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հատուկ վարչություն ունի, որը զբաղվում է սպորտի պետական քաղաքականության հարցերով: Ըստ երևույթին, այդ քաղաքականությունը սահամանափակվում է միայն ընտանիքների միջև Հայաստանի նախագահի մրցանակների և ֆուտբոլի վարչապետի գավաթի խաղարկության մրցաշարերի անցկացումով: Ընդ  որում, գաղտնիք չէ, որ առաջինի մասնակիցների թվի վիճակագրական տվյալները խիստ կասկածելի են, իսկ երկրորդն էլ, թեև անցկացվում է Հայաստանի տարբեր գերատեսչությունների թիմերի միջև, ընդհանրապես չեն մասնակցում սպորտի նախարարության ներկայացուցիչները: Դա՞ է քաղաքականությունը, իմաստը ո՞րն է…

Մինչդեռ, ստացվում է, որ ձմռային մարզաձևերը զարգացնելու համար բավարար ֆինանսներ չկան: Կարելի է չկասկածել, որ հետևողականություն դրսևորելով` ձմեռային  օլիմպիական խաղերում կարող էինք մեկուկես-երկու տասնյակ մասնակից մարզիկ-մարզուհի ունենալ,  գուցեև ավելի շատ, եթե հաշվի առնենք, որ արտասահմանում ձմեռային մարզաձևերով զբաղվող հայ մարզիկները քիչ չեն:

«Արտասահմանում, հիմնականում` Ռուսաստանում կան հայ սկելետոնիստներ, բոբսլեյիստներ, սահնակորդներ, Բելառուսում մեր հայրենակիցներով համալրված հոկեյի թիմ է հանդես գալիս, Ռուսաստանում, նաև ԱՄՆ-ում խաղացողները շատ են: Բացի այդ, ՀԱՕԿ-ի ղեկավարությունը Լատվիայի ԱՕԿ-ի ներկայացուցիչների հետ Հռոմում 2013-ի վերջին պայմանագիր է կնքել, որպեսզի համագործակցենք, համատեղ ձմեռային մարզաձևերը զարգացնենք: Աշոցքում ձմեռային մարզաձևերի դպրոց է կառուցվում, որը հիանալի մարզաբազա է ուենալու: ՀԱՕԿ-ը ջանքեր է գործադրում, որ ստեղծված իրավիճակից դուրս գանք: Արդյունքն արդեն տեսանելի կլինի հաջորդ օլիմպիական խաղերի ժամանակ»,- պարզաբանեց Ղազարյանը:

Ծաղկաձորում ձմեռային մարզաձևերի համար բոլոր պայմանները կան, սակայն պատճառաբանում են, թե մարզավայրերը մասնավոր են և ոչինչ անել հնարավոր չէ: Այդ դեպքում`ինչ նպատակի է ծառայում տեղի դահուկային սպորտի մարզադպրոցը, ինչով է զբաղվում, այնքան էլ պարզ չէ:

Առջևում ձմեռային օլիմպիական խաղերն են, սակայն Հայաստանի ներկայացուցիչները բաց թողեցին Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերը: Փաստորեն, Հայաստանի դրոշը մասնակից երկրների թվում չէր: Դժվար է որակել, կատարվածը անփութությո՞ւն է, թե՞ քաղաքական անհեռատեսություն:

Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահը ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն է: Եթե անկարող ենք թեկուզ մեկ մարզիկ գործուղել այդ խոշորամասշտաբ ստուգատեսին, ապա հրաշափառ խայտառակություն է:

Ղազարյանը պարզաբանեց, որ այդպիսի հարցերում ՀԱՕԿ-ը չի միջամտում, սակայն պատրաստ է աջակցելու, եթե խնդիրներ են առաջանում:

Ինչ վերաբերում է Սոչիում կայանալիք օլիմպիական խաղերին, ապա Հայաստանի կառավարությունը մասնակցելու համար անհրաժեշտ ֆինանսները տրամադրելու է: Հայաստանի կառավարությունը ՀԱՕԿ-ին ֆինանսական աջակցություն է ցույց տալիս միայն  օլիմպիական խաղերի և փառատոների պատվիրակներ գործուղելու ժամանակ:

Ի դեպ, փոքր մխիթարություն պետք է համարել, որ Հայաստանի 4 դոպինգի սպաներ են սպասարկելու ձմեռային օլիմպիական խաղերը: Պայմանավորվածություն կա,  նրանք հրավերի են սպասում, իսկ առայժմ մերոնք ստուգել են Հայաստանի օլիմպիական մարզիկներին: Արդյունքը կհայտնվի առաջիկայում:

Սոչիում Հայաստանի մեկուկես-երկու տասնյակ պատվիրակ կլինի: Նախատեսվում է մեր երկրի նախագահի, ՀԱՕԿ-ի նախագահի այցը:

Խաղերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ Հայաստանի պատվիրակության դրոշակակիրը կլինի Սերգեյ Միքայելյանը:

Հայաստանի հավաքականը հանդերձավորված կլինի ռուսական «Ֆորվարդ» ֆիրմայի մարզահագուստով:

«Մասնակիցները ապահովված են ժամանակակից մարզագույքով և հանդերձանքով: Հույս ունենք, որ նրանք այս անգամ ավելի լավ հանդես կգան, քան նախորդ խաղերում, մրցումների կեսից դուրս չեն գա, չեն որակազրկվի և զերծ կմնանք տհաճ անակնկալներից»,- նշեց Ղազարյանը:

Գագիկ Բեգլարյան

Անկախ

Հարցեր հայկական շախմատում, որոնք կարելի է վերանայել

Արմեն ՆիկողոսյանԵրևանում անցկացվեցին Հայաստանի տղամարդկանց և կանանց շախմատի առաջնությունները: Հաղթողներ դարձան Տիգրան Քոթանջյանը և Շուշաննա Սարգսյանը, որոնք իրավունք ստացան 2014-ի մրցաշրջանում հանդես գալու Հայաստանի հավաքականի կազմում, նաև խաղալու Շախմատի համաշխարհային օլիմպիադայում: Երկու առաջնություններն էլ լարված պայքարում ընթացան: Արդյունքներն էլ անսպասելի էին: Մասնավորապես, տղամարդկանց առաջնության չեմպիոնը մրցակիցների համեմատ ուներ ամենացածր վարկանիշը, նա նաև տարիքով ամենամեծն է` 33 տարեկան: Իսկ կանանց առաջնության չեմպիոնուհին անգամ վարպետության թեկնածու չէ:

– Շախմատն օբյետիվ խաղ է, առաջնության մասնակիցների ներուժի մասին են վկայում նրանց ունեցած վարկանիշերը: Ինչո՞վ եք բացատրում կատարվածը,- հարցրինք Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնության գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Արմեն Նիկողոսյանին:

– Առաջնությանը մասնակցում էին մեր առաջատարներին հաջորդողները: Այդ խմբում բոլորն էլ հավասար ներուժ ունեն: Չկա վառ առաջատար, որը հաղթի և շարունակ խաղա Հայաստանի հավաքականի առաջատարների կողքին: Հայաստանի տղամարդկանց առաջնությունը ՖԻԴԵ-ի դասակարգմամբ14-րդ կարգի էր: Դա Հայաստանի շախմատի տարեգրութունում ամենաբարձր ցուցանիշն է:

 – Մեր առաջատարները խուսափում են Հայաստանի առաջնություններում խաղալուց, պատճառը վարկանիշն իջեցնելու մտավախությո՞ւնն է:

– Չէի ասի, պարզապես, նրանք չեն ցանկանում խանգարել, որ առաջնությունում օբյեկտիվորեն որոշվի Հայաստանի հավաքականի թափուր մեկ տեղի թեկնածուն:

 – Կարո՞ղ են նրանք հանդես գալ հաշվարկից դուրս: Ի դեպ, վստահորեն չի կարելի ասել, որ, Լևոն Արոնյանից բացի, Հայաստանի հավաքականի մյուս թեկնածուները կարող են մասնակցել առաջնությանը և հաղթել: Մասնավորապես, Հայաստանի հավաքականի անդամ, 2013-ի Հայաստանի չեմպիոն Տիգրան Պետրոսյանն առաջնությունում բավարարվեց սոսկ 8-րդ տեղով:

Քոթանջյան և Սարգսյան– Հնարավոր է, եկել է ժամանակը, որ ինչ-որ բան այդ առումով փոխվի եղած համակարգում: Հայաստանի շախմատի ֆեդերացիան այդ հարցը պետք է քննարկի:

 – Իսկ ինչքանո՞վ է ճիշտ, որ Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունների արդյունքով միայն մեկական մարզիկ և մարզուհի են գործուղվում հավաքականներ:

– Այդ որոշումն ընդունվել է ֆեդերացիայի ղելավարության, հավաքականների մարզիչների, առաջատար խաղացողների կողմից: Քանի որ հատկապես տղամարդկանց հավաքականը խնդիրներ ունի, կարելի է հարցը վերանայել:

 – Քոթանջյանը և Սարգսյանը պատահականորե՞ն չեմպիոն դարձան:

– Թեև տղամարդկանց առաջնությունում վրիպումներ թույլ տված շախմատիստներ եղան, բայց Քոթանջյանի հաջողությունն օրինաչափ է: Նա նախկինում եղել է մեր երկրի փոխչեմպիոն: Իսկ կանանց առաջնությունում Շուշաննա Սարգսյանը մյուսների համեմատ լավ էր խաղում, թեև 7-ական միավոր հավաքեցին նաև Մարիա Գևորգյանը և Սիրանուշ Ղուկասյանը: Մտահոգում է միայն այն, որ չկար սահմանված միջազգային վարպետի նորմ: Պետք է հանդես գար թեկուզ ևս մեկ բարձրակարգ մարզուհի, որպեսզի այդ նորմը լիներ: Միջազգային վարպետներից` 2013-ի չեմպիոնուհի Աննա Հայրապետյանից, Նարինե Գասպարյանից սպասելիքներն ավելի մեծ էին, բայց հաղթեց Վայքի ներկայացուցիչ Սարգսյանը, որն անգամ վարպետության թեկնածուի կոչում չունի:

Գագիկ Բեգլարյան

Անկախ

Լևոն Արոնյանը կխաղա Ցյուրիխում

Լևոն-1AronianԼևոն Արոնյանը հունվարի 29-ից մինչև փետրվարի 4-ը կմասնակցի Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում անցկացվելիք  շախմատի գերմրցաշարին:

Նրա մրցակիցները կլինեն աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը, աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթհան Անանդը, Հիկարու Նակամուրան, Ֆաբիանո Կարուանան և Բորիս Գելֆանդը:

Մրցաշարի բացման օրը կկայանա կայծակնային, փակմանը օրը` արագ շախմատի մրցաշար:

Անկախ

«Արարատը» կմասնակցի ֆուտբոլի միջազգային մրցաշարի

Հայաստանի ֆուտբոլի ընթացիկ առաջնության առաջատար Երևանի «Արարատը» լրջորեն է նախպատրաստվում 2014-ի մրցաշրջանին: կմասնակցի Բուլղարիայում փետրվարի 2-12-ը կայանալիք «Albena Cup-2014» միջազգային մրցաշարին:

արարարատ ֆա3hkfkr2vrj8Ստուգատեսի մասնակից 8 թիմերը տեղաբաշխվել են երկու խմբում:

«Արարատի»  մրցակիցներ են` Բուլղարիայի Վառնա քաղաքի «Սպարտակը», «Ռակովսկին» և ռումինական ԿՍՄՍ-ը (Յասի):

Փետրվարի 3-ին «Արարատը» կխաղա «Սպարտակի», փետրվարի 5-ին` ԿՍՄՍ-ի, փետրվարի 7-ին` «Ռակովսկիի» հետ:

 

Անկախ

Շախմատիստների փրկության գործը` շախմատիստների ձեռքերում է

տարոն մարգարյանԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի Երևանի շախմատի ֆեդերացիան գլխավորելու փաստը զանգվածային լրատվամիջոցներում, նաև սոցցանցերում բուռն արձագանք ունեցավ: Ընդ որում, հատկապես սոցցանցերի օգտատերերի մեծ մասը հեռու էր նրբանկատությունից: Մասնավորապես հիշվում էր, որ Մարգարյանի` Անաստասիա Վոլոչկովայի հետ լուսանկարվելը, մայրաքաղաքի տրանսպորտի ուղեվարձը թանկացնելու, տնտեսագիտության թեկնածուի գաղտնի գիտական թեզ պաշտպանելու անհաջող փորձերից հետո, նրա համար Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ դառնալը,  անլիարժեքության բարդույթ է, կասկած  էր հայտնվել նաև, որ հնարավոր է իմաստուն խաղի Երևանի ֆեդերացիայի նախագահ դարձած Մարգարյանն անգամ շախմատ խաղալ չգիտի, մի բան, որն այնքան էլ չկարևորվելով, այդպես էլ չի հստակեցվել, և այլն: Այդուհանդերձ, այս իրողություններն իշխանություններին ոչ ձեռնտու են, ծաղր, քանի որ նպաստել են, որպեսզի Տարոնը հասարակության աչքից է ավելի ընկնի:

Ինչևէ, փորձենք պարզել, թե Մարգարյանը որևէ կապ ունի՞ շախմատի հետ, ին՞չ դրդապատճառներ են թելադրել, որ նա գլխավորել է այդ կազմակերպությունը, ինչպիսի՞ հետևանքներ են հղի, ի վերջո, ինչպե՞ս է ընդունվում կատարվածը շախմատի ներկայացուցիչների շրջանում:

Տարոն Մարգարյանի հայրը` Հայաստանի վաղամեռիկ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ժամանակին օգնել էր, որպեսզի Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը հիմնի  Հայաստանի շախմատի ակադեմիան, Երևանի կենտրոնում ունենա իր կենտրոնը: Այժմ ակադեմիան  Շենգավիթի համայնքում հսկայական համալիր է զբաղեցնում: Հետագայում էլ նրա որդին, երբ Ավանի համայնքն էր ղեկավարում, որոշակի քայլեր էր ձեռնարկել, որ համայնքի մարզօջախներում շախմատը զարգանա:

Ի դեպ, քիչ չեն խոսակցությունները, որ Տարոն Մարգարյանի Երևանի քաղաքապետ դառնալու գործում ազդեցություն է ունեցել շախմատի ներկայացուցիչը, միջնորդելով, որ եթե, ի տարբերություն մյուս թեկնածուների, Տարոնը դառնա քաղաքապետ, շախմատային խնդիրներն ավելի հեշտորեն կլուծվեն: Հիշեցնենք, որ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է:

Ինքնին հարց կարող է առաջանալ`արդյո՞ք Մարգարյանի մինչև շախմատի Երևանի ֆեդերացիայի նախագահ դառնալն այդ պաշտոնը թափուր է եղել: Պարզվում է, որ ոչ, այն զբաղեցրել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, միջազգային ճանաչված մրցավար Աշոտ Վարդապետյանը, որը որպես մրցավար սպասարկել է շախմատային խոշորամասշտաբ մի շարք ստուգատեսներ, մասնավորապես, եղել է շախմատի աշխահի չեմպիոնի կոչման համար վերջին երկու մրցամարտերի` Վիշվանաթհան Անանդ – Բորիս Գելֆանդ, Անանդ – Մագնուս Կառլսեն, գլխավոր մրցավարը: Այդպիսի բան մեր երկրի ոչ մի մարզաձևի տարեգրությունում չկա, թերևս, աշխարհում` նույնպես: Ի դեպ, իր գործը հիանալի իմացող, աշխարհի տարբեր երկրներում ՖԻԴԵ-ի մրցավարների որակավորման սեմինարներ անցկացնող, օտար լեզուների փայլուն տիրապետող մասնագետի աշխատանքը Հայաստանի մարզական ոլորտի ներկայացուցիչների կողմից այդպես էլ ոչ մի վերաբերմունքի, գնահատականի չի արժանացել, էլ չենք ասում խրախուսանքի մասին: Մի տեսակ, աշխատանքը ստվերում է թողնվել: Թերևս, ներկայացնելու խնդիր է, որը չի արվել…

Թվում է, թե նոր կատարվածն էլ պատահական է: Բայց այն հանգամանքը, որ Վարդապետյանն ընդհանրապես խաղից դուրս է թողնվել, կասկած է ծնում, որ նաև որշակի միտում է առկա,  և հարցը միայն Մարգարյանին Երևանի շախմատի ֆեդերացիայի գլուխ կարգելը չէ: Ընդ որում, անկախ այն բանից, թե դա  ում է ձեռնտու, առաջին հերթին Երևանի քաղաքապետի  դեմ է, առավել ևս, որ բանիմաց ֆեդերացիայի նախկին նախագահն անգամ նրա տեղակալների թվում չէ:

Թերևս, գաղտնիք չէ, որ ֆեդերացիան թեև Մարգարյանն է գլխավորելու, սակայն հիմնական աշխատանքն այլ մարդիկ են օգնելու, որպեսզի նա իրականացնի: Իսկ նախագահի տեղակալներ են նշանակվել թեև շախմատի ներկայացուցիչներ, բայց այնպիսի մարդիկ, ովքեր նախկինում այս ոլորտում չեն աշխատել: Այդ պարտականությունը վստահվել է միջազգային վարպետ Նորայր Քալանթարյանին և առաջին  կարգային Արմեն Գևորգյանին: Առաջինը եղել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ, վերջին տարիներին բախտ է որոնել ԱՄՆ-ում, ապա վերադարձել է, իսկ երկրորդը ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի ղեկավարն է:

Իսկ Վարդապետյանը 1991-ից Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է: Այդ ընթացքում երկու տարի ֆեդերացան գլխավորել է «Դվին» կոնցեռնի փոխտնօրեն Ալիկ Կարապետյանը, նույնքան էլ` «Միկայի» ղեկավար Միխայիլ Բաղդասարովը: Վարդապետյանը երկու նախագահների օրոք փոխնախագահ է աշխատել, փաստորեն, կազմակերպել է ամբողջ աշխատանքը:

Երևանի շախմատի ֆեդերացիան երբեք ձևական կազմակերպություն չի եղել, ունեցել է  նախագահություն, որի կազում ընդգրկվել են նաև մայրաքաղաքի շախմատային կենտրոնների ներկայացուցիչներ, մարզիկներ, մարզիչներ և այլն: Տարեկան շուրջ մեկուկես տասնյակ միջոցառում է կազմակերպվել, այդ թվում նաև` Երևանի տղամարդկանց և կանանց առաջնություններ: Այդ ստուգատեսների բովով են անցել մեր երկրի բոլոր բարձրակարգ շախմատիստները, այդ թվում` գրոսմայստերները: Ընդ որում, հասարակական կազմակերպությունը ֆինանսական աջակցություն չի ստացել, հովանավորներից զուրկ է եղել, ինքնուրույն է փորձել միջոցներ հայթայթել և իրականացնել պլանավորված միջոցառումները: Եղել են տարիներ, որ թեև հովանավորներ գտնվել են, բայց դարձյալ ոչ բոլոր մրցաշարերի կազմակերպման համար է փող հատկացվել:

Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետարանին, ապա այն քիչ դեպքերում է որևէ ներդրում ունեցել, օգնել, անգամ երբ խոսքը վերաբերել է Երևանի առաջնությունների կազմակերպմանը: Իսկ 2013-ին Երևանի շախմատի ֆեդերացիան և Երևանի  քաղաքապետարանը համատեղ անցկացրել են մայրաքաղաքի շախմատի առաջնությունը:

Փաստն այն է, որ ֆեդերացիան ֆինանսների պակաս ունեցել է և Երևանի  քաղաքապետարանը միշտ չէ, որ թեկուզ մասամբ օգնել է: Մասնավորապես, շախմատային երկիր համարվելով, 2012-ին, ֆինանսների պակասի պատճառով, ստիպված բաց ենք թողել քաղաքների  շախմատի աշխարհի թիմային առաջնությանը:

Հետաքրքիր է, թե ինչով է պայմանավորված, որ տարբեր խնդիրներով հասարակության դժգոհությանն արժանացած Տարոն Մարգարյանը ևս մեկ պարտականություն է ստանձնել և գլխավորել է Երևանի շախմատի ֆեդերացիան:

Բանն այն է, որ Երևանի քաղաքապետարանը շախմատի զարգացման ծրագիր է կազմել, ըստ որի, մայրաքաղաքի բոլոր համայնքներում պետք է քաղաքային ենթակայության շախմատի նոր մարզօջախներ ստեղծվեն և գործեն քաղաքապետարանի ֆինանսավորմամբ: Նախորդ տարի արդեն շախմատի  մարզօջախներ են հիմնվել Աջափնյակում և Դավիթաշենում: 2014-ի այդ ուղղությամբ աշխատանքը շարունակվելու է: Եթե Երևանի քաղաքապետն է մայրաքաղաքի շախմատի ֆեդերացիայի նախագահը, ապա կարելի է ենթադրել, որ շախմատի կենտրոնների տարածքների, կառուցման, կահավորման, նաև մասնագետների վճարման հարցերը կարող են անարգել լուծվել:

Ի դեպ, նախկինում Երևանի շախմատի ֆեդերացիան Երևանի քաղաքապետարանին բազմիցս դիմել է` աջակցություն ստանալու տարբեր հարցերով, և դա տրամաբանական է, սակայն իրականում էական աջակցություն, որպես այդպիսին, կարելի է ասել, որ չի էլ եղել: Այժմ քանի որ քաղաքապետը նաև ֆեդերացիայի նախագահ է, հարցը դարձել է հրատապ, ուրեմն իր գործի համար Մարգարյանը պետք է շախմատի զարգացման որոշակի աշխատանքներ իրականացնի, այսինքն կատարելու է ոչ թե օգնելու, այլ` իր անվան համար:

Ի դեպ, դեռ խորհրդային տարիներին Երևանի տարբեր շրջաններում կային շախմատի ակումբներ, կենտրոններ, որոնք հետագայում, աստիճանաբար փոշիացան, տարածքներն էլ այլ սեփականատերեր ունեցան, վաճառվեցին: Վերջիններից մեկը Շենգավիթի համայնքում էր: Մասնավորապես, Նժդեհի փողոցում, նախկին ծածկած շուկայի հարևանությամբ շախմատի կենտրոն կար, որը պատկանում էր Երևանի շախմատի և մարզատրամաբանական խաղերի դպրոցին, բայց դա էլ չօգնեց, այն խլվեց: Այդ տարածքում ներկայումս խանութների շարք է: Երաշխիք չկա, որ նոր մարզօջախներն էլ նույն ճակատագրին չեն արժանանա` երբ Տարոն Մարգարյանը չի լինի քաղաքապետ, Սերժ Սարգսյանն էլ` նախագահ:

Երևանի շախմատի ֆեդերացիայի համաժողովն անցկացվել է Հայաստանի շախմատի ակադեմիայում, որի տնօրենը Երևանի ավագանու անդամ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանն է: Նա նստած է եղել Մարգարյանի կողքին և տեղյակ է եղել դեպքերի զարգացման սցենարին:

Համաժողովի մասնակիցներից միայն մեկն է Տարոն Մարգարյանին դեմ քվեարկել, մի քանի ձեռնպահ է եղել:

Ինչ վերաբերում է Մարգարյանի նոր պաշտոն զբաղեցնելուն, ապա ոչ թե քաղաքապետն է եկել շախմատ, այլ ձևավորվել է նոր ֆեդերացիա, ղեկավարության նոր կազմ է ստեղծվել: Ինքնին հասկանալի է, որ Երևանի քաղաքապետին, մեղմ ասած, օգնելու են աշխատանքը կատարել: Նախկին նախագահը, որի ներկայությունը կարող էր խանգարել, այդ թիմում չէ: Փոխարենը մարդիկ են, ովքեր թերևս ավելի նախընտրելի են այս փոփոխությունը նախապատրաստողի համար:

Քանի որ նախագահության կազմն անտրամաբանականորեն մեծացված է` 34 մարդ է ընդգրկվել, ապա կարելի է ենթադրել, որ բոլոր հարցերը լուծվելու են նեղ «կրուգում»,

Այժմ արդեն Երևանի շախմատի ֆեդերացիայի նախկին նախագահ Աշոտ Վարդապետյանը հայտնեց, որ այդպիսի շրջադարձն իր համար անսպասելի չէր, միայն վիրավորականն այն է, որ ամեն բան կատարվել է գաղտնիության պայմաններում, ցանկալի կլիներ, որ իր կատարած աշխատանքը գնահատվեր բնագավառի մարդկանց կողմից, մինչդեռ ամեն բան սոսկ անձնական վերաբերմունքի արդյունք է:

Ցավալի է, որովհետև Հայաստանում շախմատային ընտանիքը, թեկուզ առերևույթ, միշտ միասնական է համարվել, իսկ թե ինչու այս ոլորտում ևս պետք է կամայականության դրսևորումներ լինեն` անհասկանալի է:

Ընդ որում, խոսվում է այն մասին, որ այդպես է տասնամյակներ շարունակ:  Ինչևէ, ձևափոխելով հայտնի ասացվածքը, կարելի է միայն նշել, որ շախմատիստների փրկության գործը` շախմատիստների ձեռքերում է…

Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Անկախ

 

Հայաստանի ծանրորդներին 2014-ին լուրջ փորձություն է սպասում

փաշիկ ալավերդյանՀայաստանում ծանրամարտը սիրված է: Աջակցության կարգով ամեն տարի պատկառելի ֆինանսներ հենց այս մարզաձևի ներկայացուցիչներին է տրամադրվում: Եվ ահա, զարմանալի է, որ Հայաստանի ոչ մի ծանրորդ և ծանրորդուհի անգամ չէր հավակնում 2013-ի մրցաշրջանում տեղ զբաղեցնելու Հայաստանի մարզիկների լավագույն տասնյակում: Այն որոշվում է Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի անցկացրած հարցման արդյունքով: Պատճառի մասին հարցրինք Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանին:

– Հավաքականի կազմը թարմացվում էր, ավելի երիտասարդ մարզիկների ենք փորձում ընդգրկել թիմում: Մեր երկրի փորձառու մարզիկները բաց թողեցին Եվրոպայի, աշխարհի առաջնությունները: Պատճառները տարբեր էին: Մեծ մասը բուժվում էին, ապաքինում վնասվածքները: Խոսքը Մելինե Դալուզյանի, Արա Խաչատրյանի, Ռուբեն Ալեքսանյանի մասին է: Մարզչական խորհուրդը որոշել էր նրանց չծանրաբեռնել, քանի որ երկաթախաղի մեր վարպետների համար 2014-ի մրցաշրջանը հագեցած է լինելու: Մասնավորապես, նոյեմբերի 1-8-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացվելու է աշխարհի առաջնությունը, որը վարկանշային է 2016-ի օլիմպիական խաղերի համար: Իսկ 2013-ին մեր ծանրորդները տարբեր ստուգատեսներում նվաճել են 36 մեդալ: Դրանք բաժին են հասել 13 մարզիկների: Ուրախալի է, որ ունեցել ենք պատանիների աշխարհի, Եվրոպայի առաջնությունների չեմպիոններ: Փաստը վկայում է, որ հուսալի հերթափոխ է աճում:

– 2013-ին արգելված դեղամիջոցներ օգտագործելու համար Հայաստանի 10 ծանրորդ որակազրկվել է: Այդ առումով խնդիրներ չկա՞ն:

 – 240 հազար դոլար տուգանք է վճարվել: Մինչև սեպտեմբեր Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ՀԱՕԿ-ի հետ համատեղ կվճարի ևս շուրջ 200 հազար դոլար, որպեսզի մերոնց թույլատրեն մասնակցել աշխարհի առաջնությանը:

ծանրամարտ – Մայր դառնալուց հետո որոշել է մրցահարթակ վերադառնալ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը: Հնարավո՞ր է, որ նա կրկին ուրախացնի մեր մարզասերներին:

 – Ինչ խոսք, դա լավ է, սակայն ավելի ճիշտ կլինի այդ մասին խոսել նրա մրցահարթակ դուրս գալուց հետո: Փետրվարի 18-23-ը Երևանում անցկացվելու է Հայաստանի առաջնությունը, որից հետո էլ կհստակեցվի հավաքականի կազմը: Ապրիլի 1-6-ը Իսրայելի Թել Ավիվ քաղաքում կայանալու է Եվրոպայի առաջնությունը: 5-6-ական մարզիկ-մարզուհի դուրս կբերենք մրցահարթակ: Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները շարունակում են գլխավորել մարզիչներ Պողոս Պողոսյանը և Արտաշես Ներսիսյանը: Նոր մրցաշրջանի նախապատրաստությունը սկսել ենք դեռ 2013-ի դեկտեմբերից: Ուսումնամարզական հավաքներ են նախատեսվում Հայաստանի առաջնությունից առաջ, նաև հետո:

 

Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Անկախ

Արայիկ Բաղդադյան. «Փոփոխությունները չեն կարող բոլոր ըմբիշների սրտով լինել»

արայիկ2013-ի մրցաշրջանը հաջող էր Հայաստանի ըմբիշների համար: Բարձր արդյունքներ ցույց տվածներից 7-ը, Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացայի անցկացրած հարցման արդյունքով, տեղ զբաղեցրին տարվա լավագույն մարզիկների  տասնյակում, իսկ առաջինը ճանաչվեց աշխարհի, Եվրոպայի առաջնությունների չեմպիոն, ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը: Հավաքականը սկսել է նոր մրցաշրջանի նախպատրաստությունը և հունվարի 13-ից ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորի օլիմպիական մարզաբազայում: Մարզումները կշարունակվեն մինչև հւնվարի 27-ը: Նոր տարի է սկսվել, նաև նոր խնդիրներ են ծագել, քանի որ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացան մարզիկների համար սահմանել է նոր քաշային կարգեր: Նախորդ մրցաշրջանի և առաջիկա անելիքների մասին զրուցեցինք Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի հետ:

– Մարզական լրագրողները  ճիշտ են գնահատել, մարզաշխարհի ներկայացուցիչների տեսակետն էլ չի տարբերվում: Իրոք, Սաֆարյանը մեծ բարձունքներ է նվաճել և արժանիորեն է լավագույն ճանաչվել: Հայաստանի անկախացումից հետո նա մեր երկրի ներկայացուցիչներից երկրորդն է փառաբանված ազատ ոճի ըմբիշ, աշխարհի եռակի չեմպիոն Արայիկ Գևորգյանից հետո, որը նույն տարում ուժեղագույն է ճանաչվել աշխարհի, Եվրոպայի առաջնություններում: 1997-ից հետո, եթե հիշողությունս չի դավաճանում, ոչ մի մարզաձևում այդպիսի մարզիկ չենք ունեցել:

 – Ինչո՞վ է պայմանավորված ըմբիշների ցույց տված կայուն, նաև բարձր արդյունքները:

– Տարեցտարի է առաջընթացը կատարվել, և դա սպասելի էր: Հայաստանի պատանեկան, երիտասարդական հավաքականների ըմբիշները նույնպես աշխարհի, Եվրոպայի առաջնություններում պարբերաբար հաջողությունների են հասել: Գաղտնիք չէ, որ Հայաստանի ըմբիշների համար ստեղծված են բոլոր պայմանները, և  որևէ այլ մարզաձևի ներկայացուցիչներ այդ առումով չեն կարող համեմատվել: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը մեծ ջանքեր է գործադրում: Ոչ միայն մարզիկների, մարզիչների, այլև թիմերին օգնող մյուս մասնագետների աշխատանքը գնահատվում է, վարձատրվում: Ի դեպ, մարզիկները տարիքն առնելով չեն շտապում հրաժեշտ տալ սպորտին` քաջ գիտակցելով, որ հաջողության հասնելու դեպքում անպայման նոր խրախուսական պարգևներ են ստանալու:

 – Նոր տարվա շեմին հայտնի դարձավ, որ 2014-ի սկզբից ըմբիշների համար նոր քաշային կարգեր են սահմանվել: Դա լրացուցիչ բարդություններ չի՞ առաջացնի:

– Ազատ ոճի ըմբիշները 2016-ի օլիմպիական խաղերում հանդես են գալու 57, 65, 74, 86, 97,125 կգ քաշային կարգերում: Աշխարհի, Եվրոպայի առաջնություններում ազատ ոճի ըմբիշները կարողություններն են փորձելու նաև 61 և 70 կգ քաշային կարգերում: Սպասում էինք, որ փոփոխություններ կլինեն, բայց  ոչ այդքան շուտ: Այդուհանդերձ, լավ է, որ մինչև  օլիմպիական խաղերը մարզիկները կկարողանան հարմարվել այդ քաշային կարգերին: Փոփոխությունները չեն կարող բոլոր ըմբիշների սրտով լինել: Հայաստանի հավաքականի այն մարզիկները, որոնք նախկինում 55 կգ քաշային կարգում էին ուժերը չափում, գոհ են, որ 57 կգ քաշային կարգում են հանդես գալու: Նրանք  6-7 կգ քաշ գցելու խնդիր ունեին, այժմ այդ առումով ջանքեր քիչ են թափելու: Իսկ ահա Դավիթ Սաֆարյանի համար այնքան էլ լավ չէ, քանի որ նա նախկինում հանդես էր գալիս 66 կգ քաշայինների մրցումներում, այժմ էլ հանդես է գալու 65 կգ քաշայինների պայքարում, այսինքն` մեկ կիլոգրամով էլ  պետք է պակասեցնի քաշը: Իսկ ըմբիշների համար մի քանի կիլոգրամ քաշ գցելը, կամ ավելի ծանրանալը, խնդիր է: Այնպես որ, փոփոխությունները չեն կարող աննկատ մնալ:

 հավաքական– Նախկինում ազատ և հունահռոմեական ոճերի ըմբիշները նույն քաշային կարգերում էին հանդես գալիս, այժմ դրանք տարբեր են. հունահռոմեական ոճի ներկայացուցիչներն օլիմպիական խաղերում հանդես են գալու 59, 66, 75, 85, 98, 130 կգ, իսկ աշխարհի, Եվրոպայի առաջնություններում նաև 71 և 80 կգ քաշային կարգերոմ: Անհասկանալի  է` ինչո՞վ է երկու մրցաձևերի քաշային կարգերի այս տարբերակումը պայմանավորված:

– Անկեղծ ասած, ինձ համար էլ է անհասկանալի է: Երկու մրցաձևերի ներկայացուցիչներն էլ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի կազմում են: Թե ինչու է կազմակերպության ղեկավարությունն դա նպատակահարմար համարել` պարզ չէ:

 – Առաջիկա ծրագրերի մասին ի՞նչ կասեք:

– Ապրիլի 1-ին Ֆինլանդիայում մեկնարկելու է Եվրոպայի առաջնությունը: Աշխարհի առաջնությունը կայանալու է սեպտեմբերի 7-14-ը Ուզբեկստանում: Մինչև այդ փորձությունները, ուսումնամարզական հավաքներ կանցկացնենք, մեր ըմբիշները կարողությունները կփորձեն միջազգային մրցաշարերում: Փետրվարի 5-7-ն Իրանում մասնակցելու ենք միջազգային մրցաշարի: Ապա մերոնք հանդես կգան Թուրքիայում: Մարտի 15-17-ը ԱՄՆ-ում կայանալու է աշխարհի գավաթի խաղարկությունը, սակայն կներկայանանք երկրորդ կազմով, քանի որ մեր առաջատար ըմբիշները նախապատրաստվելու են Եվրոպայի առաջնությանը: Աշխարհի գավաթի խաղարկությունում ուժերն են չափելու աշխարհի առաջնությունում 1-10-րդ տեղերը գրաված հավաքականները: Այդ ստուգատեսում Հայաստանը 9-րդն էր: Ապա հաջորդում էր Թուրքիայի ընտրանին: Ադրբեջանի հավաքականը, որի կազմում մեծ թվով լեգեոնականներ կան, 11-րդն էր:

 – Հնարավո՞ր է, որ որևէ հավաքական հրաժարվի, և սահմանակից երկրի ներկայացուցիչները ևս պատվիրակներ ուղարկեն:

– Հրաժարվելու դեպքում մեծ տուգանքներ պետք է վճարել, իսկ դա ձեռնտու չէ: Մեր երկրի հավաքականից ԱՄՆ-ում սպասելիքները մեծ չեն լինի, սակայն երիտասարդ ըմբիշները մասնակցելով` մրցափորձ ձեռք բերելու լավ հնարավորություն կստանան:

 – Մեր թիմի առաջատարը` Սաֆարյանը, Կրասնոդարում է բնակվում: Նա իր բնակավայրում մարզվո՞ւմ է:

– Եթե ուսումնամարզական հավաք չկա, ապա Դավիթն ամենօրյա պարապմունքներ է անցկացնում Կրասնոդարում: Մեր ըմբիշին մարզում է Աբդուլ Մահոմեդովը: Նա դաղստանցի է, փորձառու ըմբիշ է եղել, լավ մարզիչ, Սաֆարյանի հետ երկար տարիներ աշխատում է: Հայաստանի հավաքականը տարվա ընթացքում 110 օր ուսումնամարզական հավաք է անցկացնում, 40-50 օր էլ մրցաշարերի է մասնակցում: Դավիթը տարեվերջին որպես պարգև 4-սենյականոց բնակարան ստացավ Երևանի կենտրոնում, այնպես որ նա առաջիկայում ավելի շատ է Հայաստանում անցկացնելու, նաև մարզվելու:

 – Հավաքականի կազմում, Սաֆարյանից բացի, ովքե՞ր ներուժ ունեն, որ հույսեր են ներշնչում` մեծ հաջողությունների կհասնեն:

– Արթուր Առաքելյանը (61 կգ) Եվրոպայի առաջնության շեմին` երկու օր առաջ, վնասվածք ստացավ և չմասնակցեց: Բայց նրան վստահեցինք, որ հանդես գա աշխարհի առաջնությունում, և շատ մոտ էր հաջողությանը: Մի շարք տպավորիչ հաղթանակներից հետո Արթուրը զիջեց իրանցի ըմբիշին: Մուսա Մուրթազալիևը (85 կգ) 2013-ին իրեն լավ դրսևորեց, թեև ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքի ժամանակ ստամոքսի խանգարումից հետո լուրջ խնդիրներ էր ունեցել: Մուսան բավարարվեց աշխարհի առաջնության փոխչեմպիոնի տիտղոսով, թեև կարող էր  նաև ճանաչվել չեմպիոն: Աշխարհի ապագա չեմպիոնի հետ գոտեմարտում Մուրթազալիևը 7 միավորի առավելություն ուներ, բայց ֆիզիկական պատրաստվածությունը չբավականացրեց: Նրանից նոր մրցաշրջանում ևս կայուն մրցելույթներ և նորանոր հաջողություններ ենք ակնկալում: Ընդհանրապես սպասելիքներ ունենք հավաքականի բոլոր անդամներից:

 – Հավաքականում տեղ զբաղեցնելու համար մրցակցություն կա՞:

– Թեև քաշային կարգերի թիվը 7-ից հասել է 8-ի, մրցակցությունը մեծ է: Չանտեսենք, որ օլիմպիական խաղերում ընդամենը 6 քաշային կարգեր են: Այնպես որ 61 և 70 կգ քաշային մեր ըմբիշները  կարող են նաև բախտ որոնել 65 և 74 կգ քաշայինների մրցաշարերում, իսկ դա ավելի կսրի մրցակցությունը:

Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Անկախ

Առանց գլխավոր մարզչի մնացած Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մրցակից ունի

ֆուտբոլի հավաքականՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը երկար ժամանակ է` գլխավոր մարզիչ չունի: Ոչ մի պատճառաբանություն չի կարող արդարացնել: Փաստորեն, չկա մարզիչ, չի կարող նաև ընտրություն լինել, ուրեմն հավաքական էլ գոյություն չունի, անգամ` թղթի վրա: Մինչդեռ փետրվարի 23-ին վիճակահանությամբ որոշվելու են Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստանի հավաքականի մրցակիցները:

Ինչ խոսք, երբևէ կգա ժամանակը, երբ վերջ կտրվի մեր երկրի հավաքականի` դեռ անցյալ տարվանից սկսված անգործությանը:

Զարմացնում է, որ թեև Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչ չունի, բայց որոշվել է, որ պետք է խաղ անցկացնի: Հայտնի է դարձել, որ հունիսի 6-ին մեր երկրի ընտրանին Մայնցի բարեգործական հանդիպումում մրցելու է Գերմանիայի հավաքականի հետ: Ի դեպ, մարտին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան թույլատրել է հավաքականներին ընկերական խաղերի մասնակցել:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը հրապարակավ հայտարարել էր, որ քանի դեռ թիմը գլխավոր մարզիչ չունի, հանդիպում անցկացնելու իմաստ չկա: Ու թեև ոչ մի բան չի փոխվե`, Հայաստանի հավաքականը խաղալու է:

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի դասակարգման աղյուսակում Գերմանիայի ընտրանին 2-րդ հորիզոնականում է, իսկ Հայաստանի հավաքականը 35-րդ տեղում է:

Նախկինում մերոնք ընկերական խաղում երբեք չեն մրցել այդպիսի բարձրակարգ հավաքականի հետ: Գերմանիայի ներկայացուցիչներն աշխարհի եռակի չեմպիոն են ու Բրազիլիայում կայանալիք առաջնությունից առաջ որոշել են վերջին ստուգողական խաղը Հայաստանի ներկայացուցիչների հետ  անցկացնել: Մերոնք ֆինանսական ոչ մի խնդիր չեն ունենալու: Հրավիրող կողմը ստանձնել է Հայաստանի հավաքականի ուղևորության և մնալու բոլոր ծախսերը: Ի դեպ, այս խաղի ողջ հասույթը փոխանցվելու է Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի և լիգայի տարբեր հիմնադրամներին:

Հայաստանի հավաքականը գերմանական թիմի հետ նախկինում երկու խաղ է անցկացրել1998-ի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում և պարտվել 1:5, 0:4 հաշիվներով:

Առայժմ պարզ չէ, թե ով է Հայաստանի ընտրանին խաղադաշտ դուրս բերելու, քանի որ գլխավոր մարզչի որոնումները շարունակվում են:

Տարբեր թեկնածուների անուններ են տրվում, սակայն արդյունք չի երևում: Ակնհայտ է, որ լավ մասնագետին պետք է համապատասխան չափով վճարել… Ֆինանսական ռիսկ կա. ոչ-ոք չի կարող երաշխավորել, որ ցանկալի արդյունք կստացվի: Դա է հապաղելու պատճառը: Մի բան ակնհայտ է` ներուժ ունեցող թիմ կարելի է հավաքել, և այն պետք է այնպիսի մասնագետ գլխավորի, որն ի վիճակի լինի թիմը Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս բերել:

Ի դեպ, ցավալի մի երևույթ է նկատվում: Արտասահմանյան թիմերում հանդես եկող Հայաստանի հավաքականի թեկնածուներն աստիճանաբար տեղափոխվում են ղազախական ակումբներ: Մի կողմից լավ է, որ այդ ֆուտբոլիստներն ավելի հաճախակի մարզադաշտ դուրս գալու, խաղալու հնարավորություն են ստանալու, մյուս կողմից էլ  տխրեցնում է, որ ոչ այնքան բարձրակարգ առաջնությունում են մերոնք հանդես գալու և իրենց խաղամակարդակը բարձրացնելու սահմանափակ հնարավորություններ են ունենալու:

Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի հետագա ճակատագրին, ապա այն անորոշ է: Խոսվում էր, որ Վարդան Մինասյանը կարող է գլխավորել Ռուսաստանի կրկնակի չեմպիոն Կազանի «Ռուբինը», բայց պարզվում է, որ հայ մասնագետն անգամ առաջարկ չի ստացել, իսկ օրերս այդ ակումբի գլխավոր մարզիչ նշանակվեց Ռինատ Բիլյալետդինովը:

Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Անկախ

«Արարատը» ուղևորվեց Լառնակա

արարարատ ֆա3hkfkr2vrj8Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության առաջատար Երևանի «Արարատը» այսօր ավտոբուսով ուղևորվեց Վրաստան, ապա  ինքնաթիռով կմեկնի Կիպրոս:

Թիմը Լառնակայում  10-օրյա ուսումնամարզական հավաք կանցկացնի: Ստուգողական հանդիպումներ են նախատեսված հունվարի 23-ին և 25-ին: «Արարատը»  հունվարի 5-12-ը  ուսումնամարզական հավաք էր անցկացրել Ծաղկաձորում:

«Արարատի» կազմում են հետևյալ խաղացողները.

Դարպասապահներ

Գրիգոր Մելիքսեթյան
Ստեփան Ղազարյան

Պաշտպաններ

Միլոշ Ստամենկովիչ
Վաչագան Կարապետյան
Վահե Մարտիրոսյան
Նորայր Գրիգորյան
Արտակ Անդրիկյան
Գորիկ Խաչատրյան

Կիսապաշտպաններ

Արամ Բարեղամյան
Դավիթ Ժ. Գրիգորյան
Դավիթ Գ. Գրիգորյան
Վաչիկ Եղիազարյան
Ավետիք Կիրակոսյան
Արմեն Դուրունց
Խորեն Վերանյան
Դարկո Բոնդիչ

Հարձակվողներ

Գևորգ Նռանյան
Ալեքսանդր Ռակիչ
Արսեն Բալաբեկյան

Մենասահորդ Սարգիս Հայրապետյանի առաջին հաղթանակը նոր սկսված տարում

գեղասահք2681a567398e501e69ee83fc0c616ed5669c923821-ամյա մենասահորդ Սարգիս Հայրապետյանը Բրատիսլավայում կայացած գեղասահքի միջազգային մրցաշարում ուժեղագույն ճանաճվեց 32 մարզիկների պայքարում:

Սարգիսը հունվարի 13-19-ը Բուդապեշտում  կմասնակցի գեղասահքի Եվրոպայի առաջնությանը:

Մտորելու առիթներ` 2014-ի մրցաշրջանի շեմին

սպորտ2013-ի մրցաշրջանի հերոսը ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանն է: Նա դարձավ աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, համաշխարհային ուսանողական խաղերում էլ բավարարվեց արծաթե մեդալով: Կասկած չկա, որ նա տարվա Հայաստանի լավագույն մարզիկն է:

Ընդհանրապես մրցաշրջանը հաջող էր մեր երկրի ըմբիշների համար: Պատահական չէ, որ, Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի անցկացրած հարցման արդյունքով նրանցից յոթը լավագույնների տասնյակում են: Ըմբիշները զբաղեցնում են առաջին չորս և վերջին երեք հորիզոնականները: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը ստեղծել է բոլոր պայմաններն  այս մարզաձևի ներկայացուցիչների համար: Մարզիկները պրոֆեսիոնալ մոտեցում են դրսևորում, չեն մտածում ժամանակից շուտ մեծ սպորտին հրաժեշտ տալու մասին: Գաղտնիք չէ, որ արժանավորները խրախուսվում են, լավ վարձատրվում: Գնահատվում է ոչ միայն ըմբիշների, այլև մարզիչների, նրանց աշխատանքը, ովքեր օգնում են: Եվ դա տալիս է իր արդյունքը:

Մարմնամարզությունում էլ առաջընթացը շարունակվում է, թեև այս դժվարին մարզաձևն էլ ավելի մեծ ուշադրության կարիք ունի: Ուրախալի է, որ մարմնամարզիկ Արթուր Դավթյան էլ մեդալների իր հավաքածուն 2013-ին հարստացրել է Եվրոպայի առաջնության հենացատկերի բրոնզե մեդալով, նաև մի շարք պարգևների է արժանացել վերջերս Մոսկվայում կազմակերպված միջազգային մրցաշարում:

Սամբոն օլիմպիական մարզաձև չէ, սակայն Աշոտ Դանիելյանի աշխարհի կրկնակի չեմպիոն դառնալու փաստը ևս չի կարող չուրախացնել:

Թեև բռնցքամարտիկ Արամ Ավագյանը դարձել է  Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, այս մարզաձևի ներկայացուցիչներին այդպիսի ցուցանիշը բավարարել չի կարող: Ուշադրությունը մեծ է եղել, հատկացվող ֆինանսները` նույնպես, բայց ինչ-ինչ բաներ խանգարել են: Օրերս  բռնցքամարտի ֆեդերացիան նոր նախագահ գլխավորեց, Հայաստանի տղամարդկանց հավաքականն էլ նոր մարզիչ ունի` օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Դավիթ Թորոսյանը: Վերջինս աշխատել է ԱՄՆ-ում, նախկինում էլ մարզել Հայաստանի հավաքականը, այդուհանդերձ,  դժվար է ասել, թե ինչ կստացվի:

Ցավոք, հենակետային մեր մյուս մարզաձևերի ներկայացուցիչները, որոնց սուղ հնարավորությունների պայմաններում մեծ փողեր են տրամադրվում, մեղմ ասած, չեն արդարացրել սպասելիքները:

Այս առումով առաջին տեղում Հայաստանի ծանրորդներն են: Ցավոք, ուրախանալու առիթ չկա, մեծահասակների ներկայացուցչական մրցաշարերում  ձեռքբերումները բացակայում են: Եթե ավելացնենք, որ արգելված դեղամիջոցներ օգտագործելու համար մեր մեկ տասնյակ մարզիկներ որակազրկվել են, հարյուրհազարավոր դոլարների տուգանք է մուծվել, մի մասն էլ պետք է հետո վճարվի, ապա պատկերն էլ ավելի կամբողջանա:  Վստահեցնում են, որ հուսադրող հերթափոխ ունենք, և ամեն ինչ արվում է, որպեսզի մեր ծանրորդներին թույլատրվի մրցելույթներ ունենալ միջազգային մրցասպարեզներում:

Ձյուդոյիստներն իրենց անհաջողությունները մոռանալու համար վկայակոչում են, որ նոր սերունդ է աճում:

Մեր շախմատիստների և շախմատիստուհիների համար էլ տարին կարելի է կորած համարել: Ցավոք, չունենք այնպիսի գրոսմայստերներ, որոնք Հայաստանի հավաքականում կարող են փոխարինել մեր առաջատարներին:

Իսկ թե ինչու են հետին պլանում հայտնվել, գրեթե մոռացության մատնվել մեր մյուս մարզաձևերի ներկայացուցիչները, պարզ չէ:

Ստացվում է, որ առաջնային ուշադրության կենտրոնում պահվող մարզաձևերից արդարացրել են միայն ըմբշամարտի ներկայացուցիչները: Փաստորեն, փողերը ծախսվել են, բայց ուրախանալու առիթ չկա:

2014-ի սկզբին Սոչիում կմեկնարկեն ձմեռային օլիմպիական խաղերը: Այդ ստուգատեսում  Հայաստանը շատ մասնակիցներ չի ունենա, բայց հայտնի է, որ հանդես կգա մեր երկրի առնվազն մեկ դահուկավազորդ: Այդ ամենը կհստակեցվի հունվարին: Ինչ խոսք, դա լավ է, քանի որ ընթացիկ Համաշխարհային ձմեռային ուսանողական խաղերում Հայաստանն ընդհարապես ներկայացուցիչ չունի, մեր երկրի դրոշն էլ բացակայում է:

Մտորելու առիթներ կան: Ցանկալի է, որ 2014-ը մարզական առումով ավելի հաջող լինի, քան անցնող տարին:

Գագիկ Բեգլարյան

Անկախ

 

 

Հրաչյա Ռոստոմյան. «Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակը որոշելը հանդիսականների համակրանքի մրցույթ չէ»

2013- լավագույն տասնյակը2013-ը մոտենում է ավարտին: Ինչպիսի՞ն էր այն անձնական կյանքում, մարզաշխարհի մեր երկրի ներկայացուցիչների համար: Ավանդական այս հարցերին խնդրեցինք պատասխանել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանին:

– Անձնական կյանքում հիշարժան է այն առումով, որ ամուսնացել եմ: Կինս` Մարինա Մանուչարյանը,  սպորտի ոլորտից չէ: Ընդհանրապես տարին բուռն է եղել, ծանրաբեռնված: Ինքնին հասկանալի է` հետօլիմպիական ժամանակահատվածում սկսվում է հաջորդ օլիմպիական խաղերի նախապատրաստությունը: Այդ առումով պակաս բարդ չէ, քան օլիմպիական խաղերին նախապատրաստվելուց առաջ: Փաստորեն, սկսվել է 2016-ին Բրազիլիայում կայանալիք օլիմպիական խաղերի նախապատրաստության քառամյա փուլը: Խնդիրներ կան: Մի շարք մարզաձևերում սերնդափոխություն է կատարվում: Դա օրինաչափ է, պարտադիր:

Այս գործընթացն իրականացնելիս հնարավոր է` պակասեն նաև մեդալները, բայց վերջնական  գլխավոր նպատակը հաջողությունների հասնելն է օլիմպիական խաղերում: Մասնավորապես, քիչ չեն քննադատողները, որ մեր ծանրորդների պարգևները նվազել են: Սակայն պետք է նայել նաև մեդալի հակառակ երեսը: Ունենք հուսադրող երիտասարդ և պատանի մարզիկներ, որոնք ներկայացուցչական  ստուգատեսներում մեդալների են արժանացել: Վստահորեն կարելի է ասել, որ  նրանք նոր բարձունքներ կնվաճեն, և ապագան հուսադրող է:

 – Այնուամենայնիվ, 2013 թվականը Հայաստանի մարզիկների համար բերքառատ չէ: Մի՞թե անհանգստանալու առիթներ չկան:

– Ոչ միայն ծանրորդների, այլև մեր մյուս մարզաձևերի ներկայացուցիչների համար սերնդափոխության շրջան է: Եվ միշտ չէ, որ այն ցավոտ չի լինում, անցումը հեշտորեն է տրվում: Մասնավորապես, Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկների միջին տարիքը 20-21 տարեկան է: Եվ թիմի անդամների մեջ կան այնպիսիք, որոնք աշխարհի, Եվրոպայի  առաջնություններում 5-7-րդ տեղեր են գրավել, շատ մոտ են եղել հաջողությանը: Եթե հետևողական և ճիշտ աշխատանք կատարվի, ապա մինչև օլիմպիական խաղերը, երբ նրանք  23-24 տարեկան դառնան, արդեն թրծված բարձրակարգ բռնցքամարտիկներ կլինեն:

 – ՀԱՕԿ–ը համակարգում է Հայաստանի տարբեր մարզաձևերի ֆեդերացիաների աշխատանքը: Վերջիններում փոփոխություններ են կատարվում, ընտրվում են նոր նախագահներ: Այդ ամենի շուրջը տարաբնույթ խոսակցությունները քիչ չեն, ի՞նչն է պատճառը:

– ՀԱՕԿ-ն աջակցում է, համակարգում աշխատանքը, սակայն չի միջամտում փոփոխություններ կատարելու, նոր ղեկավարներ ընտրելու հարցերում: Այդուհանդերձ, կարևորվում է, որ ամեն բան արվի օրենքի սահմաններում: Ֆեդերացիաները չեն կարող դառնալ այս կամ այն մարդու սեփականությունը: ՀԱՕԿ-ը շարունակելու է  հետևողականություն դրսևորել: Օրերս Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նոր նախագահ ընտրվեց, նույնը հնարավոր է  նաև տարբեր մարզաձևերի ֆեդերացիաներում: Անձնավորված որևէ խնդիր չկա: Ընտրությունը կատարում են տարբեր մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիչները:

 – Այդ դեպքում, ինչո՞վ կարելի է բացատրել այն աղմուկը, որ բարձրացել էր Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունից հետո, երբ այդ պաշտոնում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին փոխարինեց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը:

– Դա արդեն տվյալ ֆեդերացիայի հիմնախնդիրն է, թող այդ կազմակերպության ներկայացուցիչները հետևություններ անեն: Արդեն քանիցս ասվել է, որ ՀԱՕԿ-ը օրինական չի համարել, չի ճանաչել այդ ընտրությունը:

հրաչյա – Հայտնի, որ ՀԱՕԿ–ը մեծածավալ շինարարական աշխատանքներ է կատարում: Հետաքրքիր է` դրանք որտե՞ղ են իրականացվում, ինչպիսի՞ նոր մարզաբազաներ են կառուցվում, ի՞նչ վիճակում են և ե՞րբ շահագործման կհանձնվեն:

– Շինարարական աշխատանքներ են կատարվում Գյումրիում, Սիսիանում և Երևանի Դավիթաշեն համայնքում: Դրանք մեծ թափով են ընթանում, և մարզական կառույցները 2014-ի սեպտեմբերին պատրաստ կլինեն, կշահագործվեն: Գյումրիի մարզական օլիմպիական քոլեջը 3500 քմ կառուցապատում կունենա: Կսարքավորվեն ճաշարան, 5 նոր մարզասրահ: Սիսիանում կկառուցվի համալիր մարզասրահ: Ի դեպ, բոլոր մարզակառույցներում շինարարական աշխատանքները սկսվել են հիմքից: Իսկ Դավիթաշենում 6500 քմ տարածքում կառուցվելու է մարզահամալիր: Մարզասրահներ են սարքավորվելու, որոնցում կպարապեն հունահռոմեական և ազատ ոճի ըմբիշները, թհեքվանդոյիստները, ձյուդոյիստները, բռնցքամարտիկները, բասկետբոլիստները, հանդբոլիստները, մինի ֆուտբոլիստները, ծանրորդները և այլ մարզաձևերի ներկայացուցիչները:  Այստեղ են աշխատելու ՀԱՕԿ-ի հակադոպինգային և վերկանգնողական  կենտրոնի  մասնագետները: Դա նոր կենտրոն է լինելու: Կառուցվելու է 300-տեղանոց հյուրանոց, նաև լողավազան: Ի դեպ, լողորդներից բացի, պարապելու հնարավորություն են ունենալու նաև ջրացատկորդները, գեղալողի ներկայացուցիչները, ջրագնդորդները: Պայմաններ են ստեղծվել, որ պարապմունքներ անցկացնեն ակրոբատները, գեղարվեստական մարմնամարզուհիները: Այսպիսով, շուրջ մեկուկես տասնյակ մարզաձևերի ներկայացուցիչներ հարմարավետ պայմաններում մարզումներ անցկացնելու հնարավորություն կունենան: Բացումը նախատեսված է սեպտեմբերի 20-ին: Սեպտեմբերից կգործի նաև Սիսիանի մարզակառույցը: Իսկ Գյումրիի մարզահամալիրը կբացվի հոկտեմբերին` քաղաքի տոնակատարության օրը:

 – ՀԱՕԿ–ն ինչպե՞ս է համագործակցում զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

– Ազատ: Դեռևս դեպք չի եղել, որ որևէ լրատվամիջոցի ներկայացուցիչ ցանկանա այս կամ այն տեղեկատվությունը ստանա, համագործակցելու առաջարկ անի և մերժում ստանա: Տևական ժամանակ է, որ սպորտում եմ, ճանաչում եմ մարզական բոլոր լրագրողներին, և ովքեր ցանկանում են անաչառ լուսաբանել մեր երկրի մարզական անցուդարձը, ոչ մի խոչընդոտի չեն հանդիպում: Չի եղել որևէ դեպք, որ լրագրողին արգելվի լուսաբանելու նպատակով ներկա գտնվել որևէ մարզական միջոցառման: Արվում է հնարավորը` թափանցիկ աշխատելու համար: Բայց երբեմն այնպիսի խոսակցություններ են տարածվում, որ միայն զարմանալ կարելի է: Պատրաստ ենք ցանկացած հարցում զանգվածային լրատվամիջոցների հետ համագործակցել և օգտվելով առիթից` ցանկանում եմ շնորհակալություն հայտնել  բոլոր լրագրողներին, որոնք բարեխղճորեն և օբյեկտիվորեն կատարում են իրենց առաքելությունը:

 – Դուք զբաղեցրել եք նաև Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը և այն ազատել կառավարության կազմի փոփոխությունից հետո: Երբ նախարար էիք, մեծ հարձակումներ եղան, թե ինչու մեր երկրի մարզական պետական կառույցր չի միջամտում, երբ Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան հարցման միջոցով որոշում է Հայաստանի 10 լավագույն մարզիկներին, տարվա լավագույնին: Մինչդեռ, այս տարի աննախադեպ  բաներ կատարվեցին: Նախ, սպորտի նախարարությունն առաջարկեց քվեարկության ներկայացնել թեկնածուների ցուցակ, դրանով չսահմանափակվելով` հետո էլ պարզապես առանձին քվեարկություն անցկացրեց, երբ արդեն ՀՄԼՖ–ն որոշել էր լավագույններին:

– Պաշտոնը ժամանակավոր է, այն զբաղեցնողը պետք է աշխատի օգտակար լինել: Ցավոք, ոմանք պատեհապաշտ են, հաճոյանում են վերադասին և ինչ ուզում, այն էլ ասում են: Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակը որոշելը հանդիսականների համակրանքի մրցույթ չէ: Դա մարզական արդյունքների արտացոլում է, գնահատելու համար այլ չափորոշիչներ չեն պահանջվում: Ինքս երբևէ չեմ խառնվել, չեմ խառնվում և չեմ էլ խառնվելու եմ այդ գործին: Վստահ եմ, որ մեր մարզական լրագրողները, որոնց թիվն իրականում  Հայաստանում 20-25-ի է հասնում (չեմ հաշվում նրանց, ովքեր գրագրող են, թարգմանիչ, մարզաբազաների տեղը չգիտեն, ոչ էլ մարզիկներին են դեմքով ճանաչում), մի քանի անգամ ավելի շատ մարզական գիտելիքներ ունեն, քան անգամ մեր երկրի մարզական կառույցի բարձրաստիճան պաշտոնյաների 80 տոկոսը: Եթե չեն վստահում մարզական լրագրողներին և լավագույնին ինքնուրույն են ցանկանում որոշել, բոլորը տեսան, թե ինչ կատարվեց: Քվեարկության համար 57 թեկնածուի ցուցակ ներկայացվեց, որը պարզապես զավեշտական է: Ինչ վերաբերում է Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիային, ապա նա իր չափորոշիչներն ունի և իր սկզբունքներին անդավաճան անցկացնում է հարցումը: Ի դեպ,  Միջազգային մարզական լրագրողների ֆեդերացիան (AIPS) շատ հզոր կազմակերպություն է և որոշում է աշխարհի տարվա լավագույն մարզիկին: ՀԱՕԿ-ը, կարծում եմ` նաև Հայաստանի մարզաշխարհի ներկայացուցիչներն ընդունելի են համարում ՀՄԼՖ-ի տարբերակը: Այդպես եղել է և շարունակվելու է: Իսկ լավագույններին կարող են բոլորը որոշել, ամեն ընտանիքում էլ նույն բանը հնարավոր է անել:

 – Հնարավո՞ր է, որ ՀԱՕԿ–ը որոշի Հայաստանի 10 լավագույն մարզիկներին:

– Բացառվում է: Անցած տարի այդ առումով մեծ ճնշումներ եղան, բայց դավաճանական քայլի չդիմեցինք` վստահ լինելով, որ իրավացի ենք: Ընդ որում, դժգոհությունները մարզական բնագավառի ներկայացուցիչներինը չեն, կողքից են հրահարում:

 – Դժգոհության հիմնական պատճառն այն է, որ լավագույնների թվում անպայման ֆուտբոլիստներ լինեն: Այս տարի քվեարկությունից առաջ ՀՖՖ նախագահը հանդիպել էր Հայաստանի սպորտի նախարարին: Հետևանքը եղավ այն` ինչը եղավ… ՀՖՖ շատ ավելի մեծ փողերի հետ գործ ունի, քան մարզական մյուս բոլոր ֆեդերացիաները միասին: Դա դեր խաղում է, որ այդ կազմակերպության ղեկավարն ինքնիշխան լինի, հաշվի չնստի, չընդունի այն կանոնները, որոնք սահմանված են տարբեր ֆեդերացիաների հետ համատեղ աշխատելու համար: ՀՖՖ–ի հետ ի՞նչ փոխհարաբերությունների մեջ է ՀԱՕԿ–ը:

– Որևէ խնդիր չկա: Աշխատում ենք սահմանված կարգով: Համագործակցության համար մեզ չեն դիմել: Ամեն դեպքում, եթե անհրաժեշտություն կա, պատրաստ ենք աջակցել: ՀՖՖ-ն մեր կոլեկտիվի անդամ է, առանց դրա հնարավոր չէ անդամակցել միջազգային կազմակերպությանը, և որևէ խնդիր չի եղել:

 

Գագիկ Բեգլարյան

Անկախ

Հայ շախմատիստները աշխարհի պատանեկան առաջնությունում. 8-րդ տուր

25441 chessԱրաբական Միացյալ Էմիրությունների Ալ Այն քաղաքում անցկացվող պատանիների և աղջիկների  շախմատի աշխարհի առաջնությունում կայացել է 8 տուր։

8, 10, 12, 14, 16, 18 տարեկանների  մրցաշարերն անցկացվում են շվեյցարական մրցակարգով: Կկայանա 11 տուր:

Ստուգատեսը  կավարտվի դեկտեմբերի 28-ին։

Ահա թե ինչպես են հանդես գալիս մերոնք.

Անուն 1 2 3 4 5 6 7 8 Միավ. Տեղ Խումբ
Մուրադյան Ռոբերտ 1 1 1 0 1 1 ½ 1 6.5 5 B8
Ղարիբյան Մամիկոն 1 1 1 1 1 0 ½ ½ 6 15 B10
Հակոբյան Հակոբ 1 1 1 0 0 1 0 0 4 83 B10
Մելքոնյան Գոռ 1 1 0 1 ½ 0 1 ½ 5 54 B10
Բարսեղյան Արմեն 1 0 1 1 0 1 1 0 5 40 B10
Հակոբյան Արամ 1 1 1 ½ 1 1 1 ½ 7 2 B12
Սարգսյան Շանթ 1 1 0 1 1 0 1 1 6 8 B12
Փարվանյան Աշոտ 1 0 1 0 1 0 1 0 4 90 B12
Միրզոյան Դավիթ ½ 1 0 1 1 ½ ½ 0 4.5 80 B12
Դավթյան Արթուր 1 ½ 1 0 0 1 ½ 1 5 43 B12
Սանթրյան Դավիթ 0 1 1 0 0 1 ½ ½ 4 104 B12
Մարտիրոսյան Հայկ 1 0 1 1 1 0 1 1 6 8 B14
Մանուկյան Արտյոմ 0 1 1 ½ 1 ½ 0 1 5 45 B14
Հարությունյան Տիգրան 1 1 ½ ½ ½ 1 1 0 5.5 27 B16
Պետրոսյան Մանուել 0 1 1 1 1 ½ ½ 1 6 9 B16
Ալեքսանյան Հրանտ 1 1 0 ½ 0 1 0 0 3.5 97 B16
Մեժլումյան Մարատ 1 ½ ½ 0 ½ 0 1 0 3.5 111 B16
Գրիգորյան Կարեն 1 1 ½ ½ ½ ½ ½ 0 4.5 52 B18
Գաբուզյան Հովհաննես 1 1 1 ½ 1 0 ½ 1 6 2 B18
Մկրտչյան Անահիտ 1 ½ 0 1 1 ½ 0 1 5 32 G10
Հովհաննիսյան Մանե ½ 0 1 1 0 ½ 1 ½ 4.5 53 G10
Գրիգորյան Արփինե 1 ½ ½ 0 1 ½ ½ 1 5 43 G12
Բեգլարյան Կարինե 0 0 ½ 0 1 0 1 0 2.5 121 G12
Ավետիսյան Մարիամ 0 1 ½ 1 1 ½ ½ ½ 5 33 G14
Ղարիբյան Մանե ½ 0 1 ½ 0 1 1 0 4 57 G14
Իվանյան Անի 1 0 ½ 0 ½ 1 0 1 4 60 G14
Հարությունյան Անի 1 1 ½ 1 1 1 ½ ½ 6.5 7 G16
Գաբոյան Սուսաննա 1 ½ 1 ½ 1 ½ ½ 1 6 9 G18

Հայ շախմատիստները աշխարհի պատանեկան առաջնությունում. 7-րդ տուր

25441 chessԱրաբական Միացյալ Էմիրությունների Ալ Այն քաղաքում անցկացվող պատանիների և աղջիկների  շախմատի աշխարհի առաջնությունում կայացել է 7 տուր։

8, 10, 12, 14, 16, 18 տարեկանների  մրցաշարերն անցկացվում են շվեյցարական մրցակարգով: Կկայանա 11 տուր:

Ստուգատեսը  կավարտվի դեկտեմբերի 28-ին։

Ահա թե ինչպես են հանդես գալիս մերոնք.

Անուն 1 2 3 4 5 6 7 Միավ. Տեղ Խումբ
Մուրադյան Ռոբերտ 1 1 1 0 1 1 ½ 5.5 8 Տ8
Ղարիբյան Մամիկոն 1 1 1 1 1 0 ½ 5.5 10 Տ10
Հակոբյան Հակոբ 1 1 1 0 0 1 0 4 60 Տ10
Մելքոնյան Գոռ 1 1 0 1 ½ 0 1 4.5 51 Տ10
Բարսեղյան Արմեն 1 0 1 1 0 1 1 5 37 Տ10
Հակոբյան Արամ 1 1 1 ½ 1 1 1 6.5 1 Տ12
Սարգսյան Շանթ 1 1 0 1 1 0 1 5 21 Տ12
Փարվանյան Աշոտ 1 0 1 0 1 0 1 4 76 Տ12
Միրզոյան Դավիթ ½ 1 0 1 1 ½ ½ 4.5 51 Տ12
Դավթյան Արթուր 1 ½ 1 0 0 1 ½ 4 63 Տ12
Սանթրյան Դավիթ 0 1 1 0 0 1 ½ 3.5 98 Տ12
Մարտիրոսյան Հայկ 1 0 1 1 1 0 1 5 15 Տ14
Մանուկյան Արտյոմ 0 1 1 ½ 1 ½ 0 4 69 Տ14
Հարությունյան Տիգրան 1 1 ½ ½ ½ 1 1 5.5 10 Տ16
Պետրոսյան Մանուել 0 1 1 1 1 ½ ½ 5 24 Տ16
Ալեքսանյան Հրանտ 1 1 0 ½ 0 1 0 3.5 67 Տ16
Մեժլումյան Մարատ 1 ½ ½ 0 ½ 0 1 3.5 91 Տ16
Գրիգորյան Կարեն 1 1 ½ ½ ½ ½ ½ 4.5 34 Տ18
Գաբուզյան Հովհաննես 1 1 1 ½ 1 0 ½ 5 7 Տ18
Մկրտչյան Անահիտ 1 ½ 0 1 1 ½ 0 4 48 Ա10
Հովհաննիսյան Մանե ½ 0 1 1 0 ½ 1 4 54 Ա10
Գրիգորյան Արփինե 1 ½ ½ 0 1 ½ ½ 4 58 Ա12
Բեգլարյան Կարինե 0 0 ½ 0 1 0 1 2.5 118 Ա12
Ավետիսյան Մարիամ 0 1 ½ 1 1 ½ ½ 4.5 33 Ա14
Ղարիբյան Մանե ½ 0 1 ½ 0 1 1 4 45 Ա14
Իվանյան Անի 1 0 ½ 0 ½ 1 0 3 81 Ա14
Հարությունյան Անի 1 1 ½ 1 1 1 ½ 6 3 Ա16
Գաբոյան Սուսաննա 1 ½ 1 ½ 1 ½ ½ 5 16 Ա18