Ֆրանսիայի ավիադիսպետչերները երեքօրյա գործադուլ են հայտարարել՝ դառնալով Եվրոպայի ամբողջ տարածքում թռիչքների հետաձգման պատճառ

cancelled flights, France1Ֆրանսիայում ավիադիսպեչերները երեքօրյա գործադուլ են հայտարարել, ինչը ամբողջ Եվրոպայի տարածքում թռիչքների հետաձգման պատճառ է դարձել և մեծ խնդիրներ կառաջացնի հանգստանալու մեկնողների համար:

Ֆրանսիական օդանավակայաններ օգտագործող բոլոր ավիաուղիներին խնդրել են հետաձգել իրենց թռիչքների 50 տոկոսը, սակայն սա կազդի նաև Ֆրանսիայի տարածքով անցնող թռիչքների վրա:

Գործադուլը սկսվել է տեղական ժամանակով առավոտյան 6-ին և կշարունակվի մինչև ուրբաթ օրը առավոտյան 6-ը:

Ֆրանսիայի քաղավիացիայից հաստատել են, որ դեպի Փարիզ, Լիոն, Թուլուզ և Բորդո իրականացվող յուրաքանչյուր երկու թռիչքից մեկը կհետաձգվի:

Ավիաուղիները կապ են հաստատել այդ հետաձգումներից տուժած ուղևորների հետ և նրանց կրկին տոմս պատվիրելու կամ գումարը ետ ստանալու հնարավորություն տվել:

Գործադուլը կազմակերպվել է որպես բողոքի նշան ընդդեմ ԵՄ-ի միասնական եվրոպական օդային տարածք ստեղծելու քաղաքականության: Փոխարենը՝ գործադուլի մասնակիցները պահանջում են յուրաքանչյուր պետության թույլ տալ ինքնուրույն կառավարել իր օդային տարածքը:

 

Հնդկաստանի Մումբայ քաղաքում չորս հարկանի շենքի փլուզման հետևանքով մահացել է յոթ, վնասվածքներ ստացել վեց մարդ

mumbai building collapse1Մումբայում մուսոնային անձրևաներից չորս հարկանի շենքի փլուզման հետևանքով մահացել է առնվազն յոթ մարդ:

Փրկարարները ստիպված են եղել հատուկ սենսորային գործիքներ օգտագործել երկուշաբթի օրը Հնդկաստանի Մումբայ քաղաքում շենքի փլատակների տակ մնացած հինգ այլ կենդանի մարդկանց փրկելու համար:

Մոտակայքում բնակվող բնակիչները Times of India –ին տեղեկացրել են, որ փլուզումը տեղի է ունեցել կառուցման ընթացքում շինարարական պլանի մեջ փոփոխություններ մտցնելու պատճառով:

mumbai building collapse3Հնդկաստանում շենքների փլուզումներ հաճախ են տեղի ունենում, քանի որ կառուցողները փորձում են ամեն կերպ քչացնել իրենց ծախսերը շինանյութի օգտագործման հարցում, ինչպես նաև հաշվի առնելով երկրում բնակարանների մեծ պահանջարկը՝ նրանք անօրինական հարկեր են ավելացնում կառույցներին:

 

SOCAR-ը պարզաբանել է, թե որ դեպքում Ադրբեջանը Հայաստանին գազ կմատակարարի

2SOCAR-ը` Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը, հստակեցրել է Հայաստան գազ մատակարարելու հնարավորության մասին ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաևի ավելի վաղ արված հայտարարությունը: Մասնավորապես նշվում է, որ Հայաստան գազի մատակարարման հարցը կքննարկվի միայն այն դեպքում, եթե “ Հայաստանը “օկուպացված” տարածքների հարցում դիքորոշումը փոխի”, հաղորդում է ադրբեջանական “1նյուզ” կայքը:

“Եթե Հայաստանը փոխի “օկուպացված” տարածքների նկատմամբ իր դիրքորոշումը, աջակցի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը, ապա կներգրավվի տարածաշրջանային և գլոբալ էներգետիկ նախագծերում”,-ասված է SOCAR-ի հաղորդագրության մեջ: Փաստաթղթում նշվում է նաև, որ “Հայաստանը ինքնամեկուսացվել է տարածաշրջանային համագործակցությունից և այդպիսով խոչընդոտում է ինչպես իր, այնպես էլ ամբողջ տարածարջանի զարգացմանը”:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) նախագահ Ռովնագ Աբդուլաևը հայտարարել էր, որ “եթե հայկական կողմը գազ մատակարարելու խնդրանքով դիմի իրենց, իրենք չեն մերժի”:

Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են Ղարաբաղյան հարցը

1 (1)Հունիսի 11-ին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է աշխատանքային այցով մայրաքաղաք Բաքվում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը շեշտել են երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում փոխադարձ աջակցությունը: Քննարկվել է նաև իրադրությունը Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում, ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտության ներկայսի վիճակը:
Պաղեստինին նվիրված համաժողովի մեկնարկից առաջ Դավութօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան մշտապես աջակցել է և կշարունակի աջակցել Ադրբեջանին: “Թուրքիան  մշտապես եղել է եղբայրական Ադրբեջանի կողքին: Ամենից շատ հենց Թուրքիան է ուրախ Ադրբեջանի տնտսական զարգացման և միջազգային ասպարեզում դիվանգիտական հաջողությունների համար”, -ասել է Դավութօղլուն:
Հիշեցնենք, որ Դավութօղլուն Ադրբեջանում մասնակցել է Պաղեստինին աջակացության տրամադրման հարցերով համաժողովին: Այս համաժողովը կազմակերպել են Իսմալական համագործակցության կազմակերպությունը և Ադրբեջանի կառավարությունը: Դրան մասնակցելու են կազմակերպության անդամ արտգործնախարարները: Համաժողովի անցկացման մասին որոշում էր կայացվել դեռևս տարեսկզբին՝ Կահիրեում գագաթաժողովի ընթացքում:

ՄԱԿ-ում քննարկվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հանձնառությունների հռչակագրի իրագործումը

vichՀունիսի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան քննարկեց երկու տարի առաջ իր իսկ կողմից ընդունած ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բնագավառում հանձնառությունների եւ քաղաքական հռչակագրի իրագործման ընթացքը: ԳԱ լիագումար նիստին ներկայացվեց 2011թ. ընդունված ՁԻԱՀ-ի քաղաքական հռչակագրի իրականացման ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի զեկույցը:

Նիստին ելույթներով հանդես եկան կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը, մի շարք անդամ պետությունների, այդ թվում` ԵՄ-ի, ՌԴ-ի, Ուկրաինայի, Ավստրալիայի, Նորվեգիայի, ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Կանադայի, Ճապոնիայի, Ֆրանսիայի, Բրազիլիայի, Արգենտինայի եւ Հայաստանի պատվիրակությունները, որոնք ներկայացրեցին հռչակագրում տեղ գտած ԶԻԱՀ-ի դեմ պայքարում մինչեւ 2015թ. հիմնական թիրախային տաս նպատակներին հասնելու ուղղությամբ արձանագրված առաջընթացի եւ իրենց երկրներում կատարված քայլերի արդյունքները:

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանն իր ելույթում մտահոգություն հայտնեց, որ, չնայած աշխարհում ընդհանուր առմամբ ՄԻԱՎ/ԶԻԱՀ-ի հետեւանքով մահացության դեպքերի նվազման հանգամանքին, Արեւելյան Եվրոպայում նկատվում է հակառակ միտում` աճ: Նա նշեց, որ Հայաստանում ՄԻԱՎ-ի վարակման դեպքերի զգալի մասը (ավելի քան 50%) գրանցվել է միգրանտների շրջանում եւ հավելեց, որ վերջին տարիներին ՀՀ-ում վարակվածների թվի աճը կապված է նաեւ լաբորատոր ախտորոշման հասանելիության ընդլայնման, խորհրդատվական եւ ուղղորդման համակարգի ներդրման արդյունքում առավել արդյունավետ կերպով վարակակիրների հայտնաբերման հետ:

ՀՀ դեսպանն ընդգծեց, որ հարցը գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում եւ, չնայած համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին, վերջին տարիներին ԶԻԱՀ-ի դեմ պայքարի շրջանակներում իրանացվող միջոցառումներին պետության ֆինանսական օժանդակությունն ավելացել է՝ հավելելով, որ ՀՀ ազգային ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագիրը միտված է մարդու իրավունքների եւ գենդերային հավասարության ապահովմանը, իսկ միգրանտներն ու պատանիները գտնվում են առաջնային թիրախային խմբերի շարքում: Գնահատելով Հայաստանում վարակի դեմ պայքարում միջազգային գործընկեր-դոնորների ջանքերը՝ դեսպանը Նազարյանը նշեց, որ անհրաժեշտ է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդումը ներառել նաեւ 2015թ.-ից հետո ընկած ժամանակահատվածի կայուն զարգացման նպատակներում եւ ծրագրերում:

 

Թուրքական իշխանությունները սկսում են պայքարել սոցիալական մեդիայի դեմ

թվիթրԱյսօր առավոտյան Ստամբուլի Թաքսիմ հրապարակում թուրքական ոստիկանության իրականացրած գործողություններից հետո մամլո ասուլիս է տվել Ստամբուլի քաղաքապետ Հուսեյն Ավնի Մութլուն: Թուրքական «Ռադիկալի» հաղորդմամբ՝ քաղաքապետը ակնարկել է սոցիալական մեդիայի օգտատերերի դեմ ուղղված մի օպերացիայի իրականացման մասին: «Անվտանգության բաժանմունքներից մեկը մի օպերացիա կիրականացնի այն անձանց դեմ, ովքեր փորձում են սոցիալական մեդիայում հակասական տրամադրություններ ստեղծել: Այսուհետ թույլ չենք տալու փչացնել այս պահին խաղաղված Թաքսիմի հրապարակի պատկերը»,-հայտարարել է քաղաքապետը:

Նշենք, որ Ստամբուլի քաղաքապետի հայտարարությունը ուղղված է մասնավորապես «Twitter»-ի օգտատերերին, քանի որ «Գեզի» այգու իրադարձությունների առաջին օրերից այն չափազանց ակտիվ էր, քանի որ րոպե առ րոպե աշխարհը Թաքսիմում կատարվող իրադարձությունների մասին տեղեկանում էր հենց սոցիալական այդ կայքից: Թուրքական իշխանությունների համուզմամբ՝ «Twitter»-ի միջոցով տարածվել է մեծ թվով ապատեղեկատվություն՝ սխալ տպավորություն ստեղծելով Թուրքիայում տեղի ունեցող զարգացումների մասին:

Վերջին տեղեկությունները Թաքսիմի հրապարակից (լուսանկարներ)

3 (2)  Ինչպես արդեն տեղեկացրել էինք,  այսօր առավոտյան թուրքական ոստիկանությունը հրաման է ստացել մտնել Թաքսիմի հրապարակ, մաքրել այնտեղի բոլոր ցուցանակներն ու պաստառները: Ստամբուլի քաղաքապետը հայտարարել էր, որ ոստիկանությունը 5հրապարակը մաքրելու հարաման ունի միայն, մինչդեռ ցուցարարների վկայությամբ՝ ոստիկանությունը սպառնացել է նրանց դեմ ուժ կիրառել: Սակայն «Դողան» լրատվական ոստիկանությունը հաղորդում է, որ ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ միջամտություն չի ցուցաբերել և ուղղակի նրանց դուրս է հրավիրել «Գեզի» այգուց:

6 Ցուցարարներն էլ իրենց հերթին «դու՛րս ոստիկանություն» արտահայտությունն են  բղավել: Թուրքական ոստիկանությունը մեկ ժամ առաջ է դուրս եկել այգուց՝ շարժվելով դեպի հրապարակ:

8Գիշերը ևս Ստամբուլում և Անկարայում լարված է անցել: Լուրեր էին ստացվում, որ ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել: Գործի են դրվել ջրցան մեքենաները, որոնց ցուցարարները պատասխանել են «Մոլոտովի կոկտեյլներով»: Դեռևս տեղեկություն չկա զոհերի կամ վիրավորների մասին:

Աբդուլլահ Գյուլը ստորագրել է ալկոհոլի վաճառքի և գովազդի սահմանափակման մասին օրենքը

orenq Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ստորագրել է «Ալկոհոլային խմիչքների վաճառքի և գովազդի կարգավորման» մասին օրենքը, որը միանշանակ ընդունելություն չգտավ թուրք հասարակության կողմից: Օրենքը ուժի մեջ է մտել կառավարության պաշտոնաթերթ  «Resmi Gazete»-ում հրապարակվելուց հետո:

«Անադոլու» գործակալությունը հաղորդում է, որ օրենքը ուժի մեջ մտնելուց հետո Թուրքիայում սպիրտային խմիչքների վաճառքը արգելվում է 22:00-ից 06:00-ի միջև ընկած ժամանակահատվածում: Ամբողջությամբ կարգելվի նաև ալկոհոլի գովազդը, այդ թվում նաև պրոմո-ակցիաները, բացառությամբ մասնագիտացված միջոցառումների և ցուցահանդեսների:

Նշենք, որ ալկոհոլի վաճառքի և գովազդի սահմանափակման մասին օրենքը բավականին վիճահարույց էր և մեծ դժգոհություն առաջացրեց թուրք հասարակության արևմտամետ զանգվածների մոտ: Այս օրենքը ևս պատճառ հանդիսացավ Թուրքիայում հակակառավարական ալիքի առաջացման համար, որը մեծ թափով շարունակվում է արդեն երկու շաբաթ:

1800 չվերթ է հետաձգվել Ֆրանսիայում ավիատորների գործադուլի պատճառով

o_696047Երեքշաբթի, հունիսի  11 -ին, ֆրանսիական ավիատորները  Հինգերորդ հանրապետությունում կազմակերպեցին համընդհանուր գործադուլ, ինչի  արդյունքում երկրում հետաձգվեց մոտ 1800 չվերթ:

Սպասվում է, որ նրանք կհրաժարվեն աշխատել երեք օր, հաղորդում է “Ինտերֆաքսը”: Քաղաքացիական ավիացիայի աշխատողները դեմ են Եվրահանձնաժողովի  կողմից իենց աշխատած ոլորտի ազատականացմանը:

Երկուշաբթի տեղական իշխանությունները խնդրել են ավիաընկերություններին կիսով չափ կրճատել չվերթների քանակը, իսկ ուղևորներին հորդորել են պահպանել հանգստություն և կապ պահել իրենց օպերատորների հետ, որպեսզի ստանան անհրաժեշտ տեղեկատվություն չվերթների մասին:

Ալժիրցի տղամարդը փորձել էր անօրինական մուտք գործել Իսպանիա կանգնելով նավի շարժիչից մի քանի սանտիմետր հեռավորություն ունեցող պտուտակների վրա

Algerian immigrantՈստիկանությունը ձերբակալել է լաստանավի պտուտակներին կանգնած անօրինական կերպով Իսպանիա մուտք գործելու փորձ կատարած տղամարդուն:

Շաբաթ օրը 48-ամյա ալժիրցի հուսահատ տղամարդը նավի պտուտակների վրա էր բարձրացել Մարոկոյում` Տանժերում և վտանգելով իր կյանքը` այդպես մնացել երկու ժամ` նավով անցնելով Ջիբլարթարի նեղուցը:

Նա որոշե էր լ ջրի մեջ ցատկել, երբ նավը մոտենա ափին, այնուհետև լողալ դեպի ցամաք:

Այս կերպ տղամարդը կխուսափեր սահմանային անցակետով անցնելուց և անօրինական մուտք կգործեր Իսպանիա`ցատկելով 3 մետր բարձրություն ունեցող ցանկապատի վրայով:

Սակայն Ազգային ոստիկանությունը իմացել է նրա ծրագրերի մասին և նրան սպասել Տարիֆայում, որտեղ լաստանավը պատրաստվում էր խարսխել:

Տղամարդուն ձերբակալել և տարել են ներգաղթի վերահսկման կենտրոն:

Սա միակ դեպքը չէ, երբ օտարերկրացիները, վտանգելով իրենց կյանքը, փորձում են մուտք գործել երրորդ երկիր:

2010թ-ի հունիսին Վիեննայից Լոնդոն թռչող անտոմս ուղևորը թաքնվել էր ինքնաթիռի շասսիի մեջ և ողջ մնալով -41աստիճան ցելսիուս և 7,620 մետր պայմաններում` անվճար հասել Բրիտանիա: Ոստիկանները գործազուրկ հռոմեացուն տեղափոխել էին համապատասխան բաժին, սակայն հաշվի առնելով, որ նա ունի իր հռոմեացի լինելը հաստատող նույնականացման քարտ և կարողացել է ողջ մնալ նման պայմաններում, որտեղ նա կարող էր մահանալ թթվածնային անբավարարությունից կամ պարզապես ճզմվել ինքնաթիռի անիվների տակ, նրան ազատ էին արձակել և թույլատրել մնալ երկրում:

“Միս Ամերիկա” կարող է դառնալ առանց ձեռքի աղջիկը

o_546321 “Միս Ամերիկա-2014” գեղեցկության մրցույթում Այովա նահանգը կներկայացնի 23-ամյա Նիկոլ Կելլին, որը իծնե առանց ձախ ձեռքի է: Ավելի վաղ աղջիկը ճանաչվել էր նահանգի ամենագեղեցիկը: Մրցույթը կկայանա այս տարվա սեպտեմբերին Նյու Ջերսի նահանգի Ատլանտիկ Սիթի քաղաքում:

Նիկոլը խոստովանել է, որ կյանքում ինքը աշխատում է փորձել ամեն ինչ. զբաղվել է բեյսբոլով, պարով, դայվինգով: “Եթե մեկ տարի առաջ ինձ ասեին, որ ես կլինեմ գեղեցկության թագուհի, ես չէի հավատա”,-պատմել է աղջիկը, ավելացնելով, որ իր տիտղոսը կօգտագործի հասարակության ուշադրությունը գրավելու հաշմանդամությոն խնդիրների վրա:

Նիկոլը  Նեբրեսկա նահանգի համալսարանում սովորել է թատերական արվեստ և հույս ունի երբևէ խաղալ Բրոդվեյում:

2012 гթ., պատմության մեջ առաջին անգամ “Միս Ամերիկա” մրցույթում պայքարում էր Մոնտանա նահանգից աուտիզմով տառապող 18-ամյա Ալեքսիս Վայմանը :1994 թ. մրցույթում հաղթող ճանաչվեց  խուլ Հիզեր Ուայտսոնը, որը ներկայացնում էր Ալաբամա նահանգըհիշեցնում է  ИТАР-ТАСС-ը:

Մաքրվում է Թաքսիմ հրապարակը.ոստիկանական մեքենաների վրա քարեր են նետվում, լուսանկարներ

130610110550-01-turkey-protest-0610-horizontal-galleryՈստիկանության հատուկ նշանակության ջոկատը  գրավեց Ստամբուլի կենտրոնում  Թաքսիմ հրապարակը: Նրանք պատրաստվում են հրապարակից  մաքրել դրոշներն ու ցուցանակները: Հրապարակում հսկում են ջրցան մեքենաները, չնայած ոստիկանությունը հայտարարել է, որ ոչ մի գործողություն չի կրիրառի Գեզի այգում գտնվող մարդկանց նկատմամբ:

Բողոքվորները քարեր են նետում  ջրցան մեքենաների վրա, ցուցարարները հրապարակից քշվել են նրբանցքեր: Ոստիկանությունը նրանց վրա արցոնքաբեր գազ է կիրառում, հաղորդում է Իտառ-Տասսը:

Ստամբուլի կենտրոնում լարվածությունը շարունակվում է, անընդհատ բռնկվում են անկարգության նոր օջախներ, որոնց ոստիկանությունը օպերատիվ վնասազերծում է: Թաքսիմ հրապարակ են մտել ցուցարարներ, որոնք կոչ են անում չհակառակվել ոստիկանությանը:

Հրապարակի մուտքերի մոտ բարիկադներ են շարված, որոնք թույլ չեն տալիս ոստիկանությանը  մտնել ներս:

Կազանում 69 կին բռնաբարած մոլագարը ձերբակալվել է

180-180-1Նրան որոնել են 10 տարի: Վերջապես ձերբակալել են 39-ամյա Եվգենի Շուտովին, որը կասկածվում է Թաթարստանի տարածքում բազում բռնաբարություններ կատարելու մեջ: Հետաքննությունը պարզեց, որ 2003-2012 թ Կազանում ավելի քան 65 հարձակում է կատարվել 10-28 տարեկան  կանանց ու աղջիկների վրա:

Հունիսի 10-ին ոստիկանություն է զանգահարել մի տղամարդ ու հայտնել, որ  փողոցում տեսել է Շուտովին նման մեկին: Նշված հասցեում էլ նրան ձերբակալել են:

Ոստիկաններին տեսնելով, տղամարդը փորձել է թաքնվել, իսկ ձերբակալության ժամանակ դիմադրել է: Նրա մատնահետքերը համապատասխանել են հանցանքի վայրում  գտնված հետքերին:Հիմա նա փորձում է հոգեկան հիվանդ ձևանալ: Կասկած չկա, որ հանցագործը նա է:

Շուտովը օպերատիվ աշխատակիցների հորիզոնում է հայտնվել 2003-ից, երբ մի շարք բռնաբարության դեպքեր արձանագրվեցին:Ուսումնասիրություններով պարզեցին, որ բռնաբարությունների  բոլոր դեպքերում մեկ մարդու հետ գործ ունեն:

Հանցագործը 15-25 տարեկան երկարամազ ու բարեկազմ աղջիկներին փողոցում հետևել է մի  քանի օր, ուսումնասիրելով  նրանց օրակարգը: Սովորաբար նա իր զոհերին մուտքերում է բռնաբարել:

Ընդհանուր առմամբ 65 բռնաբարություն է կատարել:  Եվ, չնայած այն փաստին, որ բոլոր տուժածները մանրամասն նկարագրել են հանցագործին, այնուամենայնիվ նրան ձերբակալել հաջողվել է 10 տարի անց:

Վկաներից մեկը մի անգամ լրացուցիչ տեղեկություն է տվել. հանցագործը “Օփել Աստրա” է վարում: Համապատասխան ծառայությունները պարզել են, որ որ հանրապետությունում նման կարմիր 3000ավտոմեքենա  կա, իսկ Կազանում` 300 հատ:

Հանցագործությունների վայրից վերցված կենսաբանական նյութը համընկել է այդ ավտոմեքենաներից  հաշվով 48-րդի վարորդի  անալիզի հետ:

 

Էրդողանը կհանդիպի «Գեզի» այգու համար պայքարը սկսած ցուցարարների հետ

bulent arincԵրեկ Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի նախագահությամբ տեղի ունեցած նախարարների խորհրդի նիստից հետո, որը տևել է 6,5 ժամ, փոխվարչապետ Բյուլենթ Արընչը  հանդես է եկել հայտարարությամբ: Վերջինիս նշել է, որ վարչապետ Էրդողանը «Այս իրադարձությունների գլխին կանգնած և առաջին օրերից այգում գտնվող որոշ հասարակական կազմակերպությունների պահանջի համաձայն նրանց հանդիպման հնարավորություն է տվել»: Արընչը նաև նշել է, որ վերոնշյալ անձանց մի մասին հետ Էրդողանը կհանդիպի չորեքշաբթի օրը, իսկ մյուսների հետ՝ մեկ այլ ժամանակ:

«Դողան» լրատվական գործակալությունը հայտնում է, որ փոխվարչապետը նախարարների խորհրդի նիստից հետո արած իր հայտարարության մեջ, հիշատակելով «Գեզի» այգու համար պայքարող ձերբակալված ցուցարարներին ազատ արձակելու պահանջը, նշել է. «Թուրքիայի Հանրապետությունը մի ցեղային, մի աշիրեթային պետություն չէ, այլ իրավական պետություն է: Իրավական երկրում յուրաքանչյուրը ստանում է իր արածի պատասխանը»:


Ստամբուլի «Գեզի» այգու ցույցերի համար արդեն Հայաստանին են մեղադրում

hay   Թուրքիայում հակահայկականությամբ աչքի ընկնող «Սթար» թերթը անդրադարձել է օրեր առաջ Ստամբուլի «Գեզի» այգում մի խումբ ցուցարարների կողմից Հրանտ Դինքի անվան խորհրդանշական փողոցի բացմանը: Թերթը գրում է, որ արդեն ի հայտ է եկել այգու ծառերի համար սկսված պայքարը ամեն օր իր իրական նպատակից հեռացնող պատճառները: Այս համատեքստում մատնանշվում է օրերս «Գեզի» այգում կազմակերպված ելույթները, որոնց ժամանակ հիշատակցվեց այգու տեղում նախկինում հայկական գերեզմանատուն լինելու փաստը, մեղադրանքներ հնչեցին Հայոց ցեղասպանությունը և Հրանտ Դինքի սպանությունը իրականացրած կառավարությունների հասցեին:

Թերթը գրում է, որ ցուցարարները «Թուրքիային և Էրդողանի դեմ ուղղված չարություն և ատելություն պարունակող» արտահայտություններ են արել, ինչպես նաև քննադատել են Ստամբուլի երրորդ կամրջին սուլթան Սելիմ Յավուզի անունը տալու փաստը:

 

Մադոննան զարմացրել է իր IQ մակարդակով

o_762169Պարզվում է, որ երգչուհին ոչ միայն տպավորիչ արտաքին ու ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունի, այլև` բարձր ինտելեկտ: Աստղը հայտնվել է  IQ Mensa International-ի ամենախելացի հայտնիների ցուցակում:

Mensa-ի մասնակից կարող են դառնալ միայն այն մարդիկ, ովքեր IQ-ի բարձր մակարդակ են դրսևորում` մարդկության մնացյալ 98%-ի համեմատ: Այդպիսիք են համարվում նրանք, ովքեր բարդ քննության ժամանակ ավելի քան 139 միավոր են հավաքում: Մադոննան այդ քննությանը հավաքել է 140 միավոր: Նմանատիպ մակարդակ է ցուցաբերել նաև Շակիրան: Շատերն էին զարմացած, որ բեմում փայլող աստղը կարող է փայլել նաև պրոֆեսորական ինտելեկտով:

Մադոննային  ու Շակիրային հաջողվել է ինտելեկտուալ Mensa-ի վարկանշային ցուցակում ամենացածր աստիճանին հայտնվել: Նրանցից ամբողջ 10 միավորով  առաջ է անցնել փոփ երաժշտության ժամանակակից դեմք Նոլան Գոուլդը:

Պարզվել է , որ զարմանալիորեն խելացի է սկանդինավցի դերասան Դոլֆ Լունգրենը, որը վերջին 20 տարում գերազանցապես նկարահանվել է մարտաֆիլմերում ու ոչ այնքան ինտելեկտուալ ֆիլմերում: Քչերը գիտեն, որ ժամանակին նա քիմիայի բնագավառում դոկտորի աստիճանից մեկ քայլ էր հեռու: Նրա ինտելեկտը 160 նիշ է կազմում : Նման ցուցանիշ է գրանցել նաև Քվենթին Տարանտինոն: Իսկ ամենախելացին այս շարքում դերասան Ջեյմս Վուդսն է. նա IQ թեստերով հավաքել է 180 միավոր:

Երկրագնդի ամենախելացի աստղերից են`  Սթիվ Մարտինը, Ջինա Դևիսը, Playboy-ի նախկին մոդել Ջուլի Պետերսոնը, Ջոն Մալկովիչի նախկին կինը` Գլեն Հեդլին:

 

Ճապոնիայի իշխանությունները Սիրիա մարդասիրական օգնություն կուղարկեն

i (5)Ճապոնիայի կառավարությունը մտադիր է  նյութական օգնություն ուղարկել Սիրիայի այն շրջաններ, որոնք գտնվում են հակակառավարական ուժերի հսկողության տակ:

Նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Եսիխիդա Սուգայի խոսքով, այդ որոշման մասին կհայտարարվի հունիսի 17-18-ին Բրիտանիայում կայանալիք  “ութնյակի”գագաթնաժողովի ժամանակ:

Ավելի վաղ Ճապոնիան պաշտոնապես ոչ մի դիրքորոշում Սիրիայի նկատմամբ չի ունեցել: Տոկիոն ծայրահեղ զգույշ էր Մերձավոր Արևելքում կատարվող իրադարձությունների հանդեպ:

Վրաստանի խորհրդարանի նոր շենքի կտուրի մի հատվածը քանդվել է

i (3)Քութաիսիում հունիսի 11-ի գիշերը Վրաստանի խորհրդարանի նոր շենքի զրոյական հարկի տանիքի մի հատվածը քանդվել է:

Խորհրդարանական ապարատի պետ Զուրաբ Մարաքվելիձեի տվյալներով, փլուզումը տեղի է ունեցել հրշեջ խողովակի վնասման հետևանքով.դրա պատճառով ջրի ուժեղ հոսք է եղել, որն էլ քանդել է գիպսակարտոնե պատը: Պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել: Ներկայում ավարտին են մոտենում մաքրման աշխատանքները ու սկսվել են վերականգնողական միջոցառումները:

Մասնագետների տվյալներով, շենքի կառուցման ժամանակ  ինժեներա երկրաբանական գնահատում ու  ֆունդամենտի պարտադիր փորձաքննություն չի կատարվել:

Վրաստանի օրենսդիր գերագույն մարմինը տեղափոխվել է  Քութաիսիում 2012-ին կառուցված նոր, սակայն վերջնականապես դեռևս շինարարությունը  չավարտված շենք: Սակայն, “Վրացական երազանք” կոալիցիայի ներկայացուցիչները, որը 2012-ի հոկտեմբերի 1-ին հաղթանակ էր տարել խորհրդարանական ընտրություններում , կարծում են, որ խորհրդարանը առաջվա պես պետք է աշխատի Թբիլիսիում:

Ֆրանսիայում գողացել են 100 հազար եվրո արժողությամբ էլիտար գինի

i (2)Գինեգործական հայտնի  Chateau d’Yquem  ընկերության պահեստից գողացել են 380 կեսլիտրանոց սպիտակ գինի` ընդհանուր 100 հազար եվրո արժողությամբ:

Ոստիկանները հայտնում են, որ գողերին հաջողվել է  մինչ իրենց տեղ հասնելը` թաքնվել:

Գողացված շշերում   2010 թվի Chateau d’Yquem  է: Այն աշխարհի լավագույն ու թանկարժեք սպիտակ գինիներից մեկն է համարվում:

Հատուկ ծառայությունների տվյալների արտահոսքը լուրջ վնաս է պատճառել ԱՄՆ անվտանգությանը.Սպիտակ տուն

i (1)ԱՄՆ կառավարությունը համաձայն է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Կլեպպերի  այն գնահատման հետ, որ հատուկ ծառայությունների հավաքագրած տվյալների արտահոսքը լրջորեն կարող է վնասել ազգային անվտանգությունը:

Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Կարնին նշել է, որ ընդհանուր առմամբ կառավարության դիրքորոշումը հնչեցրել է նախագահ Օբաման:

“Հետաքննություն է ընթանում, ես դեռ չեմ մեկնաբանի  մանրամասներ ու անձանց: նախագահը ազգային անվտանգության ու  քաղաքացիների անձնական կյանքի պաշտպանության խելամիտ հավասարակշռության կողմնակից է: Հատուկ ծառայությունների ծրագրերի նկատմամբ վերահսկողություն կա դատարանների ու կոնգրեսի կողմից”,նշել է Կարնին:

Նա նշել է նաև, որ պետության ղեկավարը ողջունում է խնդրի հասարակական քննարկումը:

shington Post -ը տեղեկացրել էր գաղտնի PRISM ծրագրի մասին, որի շրջանակներում  գաղտնի ծառայությունները մուտք ունեն  համաշխարհային IT ընկերությունների տվյալների բազա: Բրիտանական IT-ը տեղեկացրել է, որ ամերիկյան հեռահաղորդակցային  Verizon ընկերությունը պարտավորվել էր ամեն օր ԱՄՆ իշխանություններին իր հաճախորդների զանգերի մասին տվյալներ հաղորդել: