Կարմիր խաչի աշխատակիցներն այցելել են 2010թ-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած հայկական ընտանիքին

2Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ադրբեջանական ներկայացուցչության աշխատակիցներն այցելել են 2010թ-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած հայկական ընտանիքին:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, Կարմիր խաչի ներկայացուցիչները հանդիպել են Եղիշե, Ռուզաննա, Ալֆրեդ, Գայանե և Պետրոս Գևորգյաններին, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով և հայկական ընտանիքի անդամներին տեղեկություն փոխանցել նրանց ազգականների վերաբերյալ:

2010թ-ի հունվարի 10-ին ՀՀ քաղաքացի Եղիշե Գևորգյանը (8 անգամ դատված) կնոջ և 3 երեխաների հետ հատել էր Ադրբեջանի սահմանը: Վերջիններս երրորդ երկիր տեղափոխվելու ցանկություն են հայտնել, սակայն մինչ օրս պահվում են Ադրբեջանում:

 

Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահները ԼՂ հակամարտության վերաբերյալ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել

1Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները` Ռուսաստանը, Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան, խոր ափսոսանք են հայտնում այն բանի համար, որ հակամարտող կողմերը բանակցային գործընթացում չեն կարողացել խնդրի լուծման հասնել։
“Մենք մեր խոր ափսոսանքն ենք հայտնում այն կապակցությամբ, որ բանակցային գործընթացում կողմերը փոխանակ փոխադարձ շահերի վրա հիմնված լուծում գտնեն, շարունակում են ձգտել միակողմանի ելքի”,-ասված է երեք երկրների նախագահների՝ Վլադիմիր Պուտինի, Բարաք Օբամայի և Ֆրանսուա Օլանդի` “G-8” գագաթնաժողովի շրջանակներում արված համատեղ հայտարարության մեջ, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը`հղում կատարելով “ՌԻԱ նովոստի” կայքին:

“Համոզված ենք, որ հավասարակշռված շրջանակային համաձայնագրի հետագա ձգձգումը, որը կարող էր խաղաղ կարգավորման հանգեցնել, անընդունելի է, և կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին՝ կենտրոնանալ դեռևս բաց մնացած հարցերի լուծման վրա”,-ասված է փաստաթղթում։

Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան վստահություն են հայտնել, որ վերջին 4 տարիների ընթացքում այդ թեմայով իրենց հայտարարությունները պետք է Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և տևական լուծման հիմք հանդիսանան։ Երեք երկրների առաջնորդների կարծիքով՝ հայտարարություններում արված դրույթները պետք է հաշվի առնվեն որպես մեկ ամբողջություն, ինչպես նաև նշվել է, որ որևէ մեկին նախապատվություն տալու ցանկացած փորձ բացառում է հավասարակշռված որոշում կայացնելու հնարավորությունը։

“Մենք վճռականորեն կոչ ենք անում բոլոր կողմերի ղեկավարներին ևս մեկ անգամ վերահաստատել Հելսինկյան սկզբունքներին հավատարմությունը, մասնավորապես՝ ուժի կամ սպառնալիքի կիրառման անընդունելիություն, տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշման իրավունք”,-ասված է համատեղ հայտարարության մեջ։

 

Ոստիկանությունը այլևս հանդուրժող չի լինելու, այլ ավելի ուժեղ. Թայիփ Էրդողան

erdoganԹուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր գլխավորած Արդարություն և զարգացում կուսակցության նիստի ժամանակ կոշտ հայտարարությամբ է հանդես եկել: «Այսուհետ մենք համբերատար չենք լինելու այն անձանց և կազմակերպությունների նկատմամբ, ովքեր ուժ են կիրառում»,-հայտարարել է Էրդողանը: Խոսելով վերջին շաբաթներին Ստամբուլի «Գեզի» այգու շուրջ ծավալված իրադարձությունների մասին՝ Էրդողանը նշել է, որ թուրք ժողովուրդը և կառավարությունը բացահայտել են այն խաղը, որը շատ պրոֆեսիոնալ կերպով մշակվել է արտասահմանում: Վարչապետի խոսքերով՝ ոստիկանությունը առաջնորդվել է բացառապես ողջամտորեն՝ կոչ անելով ցուցարարներին պահպանել հասարակական կարգը:

«Ոստիկանությունը այլևս չի հանդուրժելու իրավախախտների արարքները և պատշաճ կերպով կկատարի իր պարտականությունները: Ոստիկանությունը ավելի ուժեղ կդառնա»,-ընգծել է Էրդողանը:

Ազգային-եկեղեցական ժողովի փոխարեն Բեյրութում կրկին կայացավ կուսակցական ժողով

Azgain zhoghovՀունիսի 12-15-ը, Անթիլիասում, Լիբանան, Արամ Ա. կաթողիկոսի նախագահութեամբ, կայացավ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Ազգային ընդհանուր ժողովը:

Չորսօրյա ժողովի օրակարգերն էին.

ա- Ազգային Կենտրոնական վարչության Քաղաքական և Կրոնական ժողովների գործունեության քննարկում,

բ- Քրիստոնեական դաստիարակություն,

գ- Հայեցի կրթություն,

դ- Հայ Դատ,

ե- Երիտասարդություն,

զ- Միջեկեղեցական հարաբերություն:

Յուրաքանչյուր չորս տարին մեկ գումարվող սույն ժողովում Թեհրանի հայոց թեմն, ըստ Կանոնադրության, ունի տասը ներկայացուցիչ, ովքեր պիտի ընտրվեն ԹՀԹ Պատգամավորական ժողովի կողմից: Սակայն, ինչպես անցյալում, Դաշնակցություն կուսակցությունը շարունակելով ընտրակեղծիքների ու մենատիրական իր արշավը, արհամարելով ժողովի համազգային բնույթը, թույլ չտվեց ընդդիմադիր կողմից ոչ մի ներկայացուցիչ ընդկրգվի հիշյալ ցանկում՝ ստեղծելով զուտ կուսակցական կազմ, կարծես կուսակցության Ընդհանուր ժողովի խնդիր կար և ոչ թե ազգային:

Երևույթն այնքան տգեղ էր, որ անգամ կուսակցականները չհամբերեցին ու «ընտրված» 10-ից 5-ը հրաժարավեցին, որից հետո, անձնափոխանորդներով հանդերձ, ընդամենը ութ հոգի Թեհրանից մեկնեցին Անթիլիաս, որոնցից մեկը՝ Վարդան Վարդանյանը, ընդհանրապես, կապ չուներ ներկայացուցչական կազմին և Լիբանան էր մեկնում Արամ Վեհափառի հրավերով, իսկ թե՝ ո՞ւմ հաշվին, մեզ հայտնի չէ: Մեզ հայտնի չէ նաև այն պարագան, որ Վեհափառը Վարդանյանին որպես իր անձնական հյուրն էր հրավիրել, թե շրջանցելով ԹՀԹ Պատգամավորական ժողովին, սեփական նախաձեռնությամբ, փորձել էր լրացնել Թեհրանի կիսատ պատվիրակությունը: Նամանավանդ, որ հյուրի հանգամանքով Անթիլիասում գտնվող Վարդան Վարդանյանը, վերջում «ընտրվել է» որպես Ազգային ընդհանուր ժողովի Կենտրոնական վարչութեան Քաղաքական ժողովում Թեհրանի հայոց թեմի ներկայացուցիչ:

Այսպիսով, ամոթալիորեն, ընդամենը երկու ամիս առաջ ընտրված պատվիրակության կեսը հրաժարվում էր կատարել կուսակցության կողմից իրեն պարտադրվող առաքելությունը, իսկ այդ բոլորի գլխին ավելորդ բարդություն էր Թեմական խորհրդի ատենապետ՝ Էդվարդ Բաբախանյանի անհասկանալիորեն Անթիլիաս չմեկնելը, ինչը տարբեր մեկնաբանությունների առիթ էր տալիս և ամենից առաջ կրկին օրակագ բերում Սրբազան Հոր՝ Տ. Սեպուհ արք. Սարգսյանի, և Դաշնակցության միջև առկա հակասությունների հարցը:

Կարևոր է մատնանշել, որ Թեհրանի հայոց թեմի գործադիր մարմնի՝ Թեմական խորհրդի, անդամներից ոչ ոք չէր մասնակցում Ազգային ժողովին:

Իսկ եթե Անթիլիասին ենթակա բոլոր թեմերն էլ Թեհրանի հայոց թեմի նման են ընտրել իրենց ներկայացուցիչներին ու նույն կերպ են նրանց ճամբել Ազգային ընդհանուր ժողով, ապա պիտի վկայել, որ նրանք լուրջ չեն վերաբերվում այդ ժողովին, որ այն ավելի շուտ ցուցադրական մի հավաք է, քան որոշակի նպատակ հետապնդող մի ժողով:

Ամենայնդեպս, մեկ բան հստակ է, որ Թեհրանից Անթիլիաս ժամանած պատվիրակությունը չէր ներկայացնում թեհրանահայությանը, այլ, ընդամենը, նրա անունով ներկայացվող, մեծմասամբ կուսակցական, մի խումբ:

Հիշատակված Թեհրանահայ պատվիրակությունը, իր կամքից անկախ, անկարող էր առաջ քաշել այնպիսի հարցեր, որոնք հաշվի առնելով սփյուռքյան այժմու պայմաններն ու հրամայականները ու նաև առկա մարտահրավերները, Հայ Ազգի և Եկեղեցու միասնության ամրապնդման նպատակով դրվեին սեղանի վրա, զոր օրինակ՝

ա- Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին վեր դասել որևե տեսակ խմբակային շահից և եկեղեցու նվիրյալներին հորդորել՝ ամենահիմնական առաքելությունը համարել ազգի զավակների միջև միասնության հիմքեր ստեղծելը և միասնություն քարոզելը:

բ- «Ամենայն Հայոց» տիտղոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի աներկբայելի մենաշնորհն է. մեկընդմիշտ վերջակետ դնել Անթիլիասի կողմից այդ տիտղոսից չարաշահելու հարցին՝ հայկական դաշտում և օտարների մոտ:

գ- Որոշակի և հստակ քաղաքականություն ճշտել և ծրագիր մշակել աղանդավորների քայքայիչ գործունեության դեմ պայքարելու համար:

դ- Հեռու աժանագին, լոզունգային մոտեցումներից, ՀՀ իշխանություններին պահանջներ ներկայացնել Հայաստանի կայունության ու զարգացման համար, մանավանդ ավերիչ արտագաղթը կասեցնելու ուղղությամբ:

ե- Հայ Դատը համարել համահայկական մտահոգություն և գերհարց և այն զանազանել Դաշնակցություն կուսակցությունից և բարոյապես ու նյութապես պաշտպանել այդ ոլորտին նվիրված բոլոր անհատներից, կառույցներից ու կազմակերպություններից և հրաժարվել մինչ այժմ կատարվող խտրական և հատվածապաշտ գործունեությունից:

Հիշեցնենք՝ Ազգային Ընդհանուր ժողովը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության բարձրագույն մարմինն է և գումարւում է չորս տարին մեկ, ուր քննարկման են դրվում ազգային-եկեղեցական կյանքի հետ առնչվող հիմնահարցերը, գնահատական տրվում Ազգային Կենտրոնական վարչության Կրոնական և Քաղաքական ժողովների չորսամյա գործունեությանն ու կաթողիկոսության ենթակա թեմերի գործադիր իշխանությունների կատարած գործունեությանը և ըստ այնմ կատարում իր թելադրություններն ու առաջարկությունները առաջիկա տարիների գործունեության համար:

 

 

«Արաքս» շաբաթաթերթ

«Իրանահայեր» լրատվական ցանց

«Համայնք» լրատվական կայքէջ

Երկու մասի բաժանված Թուրքիայի համար հույս չի մնացել. Էմմա Բոնինո

bonino    Իտալիայի արտգործնախարար Էմմա Բոնինոն մի հանդիպումից հետո պատասխանել է լրագրողների հարցերին  Թուրքիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունների և Ստամբուլի «Գեզի» այգու շուրջ սկսված հուզումների վերաբերյալ: Նախարարը նկատել է, որ Թուրքիան կարծես երկու մասի է բաժանվել:  «Էրդողանին արդեն հույս չի մնացել, որ կարող է միավորել մասնատված երկիրը՝ առաջացած երկու Թուրքիան: Հրապարակում երկու Թուրքիան իրար դեմ են կանգնել և սա միևնույն ժամանակ նաև Եվրամիության պարտությունն է»,-նշել է Բոնինոն:

Ինչպես հաղորդում «Դողան» լրատվական գործակալությունը`  վկայակոչելով «ANSA» գործակալության փոխանցած լուրը, Բոնինոն ասել է, որ Եվրամիությունը ևս պատասխանատու է Թուրքիայում տեղի ունեցող դեպքերի համար: «Նոր թեմայով խոսակցություն բացելու և Էրդողանին դժվար դրության մեջ դնելու փոխարեն այս անգամ Եվրամիությունը սխալ կգործի և կփակի իր դռները»,-հայտարարել է նախարարը:

Հետաքրքրական է, որ Էմմա Բոնինոն իրեն ներկայացրել է որպես «Թուրքիայի բարեկամ» և նշել, որ սխալ է Թուրքիայում տեղի ունեցող դեպքերը հավասարեցնել «արաբական գարնան» հետ:

Իրանա-ամերիկյան հարաբերությունները պետք է փոխադարձ հարգանքի վրա հիմնված լինեն. Ռուհանի

Rohani2_925152475Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռուհանին իրառաջին մամլո ասուլիսում ասել է, որ Իրանընախատեսում է բոլոր երկրների հետբարիդրացիական հարաբերություններհաստատել:

Ռուհանին նշել է, որ իրանա-ամերիկյանհարաբերությունները պետք է հիմնված լինենփոխադարձ հարգանքի վրա:

Նա նաև ասել է, որ Իրանի միջուկային ծրագրիիրավունքը պետք է ճանաչված լինի:

Ռուհանին ընդգծել է, որ Իրանը և ԱՄՆ-ը պետք է իրենց ուշադրությունն ապագայիվրա սևեռեն:

Ռուհանիի խոսքերով՝ Թեհրանը և Վաշինգտոնը կարող են բանակցություններ վարելանցյալում իրենց առջև ծառացած խնդիրները լուծելու համար:

 

Նորընտիր նախագահը նշել է նաև, որ Իրանը միշտ կպաշտպանի իր ժողովրդիիրավունքները, հաղորդում է Trend-ը:

 

Arax news

Իրանի գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադին կանչել են դատարան

«Իրանի գործող նախագահ ՄահմուդԱհմադինեժադին կանչել ենդատարան»,-հաղորդում է իրանական «ԻՍՆԱ»լրատվական գործակալությունը:

Համաձայն հաղորդագրության՝ Թեհրանի 76-րդշրջանային քրեական դատարանը larijani_Ahmadinejad_875711273Մեջլիսինախագահ Ալի Լարիջանիի բողոքի հիման վրաԻԻՀ գործող նախագահ ՄահմուդԱհմադինեժադին սահմանադրության դրույթներըխախտելու մեղադրանքով կանչել է դատարան:

Իրանական «ՖԱՐՍ» լրատվականգործակալության հաղորդմամբ՝ կառավարությանլրատվական ծառայությունը, արձագանքելով Մ.Ահմադինեժադին դատարանկանչելու փաստին, նշել է, որ դատարան կանչելու հիմքերը հստակ ձևակերպված չենև դատարան կանչելուց առաջ անհրաժեշտ արարողակարգային գործողություններչեն կատարվել:

Ըստ իրանական աղբյուրի՝ վերջերս ևս Մահմուդ Ահմադինեժադին դատարաններկայանալու ծանուցում է ուղարկվել:

Arax news

Վերջին 20 օրվա ընթացքում Անկարան մեծ վնաս է կրել

ankara Անկարայի քաղաքապետարանի ադմինիստրացիան հրապարակել է «Գեզի» այգու համար սկսված ցույցերի և բախումների արդյունքում քաղաքի կրած վնասները: Այսպես հաղորդվում է, որ մայիսի 31-ից Անկարայում սկսված ցույցերի հետևանքով տուժել է 381 մարդ, այդ թվում ոստիկանության 133 աշխատակից, որոնցից մեկը մահացել է: Հայտնի է նաև, որ տուժածների մեկ քառորդը դեռևս բուժում է ստանում հիվանդանոցներում:

Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը՝ ցույցերի ընթացքում այրվել և քանդվել են 132 պետական և մասնավոր գրասենյակ, 71 բանկի շենք և բանկոմատ, 74 մեքենա, 30 ավտոբուս, 4 հրշեջ մեքենա, 117 գովազդային վահանակ և ավտոբուսի կանգառ, 193 հսկման տեսախցիկ: Բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվել է 944 մարդ:

 

Իրանը սխալ է համարում, որ դրսից խառնվում են Թուրքիայի ներքին գործերին

iran  Իրանի արտգործնախարարության խոսնակ Աբաս Իրաքչըն հայտարարել է, որ Թուրքիայում տեղի ունեցող բողոքի ցույցերը ներքաղաքական բովանդակություն ունեն, և օտարները իրավունք չունեն միջամտելու այդ դեպքերին: Ամենշաբաթյա մամլո ասուլիսի ժամանակ Իրաքչըն նշել է, որ Իրանը «Գեզի» այգու շուրջ ծավալված իրադարձություններին նայում է որպես «Թուրքիայի ներքին խնդիր»: Խոսնակը մաղթել է, որպեսզի Անկարայի կառավարությունը և ցուցարարները խաղաղ ճանապարհով ողջամիտ լուծման հանգեն:

«Դողան» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Աբաս Իրաքչըն խոսել է նաև անգլիական «The Independent» թերթի տարածած այն լուրի մասին, թե Իրանը Ասադին օգնելու համար 4 հազար զինվոր է Սիրիա ուղարկելու: «Մենք ամբողջությամբ հերքում ենք այդ լուրը: Սիրիական կառավարությունը և բանակը ահաբեկչական խմբերի հետ պատերազմելու համար նման օգնության կարիք չունի և ինքնուրույն կարող է պայքարել իր թշնամիների դեմ»,-հայտարարել է Իրաքչըն:

Իրանցիները ցույց տվեցին, որ կարող են կազմակերպել թափանցիկ և արդար ընտրություններ

3Այսօր «Արմատ» մամուլի ակումբում Իրանի նորընտիր նախագահի, Իրանի արտաքին քաղաքականության նոր վեկտորների ու Հայաստանի հետ հարաբերությունների ապագայի տեսլականի  մասին լրագրողների հետ խոսեց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Հիշեցնենք, որ Իրանի նախագահական ընտրությունների ժամանակ 50.71 տոկոս ձայներով նախագահ ընտրվեց ռեֆորմիստ հոգևորական Հասան Ռուհանին: Իրանը անակնկալ մատուցեց քաղաքականությամբ զբաղվողներին. նախնական հարցումների համաձայն՝ Հասան Ռուհանին քիչ ձայներ էր հավաքել: Այսինքն՝ ընտրվեց այն թեկնածուն, որ չէր հավակնում նախագահ դառնալուն:

Ըստ  Վարդան Ոսկանյանի` նորընտիր նախագահի արտաքին քաղաքական ծրագիրն  այն է, որ Իրանը պատրաստ է համագործակցել ԱՄՆ-ի հետ, պայմանով, որ նա չպետք է միջամտի Իրանի Ւսլամական Հանրապետության ներքին գործերին և պետք է ճանաչի Իրանի իրավունքը իրականացնելու խաղաղ միջուկային ծրագիր: Մինչդեռ  ԱՄՆ-ն Իրանի ընտրություններն  արդեն գնահատել է ոչ թափանցիկ:

Վարդան Ոսկանյանը փաստում է, որ իրանցիները կատարեցին շատ կարևոր քայլ` միջազգային ասպարեզում բարձրացրին երկրի վարկանիշը և ցույց տվեցին, որ կարող են կազմակերպել թափանցիկ և արդար ընտրություններ: Իրանագետը կանխատեսում է, որ Իրանը Արևմուտքի կամ Իսրայելի հետ կունենա տնտեսական որոշ անհամաձայնություններ: Իսկ ինչ վերաբերում է Հայաստան – Իրան հարաբերություններին, Հասան Ռուհանին դեռևս չի անդրադարձել Կովկասին: «Եթե կանխատեսենք, պետք է նկատի ունենանք մի կարեւոր հանգամանք` հայ-իրանական հարաբերությունները կապված չեն Իրանի նախագահների փոխվելու հետ: Հայ-իրանական հարաբերությունները կայուն են: Հայաստանի անկախացումից ի վեր երկու երկրների հարաբերությունների սրում չի եղել»,-ասաց իրանագետը:

Անդրադառնալով Իրան-Սիրիա հարաբերություններին` Վարդան Ոսկանյանը փաստեց, որ Իրանը միշտ էլ, անկախ ամեն ինչից, հավատարիմ կմնա Բաշար Ալ-Ասադի իշխանությանը հովանավորելու իր քաղաքականությանը, քանի որ, ինչպես ընդունված է ասել, «Սիրիան Իրան տանող դարպասն է»:

FEMEN-ի ակտիվիստները ցանկանում են գնալ Թուրքիա`Գեզի այգու պաշտպանության համար

2Ուկրաինական FEMEN շարժման ակտիվիստուհիները մտադիր են Թուրքիա մեկնել և միանալ Ստամբուլի Գեզի այգու պաշտպանության գործին, հաղորդում է թուրքական “Ռադիկալ” թերթը:

Ֆեմինիստների տարածած հայտարարության համաձայն` իրենք այլևս չեն կարող դիտորդի դերում հանդես գալ, երբ “Թուրքիայի առաջնորդ Էրդողանը գազով թունավորում  է Թաքսիմ հրապարակում հավաքված ցուցարարներին”:

“Մենք այլևս չենք կարող տեսնել, թե ինչպես է Էրդողանը երկիրն ավելի հետ տանում: Այն, ինչ տեղի է ունենում, ոչ միայն Թուրքիայի, այլև ամբողջ ժամանակակից աշխարհի ողբերգությունն է”,- ասված է FEMEN-ի տարածած հայտարարության մեջ:

Ստամբուլ մեկնելու համար ֆեմինիստները ցուցարարներից խնդրում են հանգանակություն կազմակերպել և ինքնաթիռի երեք տոմս գնել իրենց համար:

Հունգարիայում 98-ամյա նացիստին մեղադրել են 15 հազար հրեայի մահվան մեջ

iՀունգարիայում 98-ամյա նախկին ոստիկան Լասլո Չատարին կասկածվում է Երկրորդ աշխարհամարտի ժամանակ նացիստների հետ համագործակցության մեջ:

Հետաքննությունը մեղադրում է Չատարիին 15 հազար հրեայի մահվան մեջ, որոնք ուղարկվել էին Օսվենցիմի համակենտրոնացման ճամբար:

Նրան 2012-ին  Հունգարիայում գտել են բրիտանացի լրագրողները` Սիմոն Վիզենտալի կենտրոնի ներկայացուցիչների հետ:

Ջրհեղեղի վտանգի պատճառով տարհանվում է Հնդկաստանի մայրաքաղաքի բնակչությունը

i (4)Հնդկաստանի մայրաքաղաքում  Յամունա գետին մոտադիր շրջաններից ջրհեղեղի  սպառնալիքի պատճառով սկսվել է բնակչության տարհանումը:

Այս տարի Հնդկաստանում անձրևների սեզոնը վաղ է սկսվել: Տեղումները սողանքների ու ջրհեղեղների պառճառ են դարձել, դրա համար էլ Նյու Դելիի իշխանությունները  հրահանգել են  տարհանված ընտանիքների համար վրանային քաղաքներ կառուցել:

Կիրակի ջուրը թափանցել է  Ինդիրա Գանդիի անվան միջազգային օդանավակայանի տերմինալներ: Հազարավոր հյուրեր ու ուխտագնացներ չեն կարողացել այցելել հնդիկների համար սրբազան Ուտարաքհանդա տաճար: Տուժածների մի մասին իշխանությունները տեղավորել են տեղի դպրոցների ու քոլեջների շենքերում: Մարդկանց մեծամասնությունը սեփական տան կտուրներին է ծվարել , իսկ մի մասն էլ հայտնվել է ողողված  ճանապարհներին:

Հյուսիսային շրջաններում սողանքների  պատճառով զոհվել է ավելի քան 60 մարդ: Գանգեսն ու նրա վտակները  դուրս են եկել ափերից: Ավերվել են հարյուրավոր տներ, 5 հոգուց բաղկացած մի ընտանիք կենդանի թաղվել է տան փլատակներում:

Օդերևութաբանները տեղեկացնում են, որ անձրևները մի քանի օր  չեն դադարի:

Տեղի է ունեցել Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը

1Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան Բաքու կատարած աշխատանքային այցի շրջանակներում հունիսի 17-ին հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Սաֆար Աբիևի հետ:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը, հանդիպման ընթացքում  կողմերը քննարկել են ադրբեջանավրացական հարաբերությունները, ռազմական համագործակցության հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը :

 

36-ամյա կինը երեխա է ունեցել որդու 12-ամյա համադասարանցուց

397dcb6c45616a255a2e7f020b836a56Անսպասելի լուրը ցնցել է Հարավային Օքլենդի  բնակիչների խաղաղ կյանքը: Նոր Զելանդիայում 12-ամյա տղան հայր է դարձել:

Տղայի անունը հասկանալի պատճառներով չի հրապարակվում: Նա պատմել է, որ այդ հարաբերությունը սկիզբ է առել անցած տարի, երբ նա հյուրընկալվել է ընկերոջ տանը:  Ընկերոջ մայրն իրեն գարեջուր է հյուրասիրել, ապա սեքսուալ հարաբերության տրամադրել: Այն ժամանակ ապագա հայրիկը 11 տարեկան էր: Այդ հարաբերությունները տևել են մեկ ամիս:

Հիմա հասարակայնությունը քննարկում է կնոջը սեքսուալ հանցագործության համար պատասխանատվության ենթարկելու հարցը: Նոր Զելանդիայում նման հանցագործության համար մինչև  20 տարի ազատազրկում է նախատեսվում,եթե մեղավորը տղամարդ է:

Ռուսաստանը զինում է Ադրբեջանին

13199631_news_bigpicՌուսաստանը սկսել է Ադրբեջանին ռազմատեխնիկայի նոր խմբաքանակի մատակարարումը, ներառյալ տանկեր, մարտական մեքենաներ ու հրետանի, հայտնում է  «Վեդոմոստի»-ն` հղում տալով ռուսական պաշտպանական արտադրության աղբյուրներին: Մատակարարման գործը սկսվել է 2013-ի գարնանը: Այդ պայմանագիրը Ռուսաստանի պաշտպանության նախարարության աղբյուրը գնահատում է 700 մլն-ից մինչև 1 մլրդ դոլար: Պաշտոնապես ոչ «Рособоронэкспорт»-ը և ոչ էլ Ադրբեջանի պաշտպանության նախարարություննը դրա մասին մեկնաբանություններ չեն արել: Միևնույն ժամանակ 2012թ.  ԱՊԱ գործակալությունը տեղեկատվություն էր տարածել  Բաքվի` ռուսական տանկերի խոշոր խմբաքանակ  գնելու մտադրության մասին, սակայն համաձայնության մանրամասներ չեն հաղորդվում: “Վեդոմոստի”-ի աղբյուրները հաղորդում են, որ պայմանագրով նախատեսվում է  Ռուսաստանից գնել  94 հատ Տ- 90-Ս  տանկ, մոտ 100  ԲՄՊ-3 հետևակային  մարտական  մեքենաներ, 18    «ՄՍՏԱ-Ս» ինքնագնաց հրետանային  համակարգեր, 18 «Սմերչ» համազարկային կրակի հրթիռային համակարգեր,   նույնքան  «Վենա» տիպի  հրետանային համակարգեր  և ՏՕՍ-1Ա «Սոլնցեպեկ» սիստեմի վեց ծանր կրականետեր : Ընդ որում,  այս ամենի հետ գնվում են դրանց սպասարկող բոլոր անհրաժեշտ մեքենաները: Թերթը նշում է, որ  Տ-90Ս կուղարկվի լրիվ կոմպլեկտավորմամբ: Ավելի վաղ Ռուսաստանն  ու Ադրբեջանը կնքել էին զենքի մատակարարման այսպիսի խոշոր պայմանագրեր, մասնավորապես  2010 և 2011 թթ.  երկրները պայմանավորվել էին Ռուսաստանից Ադրբեջան երկու դիվիզիոն  Ս-300ՊՄՈՒ-2  զենիթային հրթիռների համակարգեր   և  «Տօռ-2ՄԷ»  զենիթային հրթիռների կոմպլեքսի  մի քանի  մարտկոցների մատակարարման մասին: Բացի այդ,  Ադրբեջանը գնել է 60 ուղևորատար   Մի-17 և  и 24 Մի-35Մ հարվածային ուղղաթիռներ:

Այս պայմանագրերի ընդհանուր գումարը կազմում է մոտ երեք միլիարդ դոլար:

Այսքանից հետո առնվազն կասկածելի են  Ռուսաստանի հայտարարություններն այն մասին, թե Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով:

Սպիտակ տունը հրապարակել է Գուանտանամոյի ամենավտանգավոր բանտարկյալների ցուցակը

51bfa8e4-d997-4bad-d997-4ba2a428a37d.photo.0Սպիտակ տունը հրապարակել է Գուանտանամոյի ամենավտանգավոր  46 բանտարկյալների ցուցակը, հայտնում է ԲիԲիՍին: Ցուցակում այն կալանավորների անուններն են, որոնք համարվում են չափազանց վտանգավոր, որպեսզի նրանց ազատ արձակեն, միևնույն ժամանակ նրանց նկատմամբ դատավարությունը նույնպես անհնար է` ապացույցների անբավարարության պատճառով:

Սկզբում այդ ցուցակում  48 անուն էր, սակայն կալանավորներից 2 աֆղանցիներ վերջերս մահացան.նրանցից մեկն ինքնասպան եղավ,մյուսը մահացավ սրտային անբավարարությունից: Հիմնականում այս ցուցակում Եմենի ու Աֆղանսատանի քաղաքացիներ են:

Բարաք Օբաման իր  առաջին նախընտրական մրցապայքարում խոստացել էր փակել տխրահռչակ բանտը: Նախընտրական խոստումը նա կատարեց 2009-ին, անմիջապես պաշտոնավարության անցնելուց հետո: Սակայն Գուանտանամո բազայում դեռևս 166 բանտարկյալ կա:

Գուանտանամոն բանտ է ահաբեկչական ուղղվածություն ունեցող հանցագործություններում մեղադրվողների համար: Կալանավորների մեծամասնությունը բանտում է գտնվում առանց պաշտոնական մեղադրանքի ներկայացման:

Մերկ ֆեմինիստները գիշերը Լուկաշենկոյի մոտ են գնացել

51bfeb72-2b12-13d5-2b12-13da584c3fef.photo.0FEMEN շարժման ակտիվիստները Կիևում  Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ բողոքի ակցիա են անցկացրել: Կիսամերկ “սեկտրեմիստները” գիշերը  ջահերով գնացել են  այնտեղ, ուր գիշերում է Բելառուսի նախագահն ու սկսել են լոզունգներ բացականչել: Նրանց մարմինների վրա նույնպես նախագահի դեմ լոզունգներ են գրված եղել ու «Жывє Беларусь!» կոչեր:

Շարժման մամլո ծառայությունում նշել են, որ “Գիշերային գրոհ Լուկաշենկոյի վրա” ակցիայի նպատակն էր նախագահին հիշեցնել 2011-ին Գոմելի անտառներում  ֆեմինիստուհիների նկատմամբ  “ՊԱԿ-ի աշխատակիցների կողմից  կատարված  ոտնձգությունների” մասին: Այն ժամանակ աղջիկներին իբր առևանգեցին, ապա ծաղրուծանակի ենթարկելուց հետո բաց թողեցին ձմեռային անտառում` առանց փաստաթղթերի ու կապի միջոցի:

Ֆեմենի ակտիվիստները հաճախ են որպես թիրախ ընտրում քաղաքական առաջնորդներին.նրանք փորձել են մտնել Անգելա Մերկելի մոտ, հանվել են Պուտինի առջև, հարձակվել են Իտալիայի նախկին վարչապետ Բեռլուսկոնիի վրա:

Արիշտայի համով շոկոլադ

iԳերմանիայում Savory Ramen Chocolate Bar-ը հատուկ արիշտայի սիրահարների համար անսովոր համով շոկոլադ է արտադրել: Այն սխտորի, սոխի ու սոյայի թանձրահյութի համ ու հոտ ունի,  պատրաստված  է բարձրորակ բաղադրիչներից ու պարունակում է 53% կակո: Այս շոկոլադի 70-գրամանոց սալիկն արժե 5 դոլար:

Մադրիդում ցեցերն արշավանք են սկսել

i (4)Իսպանիայի մայրաքաղաքում տագնապած են ցեցերի արշավանքից.  ցրտոտ գարնանը փոխարինած կտրուկ շոգի հետևանքով ցեցը բազմացել է անհամար քանակով:

Քաղաքացիներն անգամ հումորային  տարբերակ են հորինել, թե ցեցը ֆուտբոլային “Ատլետիկո Մադրիդ” ակումբի երկրպագուների  շարֆերից է  դուրս թռել: Ակումբը վաղուց հաղթանակ չէր տարել, իսկ հիմա հանկարծ ֆուտբոլի Իսպանիայի գավաթն են տարել: