Թուրքիայի արձագանքը ԱՄՆ Սենատի ընդունած բանաձևին

senat   Երեկ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից 12 կողմ, 5 դեմ ձայների հարաբերակցությամբ Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 410 բանաձևի ընդունումը մեծ դժգոհություն է առաջացրել Թուրքիայում: ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն անմիջապես կապվել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ՝ քննարկելով տեղի ունեցածը: Թուրքական մամուլը ևս լայնորեն անդրադարձել է այս կարևոր որոշմանը՝ ներկայացնելով այս գործընթացի կուլիսային որոշ մանրամասներ: Մասնավորապես նշվում է, որ Սպիտակ տան խոսնակ Միք Համերը նախապես խոսել է Հիլարի Քլինթոնի և Հովարդ Բերմանի հետ՝ նրանց զգուշացնելով, որ բանաձևի ընդունումը վնաս է հասցնելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Բանաձևի ընդունումից հաշված ժամեր առաջ Անկարան ջանացել է միջամտել ընթացքին: Մասնավորապես, նախագահ Աբդուլահ Գյուլը զանգահարել և զրուցել է նախագահ Բարաք Օբամայի հետ:

Չնայած Թուրքիայի գործադրած բոլոր ջանքերիn, այնուհանդերձ բանաձևը ընդունվել է, որից հետո հրապարակվել է թուրքական կառավարության քննադատող հայտարարությունը: «Մենք դատապարտում ենք այս բանաձևը, որը թուրք ազգին մեղադրում է չգործած հանցանքի մեջ: Վաշինգտոնում մեր դեսպան Նամըք Թանn  այս զարգացումների շրջանակում երեկոյան կանչվել է Անկարա խորհրդակցության համար»,-ասվել է հայտարարության մեջ և նշվել, որ Թուրքիան վշտացած է ընդունված որոշման պատճառով: Իր հերթին նախագահ Գյուլը հայտարարել է, որ Սենատի ընդունած որոշումը անհասկանալի է համարում և այն ափսոսանքով ընդունում: «Որոշումը անարգանք է թուրք ժողովրդի նկատմամբ: Թուրքիան պատասխանատու չէ այն բացասական հետևանքների համար, որոնք կարող են առաջանալ այս քվեարկության արդյունքում»,-նշել է Գյուլը: Թուրք պաշտոնաթող դեսպան, դիվանագետ Իլթեր Թյուրքմենը, մեկնաբանելով ԱՄՆ Սենատի ընդունած բանաձևը, նշել է. «Հիմնական պայքարը կընթանա գլխավոր խորհրդում: Պետք է թույլ չտալ, որ բանաձևը հասնի գլխավոր խորհուրդ»:

Թուրքական մամուլի ուշադրությունն է գրավել նաև ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հրեա դեմոկրատ անդամ Հովարդ Բերմանի անձը, որը նպաստել է բանաձևի ընդունմանը: Բերմանը հանձնաժողովի անդամ է ընտրվել Կալիֆոռնիա նահանգից, որտեղ հայկական լոբբին բավական ուժեղ է: Հայտնի է, որ Բերմանը բազմիցս հանդես է եկել Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություններով՝ կոչ անելով Թուրքիային առերեսվել իր պատմությանը:

 

 

 

Կալիֆոռնիայում ավտոբուսի և բեռնատարի բախումից 10 մարդ է զոհվել

vosil-nine-dead-in-truck-tour-bus-collisionՈւրբաթ օրը իշխանությունները հայտնել են, որ Կալիֆոռնիայի հյուսիսային հատվածում բեռնատարը մխրճվել է ուսանողներ տեղափոխող ավտոբուսի մեջ,  զոհվել է 10 մարդ:

Բախումը տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան, որի հետևանքով երկու վարորդները, հինգ ուսանողներ  և երեք ուղեկցորդները մահացել են:

Շուրջ 34 մարդ տեղափոխվել է տեղի հիվանդանոց:

Ավտոբուսի մեջ գտնվում էին Լոս Անջելեսի տարբեր շրջանների դպրոցների ուսանողներ, որոնք այցելության էին գնում Արկաթայում գտնվող Հումբոլդի համալսարան: Բախումը տեղի էր ունեցել Օռլանդում:

Նախքան ավտոբուսի մեջ մխրճվելը՝ ավտոբուսը բախվել էր նաև մեկ այլ մեքենայի: Այդ մեքենայի վարորդի վիճակի մասին տեղեկություններ չկան:

Սպանվել է ամենաորոնվող ահաբեկիչը

70410742_163_DokuUmarovС

ՌԴ հատուկ ծառայությունները հաստատել են  այն տեղեկությունը, որի համաձայն հատուկ օպերացիայի ընթացքում  սպանվել է ամենաորոնվող ահաբեկիչը` Դոկու Ումարովը, որին նաև «ռուսական բեն Լադեն» են անվանում:

ՌԴ  անվտանգության դաշնային ծառայության հայտարարության համաձայն, այդ օպերացիայի ժամանակ հատուկ գործակալները մի քանի տասնյակ ահաբեկչի են վերացրել, որոնք համագործակցում էին Ումարովի հետ: Վերջինիս մահվան մասին տեղեկություն է հրապարակվել մարտի 18-ին,  ահաբեկիչներին աջակցող կայքերից մեկում:

Անվտանգության դաշնային ծառայության տեղեկացմամբ, Ումարովի ահաբեկչական խմբավորումը, որը հայտնի է «Կովկասյան էմիրաթ» ավանումով մշակել ու բազում ահաբեկչություններ է իրականացրել, այդ թվում` պայթյուններ Մոսկվայում, գրում է isra.com-ը:

Անկախ

Ինչպե՞ս է նշվում Սուրբ Զատիկը աշխարհի տարբեր երկրներում

“Քրիստոս հարյավ ի մեռելոց”. “Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի”

800px-Belarusian_Easter_EggsՀիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Այն խորհրդանշում է կյանքի հաղթանակը մահվան, խավարի նկատմամբ:

Այս հրաշալի տոնը` Քրիստոսի Սուրբ Հարության տոնը նշում են աշխարհի բոլոր քրիստոնյա-հավատացյալները և ամենուր այն նշվում է յուրատեսակ ավանդույթներով, սովորույթներով, որոնցից առավել ուշագրավներին կանդրադառնանք ստորև:

Զատիկը Անգլիայում: Անգլիայում շատերի համար այս օրը ավելի կարևոր կրոնական տոն է, քան Սուրբ Ծնունդը: Որպես կանոն դպրոցները երկու շաբաթով փակվում են, իսկ բնակիչներից շատերը ներկա են գտնվում Հարության պատարագին մինչև կեսգիշեր, իսկ դրանից հետո բոլորը շնորհավորում են միմյանց Մեծ Պահքի ավարտի և նոր կյանքի մեկնարկի կապակցությամբ: Շատ եղեկեցիներ զարդարվում են տերևներով, նարգիզով ու ներկված ձվերով: Պատարագից հետո անգլիացիները վերադառնում են տուն` ուտելու Զատկի տորթը /կուլիչ/:

Լեհաստանում, օրինակ, Զատիկը տոնում են երկու օր:  Սեղանի շուրջ հավաքվում են ընտանիքի բոլոր սերունդները, իսկ տոնական ընթրիքը սկսվում է աղոթքով: Նախաճաշին ուտում են օրհնված ձու, ծովաբողկ, միս և այլն: Զատկի կիրակիին Լեհաստանում հաջորդում է “Թաց երկուշաբթին”: Լեհերը առատորեն ջուր են շաղ տալիս միմյանց վրա /ինչպես մենք` հայերս, Վարդավառին/, բայց ոչ ոք չի դժգոհում. բոլորն ուրախ են: Համարվում է, որ ջուրը բերում է առողջություն, հաջողություն և մեծ եկամուտ:

Ավստրալիայում. Սուրբ Զատիկը նշանակում է 4 հանգստյան օր, որ սկսվում է Ավագ Ուրբաթ և ավարտվում երկուշաբթի: Ավստրալիայում, ինչպես և ողջ աշխարհում, շատ հայտնի են  զատկական ձվերը` պատրաստված շոկոլադից  կամ շաքարավազից: Իսկ տոնի խորհրդանիշը ոչ թե ավանդական նապաստակն է, այլ տեղական բիլբի կենդանին: Սա այն պատճառով, որ ճագարները Ավստալիայում ոչնչացնում են բերքը, ոչնչացնում հողի փոքրիկ բնակիչներին: Տոնի ճաշացանկը կազմում է տապակած գառան, տավարի կամ հավի միսը` բանջարեղենով: Այնուհետ մատուցվում է ավանդական ավստրալական քաղցր կերակուրը` բեզեով տորթը, որ զարդարված է մրգերով` կիվի, ելակ, արքայախնձոր, մանդարին: Հայտնի են նաև քաղցր և տաք թխվածքները:

7 (1)Բուլղարիայում ներկված ձվերը դնում են Զատիկի հացի շուրջ. բուլղարացիները այնքան են ձվերը հարվածում, մինչ ինչ-որ մեկի ձվի վրա ճեղք առաջանա` միառժամանակ մաղթելով միմյանց հաջողություն: Ամենահաջողակն է նա, ում ձուն ամենադիմացկունը կլինի:

Շվեդիայում  Զատիկն անքան էլ մեծ տոն չէ, ինչպես Սուրբ Ծնունդը, բայց դպրոցներում այն սկսում են նշել դեռ մեկ շաբաթ առաջ: Աշակերտները, ուսուցիչները հիշում են, որ Հիսուս Քրիստոսը խաչվել է մեր մեղքերի համար, հետո հարություն առել մեռյալներից: Շվեդները այս տոնին տները զարդարում են դեղին կանաչ, սպիտակ  ծաղիկներով, իսկ Զատիկի ձուն պատրաստում են ստվարաթղթից` դրա մեջ դնելով կոնֆետ:

Իտալիայում  Զատիկի կիրակի օրը Հռոմի գլխավոր հրապարակում հազարավոր մարդիկ են հավաքվում` լսելու Պապի շնորհավորանքը:  Գլխավոր ուտեստը Իտալիայում գառան միսն է տապակած կարտոֆիլով,նաև քաղցր տաքդեղից, ձիթապտուղից, լոլիկից պատրատված աղցանը: Զատիկի հաջորդ օրը իտալացիները կազմակերպում են զբոսախնջույք հարևանների, ընտանիքի ընկերների հետ:

Ֆրանսիայում Զատիկը ընտանեկան տոն է, որը ֆրանսիացիները տոնում են տանը` ավանդական աղոթքներով ու նվերներով: Այս օրը բոլոր ֆրանսիացիները անպայման գնում են եկեղեցի: Կիրակի առավոտյան ծնողները շոկոլադը ձվիկներ են թաքցնում երեխաների սենյակներում, իսկ երեխաները պետք է գտնեն դրանք: Սա շատ հին ու ուրախ ավանդույթ է, որ անցնում է սերնդեսերունդ: Զատիկի գլխավոր տոնական սնունդը տապակած հավն է, այնուհետ մատուցվում է  թխվածքաբլիթ `շոկոլադե միջուկով: Իտալացիների համար Զատիկի գլխավոր խորհրդանիշը զանգն է. այդ օրը զանգերի ղողանջը կարելի է լսել ամենուր. այն խորհրդանշում է կյանքի և ուրախության շարունակությունը:

Հայաստանում Առաքելական  եկեղեցու վեց Տաղավար  տոներից  մեկը` Սուրբ  Զատիկը, սկսում են տոնել Արևի  մայրամուտի  հետ (երեկոյան ժամը հինգից) մինչև  ուշ երեկո, երբ բոլոր եկեղեցիներում  մատուցվում է  պատարագ, որը ազդարարում է մեծ պասի  ավարտն ու Հիսուս Քրիստոսի  հարությունը:

Իսկ շաբաթ երեկոյան  սեղանի վրա պետք է  լինի կարմիր ներկած ձու , ձուկ, տապակած  բանջար, չամիչով, բրնձով փլավ ու կանաչեղեն: Սեղանը  զարդարում է զատկական գաթան:

Հին Հայաստանում Զատիկը բնության զարթոնքի, ցորենի վերածննդի տոնն էր: Մարդիկ բնության վերածնունդը տեսել են ցորենի հատիկի մեջ, որը, մեռնելով հողում, ծիլ է տալիս, որն էլ իր հերթին հասկ է դառնում: Ձուն` Զատկի խորհրդանիշը, ևս սաղմ է, նոր կյանքի սկիզբ. չէ՞ որ ձուն նույնպես կյանքի ձևավորման խորհրդանիշ է:

Անկախ

Կառավարությունն անցնում է 6-ժամյա աշխատանքային օրվա

ol3001397199763

Փորձագետներին հաջողել է պետության քաղաքական ղեկավարությանը համոզել, որ 6-ժամյա աշխատանքային օրվան անցումը կօգնի էականորեն կրճատելու բյուջետային ծախսերը `  հիվանդության դեպքում ժամանակավոր անգործունակության համար վճարվող գումարների իմաստով:

Շվեդիայի կառավարությունը  համաձայնել է համապատասխան նորամուծություն անել ու նոր  մոտեցումը թեստավորելու համար ընտրել է Գյոթեբերգ քաղաքը:

Ինչպես հայտնում են,քաղաքի պետական հիմնարկներում աշխատակիցներին կսովորեցնեն աշխատել օրական 6 ժամ` նախկին աշխատավարձի չափը պահպանելով, իսկ մյուս հիմնարկներում կմնա 7-ժամյա աշխատանքային օր: Սպասվում է, որ մեկ ժամ պակաս աշխատող կանայք ու տղամարդիկ ավելի քիչ կհիվանդանան իրենց 7 ժամ աշխատող գործընկերների համեմատ:

Փորձի արդյունքերով մանագետները  կորոշեն` արժե արդյոք կրճատել աշխատանքային օրը Շվեդիայի բյուջետային ոլորտում, թե ոչ, գրում է isra.com-ը:

Անկախ

ՆԱՏՕ-ն պաշտպանում է Ադրբեջանի և տարածաշրջանի երկրների սուվերենության ու տարածքային ամբողջականության սկզբունքը. Ադրբեջանի ԱԳՆ

azimovԱդրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը հայտարարել է, թե ՆԱՏՕ-ն իր բոլոր համաժողովներում անփոփոխ կերպով շարունակում է պաշտպանել Ադրբեջանի և տարածաշրջանի երկրների սուվերենության ու տարածքային ամբողջականության սկզբունքը, ինչը ինքնին քաղաքական ներդրում է հանդիսանում: Նրա խոսքերով՝ ՆԱՏՕ-ն մասնակցում է բանակցային գործընթացին, սակայն կարևոր են նրա որդեգրած սկզբունքները: Ազիմովը նշել է, որ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հետ քննարկում է այն բոլոր գործոնները, որոնք կարող են սպառնալ եվրաատլանտյան տարածաշրջանի անվտանգությանը, ինչպես նաև ԼՂ հակամարտության խնդիրը:

Անկախ

Իրանում ականի պայթյունից 3 մարդ է տուժել

ականՄարիվան քաղաքից ոչ հեռու ականի պայթյունից 3 մարդ է տուժել: Տուժողներն արագորեն հոսպիտալացվել են և ներկա պահին գտնվում են բժիշկների հսկողության տակ: Այս մասին հայտնում է «Ֆարս» լրատվական գործակալությունը:

 Նշենք, որ ականներ մնացել են դեռևս իրանաիրաքյան պատերազմից:

 Ուշագրավ է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում կա չպայթած ականների մեծ քանակ, որից տուժում է խաղաղ բնակչությունը: Վերջերս 3 զինվոր մահացել է ականի պայթյունից:

Իրանը լրջորեն զբաղվում է այս խնդրով: Մասնավորապես, վերջերս իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ականազերծել ոչ միայն սեփական տարածքը, այլև այս հարցում աջակցել հարևան պետություններին:

 Անկախ

Անկախ քրդական պետության հիմնադրումը մոտ է. Մեսուտ Բարզանի

barzani  Հյուսիսային Իրաքի Քրդական ինքնավարության նախագահ Մեսուտ Բարզանին Էրբիլ-Բաղդադ հարաբերություններում նկատվող լարվածության մասին խոսել է Անգլիայում հեռարձակվող «Sky News» հեռուստաալիքի լրագրողի հետ: «Քրդական ինքնավարության և Իրաքի միջև հարաբերությունը տանում է դեպի կոնֆեդերացիա: Սրան հետևող հաջորդ քայլը անկախ քրդական պետությունն է: Ես վստահ եմ, որ անկախ քրդական պետություն հիմնումը մոտ է: Այս հարցում կասկած չունեմ»,-հայտարարել է Բարզանին:

Անկախ

7,3 մագնիտուդով երկրաշարժ Պապուա-Նոր Գվիենայի ափերին

1160-390x290Պապուա-Նոր Գվինեայի Բուգենվի կղզու մոտ տեղի է ունեցել 7,3 մագնիտուդով հզոր երկրաշարժ:

ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով, ստորգետնյա ցնցումների  էպիկենտրոնը Արավայից 75 կմ հարավ-արևմուտք է գտնվում, իսկ օջախը` 50 կմ խորության վրա: Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել:

Ցունամիի սպառնալիք նույնպես չկա: Սակայն, Խաղաղօվկիանոսյան  ցունամիի կանխատեսման կենտրոնի տվյալներով, ստորգետնյա ցնցումները հնարավոր է ափագծի երկայնքով ուժեն ալիքները:

Ղրիմի խորհրդարանը հանրապետության նոր սահմանադրություն է ընդունել

1158-390x290

Ղրիմում ներկա պատգամավորները միաձայն քվեարկել են  հանրապետության նոր սահմանադրության օգտին: Հիմնական օրենքն ուժի մեջ  կմտնի “Կրիմսկիե իզվեստիա” թերթում հրապարակվելուց հետո: Պետխորհրդի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովի խոսքով, դա կարող է տեղի ունենալ շաբաթ, ապրիլի 12-ին:

Նոր փաստաթղթի համաձայն, Ղրիմի Հանրապետությունն իրավական ու դեմոկրատական պետություն է ՌԴ կազմում ու նրա անբաժանելի տարածքային մասն է կազմում: Ղրիմի Հանրապետության ու ՌԴ հարաբերությունները կորոշվեն պայմանագրով:

Նոր Սահմանադրությունը ենթադրում է  Ղրիմի խորհրդարանի պատգամավորների թվի կրճատում քառորդ մասիով` 100-ից կմնան  75-ը: Սակայն այդ նորմը կսկսի գործել Ղրիմի Պետական խորհրդի ընտրություններից հետո, որոնք, հնարավոր է, անցկացվեն այս տարվա սեպտեմբերին:

Հիմա Ղրիմի պետխորհուրդը պետք է շուրջ 300 օրենք ընդունի, որպեսզի կարգավորի հանրապետության կյանքի ոլորտները` նոր սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո: Այդ օրենքներից է ընտրությունների մասին օրենքը, Ղրիմի հանրապետության պետխորհրդի մասին օրենքը, Պետխորհրդի պատգամավորի կարգավիճակի մասին օրենքը:

Ավելի վաղ հայտնել էին, որ Ղրիմի Հնարապետությունն ու դաշնային նշանակության Սևաստոպոլ քաղաքը ներառվել են  Ռուսաստանի սահմանադրության մեջ`ՌԴ սուբյեկտների  ցանկի մեջ:

Անկախ

Քրիստոսի ենթադրյալ կնոջ մասին հիշատակող պապիրուսը կեղծ չէ

մագաղաթԳիտնականները հաստատել են, հնագույն պապիրուսը, որը պարունակում Հիսուս Քրիստոսի ենթադրյալ կնոջ մասին հիշատակություն, կեղծ չէ: Այս մասին գրում է RT-ն:

Համաձայն ածխաթղթով կատարված փորձերի արդյունքների` այսպես կոչված  «Հիսուսի կնոջ ավետարանը», որը  հանդիսավոր կերպով հրապարկվել էր ավելի քան մեկ տարի առաջ Հռոմի գագաթնաժողովում կարող էին ստեղծած լինել  դեռևս 700-ականներին« Դա խորտակեց այն հայտարարությունները , թե թղթի կտորը կարող է համեմատաբար վերջերս ատեղծված լինի կեղծարարների կողմից:

Պապիրուսի կտորի վրա կան այսպիսի հատվածներ. «Եվ Հիսուսը ասաց նրանց. Իմ կինը … նա կարող է լինել իմ առաքյալը»: Սա կարող է նշանակել ոչ միայն այն, որ քրիստոնեության հիմնադիրը ամուսնացած է եղել, այլև այն, որ հազար տարի առաջ կնոջ դերը եկեղեցում զգալիորեն տարբերվում էր ժամանակակից պատկերացումներից:

Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Քարեն Լինգը, որը  հայտնաբերել է պապիրուսը, սկզբում կարծում էր, որ այն ստեղծվել է չորրորդ դարում: Թեև վերջին փորձարկումները ցույց տվեցին, որ մագաղաթը մի քանի դարով ավելի նոր է, սակայն դրանք ապացուցեցին նաև, որ այն կեղծ չէ, և չի կարելի կասկածել դրա իսկությանը:

Հինգշաբթի հաղորդվել է, որ պաշտոնական Վատիկանը փաստաթուղթը կեղծ է ճանաչել, սակայն ածխաթթվով կատարված փորձերը ցույց են տալիս, որ պապիրուսում գրելու համար գործածված թանաքը ութերորդ դարից է:

«Ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք առաջ շարժվել փաստաթղթի բնօրինակ կամ կեղծ լինելու հարցի կետից դեպի ավելի կարևոր հարցեր, այն է` ինչո՞ւ է Քրիստոսի ամուսնացած լինելը կամ անգամ ամուսնացած չլինելը այդքան կարևոր: Ինչու են մարդիկ այդպես բուռն կերպով արձագանքում այս հարցին», -ասել է Լինգը The Boston Globe-ին տված հարցազրույցում :

«Երբ ես վերադառնում եմ այդ թղթի կտորին և կարդում եմ հատվածը, թվում է, թե գլխավոր խնդիրը պետք է լինի այն, որ Հիսուսը ընդունում էր` կանայք և մայրերը կարող են լինել առաքյալներ»:

 

Ինչ վերաբերում է այլ գիտնականների, կասկածամիտները դեռևս շարունակում են տարակուսանքներ հայտնել պապիրուսի վերաբերյալ:

«Ոչինչ չի կարող փոխել իմ միտքը,-ասում է Բրաուն համալսարանի եգիպտագետ Լեո Դեփույդը,- դա ոչ միայն կեղծ պապիրուս է, այլև շատ վատ է կեղծված: Կարծում` դա մի գեղեցիկ օր կարող կարող էր գրած լինել ինչ-որ ուսանող: Այն լի է քերականական սխալներով»:

 

Համաձայն Globe-ի` պապիրուսի բնօրինակ լինելու համար արված փորձերը կատարվել են երկու փուլով` Հարվարդի համալսարանում և Արիզոնայի համալսարանում:

 

«Ես դեռ չեմ հայտնաբերել մի ապացույց , որը կվկայեր, որ պապիրուսը կեղծ է, որ այն հնագույն չէ», – հավելել է Նյու Յորքի հին աշխարհը ուսունասիրող պրոֆեսոր  Ռոջեր Բագնալը:

 Անկախ

Դատական համակարգում կընդլայնվի համագործակցությումը Իրանի և Իրաքի միջև

իրան, իրաքԻրանի արդարադատության նախարար Մոսթաֆա Փուր-Մոհամադին Իրաքի արդարադատության նախարար Հասան Շամարի հրավերով գտնվում է Բաղդադում: Արտգործնախարարները հանդիպման ընթացքում ընդգծել են, որ դատական համակարգում անհրաժեշտ է երկու երկրների միջև առավել զարգացնել համագործակցությունը:

Երկու երկրների նախարարները քննարկել են իրավական և դատական համակարգերում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

 Կողմերը ստորագրել են հուշագիր` բանտարկյալների հանձման /էքստրադիցիա/ մասին:

Այս համաձայնությունը հիմք է հանդիսանում, որպեսզ ստեղծվի միացյալ հանձնաժողով: Այն ուսումնասիրելու է բանտարկյալների վիճակը և նախապատրաստրաստելու նրանց հանձնումը: Դրանից հետո բանտարկյալները  ազատազրկման մնացած ժամանակահատվածը կանցկացնեն իրենց երկրում:

Փուր Մոհամդին հանդիպման ընթացքում հայտնել է իր կարծիքը` երկկողմանի համագործակցության ամրապնդման վերաբերյալ և կոչ արել գործընկերոջը զարգացնել նաև տնտեսական, տուրիստական կապերը:

 Ալի Շամարին ողջունել է Իրանի պատրաստակամությունը` աջակցելու Իրաքում կայունության և անվտանգության պահպանման հաստատմանը:

Նախարարը հայտնել է, որ Իրաքի կառավարությունն իր հերթին պատրաստ է աջակցել արդարադատության, տնտեսության, առևտրի և տուրիզմի ոլորտներում երկկողմանի կապերի առաջխաղացմանը:

 Այս մասին հայտնում է իսլամական «ԻՌՆԱ» գործակալությունը:

 Անկախ

Ղրիմի և Սևաստոպոլի հանրապետությունները ընդգրկված են Ռուսաստանի Սահմանադրության մեջ` որեպես ՌԴ նոր սուբյեկտներ

 ղրիմ  ИТАР-ТАСС/-ը հայտնում է, որ Ռուսաստանի Սահմանադրությամբ Ղրիմի Հանրապետությունը և դաշնային նշանակության Սևաստոպոլ քաղաքաը ընդգրկված են ՌԴ սուբյեկտների կազմում: Հիմնական փաստաթղթի /Սահմանադրության/ նոր հրատարակությունը այսօր հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում:

Այս 2 նոր սուբյեկտների կարգավիճակի մասին տեղեկատվությունը տեղ է գտել Ռուսաստանի Սահմանադրության երրրորդ `”Դաշնային կառուցվածքը”գլխում:

Ապրիլի 21-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է դաշնային սահմանադրական օրենք` Ռուսաստանի Դաշնությանը Ղրիմի Հանրապետության միավորման և երկրում երկու նոր սուբյեկտների ձևավորման մասին: Փաստաթուղթն ընդունվել է Պետական Դումայի կողմից մարտի 20-ին և հաջորդ օրն արդեն ստացել Դաշնոթյան խորհրդի հավանությունը: Օրենքի հետ մեկտեղ Պուտինը հաստատել է նաև “Ռուսաստանի Դաշնությանը Ղրիմի Հանրապետության միացման և Ռուսաստանի Դաշնության կազմում երկու նոր սուբյեկտների ձևավորման” մասին պայմանագրի վավերացումը:

“Օրենքում հաշվի են առնված ՌԴ դաշնային կառուցվածքի սկզբուքնները, մարդկանց, քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև ՌԴ-ի սուբյեկտների մեջև պատմական-մշակութային կապերը, սոցիալ-տնտեսական հնարավորությունները”,- ասվում է հուշագրում:

Անկախ

Սիրիայում երկու ադրբեջանցի է սպանվել

ադրբեջանցի Սիրիայում ևս երկու ադրբեջանցու մահվան մասին տեղեկություն է տարածվել, տեղեկացնում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը։

 

Գործակալությանը հաջողվել է պարզել սպանվածների ինքնությունը։ Նրանցից մեկը Իբրահիմ Քերիմով Ասլան օղլուն է (1981թ. ծնված), իսկ մյուսը՝ Սամիր Մագերամով Սադեդին օղլուն (1987թ. ծնված)։ Նրանք երկուսն էլ Գախի շրջանից են:

 

Քերիմովը, որին ճանաչել են որպես մարզիկ, Սիրիա է մեկնել ընտանիքի՝ կնոջ և երեք երեխաների հետ։ Հայտնի չէ՝ արդյոք ողջ են նրանք, թե ոչ։

 

Սիրիայում հակամարտության սկզբից ի վեր Ադրբեջանի բազմաթիվ քաղաքացիներ են մեկնել՝ Սիրիայում Բաշար Ասադի համախոհների ուժերի դեմ մարտերին մասնակցելու նպատակով։ Սպանվել են հարյուրավոր ադրբեջանցիներ։

Ձերբակալել են Հիլարի Քլինթոնի վրա կոշիկ նետած կնոջը,տեսանյութ

1148-390x290

Լաս Վեգասում ձերբակալել են Նյու Յորքում Դեմոկրատական կուսակցությունից սենատոր Հիլարի Քլինթոնի վրա կոշիկ նետած կնոջը:

Միջադեպը կատարվել է Երկրորդային հումքի արդյունաբերական  վերաշրջանառության ինստիտուտի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ, Mandalay Bay հյուրանոց-խաղատանը: Քլինթոնը դուրս է ելել բեմ, որ դասախոսություն կարդա: Մի քանի րոպե անց, նրա վրա կոշիկ են նետել: Սենատորը չի տուժել,նա խույս է տվել թռչող օբյեկտից, ապա կատարվածի առնչությամբ կատակելէ: Կարգազանցը չի բացատրել , թե ինչով էր պայմանավորված իր արարքն ու իր անունը մամուլին չի հայտնել:

ԱՄՆ 42-րդ նախագահի կինը համարվում է երկրի ամենաազդեցիկ «առաջին տիկիններից» մեկը: Հիմա նա ճամփորդում է երկրում ու  վճարովի դասախոսություններ կարդում:

Վերջերս նա հայտնել է, որ  հնարավոր է մասնակցի նախագահական ընտրություներին:

Անկախ

Բերլուսկոնիին ծերանոցում են սպասում

o_928284

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին  դատապարտվել է մեկ տարվա ուղղիչ աշխատանքի` ծերանոցում : Դատավճիռը կայացրել է Իտալիայի հատուկ տրիբունալի հանձնաժողովը ու, ինչպես սպասվում է, դրա մասին կհայտարարվի 5 օրվա ընթացքում:

Նա մեղադրվում է իր «Մեդիասետ» ընկերության ֆինանսական մեքենայությունների համար: Անցած տարի նրան 4 տարվա ազատազրկման դատապարտեցին, հետո այդ ժամկետը կրճատվեց մինչև մեկ տարի ու 2 տարով էլ զրկվեց ղեկավար պաշտոններ զբաղեցնելուց: Բերլուսկոնիին իսկույն սենատից դուրս թողեցին ու զրկեցին ընտրություններին մասնակցությունից: Ճաղերի ետևում նա չհայտնվեց: Բերլուսկոնին 77 տարեկան է: Այդ տարիքում Իտալիայում թեթև զանցանքների համար չեն նստեցնում, սակայն նրանից անձնագիրն են վերցրել ու  արգելվում է հեռանալ Իտալիայից:

Սակայն, նա մնում է «Առաջ, Իտալիա» կուսակցության առաջնորդը: Որպես խորհրդարանական խոշոր ֆրակցիայի ղեկավար, նա սահմանադրական բարեփոխումներում, որոնք նախատեսվում են ներկայիս վարչապետ Մատեո Ռենցիի կողմից, առանցքային դեր ունի:

Անկախ

Ֆրանսիան վաճառում է իր սեփականությունը Նյու Յորքում

o_925032

Ֆրանսիայի կառավարությունը մտադիր է կրճատել իր ծախսերը ու այդ նպատակով վճռել է Նյու Յորքի Պարկ-ավենյուում գտնվող ՄԱԿ-ին առընթեր մշտական ներկայացուցչությանը պատկանող  սեփականությունը վաճառել: Երկմակարդակ 18-սենյականոց բնակարանը, որտեղ ժամանակին ապրել էր ԱՄՆ առաջին տիկին Ժակլին Քենեդին ու ամերիկյան ֆինանսիստ Ջոն Ռոքֆելլեր-կրտսերը, վաճառվում է 48 մլն դոլարով:

5 բուխարիով ու առանձին` 2 հարկը միավորող վերելակը Հինգերորդ հանրապետության խնայման «զոհերից» մեկն է:

Վաճառքի է հանվել նաև հանրահայտ` Հինգերորդ ավենյուում գտնվող 8-հարկանի շենքը, որտեղ ապրում են ֆրանսիացի դիվանագետները: Կառավարությունը հույս ունի դրանից 32,5 մլն դոլար ստանալ: Խոսակցություններ դրա մասին շրջանառվում էին դեռևս անցած տարվա աշնանից:  Ավելի վաղ  Ֆրանսիայի նոր վարչապետ Մանուել Վալսը ներկայացրել էր ծախսերի կրճատման մեծ ծրագիր` նպատակաուղղված երկրի բյուջեում ստեղծված դեֆիցիտը լրացնելուն:

 Անկախ

Նիկարագուայում ու Չիլիում 6,2 մագնիտուդով երկրաշարժ է եղել

1147-390x290

Նիկարագուայի ու Չիլիի խաղաղօվկիանոսյան ափին 6,2 մագնիտուդով երկրաշարժեր են եղել:

Նիկարագուայի տարածքային հետազոտությունների ինստիտուտի տվյալներով, ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը Մատեարեից 9 կմ հյուսիս-արևմուտք, Ապոյեկե հրաբխի մոտ, իսկ օջախը 10 կմ խորության վրա է եղել:

Ստորգետնյա ցնցումները զգացվել են Մանագուա մայրաաղաքում: Այնտեղ նույնիսկ հոսանքամատակարարման խանգարումներ են եղել: Դեռևս տեղեկություններ չկան տուժածների ու ավերածությունների մասին:

Իսկ Չիլիի հյուսիսում կատարված 6,2 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Խաղաղ օվկիանոսում, Իկիկե նավահանգստային խոշոր քաղաքից 78 կմ հարավ-արևմուտք: Օջախը  17 կմ խորության վրա է եղել: Ցունամիի վտանգի ու զոհերի մասին տեղեկություններ չկան:

Անկախ

 

 

Օրացույցի այս օրը

1007

Այսօր Ֆաշիստական համակենտրոնացման ճամբարներից կալանավորների ազատագրման միջազգային օրն է:

Համակենտրոնացման ճամբարներն այն վայրերն են, ուր տեղավորում են քաղաքական, կրոնական, սոցիալական ռասայական ու այլ հատկանիշներով կալանավորների: Դրանք լայն տարածում ստացան Երկրորդ աշխարհամարտի տարիներին ու տեղակայված էին  ֆաշիստական Գերմանիայում ու նրա օկուպացրած տարածքներում:

1933-ի մարտի 22-ին Դահաուում սկսեց գործել առաջին համակենտրոնացման ճամբարը նացիստական Գերմանիայում, իսկ հետագա տարիներին ֆաշիստները ստեղծեցին այդ ճամբարների հսկայական ցանց` դրանք վերածելով միլիոնավոր մարդկանց սիստեմատիկ սպանություների վայրի:

Գերմանիայի օկուպացրած տարածքներում գործում էր նման 14 հազար ճամբար: Էսէսականների խոսքով, կալանավորը, որի  ճամբարում մեկ տարուց էլ քիչ էր  ապրում, նացիստներին գրեթե մեկուկես հազար ռեյխսմարկ մաքուր եկամուտ էր բերում:

Երկրորդ համաշխարհայինի ժամանակ մահվան ճամբարներով անցավ 18 մլն մարդ,.նրանցից 5մլն-ը` Սովետական Միությունից:

1945-ի ապրիլի 11-ին Բուխենվալդի կալանավորները ինտերնացիոնալ ապստամբություն բարձրացրին հիտլերականների դեմ ու ազատվեցին:

Այդ մարդկանց կենսագրությունն արիության դասեր են նոր սերնդի համար: Այսօր, աշխարհի շատ երկրներում տարբեր միջոցառումներ են անցկացվում, հանդիպումներ են տեղի ունենում նախկին կալանավորների հետ, հիշատակում են զոհվածներին:

Անկախ

Աշխարհի շուրջ ճամփորդող օդաչուին ձերբակալել են Իդոնեզիայում

շվեցարացիՇվեյցարացի նախկին օդաչուն, որը իր կառուցած ինքնաթիռով շուրջերկրյա ճանապարհորդություն էր կատարում, ձերբակալվել է Ինդոնեզիայի օդային տարածք մուտք գործելու համար:

Swiss pensioner- flying around the world1Այօր 65-ամյա Հեյնց Պեիեռին ինդոնեզական կործանիչ ինքնաթիռները ստիպել էին վայրէջք կատարել, իսկ իջնելուց հետո նրան շրջապատել էին զինված զինվորներ և ձերբակալել:

Պեիեռը իր բլոգում գրել էր, որ պատրաստվում է ճանապարհորդել Շրի Լանկայից Ֆիլիպիններ և չէր պատրաստվում վայրէջք կատարել Ինդոնեզիայում:

Պեիեռեն իր ճանապարհորդությունը սկսել էր 2012թ-ի փետրվարին՝ իր կառուցած ինքնաթիռով թռչելով Բելիզ:

Այդ ժամանակից ի վեր նա գրեթե առանց կանգ առնելու ճամփորդել էր երկու տարի՝ անցնելով վեց մայրցամաքներով՝ ներառյալ Անտարկտիդան և անցնելով շուրջ 30 երկրներ, կանգ առնելով ավելի քան 100 քաղաքներում:

 Անկախ