Փարիզում տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի «Ծիածան» ֆիլմի պրեմիերան

filmՀայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի և Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության կինոյի վարչության աջակցությամբ նկարահանված «Ծիածան» կարճամետրաժ ֆիլմի համաշխարհային պրեմիերան այսօր տեղի է ունեցել Փարիզում՝ Հարավ-արևելյան Եվրոպայի ֆիլմերի փառատոնի շրջանակներում: Ֆիլմը պատմում է 4-ամյա հայ աղջկա մասին, որը իր սիրելի շոկոլադե կրեմը վերցնելու համար թաքնվում է հորեղբոր ճամպրուկի մեջ և այդպես Հայաստանից փորձում մեկնել Թուրքիա: Ֆիլմի նկարահանումները իրականացվել են անցած տարվա հունիս ամսին Երևանում:

Դերյա Դուրմազի հեղինակած «Ծիածան» ֆիլմը Փարիզից հետո մայիսի 5-10-ը կմասնակցի Իրաքում կայանալիք Էրբիլի միջազգային կինոփառատոնին, այնուհետև հունիսի սկզբին կուղևորվի Գերմանիա՝ Համբուրգի մանկական կարճամետրաժ ֆիլմերի փառատոնին, ապա Պորտուգալիա՝ Ֆեստորիա միջազգային կինոփառատոնին:

 Անկախ

Սլովակիայի նախագահ Իվան Գասպարովիչն ընդունել է Եվրոպական ուսանողական միության անդամ ազգային ուսանողական միությունների 47 կազմակերպությունների

ansa   Այսօր՝ ս.թ. ապրիլի 30-ին, Եվրոպական ուսանողական միության, Սլովակիայի բարձրագույն կրթության ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ անցկոցվող սեմինարի շրջանակներում Սլովակիայի նախագահ Իվան Գասպարովիչն ընդունեց Եվրոպական ուսանողական միության անդամ ազգային ուսանողական միությունների 47 կազմակերպությունների առաջնորդներին: Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի պատվիրակության անդամները:

Ընդունելությունը տեղի ունեցավ Սլովակիայի նախագահի պալատում: Խոսելով ուսանողների և բարձրագույն կրթության խնդիրների մասին՝ վերջինս հաստատեց ուսանողության կողքին լինելու իր պատրաստակամությունը՝ հույս հայտնելով, որ Եվրոպական ուսանողական միությունան դավանած արժեքները կլինեն օգտակար ու արդյունավետ:

Նշենք, որ ՀՈՒԱԱ-ն հանդիսանում է ԵՈՒՄ-ի լիիրավ անդամը և 2015 թվականի մայիսին պատիվ է ունենալու Երևանում հյուրընկալելու ԵՈՒՄ-ի 68-րդ Կառավարման խորհրդի հավաքը՝ Երևանը հռչակելով եվրոպական ուսանողության մայրաքաղաք:

 

ՀՈՒԱԱ Քարտուղարություն

Թուրքական պատմագիտական ընկերության Վանում անցկացրել է իր հերթական հակահայկական միջոցառումը

վան Թուրքական պատմագիտական ընկերությունը Վանի 100-ամյակ համալսարանում ապրիլի 24-ին նախաձեռնել է «Հայերը Առաջին համաշխարհային պատերազմում» կոնֆերանսը, որին մասնեկցել է 32 գիտնական: Չնայած միջոցառումը բաց է եղել ուսանողների և զեկույցները լսել ցանկացողների համար, սակայն հետաքրքրություն է ցուցաբերել ընդամենը 7 հանդիսական: Կոնֆերանսի ժամանակ առաջ են քաշվել բոլորիս արդեն հայտնի անգիր արված թուրքական պաշտոնական թեզեր, որոնք արտահայտում են բացահայտ կեղծիք և բացարձակ կապ չունեն իրականության հետ: Հիմնականում քննարկվել են հետևյալ անհիմն և անհեթեթ պնդումները՝

 

  1. 19-րդ դարի վերջին և 20-րդ դարասկզբի առաջին քարորդին հայերը 40-ից ավել ապստամբություն են բարձրացրել:
  2. Օգնել են արտաքին ուժերին նրանց հետ կապ հաստատելու միջոցով:
  3. Առաջին իսկ հնարավորության դեպքում փորձել են մեջքից հարված հասցնել օսմանյան կառավարությանը:
  4. Ռուսական բանակի կազմում հարյուր հազարավոր կամավորների հետ միասին Վանում, Էրզրումում և Կարսում կոտորել են 300 հազար մուսուլմանի և պատճառ հանդիսացել 600 հազար մուսուլմանի հայրենազրկման:

 Անկախ

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Իտալիայի քաղաքներում

219.Genocide commemoration events in the cities of Italy 30.04.2014Պեզարո

Ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի` Իտալիայի Պեզարո քաղաքի կենտրոնական հրապարակում գտնվող «Գրադարիի» պալատում կայացավ գերմանացի գրող և իրավապաշտպան Արմին Վեգների` Հայոց ցեղասպանության օրերին արված լուսանկարների ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը: Այն կազմակերպվել էր տեղի փոքրաթիվ հայ համայնքի ջանքերով: Ցուցահանդեսի բացմանը ելույթներ ունեցան Արմին Վեգների որդին` Միքելե Վեգները, և Իտալիայում ՀՀ դեսպանության խորհրդական Անահիտ Թովմասյանը:

Միքելե Վեգները խոսեց հոր` Արմին Վեգների կյանքի ու գործունեության` որպես Հայոց ցեղասպանության ականատեսի վկայությունների, հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությանը նրա նվիրվածության մասին և անընդունելի համարեց Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը:

Անահիտ Թովմասյանը Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանի անունից ողջունեց ցուցահանդեսի բացումը և այն կարևորեց որպես հարգանքի տուրք 99 տարի առաջ հայ ժողովրդի հանդեպ իրականացված ահավոր ոճրագործության` 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի հիշատակին: Իր ելույթում նա, մասնավորապես, նկատեց, որ Թուրքիան, բազում զրկանքներ պատճառելով հայ ժողովրդին, իր ժխտողական քաղաքականությամբ այժմ էլ փորձում է հայերին զրկել հիշողության իրավունքից: Նա ընդգծեց, որ այդ քաղաքականությունը դատապարտված է ձախողման, քանի որ հայ ժողովուրդը  շարունակում է ապրել և իր անկախ պետականությամբ ու սփյուռքով հաստատակամորեն հետամուտ է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը:

 

Միլան

Իտալիայի Միլան քաղաքի Սուրբ Ամբրոջիո եկեղեցում Հայ Առաքելական Եկեղեցու սպասավոր հայր Թովմա Խաչատրյանի կողմից, ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, մատուցվեց պատարագ: Պատարագի սկզբին ելույթ ունեցավ Միլանում ՀՀ պատվո հյուպատոս Պետրո Քուչուկյանը: Ներկա էին նահանգային և քաղաքային իշխանությունների, տարբեր եկեղեցական համայնքների և հայ համայնքի ներկայացուցիչներ, Միլանում հավատարմագրված պատվո հյուպատոսներ, Իտալիայի հայ համայնքի ղեկավար, պրոֆեսոր Պայքար Սիվազլիյանը:

Ապրիլի 28-ին Միլանի քաղաքային խորհրդի նիստի ժամանակ, որին ներկա էր Միլանում ՀՀ պատվո հյուպատոս Պետրո Քուչուկյանը, խորհրդի անդամները 1 րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

 

Բարի

Իտալիայի Բարի քաղաքում տեղակայված հայկական խաչքարի մոտ, տեղի բնակիչ Ռուբեն Թիմուրյանի նախաձեռնությամբ, Մխիթարյան միաբանության հայր Գրիգորիս Սիրանյանի կողմից Հայոց ցեղասպանության զոհերի հոգեհանգստի արարողություն կատարվեց: Ներկա էին Բարիի քաղաքապետ Միքելե Էմիլիանոն, Բարիի և Կազամասսիմա քաղաքների բնակիչներ, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ: Այնուհետև քաղաքապետարանի դահլիճում ընթերցվեց Հայոց ցեղասպանության հիշատակման առթիվ Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանի ուղերձը, որից հետո ցուցադրվեց Արտույտների ագարակը ֆիլմը:

Անկախ

Ուկրաինայի իրադարձությունները ընդգծում են Ղարաբաղյան հակամարտության լուծման կարևորությունը. Ադրբեջանում ԱՄՆ դեսպան

“Ադրբեջան-ԱՄՆ. հայացք դեպի ապագա” կոնֆերանսՈւկրաինայի իրադարձությունները ընդգծում են Ղարաբաղյան հակամարտության լուծման կարևորությունը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը Վաշինգտոնում կայացած “Ադրբեջան-ԱՄՆ. հայացք դեպի ապագա” կոնֆերանսում ելույթ ունենալիս:

Ինրպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, դեսպանը նշել է, որ Ադրբեջանը վերջին տարիներին ընտրել է զարգացման “ամուր և համարձակ ուղի”: ԱՄՆ կոնգրեսական Մայկ Դոյլը իր հերթին կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ “Ադրբեջանը ռազմավարական և հուսալի գործընկեր է Միացյալ Նահանգների համար”:

Վերջերս Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան (1994-1997 թթ.) Ռիչարդ Կոզլարիչը “Թուրան” գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ, անրադառնալով վերոնշյալ կոնֆերանսին, լուրջ մտահոգություն է հայտնել Ադրբեջանի ներկայիս քաղաքական իրավիճակի, մասնավորապես`լրագրողների և քաղաքական ակտիվիստների հետապնդման նոր փաստերի կապակցությամբ: “Այս ֆոնի ներքո տասնյակ ամերիկացի դիվանագետներ, կոնգրեսականներ և պաշտոնատար անձիք պատրաստվում են մասնակցել մայիսի 29-30-ին Վաշինգտոնում կայանալիք “Ապագայի տեսլականը” կոնֆերանսին”,- նշել էր նախկին դեսպանը:

Անկախ

Ռիհաննան մերկացել է ամսագրի շապիկի համար

rihanna-bares-her-breastsՌիհաննան գրեթե մերկ լուսանկարվել է ֆրանսիական Lui ամսագրի շապիկի համար: Երգչուհին ամսագրի շապիկի լուսանկարը երեքշաբթի օրը տեղադրել է Instagram կայքում, որտեղ նա ամբողջովին ցուցադրել է իր մերկ կուրծքը: Լուսանկարում երգչուհին պատկերված է միայն բիկինիի ներքևով և գլխարկով: Ամեն դեպքում նրան ստիպել են հեռացնել լուսանկարը, քանի որ այն հակասում է մերկության դեմ Instagram-ի կանոններին: Լուսանկարը հեռացնելուց հետո երգչուհին այն այնուհետև տեղադրել է Twitter կայքում:

Ռիհաննան ըստ երևույթին վրդովվել է, որ լուսանկարը հեռացրել են իր էջից:

Ամսագրի համար արված, Twitter-ում տեղադրված այլ լուսանկարներում երգչուհին մերկ պատկերված է լողավազանի մոտ:

Անկախ

Հորդանանը սիրիացի փախստականների համար նոր ճամբար է բացել

camp-syriaՉորեքշաբթի օրը Հորդանանը նոր վրանային քաղաք է բացել, որը կտեղավորի Սիրիայի պատերազմից փախչող հարյուր հազարավոր փախստականների:

Ազրաքի նոր փախստականների ճամբարը կառուցվել է 130,000 մարդու համար: ՄԱԿ-ի տվյալներով այն կառուցելու համար ծախսվել է 63,5 միլիոն դոլար:

Ճամբարի բնակեցումը ամիսներ կտևի, որից հետո փախստականների թվով այն առաջ կանցնի Հորդանանի ամենամեծ՝ Զաաթարի ճամբարից:

Հորդանանում արդեն 600,000 գրանցված սիրիացի փախստական կա, ինչը կազմում է երկրի բնակչության 10 տոկոսը: Հորդանանի պաշտոնյաների հաշվարկներով երկրում սիրիացիների իրական թիվը մոտ է 1,3 միլիոնի:

Անկախ

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել 15 անհատների նկատմամբ

ukraine-EU-sanctionsԵվրամիությունը Ուկրաինայի ճգնաժամի պատճառով պատժամիջոցներ է սահմանել ևս 15 մարդկանց նկատմամբ՝ պատժամիջոցների տակ գտնվող անձանց ընդհանուր թիվը հասցնելով 48-ի:

ԵՄ-ն հայտարարել է, որ ընդհանուր վերցրած մարդիկ են պատասխանատու այն գործողությունների համար, որոնք վտանգի տակ են դնում Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ինքնաիշխանությունը և անկախությունը:

ԵՄ-ի արտաքին քաղաքականության ղեկավար Քեթրին Էշթոնը նշել է, որ ինքը անհանգստացած է արևելյան Ուկրաինայի անվտանգությամբ և Ռուսաստանին կոչ է արել որոշակի քայլեր ձեռնարկել երկրում լարվածությունը մեղմելու նպատակով կնքված միջազգային համաձայնագիրը կյանքի կոչելու համար:

Նա զգուշացրել է, որ անհրաժեշտության դեպքում ԵՄ-ն հնարավոր նոր պատժամիջոցներ կկիրառի:

Անկախ

Իրանը մինչև 2025թ-ը 400 նոր ինքնաթիռ ձեռք կբերի

ինքնաթիռԻրանի քաղաքացիական ավիացիայի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ իսլամական հանրապետությունը մինչև 2025թ-ը ցանկանում է 400 նոր ուղևորատար ինքնաթիռներ գնել երկրի հին ինքնաթիռները փոխելու համար, եթե, իհարկե, միջուկային ծրագրի պատճառով երկրի նկատմամբ սահմանված պատժամիջոցները հանվեն:
Չորեքշաբթի օրը պաշտոնյան նշել է, որ Իրանի կոմերցիոն ինքնաթիռների 40 տոկոսը պահեստամասերի բացակայության պատճառով հանվել են օգտագործումից: Ամեն դեպքում նոյեմբերին Իրանի և գերտերությունների միջև կնքված միջուկային պայմանագրի համաձայն՝ Իրանը այժմ կարող է ինքնաթիռի մասեր ներկրել:
Պաշտոնյան չի նշել, թե ինչ ֆինանսավորմամբ է Իրանը ապագայում պատրաստվում ինքնաթիռներ ձեռք բերել:

Անկախ

Կարմիր խաչի աշխատակիցները այցելել են Ադրբեջանում գտնվող հայ գերիներին

3Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ադրբեջանական ներկայացուցչության աշխատակիցներն ապրիլի 29-ին այցելել են Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին և 5 անդամից բաղկացած հայ ընտանիքին։ Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, այդ մասին հաղորդել է Ադրբեջանում Կարմիր խաչի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահ Հուսեյնովը։ Ադրբեջանում պահվող ՀՀ քաղաքացիներ Եղիշե, Ռուզաննա, Ալֆրեդ, Գայանե և Պետրոս Գևորգյանները նույն ընտանիքի անդամներ են: Նրանք ադրբեջանական սահմանը հատել էին 2010թ.-ի հունվարին՝ հայտարարելով երրորդ երկիր մեկնելու ցանկության մասին։ Ադրբեջանում գտնվող հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը գերի էր ընկել օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը։ Անկախ

«Scorpions» ռոք-խմբի թմբուկահարին դատապարտել են մեկ ամսվա ազատազրկման

sqarpions«Scorpions» ռոք-խմբի հարվածային գործիքավորող  Ջեյմս Կոտակին, Դուբայում  մեկ ամիս բանտարկություն էր  սպասվում, տեղեկացնում է BBC-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 51-ամյա Կոտակը  ինքնաթիռում ձերբակալվել է իր վատ պահվածքի համար, Մոսկվայից Դուբայ մեկնելու ժամանակ:

Պնդում են, որ նա անպարկեշտ ժեստեր է ցույց տվել մահմեդական ուղևորներին, ինչպես նաև օգտագործել է ալկոհոլային խմիչքներ: Կոտակը ընդունել է միայն ալկոհոլային խմիչք օգտագործլու փաստը:

Երաժիշտը  չարտոնագրված ալկոհոլային խմիչքներ օգտագործելու համար տուգանվել է 550 դոլար , ինչպես նաև դատապարտվել է մեկ ամիս ազատազրկման: Քանի որ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 3-ին, ապա  այս ողջ ժամանակհատվածում Կոտակը բանտարկված է եղել, շուտով նրան ազատ են արձակելու և վտարելու Դուբայից:

Անկախ

Պետդեպը կրկին քննադատել է Ադրբեջանի իշխանություններին

պետդեպԱՄՆ Պետդեպարտամենտը “աճող մտահոգություն” է հայտնել Ադրբեջանում իրավապաշտպանների և լրագրողների նկատմամբ ճնշման կապակցությամբ և երկրի իշխանություններին կրկին կոչ է արել հարգել խոսքի, հավաքների և միությունների կազմակերպման ազատությունը, հաղորդում է “Հագին” կայքը:

“Մենք չափազանց մտահոգված ենք քաղաքացիական հասարակության ակտիվիստների գործունեության տարածքի նեղացման, այդ թվում` ժողովրդավարության պաշտպանների և անկախ լրագրողների ձերբակալության կապակցությամբ”,- ասել է Պետդեպարտամենռի պաշտոնական ներկայացուցիչ Իսթեր Ագբաջեն:

“Ինչպես Ռաուֆ Միրքադըրովի գործի դեպքում, մենք մտահոգված ենք Ադրբեջանի իշխանությունների՝ Լեյլա Յունուսի և Արիֆ Յունուսի նկատմամբ գործողությամբ՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով երկխոսության գործընթացին մասնակցելու համար”,- նշել է նա և ավելացրել. “ԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանին հարգել խոսքի, հավաքների, միությունների և շարժումների ֆունդամենտալ ազատությունները, ինչը մեր ընդհանուր պարտավորությունն է ԵԱՀԿ-ի նկատմամբ”:

Նշենք, որ Ադրբեջանում ձերբակալվել են հայտնի իրավապաշտպաններ Լեյլա և Արիֆ Յունուս ամուսինները։ Նրանք ձերբակալվել են Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում Քաթար մեկնելու ժամանակ:

Անկախ

Բաշար ալ-Ասադը կվերընտրվի Սիրիայի նախագահի պաշտոնում. արաբագետ

Սարգիս ԳրիգորյանըՍիրիայում հունիսին նախատեսված նախագահական ընտրությունները տարբերվում են նախկինում տեղի ունեցած ընտրություններից, նախ` կա յոթ թեկնածու, ինչը հատուկ չէ Սիրիայի ավտորիտար համակարգին, և, բացի այդ, թեկնածուներից մեկը կին է, ինչը նախադեպ չունեցող իրադարձություն է Մերձավոր Արևելքի այդ երկրի համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

«Կարծում եմ` Բաշար ալ-Ասադը կվերընտրվի: Այս ընտրությունները լավ հնարավորություն են գործող նախագահի համար լեգիտիմություն հաղորդելու իր իշխանությանը »,- նշեց արաբագետը` հավելելով, սակայն, որ այնումենայնիվ Սիրիայի շատ տարածքներում, որտեղ այժմ գերիշխում են զինյալները, բնակչությունը հնարավորություն չի ունենա քվեարկելու: Սիրիայի այն քաղաքացիները, ովքեր գտնվում են Հայաստանում և Վրաստանում, իրավունք ունեն քվեարկելու . այս մասին հայտնել են այս երկրներում Սիրիայի դեսպանատները:

ԱՄՆ-ի և ԵՄ ներկայացուցիչները արդեն  հայտարարություն են տարածել Սիրիայի ընտրությունների վերաբերյալ, նշելով, որ դրանք «անհեթեթ են և անընդունելի»:

 

Սարգիս Գրիգորյանը նշեց, որ թեև նախագահական ընտրությունները նախատեսված է անցկացնել հունիսի երեքին, սակայն միանշանակ ոչինչ ասել հնարավոր չէ, քանի որ երկրում ոչ թե պարզապես քաղաքացիական բախումներ են, այլ իրական պատերազմ` կառավարության կողմնակիցների և զինյալների միջև: «Շատ հավանական է, որ կլինեն ահաբեկչությունները և ռմբակոծություններ»,-ասաց արաբագետը:

Նշենք, որ նախագահական նախորդ ընտրություններին Բաշար ալ-Ասադը միակ թեկնածուն էր և հաղթել է ձայների 97,5 տոկոս ցուցանիշով:

 Անկախ

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում Լիբանանում

217.Genocide commemoration event in Lebanon 30.04.2014  Լիբանանում շարունակվում են Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումները: Ապրիլի 29-ին տեղի ունեցավ Սուրբ Խաչ-Հարբոյան բարձրագույն վարժարանի տնօրինության նախաձեռնությամբ տեղադրված Մեծ Եղեռնի խորհրդանիշ հանդիսացող Ծիծեռնակաբերդի մանրակերտ հուշարձանի մոտ ծաղիկների զետեղման արարողությունը։ Միջոցառումն անցկացվեց Լիբանանում ՀՀ դեսպանության նախագահությամբ և Հայոց ցեղասպանության 100-ամյակի Կենտրոնական Մարմնի հովանավորությամբ։ Հանդիսությանը ներկա էին հայկական վարժարանների տնօրեններն ու աշակերտները և հոգևոր հայրեր։

Գնահատելով երիտասարդների ակտիվ մասնակցությունը վերջին օրերին Լիբանանում տեղի ունեցած Մեծ Եղեռնի 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին՝ դեսպան Քոչարյանը համոզմունք հայտնեց, որ երիտասարդ սերունդը ջանք չի խնայի և կշարունակի պայքարը պատմական ճշմարտությունը վերականգնելու ուղղությամբ։

Եզրափակիչ խոսքով հանդես եկավ վարժարանի տնօրեն Ռիտա Բոյաջյանը: Ներկա հյուրերը և աշակերտները հերթով մտան «հավերժության տաճար», որտեղ ծաղիկ զետեղեցին 1,5 միլիոն զոհերի հիշատակին։

Հայերը պետք է շնորհակալություն հայտնեն Էրդողանին… Ցեղասպանությունը չճանաչելու համար

Հարութ ՍասունյանԹուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը «1915 թվականի իրադարձությունների» վերաբերյալ, որն անցյալ շաբաթ հրապարակվեց ինը լեզուներով, քարոզչական խոշոր ձեռքբերում էր Թուրքիայի համար և տարածվեց ամբողջ աշխարհում: Ուղերձն այնքան հմտորեն էր ձևակերպված, որ մոլորության մեջ գցեց միջազգային հանրության շատ ներկայացուցիչների, ցավոք, նաև որոշ հայերի, որոնք հավատացին, թե նա մոտենում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը կամ, առնվազն, «պատմական» քայլ է կատարել այդ ուղղությամբ:

 

Իրականում, Էրդողանի հայտարարությունը ոչ այլ ինչ էր, եթե ոչ վերաձևակերպված ժխտում կամ «հին գինին` նոր շշի մեջ»: Ջանադրաբար խուսափելով Հայոց ցեղասպանություն եզրից, նա փոխ էր առել արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի «ընդհանուր ցավի» և «արդար հիշողության» խաբուսիկ տերմինաբանությունը, բառեր, որոնք թվում են հաշտվողական, սակայն, ըստ էության, մարդասպաններին հավասարեցնում են զոհերին: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մահացած միլիոնավոր թուրքերի և այլոց վկայակոչումը Թուրքիայի վարչապետի կողմից վիրավորանք է Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակին: Երկրորդ համաշխարհային պատերազմում ևս միլիոնավոր գերմանացիներ են զոհվել, սակայն ոչ մի գիտակից և բարեխիղճ մարդու մտքով չի անցնի նրանց մահը հավասարեցնել վեց միլիոն հրեաների բնաջնջմանը…

 

Էրդողանի կոչը` «1915 թ. իրադարձությունները ուսումնասիրելու նպատակով պատմաբանների համատեղ հանձնաժողով» ստեղծելու վերաբերյալ, ևս մեկ մաշված և հարցը հետաձգելու խորամանկ  մարտավարություն է: Եթե թուրքական իշխանություններն անկեղծորեն ուզում են իմանալ Հայոց ցեղասպանության փաստերը, նրանց մնում է միայն վերանայել իրենց սեփական արխիվներում առկա հսկայածավալ փաստաթղթերը, ինչպես նաև բազմաթիվ պատմաբանների և ցեղասպանագետների կատարած հետազոտություններն ամբողջ աշխարհում: Ինչո՞ւ է թուրքական կառավարությունը գրեթե 100 տարի անց նոր հետաքրքրություն ցուցաբերում այս թեմայի ուսումնասիրման շուրջ: Ինչո՞ւ են ամենազգայուն օսմանյան արխիվները դեռևս գաղտնի պահվում, չխոսելով մյուսների մասին, որոնք վաղուց արդեն ոչնչացվել են:

 

Տարիներ շարունակ բազմիցս գրել եմ, որ.

 

1.    Չնայած թուրքական ժխտումներին` Հայոց ցեղասպանությունը միջազգային հանրության կողմից ճանաչված փաստ է, և կարիք չկա սպասելու նախագահ Օբամայի, վարչապետ Էրդողանի կամ մեկ ուրիշի կողմից դրա ընդունմանը:

2.    Հայոց ցեղասպանության ճանաչումը չի կարող ուղղել այն անարդարությունները, որոնց պատճառով արմատախիլ արվեց և կոտորվեց մի ողջ ժողովուրդ: Ավելի նպատակահարմար կլինի արդարության հասնել դատական ատյանների միջոցով, պահանջելով ֆինանսական փոխհատուցում և հայկական տարածքների վերադարձ:

3.    Թուրքիայի «հաշտեցման» առաջարկը ոչ այլ ինչ է, եթե ոչ չարամիտ հնարք թաղելու անցյալն անիմաստ ճանաչմամբ և մակերեսային ներողամտությամբ:  Իսկական հաշտեցման կարելի է հասնել միայն հայ ժողովրդին հասցված վիթխարի վնասները վերացնելու միջոցով:

 

Շատ կարևոր է, որ հայերը զգոն լինեն և չխաբվեն հաշտեցման թուրքական կեղծ առաջարկներով: Այժմվանից և մինչև 2015 թ. Ապրիլի 24-ը, Թուրքիայի կառավարությունը, ամենայն հավանականությամբ, էլ ավելի ճարպիկ գովազդային հնարքների կդիմի` միջազգային հանրության համակրանքը շահելու համար և նվազագույնի հասցնելու Թուրքիայի արդեն վարկաբեկված հեղինակությանը ցեղասպանության մեղադրանքներով պատճառվող վնասները:

 

Նման մի թուրքական ծրագիր է Դավութօղլուի ցինիկ հայտարարությունը, թե Հայկական սփյուռքը նաև Թուրքիայի սփյուռքն է…  Թուրքական մամուլում լուրեր հրապարակվեցին, որ Թուրքիայի կառավարությունը պատրաստվում է  քաղաքացիություն շնորհել նախկին օսմանյան հպատակների ժառանգներին, այդ թվում` հայերին: Զարմանալի է, որ որոշ միամիտ հայեր մոլորության մեջ ընկան կարծելով, որ սա դրական քայլ է… Պարզապես մի պահ պատկերացրեք ձեզ բնակություն հաստատած Թուրքիայի կողմից գրավված Արևմտյան Հայաստանի կամ Կիլիկիայի որևէ քաղաքում որպես Թուրքիայի քաղաքացի և ձեր որդիները զորակոչված բանակ` «պաշտպանելու թուրքական պետությունը» և մասնակցելու Քեսաբի կամ Հալեպի կամ անգամ Հայաստանի վրա հարձակմանը… Իսկ ի՞նչ կասեք Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով բանտարկվելու մասին, քանզի անզգուշորեն զրուցել եք Հայոց ցեղասպանության մասին ձեր թուրք հարևաններից մեկի հետ…

 

2014 թ. ապրիլի 23-ի Էրդողանի հայտարարության իսկական նպատակն է խոչընդոտել արդարության հասնելու հայերի համաշխարհային ջանքերին Հայոց ցեղասպանության հարյուրամյակի շեմին:

 

Այն փաստը, որ ԱՄՆ պետդեպարտամենտը և որոշ եվրոպական պաշտոնյաներ դրական գնահատական են տվել Էրդողանի հայտարարությանը, վկայում է, որ սա համակարգված փորձ էր քողարկելու Օբամայի վարչակարգի  և եվրոպական երկրների համար, ձեռնպահ մնալու ցեղասպանության հարցով հայկական պահանջներից, որպես պատրվակ օգտագործելով այն, որ Թուրքիայի ղեկավարները հաշտեցման գործընթացի մեջ են հայերի հետ:

 

Հայերը պետք է դիմակայեն երրորդ կողմերի` իրենց պատմական պահանջների հետապնդումից հրաժարվելու ճնշումներին: Միացյալ Նահանգների կառավարության կամ Եվրամիության տեսակետները Թուրքիայից հայկական պահանջների վերաբերյալ  պետք է անտեղի համարվեն: Հայերը պետք է տեր կանգնեն իրենց սեփական ճակատագրին և թույլ չտան այլ պետությունների թելադրել, թե որն է ընդունելի կամ անընդունելի իրենց ազգային շահերը հետապնդելիս:

 

 

Հարութ Սասունյան

Thecaliforniacourier.com

 

Թարգմանությունը` Ռուզաննա Ավագյանի

Անկախ

Մալազիական Բոինգի որոնումներն օվկիանոսի մակերևույթին դադարեցվել են

1454-390x290 (1)

ԱՄՆ-ի, Նոր Զելանդիայի, Ճապոնիայի ու Մալազիայի իշխանությունները դադարեցրել են մալազիական ընկերությանը պատկանող անհետացած ինքնաթիռի որոնումներն օդից:

Որոնումների համակարգման կենտրոնը մոտ ժամանակներում օպերացիան կտեղափոխի Հնդկական օվկիանոսի հատակ: Նավերի մեծ մասն էլ կազատի որոնումների գոտին:

Առաջվա պես որոնումները կատարվում են Հնդակական օվկիանոսի գոտում: Արբանյակից ստացված լուսանկարների համաձայն, հենց այնտեղ է ավարտվել նրա ուղին: Ստորջրյա Bluefin-21 սարքով օվկիանոսի հատակի սկանավորումը նույնպես ցանկալի արդյունք չի տվել:

Ինքնաթիռը ռադարների էկրաններից անհետացել էր մարտի 8-ին: Ինքնաթիռում 239  մարդ կար: Որպես հիմնական վարկած են դիտարկվում շարժիչների խափանումը, առևանգումը և օդաչուի ինքնասպանությունը:

Անկախ

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Շվեյցարիայի Օբերենտֆելդեն քաղաքում

Հայոց ցեղասպանության ճանաչման գործումԱպրիլի 27-ին Շվեյցարիայում Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում Շվեյցարիայի գերմանախոս մասի Օբերենտֆելդեն քաղաքում տեղի ունեցավ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում:

Ելույթ ունեցավ Հայկական դպրոցական-ընտանեկան միության (ՀԴԸՄ) նախագահ Կարո Օհանյանը, ով մասնավորապես նշեց, որ համայն հայությունը պետք է պահանջատեր լինի Թուրքիայի կառավարությունից, որը նախ պետք է ճանաչի իր ոճրագործությունը, դրանից հետո ներողություն խնդրի և այնուհետև փոխհատուցում տրամադրի:

Դեսպան Ազնավուրի ուղերձը փոխանցեց Շվեյցարիայում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Սաթենիկ Աբգարյանը: Ուղերձում մասնավորապես նշվում էր Մեծ Եղեռնի 99-րդ տարելիցին արդարադատության, ճանաչման և իրավունքների վերականգնման բացակայության մասին, և որ Թուրքիայի վարչապետի ապրիլի 23-ի հայտարարությունում «ցավակցություն» բառը ո՛չ ճանաչում է, ո՛չ էլ առավել ևս ներողություն: Թուրքիան մինչև օրս մարդկության դեմ կատարված այդ մեծագույն ոճրագործությունը ցեղասպանություն չճանաչելով ու չդատապարտելով` զոհերի սերունդներին շարունակական ցավ է պատճառում:

Միջոցառումը շարունակվեց համերգով, որի ընթացքում հայ երաժիշտների կատարմամբ հնչեցին Թ. Ալբինոնիի, Ա. Խաչատրյանի, Ջ. Վիլյամսի, Կոմիտասի և այլ կոմպոզիտորների հայտնի ստեղծագործությունները:

Միջոցառմանը մասնակցում էին Շվեյցարիայի գերմնանախոս հատվածի հայկական համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ և շվեյցարացիներ:

Միջոցառումն ավարտվեց Սիրիայի Քեսաբ քաղաքից բռնագաղթված հայերին օժանդակության համար հանգանականությամբ:

Անկախ

Իրաքում այսօր խորհրդարանական ընտրություններ են

իրաքԱյսօր Իրաքում խորհրդարանական ընտրություններ են ընթանում: Սպասվում է, որ քվեարկությանը կմասնակցի 21 հազար 400 ընտրող: Ընտրություններին առաջադրված են 37 կոալիցիոն և 71 քաղաքական խմբավորումներ՝ ներկայացնելով մոտ 9 հազար թեկնածու, որոնք պայքարելու են 328 խորհրդարանական մանդատի համար: Այս ընտրությունները համարվում են առաջինը այն բանից հետո, ինչ 2011 թվականին Իրաքից դուրս բերվեցին ամերիկյան զորքերը: Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքը հայտարարել է, որ վստահ է իր համախոհների հաղթանակի մեջ:

Անկախ

Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան Վանկուվերում

3223_hqԱպրիլի 27-ին Կանադայի Վանկուվեր քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանի բացման արարողությունը: Հանդիսավոր բացմանը մասնակցեցին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, Կանադայի դաշնային, Բրիտանական Կոլումբիայի նահանգային և Վանկուվերի մունիցիպալ մարմինների ներկայացուցիչներ, Կանադայի հայ համայնքի հոգևոր, համայնքային առաջնորդներ:

Իր ելույթում դեսպան Եգանյանը կարևորեց Օսմանյան Թուրքիայի կողմից սպանված 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացումը Վանկուվերում` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ:

Հայոց ցեղասպանության զոհի արխիվացված մատնահետքը պատկերող հուշարձանի հեղինակն է Մաթիլտա Ասլիզադեն: Մունիցիպալ այգու տարածքում տեղակայված հուշարձանը, նախատեսված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների ծրագրով, եկավ լրացնելու Կանադայի Մոնրեալ, Լավալ, Տորոնտո և այլ քաղաքներում գտնվող Մեծ Եղեռնը ոգեկոչող հուշարձանների շարքը:

Անկախ

Մայիսի 1-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում պաշտոնապես արգելվել է ցույցեր անցկացնել

տաքսիմ Ստամբուլի քաղաքապետարանը վերջնական որոշում է կայացրել մայիսի 1-ին Թաքսիմ հրապարակում հավաք անցկացնելու վերաբերյալ: Քաղաքապետարանը հայտնել է, որ այդ օրը հնարավոր պրովոկացիաների մասին տեղեկություններ կան, այդ պատճառով Թաքսիմում քայլերթ անցկացնելը նպատակահարմար չէ:

Ավելի վաղ վարչապետ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ կառավարությունը պետք է կանխի երկրում իրավիճակի սրացումը, որը կարող է ծագել մայիսի 1-ի երթի ժամանակ:   Ներքին գործերի նախարար Աֆղան Ալին իր հերթին հայտարարել էր. «Թաքսիմի հրապարակը որևէ ցույցի կամ հավաքի համար չէ, այդ պատճառով էլ մայիսմեկյան երթը այստեղ չի անցկացվելու»: Սակայն ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը հայտնել էր, որ չնայած արգելքին, այնուհանդերձ իրենք պատրաստվում են մայիսի 1-ին հավաքվել Թաքսիմի հրապարակում:

Անկախ