ՄԱԿ-ը և գործընկերները նշում են Մարդասիրության համաշխարհային օրը

mak Այսօր ավելի քան 40 երեխաներ և երիտասարդներ մասնակցեցին Մարդասիրության համաշխարհային օրվան նվիրված միջոցառմանը, որը կազմակերպվել էր  Հայաստանում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից Սևանի Վինդսերֆինգի ակումբում:

Միջոցառման նպատակն էր ոգեշնչել երիտասարդությանը լինել ավելի ակտիվ մարդասիրական գործիչներ: ՄԱԿ-ի գործակալությունների ներկայացուցիչները երիտասարդների հետ քննարկեցին մարդասիրական ոլորտում ՄԱԿ-ի գործունեությունը, բաժանեցին ՄԱԿ-ի համապատասխան գրականություն, իսկ վինդսերֆինգի մրցույթի յոթ հաղթողները պարգևատրվեցին ՄԱԿ-ի խրախուսական նյութերով:

Ամեն տարի օգոստոսի 19-ին ՄԱԿ-ը նշում է Մարդասիրության համաշխարհային օրը՝ ի պատիվ մարդասիրական օգնության ոլորտում աշխատող այն մարդկանց, ովքեր իրենց կյանքն են կորցրել ծառայողական պարտքը կատարելիս, այդ թվում նաև՝ այս տարի զոհված տասնյակ մարդկանց: Այս տարի լրանում է Բաղդադում ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակի ռմբակոծման 10 տարին, որտեղ մահացան ՄԱԿ-ի և մարդասիրական ոլորտի 22 աշխատակից, այդ թվում՝ այն ժամանակ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը Իրաքում:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը նույնպես հիշատակում է նրանց զոհաբերությունը և վերահաստատում իր նվիրվածությունը մարդկանց կյանքեր փրկող այն գործին, որը կատարում են մարդասիրական ոլորտի աշխատողները ողջ աշխարհում:

Բան Կի Մունը՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարն, ասաց. «Այս օրը մի հնարավորություն է՝ տոնելու  այն ոգին, որը մեզ ոգեշնչում է մարդասիրական աշխատանքի: Այս տարի մեր Մարդասիրության համաշխարհային օրվա քարոզարշավը կոչ է անում մարդկանց պատասխանել մեկ հարցի. «Ի՞նչ եք կարծում, աշխարհն ամենից շատ ինչի կարիք ունի»: Ես ամենուր կոչ եմ անում մարդկանց այցելել www.worldhumanitarianday.org կայքէջը և մի բառով հայտնել մեզ իրենց կարծիքը: Իմ բառն է՝ թիմային աշխատանք: Գլոբալ մարտահրավերների ժամանակաշրջանում, մարդիկ և երկրները պետք է աշխատեն միասին՝ հանուն խաղաղության, արդարության, արժանապատվության և զարգացման ընդհանուր գործի: Դա է ՄԱԿ-ի մարդասիրական հրամայականը»:

Քննարկումից հետո, 12-ամյա Արմինեն նշեց. «Ես կցանկանամ օգնել մարդկանց, ովքեր կարիքի մեջ են և աշխարհն ավելի լավը կդարձնեմ: Երբ մեծանամ՝ կաշխատեմ ՄԱԿ-ում»:

Սևանում տեղի ունեցած այս միջացառմանն աջակցել են ՄԱԿ-ի Մշտական համակարգողը, ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը, ՄԱԿ-ի Մարդասիրական գործերի համակարգման գրասենյակը: ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն աջակցում է Վինդսերֆինգի ակումբին՝ երիտասարդական ակտիվիզմը, առողջ ապրելակերպը և շրջակա միջավայրի պահպանությունը նպաստելու գործում:

Կիմ Չեն Ինը խոստացել է հյուսիսկորեացի արտագաղթյալներին չպատժել

i (3)Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը դրամական պարգևատրում ու անվտանգություն է խոստացել  երկրից արտագաղթածներին` նրանց վերադարձնելու հույսով:

Նա խոստացել է չպատժել Հարավային Կորեա փախածներին և առաջարկել 45 հազար դոլար վճարել հեռուստատեսությունում աշխատանքի անցնելու կամ էլ պետական հեռուստատեսությունում ռեժիսոր աշխատելու դեպքում:

ԿԺԴՀ նախկին առաջնորդ Կիմ Չեն Իրը իր կառավարության օրոք պատժել է Հարավային Կորեա փախածներին: Նա վախենում էր , որ նրանք կարող են հարևան պետության կյանքի մասին պատմություններով խառնակություն սերմանել ԿԺԴՀ-ում:

Ճապոնիայի Կագոսիմուն ծածկվել է հրաբխային մոխրով

i (2)Ճապոնիայում Սակուրաձիմա հրաբուխը Կագոսիմու քաղաքը ծածկել է մոխրով: Տեղի իշխանությունները քաղաքացիներին կոչ է անում դուրս չգալ տներից ու անպայման պաշտպանական դիմակ կրել: Վարորդներն արտանետման պատճառով ստիպված են եղել որոշ ժամանակ “կույր” վարել ավտոմեքենան: Ներկայում իրավիճակը կայունացել է: Հնում Սակուրաձիման առանձին կղզյակ է եղել: Սակայն, արտանետված փոշու ու լավայի արդյունքում այսօր այն  Կյուսյու կղզու մի մասն է կազմում:

Դարի գողությունը

article-2382805-1B1BD2DB000005DC-869_634x380Արջն առևանգել է  սննդի մնացորդներով  բաքը: Այդ  անսովոր գողությունը, որ կատարվել է Կոլորադոյում,  հայտնվել է տեսախցիկի օբյեկտիվում, որը  գրանցել է , թե ինչպես է քաղցած արջը գերմանական “Էդելվեյս”ռեստորանի թերմացքներով լեցուն աղբամանը  գողանում

Ռեստորանի աշխատակիցներից մեկն էլ հայտնել է, որ մազոտ հանցագործին իրենց ռեստորանի ուտելիքներն այնքան են դուր եկել, որ նա հաջորդ օրն էլ է գնացել նույն տեղը: Հաստատության աշխատակիցներն այժմ մտածում են, թե ինչպես անեն, որն արջն իրենց սեփականությունն էլ չտանի:

 

 

Պարագվայի նախագահը իր քեռու ձերբակալությանը կողմ է

i (1)Պարագվայի նոր նախագահ Օրասիո Կարտեսի քեռին, որը ձերբակալվել է Ուրուգվայում թմրանյութերի մասանենգության համար, պետք է օրենքի ողջ խստությամբ կրի պատիժը:

Պետության ղեկավարի խոսքով, քրեական հարցերում “արյունակցական կապեր գոյություն չունեն”:

Խուան Վիվերոս Կարտեսը ձերբակալվել է հուլիսի 29-ին` Ուրուգվայի օդային տարածքը խախտելու համար: Նախագահի քեռին ինքնաթիռ է օգտագործել թմրանյութերը մաքսանենգ ճանապարհով տեղափոխելու համար: Պարագվայում նրա դեմ թմրանյութերի տարածման մեղադրանք է առաջադրվել:

ԵՄ դիտորդները կմեկնեն Ջիբրալթարի ու Իսպանիայի սահմանային հատված

iՄադրիդի ու Լոնդոնի միջև սրված հակասությունների լուծման համար Ջիբրալթարի ու Իսպանիայի սահման են ուղարկվել ԵՄ դիտորդներ:

Իսպանիայի ու Ջիբրալթարը ղեկավարող Մեծ Բրիտանիայի հարաբերությունները վատթարացան, երբ Ջիբրալթարի իշխանություններն արհեստական խութ սկսեցին սարքավորել ` բետոնե զանգվածներ ծովը լցնելով: Դրան ի պատասխան, իսպանացիները խստացրին սահմանային հսկողությունը, ինչի պատճառով, սահմանը հատելն այժմ մի քանի ժամ է խլում: Տարածաշրջանում եվրոպացի փորձագետների ներկայություն պահանջեց Մեծ Բրիտանիան, որը սպառնում է` հակասության սրացման դեպքում հայց ներկայացնել միջազգային դատարան:

Թուրքիայում մահացել է “բոլոր գնչուների թագավորը”

pic_950d2e6945e0c5031e956c0ce50fa171Թուրքիայում մահացել է Ռումինիայի քաղաքացի Ֆլորին Չոաբան, որը հայտնի է որպես ինքնահռչակ “բոլոր գնչուների  թագավոր”:

59-ամյա Չոաբան մահացել է Անթալիայում, ուր մեկնել էր հանգստանալու:

Նրա մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել անձամբ Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուն:

Չոաբան ծնվել է 1954-ին, ազդեցիկ գնչուական բարոնի ընտանիքում, որը երկրորդ աշխարհամարտի տարիներին արտաքսվել էր Պրեդդնեստրովսկ, ապա բնակություն էր հաստատել Ռումինիայի հարավում: 1997-ին, հոր մահից հետո նա ինքն իրեն հռչակեց “ամբողջ գնչուական աշխարհի թագավոր”: 2003-ին նրա անունը հայտնի դարձավ իր 12-ամյա աղջկան 15-ամյա պատանուն կնության տալու որոշումով, ինչը ողջ աշխարհում  լայն արձագանք ստացավ: Դրանից հետո նա իր սխալն ընդունեց ու խոստացավ պայքարել երեխաներին ամուսնացնելու գնչուական ավանդույթի դեմ: Բացի այդ, նա գնչուական ընտանիքներին կոչ արեց, երեխաներին դպրոց ուղարկել` հույս ունենալով, որ դրանով իր ազգին կօգնի վերջ դնելու աղքատությանը, որի պատճառը` ըստ նրա` կրթության պակասն էր: 2005-ին իր թեկնածությունն է առաջադրել Ռումինիայի խորհրդարանական ընտրություններում, սակայն չի անցել:

Ռումինիայում է բնակվում գնչուների ամենամեծ սփյուռքը : Վերջին մարդահամարի տվյալներով, Ռումինիայում ավելի քան 600 հազար գնչու է բնակվում, մինչդեռ, ոչ պաշտոնական տվյալներով,  նրանց թիվը կարող է 2 մլն-ի հասնել:

Շոտլանդացի կոլեկցիոները, Ռուսաստանում պայթած երկնաքարի մասնիկը գաղտնի դուրս հանելով երկրից, վաճառքի է հանել

A fragment of the Russian meteoriteԱյս տարվա սկզբին ռուսական քաղաքի վրա պայթած երկնաքարի մասնիկը աճուրդի է հանվել:

Աստերոիդը Երկրի մթնոլորտ էր ներխուժել փետրվարի 15-ին ձայնի արագությունից 50 անգամ ավելի մեծ արագությամբ՝ մոտավորապես 65,983 կմ/ժ:

Աստերոիդը Չելյաբինսկ քաղաքի վերևում պայթելուց հետո հազարավոր փոքր մասնիկներ էր բաժանվել:

Քաղաքի գործարաններից մեկի պատուհանները ջարդվել էին, որի արդյուքնում ապակու կտորներից 1,500 մարդ էր վիրավորվել:

Երկնաքարի մասնիկը պատկանում է Մեծ Բրիտանիայում տիեզերական հուշաիրերի ամենամեծ մասնավոր հավաքածուն ունեցող Ռոբ Էլիոթին:

Նա գաղտնի կերպով Ռուսաստանից դուրս էր հանել երկնաքարի կտորը, քանի որ ռուսական կառավարությունը սպառնացել էր ձերբակալել այն մարդկանց, ովքեր կփորձեն վաճառել աստերոիդի մասնիկները օվկիանոսից այն կողմ:

Չնայած պայուսակը ռուսական անցակետում ստուգել և մի քանի երկնաքարեր էին առգրավել՝ այնուամենայնիվ դրանց մեծ մասը հասել էր Էլիոթին:

Չելյաբինսկի երկնաքարը կշռում է 27,1գ և գնահատվել է 625- 938 դոլարի սահմաններում:

 

Ֆիլիպիններում մարդատար նավը բեռնատար նավին բախվելուց հետո սուզվել է, կա 31 զոհ, ավելի քան 170 մարդ կորած է համարվում

Philippines passenger ferry1 Ափամերձ  շրջանի անվտանգության աշխատակիցներից մեկի տվյալներով՝ ուրբաթ օրը հարավային Ֆլիլիպինյան կղզիների մոտակայքում լաստանավի և բեռնատար նավի բախումից հետո փրկարարները գտել են 31 մահացած մարդկանց մարմիններ և փնտրում են 172 այլ մարդկանց:

Անվտանգության աշխատակիցը շաբաթ օրը CNN-ին հայտնել է, որ դեպքից հետո 600 մարդ է փրկվել, իսկ պատկան մարմինները դեռ շարունակում են փնտրել կենդանի մանացածների:

Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ օրը Մակտան ջրանցքում:

Մարդատար նավը՝ MV St. Thomas Aquinas-ը դուրս էր եկել Բութուան քաղաքից, իսկ բեռնատար նավը՝ Sulpicio-ն, որի վրա կային 20 մարդ՝ Քեբու քաղաքից:

Մարդատար լաստանավը սուզվել էր, սակայն հասցրել էր ափամերձ շրջանի անվտանգության աշխատակիցներին աղետի ազդանշան ուղարկել:

Առնվազն 44 մարդ է տեղափոխվել Քեբու քաղաքի հիվանդանոց:

Դժբախտ պատահարը հիշեցնում է 1987թ-ի դեկտեմբերի 20-ին կրկին Ֆիլիպինների մոտակայքում տեղի ունեցած աշխարհի ամենաողբերգական ծովում տեղի ունեցած դեպքերից մեկը, երբ կրկին մարդատար նավի և բեռնատար նավի բախման արդյունքում մահացել էր ավելի քան 4000 մարդ:

 

Չինաստանում ջրհեղեղների հետևանքով մահացել է 25 մարդ

china-floodՏեղական իշխանությունների և պետական լրատվամիջոցների տվյալներով՝ Չինաստանի հյուսիսարևելյան շրջաններում տեղի ունեցած հեղեղումներից անցած շաբաթվա ընթացքում մահացել է 25 մարդ:

Հելյունցզյան նահանգի քաղաքցիական մարմինների աշխատակիցները ուրբաթ հայտնել են, որ իրենց նահանգում ջրհեղեղներից մահացել է 11 մարդ, իսկ երեքը անհետ կորած են համարվում:

Պետական Սինխուա լրատվական գործակալության տվյալներով՝ Ցզիլին նահանգում շաբաթ օրվա դրությամբ մահացածների թիվը հասել է 14-ի:

Չինաստանում հաճախ են հորդառատ անձրևների ժամանակ հեղեղումներ լինում, սակայն ըստ Սինխուա լրատվական գործակալության՝ նման ուժեղ հեղեղումներ տասնամյակներ շարունակ տեղի չէին ունեցել:

Իշխանությունները հայտնում են, որ հեղեղումների պատճառով հարյուրհազարավոր բնակիչներ են տարհանվել, երկաթգծերը դադարեցրել են իրենց աշխատանքը, մայրուղիները չեն գործում, իսկ մի շարք բնակլավայրեր մնացել են առանց էլեկտրականության:

 

Աթաթուրքի թանգարանը վերաբացվել է Հունաստանում գտնվող իր ծննդավայրում

Ataturk MuseumԺամանակակից Թուրքիայի հիմնադրի թանգարանը անցած տարվա վերանորոգումից հետո վերաբացվել է հյուսիսային Հունաստանում գտնվող նրա հայրենի քաղաքում:

Հունաստանի և Թուրքիայի կառավարությունները հայտնել են, որ թանգարանը, որը այն տունն է, որտեղ 1881թ-ին ծնվել է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը, կօգնի ամրապնդել երկու պատմական ախոյան երկրների հարաբերությունները:

Հանրության առջև բացված, Սալոնիկում տեղակայված երեք հարկանի տունը գտնվում է Թուրքիայի դեսպանատան համալիրի տարածքում: Այն Հունաստանի մշակույթի նախարարությունը ճանաչել էր որպես ժամանակակից կառույց և վերականգնել 1881թ-ին դրա ունեցած տեսքը:

1919-1922թթ թուրքական ուժերը գլխավորելով՝ հունական արշավային զորքերի դեմ հաղթանակ  տարած Աթաթուրքը իր մանկության տարիներին որոշ ժամանակ բնակվել է Սալոնիկում: Նա, դառնալով Թուրքիայի առաջին նախագահը, ջանքեր էր գործադրում Հունաստանի հետ հաշտության հասնելու համար: Նա մահացել է 1938թ-ին:

 

Մարդիկ մերկանալով վազել են կենդանաբանական այգում՝ վտանգված սումատրական վագրի պահպանության ֆոնդի համար գումար հավաքելու նպատակով

Sponsored runners take part in a naked charity streak3Հարյուրավոր մարդիկ մերկ վազել են կենդանաբանական այգում վագրի վտանգված տեսակի պահպանության ֆոնդի համար գումար հավաքելու նպատակով:

Sponsored runners take part in a naked charity streakԼոնդոնի կենդանաբանական այգիներից մեկում մերկ վազող 300 մարդկանց դիտում էին նրանց երկրպագուները և շփոթված կենդանիները:

Ամբողջովին մերկ, միայն կոշիկներով և վագրի դիմակներով, ականջներով ու իրենց մարմինները ներկած վազողները այգու կենտրոնում վազել են 300 մետր:

Նրանց հաջողվել է հավաքել 60,000 ֆունտ, որը կփոխանցվի սումատրական վագրերի պաշտպանության ֆոնդին, որոնցից վայրի բնության մեջ պահպանվել է ընդամենը 300-ը:

 

 

 

Բաղդադում մեքենաների մեջ տեղադրված ռումբների պայթյուններից մահացել է 25 մարդ

iraq-augustՈստիկանության տեղեկություններով չորեքշաբթի Բաղդադում մեքենաների մեջ տեղադրված ռումբերի պայթյունների ընթացքում մահացել է առնվազն 25 և վիրավորվել 70 մարդ:

Իրաքի մայրաքաղաքի շրջակայքում ութ պայթյուն է տեղի ունեցել, որոնց մեծ մասը շիաներով բնակցեված հատվածներում:

Հուլիսը ամենամահաշատ ամիսներ 2006 և 2007թթ Իրաքում կրոնական բախումների սկսվելուց ի վեր: Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ անցած ամսվա ընթացքում Իրաքում իրականացված ահաբեկչությունների և բռնության ընթացքում մահացել է 1,057 և վիրավորվել 2,326 իրաքցի:

Անցած երկու շաբաթվա ընթացքում Իրաքի անվտանգության ուժերը իրականացնում են «Նահատակների վրեժի համար» օպերացիան, որի նպատակն է հետապնդել Բաղդադի ալ Քաիդայի անդամներին:

Բաղդադում գործող ռազմական հրամանատարության կայքի տվյալներով՝ այդ ընթացքում հարյուրավոր մարդիկ են ձերբակալվել:

Երկրի պառլամենտի սունի անդամ Օասամա ալ-Նուաիֆը խիստ քննադատել է այդ օպերացիան և մեղադրել Իրաքի անվտանգության ուժերին երկրի քաղաքացիներին վատ պաշտպանելու մեջ:

 

Ցանկանում եմ` թուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի գագաթնաժողովը ապագայում անցկացվի Լեռնային Ղարաբաղում. Աբդուլլահ Գյուլ

timthumb (1)Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն Ադրբեջանում ընթացող թուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի (Թուրքական խորհուրդ) գագաթնաժողովի ընթացքում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրն աշխարհի բոլոր թուրքալեզու պետությունների համար կարևոր հարց է։

Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Աբդուլլահ Գյուլն ընդգծել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի կարճ ժամկետում:

“Մենք լիակատար աջակցություն կցուցաբերենք այդ հարցի խաղաղ լուծմանը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Ես ցանկանում եմ` թուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի գագաթնաժողովը ապագայում անցկացվի Լեռնային Ղարաբաղում “,-ասել է Գյուլը։

Այսօր`օգոստոսի 16-ին, Ադրբեջանի Գաբալա քաղաքում տեղի է ունեցել թուրքական խորհրդի երրորդ գագաթնաժողովը: Գաղագթնաժողովին մասնակցել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը և Թուրքմենստանի վարչապետի տեղակալ Սաֆարդուրդու Թոյլիևը`դիտորդի կարգավիճակով:

Գագաթնաժողովի վերջում ընդունվել է Գաբալայի դեկլարացիան, որի 13-րդ կետը վերաբերում է Ղարաբաղյան հակամարտությանը:

“Ղարաբաղյան հակամարտությունը ամենամեծ խնդիրն է, որը խոչընդոտում է տարածաշրջանային կայունությանը և համագործակցությանը: Կողմերը (թուրքական խորհրդի անդամ երկրները) աջակցում են հակամարտության խաղաղ կարգավորմանը`միջազգային մակարդակով Ադրբեջանի սահմանների ճանաչման շրջանակներում”,-նշված է 13-րդ կետում:

Աբդուլլահ Գյուլը և Իլհամ Ալիևը հանդիպել են Գաբալայում

3Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը և Ադրբեջանի  նախագահ Իլհամ Ալիևը օգօստոսի 15-ին հանդիպում են ունեցել Գաբալայում գտնվող նախագահական նստավայրում:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, կողմերն ընդգծել են Գաբալայում տեղի ունեցած Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի երրորդ գագաթնաժողովի կարևորությունը: Նախագահները իրենց գոհունակությունն են հայտնել Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում:

Հանդիպման ընթացքում նախագահները քննարկվել են նաև Ղարաբաղյան հակամարտության հարցը:

Սիրիայում հայ զինվոր է զոհվել

timthumbԻնչպես հաղորդում է yerakouyn.com կայքը, Սիրիայում դարձյալ հայ զինվոր է զոհվել:

Սիրիական բանակում ծառայող, 1991թ. ծնված հալեպաբնակ  Վրեժ Քեշիշյանը զոհվել է Իդլիբ քաղաքում ծառայությունն իրականացնելու ժամանակ:

Այս մասին կայքին հայտնել են զոհված զինվորի հարազատները, ովքեր այդ լուրը ստացել են օգոստոսի 15-ին:

 

Իրանի ադրբեջանցիների առաջնորդը արտաքսվել է Բաքվից

2 (6)Իրանի ադրբեջանցիների առաջնորդ, Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսի նախագահ Մահմուդալի Չեհրեգանլըն և իր որդին՝ Ալփարսլան Չեհրեգանլըն արտաքսվել են Բաքվի օդանավակայանից: Այս մասին տեղեկացնում է «Հաքքին» կայքը։

Նրանք ժամանել էին ԱՄՆ-ից, սակայն նրանց թույլ չեն տվել երկիր մուտքը գործել և արտաքսել են։

Մ. Չեհրեգանլըն բացեիբաց կոչ է անում պայքարել անկախ Հարավային Ադրբեջանի ստեղծման համար և իր ստեղծած շարժումն ակտիվ գործունեություն է ծավալում այդ ուղղությամբ, ինչն առաջացնում է Իրանի կառավարության զայրույթը։

15 տարի առաջ նա արտաքսվել է Իրանից և այժմ բնակվում է ԱՄՆ-ում։ Ադրբեջան կամ Թուրքիա մտնելու նրա բոլոր փորձերը հաջողությամբ չեն պսակվում։ Այդ երկրների իշխանությունները չեն ցանկանում փչացնել հարաբերություններն Իրանի հետ, որը Չեհրեգանլըին և նրա ղեկավարած շարժումը հայտարարել է անջատողական և ծայրահեղական:

 

Թուրքիան ու Եգիպտոսը խորհրդակցությունների համար հետ են կանչել իրենց դեսպաններին

1Թուրքիան խորհրդակցությունների համար Կահիրեից հետ է կանչել իր դեսպանին`Հուսեին Ավնի Բոթսալըին:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Թուրքիայի արտգործնախարարությունն էլ գրավոր հայտարարոթյուն է տարածել` համաձայն որի Բոթսալն Անկարա է հրավիվել, որպեսզի քննարկեն վերջին ժամանակներս Եգիպտոսում տեղի ունեցող զարգացումները. հաղորդում է թուրքական “Անադոլու” գործակալությունը

Ակնկալվում է, որ Բոթսալը Թուրքիա կժամանի այսօր`օգոստոսի 16-ին:

Միևնույն ժամանակ Եգիպտոսն է “վերջերս տեղի ունեցող զարգացումները քննարկելու համար” Անկարայից հետ կանչել իր դեսպանին:

Եգիպտոսի ՆԳ նախարարության ստորաբաժանումները օգոստոսի 14-ին զինված ուժերի հետ համատեղ սկսել են ցրել Կահիրեում նախկին նախագահ Մուրսիի կաղմնակիցների ճամբարը: Բախումներ են ծավալվել նաև այլ շրջաններում: Ըստ Եգիպտոսի առողջապահության նախարարության վերջին տվյալների` զոհերի թիվը հասել է 638-ի:

Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսին զինվորականների կողմից պաշտոնանկ է արվել 2013թ.-ի հուլիսի 3-ին:

Չինաստանի կենդանաբանական այգիներից մեկը առյուծի փոխարեն տիբեթյան մաստիֆ ցեղատեսակի շուն է ներկայացրել այցելուներին

Tibetan mastiffՉինական կենդանաբանական այգին ստիպված ներողություն է խնդրել առյուծի փոխարեն շուն ներկայացնելու համար:

Հենան նահանգի քաղաքներից մեկի կենդանաբանական այգու այցելուները բողոքել են, երբ «աֆրիկյան առյուծը» սկսել է հաչել:

Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ կենդանաբանական այգու աշխատակիցները նշել են, որ իրենք տիբեթյան մաստիֆ ցեղատեսակի շանը ներկայացրել են առյուծի փոխարեն, քանի որ բավականաչափ գումար չեն ունեցել առյուծ ձեռք բերելու համար:

Պեկինում գտնվող պետական Youth Daily-ին պնդում է, որ կենդանաբանական այգին սովորաբար էկզոտիկ կենդանիների փոխարեն սովորական կենդանիներ է ներկայացնում:

Այգու այցելուները վանդակներից մեկում նաև հայտնաբերել են, որ գայլի փոխարեն ներկայացված է բակային շուն, իսկ սողունների սենյակում օձերի փոխարեն վարունգներ են դրված եղել:

Այգու տնօրենը հավատացրել է, որ իրենք իրոք առյուծ ունեն, սակայն բազմացնելու նպատակով նրան տարել են հատուկ հաստատություն՝ ավելացնելով, որ նրա վանդակում հայտնված շունը իրենց աշխատակիցներից մեկին է պատկանում:

Այգու ներկայացուցիչը տեղեկացրել է, որ եթե այցելուները դժգոհ են իրենց կենդանիներից, ապա իրենք կարող են նրանց վճարած գումարը վերադարձնել:

 

1890թ-ին ծնված բոլիվիացին ճանաչվել է երբևէ գրանցված աշխարհի ամենատարեց մարդ

Carmelo Flores Laura2Ըստ տեղեկությունների՝ 1890թ-ին ծնված բոլիվիացի տղամարդը ճանաչվել է երբևէ գրանցված աշխարհի ամենատարեց մարդը:

Ըստ Բոլիվիայի քաղաքացիական ռեգիստրի՝ Կարմելո Ֆլորես Լորան անցած ամիս դարձել է 123 տարեկան:

Մայրաքաղաք Լա Պասից 80կմ հեռավորության վրա գտնվող գյուղում բնակվող Լորան լավ առողջական վիճակում է, քայլում է առանց ձեռնափայտի և ակնոցներ չի կրում:

Նա ունի երեք երեխա, 16 թոռ և 39 ծոռ: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նա 24 տարեկան է եղել:

Լորան, որի կինը մահացել է տաս տարի առաջ, բոլիվիական Rede Uno TV հեռուստաընկերությանը հայտնել է, որ իր կարծիքով երկարակեցության գաղտնիքը ամեն օր երկար քայլելու և մակարոնեղեն կամ շաքար չօգտագործելու մեջ է:

Բոլիվիացին իր տարիքով գերազանցել է ներկայիս աշխարհի ամենատարեց մարդ համարվող 115 տարեկան ճապոնացի Միսաո Օկավայի տարիքը: