ՀՀ ՊՆ-ն `Yerkir.am կայքի տարածած տեղեկության վերաբերյալ

ՀՀ ՊՆԷլեկտրոնային որոշ լրատվամիջոցներով և iditord.org կայքով տեղեկություններ են տարածվում Երևանի ավագանու ընտրություններին ՀՀ ԶՈւ զինծառայողների մասնակցության հետ կապված խախտումների վերաբերյալ: Մասնավորապես` Yerkir.am կայքը տեղեկություն է տարածել, թե «զինվորականների ընտանիքներին հորդորում են» քվեարկել թեկնածուներից մեկի օգտին, պատճառաբանելով, որ «դա ՊՆ-ի հանձնարարությունն է», իսկ «Քանաքեռ-Զեյթուն վարչական համայնքում տեղակայված 7/17 ընտրատեղամասի առջև ՊՆ 0650 պետհամարանիշով ավտոմեքենայից գումար է բաժանվում»:

Նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը և պարունակում են մի շարք անճշտություններ: Նախ` Քանաքեռ-Զեյթուն վարչական համայնքում գոյություն չունի 7/17 ընտրատեղամաս, այն գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական համայնքում, թիվ 162 դպրոցի շենքում: Ինչ վերաբերում է նշված զինհամարանիշի մեքենային, ապա դրա վարորդ Խաչատուր Էդուարդի Սարգսյանը հաշվառված է Քանաքեռ-Զեյթուն վարչական համայնքում գտնվող թիվ 3/17 ընտրատեղամասում, որտեղ և այսօր` մայիսի 5-ին, կատարել է իր քաղաքացիական պարտքը;

Երևանի ավագանու ընտրություններին զինծառայողների մասնակցության հետ կապված ընտրախախտումների վերաբերյալ չճշտված, անհասցե և անհիմն «ահազանգերը» դիտարկվում են որպես ապատեղեկատվություն և համապատասխան արձագանք չեն ստանա ՀՀ ՊՆ կողմից:

 

ՀՀ պաշտպանության նախարարություն

Տեղեկություններ ընտրությունների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ

Georgi MartirosyanՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Գեորգի Մարտիրոսյանը քիչ առաջ ներկայացրեց տեղեկություններ ընտրությունների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:

Նա մասնավորապես շեշտեց, որ ԿԸՀ-ն այս ընտրություններին ընդառաջ հանձնաժողովների անդամների հետ անցկացրել է վերապատրաստման դասընթացներ, որոնք ունեցել են բավական մեծ մասնակցելիություն` մոտ 70-75 տոկոս: Հանձնաժողովների անդամներին ևս մեկ անգամ  բացատրվել են  իրենց իրավունքներն ու պարտականությունները:

ԿԸՀ-ն այս ընտրություններին ընդառաջ նաև պատրաստել է ուղեցույց ընտրության իրավունք ստացած քաղաքացիություն չունեցող անձանց համար և տեսահոլովակ ընտրությունների ընթացկարգի մասին, որ ցուցադրվել է վերգետնյա սփռում ունեցող լրատվամիջոցներով:

 

Կենսաչափական անձնագրերով մարդիկ չեն կարող քվերակել, որովհետև չկա նման անձնագիրը դրոշմակնքելու հնարավորություն

image6001338555235«Աբսուրդ չի՞։  Հայաստանի Հանրապետության տված օրինական, վավերական անձնագիրս ինձ զրկեց ընտրական իրավունքից, որովհետև կենսաչափական է, իսկ հասցես նշված է չիփի մեջ, որը կարդալու հնարավորություն հանձնաժողովները չունեն։ Մի հատ չնայեցին էլ, որ չիփից դուրս՝ անձնագրիս բաց տվյալները ( անուն, ազգանուն, ծննդյան թիվ, ամիս, տարի), իրենց առջև դրված ընտրացուցակների տվյալներիս մեկը-մեկին համապատասխանում են։ Չգիտեմ՝ հոգեբույժներն ինչ կասեին, ես կասեի՝ ընտրակեղծիքից վախի սևեռուն գաղափար»։ Սա մեկն է միայն ֆեյսբուքյան բազմաթիվ օգտատերերի գրառումներից, ովքեր գնալով ընտրության կենսաչափական անձնագրով, չեն կարողացել քվեարկել:

Իրավիճակը փորձեց մեկնաբանել ՀՀ կենտրոնական  ընտրական  հանձնաժողովի  անդամ   Սիլվա  Մարկոսյանը. «Կենսաչափական անձնագրերով մարդիկ չեն կարող քվերակել, որովհետև չկա նման անձնագիրը դրոշմակնքելու հնարավորություն: Ընտրական իրավունքը պաշտպանելու համար պետք է ունենալ նաև մյուս անձնագիրը, որը չի բացառում կենսաչափական անձնագրի գոյությունը»:

 

Մինչև ժամը 14:00-ն իր քաղաքացիական պարտքը կատարել է մայրաքաղաքի ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների 33,55 տոկոսը

Yerevan City Council elections 2013Մինչև ժամը  14:00-ն քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ տեղեկություններ հաղորդեց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Սիլվա Մարկոսյանը: Նա ներկայացրեց, թե  քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների քանի տոկոսն է 14:00-ի դրությամբ մասնակցել ընտրություններին` ըստ Երևանի վարչական շրջանների`

Աջափնյակ – 41,71 տոկոս

Ավան – 40,34 տոկոս

Արաբկիր – 30,93 տոկոս

Դավիթաշեն – 33,79 տոկոս

Էրեբունի – 32,02 տոկոս

Կենտրոն – 27,66 տոկոս

Մալաթիա Սեբաստիա – 25.51 տոկոս

Նոր Նորք – 35,65 տոկոս

Ներք Մարաշ – 39,81 տոկոս

Նուբարաշեն – 38,08 տոկոս

Շենգավիթ – 38,15 տոկոս

Քանաքեռ  Զեյթուն – 33,67 տոկոս

Ընդհանուր  առմամբ Երևանում ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների միայն  33,55 տոկոսն է այս պահի դրությամբ կատարել իր քաղաքացիական պարտքը:

 

 

 

ԲՀԿ-ն ամեն ընտրատեղամասում ունի ոչ միայն վստահված անձիք, այլև օպերատորներ ու լրագրողներ

7118_bՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 8/24 ընտրատարածքում 1995 ընտրողից 620-արդեն մասնակցել է քվեարկությանը: Ինչպես նշեց ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Սայաթ Գասպարյանը, ընտրությունների ընթացքը նորմալ է եղել, իսկ ընտրողների ակտիվությունը նույնն է, ինչ նախորդ ընտրություններին: “Երեք անգամ էլ նախագահ եմ եղել, նույն ցուցանիշներն են”,-ասաց նա:

Նա նաև տեղեկացրեց, որ այս ընտրատեղամասում միշտ հանրապետականն է հաղթում:

ԲՀԿ-ի վստահված անձն էլ հայտնեց, որ ընտրությունների ընթացքը նորմալ է եղել: Ի դեպ, նշենք, որ բոլոր ընտրատեղամասերում բավականին ակտիվ էին ԲՀԿ-ի ներկայացուցիչները: Բացի վստահված անձանցից և հանձնաժողովների անդամներից, ԲՀԿ-ն ամեն ընտրատեղամասում ուներ նաև օպերատորներ, որոնք տեսախցիկներով հսկում էին գործընթացը:

Փոխարենը մեր այցելած ընտրատեղամասերից և ոչ մեկում վստահված անձ չուներ “Ժառանգությունը”:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քվեարկել է Ավանի 1/17 ընտրատեղամասում

003Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը` ընտանիքի անդամների հետ միասին, մայրաքաղաքի Ավան վարչական շրջանի Գ. Ստարովոյտովայի անվան համար 177 դպրոցում տեղակայված ընտրական կենտրոնի 1/17 ընտրատեղամասում մասնակցել է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը:

Ընտրությունը կատարելուց հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, Տարոն Մարգարյանը նախ նշել է. «Քվեարկել եմ հանուն ավելի լավ Երևանի և հանուն երևանցու ավելի լավ վաղվա օրվա ու վստահ եմ, որ մեր վաղվա օրը իսկապես լինելու է ավելի լավը»:

Ի պատասխան լրագրողների այն հարցի, թե Տարոն Մարգարյանը ինչպիսին է տեսնում ավելի լավ Երևանը, քաղաքապետը մասնավորապես ասել է, որ այն տեսնում է ավելի հարմարավետ, բարեկարգ ու մաքուր: «Քանի որ արդեն ութ տարի է, ինչ տեղական ինքնակառավարման համակարգում եմ ծավալում իմ գործունեությունը, երևանցիների խնդիրներին նոր չէ որ պիտի ծանոթանամ: Եվ այս քարոզարշավի ընթացքում հաշվետու լինելով նախորդ չորս տարիներին կատարած աշխատանքի համար, մենք մեր ընտրողներին ներկայացրեցինք մեր նոր ծրագրերը: Ու վստահ եմ, որ մենք միասին անպայման ունենալու ենք մեր՝ բոլոր երևանցիներիս, երազած ավելի լավ Երևանը»:

 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քվեարկել է Ավանի 1/17 ընտրատեղամասում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը` ընտանիքի անդամների հետ միասին, մայրաքաղաքի Ավան վարչական շրջանի Գ. Ստարովոյտովայի անվան համար 177 դպրոցում տեղակայված ընտրական կենտրոնի 1/17 ընտրատեղամասում մասնակցել է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը:

Ընտրությունը կատարելուց հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, Տարոն Մարգարյանը նախ նշել է. «Քվեարկել եմ հանուն ավելի լավ Երևանի և հանուն երևանցու ավելի լավ վաղվա օրվա ու վստահ եմ, որ մեր վաղվա օրը իսկապես լինելու է ավելի լավը»:

Ի պատասխան լրագրողների այն հարցի, թե Տարոն Մարգարյանը ինչպիսին է տեսնում ավելի լավ Երևանը, քաղաքապետը մասնավորապես ասել է, որ այն տեսնում է ավելի հարմարավետ, բարեկարգ ու մաքուր: «Քանի որ արդեն ութ տարի է, ինչ տեղական ինքնակառավարման համակարգում եմ ծավալում իմ գործունեությունը, երևանցիների խնդիրներին նոր չէ որ պիտի ծանոթանամ: Եվ այս քարոզարշավի ընթացքում հաշվետու լինելով նախորդ չորս տարիներին կատարած աշխատանքի համար, մենք մեր ընտրողներին ներկայացրեցինք մեր նոր ծրագրերը: Ու վստահ եմ, որ մենք միասին անպայման ունենալու ենք մեր՝ բոլոր երևանցիներիս, երազած ավելի լավ Երևանը»:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

 

ի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Նախագահը Երևանի ավագանու ընտրությունների առիթով քվեարկել է մայրաքաղաքի թիվ 9/11 ընտրատեղամասում

2929

Նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ այսօր առավոտյան Երևանի ավագանու ընտրությունների առիթով քվեարկել է մայրաքաղաքի թիվ 9/11 ընտրատեղամասում:Նախագահը, պատասխանելով լրագրողների հարցերին, թե հանուն ինչի՞ է քվեարկել, նշել է. «Ես քվեարկել եմ զարգացող, բարեկարգ և ավելի հարմարավետ Երևանի համար: Ընտրել եմ համեստ ու հստակ կառավարող տեսակը: Քվեարկել եմ այն մարդու և քաղաքական ուժի համար, ով հստակ պատկերացնում է Երևանի քաղաքապետի և ընդհանրապես Երևանի քաղաքապետարանի դերն ու տեղը Հայաստանի պետական կառավարման համակարգում և քաղաքական կյանքում»:

1/08 ընտրատեղամասում պարբերաբար մարդկային կուտակումներբ են առաջանում

images1/08 ընտրատեղամասում 13: 50 դրությամբ  2029 ընտրողներից քվեարկել է 800-ից ավելին:  Յոթ անձ քվեարկել է այլ մարդու օգնությամբ:  Տեղամասում վստահված անձ ունեն քաղաքական հինգ ուժերըՙ ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ, ՀԱԿ: ՀԱԿ վստահված անձ Սեդա Հովակիմյանն ասում է, որ առավոտյան 11:20-ին ընտրատեղամասում մարդկային կուտակումներ են եղել, քսանհինգ մարդ է տեղամասում ներկա գտնվել:Այդ մասին իրազեկել է հանձնաժողովի նախագահին, սակայն արձանագրություն չեն կազմել, որոշել են գործընթացը չընդհատել և արձանագրություն կազմել օրվա վերջում: Մեր այցելության պահին իրավիճակը հանգիստ էր, սակայն միանգամից ներս մտան շուրջ քսան անձ: Հանձնաժողովի նախագաը տեղում չէր, ՀՀԿ վստահված անձն էլ վստահեցնում էր, թե տասնհինգից ավելի մարդ չկա և ամեն ինչ կարգին է:  Հաշվելուց հետո պարզվեց, որ ընտրատեղամասում տասնյոթից ավելի ընտրող կա: Նշենք, որ ընտարեղամասում ընտրությունները քսան րոպե ուշացումով են մեկնարկելլ· պարզվել է, որ դրոշմակնիքը, որով անձնագրերը պետք է կնքվեն, չկա: Սպասել են, մինչև ԸԸՀ-ից նոր դրոշմակնիք ուղարկեն, կազմվել է համապատասխան արձանագրություն: Չնայած դրան, հանձնաժողովի նախագահը սկզբում վստահեցնում էր, որ արտառոց դեպք չի գրանցվել, որևէ արձանագրություն էլ չի կազմվել: Նշենք նաև, որ մարդկանց խմբերով կուտակումների հիմնական պատճառն այն է, որ մարդկանց տաքսիներով են ընտրատեղամաս բերում: Միլենա և Էլենա տաքսիներով մարդկանց խումբ-խումբ դպրոցի բակ են բերում, մարդիկ էլ նույն խմբերով ներս են մտնում:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը քվեարկել է մայրաքաղաքի թիվ 10/21 ընտրատեղամասում

10375_am_4Վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ընտանիքի՝ տիկնոջ, դստեր և թոռնուհու հետ Երևանի ավագանիի ընտրություններին քվեարկել է մայրաքաղաքի թիվ 10/21 ընտրատեղամասում: Քվեարկությունից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ կառավարության ղեկավարը նշել է. «Ընտրություններն ընթանում են խաղաղ, անհանգստանալու որևէ պատճառ չկա: Բոլոր ահազանգերն արձանագրվում են և իրավապահ մարմիններն անհապաղ մեկնում են դրանց հետքերով: Որևէ օրինազանցություն, օրինախախտում անպատիժ չի մնալու, եթե այդպիսիք լինեն»:
Վարչապետի խոսքով՝ իր ընտանիքը քվեարկության է եկել տոնական տրամադրությամբ: Տիգրան Սարգսյանի համոզմամբ՝ ընտրությունները տոնական տրամադրության համար լավ միջոց են, որովհետև դրանց արդար և թափանցիկ անցկացումը ստեղծելու են այն հիմքերը, որոնց արդյունքում Երևանը կշարունակի կայուն կերպով զարգանալ:

 

Թիվ 7/6 ընտրատեղամասի “ավտարիտետը”

SAM_1681

Աջից` Նորայր Ղանդախչյան, ձախից` Արշակ Մուսախանյան

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 7/6 ընտրատեղամասում` ընտրական սենյակից մոտ տասը մետր այն կողմ, մի երիտասարդ էր շրջում` իր հերթին շրջապատված մի քանի այլ երիտասարդներով, որին հանձնաժողովի նախագահը ժամանակ առ ժամանակ մոտենում էր և ինչ որ բան ասում:

Նկատելով, որ երիտասարդը ողջ ընթացքում չի հեռանում տարածքից, մոտեցանք նրան` պարզելու, թե ով է: “Ես ստեղի աֆտարիտետն եմ”,-կատակեց նա, հետո գրպանից հանեց վստահված անձի փաստաթուղթը: Հանրապետական կուսակցության վստահված անձն էր` Նորայր Ղանդախչյանը:

Ավելի ուշ ընտրատեղամասի հանձնաժողովի անդամներից մեկը` Արշակ Մուսախանյանը (ՀԱԿ-ից), պատմեց, որ Նորայր Ղանդախչյանը դեռևս նախորդ ընտրություններին է աչքի ընկել իր պահվածքով: Մասնավորապես նախորդ վախի մթնոլորտ է փորձել տարածել: “Հանձնաժողովի նախագահը` ԲՀԿ-ական, ինձ զգուշացնում էր, որ զգույշ եղի, Ձուկը (Նորայր Ղանդախչյան) որ խփեց-խփեց”:

Նա նաև պատմեց, որ նախորդ անգամ անգամ ձայների հաշվարկի ժամանակ մեկ ժամ դադարեցրել են հաշվարկը` պատճառաբանելով, թե իբր սուրճ են խմում. “Շտապ տեղյակ պահեցի տարածքային շտաբ, մարդիկ եկան, և իրավիճակը վերահսկվեց: Րաֆֆին 80 ձայնով հաղթեց”,-պատմում է Արշակ Մուսախանյանը:

Ի դեպ, երբ Նորայր Ղանդախչյանը նկատեց, որ ՀԱԿ-ի ներկայացուցիչը մեզ հետ զրուցում է, մոտեցավ և վերջինիս առաջարկեց միասին լուսանկարվել, որպեսզի բոլորը տեսնեն, թե իրենք որքան “հաշտ” են:

 

 

3/07 տեղամասի կահավորանքն անհարմար է, ցանկության դեպքում կարելի է հետևել քվեախցիկներում կատարվածին

DSCN38713/07  ընտրատեղամասը տեղակայված է Տեր Ղեվոնդյանի անվան երաժշտական դպրոցի նախասրահում: Տեղն այնքան փոքր է, որ շարժվելու տեղ գրեթե չկա: Երեք քվեախցիկները տեղակայցած են պատի մոտ, սակայն, դրսից ցանկացած մեկը կարող է դռան մոտ կանգնել ու հետևել  ծայրամասում գտնվող քվեախցիկում կատարվածին: Մյուս քվեախցիկն էլ տեսանելի է վերևից, որտեղ դիտորդների ու լրատվամիջոցների համար նախատեսված աթոռներն են տեղադրված: Նկատառմանը, թե կահավորանքն անհարմար է, ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Աբետնակ Մկրտչյանը նշեց, որ պայմաններն այդքանին են բավարարել· օրենքով յուրաքանչյուր  750 ընտրողին մեկ քվեախցիկ է հասնում, տեղամասում գրանցված է  1650 ընտրող, ուստի պետք է երեք քվեախցիկ լինի: Ասում է, որ հազիվ քվեախցիկների միջև անհրաժեշտ մեկ մետր հեռավորությունն են ապահովել, իսկ որպեսզի որևէ մեկը չխախտի քվեարկության գաղտնիությունը կամ չուղղորդի ընտրողներին, պետք է ուշադիր լինեն: Մեր ներս  մտնելու պահին, սակայն, մի անձ տեսախցիկով վերևից նկարահանում էր քվեախցիկների ներսը: Մեր դիտողությունից հետո նկարահանողին խնդրեցին քվեախցիկները ներսի կողմից չնկարել: Հանձնաժողովի նախագահը, չնայած ՔՀԻ դիտորդի առաջարկին, կատարվածի մասին արձանագրություն չկազմեց: Նշենք, որ ժամը տասներկուսի դրությամբ քվեարկել է 430 ընտրող: Տեղամասում ներկա են վստահված անձինք ՀԱԿ, Առաքելություն, ՀՅԴ, ՕԵԿ, ՀՀԿ և ԲՀԿ կուսակցություններից: ԲՀԿ վստահված անձ Անահիտ Պետրոսյանը  նշեց, որ օրվա ընթացքում խախտումներ չի նկատել, միայն մի պահ ընտրողների կուտակում է եղել, ինչի մասին տեղեկացրել է հանձնաժողովի նախագահին: Սակայն դրսում պարբերաբար կուտակումներ են նկատվում: Բակում իսկապես  մարդկանց կուտակումներ կային· մարդիկ խումբ-խումբ  հավաքված զրուցում են ընտրատեղամասի դիմավց:  Մինչդեռ ըստ օրենքի ընտրատեղամասի դիմաց հիսուն  մետր շառավղով մարդկային կուտակումներ չպետք է լինեն

:  

Թիվ 7/6 ընտրատեղամասում մարդկանց բերում են ընտրելու

imagesՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 7/6 ընտրատեղամասում մի տղամարդ տարբեր մարդկանց` այդ թվում նաև ծերերի էր տեղափոխում ընտրատեղամաս, սպասում մինչև քվեարկեն և կրկին տանում:

Երբ հետաքրքրվեցինք, թե ինչու պատճառներով է նրանց ուղեկցում, զարմացած տոնով ասաց. “Հա ինչ անենք, մեր հարևաններն են, ես էլ մեքենա ունեմ, բերում եմ”:

Այնուհետև տարեց կանանցից մեկին` Անուշ Սարգսյանին, որը հազիվ էր տեղաշարժվում, խնդրեցինք փոքրի հարցազրույց տալ: Նա միանգամից նայեց իրեն ուղեկցող տղամարդուն` ասես թույլտվություն վերցնելու: Վերջինիս կողմից դրական արձագանքից հետո պատասխանեց մեր հարցերին:

Հարցին, թե ամեն անգամ է այսպես պարտաճանաչորեն մասնակցում ընտրություններին, ասաց. “Դե վատառողջ եմ, բայց մասնակցում եմ”:

Հարցին, թե հատկապես ինչը կուզենար, որ մայրաքաղաքում փոխվեր, պատասխանեց. “Ես արդեն չորս տարի է` ապերացիա եղած եմ և քաղաքում ման չեմ գալիս, տեղեկություն չունեմ, բայց տելեվիզորով նայում եմ, շատ գոհ եմ”,-ասաց նա:

Իսկ երբ հետաքրքրվեցինք, թե հատկապես ինչից է գոհ, այլևս չկարողացավ որևէ հարցի պատասխանել. “Ինչ ասեմ…”:

Շփոթված ծեր կնոջն օգնության հասան նրան ուղեկցող մի քանի ակտիվ կանայք. “Շատ բան է փոխվել, ամեն ինչն էլ լավ է: Մենք բոլորս Տարոն Մարգարյանին ենք ընտրել, խաղասրահներ ա սարքել, ամեն ինչն էլ լավ ա: Եթե ինքը չմնա, սաղ կթողնեն, կփախնեն ստեղից”:

 

Երևանի ավագանու անդամների մանդատների բաշխման և քաղաքապետի ընտրության կարգը

SmԵրևանի ավագանու անդամների մանդատների բաշխման և քաղաքապետի ընտրության կարգը ներկայացրեց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը:

«Երևանի ավագանու ընտրություններում մանդատների բաշխման համար կուսակցությունների դեպքում անցողիկ շեմը 6 տոկոսն է, իսկ դաշինքների դեպքում` 8 տոկոսը: Այս շեմը հաղթահարած դաշինքներն ու կուսակցությունները մասնակցում են մանդատների համամասնաբար բաշխմանը: Հնարավոր է, որ որևէ ուժ  ստանա 33 և ավել մանդատ, իսկ եթե ոչ, ապա 40 տոկոսի շեմը  հաղթահարած ուժին տրվում  է 33 մանդատ, և քաղաքապետը ընտրվում է օրենքի ուժով:  Եթե ոչ ոք չի ստանում  33 մանդատ, քաղաքապետն ընտրվում է ավագանու փակ քվեարկությամբ», -ասաց Արմեն Սմբատյանը:

 

Մինչև ժամը 11:00-ն իրենց քաղաքացիական պարտքը կատարել է ընտրողների 15,08 տոկոսը

կըհՄինչև ժամը 11:00-ն քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ տեղեկություններ ներկայացրեց  ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը:

Նա ներկայացրեց քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվը` ըստ վարչական  շրջանների`

Աջափնյակ –  19.9 տոկոս,

Ավան – 19.49 տոկոս,

Արաբկիր -12.25 տոկոս,

Դավիթաշեն -15.42 տոկոս,

Էրեբունի – 14.6 տոկոս,

Կենտրոն – 11.53 տոկոս,

Մալաթիա Սեբաստիա – 11.47 տոկոս,

Նոր նորք – 15.74 տոկոս,

Նորք Մարաշ – 17,76 տոկոս,

Նուբարաշեն 16.2 տոկոս,

Շենգավիթ – 18,08 տոկոս,

Քանաքեռ Զեյթուն – 15,16 տոկոս,

Ընդամենը մինչև ժամը 11:00-ն իրենց քաղաքացիական պարտքը կատարել է ընտրողների 15,08 տոկոսը: Այս պահի դրությամբ ամենապասիվ վարչական շրջանն է Մալաթիա Սեբաստիան, իսկ ամենաակտիվը` Ավանը:

 

“Վետերանների օթևանի” ծերերին բերում էին և ուղղորդում, որ ձայնը տան ՀՀԿ-ին

SAM_16718/20 ընտրատեղամասում բավականին տարօրինակ տեսարանի հանդիպեցինք: Խումբ-խումբ ծերեր ինչ որ կնոջ ուղեկցությամբ գալիս էին ընտրության, նրա օգնությամբ ընտրում և հեռանում: Ընդ որում տարեցներից ոմանց, ովքեր դժվարությամբ էին տեղաշարժվում, պետական համարանիշերով ավտոմեքենա էր բակում սպասում և նրանց տեղափոխում:

Ընտրատեղամասում տարեցներին օգնող կինը, խախտելով օրենքը, մեկ անգամից ավելի տարեցների հետ մտավ ընտրախուց և օգնեց նրանց քվեարկել: Դիտորդի բազմաթիվ զգուշացումները նույնպես ոչինչ չփոխեցին: Ընդհանկառակը` հանձնաժողովի անդամները վերջինիս սկսեցին դիտողություն անել` ասելով, թե ծեր են, բա պիտի օգնի:

Այնուհետև բակում փորձեցինք տարեցներից տեղեկանալ, թե ովքեր են և ինչու են ուղեկցողով եկել ընտրատեղամաս: Պարզվեց` նրանք Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի “Վետերան օթևան”-ի տարեցներն են, որոնց օթևան էր բերում տնօրենի տեղակալը (անունը չհաջողվեց պարզել):

SAM_1676Ընդ որում, տարեցները բավականին շատ բողոք ներկայացրեցին իրենց կացարանի մասին. «Ձմռանը սառում-սատկում ենք, երեք սվիտրն էլ չի օգնում: Մեր հաշվին պիտի տաքացնենք, բայց մեզ որտեղից գումար, իսկ ամռանը շոգից խեղդվում ենք: Սնունդն էլ լավը չի, մեր հաշվին ենք առնում»:

Իսկ երբ հարցրինք, թե ում են ընտրել, միաբերան ասացին` Տարոն Մարգարյանին:

Նշենք, որ նրանց ուղեկցող կինը, միննչև ընտրատարածք մտնելը` կանանցից մեկին հուշեց. «Գնում եք, 6-րդ համարի կողքը պտիչկա եք անում, էդքան բան»: 6-րդր համարի ներքո Հանրապետական կուսակցությունն է:

Հետաքրքիրն այն է, որ երբ ընտրատեղամասի ԲՀԿ-ական վստահված անձին հայտնեցինք այդ մասին, նա անհոգ տոնով ասաց. “Նման բան չկա, սոցապ. ոլորտը ԲՀԿ-ինն է”:

 

Օտարերկրացիներն ու մահացածներն էլ են Երևանի քաղաքապետ ընտրո՞ւմ

 

Ընտրության եկած քաղաքացին պարզել էր, որ իր բնակարանում է գրանցված մարդ, ով տասնհինգ տարի  է, Մեծ Բրիտանիայում է ապրում

Ընտրության եկած քաղաքացին պարզել էր, որ իր բնակարանում է գրանցված մարդ, ով տասնհինգ տարի է, Մեծ Բրիտանիայում է ապրում

13/22 ընտրատեղամասում Աթոյան անցուղի 1,  բն· 30 հասցեի բնակիչը ընտրացուցակները նայելուց հետո բարկացած ընտրատեղամաս մտավՙ հայտարարելով, որ իր բնակարանում էլի գրանցված է մի քաղաքացի, ով վերջին տասնհինգ տարիներին ապրում է Մեծ Բրիտանիայում և ՀՀ քաղաքացի չէ:  Ռոբերտ Ավետիքյանն ասում է, որ բնակարանում ապրում են երկուսովՙ ինքն ու կինը, երրորդ անձ էլ բնակարանում գրանցված չկա: Սակայն ամեն անգամ ընտրացուցակներում իրենց բնակարանի վրա երրորդ անձ է գրանցված լինում: Նրա խոսքովՙ ամեն անգամ ընտրությունների առաջ դիմում է ոստիկանությունՙ  պահանջելով, որ հանեն ընտրացուցակներից քաղաքացուն, որն ոչ միայն իր հետ որևէ ազգակցական կապ չուբի, այլ նաև ՀՀ քաղաքացի չէ: Բայց ապարդուն:  Սարգսյան Ռուբեն Շմավոնի քաղաքացին էլի ընտրացուցակներում էր:

Մինչ ուսումնասիրում էինք ընտրացուցակները, մի այլ քաղաքացի մատնացույց արեց 1512 –րդ համարի ընտրողինՙ 1931—ին ծնված Մեսրոպյան Արծունիկին, ասելով, որ վերջինս մահացել է չորս տարի առաջ, սակայն նրան համառորեն ընտրացուցակներից չեն հանում:

13/22 ընտրատեղամասում գրանցված է 1808 ընտրող: Ժամը տասնմեկի դրությամբ արդեն քվեարկել է 228 մարդ:

Ընտրատեղամասում վստահված անձ ունեն ՀՅԴ, ՕԵԿ-ը, ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն: Վերջիններիս պնդմամբ, արտառոց որևէ բան չեն նկատել, ընտրություններն ընթանում են բնականոն հունով:

Արդեն հարուցվել է երկու քրեական գործ. Թաթուլ Պետրոսյան

Թաթուլ ՊետրոսյանՄինչև քվեարկության օրը, ինչպես նաև այս պահի դրությամբ ստացված դիմումների, հաղորդումների և դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրեց ՀՀ ոստիկանություն իրավաբանական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը: Նա հայտնեց, որ այս պահի դրությամբ իրենք ստացել են 23 ընտրախախտման ահազանգ, որոնք վերաբերում են ընտրակաշառքներին, ԶԼՄ-ների աշխատանքի խոչընդոտմանը, քվերակության հարկադրմանը, ծեծին, ազատ կամք արտահայտվելու իրավունքի խոչընդոտմանը:
Թաթուլ Պետրոսյանը նաև հայտնեց, որ 23 ահազանգներից 2-ով արդեն հարուցվել է քրեական գործ:

Ընտրական հանձնաժողովներում ստացված բողոքների քննարկման արդյունքները ամփոփեց ՆունեՀովհաննիսյանը

կըհՄինչև քվեարկության օրն ընտրական հանձնաժողովներում ստացված դիմումների (բողոքների) և դրանցքննարկման արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրեց  ՀՀ կենտրոնական ընտրականհանձնաժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Նունե Հովհաննիսյանը: Նա նշեց, որընտրական հանձնաժողովներում ստացված դիմումների (բողոքների) զգալի մասը վերաբերում էին տպագիր քարոզչական նյութերը ոչ սահմանված վայրում, ոչ սահմանված չափով փակցնելուն: ԿԸՀ-ն ստացված դեպքերի կապակցությամբ  շրջայցեր է կատարել, հայտնաբերված խախտումները  վերացվել են կամ շտկվել:

Նունե Հովհաննիսյանը անդրադարձավ նաև մի շարք այլ խախտումների, որոնց գործերը կարճվել կամ մերժվել են այս կամ այն պատճառներով: Օրինակ` «Երևան Էրեբունի» երգի հեղինակի ժառանգները դիմել էին ԿԸՀ` բողոքելով, որ քարոզարշավի ժամանակ հիշյալ երգը միացնելն առանց իրենց թույլտվության հեղինակային իրավունքների խախտում է, բայց ԿԸՀ-ն կարճել է գործը` պատճառաբանելով, որ հեղինակային իրավունքների պաշտպանումը չի մտնում իրենց գործառույթների մեջ:

ՀՌԱՀ եզրակացության ներկայացում. Արմեն Մկրտչյան

Armen-MkrtchyanՀեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Արմեն Մկրտչյանը ներկայացրեց վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների կողմից թեկնածուների համար հավասար պայմանների ապահովման գնահատման մշտադիտարկման արդյունքները:
Հեռուստաևռադիոընկերություններով Երևանի ավագանու ընտրությունների լուսաբանման ընդհանուր տևողությունն է 7353 եթերաժամ մշտադիտարկման ապրիլի 7-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում: Կուսակցություններն օգտագործել են օրենքով իրենց տրվող անվճար ժամաքանակի 80 տոկոսը և վճարովի ժամաքանակի 77 տոկոսը:
Արմեն Մկրտչյանը ներկայացրեց նաև յուրաքաչյուր կուսակցության լուսաբանանման ընդհանուր րոպեների քանակը`
Առաքելություն կուսակցություն – 1747 րոպե,
Բարգավաճ Հայաստան կուսակցություն – 5514 րոպե,
Բարև Երևան կուսակցությունների դաշինք – 5178 րոպե,
Հայ ազգային կոնգրես կուսակցություն – 4796 րոպե,
Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցություն – 5029 րոպե,
Հայաստանի հանրապետական կուսակցություն – 4025 րոպե,
Օրինաց երկիր կուսակցություն – 4811 րոպե: