Ռայնհարթը կորցրել է 7 միլիարդ դոլար, սակայն դեռևս Ավստրալիայի ամենահարուստ մարդն է

4Ռայնհարթը կորցրել է 7 միլիարդ դոլար, սակայն դեռևս Ավստրալիայի ամենահÕՀանքարդյունաբերության մագնատ  Ջինա Ռայնհարթը նախորդ տարվա ընթացքում կորցրել է 7 միլիարդ դոլար, սակայն շարունակում է մնալ Ավստրալիայիամենահարուստ մարդը:

Ավստրալիայի արևմուտքում գտնվող երկաթահանքի ժառանգորդ Ռայնհարթը երեք տարի շարունակ գլխավորում էBRW 200 ամենահարուստների ցուցակը:
Այդուամենայնիվ նա կորցրել է այնքան գումար, որքան ոչ ոք չի կորցրել իրենից առաջ:
Սա նշանակում է, որ օրական նա կրել է 19 մլն ավստալական դոլարի կորուստ վերջին 12 ամիսների ընթացքում:
Համաձայն BRW ամսագրի` այս տարվա հինգ ամենամեծ կորուստները կրել են հանքարդյունաբերության ոլորտի գործարարները:

Վենեսուելան ջանում է լուծել զուգարանի թղթի պակասի խնդիրը

3Վենեսուելան ջանում է լուծել զուգարանի թղթի պակասի խնդիրըՎենեսուելայի Ազգային ժողովը հավանություն է տվել 79 մլն դոլար արժողությամբ վարկին՝ զուգարանի թղթի և հիգիենայի այլ պարագաների ներմուծման նպատակով:
Ուգո Չավեսի օրոք սահմանված գնային վերահսկողության արդյունքում երկրում հաճախ սպառողական ապրանքների պակասորդ էր լինում:
Վարկով կգնվի 39 միլիոն զուգարանի թուղթ, 50 հիգիենիկ միջադիրներ, 10 միլիոն օճառ, 3 միլիոն ատամի մածուկ:
Մարտին քաղցկեղից մահացած Չավեսը 14 տարվա նախագահության շրջանում օգտագործում էր նավթից ստացած եկամուտները սոցալական ծրագրերի համար:
2003թ արժույթի և գների վերահսկման արդյունքում երկրում ապրանքների պակասը համատարած բնույթ էր կրում:
Վենեսուելացիները ներկայումս գանգատվում են գնաճից, պետական պարտքը կազմում է 150 միլիարդ դոլար, որը կազմում է 29 միլիոնանոց ՀՆԱ-ի կեսը:

Առաջին անգամ Էվերեստ է բարձրացել հաշմանդամ կին

2Առաջին անգամ Էվերեստ է բարձրացել հաշմանդամ կինՀաշմանդամ հնդկուհին, որին երկու տարի առաջ ցած էին նետել ընթացքի մեջ գտնվող գնացքից և որի հետևանքով նա կորցրել էր իր ոտքը, այսօր դարձել է Էվերեստ բարձրացած առաջին հաշմանդամ լեռնագնացը: Այդ  մասին ասել են արշավախմբի կազմակերպիչները:
Հյուսիսային Ուտտար Պրադեշ նահանգից 26-ամյա Արունիմա Սինհան լեռան գագաթն է հասել երեքշաբթի առավոտյան:
«Նա լեռնային ճամբարից դուրս է եկել ժ. 18:00 և գագաթ է հասել երեքշաբթի առավոտյան ժ. 10:55»,- ասել է Asian Trekking-ի հիմնադիր Անգ Ցերնինգը:
Սինահի գիդերը մտահոգված էին նրա դանդաղ տեմպով, սակայն որքան մոտենում էր գագաթին, այնքան ավելի էր ոգևորվում և նոր էներգիայով լիցքավորվում:
Երկու տարի առաջ գնացքի մեջ աղջիկը կռվի է բռնվել գնացք ներխուժած գողերի հետ, ովքեր պատրաստվում էին գողանալ իր պայուսակը: Կռվի արդյունքում գողերը դուրս են նետել Սինհային գնացքից:

Գերմանական ծրագրավորման SAP ընկերությունը աշխատանքի է հրավիրում աուտիզմով հիվանդ աշխատակիցների

1Գերմանական ծրագրավորման SAP ընկերությունը աշխատանքի է հրավիրում աուտԳերմանական ծրագրավորման SAP ընկերությունը տեղեկացրել է, որ մտադիր է աշխատանքի ընդունել աուտիզմով տառապող հարյուրավոր մարդկանց աշխարհի տարբեր երկրներից: Նրանք կաշխատեն որպես փորձարարներ և ծրագրավորողներ: Նոր աշխատակիցներով համալրումը տեղի կունենա առաջիկա յոթ տարիների ընթացքում:
Ընկերությունը նմանատիպ պիլոտային ծրագիր է անցկացրել Հնդկաստանում:
Ընկերության մամլո քարտուղարը AFP լրատվական գործակալությանն ասել է, որ 2020թ-ին SAP-ի աշխատակիցների մեկ տոկոսը կկազմեն աուտիկները:
Հնդկաստանի մասնաճյուղում ներկայումս աշխատում է վեց աուտիկ: Նրանց միանալը խթանել է ընկերության արդյունավետությունն ու համախմբվածությունը:
Ընկերությունը պատրաստվում է ընդարձակել ծրագիրը և այս տարվա ընթացքում ներգրավել նաև ԱՄՆ-ին, Կանադային և Գերմանիային:

Սևան Նիշանյանը դատապարտվել է 13.5 ամսվա ազատազրկման

nisanyanՀայազգի գրող Սևան Նիշանյանը Ստամբուլի 14-րդ  դատարանի կողմից  դատապարտվել է 13.5 ամսվա ազատազրկման իր անձնական բլոգում Մուհամեդ մարգարեին հասցեին գրածների համար, որոնք որակվել էին որպես վիրավորանք։ Թուրքական «Radikal»-ը գրում է, որ նախկինում դատապարտված լինելու պատճառով նա այլևս չի կարող այս պատիժը վերածել դրամական տույժի և դիմելու է վերաքննիչ դատարան։ Մարտ ամսին Նիշանյանի դեմ 1,5 տարի պատժի պահանջով դատական գործ էր հարուցվել «Ժողովրդի մի հատվածի դավանած կրոնական արժեքները հրապարակավ ոտնահարելու» մեղադրանքով։

Ըստ դատարանի գրանցած ցուցմունքի՝ Նիշանյանը իր տխրահռչակ հոդվածում հետևյալն էր գրել՝ «Հարյուրավոր տարիներ առաջ քաղաքական, ֆինանսական և սեռական կարիքների բավարարման համար Ալլահի հետ կապ հաստատած արաբ առաջնորդին ծաղրելը ատելության մեղք չէ»։ Նիշանյանը, խոսելով «Radikal»-ի հետ, քննադատել է դատարանի որոշումը։ «Այս հարցում մշտական քաղաքականություն կա։  Սա ծայրահեղական  մի դատարանի ընդունած որոշում չէ։ Վստահ եմ, որ սա քաղաքական հիմք ունի»,-նշել է Նիշանյանը։

Հարցման արդյունքում՝ քրդերը ոչ թե անկախություն, այլ հավասարություն են ցանկացել

kurtՄիջազգային մշակույթային հետազոտությունների կենտրոնը Անատոլիայի արևելյան և հարավ-արևելյան շրջաններում «Քրդական հարցը և լուծման գործընթացի ընկալումը» թեմայով հարցում է անցկացրել, որին մանակցել են 13 վիլայեթներից 18 տարեկանից բարձր 2 հազար 985 հոգի։ Նրանց 62.8 տոկոսը ցանկանում է, որպեսզի քրդերին հավասար քաղաքացու կարգավիճակ տրվի։ Հարցաթերթիկում եղել են նաև այլ տարբերակներ՝ ժողովրդավարական ազատություն, անկախություն և ֆեդերացիա, սակայն այս տարբերակները ավելի քիչ ձայներ են ստացել։ Հարցվածների 68.9 տոկոսը նշել է, որ լուծման գործընթացում ամենակարևոր դերակատարը վարչապետ Թայիփ Էրդողանն է, իսկ 73.33 տոկոսն էլ կարծում է, որ PKK-ն զենքը վայր կդնի, եթե միայն Աբդուլլահ Օջալանը դա ցանկանա։

«Radikal»-ը հաղորդում է, որ հարցաթերթիկը լրացրածների 47.5 տոկոսը նշել է, որ երկրում իրեն ազատ և հավասար է զգում, իսկ 84.25-ը հույսեր է կապում լուծման գործընթացի հետ։ Ըստ հետազոտություն՝ հարցվածների 68.87 տոկոսը գտնում է, որ եթե Քանդիլը չմասնակցի լուծման գործընթացին, ապա խաղաղություն չի հաստատվի։

Ջրմուղագործը ստեղծել է աշխարհի ամենաարագ զուգարանը, որի արագությունը հասնում է մինչև 88 կմ/ժ-ի

t2Խցանման մեջ զուգարանի կարիք ունենալը տհաճ փորձառություն կարող է լինել:

Ջրմուղագործը ստեղծել է աշխարհի ամենաարագ զուգարանը, որն  աշխատում է նստատեղի տակ գտնվող մոտոցիկլի շարժիչով:

33-ամյա Կոլին Ֆրեզը շուրջ մեկ ամիս է ծախսել այս զուգարանը պատրաստելու համար, որը նաև ապահովված է ջրով:

Դրա վրա կա նաև սեղմակ, որի վրա կարելի է թերթ ամրացնել ընթացքում կարդալու համար:

Ֆրեզը հաճախ էր հրավիրվում զուգարանակոնքեր սարքելու և տեղադրելու, և նա որոշում է իր հաճույքի համար մեկը պատրաստել իր համար:
Զուգարանի արագությունը հասնում է 88կմ/ժ-ի, սակայն Ֆրեզը կարծում է, որ այն կարող է շարժվել մինչև 96 կմ/ժ արագությամբ:

Նախորդ ամենաարագ զուգարանը Բոգ Ստանդարդն էր, որը կարող էր շարժվել մինչև 67կմ/ժ արագությամբ և ներկայացվել էր 2011թ-ին Իտալիայի Միլան քաղաքի Lo Show Dei Record ցուցահանդեսում:

Չինաստանում գործարանի պայթյունից զոհվածների թիվը հասել է 23-ի

ch1 (1)Չինաստանի պայթուցիկների արտադրության գործարանում տեղի ունեցած պայթյունից մահացածների թիվը հասել է 23-ի, 10 մարդ դեռևս անհետ կորած է համարվում:

Չորեքշաբթի օրը պետական Xinhua News լրատվական գործակալությունը հայտնել է, որ երկուշաբթի օրը Շանդուն նահանգում գործարանի պայթյունից վիրավորվածների թիվը հասնում է 19-ի:

Պայթյունը այնքան հզոր է եղել, որ մահացածներից 10-ի ինքնությունը հնարավոր է եղել միայն բացահայտել ԴՆԹ անալիզի միջոցով: Նահանգի աշխատանքի անվտանգության պետական վարչությունից փորձագետներ են ուղարկվել դեպքի վայր պայթյունի պատճառները բացահայտելու համար:

Չինաստանը ցանկանում է սահմանափակել քարի հանքերում օգտագործվող պայթուցիկների ձեռք բերելու հնարավարորությունները՝ հաշվի առնելով վերջին շրջանում տնային պայամաններում պատրաստված պայթուցիկներով մարդկանց կողմից իրականացված հարձակումները: Ինչևէ՝ անվտանգության կանոնները հաճախ հաշվի չեն առնվում և արտադրություններում դժբախտ պատահարներ հաճախ են տեղի ունենում:

Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Մոսկվա

2 (1)Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևն այսօր`մայիսի 22-ին, մեկնել է Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, Աբիևը մասնակցելու է “Եվրոպայում անվտանգության ռազմաքաղաքական հայեցակետերը” խորագրով միջազգային խորհրդաժողովին:

Մայիսի 23-24-ն անցկացվելիք խորհրդաժողովը կազմակերպել է Ռուսատանի ՊՆ-ն: Միջոցառման նպատակն  է քննարկել Եվրոպայում անվտանգության ապահովման ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները:

Ըստ գործակալության` խորհրդաժողովի շրջանակում Սաֆար Աբիևը հանդիպելու է մի շարք երկրների պաշտպանական գերատեսչության ղեկավարների հետ:

 

Չեխիայում թալանվել է Մերիլին Մոնրոյի իրերով բեռնատարը

մերիլինՉեխիայում թալանվել է Մերիլին Մոնրոյին նվիրված ցուցահանդեսի ցուցանմուշներ տեղափոխող բեռնատարը: ցուցահանդեսը պետք է  բացվեր հունիսի սկզբին` Պրահայում : Դատարկ բեռնատարը ոստիկանությունը հայտնաբերել է Պրահայից հարավ-արևմուտք գտնվող Բերոուն քաղաքի մոտակայքում:

“Բարեբախտաբար այդ բեռնատարում արժեքավոր ցուցանմուշներ չկային: Այն հիմնականում տեղափոխում էր ապակյա ցուցափեղկեր, շրջանակներ և ցուցադրության համար այլ անհրաժեշտ պարագաներ : Մերիլին Մոնրոյի կյանքին առչնվող  առարկաներից միայն լուսանկարներն էին”,-հաղորդում է ИТАР-ТАСС -ը` վկայակոչելով ցուցահանդեսի կազմակերպիչ Ալիսա Տիտրովային:

Գողացված բեռնատարի վրա եղել է հայտնի իտալական Salvatore Ferragamo-ի լոգոտիպը: Այդ ընկերությունը մասնագիտացած է ձեռքով պատրաստված էքսկլուզիվ կոշիկների արտադրության վրա: Չեխական ոստիկանությունը կարծում է, որ հանցագործները մտածել են, որ բեռնատարը մեծ քանակությամբ թանկարժեք կոշիկ էր տեղափոխում:

Հայտնի է, որ բեռնատարը մտել է Պրահա, բայց դուրս է եկել այնտեղից առանց կանգ առնելու:

Կորած ավտոմեքենան սկսել են փնտրել, երբ ցուցահանդեսի կազմակերպիչները դիմել են ոստիկանություն: Կազմակերպիչները վնասը գնահատում են ավելի քան մեկ միլիոն կրոն,մոտ 50 հազար դոլար: Երբ կբացվի ցուցահանդեսը կամ կբացվի ընդհանրապես, առայժմ հայտնի չէ:

Նախատեսվում էր, որ ցուցադրությանը այցելուները կարող են տեսնել հայտնի կինոաստղի զգեստներն ու կոշիկները, որոնք ներկայացվելու էին մասնավոր հավաքորդների կողմից: Մերիլին Մոնրոն սիրել է Salvatore Ferragamo-ի կոշիկները: Ամերիկյան դերասանուհու ցնցող քայլվածքի գաղտնիքը հաջողվել է բացել միայն նրա մահից կես դար հետո: Պարզվում է, որ դերասանուհին կոշիկի մի զույգի կրունկը մի փոքր խարտում էր, ինչը նրա քայլվածքին անմոռանալի  ճոճք էր տալիս:Այդ գաղտնիքը Մերիլինը ոչ մեկին չէր բացել:Նրա կոշիկի հավաքածուի մեջ Salvatore Ferragamo-ի արտադրության տասնյակ զույգեր կան : Այդ պատճառով  ֆիրման դարձել է Մերիլին Մոնրոյին նվիրված ցուցահանդեսի հովանավորը, ինչը  չար կատակի վերածվեց կազմակեչպիչների համար:

Բրեդ Փիթը հրաժարվում է սեքս տեսարաններում նկարահանվել Ջոլիից բացի այլ անձանց հետ

բրեդԲրեդ Փիթի բարեկամ Ֆրենկ Պոլարոն անկեղծացել է Esquire բարձրակարգ ամսագրի լրագրողների մոտ: Նա պատմել է, որ 2004թ. Անջելինա Ջոլիի հետ հանդիպելուց հետո Բրեդը հրաժարվել է նկարահանվել էրոտիկ տեսարաններով ֆիլմերում որևէ մեկի հետ, բացի իր սիրեցյալից:

“Նա խելքը կորցրել է Ջոլիի համար, և վերջինն էլ նույնպիսի զգացմունքներ է տածում Բրեդի նկատմամբ”,-պատմել է Պոլարոն, որը Փիթի գործընկերն է կահույքի բիզնեսում: “Մի անգամ ես նրանց տուն էի գնացել, այնտեղ էին Էնջին, Բրեդը և նրանց դուստր Զախարան: Աղջիկը ասաց.”Հայրիկ, դու չես պատրաստվում նորից մայրիկին կպչես,չ՞է”: Նրանց մոտ միշտ այդպես է, չեն կարողանում իրարից պոկվել”, -կիսվել է Պոլարոն լրագրողների մոտ:

Պիտի բիզնես -գործընկերն  ասում է, որ դերասանի և նրա կնոջ հարաբերությունները չփոխվեցին նաև, երբ Ջոլին ստիպված էր հեռացնել իր կաթնագեղձերը  քաղցկեղով հիվանդանալու ռիսկից խուսափելու համար: Պոլարոն հայտարարել է, որ Բրեդը իր սիրեցյալին ամեն տեսակի բարոյական աջակցություն է ցույց տվել: Եվ դա զարմանալի չէ: Esquire-ի նոր տպվող համարում տված հարցազրույցում  դերասանը խոստովանում  է, որ իր համար ընտանիքն  առաջին տեղում է:

“Երբ ես պլանավորում էի ընտանիք ստեղծել, ես հաշվարկում էի, որ այն կլինի մեծ: Գոռոցներ, լաց, ծիծաղ.այդ ամենը ինձ դուր է գալիս: Իհարկե, երբեմն հաճելի է հյուրանոցում մի գիշեր անց կացնել և հանգիստ թերթ կարդալ, բայց երկու օրից կարոտում  ես ընտանեկան անկարգությունները”,-հայտարարել է Բրեդ Փիթը:

Դերասանը խոստովանել է նաև, որ մինչև Ջոլիի հետ հանդիպումը իր կյանքը քաոսի նման էր: “Ես թմրանյութեր էի գործածում և գլորվում էի անդունդ”,- ավելացրել է դերասանը: Շուտով  Plan B ընկերությունը, որը ղեկավարում է Փիթը, կսկսի մի ֆիլմի նկարահանում, որտեղ Անջելինա Ջոլին կխաղա իր սեփական մոր դերը:

Սեքսը վերածվում է անցյալի մնացուկի

ol3001369040998Մեր ժամանակակիցներից շատերի համար սեքսը այնքան հոգնեցուցիչ ու անհետաքրքիր զբաղմունք է դարձել, որ երիտասարդների կեսը` 16-34 տարեկան, խոստովանում է, որ մեծ ուրախությամբ կզբաղվի էլեկտրոնային փոստի պարունակությամբ, փոխանակ տրվելու  մարմնական վայելքի:

Մեծ Բրիտանիայում անցկացված սոցիոլոգիական հարցման յուրաքանչյուր 10-րդ մասնակիցը խոստովանել է, որ ամեն օր անկողնում անցկացրած ժամանակն օգտագործում է նամակների ու հաղորդագրությունների վրա: Ընդ որում, սեքսից հրաժարումը ոչ մի կերպ կապված չէ աշխատավայրում հոգնելու հետ: Մասնակիցների 16-24 տարեկանների խմբի 87%-ը հայտարարել է, որ անկողնում պառկած համացանց մուտք գործելու տարբեր միջոցներ է գործի դնում:25-34 տարեկանների  68%-ը գերադասում է հեռախոսը երբեք չանջատել, որպեսզի միշտ կապի մեջ լինի:

Կոնգրեսի բանաձևը հետապնդում է ոչ թե Ցեղասպանության ճանաչում, այլ ճշմարտություն և արդարություն

harut-sasunyan6001327137345Ողջունելի է, որ Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի չորս անդամներ բանաձև են ներկայացրել, որը պաշտպանում է Կոնգրեսում Հայոց իրավունքների հետապնդման մի նոր մոտեցում՝ դուրս գալով Ցեղասպանության ճանաչման շրջանակներից:

 

Կոնգրեսականներ Դեյվիդ Վալադաոյի (Հանրապետական, Կալիֆորնիա), Ադամ Շիֆի (Դեմոկրատ, Կալիֆորնիա), Մայքլ Գրիմի (Հանրապետական, Նյու Յորք) և Ֆրենկ Փալոնի (Դեմոկրատ, Նյու Ջերսի) ներկայացրած երկկուսակցական այս նոր նախաձեռնությունը պատշաճորեն կոչվում է «Հայոց ցեղասպանության ճշմարտության եւ արդարության ակտ»:

 

Հանրածանոթ է, որ Միացյալ Նահանգների կառավարությունը մի քանի անգամ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, սկսած 1951 թվականից՝ Արդարադատության միջազգային դատարան պաշտոնական փաստաթուղթ ներկայացնելով, այնուհետև նախագահ Ռոնալդ Ռեյգանի՝ 1981 թվականի ապրիլի 22-ի նախագահական Հռչակագրով և Ներկայացուցիչների պալատի 1975 և 1984 թվականների երկու բանաձևերի միջոցով:

 

Առաջարկվող բանաձևը կոչ է անում նախագահ Օբամային «աշխատել հայ-թուրքական արդար, կառուցողական և մնայուն հարաբերությունների բարելավման ուղղությամբ՝ հիմքում ունենալով Թուրքիայի Հանրապետության կողմից Հայոց ցեղասպանության փաստի և դրա ընթացիկ հետևանքների լիարժեք ճանաչման, ինչպես նաև մարդկության դեմ իրականացված այս հանցագործության միջազգային մակարդակով իրավացի, արդար և համապարփակ լուծման հարցերը», տեղեկացնում է ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը:

 

Ժամանակն է, որ ամերիկահայերն աջակցեն Կոնգրեսի ցուցաբերած այն ջանքերին, որոնք դուրս են գալիս Հայոց ցեղասպանության փաստերի կրկնակի ճանաչումներից, և հետամուտ լինել արդարության հաստատման ավելի իմաստալից նպատակի, որը հանգեցնում է Ցեղասպանության հետևանքով կրած վնասների հատուցման և վերականգնման, ներառյալ անհատական և համայնքային սեփականությունը և Արևմտյան Հայաստանի բռնագրավված տարածքները: Դժվար է պատկերացնել, թե որևէ մեկը կհամարձակվի առարկել արդարության համընդհանուր ընդունված գաղափարին, նույնիսկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը գլխավորում է «Արդարություն և զարգացում» անունը կրող կուսակցությունը:

 

Հասկանալի է, որ երկար տարիներ շարունակ անհրաժեշտ էր հետամուտ լինել Ցեղասպանության ճանաչմանը, քանի որ աշխարհն անտեղյակ էր Հայոց ցեղասպանության մասին: Սակայն, այլևս կարիք չկա շարունակելու Ցեղասպանության ճանաչման հետապնդումը, քանի որ հայկական Սփյուռքի և Հայաստանի Հանրապետության գործադրած հարատև ջանքերի շնորհիվ տապալված է թուրքական հետևողական ժխտողական քաղաքականությունը: Հաղթանակ հայտարարելով և առաջ շարժվելով իրենց արդար պահանջների հետապնդման ուղղությամբ, հայերը պետք է խուսափեն թուրքական թակարդն ընկնելուց՝ փորձելով անվերջ վերահաստատել Հայոց ցեղասպանության փաստերը: Մինչ այդ, թուրքական կառավարությունը շարունակելու է իր ամոթալի ժխտողականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ կամ էլ զբաղվելու է մասնակի և անիմաստ ներողություն խնդրելու խաբուսիկ խաղերով՝ մոլորության մեջ գցելով միջազգային հանրությանը Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի նախաշեմին:

 

Ներկայացուցիչների պալատի նոր բանաձևը նաև փորձում է Միացյալ Նահանգների ջանքերը շեղել չարաբաստիկ Հայ-թուրքական արձանագրություններից և Օբամայի վարչակազմի ուշադրությունը սևեռել Թուրքիայից հայության արդարացի պահանջների վրա: Կոնգրեսի բանաձևը նախագահ Օբամային հիշեցնում է նրա՝ 2012 թ. Ապրիլ 24-ի ուղերձի մասին, որտեղ նա կողմնակից էր, որ «փաստերի ամբողջական, անկեղծ և արդար ճանաչումը բխում է բոլորի շահերից: Անհնար է ապագա կերտել՝ առանց հաշվի նստելու անցյալի հետ»:

 

Բանաձևն ընդգծում է, որ Թուրքիայի Հանրապետությունը, փոխանակ «հաշվի նստելու իր անցյալի փաստերի հետ», էլ ավելի է «լարում Հայոց ցեղասպանության ժխտման իր միջազգային արշավը՝ շարունակելով Հայաստանի շրջափակումը, և ուժեղացնելով իր ճնշումը թուրքական քաղաքացիական, թեև փոքր, սակայն ընդլայնվող շարժման վրա, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը՝ արդարություն հետապնդելով համակարգված արշավներից իրենց բիբլիական հայրենի երկրներում բնաջնջված միլիոնավոր հայերի, հույների, ասորիների, Պոնտոսի հույների, սիրիացիների և այլ քրիստոնյաների համար»:

 

Կոնգրեսի բանաձևում նաև հայտարարվում է, որ Միացյալ Նահանգների «ազգային շահերը՝ հայերի և թուրքերի միջև արդար, կառուցողական, կայուն և մնայուն հարաբերությունների հաստատման մեջ, չեն կարող նշանակալից հաջողությունների հասնել շրջանցելով կամ այլ կերպ փորձելով խուսափել լուծումներ առաջարկելուց այս երկու երկրների միջև առկա պետական քաղաքական, իրավական, անվտանգության և բարոյական խնդիրներին՝ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճշմարտության և արդարության ժխտմանը»:

 

Վերջերս ներկայացված բանաձևը հստակեցնում է, որ հայերը Ցեղասպանության հայտնի փաստերն անընդհատ կրկնելով բավարարվելու փոխարեն, պահանջում են արդար լուծում՝ լիարժեք և համապարփակ հատուցման միջոցով:

 

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

“Եվրատեսիլի” միավորների շուրջ սկանդալը միջազգային մակարդակ է դուրս եկել

pic_1369125975Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը  “Եվրատեսիլում” ռուսաստանյան ներկայացուցչին տրված ձայների “կորուստը” “զայրացուցիչ ակցիա” է անվանել, որն անպատասխան չի մնա: Նման հայտարարություն է նա արել իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ մամլո կոնֆերանսի ժամանակ:

“Երբ մեր մասնակցից գողացան 10 միավոր, դա ուրախալի չէ առաջին հերթին միջոցառման կազմակերպման տեսանկյունից”,-նշել է Լավրովը: Ինքը` Մամեդյարովը, հայտարարել է, որ այդ “դետեկտիվ պատմությունը” պետք է հետաքննել:

Ադրբեջանը Դինա Գարիպովային ոչ մի միավոր չի տվել, չնայած, ինչպես Ադրբեջանի հանրային հեռուստաընկերության ղեկավար Ջամիլ Գուլիևն է  հայտարարել, հեռուստադիտողների քվեարկության արդյունքում Գարիպովան զբաղեցրել էր 2-րդ տեղը: Դա նշանակում է, որ նրան պետք է 10 միավոր տված լինեին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պահանջել է պարզել միջադեպի հանգամանքները:

Պատմության մեջ ամենասարսափելի պտտահողմը. Օկլահոմա

21111001.063901.3376Գիտնականներին հաջողվել է որոշել Օկլահոմայի Մուր քաղաքն ավերած պտտահողմի հզորությունը: Պարզվեց, որ  բազմաթիվ զոհերի ու ավերածությունների հանգեցրած պտտահողմի ուժը 8 անգամ գերազանցել է Հիրոսիմայի վրա նետված ռումբի հզորությունը:

Մասնագետների գնահատմամբ, Մուր քաղաքում քամու արագությունը 337 կմ/ժամ է կազմել, ինչը Ֆուջիթի սանդղակով առավելագույն նիշ է համարվում: Տարերային աղետի պատճառած վնասը կարող է կազմել 1 մլրդ դոլար: Վնասի գնահատման աշխատանքները դեռևս չեն ավարտվել: Նախագահ Օբաման նահանգն անվանել է տարերային աղետի գոտի:

1,6 կմ լայնությամբ պտտահողմը գործնականում լրիվ ոչնչացրեց Մուր քաղաքը: Զոհերի մեջ շատ երեխաներ են: Վթարային ծառայության աշխատակիցները հայտնում են, որ երբևէ նման ավերածությունների չեն հանդիպել, իսկ պտտահողմն   ականատեսներն անվանում են հրեշավոր:

Բրիտանիայի խորհրդարանը քվեարկել է միասեռ ամուսնությունների օգտին

i (3)Լոնդոնում Համայնքների պալատը քվեարկել է  Անգլիայում և Ուելսում միասեռ ամուսնությունների օրինականացման օգտին:”Կողմ” է քվեարկել 366 պատգամավոր, “դեմ”` 161-ը: Հիմա փաստաթուղթը Լորդերի պալատում պետք է հաստատման ներկայացվի:

Հասարակության մեջ օրենքի հակառակորդները նույնքան են, որքան համակիրները: Հետաքրքիր է, որ դեմ են հանդես եկել անգլիական 500 իմամ և շատ անդամներ Պահպանողական կուսակցությունից, որի առաջնորդն է ներկայացրել այս օրինագիծը:

Անգելա Մերկելի հումորը հանգեցրել է միջազգային սկանդալի

i (2)Գերմանիայի ու Հունգարիայի առաջնորդների անզգույշ արտահայտությունները հանգեցրել են երկու երկրների միջև բորբոքված սկանդալի: Դրան իր հերթին նպաստել է գերմանացի քաղաքական գործչի այն հայտարարությունը, որ “բռնատիրական” Հունգարիան պետք է դուրս թողնել Եվրամիությունից:

Անգելա Մերկելի քաղաքական ընդդիմախոսը`  սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Պեեր Շտայնբրյուքը,  հայտարարեց, որ ժամանակն է Հունգարիան ԵՄ-ից դեն գցելու: Նա կարծում է, որ վերջին տարիներին երկրում “բռնատիրական կարգեր են հաստատվել”: Նման հայտարարությունից ցնցված`  Մերկելը փորձել է հարթել ստեղծված անհարմար դրությունը, սակայն դրանից միայն վիճակը վատթարացել է:

“Այո, պետք է բոլոր ուժերը ներդնել, որ երկիրը ճիշտ ուղի մտնի: Սակայն  ինձ թվում է , որ այնտեղ անմիջապես  հեծելազոր մտցնել չարժե”,- հայտարարել է Գերմանիայի կանցլերը: Տվյալ արտահայտությունը Հունգարիայի վրա ռումբի ազդեցություն է ունեցել:

Երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Գերմանիան հեծելազորի տեսքով տանկեր 1940-ականներին  արդեն մտցրել է: Ապա պաշտոնյան կանցլերի քաղաքականությունը համեմատել է Հիտլերի գործողությունների հետ:

Ինչ դուրս կգա այդ կոնֆլիկտից, պարզ կդառնա մայիսի 22-ին, երբ երկու երկրների առաջնորդները կհանդիպեն ԵՄ գագաթնաժողովում:

ԱՄՆ ներգաղթյալների քաղաքացիություն ստանալու գործընթացը կթեթևացնեն

130522045217_immigration_reform_304x171_gettyԱՄՆ սենատի  իրավաբանական կոմիտեն հավանության է արժանացրել ներգաղթյալների մասին նոր օրենքը, որով  միլիոնավոր անօրինական ներգաղթյալներին համաներում է շնորհվում ու քաղաքացիություն ստանալու հնարավորություն ընձեռվում:

Օրենքի նախագիծը պաշտպանել են կոմիտեի 13 անդամներ, 5-ը դեմ են քվեարկել: Օրենքի քննարկումը սենատի լրիվ  կազմով կսկսվի հունիսին:

Օրենքի ընդունման  դեպքում  օրենքն ուժի մեջ մտնելուց կես տարի անց 11 մլն անօրինական ներգաղթած կստանա “գրանցված ներգաղթածի ժամանակավոր կարգավիճակ”, որից էլ սկիզբ կառնի Ամերիկայի քաղաքացիություն ստանալու 13-ամյա գործընթացը:

Օրենքով նախատեսվում է, որ  500 դոլարով անօրինական ներգաղթածները կարող են “գրանցված ներգաղթածի ժամանակավոր կարգավիճակ” ստանալ, որը գործում է 6 տարի, ապա հնարավորություն է ընձեռում հետագայում երկարաձգել այն:

Երկրում 10 տարի բնակություն հաստատելով այդ կարգավիճակով`  ներգաղթյալները կարող են “գրինքարտ”ստանալ, իսկ ևս 3 տարի անց` դիմել քաղաքացիություն ստանալու:

Համաներումը վերաբերում է մինչև 2011-ի դեկտեմբերի 31-ը երկիր տեղափոխված ու այդ ժամանակից անընդհատ երկրում գտնված անօրինական ներգաղթածներին, ովքեր  չունեն ծանր հանցագործության համար դատվածություն:

Այն անձինք, ովքեր անօրինական ներգաղթել են ԱՄՆ մինչ  չափահասությունը, կարող են “գրինքարտ” ստանալ 5 տարուց:

Նիգերիայի իշխանություններն ազատ կարձակեն իսլամական կին բանտարկյալներին

iՆիգերիայի իշխանությունները վճռել են ազատ արձակել “Բոկո Հարամ” խմբավորման հետ առնչություն ունեցող  կանանց:

Ավելի վաղ ծայրահեղական “Բոկո Հարամ” խմբավորման ներկայացուցիչները հայտնել էին, որ բոլոր իսլամական-կանանց ազատ արձակելը բանակցությունների առաջնահերթ պայմանն է:

Նիգերիայի իշխանությունները համաձայնեցին, սակայն կանանց ստույգ թիվը, որոնց պատրաստվում են ազատ արձակել, չի նշվում:

Թուրքական «Anadolu» գործակալությունը շուտով լուրեր կհրապարակի նաև քրդերենով

kurtԹուրքական «Anadolu» գործակալությունը նպատակ ունի ներկայացուցչություն բացել քրդաբնակ Էրբիլում, որը լուրեր կփոխանցի քրդերեն քուրմանջի և սորանի խոսվածքներով: Այս մասին հաղորդել է գործակալության տնօրենների խորհրդի ներկայացուցիչ, գլխավոր նախագահ Քեմալ Օզթյուրքը Էրբիլում Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության վարչապետ Նեչիրվան Բարզանիի հետ հանդիպման ժամանակ: Օզթյուրքը Բարզանիին պատմել է Թուրքիայի առաջատար լրատվական գործակալության գործունեության մասին և նշել, որ իրենք լուրեր են հաղորդում 5 տարբեր լեզուներով, որոնց թվին շուտով կավելանա նաև քրդերենը:
Օզթյուրքը ընդգծել է, որ քրդերենով լրատվական ծառայության աշխատակիցների վերապատրաստումից հետո արդեն սեպտեմբեր ամսից ընթերցողները գործակալության կայքում լրահոսին կարող են հետևել նաև քրդերենով: Նեչիրվան Բարզանին էլ իր գոհունակությունն է հայտնել նման առաջարկի համար և նշել, որ այս քայլը կնպաստի երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը, ինչպես նաև այս համագործակցության շնորհիվ աշխարհը ստույգ տեղեկություն կստանա տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների մասին: