Չինացի բժիշկներն ատամնահյուսվածք են ստացել մեզից

130730130108_teeth_304x171_spl_nocreditՉինացի գիտնականներին հաջողվել է ռուդիմենտար ատամներ աճեցնել անսովոր  միջոցից` մարդկային մեզից:

Cell Regeneration Journal  ամսագրում հրապարակված նյութում ասվում է, որ մեզը կարող է կիրառվել որպես ցողունային բջիջների աղբյուր:

Մասնագետները հույս ունեն, որ ապագայում նոր մեթոդը կարելի է կիրառել կորցրած ատամները վերականգնելու համար:

Սակայն ուրիշ ֆիզիոլոգներ զգուշացնում են, որ այդ գաղափարի իրագործման ճանապարհին շատ խոչընդոտներ կլինեն:

Երջանիկ կյանքի բանաձևը

ol3001375180170Դոկտոր  Թոդ Կաշդանը պնդում է, որ ինքը կարողացել է վերստեղծել մի բանաձև, որը կանխորոշում է ժամանակակից մարդու կյանքն իսկապես երջանիկ դարձնելու քայլերն ու գաղտնիքները:

Նրա խոսքով, երջանիկ լինելու համար մարդը պետք է.

1.անընդհատ շարժվի

2. հետաքրքրասեր ու իմաստասեր լինի

3.զբաղվի դուր եկած գործով

4.մտածի ուրիշ մարդկանց մասին, հաշվի նստի նրանց ցանկությունների ու պահանջմունքների հետ

5.կապ պահպանի ընտանիքի անդամների  ու ընկերների հետ, նրանց բավականաչափ ժամանակ հատկացնի (օրական առնվազն 2 անգամ)

6.հոգ տանի սեփական առողջության ու մարմնի գեղեցկության մասին:

Եթե մարդը հետևի նման խորհուրդներին, հավատացնում է դոկտորը, ապա նա անպայման գոհ կլինի իր կյանքից ու իրեն երջանիկ կհամարի:

 

 

Իսպանիայում վթարված գնացքի սև արկղերի տվյալները

400_1375090542_0Հուլիսի 30-ին իրավապահ մարմինների աշխատակիցները հրապարակել են վթարված գնացքի սև արկղերից ստացված առաջին տվյալները: Ինքնագրերի գրանցումից պարզ է դարձել, որ գնացքի արագությունը  հասել է 192 կմ/ժամի` ոլորանի սկզբում, իսկ վթարը կատարվել է 153 կմ/ժամ արագության պահին:

Նոր տվյալների շնորհիվ պարզվեց, որ մեքենավարն անմիջապես վթարի պահին հեռախոսով խոսել է երկաթուղու աշխատակիցներից մեկի հետ: Հետաքննությունն այժմ փորձում է պարզել, թե այդ հեռախոսազանգը կարող էր արդյոք վթարում դեր ունենալ:

Ավելի վաղ Ֆրանցիսկո Խոսե Գարսոնն իրեն մեղավոր է ճանաչել , հայտնելով, որ գնացքի արագությանը գերազանցել է գրեթե 2 անգամ այն հատվածում, որտեղ թույլատրելի առավելագույն արագությունը 80կմ/ժամ է:

Վթարի հետևանքով հիվանդանոցում հայտնված  տուժածներից 30-ի վիճակը  դեռևս ծանր է: Դատարանը մեքենավարին  չկանխամտածված սպանության պաշտոնական մեղադրանք է ներկայացրել:

Զիմբաբվեում մեկնարկեցին նախագահական ընտրությունները

i (2)Այսօր Զիմբաբվեում մեկնարկել են նախագահական ընտրությունները: Քվեարկությունը կձգվի մինչև 09:00-21:00: Ռեկորդային մասնակցություն է սպասվում: Ընտրությունների պաշտոնական արդյունքները կհրապարակվեն 5 օր հետո:

Քվեարկության նախօրեին երկրի 89-ամյա նախագահ Ռոբերտ Մուհաբեն հայտնել է, որ եթե պարտվի` կհեռանա: Մուհաբեն Զիմբաբվեի նախագահի պաշտոնում է 33 տարի:

Պակիստանը նոր նախագահ ընտրեց

PAKISTAN-POLITICS-ELECTION-PRESIDENTԿառավարող կուսակցության թեկնածու Մամնուն Հուսեյնը հաղթանակեց նախագահական ընտրություններում:

Պակիստանցի գործարարը երկրում թվով 12-րդ նախագահն է: Պետության ղեկավարին, ավանդության համաձայն, խորհրդարանում քվեարկության եղանակով են ընտրել:

Հուսեյնը կառավարող “Պակիստանյան մահմեդական լիգա” կուսակցության թեկնածուն էր:

Գործող նախագահ Ազիֆ Ալի Զարդարիի իրավասություններն ավարտվում են այս տարվա սեպտեմբերին:

Պակիստանյան օրենսդրության համաձայն, ողջ իշխանությունը կենտրոնացված է վարչապետի ձեռքում: Պակիստանի նախագի դերն ավելի շատ հանդիսավոր բնույթ է կրում:

“Օստանկինյան” հեռուստակենտրոնում հրդեհ է բռնկվել

i (1)Հեռուստակենտրոնում բռնկված հրդեհի պատճառով շենքից ավելի քան 1000 մարդ է տարհանվել:

Ռուսաստանի ԱԻՆ-ի գլխավոր վարչության մամլո ծառայության պետ Բիրյուկովի տվյալներով, 4-հարկանի կցակառույցի առաջին հարկում այրվել են դեկորացիաները: Ոչ ոք չի տուժել: Նախնական ենթադրությամբ, բռնկման պատճառը կարճ միացումն է: Կրակը 25 քմ տարածք է զբաղեցրել, այն հաջողվել է մեկուսացնել: Աշխատակիցները վերադարձել են շենք:

“Օստանկինյան” հեռուստակենտրոնում 2000-ի օգոստոսին է ուժեղ հրդեհ եղել, որի օջախը 460 մ բարձրության վրա էր: Այն ժամանակ 300 մ բարձրությունից վերելակն ընկավ, ինչի հետևանքով զոհվեց 3 մարդ:

Անդրես Բրեյվիկը գործերը հանձնել է Օսլոյի համալսարան

iՆորվեգացի ահաբեկիչը մտադիր է քաղաքագիտություն ուսումնասիրել: Նրան ընդառաջել է  “Իլա” բանտի պետը:”Բանտը միշտ կնպաստի, որ բանտարկյալները կրթություն ստանան, որ կարողանան աշխատանք գտնել, երբ ազատ արձակվեն”:

Համալսարանում հայտնել են, որ կքննարկեն Բրեյվիկի դիմումը, չնայած այն փաստին, որ արդեն որոշ պրոֆեսորներ հրաժարվել են ուսուցանել նրան.”Մենք չենք կարող ոչ ոքի զրկել  համալսարանում սովորելու հնարավորությունից: Մենք պետք է ընդունելության տեխնիկական կողմը պաշտպանենք”,-նշել է համալսարանի ռեկտոր Օլե Պետեր Օթերսենը:

Թե ինչ կերպ է կատարվելու Բրեյվիկի ուսուցումը, եթե նրան ընդունեն համալսարան,  չեն հայտնում:

Սնանկացած Թոնի Բրեքսթոնը կորցրել է հեղինակային իրավունքը իր 27 երգերի նկատմամբ

Toni Braxton1Թոնի Բրեքսթոնը կորցրել է հեղինակային իրավունքն  իր լավագույն 27 երգերի նկատմամբ:

Գրեմիի վեցակի մրցանակակիր երգչուհին սնանկացել է ոչ թե մեկ, այլ երկու անգամ:

45-ամյա R& B երգչուհուն հնարավորություն էին տվել 20,000 դոլարով երաժշտական կատալոգից ձեռք բերել հուլիսի 15-ին վաճառքի հանված իր լավագույն հիթերից մի քանիսի հեղինակային իրավունքը:

TMZ-ի տեղեկություններով՝ Թոնիին չի հաջողվել սակարկությամբ հետ գնել իր հիթերի՝ ներառյալ You’re Making Me High երգի   հեղինակային իրավունքը և այն գնել է մեկ այլ սակարկող:

Մյուս սակարկողը կրկնապատկել էր Բրեքսթոնի առաջարկած գինը և այժմ նա իրավունք ունի շահույթ ստանալ այնպիսի հիթերից, ինչպիսին How Many Ways and Always երգն է:

Ամեն դեպքում երգչուհին դեռևս իր ձեռքում է պահում իր ամենաճանաչված հիթի՝ Unbreak My Heart երգի հեղինակային իրավունքը, որն  աճուրդի չէր հանվել:

Թոնին նախկինում իրեն սնանկ էր հայտարարել 1998թ-ին, 3,9 միլիոն դոլար պարտքի պատճառով, իսկ այս տարի նրա պարտքատերերը նրա միջազգային ելույթներից ստացված շահույթից ցանկացել էին վերցնել 754,000 դոլար:

 

Օգտատերը պնդում է, որ իր Հոնգ Կոնգի բնակարանը ամբողջությամբ այրվել է Galaxy S4-ի պայթյունի պատճառով

Samsung Galaxy S4Տղամարդը պնդում է, որ իր Հոնգ Կոնգի տունը այրվել է Samsung Galaxy S4 հեռախոսի պայթյունի պատճառով:

Դյու անունով տղամարդը հայտնել է, որ ինքը հեռախոսով խաղ էր խաղում, երբ ուժեղ պայթյունի ձայն է լսել իր հեռախոսի մարտկոցից, որից հետո նա ռեֆլեքսորեն հեռախոսը նետել է բազմոցի վրա, ինչն էլ բռնկվել է:

Նրա ամբողջ բնակարանը հայտնվել է կրակների մեջ, սակայն տղամարդը և իր կինը կարողացել են փախչել:

Այս տարի մի շարք բողոքներ են եղել Samsung Galaxy հեռախոսների պայթելու վերաբերյալ, սակայն դրանք վերագրվել են ոչ պաշտոնական արտադրված հեռախոսներին:

Ըստ Huffington Post-ի՝ Դյուն Xianguo.com կայքին տեղեկացրել է, որ իր հեռախոսը և մարտկոցը Samsung-ի պաշտոնական արտադրություն են եղել:

Samsung-ի Հոնգ Կոնգի մասնաճյուղը հետաքննում է այդ դեպքը:

Այս ամսվա սկզբներին շվեյցարացի աղջիկը լուրջ այրվածքներ էր ստացել, երբ Samsung Galaxy S3-ը պայթել էր նրա գրպանում:

Անցած տարի Samsung S3-ի իռլանդացի օգտատերը հայտնել էր, որ իր հեռախոսը պայթել է, երբ ինքը մեքենա էր վարում:

 

Ազատ սաուդյան լիբերալներ կայքը ստեղծելու համար խմբագիրը դատապարտվել է յոթ տարվա ազատզրկման և 600 մտրակի հարվածների

Editor Raif BadawiԵրեքշաբթի Սաուդյան լրատվամիջողների տեղեկություններով՝ Սաուդյան Արաբիայի սոցիալական կայքերից մեկի խմբագիրը դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման և 600 մտրակի հարվածի՝ համացանցում լիբերալ գաղափարներ գովազդող և իսլամական արժեքները ոտնահարող ֆորումի ստեղծման համար:

Ռաիֆ Բադավին, որը հիմնադրել էր «Ազատ սաուդյան լիբերալներ» կայքը Սաուդյան Արաբիայում կրոնի դերակատարությունը քննարկելու համար, կիբեր հանցագործության և իր հայրիկին չենթարկվելու մեղադրանքներով 2012թ-ի հունիսից բանտում է գտնվում:

Al-Watan թերթը հայտնում է, որ դատավորը կարգադրել է նաև փակել կայքը:

Ըստ մարդու իրավունքների պաշտպանների՝ Բադավիի կայքում հրապարակված էին հոդվածներ, որոնք քննադատում էին այնպիսի կրոնական դեմքերի, ինչպիսին Մեծ մուֆթին է:

Աշխարհի խոշոր նավթ արտահանող երկիրը հետևում է իսլամական խիստ օրենքներին կամ շարիաթին:

Դատավորները իրենց որոշումները կայացնում են՝ հիմնվելով կրոնի՝ իրենց սեփական մեկնաբանության և ոչ թե գրված իրավական օրենսդրության վրա:

 

Նոր Զելանդիայի իշխանությունները ավելորդ քաշի պատճառով մարդկանց արտաքսում են

o_677913Նորզելանդական պաշտոնյաները մերժել են երկարացնել ՀԱՀ-ից 130 կիլոգրամ քաշ ունեցող խոհարարի աշխատանքային վիզան: Իշխանությունները բացատրել են, որ տղամարդը տառապում է ավելորդ քաշից և գործատուների համար կարող է խնդիրներ առաջացնել: Ընդ որոմ աֆրիկացին այժմ ավելի նիհար է, քան այն ժամանակ, երբ  առաջին անգամ եկել էր Նոր Զելանդիա, հաղորդում է բրիտանական  BBC-ն:

Ալբերտ Բյուտենգուսը կնոջ հետ եկել էր Նոր Զելանդիա 2007թ: Այն ժամանակ նա կշռում էր 160 կգ: Չնայած  6 տարվա ընթացքում տղամարդը նիհարել է 30 կգ, երկրի իշխանությունները պատրաստվում են նրան արտաքսել: Նրանք բացատրում են, որ 130կգ քաշը “չի համապատասխանում բժշկական թույլատրելի նորմերին”:

Նոր Զելանդիայի ներգաղթի ծառայության մամուլի քարտուղարը բացատրել է, որ խոհարարի ավելորդ քաշը նրան տարբեր ռիսկերի է ենթարկում, որոնցից են շաքարախտի առաջացումը, սիրտ-անոթային հիվանդությունները և արյան ճնշումը: Պաշտոնյաները վախենում են, որ եթե աֆրիկացու մոտ առողջական խնդիրներ առաջանան, ապա Նոր Զելանդիայի առողջապահական համակարգը “անդառնալի” կորուստներ կկրի:

Նոր Զելանդիան առաջնորդում է այն  երկրների ցուցակը, որոնց բնակիչները տառապում են ավելորդ քաշից: Տեղի բնակչության մոտ 30% -ը նույն խնդիրնեռրն ունի ինչ որ ՀԱՀ-ից խոհարարը:

Գազի պայթյուն Ֆլորիդայում.7 մարդ վիրավոր է, 15-ը`անհետ կորած

պայթյունԱՄՆ Ֆլորիդա նահանգի Լեյկ-Քաունթի քաղաքի գազի վերամշակման գործարանում տեղի ունեցած պայթյունների հետևանքով  յոթ մարդ վիրավորվել է,  15-ը  անհետ կորել են: Ոստիկանությունից հայտնել են, որ բոլոր վիրավորներին հոսպիտալացրել են: Մոտակա տների բնակիչներին տարհանում են:

“Интерфакс“-ը հաղորդում է, որ պայթյունի պահին գործարանում 24 մարդ է եղել: Թե ինչ պատճառով է պայթյուն տեղի ունեցել,  առայժմ հայտնի չէ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պայթյունի ալիքը այնքան հզոր է եղել, որ տարել է շենքի տանիքը:

Մահացել է աշխարհի առաջին քաղաքացին` Հարրի Դևիսը

pic_ec7001da3d185c9599fadc9b0e02d5f2Վերմոնտ նահանգում վախճանվել է Հարրի Դևիսը` հասարակական գործիչը, որն ինքն իրեն 1948-ին  հռչակել էր աշխարհի  առաջին  քաղաքացին:

Նա մահացել է հուլիսի 24-ին, իր 92-ամյակը  լրանալուց 3 օր առաջ:

Բրոդվեյի նախկին դերասան, ԱՄՆ-ի քաղաքացի, ռմբարկու-օդաչու Դևիսը 1948-ի մայիսի 25-ին հրաժարվեց իր երկրի քաղաքացիությունից: Դա տեղի է ունեցել Փարիզում, որտեղ նա ԱՄՆ դեսպանատուն է գնացել`  անձնագիրը հանձնելու համար: Նա իր որոշումը բացատրել է  նրանով, որ եթե աշխարհի մարդիկ հրաժարվեն իրենց քաղաքացիությունից ու պետություններից, ապա մոլորակի վրա պատերազմներ չեն լինի:

Իշխանությունները ստիպել են նրան հեռանալ Փարիզից մինչև սեպտեմբերի 12-ը: Ամսի 7-ին նա այցելեց Շայո ամրոց, որտեղ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան էր բացվում, ու այդպիսով, նա չեզոք տարածք մուտք գործեց:

Դրանից հետո նա աշխարհի քաղաքացու անձնագիր ստացավ: Ավելի ուշ նա բազմիցս փորձել է դրանով ուղևորություն կատարել, սակայն, որպես օրենք, նրան միշտ ձերբակալել են:1953-ին նա ստեղծեց  Աշխարհի քաղաքացիների համաշխարհային կառավարություն, որի ղեկավարության տակ սկսեց գործել նաև փաստաթղթեր հանձնող կառույցը: Կազմակերպությունը դիմումատուներին է հանձնում ամուսնության ու ծննդյան մասին վկայական ու այլ փաստաթղթեր:

Իր մահից շաբաթներ առաջ  Հարրի Դևիսն  աշխարհի քաղաքացու անձնագիր  է հանձնել ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին, որի փաստաթղթերը ԱՄՆ իշխանություննեը չեղյալ են հայտարարել:

 

Մեքսիկացիների 45%-ն աղքատ է

iՄեքսիկայում 53 մլն մարդ ապրում է աղքատության մեջ: Դա բնակչության 45%-ն է կազմում: Ազգային հանձնաժողովի ուսումնասիրության գնահատմամբ, 11,5 մլն մեքսիկացի ստիված է ծայրահեղ աղքատության պայմաններում ապրել: Նրանց մեծամասնությունը մինչև  18 տարեկան երիտասարդներ են (21,2 մլն մարդ):

Դրա հետ կապված հանձնաժողովի գործադիր քարտուղար Գոնսալո Լիկոնան հայտարարել է, որ “սոցիալական քաղաքականությունը պետք է կենտրոնացվի երիտասարդների ու երեխաների վրա, որոնց շրջանում աղքատությունը  գերազանցում է  պատմական ցուցանիշը” :

Այսօր Պակիստանում նախագահական ընտրություններ են

iԱյսօր Պակիստանում նախագահական ընտրություններ են` թվով 12-րդը երկրում:

Փորձագետները գլխավոր թեկնածու են համարում Նավազ Շարիֆին, որը մայիսին  հաղթել է  խորհրդարանական ընտրություններում:

Ներկայիս նախագահ Ասիֆ Ալի Զարդարին հայտարարել է, որ Պակիստանի ժողովրդական կուսակցության պարտության հետ կապված` հրաժարվում է նախագահական ընտրություններին մասնակցելուց:

Քվեարկությանը մասնակցելու է 706 խորհրդական: Ընտրությունների արդյունքները կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի այսօր:

ԱՄՆ-ում Սենատը հաստատել է ՀԴԲ-ի նոր տնօրենի թեկնածությունը

top7_9d5606dafa5381495374060e58a74025ԱՄՆ ՀԴԲ-ն նոր տնօրեն ունի: Նախագահ Օբամայի առաջադրած 52-ամյա Ջեյմս Կոմիի թեկնածությունը ԱՄՆ  սենատը հաստատել է. “կողմ” է քվեարկել 93 օրենսդիր, միայն մեկն է “դեմ” արտահայտվել:

Կոմին նախկինում իրավաբան է եղել ու ԱՄՆ արդարադատության նախարարությունում զբաղեցրել է  նախարարի տեղակալի պաշտոնը: Երկրում նա սկզբունքային մարդու համարում ունի:

ՀԴԲ-ի տնօրենի պաշտոնում Կոմին փոխարինելու է Ռոբերտ Մյուլլերին, որը բյուրոն  ղեկավարում է 2001-ից: Կոմին պաշտոնավարման կանցնի սեպտեմբերից:

Ներկայում նա HSBC բանկի տնօրենների խորհրդի անդամ է, ինչպես նաև աշխատում է Կոլումբիական համալսարանում:

Չար կախարդն օգնեց Ջոլիին գլխավորելու Forbes-ի ցուցակը

o_800211Անջելինա Ջոլին իր բոլոր տիտղոսներին ավելացրեց Forbes-ի վարկածով  Հոլիվուդի  ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների ցուցակի առաջատարի դիրքը: Ցուցակը հրապարակվել է երկուշաբթի: Անցած տարվա հունիսից մինչև այս հունիս նա աշխատել է 33 մլն դոլար: Ընդ որում, դրա գրեթե կեսը (15 մլն դոլար) նրա հոնորարն է` “Մալեֆիսենթ” ֆիլմում չար կախարդի դերի համար, որը էկրանին կհայտնվի 2014-ի ամռանը:

Երկրորդ հորիզոնականում Ջենիֆեր Լոուրենսն է` 26 մլն դոլարով: Դրա վրա մեծապես ազդել է “Քաղցած խաղեր” վեպի էկրանավորումը, որը  կինովարձույթում 690 մլն դոլար է հավաքել: Բացի այդ,   Լոուրենսն այս տարի “Իմ ընկերը խանգարված է” ֆիլմում լավագույն կանացի դերի համար ստացել է “Օսկար”:

Եռյակն ամփոփում է “Աղջամուղջ” ֆիլմի աստղ Քրիստեն Ստյուարտը: Անցած տարի նա էր գլխավորում այս ցուցակը, սակայն այս տարի նրա եկամուտները նվազել են  մեկ երրորդով ու հասել 22 մլն-ի: Վերջին շրջանում նա նախընտրում է ուշադրություն հատկացնել համեստ եկամտով անկախ նախագծերին` ինչպիսին է Ջեք Կերաուկի “Ճանապարհին” (8,7 մլն դոլար) վեպի էկրանավորումը:

Ամերիկյան ֆասթ-ֆուդի աշխատակիցները գործադուլ են արել

o_800785ԱՄՆ-ի քաղաքներում երկուշաբթի մեկօրյա գործադուլ  են արել ֆասթ-ֆուդի աշխատակիցները: McDonald’s, Burger King և Wendy’s-ի աշխատակիցները փողոց են ելել աշխատավարձերը  բարձրացնելու ու արհմիություն ստեղծելու պահանջով: Կազմակերպիչները հայտարարել են “աշխատանքի վիրավորական համակարգը” վերացնելու անհրաժեշտության մասին: Խոսքը ժամավճարն ավելի քան երկու անգամ ավելացնելու ` 7,25-ից 15 դոլար դարձնելու մասին է:

Գործադուլներ են եղել Նյու Յորքում, Միլուոկիում, Չիկագոյում, Քանզաս-Սիթիում: Ակտիվիստների հայտարարությամբ, հարյուրավոր մարդիկ են մասնակցել ցույցին, ոմանք բերել են նույնիսկ ընտանիքի անդամներին: Գործադուլավորներին են միացել նաև քաղաքական գործիչներ: Մանհեթնում  նրանցից մեկը` դեմոկրատ Ջերոդ Նադլերը,  զզվելի է համարել այն փաստը, որ 200 մլրդ դոլարի շրջանառություն ունեցող արդյունաբերության աշխատողները մինչ օրս պետք է հույսը դնեն  կարիքավորների դաշնային բժշկության ծրագրի վրա ու սննդի կտրոններ ստանան: Այս շաբաթ նման ակցիաներ են անցկացվելու նաև երկրի   այլ քաղաքներում:

 

 

 

Երկաթուղային վթար Շվեյցարիայում. 35 մարդ վիրավորվել է

o_805202Երեկ երեկոյան Շվեյցարիայում երկաթուղային վթար է եղել. Բեռնից 50 կմ դեպի արևմուտք` Գրանժ-Մարնանում,  իրար են բախվել  ուղևորատար 2 գնացքներ: Այն ժամանակ, երբ գնացքներից մեկը մոտենում էր կայարանին, մյուսը հակառակը, նոր էր շարժվում տեղից: Պատահարի վայրում երկաթուղին փակ է, ոստիկանությունը հետաքննություն է սկսել:

Ճշտված տվյալներով, մեկ մարդ զոհվել է, 35-ը վիրավորվել: Մի քանի ժամ առաջ փրկարարները գտել են գնացքներից մեկի մեքենավարի դին:

Մայքլ Ջեքսոնի բժիշկ Քոնրադ Մյուրեյը հոկտեմբերին բանտից ազատ կարձակվի

conrad-murray-waits-leave-courtroomՄայքլ Ջեքսոնի մահից հետո բանտում չկանխամտածված սպանության մեղադրանքով չորս տարի բանտարկության դատապարտված և 2011թ-ի նոյեմբերից բանտում գտնված բժիշկ Քոնրադ Մյուրեյը հոկտեմբերի 28-ին ազատ կարձակվի:

Լուրեր են պտտվում, որ Ջեքսոնի մայրը պնդում է, որ Մյուրեյը պետք է պատիժ կրի մարդասպանության համար, որը ավելի խիստ պատիժ է ենթադրում, քան չկանխամտածված սպանությունը:
Աղբյուրը հայտնում է, որ Մյուրեյը պետք է կրեր սահմանված պատիժը ամբողջությամբ՝ նրան բանտից շուտ ազատելը համարելով վիրավորանք: Մյուրեյի պատիժը կրճատվել է նրա լավ պահվածքի համար, իսկ բանտի աշխատակիցները նրան բնորոշել են որպես օրինակելի բանտարկյալ:

Ջեքսոնի ընտանիքը ևս բարկացած է Մյուրեյի վրա, քանի որ նա հրաժարվում է վկայություն տալ համերգների կազմակերպիչ AEG Live կազմակերպության դեմ, ինչը կապացուցի կազմկերպության անպատշաճ գործողությունները, որոնք հանգեցրել են փոփի արքայի մահվան: Մյուրեյը չի ցանկանում այդ քայլին գնալ՝ վախենալով, որ կարող է գաղտնի տեղեկություն հրապարակել երգչի և նրա ընտանիքի վերաբերյալ: