Էրդողանը ծիծաղեցրել է G20-ի առաջնորդներին

2Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում տեղի ունեցած G20-ի գագաթաժողովի ժամանակ մասնակից պետությունների առաջնորդները հավաքվել են Կոնստանտինովսկի պալատի դիմաց, որպեսզի համատեղ լուսանկարվեն: Այդ պահին բոլորի ուշադրությունը գրավել է այն հանգամանքը, որ Թուքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը գետնից վերցրել է ընկած թուրքական դրոշը և գրպանը դրել: «Ռադիկալը» գրում է, որ Էրդողանի այս արարքը ծիծաղ է առաջացրել գագաթաժողովի մասնակից առաջնորդների մոտ:

Մոսկվան նշում է Քաղաքի օրը

o_821154Սեպտեմբերի 7-ին Մոսկվան նշում է իր 866-ամյակն ու Քաղաքի օրը.1147-ով է թվագրված Մոսկվայի մասին առաջին հիշատակությունը, որտեղ իշխան Յուրի Դոլգորուկին ընդունել է իր բարեկամներին ու դաշնակիցներին` իշխան Սվյատոսլավի գլխավորությամբ: Ներկայիս Մոսկվան տարածվել է 255 հազար հա տարածքի վրա, բաժանված է 12 վարչական մարզերի ու 125 շրջանների: Անցած տարվա հուլիսից մայրաքաղաքին նոր տարածքներ են միացել, որտեղ ձևավորվել են նոր 2 վարչական մարզեր` 21 ավանով: Դրա շնորհիվ, քաղաքի տարածքը գրեթե երկուսուկես անգամ մեծացել է:

Քաղաքի օրվա հանդիսավոր բացումը կսկսվի կեսօրին, Կարմիր հրապարակում:

Իռլանդացին բողոքում է 14-ամսյա զկրտոցից

pic_fbde8e5c81dcaa473264de5b2c61ebc9Իռլանդիայի 37-ամյա բնակիչ Դենիել Քլևինը պատմել է, որ մեկ տարուց ավելի է, ինչ տանջվում է զկրտոցից:

2012-ի հուլիսին նա հերթական երեկույթից հետո արթնացել է քնից  ու սկսել զկրտալ: Այդ օրվանից սկսած, նա զկրտում է յուրաքանչյուր 7 վայրկյանը մեկ: Զկրտոցը չի դադարում նույնիսկ գիշերը, երբ նա քնում է, այն էլ` հարևան սենյակում, որ չարթնացնի կնոջը:

“Պատկերացում անգամ չունեմ, թե ինչից դա սկսվեց: Այո, ես այդ օրը խմել եմ ավելի, քան սովորաբար, սակայն ոչ մի անսովոր ըմպելիք չեմ օգտագործել: Երբեմն պատահում է, որ չեմ կարողանում շնչել ստոծանուս կծկումների պատճառով”:

Տղամարդը եղել է ամենուր, տարատեսակ հետազոտություններ անցել, նրան տարբեր միջոցներ են  նշանակակել, խորհուրդ տվել փոխել սննդակարգը: Սակայն թվարկված միջոցներից և ոչ մեկը չի օգնել: Բժիշկները դժվարանում են հասկանալ տարօրինակ զկրտոցի պատճառը: Հիմա տղամարդը սպասում է  հերթական  МРТ հետազոտության, պարզելու, թե տարօրինակ վիճակն արդյոք գլխուղեղի ուռուցքի հետևանք է, թե ոչ:

“Մենք հուսահատված ենք, քանի որ զկրտոցը սպանում է մեր կյանքը”,-ասում է կինը:

2007- ձմռանն անդադար զկրտոցի դեպք է գրանցվել. 15-ամյա ամերիկուհի Ջենիֆեր Մին զկրտում էր րոպեում 50 անգամ` 37 օր շարունակ: Եվս մի նոպա էլ նա ունեցել է մարտ ամսին

Հայաստանում ՌԴ դեսպանության հայտարարությունը Սիրիայի նկատմամբ ԱՄՆ ագրեսիայի հնարավորության կապակցությամբ

russian-embassy1Վաշինգտոնի կողմից ծրագրվող ռազմական գործողությունը Սիրիայի նկատմամբ, շրջանցելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, միջազգային իրավունքի հիմնարար նորմերի և ՄԱԿ-ի կանոնադրության կոպտագույն խախտում կլինի: Սիրիայում ուժի հնարավոր կիրառումը կհանգեցնի կործանարար հետևանքների թեʹ այդ երկրի, թեʹ տարածաշրջանային մասշտաբով, կակտիվանա արմատական ահաբեկչական խմբավորումների գործունեությունը, անխուսափելի կլինի Սիրիայի ներսում և հարևան երկրներում մարդասիրական աղետի սաստկացումը:

ԱՄՆ-ի կոմից ռազմական ուժի հնարավոր օգտագործումը Դամասկոսի դեմ հիմնովին հակասում է ռուս-ամերիկյան համաձայնություններին Ժնևում Սիրաիյի հարցով միջազգային խորհրդաժողովի անցկացման  նախապատրաստման համար ջանքերի ակտիվացման վերաբերյալ:

Սիրիայի դեմ ամերիկացիների կողմից պատրաստվող ռազմական գործողության կապակցությամբ Ռուսաստանի գնահատականները տրված են ս.թ. օգոստոսի 31-ին Վլադիվոստոկում լրագրողների հարցերին ՌԴ նախագահ Վ.Վ. Պուտինի տված պատասխաններում և Ռուսաստանի ղեկավարի` Առաջին ալիքին և «Ասոշիեյթեդ պրեսս» գործակալությանը ս.թ. սեպտեմբերի 4-ին տված հարցազրույցում:

Կոմսոմոլսկում ջրի մակարդակը բարձրացել է 1,5 մետրով

iԱմուրի Կոմսոմոլսկում, այսօր առավոտյան   ամբարտակը քանդվել է ու ջրի մակարդակը բարձրացել 1,5 մ:  Պատահարի վայրից տարհանվել  են երեխաները, մեծերի տարհանումը դեռևս շարունակվում է :

Ջրի մակարդակը Մենդելեև ավանում մեկուկես մետր է բարձրացել: Ջրասույզ է 300 տուն, որոնցում ավելի քան 900 մարդ էր բնակվում: Տուժածներին առաջարկում են տեղափոխել տեղի դպրոցի շենք:

Ողջ աշխարհի հավատացյալները այսօր կաղոթեն Սիրիայի համար

o_797263Վատիկանում այսօր, սեպտեմբերի 7-ին կաղոթեն Սիրիայի խաղաղության համար: Այդ նպատակով տասնյակ հազարավոր հավատացյալներ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կոչով կհավաքվեն  Սբ Պետրոսի հրապարակում:

Պոնտիֆիկոսի դիմումը հնչել էր դեռևս անցյալ շաբաթ, նրա ավանդական “Անգելուս” (Երկնային հրեշտակ) քարոզի ժամանակ, որը վերաբերում էր Սիրիայի հակամարտության կարգավորմանը, խաղաղությանը` Մերձավոր Արևելքում ու ողջ աշխարհում:

Աղոթքը կսկսվի տեղական ժամանակով 19:00-ին ու կտևի 4 ժամ: Պատարագի ժամանակ կընթերցվեն նաև անձամբ պոնտիֆիկոսի գրած աղոթքները: Հռոմի իշխանությունները անվտանգության հատուկ միջոցառումներ կձեռնարկեն:

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է անում դադարեցնել բռնությունը Սիրիայում: Պետերբուրգում “Մեծ քսանյակի” գագաթնաժողովի բացմանը պոնտիֆիկոսը նամակ է ուղարկել ՌԴ նախագահ Պուտինին ու աշխարհի բոլոր առաջնորդներին` ռազմական միջամտությունն ու արյունահեղությունը բազմաչարչար այդ երկրում  թույլ չտալու խնդրանքով:

Քիմիական հարձակումը գրոհայինների սադրանքն է.ապացուցել է սիրիական վանքի մայրապետը

o_821072Ռուսաստանի ԱԳՆ կոչ է անում համաշխարհային ընկերակցությանը, այդ թվում նաև արևմուտքի երկրներին, լսել, թե ինչ են ասում ականատեսները Սիրիայի ողբերգական իրադարձությունների մասին: Օրինակ` Կառա քաղաքի վանքի մայրապետը: Կինն ուսումնասիրել է բազում նյութեր քիմիական գրոհի վերաբերյալ: Ու որոշել է կիսվել իր եզրակացությունով ԶԼՄ-ների հետ:

Ագնես Մարիամ Աս-Սալիբը 42 տարեկան է, նա ծնվել է Լիբանանում, սակայն հոգևոր աստիճան ստանալուց ու կարմելիտների միաբանություն ընդունվելուց հետո Սիրիա է տեղափոխվել: Նա հաճախ է հարցազրույց տալիս լրագրողներին: Երբ ողջ աշխարհը Դամասկոսում քիմիական զենքի կիրառման մասին տենդով էր բռնված, նա իր իրավունքը համարեց խախտել լռությունը: Այդ դեպքերի մասին նա գիտի ավելին, քան շատ-շատերը: Russia Today հեռուստաալիքի թղթակցին   նա որոշել է պատմել ճշմարտությունը:

“Մեկ  շաբաթից ավելի, ավելի ստույգ` օգոստոսի 22-ից ես ուոսումնասիրում եմ բոլոր նյութերը, որ վերաբերում են այդ թեմային: Ես ապացույցներ ունեմ: Ես կհրապարակեմ իմ զեկույցը, որ բոլոր  նյութերը միտումնավոր սարքված են: Գլխավոր ապացույցն այն է, որ Reuter-ը սկսել է այդ “փաստաթղթերը” հեռարձակել առավոտյան 6:05-ից: Ասում են, որ քիմիական հարձակումը կատարվել է առավոտյան ժամը 3-5 հատվածում, Գուտայի մոտ: Ինչպես կարելի է 3 ժամից պակաս հատվածում 10 նկարահանած նյութ ունենալ, հավաքել 200 երեխա ու ավելի քան 300 երիտասարդի, տեղավորել նրանց ինչ որ տեղում ու առաջին օգնություն ցուցաբերել և նկարահանել նրանց ու նույնիսկ հարցազրույց ունենալ”:

o_814401Բացի այդ նա հարց է տալիս, եթե զոհերի մեծամասնությունը երեխաներ են, ապա որտե՞ ղ են նրանց ծնողները: Հիշողության մեջ արթնանում են արաբական հանրապետության հյուսիսում գտնվող  ալավիթական գյուղերի բնակիչների պատմությունները: Նրանք պատմել են, որ ամիսներ առաջ իրենց մանկահասակ երեխաներին` աղջիկներին ու տղաներին առևանգել են գրոհայինները: Ի՞նչ է նրանց հետ կատարվել` մինչ օրս անհայտ է: Ագնեսը նաև տեղեկություն ունի գրոհայինների` Լաթաքիայի վրա կատարված հարձակման մասին: Նրա խոսքով,  հարյուրավոր մարդիկ են կոտորածի զոհ դարձել:

“Ես առաջին հերթին ցանկանում եմ հարց տալ.ինչպե՞ս միջազգային խմբակցությունը կարող է  անտեսել զանգվածային սպանությունը, որ տեղի ունեցավ Լաթաքիայիշրջանում, Նախասահմանման գիշերը, օգոստոսի 4-5-ին: Այն ժամանակ զոհվեց ավելի քան 500 մարդ, այդ թվում` երեխաներ, կանայք ու ծերունիներ: Բոլորը մորթվել էին: Այնտեղ սարսափելի գազանություններ են եղել:

Ռուսական ԶԼՄ -ներում տեղեկություն կա, որ մայրապետը տեսանյութ է տրամադրել, թե ինչպե՞ս են ծայրահեղականները մարդուն  սողոցելով անդամահատում:

Բոլոր նյութերը Ագնես Ալ-Սալիբը մտադիր է հանձնել Սիրիայում մարդու իրավունքների խախտման հետաքննություն կատարող անկախ հանձնաժողովին: Իսկ Ռուսաստանի արտաքին քաղաքականության վարչությունում կոչ են անում հնարավորինս լուրջ վերաբերվել իրական ականատեսների ցուցմունքներին:

Անջելինա Ջոլին կպարգևատրվի ակադեմիայի մարդասիրական մրցանակով

angelina-jolieԿինեմատոգրաֆիայի արվեստի և գիտությունների ակադեմիայի ղեկավարների խորհուրդը նոկեմբերի 16-ին ակադեմիայի ամենամյա 5-րդ մրցանակաբաշխության ժամանակ Անջելինա Ջոլիին կպարգևատրի Ժան Հերշլոտի անվան մարդասիրական մրցանակով:

Մարդասիրկան մրցանակով պարգևատրվում է կինեմատոգրաֆիայի մեջ գտնվող այն անձը, որը ինդուստրիայի մեջ ներդրում է ունեցել:

Ջոլին Tweeter-ի իր էջում գրել է, որ ինքը շատ հպարտ է այս տարի օսկարի և ակադեմիայի մրցանակներով պարգևատրվելու համար:

Ակադեմիայի նախագահ Շերիլ Բուն Այզեկսը այս տարվա մրցանակակիրների վերաբերյալ իր հայատարարության մեջ նշել է, որ ղեկավարների խորհուրդը իր հարգանքն է արտահայտում այն անձանց նկատմամբ, ովքեր իրենք իրենց համապատասխան մասնագիտական դաշտում անգնահատելի օժանդակություն են կատարել կինեմատոգրաֆիայի համար, և իրենք չափազանց ուրախ են այս տարվա դապնեկիրների համար:

 

 

Պապը զանգահարել է հղի կնոջը և հայտնել, որ ինքը անձամբ կնքի երեխային

Anna RomanoՊապ Ֆրանցիսկը զանգահարել է մի կնոջ, որպեսզի նրան հայտնի, որ ինքը անձամբ կկնքի նրա չծնված երեխային, քանի որ նա հրաժարվել էր ընդհատել հղիությունը:

Խանութի աշխատակից 35-ամյա Աննա Ռոմանոն արձակուրդի մեջ է եղել, երբ պապը զանգահարել է նրան:

Ֆլորենցիայի մոտակայքում գտնվող Արեզո քաղաքի բնակիչ Աննան պապ Ֆրանցիսկին այս ամռան սկզբին նամակ էր ուղարկել, որտեղ նկարագրել էր, թե ինչպես է ինքը հղիացել մի տղամարդուց՝ չիմանալով, որ նա ամուսնացած է և երեխա ունի, իսկ տղամարդը նրանից պահանջել էր ընդհատել հղիությունը:

Նա նաև նշել էր, որ ինքը տղամարդուն տեղեկացրել է, որ ինքը հղիությունը երբեք չի ընդհատի:

Նա հայտնել էր, որ ինքը շատ հուսահատ վիճակում է և պապ Ֆրանցիսկին գրում է, քանի որ ոչ ոք չունի ու բոլորից մերժված է:

Կինը ավելացնում է, որ հեռախոսազրույցի ընթացքում պապը նրան հայտնել է, որ երեխան աստծո պարգևն է և ինքը երբեք միայնակ չի լինի:

Pope FrancisՊապը կնոջը խորհուրդ էր տվել ուժեղ լինել իր երեխայի համար, և երբ կինը ասել էր, որ ինքը ցանկանում է կնքել երեխային, պապը պատասխանել էր, որ ինքը անձամբ կկնքի նրան:

Կինը հայտնում է, որ ինքը դեռևս երեխայի սեռը չգիտի, բայց եթե նա տղա լինի, ապա նրա անունը անպայման Ֆրանցիսկ է դնելու:

Վատիկանի ներկայացուցչի խոսքով, իրենք տեղյակ չեն այդ զանգի մասին, սակայն իրենք ոչինչ չէին իմացել նաև նախկին մյուս զանգերի մասին, քանի որ պապը իրենց չի տեղեկացնում դրանց մասին, իսկ իրենք հետագայում են իմանում դրանց մասին:

 

Հիտլերի թիկնապահը, որը առաջիններից մեկն է ֆյուրերին մահացած գտել, մահացել է 96 տարեկանում

Rochus Misch196 տարեկան հասակում մահացել է Ադոլֆ Հիտլերի թիկնապահը:

Ռոխուս Միշը Երկրորդ համաշխարհային պատերազմի հինգ տարիների ընթացքում նացիստների առաջնորդի կողքին է եղել:

Ենթադրաբար նա մահացել է հինգշաբթի օրը կարճատև հիվանդությունից հետո: 1940-ականների ընթացքում Միշը Հիտլերի հետ միասին բունկերից բունկեր է տեղափոխվել:

1945թ-ի հունվարի 16-ին Գերմանիայի պարտությունից հետո Միշը և Հիտլերի անձնակազմի մյուս անդամները տեղափոխվել են Բեռլինի Ֆյուրերբունկեր:

Նրան հրամայված էր մինչև պատերազմի ավարտը ոչ մի դեպքում բունկերից չբացակայել: Նա ապահովում էր բունկերի ուղիղ կապը արտաքին աշխարհի հետ:

Rochus MischԵրբ Հիտլերը ինքնասպան եղավ 1945թ-ի ապրիլի 30-ին, նա առաջիններից մեկն էր, որ հայտնաբերեց առաջնորդի մարմինը:

Այնուհետև նա փախել էր բունկերից, սակայն ռուսական կարմիր բանակը բռնել էր նրան: Նա ազատ էր արձակվել 1954թ-ին և մինչև մահանալը բնակվել Բեռլինում` բունկերից երեք կիլոմետր հեռավորության վրա:

Նա մի քանի անգամ հարցազրույցներ է տվել Հիտլերի մասին:

2005թ-ին Associated Press-ին տված հարցազրույցում Միշը հայտնել էր, որ Հիտլերը, որին նա բոս էր անվանում շատ սովորական մարդ է եղել:

«Նա կոպիտ չէր: Նա հրեշ չէր: Նա գերմարդ չէր» ասել էր Միշը:

Նա Berliner Kurier թերթին հայտնել էր, որ ինքը իր տարիքի պատճառով ի վիճակի չէ պատասխանել իր ստորագրությունը խնդրող բոլոր նամակներին, որ անըդհատ ստանում է երկրպագուներից:

Նա հայտնում էր, որ նամակներ է ստանում Կորեայից, Նոկսվիլից, Թենեսիից, Ֆինլանդիայից և Իսլանդիայից, որոնց մեջ իր հասցեին  ոչ մի վատ բան գրված չի եղել:

 

Հայաստանը չունի անկախ քաղաքականությունը. ադրբեջանցի պատգամավոր

gurbanli«Yeni Azerbaycan» կուսակցության փոխքարտուղար, մեջլիսի պատգամավոր Մուբարիս Գուրբանլըն, խոսելով «Trend» գործակալության թղթակցի հետ, նշել է, որ Հայաստանի մուտքը Մաքսային միություն ցույց է տալիս, որ այդ երկրի ներքին և արտաքին քաղաքականությունը անկախ չէ և ամբողջությամբ գտնվում է երրորդ երկրի հսկողության տակ: Պատգամավորը ասել է, որ նման քայլով փակելով Հայաստանի ճանապարհը դեպի Եվրամիության ասոցացված անդամություն, ամենամեծ վնասը հասցվելու է հենց Հայաստանին: «Հայաստանի տնտեսությունը անկում է ապրում, իսկ այս պայմաններում նրա համագործակցությունը ԵՄ-ի հետ կդադարի»,-նշել է Գուրբանլըն:

Ադրբեջանցի պատգամավորը գտնում է, որ Հայաստանը իր այս քայլով մեծ վնաս է կրելու, քանիզի ակնհայտ է, որ մտնելով Մաքսային միություն, Հայաստանը կզրկվի եվրոպական մի շարք ծրագրերից և Եվրոպայի կողմից հատկացվող օգնությունից:

 

Օբաման համբուրել է Բրազիլիայի նախագահին

obamaՌուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում տեղի ունեցած G20-ի գագաթաժողովի մասնակից պետությունների ղեկավարների ավանդական դարձած լուսանկարի ժամանակ հետաքրքիր միջադեպ է եղել: Օբաման շատ անկեղծ է ողջունել Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆին՝ համբուրելով նրան: Այդ պահին լրագրողների ուշադրությունից չի վրիպել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայացքը՝ ուղղված համբուրվող նախագահներին:

Այն բանից հետո, ինչ ԱՄՆ-ի Ազգային անվտանգությունը ներթափանցել էր նախագահ Ռուսեֆի էլեկտրոնային փոստ, երկու երկրների հարաբերությունները լարվել էին: Սակայն թուրքական «Ռադիկալը» հաղորդում է, որ G20-ի ժամանակ իր ելույթում Ռուսեֆը նշել է, թե Օբաման ընդունել է իրենց մեղքը և հոկտեմբերին Վաշինգտոն նախատեսվող այցը, որը չեղյալ էր հայտարարվել, կվերանայի:

Գեղեցկությունը զոհեր է պահանջում

00«Elizabeth Arden» բրենդի աջակցությամբ անցկացված հարցումն օգնեց որոշելու, թե գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն  ինչն են պատրաստ զոհաբերել ժամանակը հետ վերադարձնելու , նախկին երիտասարդությունն ու գեղեցկությունը վերականգնելու համար:

Հարցման արդյունքների համաձայն, կանանց 76%-ը պատրաստ է ծայրահեղ գործողությունների դիմել  դեմքին ու մարմին երբեմնի տեսքը վերադարձնելու համար:21%-ը հայտնել է, որ պատրաստ է նույնիսկ մեկ տարի հրաժարվել սեքսուալ հաճույքներից: Եվս 19%-ը խոստովանել է,որ հանուն երիտասարդացման պատրաստ է նույնիսկ մեկ տարի բջջայինից  հրաժարվել: 17%-ը համաձայն է աշխատել առանց հանգստյան օրերի:

45%-ի համար օրգանիզմի գեղեցիկ ու բնական ծերացումն ավելի կարևոր  համարվում, քան դրամական միջոցների կուտակումն ու անհոգ ծերությունը:

Հրապարակվել է 79 մարդու մահվան պատճառ դարձած մեքենավարի զրույցի ձայնագրությունը

22Համացանցում հայտնվել է Իսպանիայում դաժան վթարի ենթարկված  գնացքի մեքենավարի ու դիսպետչերի  հեռախոսազրույցի ձայնագրությունը: Այն ժամանակ մեքենավար Ֆրանսիսկո Ամոյի մեղքով զոհվեց 79 մարդ: Իսպանական թերթի կայքում հայտնվել է այդ հեռախոսազրույցի ձայնագրությունը: Այն տեղի է ունեցել վթարից մի քանի րոպե անց: Զրույցի ժամանակ Խոսե Գարսոն Ամոն լրիվ ընդունում է իր մեղքը: Նա ցավով ասում է, որ գնացքը ժամում 190կմ/ժամ արագությամբ է վարել:

Նա ասել է, որ միշտ էլ վախեցել է չարաբաստիկ “անմարդկային վտանգավոր”  ոլորանից: Թե ինչու է նա , իմանալով   այդ դժվարության մասին, գերազանցել արագությունը, մնում է անհասկանալի:

”Խեղճ-խեղճ ուղևորներ, ես հույս ունեմ, որ նրանցից ոչ ոք չի զոհվել”,-ասում է նա հեռախոսազրույցում:

Ամոյին ներկայացվել  է հանցավոր անփութության ու 79 մարդու չկանխամտածված սպանության մեղադրանք: Ներկայում նա գրավադրույքի դիմաց ազատ է արձակվել ու գտնվում է իշխանությունների հսկողության տակ:

Մադոննան ԱՄՆ-ից պահանջում է չհարձակվել Սիրիայի վրա

55555Մադոննան դիմել ԱՄՆ իշխանություններին Սիրիայում ռազմական օպերացիա չձեռնարկելու կոչով:

Աստղն իր կոչով  լուսանկարը տեղադրել է  սոցցանցում: Մադոննան իր ձեռքով գրել է. ” ԱՄՆ, հանուն մարդկության բարեկեցության մի խառնվիր  Սիրիայի գործերին ”:

11 ժամում լուսանկարը գնահատել է  27 հազար մարդ: Շուրջ 1000 օգտատեր էլ մեկնաբանություններ է թողել:

Մադոննան բազմիցս է հանդես եկել քաղաքական արտահայտություններով: Ավելի վաղ նա հանդես է եկել Իրաքից զորքերը դուրս բերելու կոչով:

Գերմանիայում թուրքերին հատուկ պահպանակներ են բաժանվել

germany  Գերմանիայի Ազգային-դեմոկրատական կուսակցության երիտասարդական թևը պահպանակներ է բաժանել գերմանաբնակ թուրքերին, մյուս օտարերկրացիներին և խտրականության դեմ հանդես եկող գերմանացիներին: Ինչպես հաղորդում է «Habertürk»-ը, պահպանակների համար հատուկ տուփեր են պատրաստվել, որոնց վրա գրվել է՝ «Օտարերկրացիների և ընտրյալ գերմանացիների համար»: Նեոֆաշիստները այս ակցիայով նպատակ ունեն կանխելու օտարերկրացիների ծնելիության մակարդակի աճը:

Կուսակցության երիտասարդական թևի առաջնորդ Անդի Քնապը հայտնել է, թե որն է իրենց նշանաբանը՝ «Օտարնե՛ր, ինքներդ ձեզ մի՛ շատացրեք»: Այս նախաձեռնությունը մեծ դժգոհություն է առաջացրել և՛ գերմանացիների, և՛ գերմանաբնակ փախստականների մոտ: Գերմանիայում ֆաշիստական վարչակարգի իշխանության տարիներին համակենտրոնացման ճամբարներում հղի կանանց բռնի վիժեցնում էին, որի հետևանքով նրանց մեծ մասը մահանում էր:

Իսլանդիայի վարչապետը Օբամայի հետ հանդիպմանը տարբեր կոշիկներով է եկել

varchapet   Իսլանդիայի վարչապետ Սիգմունդուր Դեյվիդ Գունլաուգսոնը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի  հետ  հանդիպմանը  Ստոքհոլմում եկել է երկու տարբեր կոշիկ հագած: Վարչապետը կոստյումով է եղել, աջ ոտքին սովորական կոշիկ է հագել, իսկ ձախ ոտքին՝ սպորտային:

koshik  Ինչպես հաղորդում է թուրքական «Ռադիկալը»,  այս միջադեպը չի վրիպել լրագրողների ուշադրությունից: Տեսնելով, որ տեղի ունեցածը սոցիալական մեդիայում լայն քննարկման առարկա է դարձել, Իսլանդիայի վարչապետի ծառայության ներկայացուցիչները ստիպված են եղել պարզաբանում տալ: «Վարչապետ Գունլաուգսոնի ձախ ոտքի վրա վիրուսի հետևանքով վերք է առաջացել, այս պատճառով էլ նա ստիպված էր սպորտային կոշիկ կրել: Նման հանդիպման կանոնները հայտնի են` պետք չէ մարզակոշիկ հագնել: Սակայն իրավիճակը ներկայացնելուց հետո մյուս առաջնորդները ըմբռնումով մոտեցան հարցին»,-ասված է պաշտոնական հայտարարության մեջ:

Ռուս հայտնի մոդելին սպանել է ամուսինը

rus-modeli Ռուս հայտնի մոդել Յուլյա Լոշագինայի դիակը գտնվել է Ուրալյան լեռների անդատներում՝ ամբողջովին մերկ, կոտրված պարանոցով և այրված դեմքով: Այս մասին հայտնում է թուրքական «Haberler»-ը՝ վկայակոչելով ռուսական լրատվամիջոցները: Մահացածի ինքնությունը պարզելուց հետո ձերբակալվել է նրա ամուսինը՝ լուսանկարիչ Դմիդրի Լոշագինը: Համապատասխան ստուգումներից հետո կասկածյալի մոտ ՄԻԱՎ-ի վարակ է հայտնաբերվել:

Պարզվել է, որ Յուլյան ՁԻԱՀ-ով հիվանդ է եղել: Դմիդրին, իմանալով այդ մասին, սկսել է կարծել, թե կինը իրեն էլ է վարակել: Վախից խելագարության հասած Դմիտրին սպանել է երիտասարդ կնոջն ու նետել անտառում: Ռուսաստանի Պերվոուրալսկ քաղաքում տեղի ունեցած դատական լսման ժամանակ Դմիտրին ասել է, որ սիրում էր կնոջը և հերքել է իրեն առաջադրված մեղադրանքները:

Եգիպտոսում արգելվել է «Մուսուլման եղբայրների» գործունեությունը

Muslim_Brotherhood Այսօր Եգիպտոսի կառավարությունը որոշում է ընդունել երկրում արգելելու «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության գործունեությունը: Այս մասին հաղորդում է «Al-Akbar» թերթը: Այնուհանդերձ եգիպտական կառավարությունը այս կապակցությամբ դեռևս պաշտոնական հայտարարություն չի արել:

«Մուսուլման եղբայրներ» շարժման անդամների ձերբակալությունները սկսվեցին այն բանից հետո, երբ ռազմական հեղաշրջման հետևանքով իշխանազրկվեց նախագահ Մուհամեդ Մուրսին: Վերջինս, ինչպես նաև շարժման անդամները, հայտնվեցին Կահիրեի բանտում: Մուրսին մեղադրվում է «Համաս» շարժման հետ համագործակցելու մեջ:

Բռնության զոհին ցանկանում են ամուսնացնել բռնարարի որդու հետ

ol300137845094040-ամյա տղամարդու կողմից սեքսուալ բռնության  զոհ դարձած 6-ամյա աղջկան ցանկանում են  ստիպողաբար կնության  տալ այդ մարդու որդուն:

Հնդկական Քեշավպուրա գյուղից հասած տեղեկությունների համաձայն, աղջկա ծնողները դեպքից հետո դիմել են ոչ թե օրենքի պահապաններին, այլ գյուղի ավագներին, որոնք էլ խորհրդակցելով  որոշեցին, որ աղջկա  ու նրա ընտանիքի պատիվը փրկված կլինի միայն  այն դեպում, եթե երեխային ամուսնացնեն բռանաբարությունը կատարողի 8-ամյա որդու հետ: Բարբեախտաբար, փոքրիկներն ու նրանց ծնողները հրաժարվեցին ենթարկվել ավագանու որոշմանը, դրանից հետո տղամարդուն ձերբակալեցին: Ոստիկանները նաև մտածում են գյուղի ավագանուն պատասխանատվության ենթարկելու մասին:

Վերջերս Հնդկաստանում հաճախացել են կանանց ու երեխաների նկատմամբ կատարվող բռնությունների դեպքերը: