Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հաստատել է Հովհաննես Պողոս II-ին սրբերի դասը կարգելու որոշումը

01142011-23vՀռոմի պապը հաստատել է հանգուցյալ պոնտիֆիկոսներ Հովհաննես Պողոս II-ին ու Հովհաննես XXIII-ին սրբերի կարգը դասելու դեկրետը: Դրա մասին հունիսի 5-ին պաշտոնապես հայտնել են Վատիկանի ներկայացուցիչները: Հանդիսավոր արարողության ճշգրիտ օրը չի նշվում, սակայն սպասվում է, որ այն կլինի 2013-ի դեկտեմբերին:

Որոշումն ընդունվեց, երբ  աստվածաբանները ստացան 2 հրաշքների հաստատումը: Կարծիք կա , որ պոնտիֆիկոսներին ուղղված աղոթքը բուժել է առնվազն 2 մարդու: Նրանցից առաջինն իտալացի Նկոլո Գրիպոն է, որին աղոթքը փրկեց մահացու հիվանդությունից` կոկորդի քաղցկեղից: Նրա կնոջ աղթոթքից հետո` տղամարդն առողջացավ:

Երկրորդ հրաշքը կատարվել է Հովհաննես Պողոսի մահից հետո. կոստառիկացի հիվանդ կինն աղոթքի շնորհիվ ապաքինվեց:

Հյու Ջեքմանը 2013-ի ամենաազդեցիկ դերասան է ճանաչվել

bb_horizontal_bigger19955898Forbes ամսագիրը հունիսի վերջին հրապարակել է 100 ամենաազդեցիկ հայտնիների ցուցակը: Իսկ հիմա էլ ներկայացրել է 10 ամենահեղինակավոր տղամարդ-դերասանների ցանկը: Հրատարակությունը գնահատել է մասնակիցների եկամուտը, նրանց մասնակցությամբ նախագծերի շահութաբերությունն ու  անձնական ձեռքբերումները: Առաջին հորիզոնականն այս ցուցակում զբաղեցրել է  Հյու Ջեքմանը: Այս ցուցակում են հայտնվել նաև arce233Ռոբերտ-Դաունի-կրտսերը, Լեոնարդո դի Կապրիոն, Թոմ Քրուզն ու Չենինգ Տատումը:

Ամսագիրը ոչ միայն գնահատել է Ջեքմանի դերասանական տաղանդը, այլև նրա վոկալ ու պարային ունակությունները: Անցած տարվա վերջին էկրան է բարձրացել “ Թշվառները” մյուզիքլը, որտեղ Ջեքմանը կատարում է  կալանավոր Ժան Վալժանի պարտիան: Այդ դերի համար նա ստացավ իր առաջին “Ոսկե գլոբուսը” ու ներկայացվեց “Օսկարի”: Ջեքմանը Laughing Man թեյ արտադրող ընկերություն ունի, որի ողջ հասույթը բարեգործական հիմնադրամ է գնում:

Երկրորդ հորիզոնականում հայտնված Ռոբերտ Դաունի կրտսերը Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասաններից է, այս տարի նրա եկամուտը կազմել է 75 մլն դոլար:”Վրիժառուները” ֆիլմը, որտեղ  նա Թոնի Սթարքի դերն է կատարում, հավաքել է 1,5 մլրդ դոլար, իսկ “Երկաթյա մարդը 3”-ը` 1,2 մլրդ:

78999-samye-stilnye-637x0-2Երորդ հորիզոնականը զբաղեցրած Լեոնարդո դի Կապրիոն, որի հերոսները հաճախ մահանում կամ էլ խելացնոր են դառնում, Բազա Լուրմանի դերն է կատարել“Մեծն Գեթսբիում”, որը ռեժիսորի համար ամենաեկամտաբեր ֆիմը դարձավ` հավաքելով 300 մլն դոլար:

Ողջ աշխարհի բուդդիստները նշում են դալայ-լամայի ծննդյան օրը

o_599808Այսօր, հուլիսի 6-ին ողջ աշխարհի բուդդիստները նշում են  XIV դալայ-լամայի ծննդյան օրը: Այսօր բոլոր բուդդիստները երդվում են ողջ օրվա ընթացքում ձեռնպահ մնալ բացասական արարքներից:

Վենեսուելայի պաշտպանության նախարար է դարձել կին ծովակալը

pic_dbfad55d2ae042093e1c84b6a85a9f02Վենեսուելայի նախագահ Նիկոլաս  Մադուրոն երկրի պաշտպանության նախարար է նշանակել ծովակալ Կարմեն Մելենդեսին:

Նա այս պաշտոնում առաջին կին ներկայացուցիչն է: Նրա նշանակման մասին Մադուրոն հայտարարել է  զինվորական թանգարանում կատարվող հանդիսության ընթացքում: Այդ թանգարանում է  պահվում Վենեսուելայի նախկին առաջնորդ Ուգո Չավեսի աճյունը: Նախագահ Մադուրոն Մելենդեսին անվանել է “հայրենիքի զինվոր”: Չավեսի համախոհ Մելենդեսը 2012-ին ծովակալի կոչում ստացավ ու դարձավ Վենեսուելայում նման կոչումով առաջին կինը: 2012-ի հոկտեմբերին Չավեսն իր ադմինիստրացիայում Մելենդեսի իրավասություններն ընդլայնեց, նրա ստորաժաբաժանումն կաշառակերության մեջ կասկածվող  ԲՇՏ-ներում ու պետհիմնարկներում ստուգումներ անցկացնեուլ իրավունք  ստացավ:

Չինաստանում ջրհեղեղը քանդել տարել է կամուրջն ու մարդկանց

o_794543Չինաստանում չդադարող անձրևները երկրի հյուսիս-արևելքում ջրհեղեղի պատճառ են դարձել: Հեյլունցզյան նահանգում երեկ երեկոյան գետի ջուրը բարձրացել ու կամուրջը քանդել տարել է` հետն էլ 2 տաքսի, որոնք այդ պահին կամրջի վրա էին: Տեղի իշխանությունները տեղեկացնում են 3 անհետ կորածի մասին, մեկին հաջողվել է փրկել: Ներկայում որոնողական աշխատանքներ են տարվում, փրկարարները գետի հատակից ավտոմեքենաների դուրսբերման աշխատանքներ են կատարում:

Քաղաքական գործիչները կարող են սխալվել. Թայիփ Էրդողան

erdogan   Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը Թայլանդի նախագահ Շինավատրայի հետ հանդիպում ունենալուց հետո հանդես է եկել համատեղ մամլո ասուլիսով: Նա նշել է, որ ինքն ու Եգիպտոսի իշխանազրկված նախագահ Մուհամեդ  Մուրսին քաղաքական գործիչներ են և հնարավոր է, որ սխալներ գործեն, սակայն դրանց նկատմամբ վերաբերմունքն ու արձագանքը ճիշտ չէ: «Յուրաքանչյուր քաղաքական գործիչ կարող է սխալներ գործել: Դրա համար պատժելն ու քաղաքականությունից հեռացնելը որոշ ուժերի պարտականությունը չէ: Այն պետք է իրականացվի ըստ ժողովրդի ցանկության: Եթե ժողովուրդը ասի պատժեք, պետք է պատժվի:  Այդ ժամանակ նա դասեր կքաղի և դուրս կգա ժողովրդին ընդառաջ կամ էլ կքաշվի իր անկյունը: Հնարավոր չէ, որ նման արարքը դրական և ողջունելի չհամարվի: Սակայն, ցավոք, մեր երկրում նման ողջույնողներ կան, սակայն մենք չենք կարողանում դրականորեն նայել դրան»,-նշել է Էրդողանը:

«Femen» շարժումը պահանջել է Էրդողանի հրաժարականն ու ազատություն Թուրքիային

femenՎերջին օրերին Թուրքիայում հաճախակի դարձած ցույցրի առիթով ուկրաինական հայտնի «Femen» շարժման ակտիվիստներից մեկը ցույց է կազմակերպել Ստամբուլի Սաբիհա Գյոքչեի անվան օդանավակայանում: Վերջինս առանց վերնազգեստի է եղել և կրել է միայն «Դու՛րս արի Ստամբուլից, գնա՛ Քաբուլ» գրությամբ պաստառ: Ցուցարարի մարմնի վրա էլ է գրություն եղել, ինչը հատուկ է այս շարժման ակցիաներին: Բոլորի ուշադրությունը գրավել է կնոջ մարմնին գրված «բռնապետ Էրդողան» բառերը:

Հետաքրքրական է, որ ցույցից հետո Ստամբուլի օդանավակայանում ձերբակալված ակտիվիստը բացականչել է «Թող Թուրքիան ազատ լինի» արտահայտությունը:
Այնուհանդերձ «Ռադիկալը» գրում է, որ օրերս «Femen» շարժումը նախապես  հայտնել էր, որ Թուրքիայում պատրաստվում է ցույց անել:

 

Եգիպտոսում պետք է վերականգնվի ժողովրդավարությունը. Աբդուլլահ Գյուլ

gulԹուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, մեկնաբանելով Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունները, հույս է հայտնել, որ իշխանությունները այս երկրում հավատարիմ կլինեն ժողովրդին և պետությունը կղեկավարի ժողովրդի կողմից ընտրված առաջնորդը: «Մենք հույս ունենք, որ Եգիպտոսում ամենակարճ ժամանակամիջոցում քայլեր կկատարվեն ժողովրդավարության վերականգնմանն ընդառաջ, կապահովվի ազգային միասնությունը և հարգանքը երկրի քաղաքացիների նկատմամբ»,-հայտարարել է Գյուլը:
Նախագահի խոսքերով՝ երկրում երկար ժամանակ իշխող միապետական կարգերից հետո դժվար է ժողովրդավարություն հաստատել մեկ տարվա ընթացքում, դրա համար ժամանակ է անհրաժեշտ: Գյուլն ընդգծել է, որ իշխանության հաստատումը պետք է տեղի ունենա համազգային ընտրությունների ճանապարհով, այլ ոչ թե ռազմական հեղաշրջման:

Կահիրեում ոստիկանությունը կրակ է բացել ցուցարարների վրա

egiptosԵգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում Ռաբիաթուլ Ադավիայի հրապարակում նախագահ Մուրսիի աջակցության ցույցեր են ընթանում: Ցույցերին հազարավոր քաղաքացիներ են մասնակցում՝ արտասանելով «Մեր առաջնորդը Մուրսին է», «Կեցցե՛ Մուրսին» կարգախոսերը: Ցուցարարների շարքերում կան կանայք և երեխաներ:

Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը՝ ցույցերի ժամանակ հավաքվածների վրա կրակ են բացել: Նախնական տվյալներով կա 4 զոհ, բազմաթիվ վիրավորներ: Սակայն ոստիկանությունը հերքել է ցուցարարների նկատմամբ զենք կիրառելու մասին լուրը: Այնուհանդերձ Եգիպտոսում իրավիճակը շարունակում է մնալ լարված:

Ֆրանսիական գինեգործական ընկերությունը սարսափեցրել է գինու մոդայամոլներին՝ ստեղծելով կոլայի հավելմամբ գինի

Rouge Sucette, red wine with cola flavorՖրանսիական ըմպելիքներ արտադրող ընկերությունը ստեղծել է կոլայի պարունակությամբ կարմիր գինի:

Ավանդական կարմիր գինին այս անգամ պատրաստվել է 75 տոկոս խաղողից, ջրից շաքարից և կոլայի համային հավելումից:

Այս գինին ստեղծվել է «կոլայասեր» երիտասարդ սերնդի ուշադրությունը գրավելու համար:

Գինեգործները վախենում են, որ դժվար կլինի ոգելից խմիչքների և տարբեր խառնուրդների սովոր երիտասարդության ուշադրությունը կենտրոնացնել գինու վրա, եթե այն չհամապատասխանի նրանց պահանջներին:

Ընկերությունը խորհուրդ է տալիս ամռանը այս գինին խմել սառը վիճակում:

Այն առաջին անգամ վաճառքի է հանվել այս շաբաթ մեկ շիշը 2,95 եվրո գնով: Արտադրողը հուսով է, որ այն կդառնա ֆրանսիական ամառային խմիչքների երեկույթների անբաժանելի մասը:

Գինին ստեղծվել է Haussmann Famille ընկերության կողմից:

Ընկերության մարկետինգի ղեկավարը հայտնել է, որ գինին աչքի է ընկնում դառնության և կոլայի քաղցրության կատարյալ հավասարակշռված համով՝ ավելացնելով, որ այն հիմնականում ստեղծված է կանանց և երիտասարդների համար:

Մարկետինգի ղեկավարի տեղեկություններով՝ գինին ստեղծելու համար իրենք աշխատել են Բորդոյում գտնվող համային հավելումների գծով մասնագիտացած լաբարատորիայի հետ:

 

Իսպանիային տեղեկացրել էին, որ Էդվարդ Սնոուդենը Բոլիվիայի նախագահի ինքնաթիռի մեջ է

Bolivian President Evo MoralesԵվրոպական երկրները ազգային անվտանգությունից տեղեկություն էին ստացել, որ Էդվարդ Սնոուդենը Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի ինքնաթիռի մեջ է, այդ իսկ պատճառով նախագահի ինքնաթիռը ստիպողաբար վայրէջք էր կատարել Իսպանիայում:

Edward SnowdenԸստ Իսպանիայի արտաքին գործերի նախարարի՝ իրենք անցած շաբաթ տեղեկություն էին ստացել, որ Սնոուդենը ինքնաթիռի մեջ է և այն իջեցրել էին խուզարկելու համար:

Մանուել Գարսիա Մարգալոն չի հայտնել է, թե ով է իրենց նման տեղեկություն տրմադրել, սակայն նշել է, որ նախագահի ինքնաթիռը խուզարկելու իրենց քայլը այդ տեղեկության վրա է հիմնված եղել:

Այդ դեպքից հետո Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը սպառնացել է փակել Լա Պասի ԱՄՆ դեսպանատունը:

Մորալեսը ԱՄՆ-ին մեղադրել է նաև եվրոպական երկրների վրա տարբեր իրավիճակներում ճնշումներ գործադրելու համար, ինչը դիվանագիտական ֆուրոր է ստեղծում:

Դեպքը տեղի էր ունեցել այն բանցի հետո, երբ Բոլիվիայի նախագահը Ռուսաստանում հայտարարել էր, որ եթե ԱՄՆ ազգային անվտանգության վերաբերյալ տեղեկություներ տարածած Սնոուդենը իր երկրից ապաստան խնդրեր, ապա ինքը նկատի կունենար նրա խնդրանքը:

 

Ավստրալիացի կինը ամուսնացել է Ֆրանսիայում գտնվող մի կամուրջի հետ և նույնիսկ ստացել է քաղաքապետի օրհնությունը,լուսանկարներ

Australian woman marries a bridge in Southern FranceԱվստրալիացի կինը իրականացրել է իր ցանկությունը՝ ամուսնանալով կամուրջի հետ:

Ջոդի Ռոզը, սիրահարվելով հարավային Ֆրանսիայի Սերե քաղաքում գտնվող 14-րդ դարի Լո Պոն դյու Դիաբլ կամուրջին, ամուսնացել է նրա հետ:

Ռոզը կամ տիկին Լո Պոն դյու Դիաբլը անցած տասնամյակը անց է կացրել աշխարհի շուրջ ճամփորդելով և կոնտակտային միկրոֆոնների միջոցով ձայնգրելով կամուրջների վրա տեղակայված մալուխների տատանումներից առաջացած ձայները, որոնք օգտագործել է երաժշտություն ստեղծելու համար:

Իր «Երգող կամուրջներ» նախագծի համար ամբողջ աշխարհում տասնյակ կամուրջներ այցելելուց հետո նա որոշել է, որ այդ կամուրջը հենց «այն միակն» է:

Չնայած նրա նոր ամուսինը իր զգացմունքները արտահայտելու հետ կապված «դժվարություններ» ունի, սակայն կինը հայտնում է, որ ինքը զգում է նրա ուժեղ գրկախառնությունը՝ ավելացնելով, որ նրա միջոցով իրեն կապված է զգում հողին և հանգստանում է իր անծայր թափառումներից, բացի դրանից նա միշտ ուժեղ կանգնած է տեղում, իսկ ինքը շարժողական է ու միշտ ճանապարհների վրա:

Կամուրջի և կնոջ հարսանիքը տեղի է ունեցել 14 հյուրերի ներկայությամբ, որը օրհնել է մոտակա Սեն Ջան դե Ֆո քաղաքի քաղաքապետը:

Հարասանեկան արարողության ընթացքում Ռոզը ամուսնական մատանիներ է փոխանակել կամուրջի հետ:

Նրանց միությունը Ֆրանսիայում օրինական կարգով չի ընդունվում, սակայն Ռոզը նշում է, որ իրենց միությունը ցանկացած այլ ամուսնության նման ամուր է:

Ռոզը, որը հայտնում է, որ ինքը ամբողջովին նվիրված է իր ամուսնուն, դեռևս չի պարզաբանել, թե ինչպես է որոշել կամուրջի սեռը:

Աշխարհի միլիոնավոր դպրոցական երեխաներին երկրաշարժից փրկելու համար ստեղծվել է երկրաշարժին դիմացող սեղան (տեսանյութ)

earthquake proof table2Նախկինում փորձագետները երկրաշարժի ժամանակ մարդկանց խորհուրդ էին տալիս վազել դեպի դռնախորշը, այժմ գիտնականները խորհուրդ են տալիս մտնել մոտակա սեղանի տակ:

Երկու իսրայելցի գիտնականներ ստեղծել են երկրաշարժին դիմացող սեղաններ:

Սեղանը, որը կարող է դիմանալ վերևից ընկնող մինչև մեկ տոնա բեռին, ստեղծել են իսրայելցի գյուտարարներ Արթուր Բրաթերը և Իդո Բրունոն:

Գյուտարարները հայտնում են, որ սեղանի ստեղծման գաղափարը առաջացել է իրենց կառուցվածքով անկայուն դպրոցների աշակերտներին պաշտպանելու ցանկությունից:

Բաթերը նշում է, որ ինքը պարզապես սարսափած էր դիտելով 2010թ-ին Հայիթիում տեղի ունեցած երկրաշարժի մասին պատմող մի հոլովակ, որտեղ վատ կառուցված տների և դպրոցների պատճառով 200,000 մարդ էր զոհվել:

Այս սեղանը բավականին թեթև և հարմար է դպրոցականների օգտագործման համար և միևնույն ժամանակ կարող է դիմանալ երկրաշարժի ընթացքում վերևից ընկնող մեծ ծանրությանը:

earthquake proof table (1)Եթե սեղանները դասավորվեն շարքերով, ապա դրանք կարող են նաև ծառայել որպես փախուստի համար բաց ճանապարհ:

Սեղանը առաջինը փարձարկել են իսրայելի զինվորականները, իսկ այժմ այն գտնվում է Իտալիայի Փադուա համալսարանի շինարարական տեխնոլոգիաների բաժնում, որտեղ այն խիստ պայմաններում փորձարկում է անցնում:

Ըստ գիտնականների՝ անկայուն շինությունների պատճառով ամբողջ աշխարհում մոտ 300 միլիոն երեխա երկրաշարժից տուժելու վտանգի տակ է գտնվում: Սեղանի ստեղծողները սեղանը համարում են երկրաշարժի ժամանակ զոհերից և վնասվածքներից խուսափելու մի եղանակ:

Սեղանը ստեղծելու համար երկու գիտնականները բազմաթիվ մրցանակներ են ստացել:

 

ԵԱՀԿ գործող նախագահը պաշտոնական այցով մեկնելու է Ադրբեջան

1
ԵԱՀԿ (Եվրոպական անվտանգության և համագործակցության կազմակերպություն) գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան պաշտոնական այցով մեկնելու է Ադրբեջան:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամլո քարտուղար Էլման Աբդուլաևը:
Կոժարան հուլիսի 8-ին կունանա պաշտոնական հանդիպումներ: Ըստ Աբդուլաևի`այցի շրջանակներում կողմերը կքննարկեն Ադրբեջան-ԵԱՀԿ համագործակցության, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցեր:

Թուրքական մի քանի միություններ ցույցի միջոցով իրենց աջակցությունն են հայտնել Մուրսիին

1 (1)Թուրքական մի քանի միությունների անդամներ ցույց են կազմակերպել` այդ կերպ իրենց աջակցությունը հայտնելով Եգիպտոսի` պաշտոնանկ արված նախագահ Մուհամեդ Մուրսիին, հաղորդում է “Անադոլու” գործակալությունը:

İHH (Մարդու իրավունքների ու ազատությունների և հումանիտար աջակցության միություն), MAZLUMDER (Մարդու իրավունքների և ճնշված ժողովուրդների նկատմամբ համերաշխության միություն) Özgür-Der (Ազատ արտահայտման և կրթության իրավունքի միություն) անդամները երեկ երեկոյան Անկարայում գտնվող Եգիպտոսի դեսպանատան առջև բողոքի ցույց են կազմակերպել:

3Լրագրող Ադեմ Օզկյոսը, խոսելով մասնակիցների անունից, հայտարարել է. “Մենք Եգիպտեսի մեր եղբայրների հետ պայքարելու ենք այնքան ժամանակ, մինչև Մուրսին հետ գա:” Վերջինս ընդգծել է նաև, որ երկար ժամանակ է` հետևում են Եգիպտոսում տեղի ունեցեղ իրադարձություններին`հավելելով, որ իրենք տարբերություն չեն դնում Ստամբուլի և Կահիրեի միջև:

Եգիպտոսում ներքաղաքական ճգնաժամը սկսվել է հունիսի 30-ին տեղի ունեցած բազմամիլիոնանոց բողոքի ցույցից հետո: Ռազմական հրամանատարությունը վերջնագիր էր ներկայացրել նախագահին, սակայն վերջիսը հրաժարվել է վայր դնել իր լիազորությունները: Այնուհետև զինվորականները նրան պաշտոնանկ են արել: Եգիպտոսի անցումային կառավարության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ադլի Մանսուրը:

Ուսուցիչը հռչակվել է 40 տարի նույն հագուստը կրելով

m_795539Տեխասում ֆիզկուլտուրայի ուսուցիչը հանրահայտ է դարձել 40 տարի նույն հագուստը կրելու արդյունքում: Դեյլ Իրբին դիսկո ոճի հագուստը կրել է 1973-ից, ամեն անգամ` լուսանկարվելիս, մինչև անցած տարի, երբ նա  թոշակի անցավ:

63-ամյա տղամարդը խոստովանել է, որ ամեն տարի նույն հագուստով լուսանկարվելու գաղափարն անսպասելի է  ծնվել. 1973-ին  նա առաջին անգամ լուսանկարվեց այդ վերնահագուստով: Հաջորդ տարի` 1974-ին դպրոցի ադմինիստրացիան ուսուցիչներին խնդրել էր ինչ որ պատշաճ բան հագնել ու Դեյլը, քանի որ իր ժամանակի մեծ մասն անց էր կացնում մարզադահլիճում, չուներ պաշտոնական կոստյում, դրա համար էլ պահարանից հանեց  վերնաշապիկն ու սվիտերը:

“Ես այնքան վատ էի զգում, երբ երկրորդ լուսանկարն ունեցա նույն հագուստով”: Սակայն,  կինը խորհուրդ տվեց նույն հագուստը կրել նաև երրորդ անգամ: Աշակերտներն այդ առիթով կատակում էին, սակայն Դեյլը դրանից հետո չցանկացավ այլևս փոխել հագուստը:

Հիմա նա, իհարկե, հաճախ չի հագնում վերնաշապիկ ու սվիտեր, սակայն անպայման է կրում` եթե պետք է լուսակարվի: Դեյլը խոստովանում է` 40 տարի անց էլ  այն իսկն իր հագով է:

Թուրքիայում շարունակվում են «Գեզի» այգու ձերբակալությունները

gezi  Թուրքիայի Իզմիր քաղաքում այսօր առավոտյան ոստիկանությունը օպերացիա է իրականացրել «Գեզի» այգու ցուցարարներին աջակցող քաղաքացների նկատմամբ: Այդ շրջանակներում ոստիկանները միևնույն ժամանակ մտել են 17 քաղաքացու տուն, որոնք մեղադրվում են հաբեկչական կազմակերպությունների օգտին անցկացվող ցույցերին մասնակցելու, հասարակական և մասնավոր շենքերին վնաս հասցնելու, ժողովրդին հրահրելու մեջ:

Մայիսի 31–ից սկսած ուսումնասիրվել են անվտանգության տեսախցիկների արձանագրած կադրերը և ըստ դրանց Իզմիրում, Ստամբուլում և Բաթմանում իրականացրած օպերացիաների արդյունքում մեծ թվով քաղաքացիներ են ձերբակալվել:

Եգիպտոսին սպառնում է “արյունոտ ուրբաթը”

iԵգիպտոսում իշխանափոխությունը բախումների նոր ալիք է բարձրացրել: Ուրբաթօրյա աղոթքից հետո,  Մուրսիի հարյուր հազարավոր կողմնակիցները պատրաստվում են դուրս գալ փողոց ու պաշտպանել իրենց առաջնորդին:

ԶԼՄ-ների տեղեկացմամբ երկրում բախումներ են սկսվել, հրաձգության հետևանքով մեկ զինվոր է զոհվել 3 զինծառայող վիրավորվել: Տեղեկություն կա, որ Զակազիկ քաղաք 25 զրահակիր է տեղափոխվել:

Հուլիսի 3-ին տեղեկություն ստացվեց, որ երկրի ժամանակավոր նախագահ է դարձել Ադլի Մանսուրը: Նույն ժամանակ Եգիպտոսի բանակը կալանքի տակ է վերցրել Մուհամեդ Մուրսիին: Ձերբակալվել են “մահմեդական եղբայրների” առաջնորդները: Մանսուրին առայժմ չի հաջողվում հանդարտեցնել իսլամականներին: Նրանք հավատացնում են, որ չեն կամենում գործ ունենալ”ռազմական հեղաշրջում կազմակերպողների հետ”:

Կահիրեի Թահրիր հրապարակը դատարկվում է

tahrir Եգիպտոսում զիվորականների կողմից հուլիսի 30-ին իշխանության զավթումից, նախագահ Մուհամադ Մուրսիին հրաժարական տալու և վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու պահանջ ներկայացնելուց հետո Կահիրեի Թաhրիր հրապարակը աստիճանաբար դատարկվում է: Բանակը, որն իր հսկողության տակ էր պահում հրապարակի մուտքը, հետ է քաշվել, քաղաքի երթևեկությունը վերականգնվել է: Նախագահական պալատի դիմաց, որտեղ տեղի էին ունենում հակակառավարական ցույցերը, այժմ մաքրման աշխատանքներ են ընթանում: Միևնույն ժամանակ տապալված նախագահի կողմնակիցները շարունակում են ցույցեր անցկացնել Ռաբիտալ Ադնավիա հրապարակում:

Կանացի կոշիկ, որ դուր չի գալիս տղամարդկանց

ol3001372938254«CouponCodes4u.com» ռեսուրսի տեղեկացմամբ,տղամարդիկ հաճախ ուշադրություն են դարձնում գեղեցիկ սեռի ներկայացուցիչների կոշիկին:  Կա կոշիկ, որը բոլորովին դուր չի գալիս տղամարդկանց ու անգամ զայրացնում է նրանց:

Նշված ռեսուրսի անցկացրած հարցման արդյունքները ցույց տվեցին, որ տղամարդկանց ամենաշատը դուր չեն գալիս այն կոշիկները, որոնց կրունկը փոխարինված է պլատֆորմով: Այդ կոշիկներն անհրապույր է համարել հարցվածների 71%-ը:

Նրանց կարծիքով, ոչ միայն գեղեցիկ չեն, այլև բացարաձակ զուրկ են սեքսուալությունից ուգիները (67%), կրոքսները (63%), հարթ պլատֆորմները (58%),լողաթափերը (55%),մոքասիները (49%), բալետկաները(37%) , վազքի մարզակոշիկները (25%):

Հարցման արդյունքերով, 79%-ը խոստովանել է, որ միշտ է ուշադրություն դարձնում իրենց կանանց կամ ընկերուհիների հագած կոշիկին: