Հանդբոլի երևանյան միջազգային մրցաշարի հաղթողը կորոշվի Ռուսաստանիև Վրաստանի երիտասարդական հավաքականների մրցամարտում

MHM83665-1«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» հանդբոլի միջազգային մրցաշարի հաղթողի կոչումը վաղը կայանլիք խաղում կվիճարկեն Ռուսաստանի և Վրաստանի երիտասարդական հավաքականները: Այսօր այդ թիմերը երկրորդ հաղթանակները տարան:
Ռուսաստանի ներկայացուցիչները 43:26 (20:13) հաշվով առավելության հասան Ուկրաինայի թիմի նկամամբ: Իսկ ահա, Հայաստանի հավաքականը 21:32 (10:16) հաշվով զիջեց Վրաստանի թիմին:
Թեև մերոնք բացեցին հաշիվը, սակայն վրացի հանդբոլիստները հետո  առաջ անցան: Հանդիպման ընթացքում եղավ մի պահ, երբ մերոնք զիջում էին 3 գնդակի տարբերությամբ, սակայն բեկումը չկայացավ:
Ուշագրավն այն է, որ Հայաստանի հավաքականի խաղացողներից ալավերդցի Հրաչիկ Մարգարյանը 14 անգամ գրավեց մրցակցի դարպասը:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Օհանյանը հայտնեց, որ արժանի մրցակցի հետ են ուժերը չափել և հիմնականում մերոնց խանգարել է միջազգային հանդիպումների մրցափորձի պակասը:
Վաղը Հայաստանի հավաքականը կմրցի Ուկրաինայի թիմիի հետ, որը նույնպես երկու խաղ տանուլ է տվել:

Երևանի թիվ 8 և Մոսկվայի 1305 դպրոցները կհամագործակցեն տարբեր ծրագրերի շրջանակում

 Երևան,Մոսկվա,դպրոցներՌուսաստանի Դաշնության մայրաքաղաքում ընթացող Երևանի օրերի կրթամշակութային ծրագրի շրջանակում Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանն այցելել է Մոսկվայի թիվ 1305 միջնակարգ դպրոց: Այցի հիմնական նպատակը Երևանի և Մոսկվայի քաղաքապետերի ստորագրած համագործակցության ծրագրի շրջնակում գործակցության հաստատումն ու զարգացումն է երկու մայրաքաղաքների Կենտրոն վարչական շրջաններում գտնվող դպրոցների միջև: Այս ուղղությամբ քայլերի ձեռնարկման վերաբերյալ պայմանավորվածություն էր ձեռք բերվել Արա Սադոյանի և Մոսկվայի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Ֆուերի հանդիպման ժամանակ:
Դպրոց այցի շրջանակում Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան դպրոցի տնօրեն Նատալի Ստեփանյանը և Մոսկվայի թիվ 1305 միջնակարգ դպրոցի տնօրեն Օլգա Մորոզովան կնքել են համագործակցության պայմանագիր: Համաձայն պայմանագրի՝ նախատեսվում է երկու դպրոցների ուսուցիչների և աշակերտների միջև փորձի փոխանակման ծրագրերի իրականացում, փոխայցեր, հեռուստակամուրջներ և մի շարք այլ ծրագրեր:
Տնօրենի ուղեկցությամբ Արա Սադոյանն ու Նատալի Ստեփանյանը նաև շրջել են դպրոցում և ծանոթացել կրթական գործընթացի կազմակերպմանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Ի վերջո, Գյումրու նորակառույցները ջեռուցում ունե՞ն, թե՞ ոչ

Քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանն այսօր հերթական անգամ Գյումրիում էր: Սեպտեմբեր ամսին, երբ պաշտոնապես տրվել էր նոր բնակարանաշինության մեկնարկը, նախարարը խոստացել էր` ամեն շաբաթ գալ ու հետևել շինաշխատանքներին:

Նախորդ այցի ժամանակ Սամվել Թադևոսյանը եղել էր “Մուշ 2-2” և “Անի” թաղամասերի նորակառույցներում, որտեղ, թեև Գյումրու ցուրտ եղանակին, դեռևս լիովին ապահովված չէ բնակարանների ջեռուցումը: Խնդիրը կայանում է նրանում, որ մի շարք ընտանիքների տրամադրվել էր ոչ թե ջեռուցման կաթսա, այլ ջրատաքացուցիչ, մյուս բնակարաններում ծխատարներն էին սխալ կառուցվել: Հետագայում որոշվել է դրանք փոխել, նոր անցքեր փորել, ապահովել ջեռուցումը:
Սեպտեմբերի 11-ին` Ախուրյանի շինհրապարակում, անդրադառնալով այս խնդրին, և քաղաքաշինության նախարարը, և “Գլենդել Հիլզ” ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մելիքյանը, բառացիորեն փոխանցեցին` ծխատարների փոփոխման աշխատանքներն արդեն սկսված են և մինչև ջեռուցման սեզոն` նոյեմբերի 15-ը, բոլոր բնակարաններում ծխատարների փոփոխումն ավարտվելու է, որպեսզի բնակչությունը կարողանա ջեռուցմամբ ապահովվել:
Արդեն ավարտին է մոտենում նոյեմբեր ամիսը, և հիշատակած սեզոնը վաղուց մեկնարկել է, սակայն ոչ բոլոր բնակարաններում են աշխատանքներ ավարտվել:
“Ծխաօդատարների աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են, մոտ 1000 բնակարաններում արդեն հաշվիչները տեղադրված են, 600 բնակարան արդեն իսկ ջեռուցումով ապահովված են: Այսինքն, հիմա մնացել է ընդամենը տեխնիկական խնդիր. բնակիչները պետք է գնան հերթագրվեն, դառնան բաժանորդ և բոլորը ջեռուցում կունենան”, – այսօր հայտարարեց Սամվել Թադևոսյանը:
Ի դեպ, archive2.ankakh.com-ը բնակիչների հետ մասնավոր զրույցներում տեղեկացավ, որ շատ բնակիչներ, տեսնելով, որ ոչ մեկը չի հետաքրքրվում իրենց խնդրով, սեփական միջոցներով վարպետներ են հրավիրել և միացրել ջեռուցման համակարգերը:
Հիշեցնենք, որ “Մուշ” և “Անի” թաղամասերում շահագործման էր հանձնվել 1756 բնակարան` 2012 թվականի աշնանը, մինչդեռ նախարարի հայտնած տվյալները միայն 600 ընտանիքի համար է:
Այս խնդրին առավել մանրամասն archive2.ankakh.com-ը կանդրադառնա ավելի ուշ:
Սամվել Թադևոսյանը խոսեց նաև ներկայումս ընթացող բնակարանային շինարարության տեմպերի մասին. “Նոր շինարարությունն իրականացվում է, կարող եք գնալ ու ականատես լինել: Ինչպես և խոսք էի տվել` յուրաքանչյուր շաբաթ գալիս հետևում եմ աշխատանքներին: Հիմքային աշխատանքները շարունակվում են, եղանակը, կարելի է ասել, մեր կողմից է և բետոնային, հիմքային աշխատանքները շարունակվում են “Մուշ”-ում և Ախուրյանում”:
Ըստ նախարարի, 2014 թվականին շահագործման կհանձնվեն լրացուցիչ 1000 բնակարաններ, իսկ նոր բնակարանատերերի բնակարանների բաշխման վիճակահանությունը կլինի գալիք տարվա առաջին եռամսյակում:

Թուրքիայում իր իսկական տարիքը չիմացող 10-ամյա քուրդ աղջիկը երեխա է ունեցել

Թուրքիա, քուրդ աղջիկՍտամբուլի Քարթալ թաղամասում երեկ 10-ամյա մի աղջիկ վաղաժամկետ ծննդաբերություն է ունեցել: Տղա երեխային տեղափոխել են նման երեխաների համար նախատեսված ինկուբատոր: Միայն ծննդաբերությունից հետո են բժիշկները նկատել, որ երեխայի մոր անձնագրում ծննդյան թիվը 2003 թվական է գրված և անմիջապես ոստիկանություն կանչել: Մարդինցի քուրդ աղջիկը թուրքերեն չի իմացել և միայն թարգմանիչի միջոցով կարողացել է ասել, որ ինքնակամ է ամուսնացել և ոչ մի բողոք չունի:

Այնուհանդերձ թուրքական «Հաբերթյուրքի» լրագրողին հաջողվել է զրուցել մանկահասակ մոր հետ և լսել նրա կյանքի պատմությունը: «Մարդինում հորս երկրորդ կնոջից եմ ծնվել, 14 երեխա ենք: Ես նույնիսկ անձնագիր չեմ ունեցել, դպրոց չեմ գնացել: Անցած տարի մեծ եղբայրս ամուսնացավ: Ավանդական խոսքկապ արեցին և ինձ ամուսնացրին հարսիս եղբոր հետ: Նա 23 տարեկան էր, հովվությամբ էր զբաղվում: Ինձ հարսանեկան զգեստ հագցրին, հարսանիք արեցին: Սոցիալական խնդիրների պատճառով Բուրսա մեկնեցինք, մեկ ամիս առաջ էլ Ստամբուլ տեղափոխվեցինք: Ամուսինս գործարանում աշխատանք գտավ: Երբ երեխան արդեն 5 ամսական էր, նոր նկատեցի, որ հղի եմ, սակայն բժշկի չեմ դիմել: Իրական տարիքս չգիտեմ, սակայն մայրս ասում է, որ 18 տարեկան եմ»,-պատմել է աղջիկը:

 

Հայաստանի ֆուտբոլի առաջնության առաջատարն է «Արարարտը»

Ֆուտբոլի Հայաստանի առաջն 28802Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 13-րդ տուրի վերջին երկու խաղում գրանցվեցին այսպիսի արդյունքներ.

«Միկա»-«Ուլիս» 2:1 (0:1)

 

Երևան, «Միկա» մարզադաշտ

 

Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան

 

Գոլերը՝ Վարդգես Սաթումյան, 71, 73 («Միկա»), Գեղամ Հարությունյան, 17 («Ուլիս»)

 

 

«Փյունիկ»-«Շիրակ» 1:2 (1:1)

 

Երևան, Ֆուտբոլի ակադեմիա

 

Մրցավար՝ Տիգրան Հովսեփյան

Գոլերը՝ Վարդան Բակալյան, 45+1 («Փյունիկ»), Սերժ Դեբլե, 45, Դավիթ Հակոբյան, 68 («Շիրակ»)

«Շիրակը» վաստակած 21 միավորով  երկրորդն է: Առաջատարը` «Արարատը», ունի 27 միավոր, իսկ «Փյունիկը» 17 միավորով 5-րդն է: Լավագույն եռյակը եզրափակոում է Կապանի «Գանձասարը»` 19 միավոր: «Միկան» ունի 18, «Բանանցը»՝ 16, «Ուլիսը»՝ 12, իսկ «Ալաշկերտը»՝ 9 միավոր:

Տեխնիկական արդյունքներ

«Փյունիկ» – «Շիրակ»՝ 1:2

Վարդան Բակալյան, 45 – Սերժ Դեբլե, 43, Դավիթ Հակոբյան, 68

«Միկա» – «Ուլիս»՝ 2:1

Վարգդես Սաթումյան, 71, 73 – Գեղամ Հովհաննիսյան, 18

 

Քննիչը խոշտանգե՞լ է Վարդան Պետրոսյանին

Լուսանկարը` News.am-ի
Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին` տեղեկացնելով իր պաշտպանյալի նկատմամբ խոշտանգման և անմարդկային վերաբերմունքի դրսևորումների մասին:
Խոսքը վերաբերում է նոյեմբերի 9-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացած դատական նիստին Վարդան Պետրոսյանի ներկայությունն ապահովելուն: Այդ նպատակով, ինչպես նշում է փաստաբանը ՄԻՊ-ին ուղղված իր դիմումում, քննիչ Հայկ Հակոբյանն այցելել էր «Արթմեդ» բժշկական-վերականգնողական կենտրոն, որտեղ այդ պահին բուժում էր ստանում Վարդան Պետրոսյանը և նրան ստիպողաբար տարել դատական նիստի,այս մասին հաղորդում Փաստինֆոն:
«Քննիչ Հայկ Հակոբյանը, տեսնելով, որ Վ.Պետրոսյանը գտնվում է ցավերի մեջ, ունի ստացիոնար բուժման կարիք, չլսելով բժիշկների խորհուրդները` առ այն, որ Վ.Պետրոսյանին հիվանդանոցից դուրս բերելը կնպաստի վերջինի մոտ ցավերի կրկնապատկմանը, բոլորի կամքին հակառակ, Վ.Պետրոսյանին տեղափոխել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան»,- ասված է փաստաբանի դիմումում:
Քննիչի այս գործողությունը Նիկոլայ Բաղդասարյանը որակում է իբրև «անմարդկային վերաբերմունք» և ՀՀ Սահմանադրության անմարդկային վերաբերմունքն արգելող 17-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայի` խոշտանգումներին և անմարդկային վերաբերմունքին վերաբերող 3-րդ հոդվածի խախտում:
«Քննիչ Հակոբյանն իր գործողություններով դիտավորյալ Վ.Պետրոսյանին ենթարկել է ֆիզիկական և հոգեկան տանջանքների, ստացիոնար բուժման կարիք ունեցող անձին բերման է ենթարկել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, այլ կերպ ասած` Վարդան Պետրոսյանի նկատմամբ դրսևորել անմարդկային վերաբերմունք»,-ասված է փաստաբանի դիմումում, որով Նիկոլայ Բաղդասարյանը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին խնդրում է քննության առնել և արձանագրել Վարդան Պետրոսյանի իրավունքների խախտման փաստերը:
 Շարունակությանը`սկզբնաղբյուր կայքում:

Կանխվել է Արսեն Մովսիսյանի ինքնասպանության փորձը

կիևյանՆոյեմբերի 20-ին, ժամը 20.07 ահազանգ է ստացվել, որԿիևյան կամրջից քաղաքացի է փորձում ինքնասպան լինել՝ նետվելով կամրջից ցած:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Ոստիկանների և փրկարարների համատեղ ուժերով կանխվել է Գ.Նժդեհի փողոցի թիվ 58 շենքի բնակիչ Արսեն Մովսիսյանի ինքնասպանության փորձը:

 

Հայաստանի շախմատիստների թիմը` առանց մեդալների

շ դան-մկ DanMkr-9Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը վերջին տուրում չկարողացավ հաղթել Ադրբեջանի թիմին և վաստակած 13 միավորով հանգրվանեց 4-րդ հորիզոնականում: Նույնպիսի ցուցանիշով Ֆրանսիայի և Ռուսաստանի հավաքականները զբաղեցրին 2-րդ և 3-րդ տեղերը: Իսկ չեմպիոն դարձավ Ադրբեջանի ընտրանին` 14 միավոր:

9-րդ տուրում Հայաստանի շախմատիստուհիները 2:2 հաշվով ավարտեցին մրցամարտը Հունգարիայի թիմի հետ:

Հունգարիա – Հայաստան՝ 2:2

Հոանգ Թանգ – Դանիելյան՝1 :0
Գարա – Մկրտչյան՝ 0:1
Պապպ – Գալոյան՝ 0:1
Ռուդոլֆ – Կուրսովա՝ 1:0

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլ` անցումային խաղեր

ֆաա200px-WC-2014-Brasil.svgԿայացավ ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլի անցումային չորս խաղ:

Պորտուգալիայի ընտրանին սեփական հարկի տակ հյուրընկալել էր Շվեդիայի թիմին: Տանտերերը հավաքականին հաղթանակ բերեց  Կրիշտիանու Ռոնալդուի  մրցակցի դարպասը խփած գնդակը: Նույնպես մեծ հետաքրքրություն առաջացրած Ուկրաինայի և Ֆրանսիայի հավաքականների մրցամարտում կրկին հաջողությունն ուղեկից էր տանտերերի թիմին` 2:0:

Պատասխան հանդիպումները կկայանան նոյեմբերի 19-ին:

Տեխնիկական արդյունքներ

Պորտուգալիա-Շվեդիա՝ 1:0

Գոլը՝ Ռոնալդու 82

Ուկրաինա-Ֆրանսիա՝ 2:0

Գոլերը՝ Զոզուլյա 61, Յարմոլենկո 82 (11 մ)

Հունաստան-Ռումինիա՝ 3:1

Գոլերը՝ Միտրոգլու 14, 67, Սալպինգիդիս 21 – Ստանցու 19

Իսլանդիա-Խորվաթիա՝ 0:0

 

Քաղաքապետի օգնականը հանդիպել է «Մատչելի միջավայր բոլորին» խորագրով քայլարշավի մասնակիցների հետ

Երևանի քաղաքապետարան,թեքահարթակներ Քաղաքապետ Տարոն Մարգարյանի օգնական Սամվել Մերթարջյանը Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ հանդիպել է «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության նախաձեռնած  «Մատչելի միջավայր բոլորին» խորագրով քայլարշավ-ակցիայի մասնակիցներին, ովքեր քաղաքապետարան էին եկել նոր կառուցվող և վերանորոգվող շենքերում մատչելիության չափորոշիչների խախտման վերաբերյալ իրենց նամակը քաղաքապետին փոխանցելու համար:

Նամակում ակցիայի մասնակիցները մասնավորապես նշել էին մայրաքաղաքի կրթական, մշակութային հաստատություններում և հանրային նշանակության այլ կառույցներում մատչելիության ապահովման, ավտոկայանետեղիներում  հատուկ տեղերի առանձնացման և ազատ ու անխոչընդոտ տեղաշարժ ապահովելուն վերաբերող մի շարք հարցեր ու առաջարկություններ: Երթի մասնակիցների հետ զրույցի ընթացքում քաղաքապետի օգնականը նշել է, թե հաճելի է փաստը, որ  հենաշարժողական սահմանափակ կարողություններ ունեցող անձանց խնդիրները հուզում են ոչ միայն հասարակության տվյալ խմբի անձանց: Այնուհետև, պատասխանելով երթի մասնակիցների, նաև՝ լրագրողների հարցերին, քաղաքապետի օգնականը նշել է, որ խնդրո առարկա հարցերի ուղղությամբ Երևանի քաղաքապետարանն արդեն երկրորդ տարին անընդմեջ ձեռնարկում է հստակ և նպատակային քայլեր: «Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևան քաղաքի պատմության մեջ առաջին անգամ, մայրաքաղաքն առավել մատչելի դարձնելու նպատակով, 2013 թվականի համայնքային բյուջեում առանձին տողով թեքահարթակներ կառուցելու նպատակով նախատեսվեց հատկացնել 20 մլն դրամ: Ու հատկանշական է, որ յուրաքանչյուր թեքահարթակի համար նախագծվեց դրա իրականացման տեղանքին համահունչ նախագիծ՝ պահպանելով անհրաժեշտ բոլոր նորմերը», – նշել է քաղաքապետի օգնականը:

Սամվել Մերթարջյանի խոսքով՝ մինչև այս ամսվա վերջ արդեն կունենանք շուրջ 80 նման թեքահարթակ: Բացի այդ, ինչպես նշել է քաղաքապետի օգնականը,  շուրջ 190 թեքահարթակ էլ նախաձեռնվել ու կառուցվել է կապիտալ վերանորոգվող փողոցներում: Այդ աշխատանքները կատարվել են կապալառուների և շինարարական կազմակերպությունների հետ համաձայնեցված, ընդ որում՝ բացառապես նրանց միջոցներով:

Քաղաքապետի օգնականն առանձնակի կարևորել է նաև այս տարի քաղաքապետին կից ստեղծված Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի կազմում սահմանափակ կարողություններ ունեցող անձանց հիմնախնդիրներով զբաղվող շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների ընդգրկվելու հանգամանքը, ինչը, ըստ նրա, հնարավորություն է ընձեռում հիմնախնդիրների լուծման մասով անմիջական առաջարկներ ներկայացնելով սահմանել առաջնահերթություններն ու հետզհետե լուծումներ տալ դրանց:

Սամվել Մերթարջյանը հավաստիացրել է, որ  մայրաքաղաքն ավելի մատչելի դարձնելու շրջանակում 2014 թվականին թեքահարթակների կառուցման ծրագիրը շարունակվելու  և ընդլայնվելու է:  Բացի այդ, քաղաքապետարանը նաև նախատեսում է մայրաքաղաքի տարբեր երթուղիներում որոշ ավտոբուսներ հարմարեցնել սահմանափակ կարողություններով մարդկանց ազատ տեղաշարժն ապահովելուն: «Ինչ խոսք, բոլորս էլ գիտակցում ենք, որ մատչելի քաղաք ունենալուն հասնելու համար անելիքներ դեռ շատ կան, և ոչ ոք դա չի հերքում, բայցև պետք է արձանագրենք, որ քաղաքապետարանը նոր թեքահարթակների կառուցումը նախաձեռնելուց բացի, նաև որոշակի աշխատանքներ է տանում նախկինում կառուցված թեքահարթակները սահմանված չափորոշիչներին համապատասխանեցնելու ուղղությամբ, ինչը հետզհետե ավելի մեծ թափ կստանա: Այս համատեքստում արժևորում եմ այդ հիմնախնդիրերով զբաղվող շահագրգիռ անձանց և կազմակերպությունների մասնակցությունն աշխատանքների իրականացման փուլում», – ընդգծել է Սամվել Մերթարջյանը: Հանդիպման ավարտին երթի մասնակիցները նշել են, որ սկզբունքորեն գոհ են հանդիպման արդյունքներից, իսկ վերջնական գնահատական կտան արված աշխատանքը տեսնելուց հետո միայն:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Բոլոր ռացիոնալ դատող մարդկանց համար անհասկանալի է, երբ մարդիկ խոսում են քաղաքական նիհիլիզմի լեզվով. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ ՇարմազանովԱյսօր ԱԺ-ում 2014 թվականի բյուջեի նախագծի քննարկման ավարտին արտահերթ ելույթի իրավունքն օգտագործեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Շատ բնական է, երբ տարբեր քաղաքական ուժեր ներկայացնում են իրենց կարծիքը, ես դրական և գովելի եմ համարում քաղաքական բազմազանությունը: Բայց իմ և բոլոր ռացիոնալ դատող մարդկանց համար անհասկանալի է, երբ մարդիկ խոսում են քաղաքական մերժողականության, քաղաքական նիհիլիզմի լեզվով, ամեն ինչը տեսնում են սև ակնոցներով և խոսում են ինչ-որ հուսահատության մասին: Այդ ընդդիմադիր գործիչները հարց չե ՞ն տալիս իրենց` քաղաքական ընդիմության մեղքը կա՞ երկրում տիրող վիճակի հարցում, թե՞` չկա», – հարց բարձրացրեց Էդուարդ Շարմազանովը:

Ֆուտբոլ. Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարության թիմը չդիմացավ ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչների ճնշմանը

ֆուտimagesՇարունակվում է «ՀՀ վարչապետի գավաթ 2013» ֆուտբոլի մրցաշարը, որին մասնակցում են մեր երկրի մի շարք գերատեսչությունների թիմեր:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարության թիմը չդիմացավ ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչների ճնշմանը և պարտվեց 2:6 հաշվով:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության թիմը երեք անպատասխան գնդակ խփեց ՀՀ ԿԳ նախարարության հավաքականի դարպասը` 3:0:

ՀՀ արտաքին գործերի նախարարության հավաքականը 4:3 հաշվով առավելության հասավ ՀՀ ֆինանսների նախարարության ընտրանու նկատմամբ:

 

ա պատկանում է  սուկուլենտ բույսերի ընտանիքին  և  ունի 2000-ից ավելի  տարատեսակ:  Շատ տեսակներ  աչքի են ընկնում իրենց մեծությամբ  և այդ պատճառով  նրանց հնարավոր չէ  տանը  բազմացնել:  Տանը  աճեցվող  մոլոչայը (euphorbia)կամ էուֆորբիա,  սիրված բույս է,քանի որ երկարակյաց է, օրիգինալ  տեսք ունի  և պահանջկոտ չէ; Կտրվելիս նրանց ցողունից դուրս եկած կաթնահյութը թունավոր է:

Այն եկել է Աֆրիկայից,Ամերիկայից,Մադագասկարից
Մոլոչայի ոչ բոլոր տեսակներն են ծաղկում տնային պայմաններում, օրինակ  գեղեցկուհի մալոչայը/պուանսետիան/ կամ  Միլիա մոլոչայը հեշտությամբ  ծաղկում են ամեն տարի,իսկ  տիրուկալի  կամ  խոշորակոտոշ մալոչայները  հազվադեպ են ծաղկում տան պայմաններում:

Ծաղկելուց հետո  պուանսետիան  կտրտում են  մինչև 10-12 սմ, տեղափոխում են հով և ստվերոտ տեղ ,քիչ են ջրում: Մայիսի կեսերին հողը փոխում են ,տեղափոխում լուսավոր տեղ  և պարբերաբար ջրում: որպեսզի այն ծաղկի Նոր տարուն  սեպտեմբերի վերջից 2ամիս այն 13-14ժամ պետք է պահել մթության մեջ:

Խնամք

Ամռանը 20-25 ջերմաստիճան, ձմեռը` 12-16

Պայծառ լուսավորություն և ամռանը ,և ձմռանը:

 

Ջրել  չափավոր  գարնանը և ամռանը,  պակասացնել ջրելը  ձմռանը:  Աճի ընթացքում  հողը չպետք է  ամբողջովին  չորանա: 
Մոլոչայը  չոր օդի նկատմամբ կայուն է,բայց երբեմն գոլ ջրով կարելի ցողել,դա շատ օգտակար է: Աճի և ծաղկման ժամանակ հողը երկու շաբաթը մեկ պետք է պարարտացնել: Երտասարդ բույսերը ամեն տարի պետք է  վերատնկել,իսկ տարիքովները ` 2-3 տարին մեկ:
Վնասատուներն են `սպիտակաթևիկը, ուտիճը և ալյուրաճիճուն;

 

Դիտվել է 2533 անգամ:
Print Friendly

Էրզրումում հիշել են 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմը

էրզրումԱյսօր Էրզրումում առավոտյան նամազից հետո մոտ 15 հազար մարդ քայլել է դեպի քաղաքի պատմական պարիսպը: Քաղաքացիները հիշել են 136 տարի առաջ տեղի ունեցած ռուս-թուրքական պատերազմի ժամանակաշրջանը, երբ, ինչպես գրում է «Անադոլու» գործակալությունը, «թուրքերը հերոսաբար պայքարել են ռուսների ու հայերի դեմ»:

Երթին մասնակցել են տղամարդիկ, կանայք, երեխաներ, ծերեր, որոնք թուրքական դրոշները ձեռքերին քայլել են մոտ 4 կիլոմետր: Նրանք հիշել են Թոփդաղը կոչվող վայրում 1877-1878 թվականներին զոհված թուրք զինվորներին, մի րոպե լռությամբ հարգել են նրանց հիշատակը, կարդացել աղոթք Ղուրանից և երգել պետական օրհներգը:

One by One, Pope Greets Hundreds in Wheelchairs

pope greets disabled peoplePope Francis has greeted hundreds of people in wheelchairs one-by-one — part of a special gathering in which rows of seats were removed from a Vatican auditorium to make room for the disabled visitors.

The pontiff, who has made championing the downtrodden a key plank of his papacy, lamented that society tends to “hide physical fragility” and reject the disabled. He encouraged those with physical disabilities to banish any feelings of shame, and become “protagonists” in society as well as the Catholic church.

Some 600 people in wheelchairs waited to have their time with Francis during the event Saturday. He moved down the rows to greet each person, doling out hugs and kisses as well as chatting.

 

Բարեխիղճ տնտեսվարողների աջակցությամբ Երևանում ավելանում է մշտադալարների թիվը

Երևանի քաղաքապետարանմշտադալար ծառեր, թփերՄայրաքաղաքում մեկնարկած աշնանային ծառատունկին զուգահեռ, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հորդորով, տնտեսվարողները, պարտադիր բարեկարգման նորմերի պահպանման շրջանակում, իրենց աշխատանքային գրասենյակների, գործունեության օբյեկտների հարակից տարածքներում տնկում են մշտադալար ծառեր ու թփեր։

Մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում արդեն երկու տասնյակից ավելի տնտեսվարողներ միացել են մշտադալարների տունկի նախաձեռնությանը։

Իսկ վարչական շրջանների աշխատակազմերը շարունակում են տնտեսվարողներից առաջարկներ ստանալ՝ ծառատունկի օժանդակ այդ ծրագրին մասնակցելու վերաբերյալ։

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանի հետ

001 (3)Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի հետ: Ողջունելով հյուրին և ընդգծելով երկու ժողովուրդների միջև առկա բարեկամական սերտ հարաբերությունները՝ քաղաքապետը նաև կարևորել է այդ համատեքստում Ռուսաստանի մի շարք քաղաքների և Երևանի քաղաքապետարանի միջև ձևավորված գործընկերային հարաբերությունները:

«Անցյալ տարի Երևանում անցկացվեցին Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի օրերը, իսկ այս տարվա հուլիսին Սանկտ Պետերբուրգում անցկացվեցին Երևանի օրերը: Ի դեպ, այս ամսվա վերջում Մոսկվայում ևս կանցկացվեն Երևանի օրեր: Ուզում եմ նաև նշել, որ Երևանի քաղաքապետարանը բարեկամական ջերմ հարաբերություններ ունի նաև Դոնի Ռոստովի և վերջերս Երևանի քույր քաղաք դարձած Ստավրոպոլի հետ: Մեր գործընկերների հետ հարաբերություններն իսկապես բարձր մակարդակի վրա են գտնվում և վստահ եմ, որ դրանք հետզհետե ավելի ու ավելի են ամրապնդվելու»,- հատկանշել է Տարոն Մարգարյանն ու այդ հարցում բարձր գնահատել ինչպես ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի, այնպես էլ ՌԴ-ում ՀՀ-ի արտակարգ և լիազոր դեսպանի ջանքերը:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ջերմ ընդունելության համար՝ դեսպան Իվան Վոլինկինն իր հերթին նշել է, որ հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունն իրոք մեծ դերակատարում ունի երկու երկրների առկա հարաբերություններում, ինչն իր հերթին նպաստում է նաև քաղաքների միջև համագործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը: Այդ համատեքստում դեսպանն իր պատրաստակամությունն է հայտնել նպաստել առկա հարաբերությունների խորացմանը, ինչպես նաև այլ քաղաքների հետ ևս գործընկերային հարաբերություններ ձևավորելուն:

«Մենք իսկապես բարձր ենք գնահատում մեր երկրների բարեկամական սերտ հարաբերություններն ու պատրաստակամ ենք բոլոր ուղղություններով նպաստելու այդ հարաբերությունների էլ ավելի ընդլայնմանն ու ամրապնդմանը: Եվ վստահեցնում եմ Ձեզ, պարոն քաղաքապետ, որ որպես ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան՝ կանեմ հնարավորը այդ հարաբերություններն էլ ավելի բազմակողմ դարձնելու ուղղությամբ»,-նշել է Իվան Վոլինկինը:

Այնուհետ կողմերը քննարկել են նաև տուրիզմի խթանմանն ու ներդրումների ներգրավմանը վերաբերող հարցեր:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Տիգրան Մեծի այգու հանդիսավոր բացմանը

Տարոն Մարգարյան,Տիգրան Մեծի այգի,Երևանի քաղաքապետարանՏարոն Մարգարյան,Տիգրան Մեծի այգի,Երևանի քաղաքապետարանՄայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում տարեսկզբից մեկնարկած  այգիների և պուրակների բարեկարգման, ինչպես նաև նոր հանգստի գոտիների կառուցման աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երևանցիների հետ միասին բնակիչների տնօրինմանն է հանձնել բարեկարգված հերթական այգին: Նոր Նորք վարչական շրջանի շուրջ 5.8 հա տարածք զբաղեցնող Տիգրան Մեծի այգին ամբողջությամբ վերակառուցվել է:

Զրուցելով բնակիչների հետ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ երևանյան նոր այգիների ու պուրակների ստեղծման ծրագրերը, ինչպես այս տարի, առաջիկա տարիներին ևս կլինեն շարունակական ու հիմնականում կյանքի կկոչվեն մայրաքաղաքի ծայրամասային համարվող թաղամասերում, ուր հազարավոր բնակիչների համար կստեղծվեն հանգստի յուրօրինակ կենտրոններ. «Յուրաքանչյուր տարի մենք 5-ից 6 հանգստի գոտիներ ենք կառուցում ու վերակառուցում մայրաքաղաքում: Մեր ծրագրերի շրջանակում փորձելու ենք բարեկարգել երևանյան բոլոր այգիները: Նոր Նորք վարչական շրջանը խորհրդային տարիներին ամենականաչապատ տարածքներից էր և ուներ բավականին շատ այգիներ ու պուրակներ: Եվ մեր նպատակն է նախ վերականգնել այդ տարածքները, իսկ հետագայում նաև ավելացնել դրանց քանակն ու հանձնել մեր բնակիչներին»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Բնակիչների լիարժեք հանգստի համար տեղադրվել են նստարաններ, փակ և բաց զրուցարաններ, մանկական ժամանակակից խաղերով կահավորված խաղահրապարակներ, մարզահրապարակներ, ինչպես նաև կառուցվել են ճեմուղիներ: Հանգստյան գոտին ամբողջությամբ ապահովված է նաև արտաքին լուսավորության նոր ցանցով ու շուրջ 1 կմ ոռոգման նոր համակարգով:

«Բոլորն են հիշում, որ այս տարածքում գտնվող Վիշապների պուրակի տեղում ուզում էին բազմաբնակարան շենք կառուցել, և քաղաքապետարանի կողմից արգելվեց այդ կառուցապատումը: Ու մենք խոստացանք, որ այգին կվերականգնենք ու կհանձնենք մեր բնակիչներին:  Ծրագիրը, ինչպես տեսնում եք, կյանքի կոչվեց: Այգու կառուցման համար համայնքի բյուջեից ծախսվել է 123 մլն դրամ, բացի այդ նաև մասնակցություն են ունեցել մի շարք բարերարներ, որոնց իմ շնորհակալությունն եմ հայտնում»,- նշել է քաղաքապետը:

Շնորհակալություն հայտնելով այգին բարեկարգելու և բնակիչներին վերադարձնելու համար՝  նորնորքցիները նշել են, որ հանգստի այս գոտին  տասնյակ տարիներ ոչ միայն չի ծառայել իր նպատակին, այլև վտանգավոր է եղել անգամ անցուդարձի համար: 

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին շրջել է նաև վերակառուցված այգում, ծանոթացել կատարված աշխատանքներին ու շնորհավորել բնակիչներին՝ հորդորելով պահպանել ու խնամքով վերաբերվել այգուն:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

 

Ծեծուջարդ Մաշտոցի պողոտայում. Շանթին ու նրա որդուն բերման են ենթարկել, NEWS.am-ի լրագրողը վնասվածքներ է ստացել (լուսանկարներ,տեսանյութ)

նստացույց ազատության հրապարակումԱզատության հրապարակից այսօր ժամը 17։00-ին սկսված «Անոնիմուսների» երթը անսպասելի զարգացում է ունեցել: Փայտերով ու Գայ Ֆոքսի դիմակներով Շանթ Հարությունյանի կազմակերպած երթի մոտ 100 մասնակիցները շարժվել են դեպի Մաշտոցի պողոտա։ Այստեղ Շանթ Հարությունյանը ցանկացել է փողոցը անցնել արգելված վայրով, ոստիկանները նրան փորձել են արգելել փողոցն անցնել։ Շանթի կողմնակիցները փայտերով հարձակվել են ոստիկանների վրա, ոստիկանները պատասխանել են ռետինե մահակներով, սկսվել է ծեծուջարդը։ Երթի մասնակիցները վառվող բենզինի շշեր են պայթեցրել։

Ոստիկանները հերթով բերման են ենթարկում երթի մասնակիցներին, արդեն ոստիկանական բաժանմունք են տարել մոտ մեկ տասնյակ մարդու, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին ու նրա որդուն։ Հրմշտոցի ժամանակ վնասվել է NEWS.am-ի լրագրողը, նրան հրել են ավտոմեքենայի վրա, ապակին կոտրվել է, լրագրողի գլուխը վնասվել է։ Այս պահին ոստիկանները շղթա են կազմել՝ թույլ չտալով երթի մասնակիցներին շարժվել դեպի նախագահի նստավայր։ Բաղրամյան պողոտայում մեծ թվով ոստիկաններ կան։ Մաշտոցի պողոտան Օպերայի հատվածում փակ է։ Ոստիկանների գործողությունները անձամբ վերահսկում է Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը,հաղորդում է NEWS.am-ը։