Ստամբուլի երրորդ կամրջի կառուցումը բողոքի պատճառ է դարձել

Ստամբուլի երրորդ կամրջի կառուցումը բողոքի պատճառ է դարձել (լուսանկարՍտամբուլի եվրոպական և ասիական հատվածները միմյանց միացնող 3-րդ կամուրջի կառուցումը մեծ աղմուկ է բարձրացրել: Բանն այն  է, որ կամրջի կառուցման նպատակով ոչնչացվում է Թաքսիմում գտնվող զբոսայգին:

Ինչպես հաղորդում է “T24”-ը, այդ շինարարության դեմ ցույց է կազմակերպվել, ինչին անդրադարձել է Թուրքիայի վարչապես Ռեջեփ Թայիփ Էևդողանը կամրջի կառուցման հանդիսավոր արարողության ժամանակ ելույթ ունենալիս: “Ինչ ուզում եք արեք, մենք արդեն որոշում ենք ընդունել: Ինչպես որոշել ենք, այնպես էլ լինելու է”,- հայտարարել է Էրդողանը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կամուրջը կրելու է սուլթան Յավուզ Սելիմի անունը: Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն առաջարկել էր վարչապետի պատվին կամուրջը անվանել Ռեջեփ Թայիփ Էրդողան, հաղորդում է թուրքական “Դողան” լրատվական գործակալությունը:

“Այս կամրջի անունը թող Ռեջեփ Թայիփ Էրդողան դնեն: Նա դա ուզում է, ես ել քվեարկում եմ դրա օգտին: Կգա ժամանկ երբ կասեն. “Մի ժամանակ այստեղ անտառ է եղել, Թայիփ Էրդողան անվամբ մեկը այն կտել է”: Էրդողանի անունը կանցնի ամոթալի պատմության գիրկը”, -ասել է Քըլըչդարօղլուն:

Հավելենք նաև, որ Թուրքիայի ալևիների շրջանում կամուրջի այս անվանումը բողոքի ալիք է բարձրացրել, քանի որ սուլթան Յավուզ Սելիմը համարվում է ալևիներին ամենամեծ կոտորածի ենթարկած սուլթանը:

 

 

 

 

 

 

 

 

Դինքի սպանության գործը վերադարձել է դատարան

Դինքի սպանության գործը վերադարձել է դատարանՍտամբուլում լույս տեսնող հայկական “Ակոս” շաբաթաթերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատավճիռը վճռաբեկ 9-րդ դատարանում բեկանվելուց հետո ուղարկվել է Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 14-րդ դատարան, հաղորդում է հայկական “Ակոս” թերթը:

Նշենք, որ վճռաբեկ 9-րդ դատարանը որոշում էր ընդունել, համաձայն որի  Դինքի սպանության գործով դատապարտվածները ոչ թե “զինված ահաբեկչական կազմակերպության”, այլ “հանցանք գործելու նպատակով ստեղծված խմբավորման” անդամներ են, ինչը թեթևացրել է մեղավորների պատիժները։

Հիշեցնենք, որ “Ակոսի” խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է Ստամբուլում`իր խմբագրության մոտ, 2007թ.-ի հունվարի 19-ին:

 

 

Թուրքիայում` Starbucks սրճարանի կանանց համար նախատեսված զուգարանում, գաղտնի տեսախցիկ է հայտնաբերվել

Թուրքիայում` Starbucks սրճարանի կանանց համար նախատեսված զուգարանում, գաղÕՄիջազգային հայտնի “Starbucks” սրճարանային ցանցի ստամբուլյան մասնաճյուղի կանանց համար նախատեսված զուգարանում գաղտնի տեսախցիկ է հայտնաբերվել։

Ինչպես հաղորդում է թուրքական “T24”-ը, հեռուստաընկերություններից մեկում աշխատող կին լրագրողն այցելել է Ստամբուլի Բեբեք թաղամասում գտնվող “Starbucks Coffe” սրճարան: Սրճարանի զուգարան մտնելիս այցելուն պատահաբար հայտնաբերել է գաղտնի տեղադրված տեսախցիկ։

Լրագրողն այդ մասին հայտնել է սրճարանի տնօրենին, որը անտարբերության է մատնել նրա բողոքը, ինչից հետո կինը դիմել է ոստիկանությանը։

Անվտանգության տեսախցիկների միջոցով ուսումնասիրություն կատարելուց հետո ոստիկանությունը պարզել է, որ այդ գաղտնի տեսախցիկը սրճարանի աշխատակիցներից մեկն է տեղադրել: Վերջինս հեռացվել է աշխատանքից:

«Հզբոլլահ» շարժման ջոկատները սկսել են կռվել արդեն Դամասկոսում

hzbollah Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի, ինչպես նաև Հալեպի ու Դերայի որոշ թաղամասերում Սիրիայի ազատության բանակը պայքարում է ոչ միայն կառավարական ուժերի, այլ նաև լիբանանյան շիական «Հզբոլլահ» շարժման ջոկատների դեմ: Այս մասին «Anadolu» գործակալության թղթակցին է հաղորդել «Իսլամի դրոշմ» ջոկատի հրամանատար Մահիր Մուհամեդը: Վերջինիս խոսքերով՝ ամեն անգամ մարտական գործողություններ սկսելուց առաջ Սիրիայի ազատության բանակը Ասադի ուժերին կոչ է անում լքել զիված ուժերի շարքերը և անցնել իրենց կողմը:

Սիրիական ընդդիմության և հեղափոխական ուժերի կոալիցիայի ներկայացուցիչ Մյուլհամ ադ Դուրուբի նշել է, որ «Հզբոլլահ»-ը Դամասկոս է մտել ոչ թե մահմեդական սրբավայրերը պաշտպանելու, այլ իրականում Ասադի ուժերին աջակցելու համար:

Բոսֆորի վրայով անցնող երրորդ կամուրջը կրելու է սուլթան Սելիմ Յավուզի անունը

selimi mostՍտամբուլում տեղի է ունեցել Բոսֆորի նեղույցի վրայող անցնող երրորդ կամրջի հիմնադրման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլը, վարչապետ Թայիփ Էրդողանը և խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը: 560 տարի առաջ՝ 1453 թվականի մայիսի 29-ին, թուրքերը գրավեցին Կոստանդնուպոլիսը՝ անվանափոխելով այն Ստամբուլ: Այդ առիթով էլ որոշվեց կամրջի կառուցումը սկսել հենց այսօր:

«Նոր կամուրջը կրելու է սուլթան Սելիմ Յավուզի անունը»,-հայտարարել է նախագահ Գյուլը: Կամրջի շինարարությունը իրականացնող ընկերությունը խոստացել է այն ավարտել ուղիղ երկու տարի անց՝ 1915 թվականի մայիսի 29-ին: «Երկու տարի անց մենք կմասնակցենք Բոսֆորի վրայով արդեն երրորդ կամրջի բացման արարողությանը»,-Էրդողանի խոսքերն է վկայակոչում «Anadolu» գործակալությունը:

 

Ադրբեջանի ՆԳ նախկին նախարարը ձերբակալվել է. նրա գտնվելու վայրը հայտնի չէ

համիդովԱդրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Իսքանդեր Համիդովը ձերբակալվել է:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը, Համիդովը ձերբակալության ժամանակ մի քանի մարդկանց հետ գտնվել է սրճարանում: Ըստ ականատեսի` իրավապահները ոլորել են նախկին պաշտոնյայի ձեռքերը, գցել գետնին, ձեռնաշղթա հագցրել, ապա նստեցրել են ավտոմեքենան ու տարել անհայտ ուղղությամբ:

Համիդովի ձերբակալության պատճառը հայտնի չէ:

Նշենք, որ Համիդովը երեկ Նավհանը բնակավայրում ընդդիմության կողմից կազմակերպված ցույցի ժամանակ քննադատել է Ադրբեջանի ներկայիս իշխանությանը`անվանելով այն “անբարոյական”: Նա նաև ընդդիմությանը կոչ է արել արմատական քայլեր ձեռնարկել, քանի որ “ադրբեջանական ներկայիս վարչակարգի խաղաղ փոփոխությունն անհնար է”:

Ադրբեջանի ընդդիմությունը միավորվում է

Ադրբեջանի ընդդիմությունը միավորվում էՄայիսի 28-ի երեկոյան` Ադրբեջանի ընդդիմադիր քաղաքական գործիչների ակտիվ քննարկումներից հետո, հայտարարվել է ընդդիմադիր ուժերի Ազգային խորհրդի ստեղծման մասին:

Ինչպես հաղորդում է “Կոնտակտ” կայքը, նման որոշում ընդունվել է Հանրապետության օրվա կապակցությամբ Նովհանի ավանում տեղի ունեցած ցույցից հետո կազմակերպված ընդդիմադիր քաղաքական գործիչների հանդիպման ժամանակ:

Ընդդիմադիր գործիչների հանդիպմանը մասնակցել են “Բաց հասարակություն”, “Ազատական”, “Ազգային ճակատ”, “Դասական ազգային ճակատ”, “Մուսավաթ” կուսակցությունների  և EL շարժման ներկայացուցիչները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կառույցի հիմնադիր փաստաթղթերը:

Քննարկմանը հեռակա մասնակցել են նաև ադրբեջանցի մի շարք հայտնի արվեստագտեներ, այդ թվում՝ ռեժիսոր, դրամատաուրգ Ռուստամ Իբրահիմբեկովը:

Խորհրդակցությունների արդյունքում համաձայնեցվել է խորհրդի հռչակագիրը և նրա կազմը, որում ընդգրկվել են ավելի քան 100 քաղաքական գործիչ, քաղաքացիական հասարկության, մտավորականության ներկայացուցիչներ:

Առաջիկա օրերին տեղի կունենա խորհրդի առաջին հավաքը և կհրապարակվի խորհրդի հռչակագիրն ու կազմը:

Նորաստեղծ կառույցը բոլոր ընդդիմադիր ուժերին կոչ է արել միավորվել` 2013թ-ին ժողովրդավարական նախագահական ընտրություններ ապահովելու համար:

Ինձ ձերբակալել են “Ты, кто такой давай до свиданья” տեսահոլովակի համար. Հիլալ Մամեդով

Ինձ ձերբակալել են “Ты, кто такой давай до свиданья” տեսահոլովակի համԱյսօր՝ մայիսի 29-ին, Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում շարունակվել է թալիշերենով լույս տեսնող “ԹոլըշիՍադո”  (Թալիշի ձայն) թերթի խմբագիր Հիլալ Մամեդովի գործով դատական հերթական նիստը, հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը:

Նիստի ընթացքում Մամեդովը ցուցմունք տալիս նշել է, որ իրեն ձերբակալել  են համացանցում իր կողմից “Ты, кто такой давай до свиданья” տեսահոլովակի տեղադրման համար, քանի որ այն մեծացրել է թալիշական մշակույթի նկատմամբ միջազգային հանրության ուշադրությունը: Ըատ Մամեդովի` ինքը ճնշումների է ենթարկվել Աստարայում թալիշական մշակույթի երեկոյի կազմակերպման համար, քանի որ դրան հրավիրված են եղել ռուսական “НТВ” հեռուստաալիքի նկարահանող խումբը: “Լավ է, որ ինձ ձերբակալալ են. կարող էին սպանել”, -ասել է Մամեդովը:

Մամեդովը հայտարարել է, որ նույնիսկ եթե իր մոտ 5 տոննա թմրանյութ գտնեն, ինքը չի իրաժարվելու իր քաղաքացիական դիրքորոշումից և պայքարից:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 5-ին:

Մամեդովը ձերբակալվել է 2012թ. հունիսի 21-ին և մեղադրվում է թմրանույթերի անօրինական պահման, պետական դավաճանության և միջէթնիկական թշնամանքի հրահրման մեջ:

Ադրբեջանական և միջազգային մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ նշում են, որ Մամեդովի հետապնդումներում քաղաքական դրդապատճառներ են:

Ռուս Էքստրեմալը Էվերեստից ռեկորդային թռիչք է կատարել

էվերեստՌուս Էքստրեմալը Էվերեստից ռեկորդային թռիչք է կատարել: Նիժնի Նովգորոդից 48-ամյա Վալերի Ռոզովը  ավելի քան երկու տարի պատրաստվել է, որպեսզի թռչի ավելի քան ծովի մակերևույթից 7կմ  բարձրությունից:

Թռիչքը կատարվել է մինուս 18աստիճան ջերմաստիճանի և ուժեղ հանդիպակաց քամու պայմաններում : Ազատ անկումից նա անցում է կատարում թռիչքի `համարյա մեկ րոպե  հատուկ կոստյում հագած բեյսջամփերը թռել է ժամում 200կմ արագությամբ: Իսկ դրանից հետո ռուսաստանցին իջել է մոտ վեց հազար մետր բարձրության Ռոնգբուկ սառցաբեկորի վրա:

Պետք է  նկատենք, որ Ռոզովն ու իր թիմը, որի մեջ կան նաև պրոֆեսիոնալ ալպինիստներ և նկարահանող խումբ, Հիմալայներում անց են կացրել մոտ երեք շաբաթ: Եվ միայն տուն հասնելով , էքստրեմալը կարողացել է գնահատել, թե ինչ մեծ աշխատանք է իրենից պահանջել այդ թռիչքը:

“Միայն տուն վերադառնալոց հետո ես հասկացա, թե ինքան ծանր է եղել ինձ համար այդ թռիչքը թե ֆիզիկապես և թե հոգեբանորեն, սակայն ես կարողացա կատարել իմ վաղեմի երազանքը”:-Ռոզովի խոսքերն է փոխանցում  Metro-ն:

Վալերի Ռոզովը արդեն հայտնի էիր էքստրեմալ թռիչքներով: այսպես 2009թ. Հեռավոր Արևելքում նա թռել է գործող հրաբխի մեջ: 2010թ. Անտարկտիկայում ալպինիստը թռել է Ուլվետան գագաթից, 2011թ.`Մոնբլանից(Ալպեր): 2012 թ. նա Հիմալայներում թռիչք է կատարել Շիվլինգ սարից,6420մ. բարձրությունից, որ փաստորեն վերջնական մարզումն էր Էվերեստից առաջ:

Մահմեդական լեսբուհիները քաղաքական ապաստարան են խնդրում

20130527_musulmane-lesbicheՄահմեդական առաջին զույգը,որը հայտարարել իր սեքսուալ նախապատվության մասին, քաղաքական ապաստարան է խնդրում Եվրոպայի երկրներից մեկում, քանի որ իրենց երկրում նրանց հավաստի մահ է սպառնում:

Ռեհանա Կաուսարն ու Սոբյա Քամարը համապատասխան խնդրանքով դիմել են Մշուշոտ Ալբիոնի իշխանություններին, հայտարարելով, որ արդեն քանիցս սպառնալիքներ ու հաշվեհարդարի խոստումներ են ստացել, եթե նրանք խիզախեն հայրենիք վերադառնալ:

Քանի որ Բրիտանիան միասեռ ամուսնությունների գրանցումը թույլատրում է, ուստի երիտասարդ կանայք իրենց հարաբերությունները պաշտոնապես ձևակերպել են` դառնալով սեքսուալ նախապատվությունը չթաքցնող իսլամ դավանող   առաջին զույգը:

Իսլամում համասեռականությունն իր բոլոր դրսևորումներով մեղսագործություն է համարվում:

Ուսամա բեն Լադենն ինքնասպան է եղել

image_thumb107“Ալ Քաիդայի” առաջնորդ Ուսամա բեն Լադենը, որը պաշտոնական վարկածով սպանվել է ԱՄՆ ՌԾՈՒ-ի հատուկ ծառայության աշխատակիցների կողմից, իրականում կյանքն ավարտել է ինքնասպանությամբ, հաստատում է նրա թիկնապահը` Նաբիլ Նաիմ Աբդուլ Ֆաթահը, որն ի դեպ դեպքի վայրում չի եղել:

Նրա խոսքով, Բեն Լադենը գործի է դրել մահապարտի գոտին այն ժամանակ, երբ  հատուկ ծառայակիցները ներխուժել են նրա տուն, սպանել նրա 2 թիկնապահին ու կրակել Բեն Լադենի ազդրին: Նախկին թիկնապահը խոստովանել է, որ այդ պահին ինքը ներկա չի եղել, սակայն դրա մասին պատմել են ահաբեկչի հարազատները:

Նա հավելել է որ Բեն Լադենի  դին ծովը նետելու փաստը ևս, ինչպես ներկայացրել էր ԱՄՆ նախագահ Օբաման, կեղծիք է: “Բեն Լադենի մարմինը մասնատվել է .նա արել է դա ամերիկացիներին նույնականացման հնարավորությունից զրկելու նպատակով”, նախկին թիկնապահի խոսքերը  մեջբերում է  Daily Mail –ին : Ֆաթահը նշել է նաև, որ թիվ №1  ահաբեկիչը  վերջին 10 տարին միշտ կրում էր մահապարտի գոտի:

Ամերիկյան “Դիսնեյլենդում” պայթյուն է եղել

29073304.877001.1758Կալիֆոռնիայի “Դիսնեյլենդ” մանկական այգում պայթյուն է եղել, հայտնում է 911-ի թվիթերը: Պատահարի վայր են մեկնել օպերատիվ ծառայության խմբերը: Ոստիկանությունը սկսել է տարհանումը: Տուժածների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել:

Արևադարձային “Բարբարա” փոթորիկը սպառնում է Մեքսիկային

o_704308“Բարբարան” ձևավորվել է  Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածում, Մեքսիկայի ափերի մոտ: Դրա մասին հայտնել են փոթորիկների ուսումնասիրման ազգային կենտրոնից, որը գտնվում է Մայամիում (Ֆլորիդայի նահանգ):

Այն դեռևս  մեքսիկական Սալինա-Կրուս քաղաքից 233 կմ հարավ-արևելք է գտնվում : Քամու արագությունը էպիկենտրոնում հասնում է 64կմ/ժամի: Օդերևութաբանների տվյալներով, ցիկլոնը շարունակում է առաջանալ հյուսիսային ուղղությամբ ու կանխատեսումների համաձայն, օրվա ընթացքում կհասնի Մեքսիկայի առափնյա: Մի շարք շրջաններում արդեն նախազգուշացում է հայտարարվել:

Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածում փոթորիկների սեզոն է համարվում մայիսի 15-30-ն ընկած հատվածը, որտեղ այդ ընթացքում ձևավորվում է մոտ 15 փոթորիկ: Դրանցից 4-ը` 5- բալանոց սանդղակով 3-րդ կարգի է լինում` 179 կմ /ժամ արագությամբ:

Մթնոլորտային երևույթը ԱՄՆ-ում դասակարգվում է փոթորիկ ու սեփական անունը ստանում, եթե քամու արագությունը հասնում է 63 կմ/ժամի: 119 կմ/ժամի պարագայում այն վերածվում է մրրիկի:

Հայցվորների ջախջախիչ պատասխանը Միացյալ Նահանգների կառավարության հակահայկական միջնորդագրին

Supreme CourtԱնցյալ շաբաթ փաստաբանները հայ հայցվորների անունից պատասխանեցին Միացյալ Նահանգների կառավարության միջնորդագրին, որը կոչ էր արել Գերագույն դատարանին չվերանայել Դաշնային վերաքննիչ դատարանի որոշումը, որը հարվածի տակ էր դնում Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանի ապահովագրական պահանջների վերաբերյալ վաղեմության ժամկետը երկարացնող Կալիֆորնիայի օրենքը:

Գլխավոր փաստաբանը Միացյալ Նահանգների անունից ներկայացրել էր քաղաքական միտումներով և թերի մի միջնորդագիր, որն ամբողջովին խեղաթյուրում էր ապահովագրական գործն ու անհիմն հարցեր բարձրացնում Կալիֆորնիայի օրենքի օրինականության վերաբերյալ:

Իգոր Տիմոֆեևը հայցվորների անունից ներկայացրած միջնորդագրում պնդում է, որ Կալիֆորնիայի  օրենսդրական ակտը (Բաժին 354.4) չի խախտում որևէ դաշնային սահմանված քաղաքականություն և այդ պատճառով չպետք է կարճվի: Նա պնդում է, որ Կալիֆորնիայի նահանգն իրավասու է կարգավորելու ապահովագրական ընկերությունների պարտավորությունները, որոնք գտնվում են նահանգի իրավազորության և իրավասության ավանդական ոլորտում:

Հայցվորների փաստաբանը մեղադրում է Միացյալ Նահանգների կառավարությանը առաջ մղելու համար «դաշնային գործերի կարճման աննախադեպ մի տեսություն: Բոլոր պահանջները, որոնք ծագում են միջազգային միջադեպերից, բացառապես դաշնային իրավասության շրջանակում են, նույնիսկ այն ժամանակ, երբ այդ պահանջները կապված են մասնավոր անձանց ու մասնավոր պայմանագրերի հետ, և դաշնային կառավարությունը միջոցներ չի ձեռնարկել դրանց լուծման համար»:

Տիմոֆեևը Միացյալ Նահանգների կառավարության դիրքորոշումը որակում է որպես «հեղափոխական» և «նահանգների՝ որպես առանձին ինքնավարության հանդեպ հարգանքին հակասող»: Այնուհետև նա շարադրում է իր հակափաստարկները վեց կետից բաղկացած ամփոփագրում.

1. «Արդարացնելու համար 9-րդ շրջանային դատարանի արտառոց որոշումը, Կառավարությունը դրսևորում է արտաքին գործերի դաշտի խափանման տեսության աննախադեպ լայնախոհություն»: Տիմոֆեևը պնդում է. «Հայցվորների պահանջները մասնավոր [գերմանական ապահովագրական] ընկերության դեմ են և ոչ թե օտար ինքնիշխանության: Այս պահանջներն հիմնական մաս չեն կազմում Միացյալ Նահանգների և օտար պետության միջև «արտաքին քաղաքականության լուրջ բանավեճի»: Կալիֆորնիայի նահանգը լինելով «ամերիկահայերի ճնշող մեծամասնության բնակավայրը» ունի «օրինական հետաքրքրություն իր տուժած բնակիչների փոխհատուցումը ապահովելու համար, անկախ այն բանից, թե այդ վնասը պատճառվել է երկրի ներսում կամ արտերկրում»:

2. «Վերաքննիչ դատարանը հիմնական սխալ է թույլ տվել. այն անօրինական է համարում նահանգի հիմնավորված հետաքրքրությունն ապահովագրության կարգավորման գործում՝ վաղեմության ժամկետ հաստատելով նահանգի իրավական պահանջների և իր տուժած բնակիչների փոխհատուցման ապահովման համար միայն այն պատճառով, որ այդ իրադարձությունները ծագել են արտերկրում: Սա չէ օրենքի պահանջը»:

3. Հակադրվելով Կառավարության պնդմանը, թե 354.4-րդ բաժինը հիմնված է «արտաքին քաղաքականության կոնկրետ հարցի վերաբերյալ հատուկ քաղաքական տեսակետի վրա … որը դատապարտում է Օսմանյան կայսրության գործողությունները», Տիմոֆեևը դատարանին հիշեցնում է, որ նախագահ Օբաման անձամբ է ընդունել, որ օսմանյան զանգվածային ջարդերը եղել են «20-րդ դարի ամենասարսափելի վայրագություններից մեկը»: Բացի այդ, Նախագահը ջատագովել է այն նահանգներին, որոնք ոգեկոչել են հայերի «ջարդերը Օսմանյան կայսրության վերջին օրերին»: Տիմոֆեևը նաև պնդում է, որ «Նախագահի կրկնակի գովասանքը նահանգների ոգեկոչման ջանքերի մասին, հիմնովին հակասում է Կառավարության պահանջին, թե արտաքին գործերի հայեցակարգը ինքնաբերաբար մերժում է այս հարցի վերաբերյալ «տեսակետ» արտահայտող նահանգի ցանկացած գործողություն»:

4. «Կառավարությունը փորձում է ամրապնդել իր կարճման փաստարկը, հիշատակելով Միացյալ Նահանգների ջանքերը բանակցելու Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի պահանջների լուծման համար…. Կառավարությունն ընդունում է, որ 354.4-րդ բաժինը «չի հակասում» այդ դիվանագիտական ջանքերից որևէ մեկին: Իրոք, Կառավարությունը գիտակցում է, որ «Միացյալ Նահանգները չի …. փորձել բանակցել լուծելու համար հայերի պահանջները, ովքեր այդ ժամանակաշրջանում տուժել են Օսմանյան կայսրությունում»: Փաստորեն, պատճառներից մեկը, թե ինչու Միացյալ Նահանգների Սենատը հրաժարվում է վավերացնել Ամերիկյան Լոզանի դաշնագիրը՝ «պայմանագրի դրույթների բացակայությունն էր Օսմանյան կայսրությունից հայ փախստականների և արտաքսյալների համար»:

5. Կառավարությունը կարծես թե անհանգստացած է, որ 354.4-րդ բաժինը ««ցեղասպանության» քաղաքական պիտակ է փակցնում» Թուրքիային, որը «կարող է առաջ բերել Թուրքիայի զայրույթը: Սակայն վախը «օտար պետություններին վշտացնելուց…. նույնիսկ երբ Դաշնային կառավարությունը հուսահատորեն ցանկանում է խուսափել օտար պետություններին վշտացնելուց, իրավական պատճառ չի հանդիսանում խափանելու համար ավանդական նահանգային գործունեությունը…. Կառավարությունը չի կարողանում բացատրել, թե ինչու 354.4-րդ բաժնով կիրառվող «Հայոց ցեղասպանություն» եզրույթը վնասակար ազդեցություն կունենա արտաքին գործերի վրա, սակայն նույնը չի կարելի ասել շուրջ քառասուն նահանգների կողմից ընդունված օրենքների և բանաձևերի դեպքում, որոնք հստակորեն ճանաչում են Հայոց ցեղասպանությունը: Կառավարությունը չի բացատրում նաև, թե ինչու «դատական պաշտպանության իրավունքներ ստեղծելու» օրենսդրական ակտն ավելի վիրավորական է Թուրքիայի համար, քան նահանգային օրենքները՝ Հայոց ցեղասպանությունն ընդգրկելով որպես դպրոցական պարտադիր ուսումնական ծրագրերի մաս»:

6. «9-րդ շրջանային դատարանի արտառոց որոշումը շփոթություն է առաջ բերում ավելի ցածր ատյանների դատարաններում»:

Տիմոֆեևն արդարացիորեն իր միջնորդագիրը եզրափակում է կոչ անելով Գերագույն դատարանին «վերանայել և ուղղել 9-րդ շրջանային դատարանի որոշումը` նախքան ավելի մեծ չարիք պատճառելը»:

 

 

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

 

Այսօր Ֆրանսիայում տեղի կունենա համասեռական առաջին հարսանիքը

489Այսօր , մայիսի 29-ին Ֆրանսիայում, առաջին անգամ երկրի պատմության մեջ տեղի կունենա համասեռական հարսանիք.ամուսնական դաշինքով իրենց հարաբերությունները կնքելու են 40-ամյա Վենսան Օտեն ու 30-ամյա Բրունո Բուալոն: Հանդիսությանը ներկա կլինի 500 հյուր.հարազատներ, ընկերներ հայտնի քաղաքական գործիչներ ու լրագրողներ:

Քաղաքապետարանին հարակից հրապարակում մեծ էկրաններ կտեղադրվեն, որոնք կհեռարձակեն հանդիսությունն ուղիղ եթերում: Նորապսակները Մոնպելյեի քաղաքապետ Էլեն Մմանդրու Կոլային հրավիրել են իրենց հարսանիքին:

Մայիսի 18-ին նախագահ Օլանդը օրինականացրեց գեյ-ամուսնությունները, ստորագրելով համապատասխան օրենքը: Հիմա բոլոր ծնողները, որոնք երեխաներ ուներ բաժանվում են “ծնող Ա”,”ծնող Բ-ի”: Փաստաթուղթը թույլատրում է սեքսուալ փոքրամասնությանը  օրինական ամուսնանալ ու երեխաներ որդեգրել:

Ֆրանսիացիները շարունակում են բողոքել միասեռականների ամուսնությունների օրինականացման դեմ՝ պահանջելով նախագահ Ֆրանսուա Օլանդի հրաժարականը

parisՖրանսիայի մայրաքաղաք Փարիզում միասեռականների ամուսնությունների դեմ պայքարողների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել: Ֆրանսիական հասարակությունը երկու մասի բաժանվեց այն բանից հետո, երբ մայիսի 18-ին ուժի մեջ մտավ միասեռականների ամուսնությունները օրինականացնող օրինագիծը: Կիրակի օրը 15 հազար հոգի դուրս էր եկել փողոց՝ բողոքելու ընդունված օրինագծի դեմ: «T24» կայքը գրում է, որ երբ ոստիկանությունը ցուցարարներին ցրվելու կոչ է արել, 500 հոգի ոստիկանության հետ կռվի է բռնվել: Ոստիկանության հայտարարության համաձայն՝ 293 ցուցարար ձերբակալվել է: Բախումների ժամանակ վիրավորվել է մեկ ցուցարար և ֆրանսիական «AFP» լրատվական գործակալության լուսանկարիչը:
Բողոքի ակիցիայի կազմակերպիչների հաղորդմամբ երբ մոտ 1 միլիոնանոց ցույցը ավարտին է մոտեցել, մի խումբ ցուցարարներ հավաքվել են Սոցիալիստական կուսակցության գլխավոր կենտրոնի շենքի առաջ: Ցույցը այստեղ շարունակած ծայրահեղ աջերը նախագահ Ֆրանսուա Օլանդին հրաժարական տալու կոչ են արել: Հաղորդվում է, որ երիտասարդները բղավել են «սոցիալիստական բռնապետություն» արտահայտությունը և լրագրողների հետ միասին տարբեր նյութեր նետել ոստիկանների վրա:

Հաճախորդները մանրածախ առևտրով զբաղվող ընկերության նոր թեյնիկը նմանեցնում են Ադոլֆ Հիտլերին

hitler-kettle_2574818bՄանրածախ առևտրով զբաղվող J.C. Penney ընկերությունը հնարավոր է, որ ցանկանա փոխել իր նոր թեյնիկի դիզայնը, քանի որ մի շարք հաճախորդներ բողոք են ներկայացրել, որ այն նման է Ադոլֆ Հիտլերին:

Ընկերությունը միայն իր խանութներում վաճառվող թեյնիկի գովազդը տեղադրել էր հսկայական գովազդային վահանակի վրա, սակայն ճանապարհով անցնողների մոտ նոր արտադրանքը գնելու ցանկություն առաջացնելու փոխարեն՝ այն նրանց հիշեցրել է նացիստական առաջնորդ Ադոլֆ Հիտլերի մասին:

Մի քանի վարորդներ նկարել էին գովազդը և այն իրենց մեկնաբանություններով տեղադրել Twitter կայքում: Նրանցից մեկը գրել էր, որ այդ գովազդը իրեն անընդհատ հիշեցնում է Հիտլերի մասին:

Մեկ այլ օգտատեր նշել էր, որ ինքը չի ցանկանում ունենալ «Հիտլեր» թեյնիկ:

Մյուսները գրում են, որ իրենք սարսափում են պատկերացնել, թե ինչ տեսք կարող են ունենալ խանութի գազօջախները:

 

Չիլիում ձերբակալվել է նախկին նախագահի վրա թքած ուսանողը

michellebacheletՉիլիի ոստիկանությունը ձերբակալել է այն տղամարդուն, որը մեղադրվում է երկրի նախկին նախագահ Միշել Բաչելետի դեմքին թքելու համար:

Չիլիական ԶԼՄ-ներ տվյալներով, դեպքը կատարվել է նախընտրական  քարոզարշավի ժամանակ.Բաչելետը հանդիպում էր երկրի հյուսիսի իր կողմնակիցների հետ , երբ ուսանողը թքեց քաղաքական գործչի դեմքին:

Բաչելետը Չիլիում նախագահական աթոռին առաջին կինն էր, որ հաղթեց 2006-ի ընտրություններում: Վերջերս հեռացավ ՄԱԿ-ում զբաղեցրած պաշտոնից` երկրում նոյեմբերին անցկացվելիք ընտրություններին մասնակցելու համար:

Էրդողանը Քեմալ Քըլըչդարօղլուին մեղադրել է Ռեյհանլըի ահաբեկչության կազմակերպման մեջ

erdogan-kilicdaroglunaԹուրքիայի վարչապես Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռեյհանլըի ահաբեկչությունների համար մեղադրել է Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին՝ նշելով. «Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատվիրակության նախագահը, որը երկու անգամ այցելել է Դամասկոս, հանդիսանում է այն մարդը, որը պլանավորել է Ռեյհանլըի ահաբեկչությունները, ինչպես նաև սիրիացի փախստականների ճամբարներում տեղի ունեցած պայթյունները, սպանություններն ու առևանգումները»:
Էրդողանի խոսքերով՝ Թուրքիայի անվտանգության ուժերը հավաստի տեղեկություն ունեն Ռեյհանլըի ահաբեկչության կազմակերպիչների մասին: Նա նշել է, որ հատուկ ծառայությունները արձանագրել են հստակ կապը հանցագործության մեջ մողադրվող և պետական դավաճանության համար ձերբակալված անձանց և ԺՀԿ-ի մի քանի պատգամավորների միջև:
«Anadolu» գործակալությունը հաղորդում է, որ Էրդողանը կոչ է արել հրաժարական տալ ԺՀԿ-ի նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին:

 

Ռուսաստանը Սիրիային հակաօդային հրթիռներ կտրամադրի՝ հակամարտությանը մեկ այլ կողմի միջամտությունը կանխարգելելու համար

r3 (1)Ռուսաստանը հրաժարվել է վերանայել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հզոր հրթիռներ տրամադրելու իր ծրագիրը՝ նշելով, որ դրանք կօգնեն կանխարգելել երկու տարի ձգվող կոնֆլիկտի մեջ մեկ այլ կողմի ներգրավումը:

Այս հայտարարությունը արվել է այն բանից հետո, երբ Ռուսաստանը մեղադրել է Եվրոպական միությանը Սիրիայի նկատմամբ զենքերի էմբարգոն վերացնելով հակամարտությունը թեժացնելու մեջ:

Իսրայելը և Ֆրանսիան Մոսկվային կոչ են արել հետ կանգնել Բաշար Ասադի կառավարությանը հրթիռներ տրամադրելուց:

Ամեն դեպքում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռիբակովը հայտնել է, որ հակաօդային հրթիռները օգտակար կլինեն կոնֆլիկտի մեջ ցանկացած միջամտություն կասեցնելու համար՝ ավելացնելով, որ դրանք կայունացնող դեր կունենան:

Ռուս բարձրաստիճան պաշտոնյաները չեն հայտնել արդյո՞ք հրթիռները արդեն ուղարկվել են Սիրիա, թե՝ ոչ, Ռիբակովը ևս հստակ պատասխան չի տվել:

Ավելի վաղ Ռիբակովը նշել էր, որ Եվրոպական միության կողմից Սիրիայի նկատմամբ զենքերի էմբարգոյի վերահաստատման ձախողումը վտանգում է խաղաղ բանակցություններին ուղղված Մոսկվայի և Վաշինգտոնի ջանքերը: