Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է, որ գազը Եվրոպա կմատակարարի TAP-ի միջոցով

1 (6) Այսօր՝ հունիսի 28-ին, Ադրբեջանը Անդրադրիատիկ գազամուղը (TAP) ադրբեջանական “Շահ Դենիզ” հանքավայրի գազը Եվրոպա տարանցման պաշտոնական երթուղի է հայտարարել, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը:

Բրիտանական “British Petrolium” ընկերության Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի  ստորաբաժանման ղեկավար Գորդոն Բիրելը հայտարարել է, որ “կոնսորցիումը երկու տարի շարունակ դիտարկել է տարանցման տարբեր երթուղիիներ և ճիշտ ընտրություն է կատարել”:  Նրա խոսքով՝ սկզբնապես գազամուղով Եվրոպա կարտահանվի 10 մլրդ խմ/տարի, այնուհետ մատակարարումները կավելացվեն մինչև 20 մլրդ խմ/տարի: Բիրելը նշել է, որ “Շահ Դենիզ”  նախագիծը կյանքի կոչելու համար ներդրվել է 40 մլրդ դոլար:

Nabucco-ի ղեկավարությունն իր հերթին հայտարություն է տարծել, որում իր անհամաձայանությունն է հայտնել  կոնսորցիումի որոշմանը՝ ընդգծելով, որ այն կայացվել է տնտեսական նպատակահարմարության, այլ ոչ երկու շուկաների և սպառողների համեմատության հիման վրա:

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը, որը ներկա է եղել միջոցառմանը, հայտարարել է, որ ԱՄՆ-ը լիովին աջակցում է  TAP նախագծին:

Երկրաշարժ Իրանում

երկրաշարժՀունիսի 28-ին, ժամը 09.38-ին Սեյսմիկ պաշտպանության ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ այսօր` տեղական ժամանա­կով ժամը 09.13-ին Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում՝ Խոյ քաղաքից 40 կմ հարավ-արևելք, տեղի է ունեցել 4.3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գո­տում կազմել է 5-6 բալ:

Հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 38.420 և արևելյան երկայնության 45.400:

Ըստ նախնական տեղեկության` երկրաշարժը զգացվել է Կապան քաղաքում` 3 բալ ուժգնությամբ:

 

Թուրքերը գերմանացիներին ամոթանք տալու պատճառ են գտել

vostikan Այն բանից հետո, ինչ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը թուրքական ոստիկանությանը խիստ քննադատության էր ենթարկել «Գեզի» այգու իրադարձությունների ժամանակ ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու համար, թուրքական մամուլը շտապել է նույնպիսի պատասխան տալ գերմանացիներին:

Այսպես, թուրքական «Զամանը» հրապարակել է մի տեսանյութ, որտեղ պատկերված է, թե ինչպես Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքի մոտակա Վեստենբուրգում ոստիկանը ծեծի է ենթարկում մի կասկածյալի: Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես ոստիկանը բռունցքով հարվածում է ձեռնաշղթաներով անձին, ինչից հետո ուժով նստեցնում պարեկային ավտոմեքենայի մեջ:

Ուշագրավ է, որ թուրքական կայքը իր լուրը ավարտում է հետևյալ տողերով՝ «Շատ հետաքրքիր է, թե գերմանացի քաղաքական գործիչները թուրքական ոստիկանությանը քննադատելուց հետո, տեսնելով այս տեսարանը, ի՞նչ հայտարարությամբ հանդես կգան»:

Շաբաթ օրը ցուցարարները կրկին կհավաքվեն Թաքսիմում

taksim«Թաքսիմի դիմադրության խումբը» շաբաթ օրը Ստամբուլի Թաքսիմ հրապարակում ցույց է հրավիրել բողոքելու համար «Գեզի» այգու իրադարձությունների ժամանակ սպանված Էթհեմ Սարըսուլուքին սպանած ոստիկանին ազատ արձակելու դեմ, ինչպես նաև պահաջելու, որպեսզի ազատ արձակվեն ցույցերի ժամանակ ձերբակալված քաղաքացիները:

«Ռադիկալը» հաղորդում է, որ նախատեսվելիք ցույցը կսկսվի 19:00-ին: Նշենք, որ անցած շաբաթ էլ Թաքսիմի հրապարակում «Թաքսիմի դիմադրության խումբը» ցույցերի ժամանակ մահացածների հիշատակին մեխակներով երթ էր կազմակերպել, որին մասնակցած հազարարվոր քաղաքացիները ոստիկանների կողմից արցունքաբեր գազով և ջրաշիթերով ճնշումների էին ենթարկվել:

Գերմանիայում Թուրքիային աջակցության ցույց կանցկացվի

germanyԳերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում հուլիսի 7-ին «Հարգանք ժողովրդավարության հանդեպ» անունը կրող ցույց կանցկացվի՝ ի աջակցություն Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների: Ցույցը կազմակերպել է Եվրոպայի թուրքական ժողովրդավարների միությունը:

Վերոնշյալ միության նախագահ Սուլեյման Չելիքի խոսքերով՝ մեկ ամիս առաջ Ստամբուլում ծավալված իրադարձությունները չեն անտեսվել իրենց կողմից: «Մենք որոշեցինք կազմակերպել այս ցույցը, որպեսզի աջակցենք թուրքական կառավարության»,-ասել է Չելիքը, նշելով, որ ցույցին հրավիրել են բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն ժողովրդավարության խնդիրների նկատմամբ:

«Անադոլու» գործակալությունը հաղորդում է, որ Գերմանիայում կազմակերպվելիք ցույցին կմասնակցի նաև Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Օմեր Չելիքը:

Թուրքիան Ադրբեջանին երկու շարժական հիվանդանոց է նվիրել

hivandanoc    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել է երկրի պաշտպանության նախարարությանը թուրքական երկու շարժական հիվանդանոցի հանձման արարողությանը: Հիվանդանոցները նախատեսված են արտակարգ իրավիճակների համար: Դրանց մեջ տեղադրված է  ինտենսիվ թերապիայի համար նախատեսված բաժանմունք, ինչպես նաև վնասվածքաբանական կետ և վիրահատարան: Հայտնի է, որ նման հիվանդանոցներ գործարկվում են  նաև Սուդանում, Կոտ դի Վուարում և Մալիում:

«Անադոլու» գործակալությունը հայտնում է, որ հիվանդանոցներում օգտագործվում են ամենանոր բժշկական սարքավորումներ՝ արտադրված եվրոպական և ամերիկյան ընկերությունների կողմից: Հիվանդանոցները նախատեսված են ինչպես Ադրբեջանի կլիմայական պայմանների համար, այնպես էլ կարող են օգտագործվել ավելի խիստ պայմաններում: «Ամեն հիվանդանոցը նախատեսված է 44 հոգու համար, որոնցից 8-ը՝ ծանր հիվանդների: Ներսում կա երկու վիրահատարան, լաբորատորիա, դեղատուն, դիահերձարան, տեղադրված է ջրի մաքրման համար նախատեսված համակարգ, ջեռուցում»,-նշել է հիվանդանոցների արդատրությամբ զբաղվող թուրքական ընկերության ներկայացուցիչ Իլքեր Հյուները:

Ռուսաստանի և Թուրքիայի արտործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

3 (2)Հունիսի 26-ի երեկոյան Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Ահմեդ Դավութօղլուի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել, հաղորդում է “Անադոլու” գործակալությունը: Վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները` գործակալությունը հայտնում է, որ հեռախոսազրույցի նախաձեռնողը Լավրովն է եղել:

Արտգործնախարարների քննարկման հիմնական թեման եղել է Սիրիայի խնդիրը: Լավրովը տեղեկացրել է Դավութօղլուին սիրիական խնդրի քաղաքական կարգավորմանն ուղղված միջազգային համաժողովի` Ժնև-2-ի նախապատրաստական աշխատանքների մասին:

Դավութօղլուն էլ ներկայացրել է իր տպավորությունները Քաթարի մայրաքաղաք Դոհայում տեղի ունեցած “Սիրիայի բարեկամների” խմբի աշխատանքների վերաբերյալ: Արտգործնախարարները պատրաստակամություն են հայտնել շարունակել ակտիվ շփումները Սիրիայի հարցում լուծում գտնելու համար:

Լավրովն ու Դավութօղլուն պայմանավորվել են նաև հանդիպել Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ASEAN) գագաթաժողովի ընթացքում, որը տեղի կունենա հաջորդ շաբաթ Բրունեյում:

«Twitter»-ի և «Facebook»-ի 35 օգտատեր մեղադրվում է վարչապետ Էրդողանին վիրավորելու մեջ

twutter Ստամբուլի անվտանգության ծառայության վարչությունը աշխատանքներ է սկսել «Գեզի» այգու ցույցերի ժամանակ վարչապետ Թայիփ Էրդողանի և այլ պետական այրերի հասցեին «Twitter»-ում կամ «Facebook»-ում հայհոյանք կամ վիրավորանքներ գրած անձանց վերաբերյալ:

«Աքշամ» պարբերականը հաղորդում է, որ անվտանգության վարչությունը, ուսումնասիրելով «Twitter»-ում և «Facebook»-ում գրված մոտ 5 միլիոն հաղորդագրություն, 35 հոգու մոտ անթույլատրելի արտահայտություններ պարունակող հաղորագրություններ է հայտնաբերել: Այժմ ընթանում է վերոնշյալ 35 քաղաքացիների  հարցաքննությունը: Շուտով նրանց վերաբերյալ ձերբակալման որոշում կարող է ընդունվել:

Թբիլիսիում քաղաքապետարանի աշխատակիցներին շուրջկալել են

pic_cdafdf6a49b66eb25ccbf512169bcc2bԱյսօր առավոտյան Թբիլիսիում ձերբակալվել է քաղաքապետարանի ու  քաղխորհրդի 30 աշխատակից, հայտնել է  «Грузия Online»-ը: Քաղաքապետարանի տվյալներով, ձերբակալվածները Վրաստանի ֆինանսների նախարարության ու քննչական ծառայության ներկայացուցիչներ են:

Նրանցից մի քանիսը ձերբակալվել է իրենց տների մոտ, մյուսները` աշխատավայրում: Քաղխորհրդի նախագահի տեղակալ Մամուկա Ախվլեդիանին պատմել է, որ իր ճանապարհը փակել է ինչ-որ մեքենա: Ապա, քաղաքացիական հագուստով մարդիկ պաշտոնյային նստեցրել են մեքենա ու նրան հայտարարել, որ ձերբակալված է: Որոշ ժամանակ անց, սակայն նրան ազատ են արձակել:

Ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայությունն իր հերթին հայտարարել է, որ քաղաքային ադմինիստրացիայի աշխատակիցներն ընդամենը որպես վկա հարցաքննության են կանչվել բյուջետային միջոցների մսխման գործով: Հարցաքննությունից հետո,  ինչպես  վստահեցնում են ուժայինները, ձերբակալվածներն ազատ են արձակվել: Ձերբակալվածների մեջ  քաղխորհրդի “Միացյալ ազգային շարժում” ֆրակցայի անդամներ են (գործող նախագահ Սահակաշվիլու կողմնակիցներն են, որն ընդդիմադիր է “Վրացական երազանք”կոալիցիային):

Ավելի վաղ դատախազությունը Թբիլիսիի քաղաքապետարանի չարաշահումներում  մեղադրեց նախագահի կողմնակից Գիգի Ուգուլավային: 2013-ի սկզբին նրան մեղադրանք առաջադրվեց  փողերի լվացման ու գույքի յուրացման գործով: Ինքը` Ուգուլավան այդ մեղադրանքներն անհեթեթ է համարում:

2012-ին Վրաստանում փաստացի  իշխանափոխություն կատարվեց. ”Վրացական երազանք” կոալիցիան գլխավորող միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին նոր կառավարություն ձևավորեց: Դեռևս իշխանության գլուխ գտնվող Սահակաշվիլին արդեն զգալիորեն կորցրել է ազդեցությունը: Սահակաշվիլու հետ աշխատած մի շարք պաշտոնյաների նկատմամբ քրեական գործ է հարուցվել, նրանցից մի քանիսն արդեն ձերբակալվել են: Նախագահի համախոհները կատարվածը գնահատում են որպես քաղաքական հետապնդում:

Գեզի այգու իրադարձությունների հետևանքով ձերբակալվել է 3.366 մարդ

2Թուրքիայի Մարդու իրավունքների պաշտպանության հիմնադրամը հայտարարություն է տարած “Գեզի” այգու իրադարձությունների վերաբերյալ:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ Թուրքիայում բախումների սկզբից ի վեր ձերբակալվել է 3.366, իսկ որոշ տվյալներով՝ 4.900 մարդ, կալանավորվել է նրանցից 78-ը։
Թուրքական բժշկական ասոցիացիայի տվյալներով՝ անկարգությունների սկզբից ի վեր վիրավորվել է 8.038 մարդ, զոհվել՝ 4-ը։

 

Անկարայում թեժ գիշեր էր, 10 հոգի ձերբակալվել է

ankara   Անկարայում «Գեզի» այգու ցույցերին աջակցելու համար մի խումբ քաղաքացիներ են հավաքվել, բարիկադներ են սարքել և խարույկ վառել: Ոստիկանությունը սկսել է միջամտել նրանց գործողություններին: Նախ ցուցարարներին զգուշացրել է, որ ցրվեն, ապա գործի է դրել ջրցան մեքենաներն ու արցունքաբեր գազը:

«Ռադիկալը» հայտնում է, որ ոստիկանությունը սկսել է ցրել հավաքվածներին շրջակա փողոցներով, ինչի ընթացքում 10 հոգի է ձերբակալվել: Քաղաքի փողոցներում մինչև առավոտ ոստիկանական մեքենաներ են շրջել:

Թուրքիան կարող է ինքն իրեն պաշտպանել. Աբդուլլահ Գյուլ

gulԹուրքիայի նախագահ Աբուլլահ Գյուլը, ելույթ ունենալով Ստամբուլում տեղի ունեցած Ինժեներների միջազգային կոնֆերանսի ժամանակ, հայտարարել է, որ երկրում անցկացված քաղաքական, տնտեսական և իրավական արմատական բարեփոխումները Թուրքիան դարձրել են մի երկիր, որը ընդունակ է ինքն իրեն պաշտպանել ներքին և արտաքին վտանգներից:
Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը՝ Գյուլը նշել է, որ այս կոնֆերանսը առաջին անգամ է ԱՄՆ-ի սահմաններից դուրս տեղի ունենում: Նախագահը ընդգծել է, որ Թուրքիայի Հանարպետության նպատակն է իր կազմավորման 100-ամյակին դառնալ բարձր շահութաբերություն ունեցող երկիր:

Թուրքիայի Մարմարիս քաղաքում անգլիացի զբոսաշրջիկին 10 տեղից դանակահարել են

marmaris Թուրքիայի Մարմարիս քաղաքում տասը տեղից դանակահարվել է հանգստանալու եկած անգլիացի 17-ամյա մի աղջիկ: Վերջինիս գտել են երեկ վաղ առավոտյան ամբողջովին մերկ և արյան մեջ կորած մի տան ետևի մասին այգում: Քաղաքացիները անմիջապես ոստիկանություն են կանչել: Աղջկան, որը մեծ մասամբ մեջքի հատվածում է հարվածներ ստացել, ինչպես նաև  կրծքավանդակի, դեռ ողջ է եղել: Նրան շտապ կերպով տեղափոխել են քաղաքային հիվանդանոց:

Թուրքական «Հաբերլերը» հաղորդում է, որ աղջիկը գտնվում է խիստ հսկողության տակ, նրա վիճակը բավական ծանր է և կյանքին վտանգ է սպառնում:
Դեպքի առնչությամբ հարցաքննություն է անցկացվում, ոստիկանությունը հանցագործներին հայտնաբերելու համար ուսումնասիրում է շրջակայքում տեղադրված հսկիչ տեսախցիկների տեսագրությունները:

Trans Adriatic Pipeline-ը ադրբեջանական գազը կմատակարարի Եվրոպա

4Ադրբեջանական գազը Եվրոպա կհասնի ոչ թե “Նաբուկո վեսթ”-ի, այլ “Անդրադրիատիկ գազամուղի” (Trans Adriatic Pipeline) միջոցով:
Ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, վկայակոչելով բրիտանական “Reuters” գործակալությունը, հաղորդում է, որ այս մասին ասվում է “Նաբուկո վեսթ”-ի տարածած հաղորդագրության մեջ: Հաղորդագրությունում մասնավորապես նշվում է, որ ադրբեջանական “Շահդենիզ” կոնսորցիումը կասպյան նավթը Եվրամիության երկրներ հասցնելու համար ընտրել է “Անդրադրիատիկ գազամուղ” խողովակաշարը:
Նախատեսվում է, որ գազամուղը, Հունաստանի և Բուլղարիայի տարածքով անցնելով, հասնելու է մինչև Արևմտյան Եվրոպա:

 

Հավելենք, որ օրեր առաջ Ավստրիայի, Բուլղարիայի, Հունգարիայի և Ռումինիայի նախագահները նամակ էին հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և նրան հորդորել էին գազն արտահանելու համար ընտրել “Nabucco West” գազամուղը:

 

Twitter-ը հրաժարվել է համագործակցել Թուրքիայի իշխանությունների հետ

3Twitter միկրոբլոգների ծառայության ներկայացուցիչները մերժել են համագործակցության վերաբերյալ թուրքական իշխանությունների առաջարկը: Այս մասին հայտնել է Թուրքիայի տրանսպորտի և հաղորդակցության նախարար Բինալի Յըլդըրիմը, հաղորդում է թուրքական  “Անադոլու” գործակալությունը։
Նախարարը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ թուրքական իշխանությունները համագործակցության առաջարկելով դիմել էին Facebook և Twitter սոցկայքերին՝ կապված Ստամբուլի Գեզի այգում ընթացքող ցույցերի հետ։ Նրա խոսքով` այդ կայքերում ստեղծվում են մեծ քանակությամբ կեղծ աքաունթներ, որոնց նպատակը ցուցարարներին աջակցելն է։
Facebook-ը համաձայնել է գործել իշխանությունների հետ համատեղ, սակայն Twitter-ը մերժել է այդ առաջարկը։ Նախարարը քննադատել է նման որոշումը՝ նշելով, որ եթե ընկերությունները գործունեություն են ծավալում Թուրքիայում, ապա պետք է համագործակցեն դատական և իրավապահ մարմինների հետ։

 

 

Շարքային ադրբեջանցիները դժգոհ են Բաքվում անցկացված զորահանդեսից

1 (1)Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում Զինված ուժերի օրվա կապակցությամբ անցկացված զորահանդեսը հիասթափեցրել է շարքային ադրբեջանցիներին:

Ոստիկանները և քաղաքացիական հագուստով անձինք շրջափակել են ոչ միայն զորահանդեսի անցկացման վայր հանդիսացող Ազադլըխ (Ազատություն) հրապարակի տարածքը, այլև հրապարակին հարակից ծառուղին, որով ընթացել են զորքերը և ռազմական տեխնիկան:

“Փաստացի շարքային քաղաքացիները զորահանդեսը դիտելու հնարավորություն չեն ունեցելել: Ընդ որում, իրավապահները վատ են վերաբերվել մարդկանց, հրմշտել ու քաշքշել են նրանց, որոնցից շատերը զորահանդեսը դիտելու համար երեխաների հետ էին եկել”,-գրում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը:
Ադրբեջանցի ոստիկանները խոչընդոտել են նաև լրագրողների բնականոն աշխատանքին` թույլ չտալով ԶԼՄ-ների ներկայացուցիչներին տեսագրել և լուսանկարել ռազմական շքերթը:

 

Ոստիկաններից մեկը նույնիսկ փողոցի մեջտեղում կռիվ է սարքել՝ “Թուրան” գործակալության թղթակցին մեղադրելով հակապետական գործունեություն ծավալելու մեջ և սպառնացել է ձերբակալել: Ընդհանուր տպավորությունն այնպիսին էր, որ զորահանդեսը կազմակերպվել էր ոչ թե ժողովրդի, այլ երկրի վերնախավի համար, որը շքերթին հետևում էր տրիբունաներից, ընդգծում է ադրբեջանական կայքը:

 

Մենք թույլ չենք տա, որ հայկական երկրոդ պետություն ստեղծվի. Իլհամ Ալիև

aliev    Այսօր Բաքվում Զինված ուժերի և ադրբեջանական բանակի կազմավորման 95-ամյակին նվիրված զորահանդեսին ելույթ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Վերջինս նշել է, որ Ադրբեջանը թույլ չի տա, որ «իր հողերի վրա» հայկական երկրորդ պետությունը ստեղծվի: Նշելով, որ հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտությունը դեռևս չի կարգավորվել, Ալիևը հայտարարել է, որ բանակը միշտ պետք է պատրաստ լինի ապահովելու երկրի տարածքային ամբողջականությունը: Ալիևի խոսքերով՝ Հայաստանը շարունակում է անտեսել միջազգային իրավունքի նորմերը և «օկուպացնել ադրբեջանական հողերը»:

«Անադոլու» գործակալությունը գրում է, որ Ալիևը հայտարարել է, թե «Լեռնային Ղարաբաղը պատմական ադրբեջանական հող է, նրա անբաժան մասը և միջազգային հանրությունը ճանաչում և աջակցում է Արբեջանի տարածքային ամբողջականությունը»: «Ոչ միայն Ղարաբաղը, այլ նաև ներկայիս Հայաստանն է ստեղծվել պատմական ադրբեջանական հողերի վրա: Ադրբեջանական պետությունն ու նրա ժողովուրդը երբեք թույլ չեն տա, որ Ադրբեջանի տարածքում հայկական երկրորդ պետությունը ստեղծվի»,-ընդգծել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահը նշել է նաև, որ ադրբեջանական բանակի բյուջեն 3,7 միլիարդ դոլարի է հասել, այն դեպքում, երբ Հայաստանի ամբողջ պետական բյուջեն մոտ 2 միլիարդ է:

Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների բարելավման գործընթացը առաջընթաց է ապրել. Ֆրանսիս Ռիկարդոնե

ricardone   Վանա լճի Աղթամար կղզում գտնվող սբ. Խաչ հայկական եկեղեցի այցելած Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրանսիս Ռիկարդոնեն լրագրողների հետ կիսվել է իր տպավորություններով: Նա նշել է, որ եկեղեցի 33 տարի առաջ է այցելել և վերականգնումից հետո այն ավելի գեղեցիկ է դարձել:

«Turkish NY» գրում է, որ անդրադառնալով քաղաքական հարցերին՝ Ռիքարդոնեն հայտնել է, որ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների բարելավման գործընթացը առաջընթաց է ապրել: «Արդյունքները այժմ ակնհայտ են; Անցած տարվա ձմռան համեմատությամբ չորս անգամ շատ զբոսաշրջիկ է այցելում Աղթամար: Վանը բացի պատմական նշանակությունից, նաև զբոսաշրջության տեսանկյունից կարևորություն ունի: Այս վայրը միևնույն ժամանակ հայերի և ամներիկացիների համարել էլ է կարևոր: Վան գալ ցանկացող մարդիկ պետք է առանց երկմտելու գան»,-նշել է Ռիկարդոնեն:

Բաքվի Ազադլըխ հրապարակում մեկնարկել է Զինված ուժերի օրվան նվիրված զորահանդեսը

parad Բաքվի Ազատության հրապարակում այսօր մեկնարկել է Զինված ուժերի 95-ամյակին նվիրված տոնական զորահանդեսը, որին ներկա են Ադրբեջանի նախագահ, Զինված ուժերի գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը, բանակի բարձրաստիճան ներկայացուցիչներ, կառավարության անդամներ, պատգամավորներ և օտարերկրացի դիվանագետներ, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը:

Զորահանդեսին մասնակցում են Ադրբեջանի պաշտպանության նախարարության զինվորական ստորաբաժանումների հրամանատարների, խաղաղապահ ուժերի, հատուկ նշանակության զորքերի, ծովային հետևակազորի, պետական սահմանապահ ծառայության, ՆԳՆ ներքին զորքերի, Պետական պահպանության հատուկ ծառայության, արտակարգ իրավիճակների նախարարության Քաղաքացիական պաշտպանության զորքերի անձնակազմները, ինչպես նաև ռազմական ուսումնական հաստատությունների սաները:

Ռազմաշքերթի ժամանակ ցուցադրվել են “Միգ 29”, “Սու 25”, “Լ39” ուսումնական և ռազմական ինքնաթիռներ, “Մի 24”, “Մի8/17”, ինչպես նաև “Մի35Մ”, “ԿԱ 32” և “Մի 8” ուղղաթիռներ:

Զորահանդեսի շրջանակում ներկայացվելու են նաև Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության արտադրության “Գյուրզա” պարեկային մեքենաներ, “Մատադոր” և “Մարոդեր” տեսակի հակաականային պաշտպանության զրահամեքենաներ, ինչպես նաև “Կոբրա”, “Սթորմ” զրահամեքենաներ, “Օրբիտեր-2Մ” և “Աերոսթար” տեսակի անօդաչու թռչող սարքեր, “Սաքարյա” TR-122 տեսակի ռեակտիվ կրակի կայանքներ, համազարկային կրակի “Սմերչ 9К58” ռեակտիվ համակարգեր, “Գվոզդիկա”, “Պիոն”, “Մստա-Ս” ինքնագնաց հաուբիցներ, ինչպես նաև կրականետ համակարգեր, “Տ-90” տեսակի տանկեր, “ԲՄՊ 2” և “ԲՄՊ-3” հետևակի մարտական մեքենաներ,  “Ս-300 ՊՄՈւ-2 Ֆավորիտ”, “Ստրելա 10”, “Ս 200”, “Ս300”, “Բուկ ՄԲ” զենիթահրթիռային համալիրներ:

Երկրաշարժ Իրանի տարածքում

big_1372070998_1Հունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 17.22-ին ՍՊԾ սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4.2 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում` Խոյ քաղաքից 15 կմ դեպի հյուսիս-արևմուտք:

Էպիկենտրոնի կոորդինատներն են` հուսիսային լայնության 38.59 0 և արևելյան լայնության 44.79 0:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ: Դեռևս զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: ՀՀ հարավային շրջաններում երկրաշարժը չի զգացվել: