Բրազիլիայում սիրված երգչին սպանել են ելույթի ժամանակ

opsԲրազիլացի երգիչ կատարող Դենիել Պելեգրինին, որը հայտնի է որպես  MC Daleste, սպանվել է Սան Պաուլու նահանգի Կամպինաս քաղաքի դահլիճներից մեկում:

Ոստիկանությունն արդեն սկսել է ողբերգության հետաքննությունը ու հայտարարել, որ գործին կօգնի համացանցում տեղադրված համերգի տեսագրությունը: Տեսանյութում երևում է, որ MC Daleste դիմում է երաժշտասերներին ու, այդ պահին հնչում է կրակոցը, որ կտրեց նրա կյանքի թելը:

MC Daleste-ը “ֆանկ” ոճով կատարող էր (ռեփի բրազիլական տարբերակը) ու մեծ մասսայականություն էր վայելու տեղի երիտասարդության շրջանում:

Հնդկաստանի հարավում հյուրանոց է փլուզվել

400-1-1Հնդկաստանի հարավում գտնվող Սեկունդերաբադ քաղաքում երկհարկանի հյուրանոց է քանդվել: Պատահարի հետևանքով 10 մարդ է զոհվել, 14-ը տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել:

Նախնական տվյալներով, հյուրանոցը փլվել է խոհանոցային փռի համար շենք մտցրած աղյուսների ծանրության տակ: Տեղի ադմինիստրացիայում նշել են, որ վերջերս 53 շինության վիճակի ստուգում են անցկացրել ու փլված շենքն այդ թվում չի եղել:

“Շենքն արտաքուստ շատ լավ տեսք ուներ”,բացատրել է քաղաքապետարանի աշխատակիցը:

Սնունդն է կառավարում ուղեղը

e71bb36e-3c5a-4385-b9c5-7f907210a1d5Այն , ինչ  ուտում ենք` ազդում է մեր ուղեղի գործունեության վրա,հայտարարել են  Կալիֆոռնիայի համալսարանի մասնագետները: Գիտնականներն ուսումնասիրել են 18-55 տարեկան կանանց: Առաջին խմբի կամավորները երկար ժամանակ  օգտագործել են յոգուրտ` աղիների համար օգտակար մանրէներով, իսկ մյուս խումբը` սովորական կաթնամթերք: Հետո ուսումնասիրվել է յուրաքանչյուր խմբի ռեակցիան` սթրեսային իրավիճակների ժամանակ ու   տարբեր թեստեր անցկացվել` հնարամտությունը որոշելու նպատակով, որոնց արդյունքում պարզվել է, որ յոգուրտ օգտագործած խումբն ավելի լավ է   լուծում իր առջև դրված խնդիրները:

Համալսարանի դոցենտ Կիրստեն Տլիշչի խոսքով, ապացույցներ են ստացվել, որ աղիքներում սննդի միջոցով հայտնված մանրէներն ազդում են ուղեղի աշխատանքի վրա: “Հիմա մենք գիտենք, որ ուղեղ-ստամոքսաղիքային տրակտ միացումը` երկկողմանի երթևեկությամբ ճանապարհ է”:

“Սնունդ-աղիների միկրոֆլորա  ազդեցությունն ուղեղի վրա” բացահայտումը կարող է  մասնագետներին օգնել կառավարելու քրոնիկ ուղեղային ու նյարդաբանական խանգարումներ ունեցող  մարդկանց էմոցիոնալ վիճակը:

Մալազիայում օրանգուտանի էգին սնդակարգի վրա են նստեցրել

i (3)Մալազիայում բնության պաշտպանության իշխանությունները որոշել են Ջեկի օրանգուտանին սննդակարգի վրա նստեցնել, քանի որ նրան ահավոր դուր է գալիս ֆաստֆուդը:

Ջեքիի համար ֆաստֆուդ արգելոց այցելած զբոսաշրջիկներն են բերում: Սխալ սննդի պատճառով նա գիրացել է մինչը 100 կգ, դա 2 անգամ ավելի է , քան նրա տեսակի էգի քաշը:

Ֆաստֆուդից կտրելու համար, նրան հարազատ այգուց տեղափոխել են ու , հիմա բկլիկը ստիպված է բանջարեղենով ու մրգերով սնվել:

ԱՄՆ պետքարտուղարի կինը հոսպիտալացվել է ծանր վիճակով

pic_78f62d62f8580da719a9f58c84407632ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի կինը` Թերեզա Հայնց Քերին հասպիտալացվել է Մասսաչուսեթսում:

74-ամյա Թերեզա Հայնց Քերին Նանթաքեթ քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել հուլիսի 7-ին, ծանր վիճակով: Նրան ուղեկցել է ամուսինը: Ոչ մի մանրամասն հիվանդանոցից չեն հայտնել :

Նանթաքեից նրան տեղափոխել են Բոստոնի հոսպիտալ:

ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո ծառայությունը նախազգուշացրել է, որ Ջոն Քերիի աշխատանքային գրաֆիկայում առաջիկա օրերին փոփոխություններ կարող են լինել` կապված կնոջ առողջականի հետ:Այլ մեկնաբանություններ չեն արվել:

Թերեզա Հայնցը ԱՄՆ նախկին սենատոր Ջոն Հայնցի այրին է ու Heinz թանձրահյութերի արտադրության ժառանգորդը: Նա 1995-ին ամուսնացել է Ջոն Քերիի հետ: Այս ամուսնությունը զույգից յուրաքանչյուրի համար երկրորդն էր: 2009-ին Թերեզա Հանց Քերին կրծքագեղձի քաղցկեղի դեմ էր բուժվել:

Ֆրանսիայում մայրը փորձել է աղջկա փոխարեն քննություն հանձնել

i (2)Ֆրանսիայում կինը փորձել է բակալավրի աստիճան ստանալու համար իր 19-ամյա դստեր փոխարեն քննություն հանձնել:

Կինը հագնվել է դստեր նման,  համապատասխան դիմահարդարում արել և, չնայած արտաքնապես նրանք իրար շատ նման են, կնոջը հանձնաժողովին խաբել չի հաջողվել:

Ֆրանսուհուն մեղադրել են մեքենայությունների մեջ.նրան 3 տարվա ազատազրկում է սպառնում ու 11 հազար դոլար տուգանք:

Սան Ֆրանցիսկոյում վթարված Boeing 777-ի օդաչուն ստաժոր է

plane, airplaneՍան Ֆրանցիսկոյում վթարված Boeing 777-ի օդաչուն այդ ինքնաթիռը կառավարելու շատ քիչ փորձ է ունեցել` ընդամենը 43 ժամ, իսկ  նման ինքնաթիռի նստեցում կատարել է առաջին անգամ: Այլ տեսակի ինքնաթիռներով նա ավելի քան 10 հազար ժամ թռիչքի փորձ է ունեցել: Նրան ցուցումներ է տվել երկրորդ օդաչուն, որը  Boeing 777-ով թռչելու մեծ փորձ ունի:

Ուսումնասիրելով վթարված ինքաթիռի ինքնագրիչների արդյունքները Տրանսպորտի անվտանգության ազգային կոմիտեն ավելի վաղ հայտարարել էր, որ ինքնաթիռը վայրէջքի է գնացել փոքր արագությամբ, իսկ օդաչուն մինչ գետնին դիպչելը, փորձել է վայրէջքը դադարեցնել ու երկրորդ շրջան անել:

Asiana Airlines ընկերության 291 ուղևորով ու  անձնակազմի 16 անդամով ինքնաթիռը, հուլիսի 6-ին կոշտ վայրէջք է կատարել Սան Ֆրանցիսկոյի օդանավակայանում: Վթարի հետևանքով ինքնաթիռում հրդեհ է բռնկվել, սակայն ուղևորներին հաջողվել է տարհանել:

Վթարի հետևանքով տուժել են 182-ը, զոհվել են  16-ամյա 2 չինուհիներ:

 

 

 

 

Չինաստանում կաշառակեր պաշտոնյան դատապարտվել է մահվան

i (1)Չինաստանում Լյու Չժիցզյուն, որը զբաղեցնում էր երկաթուղիների նախարարի պաշտոնը, դատապարտվել է մահապատժի:

Նա մեղավոր է ճանաչվել կաշառակերության ու իշխանությունը չարաշահելու մեջ:

Ավելի վաղ նրան հեռացրել էին պաշտոնից և Կոմունիստական կուսակցությունից: Այդ ամենը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ պարզվեց, որ պաշտոնյան մեծ կաշառք է վերցրել ու իր ծանոթների հետաքրքրություններն առաջ տարել:

Հունաստանում ցուցարարները ծեծել են Աթենքի քաղաքապետին

iԱթենքում ցուցարարների խումբը հարձակվել է քաղաքապետ Յորգոս Կամինիսի վրա այն պահին, երբ վերջինս վերադառնում էր առաջիկայում նախատեսված կրճատումների  առիթով հրավիրված խորհրդակցությունից:

Իշխանությունները  պետծառայողների աշխատատեղերի կրճատման են գնացել` ԵՄ-ից ու ԱՄՀ-ից նոր պարտքեր վերցնելու փոխարեն:

Բանակը չի կարող տապալել իշխանությանը. Իրան

mursi (1)Իրանի խորհրդարանի ներկայացուցչի քաղաքական հարցերով խորհրդական Հուսեին Շեյխուլիսլամը հայտնել է, որ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները չեն ցանկանում, որպեսզի մուսուլմանական երկրներում ժողովրդավարություն հաստատվի, քանի որ նրանք աջակցում են Իսրայելին, որի նկատմամբ մուսուլմանական երկրներում ատելություն է տիրում: Նրա խոսքերով՝ Եգիպտոսի նախագհ Մուհամադ Մուրսիին ժողովուրդն է ընտրել, այդ պատճառով էլ բանակը իրավասու չէ հեռացնելու նրան:

Շեյխուլիսլամը հայտարարել է, որ Իսրայելը շատ անհանգստացած էր, երբ Եգիպտոսում իշխանության եկան «Մուսուլման եղբայրները»: Բացի այդ Սաուդյան Արաբիան և Քաթարը ևս դեմ էին Եգիպտոսի հեղափոխությանը, քանի որ վախենում էին, որ Եգիպտոսի առաջընթացի հետ մեկտեղ իրենց դերը տարածաշրջանում կնվազի: Խորհրդականի խոսքերով՝ Մուրսիի ճակատագիրը որոշելու են պատգամավորները, իսկ բանակը պետք է ապահովի քաղաքացիների անկախությունն ու անվտանգությունը՝ մնալով օրենքի շրջանակներում:

Վաղը Ստամբուլում կվերաբացվի նշանավոր «Գեզի» այգին

geziՎաղը Ստամբուլում տեղի կունենա վերջրս զանգվածային ցույցերի հրապարակ դարձած «Գեզի» այգու բացման արարողությունը, որը վերականգնման աշխատանքների է ենթարկվել: Այգու վերաբացման մասին հայտնել է Ստամբուլի քաղաքապետ Հուսեին Ավնի Մութլուն: Նշենք, որ «Գեզի» այգին հունիսյան ցույցերից հետո փակվել էր: Քաղաքապետարանի կազմակերպած միջոցառումների շրջանակում այգում իրականացվել են վերականգնողական աշխատանքներ, տնկվել են նոր ծառեր ու ծաղիկներ:

Եգիպտոսը հիշեցնում է Թուրքիան 1997 թվականին

davutogluԹուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, խոսելով Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձություննների մասին, դրանք նմանեցրել է 1997 թվականի փետրվարի 28–ին Թուրքիայում տիրող իրավիճակին: Դավութօղլուն նշել է, որ ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահ Մուհմադ Մուրսին անօրինական կերպով է հեռացվել պաշտոնից: Նախարարի կարծիքով՝Մուրսին պետք է վերականգնվի իր պաշտոնում և երկրում պետք է շարունակվի այն քաղաքականությունը, որը հիմնվել է Անկախություն և արդարություն կուսակցության կողմից: Հետաքրքրական է, որ Դավութօլուն ընդծել է, թե չնայած ամեն բանին, Թուրքիան չի համարում, որ կորցրել է Եգիպտոսին որպես իր դաշնակից:

Նշենք, որ 1997 թվականի փետրվարի 28–ին Թուրքիայում տեղի ունեցավ «թավշյա» հեղաշրջում: Այն ժամանակ բանակի ճնշման տակ իշխող Բարօրություն կուսակցության նախագահ երկրի վարչապետ Նեջմեթին Էրբաքանը ստիպված եղավ հրաժարական տալ:

Ջասթին Թիմբերլեյքի մերկ տեսարաններ պարունակող հոլովակը չի հանվի YouTube-ից

HT_Justin_Timberlake_music_video_Ջասթին Թիմբերլեյքի նոր տեսահոլովակը՝ «Tunnel Vision»-ը, ըստ տեղեկությունների՝ պետք է որ հանվեր YouTube կայքից նրանում հանդես եկող մերկ կանանց պատճառով, սակայն ABC News-ը հաստատում է, որ այն կմնա կայքում:

Նախքան տեսահոլովակը կմիանա Ջասթին Տիմբերլեյքի  VEVO ալիքով՝ YouTube-ի օգտատերերի էկրանին հայտնվում է իրենց չափահաս լինելը հաստատելու համար վանդակ և նախազգուշական տեքստ:

Google-ը սովորաբար չի ցուցադրում մերկ տեսարաններ պարունակող տեսահոլովակներ, սակայն կայքի ներկայացուցիչը ABC News-ին տեղեկացրել է, որ տեսահալովակի դեպքում իրենք բացառություն են արել՝ նախքան դրա սկսվելը նախազգուշական տեքստ տեղադրելով:

Google-ը մարտին հանել էր Ռոբերտ Թիքի «Blurred Lines» տեսահոլովակը մերկ կանայք ցուցադրելու պատճառով, սակայն կայքը որևէ այլ մեկնաբանություն չի արել, թե ինչու է բացառություն արել «Tunnel Vision»-ի համար:

Թիմբերլեյքի տեսահոլովակի պրիեմիերան տեղի էր ունեցել հուլիսի 2-ին MySpace էջում: Երգչի պաշտոնական կայքում և YouTube-ում այն հայտնվել էր հուլիսի 3-ին՝ այս ընթացքում այն դիտվել է 1,1 միլիոն անգամ:

Կանադական քաղաքի բնակչությունը տեղահանվել է նավթ տեղափոխող գնացքի պայթյունից հետո

ABC_canada_derailmentABC News-ի տեղեկություններով՝ չմշակված նավթ տեղափոխող գնացքի հրդեհվելուց հետո Կանադայի Լաք Մեգանտիք քաղաքի բնակչույթունը տարհանվել է:

80 մեքենայի երկարություն ունեցող գնացքը պայթել է շաբաթ առավոտյան՝ օդը լցնելով խիտ, սև ծխով:

Մեն նահանգի Ֆրանկլին շրջանի շերիֆի գրասենյակի դիսպետչեր Սթան Ուիլերը ABC News Radio-ին հայտնել է, որ 30 հրշեջներ են ուղարկվել դեպքի վայր:

Radio-Canada-ի տեղեկություններով՝ գնացքը ուղևորվում էր Մեն նահանգ: Պայթյունի պատճառները դեռևս պարզ չեն, տուժածների մասին ևս տեղեկություններ չկան:

Պակիստանում գնացքը հարվածել է ռիկշայի. 12 զոհ կա

pakistan. trainՈստիկանության սպայի տեղեկություններով` Պակիստանի կենտրոնական հատվածներում գնացքը հարվածել է ամայի տեղանքով երկաթգծերով անցնող ռիկշայի (մարդատար սայլակ), որի  հետևանքով մահացել է 12 մարդ:

Դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը և ըստ ոստիկանության՝ ռիկշայի վարորդը չի նկատել մոտեցող գնացքը ու փորձել է հատել երկաթգիծը:

Զոհվածների թվում կան երկու կին և երկու երեխա, իսկ  երկու փրկվածները ծանր վիճակում տեղափոխվել են տեղի հիվանդանոց: Ըստ տեղեկությունների՝ երբ փրկարարական թիմը ժամանել է, տուժածների մեծ մասն արդեն ողջ չի եղել:

Պակիստանում նման դժբախտ պատահարների հիմնական պատճառը  երկաթգծերի ամայի խաչմերուկներն են, իսկ վարորդները սովորաբար երկաթգծերը հատում են մեծ արագությամբ՝ ուշադրություն չդարձնելով մոտեցող գնացքներին:

Գաբալայում ադրբեջանական ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչների վրա ձվեր են նետել

3 (5)Ադրբեջանի ազգային ճակատ կուսակցության (ԱԱՃԿ) ներկայացուցիչները մարզեր կատարած հերթական այցի ընթացքում հարձակման են ենթարկվել, և նրանց մեքենայի ուղղությամբ հավկիթներ են նետել, հաղորդում է ադրբեջանական “Հաքքին” կայքը։

Տեղեկության համաձայն՝ ԱԱՃԿ փոխնախագահ Գյոզալ Բայրամլին և կուսակցության Կանանց խորհրդի անդամ Նուշաբա Ատակիշիևան ուղևորվել են Գաբալա՝ կուսակցության տեղի ակտիվիստների հետ հանդիպման։ Սակայն քաղաքում նրանց են մոտեցել ոստիկանության աշխատակիցները և պահանջել հեռանալ։

Կուսակցության անդամները որոշում են կայացրել վերադառնալ մայրաքաղաք Բաքու` սադրանքից խուսափելու համար։ Մեքենան նստելուց հետո մի քանի երիտասարդներ նրանց վրա հավկիթներ են նետել։ Պատվիրակության անդամները ենթադրում են, որ նրանք իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության երիտասարդական թևից են։

 

92-ամյա իրաքցի ֆերմերը երկրորդ անգամ ամուսնացել է 22-ամյա աղջկա հետ

The 92-year-old farmer is pictured with his young bride (centre), one of his teenage grandsons (far left) his grandsons' new wives (second left, far right)92-ամյա իրաքցի ֆերմերը իր երկու թոռների հարսանեկան արարողության շրջանակներում ամուսնացել է իրենից 70 տարով փոքր աղջկա հետ:
Չորս ժամ տևած արարողության ընթացքում Մուսալի Մուհամեդ ալ- Մուջամեն ամուսնացել է 22-ամյա Մունա Մուխլիֆի հետ:
Ըստ AFP-ի՝ իր 16 և 17 տարեկան երկու թոռները ևս ամուսնացել են հինգշաբթի օրը Բաղդադում կազմակերպված այդ նույն հարսանեկան արարողության ժամանակ:
Մուջամեն հայտնել էր, որ իրենք շատ երկար էին սպասել այդ օրվան, քանի որ իր թոռների հարսանիքները մի քանի անգամ հետաձգել են իր հարսանիքի օրվա հետ համատեղելու համար:
Մուջամեն Գուբան գյուղում իր առաջին կնոջ հետ մեծացրել է 16 երեխա:
Նա որոշել է երկրորդ անգամ ամուսնանալ իր կնոջ մահից երեք տարի անց:
Չորս ժամ տևած արարողության ժամանակ կազմակերպվել են երաժշտական և պարային ներկայացումներ, ինչպես նաև տոնական կրակահերթ:

Պաշտոնական Բաքուն արձագանքել է Աուերալյա Գրիգորիուի ադրբեջանամետ հայտարարությանը

2“Հայաստանի Ազգային ժողովում Մոլդովայի մարդու իրավունքների պաշտպանի ելույթը ապացուցում է, որ միջազգային հանրությունը չի կարող համակերպվել Հայաստանի զավթողական և ռազմատենչ քաղաքականությանը”,- պաշտոնական Բաքուն արձագանքել է փաստաբան Աուերալյա Գրիգորիուի` ՀՀ Ազգային ժողովում արած ադրբեջանամետ հայտարարությանը:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևը հայտարարել է. “Դա ոչ միայն խիզախ, այլև օբյելտիվ քայլ էր: Հայաստանը պետք է հասկանա, որ իրեն չի հաջողվի թաքցնել մարդկության դեմ ուղղված հանցագործությունը, որը իրականացրել է Խոջալուում”:
Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցող համաեվրոպական խորհրդաժողովի շրջանակներում հուլիսի 4-ին  Աուրելիա Գրիգորիուն “Մարդու իրավունքների պահպանումը և պաշտպանությունը սառեցված հակամարտությունների տարածքում» թեմայով իր զեկույցի ժամանակ հայտարարել է. “Խոջալուի ցեղասպանությունն իրականացրել են հայերը, ինչն այլևս միջազգայնորեն ճանաչված փաստ է”։
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հակադարձել է այս ապատեղեկատվությանը: “Ես չգիտեմ, թե դուք ում պատվերն եք իրականացնում, հարգելի փաստաբաններ, բայց ձեր ելույթները կարող եք ձայնագրել, որպեսզի ձեր պատվիրատուները ձեզ շնորհակալություն հայտնեն”,-ընդգծել է Նաղդալյանը:

Վենեսուելան և Նիկարագուան քաղաքական ապաստան են առաջարկել ԱԱԾ-ի տեղեկություններ տարածած Էդվարդ Սնոուդենին

Venezuelan President Nicolas MaduroՈւրբաթ օրը Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան և Վենեսուելայի նախագահ Daniel OrtegaՆիկոլա Մադուրոն հայտնել են, որ իրենք ցանկանում են ապաստան տրամադրել ազգային անվտանգության գործակալության տեղեկություններ տարածած Էդվարդ Սնոուդենին:

Սնոուդենը մի շարք երկրներից ապաստան էր խնդրել՝ ներառյալ Նիկարագուան և Վենեսուելան:

Օրտեգան զգույշ է ձևակերպել իր առաջարկը, մինչդեռ Մադուրոն իր առաջարկի մեջ մեղադրել է ԱՄՆ-ին և պաշտպանել Սնոուդենին կառավարության գլոբալ լրտեսական ծրագրերի մասին խոսելու համար:

Երկու նախագահները իրենց առաջարկի մասին խոսել են երկու երկրների անկախության օրվան նվիրված միջոցառման ժամանակ: Օրտեգան հայտնել է նաև, որ ինքը կհաստատի իր առաջարկությունը, եթե իրավիճակը թույլ տա:

Օրտեգայի տեղեկություններով՝ Սնոուդենի ապաստան խնդրելու նպատակով Մոսկվայում գտնվող Նիկարագուայի դեսպանատուն ուղարկած դիմումը դեռ պետք է քննարկվի:

Ըստ տեղեկությունների՝ Սնոուդենը այժմ գտնվում է Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանի չեզոք թռիչքային գոտում: Ռուսաստանը ո´չ հաստատել և ո´չ էլ ժխտել է այդ տեղեկությունը:

Edward Snowden (1)Սակայն եթե Սնոուդենը ընդունի հարավային Ամերիայի երկրների առաջարկը, ապա պարզ չէ, թե նա ինչպես է հասնելու այդ երկրներ, քանի որ Մոսկվայի և Վենեսուելայի միջև ուղիղ չվերթներ չկան: Մոսկվայից Վենեսուելա հասնելու համար պետք է անցնել Հավանայով, սակայն այստեղ հարց է առաջանում՝ արդյո՞ք Կուբայի կառավարությունը նրան կթույլատրի անցնել իր տարածքով:

Այս առումով ԱՄՆ-ն պարզ հասկացրել է, որ ինքը ուշադիր հետևում է բոլոր չվերթներին Սնոուդենին բռնելու համար:

 

Իլհամ Ալիևը կոպտորեն խախտում է սահմանադրությունը. նախագահի թեկնածու Իբրահիմբեկով

1Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ընդդիմությանը անվանարկելով և զրպարտելով, կոպտորեն խախտում է երկրի սահմանադրությունը, հայտարարել է ադրբեջանական ընդդիմադիր Ազգային խորհրդի նախագահ, նախագահի թեկնածու Ռուստամ Իբրահիմբեկովը` մեկնաբանելով Ալիևի՝ Ադրբեջանի ՆԳՆ-ի Ոստիկանական ակադեմիայում հուլիսի 2-ին ունեցած ելույթը:
“Ալիևը, վերջին ելույթում իր ընդդիմախոսներին ուրացող, դավաճան ու թշնամական տարր անվանելով, ոչ միայն այդ մարդկանց է վիրավորում, այլև ժողովրդին հասկացնում է, որ իր հակառակորդների հետ շփվելով` նրանք ևս դավաճան են դառնում: Դա ընտրողների նկատմամբ բարոյական ճնշում գործադրել, նրանց ահաբեկել է”,- ադրբեջանական “Թուրան” գործակալության հետ զրույցում ասել է Իբրահիմբեկովը:

Նախագահի թեկնածուն հայտնել է նաև, որ ինքը հրաժարվել է Ռուսաստանի դաշնության անձնագրից: “Ադրբեջանի ընտրական օրենսգրքի համաձայն՝ նախագահի թեկնածուն երկքաղաքացիություն չի կարող ունենալ: Այդ պատճառով էլ ես հրաժարվել եմ ռուսական անձնագրից”,-նշել է Իբրահիմբեկովը:

Հուլիսի 2-ին` ՆԳՆ-ի Ոստիկանական ակադեմիայում ելույթ ունենալու ժամանակ, Իլհամ Ալիևը անդրադարձել էր նաև ընդդիմադիր Ազգային խորհրդին`հայտարարելով, որ խորհրդի կազմում “հավաքվել են ապակառուցողական և դավաճան տարրեր”:
Հավելենք, որ Ադրբեջանում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2013թ.-ի հոկտեմբեին: Իշխող “Ենի Ազերբայջան” կուսակցությունը երրորդ անգամ առաջադրել է գործող նախագահ Իլհամ Ալիևի թեկնածությունը: