Տեղի է ունեցել Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը

1Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան Բաքու կատարած աշխատանքային այցի շրջանակներում հունիսի 17-ին հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Սաֆար Աբիևի հետ:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը, հանդիպման ընթացքում  կողմերը քննարկել են ադրբեջանավրացական հարաբերությունները, ռազմական համագործակցության հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը :

 

Ռուսաստանը զինում է Ադրբեջանին

13199631_news_bigpicՌուսաստանը սկսել է Ադրբեջանին ռազմատեխնիկայի նոր խմբաքանակի մատակարարումը, ներառյալ տանկեր, մարտական մեքենաներ ու հրետանի, հայտնում է  «Վեդոմոստի»-ն` հղում տալով ռուսական պաշտպանական արտադրության աղբյուրներին: Մատակարարման գործը սկսվել է 2013-ի գարնանը: Այդ պայմանագիրը Ռուսաստանի պաշտպանության նախարարության աղբյուրը գնահատում է 700 մլն-ից մինչև 1 մլրդ դոլար: Պաշտոնապես ոչ «Рособоронэкспорт»-ը և ոչ էլ Ադրբեջանի պաշտպանության նախարարություննը դրա մասին մեկնաբանություններ չեն արել: Միևնույն ժամանակ 2012թ.  ԱՊԱ գործակալությունը տեղեկատվություն էր տարածել  Բաքվի` ռուսական տանկերի խոշոր խմբաքանակ  գնելու մտադրության մասին, սակայն համաձայնության մանրամասներ չեն հաղորդվում: “Վեդոմոստի”-ի աղբյուրները հաղորդում են, որ պայմանագրով նախատեսվում է  Ռուսաստանից գնել  94 հատ Տ- 90-Ս  տանկ, մոտ 100  ԲՄՊ-3 հետևակային  մարտական  մեքենաներ, 18    «ՄՍՏԱ-Ս» ինքնագնաց հրետանային  համակարգեր, 18 «Սմերչ» համազարկային կրակի հրթիռային համակարգեր,   նույնքան  «Վենա» տիպի  հրետանային համակարգեր  և ՏՕՍ-1Ա «Սոլնցեպեկ» սիստեմի վեց ծանր կրականետեր : Ընդ որում,  այս ամենի հետ գնվում են դրանց սպասարկող բոլոր անհրաժեշտ մեքենաները: Թերթը նշում է, որ  Տ-90Ս կուղարկվի լրիվ կոմպլեկտավորմամբ: Ավելի վաղ Ռուսաստանն  ու Ադրբեջանը կնքել էին զենքի մատակարարման այսպիսի խոշոր պայմանագրեր, մասնավորապես  2010 և 2011 թթ.  երկրները պայմանավորվել էին Ռուսաստանից Ադրբեջան երկու դիվիզիոն  Ս-300ՊՄՈՒ-2  զենիթային հրթիռների համակարգեր   և  «Տօռ-2ՄԷ»  զենիթային հրթիռների կոմպլեքսի  մի քանի  մարտկոցների մատակարարման մասին: Բացի այդ,  Ադրբեջանը գնել է 60 ուղևորատար   Մի-17 և  и 24 Մի-35Մ հարվածային ուղղաթիռներ:

Այս պայմանագրերի ընդհանուր գումարը կազմում է մոտ երեք միլիարդ դոլար:

Այսքանից հետո առնվազն կասկածելի են  Ռուսաստանի հայտարարություններն այն մասին, թե Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով:

Ադրբեջանը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում թուրքական արտադրության անօդաչու ինքնաթիռների նկատմամբ

Ադրբեջանական կողմը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում թուրքական արտաԱդրբեջանական կողմը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում թուրքական արտադրության անօդաչու ինքնաթիռների նկատմամբ, գրում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության տվյալները:

Ըստ գործակալության` անցած տարվանից Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության և Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության ներկայացուցիչների միջև թեմայի շուրջ մի շարք հանդիպումներ են տեղի ունեցել:

Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության աշխատակիցներն այցելել են Թուրքիա, եղել արտադրող ընկերությունների արտադրամասերում, hետևել են անօդաչուների թռիչքին, ուսումնասիրել տեխնիկական բնութագրերը:

Գեզի այգու ցուցարարներին լռեցնելու համար անհրաժեշտության դեպքում նույնիսկ զինվորները գրծի կանցնեն. Բյուլենթ Արընչ

1Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը հայտարարել է, որ հնարավոր է բանակ հանի ցուցարարների դեմ`նրանց լռեցնելու համար:

Ինչպես հաղորդում է թուրքական “Տ24” կայքը, Արընչը հեռուստատեսային ծրագրի ժամանակ մասնավորապես նշել է, որ եթե որտիկանության, ժանդարմերիայի ուժերը բավարար չլինեն, ապա զորքերը կարող են տեղակայվել քաղաքներում, որպեսզի ցույցերի ալիքը չտարածվի:
Հիեցնենք, որ Թուրքիայում լայն տարածում ստացած բողոքի ցույցերը սկսվել են այն բանից հետո, ինչ իշխանությունները որոշեցին ծառահատել Ստամբուլի Գեզի այգին և այտեղ առևտրի կենտրոն կառուցել:

Ադրբեջանցի լրագրողին ձերբակալել են`թույլ չտալով մասնակցել մրցանակաբաշխությանը

2Հունիսի 17-ի առավոտյան Բաքվի օդանավակայանում դեպի Ստամբուլ չվերթի ժամանակ ձերբակալվել է Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի աշխատակից Մեհման Հուսեյնովը: Լրագրողը Ստամբուլով Օսլո էր ուղևորվում, որպեսզի ստանար իրեն շնորհած Գերդ Բուցերիուսի լրագրողական միջազգային մրցանակը: Հուսեյնովը ձերբակալվել է այն պատրվակով, թե իբր նրա նկատմամբ քրեական գործ կա հարուցված, և նրա անունը “բացակայելու  իրավունք չունեցողների” ցուցակում է:

Ինչպես հաղորդում է ադրբեջանակն “Կոնտակտ” կայքը, Հուսեյնովին ձերբակալել և ոստիկանություն են տարել: Մի քանի ժամ անց նրան ազատել են` երկրից չբացակայելու ստորագրություն վերցնելով:
Հուսեյնովը հայտարարել է, որ դեռևս մեկ ամիս առաջ ինքը  ՆԳՆ-ին, Գլխավոր դատախազությանը և քննչական մարմնին տեղեկացրել էր մրցանակաբաշխությանը մասնակցելու իր մտադրության մասին: Ոչ մի պատասխան չստանալով` նա դա որպես համաձայնություն էր ընկալել:
Մեկ տարի առաջ Հուսեյնովի դեմ քրեական գործ էր հարուցվել խուլիգանության և ոստիկանության աշխատակցին դիմադրելու համար: Իբր Հուսեյնովը վիրավորել էր ոստիկանին՝ 2012թ. մայիսի 21-ին շատրվանների հրապարակում “Հասարակական պալատի” բողոքի ցույցի նկարահանման ժամանակ:  Իրականում, ոստիկանության աշխատակիցը կոտրել էր նրա տեսախցիկը:
Հուսեյնովը Օսլո էր մեկնում մի խումբ այլ ադրբեջանցի լրագրողների և իր մոր հետ: Ստեղծված պայմաններում այդ մրցանակը կստանա Հուսեյնովի մայրը`Ֆ. Հուսեյնովան:

 

Ստամբուլի քաղաքապետարանը վերականգնում է «Գեզի» այգին

geziԻնչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը՝ Ստամբուլի քաղաքապետարանը երեկվանից սկսած մաքրման և վերականգնողական աշխատանքներ է իրականացնում Թաքսիմի «Գեզի» այգում: Արդեն 20 օր շարունակ այգում բնակվում էին հարյուրավոր ցուցարարներ, որոնք այնտեղ են անցկացնում իրենց օրը, ինչպես նաև քնում էին այգում տեղակայված վրաններում: Ահա քաղաքապետարանի որոշմամբ՝ «Գեզին» մաքրվել է ցուցարարների վրաններից, հանվել են բոլոր պաստառները, ջնջվել են կոչերն ու լոզունգները, վերականգնվել է բախումների ժամանակ տուժած լուսավորության համակարգը:

Հայտնի է նաև, որ կանաչապատման հարցերով զբաղվող վարչությունը «Գեզի» այգում արդեն 25 նոր ծառ է տնկել, և այդ գործընթացը հաջողությամբ շարունակվում է:

Ստամբուլում, Անկարայում, Էսքիշեհիրում 302 հոգի է ձերբակալվել

cuycՍտամբուլում, Անկարայում և Էսքիշեհիրում ընդհանուր առմամբ 302 հոգի է ձերբակալվել, որոնք մեղադրվում են չթույլատրված ցույցերի և բողոքի ակցիաների մասնակցելու մեջ: Ստամբուլի անվտանգության վարչության աշխատակիցները 173 մարդ են ձերբակալել Թաքսիմի հրապարակում «անկարգություններին» մասնակից լինելու համար: Նրանց ներկայացվել է «ոստիկանությանը դիմադրելու», «հանրային գույքին վնաս հասցնելու» մեղադրանքներ: Նման մեղադրանքով 17 մարդ էլ ձերբակալվել է կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության կողմից:
«Անադոլու» գործակալությունը հաղորդում է, որ Անկարայի կենտրոնական Քըզըլայ հրապարակում տեղի ունեցած ցույցերի ժամանակ 105 մարդ է ձերբակալվել, որոնց շարքում եղել է նաև մեկ ռուս և մեկ իրանցի: Ինչ վերաբերում է Էսքիշեհիրին, ապա այնտեղ ձերբակալվել է 7 հոգի, որոնցից մեկը ֆրանսիացի:

Գեզի այգու պատճառով Թուրքիայում տնտեսությունը ահռելի վնաս է կրում

2Թուրքիայի Գեզի զբոսայգում ծավալվող իրադարձությունների հետևանքով տնտեսությունը մեծ վնաս է կրել:

“Նախատեսվող 32 մլն զբոսաշրջիկի և 25 մլրդ դոլար եկամուտի մասին կարելի է մոռանալ: Մինչև այս պահը Թուրքիա է այցելել 10 մլն զբոսաշրջիկ, իսկ մնացած 22 մլն զբոսաշրջիկի շուրջ անորոշ դրություն է ստեղծվել: Խոսքը 30 մլրդ դոլարի մասին է, ոչ թե 3-5 ղուրուշի”,- հայտարարել է Թուրքիայի Հյուրանոցատերերի և ձեռնարկատերերի միության նախագահ Թիմուր Բայընդըրը, հաղոդրում է թուրքական “Հուրրիյեթ” թերթը:

Թուրքիայում մեծ վնասներ է կրել նաև առևտուրը: Ըստ “Հուրրիյեթ”-ի` 552 տարվա պատմություն ունեցող Քափալըչարշը շուկայում առևտուրը գրեթե կանգ է առել, ինչը ևս պայմանավորված է նրանով, որ զբոսաշրջիկները զգուշանում են Ստամբուլ այցելելուց:

Թուրքիայում 5 արհմիություն գործադուլ է հայտարարել

1Այսօր`հունիսի 17-ին, Թուրքիայում գործադուլ է տեղի ունենալու: Գործադուլին մասնակցելու են թուրքական 5 արհմիություններ`DISK, KESK, TMMOB, TTB և TDHB, հաղորդում է թուրքական “Հուրրիյեթ” կայքը:

Այս քայլով նրանք իրենց բողոքն են արտահայտում Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների դեմ`վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանից պահանջելով դադարեցնել ոստիկանության բռնաճնշումները ցուցարարների նկատմամբ:

“Հունիսի 17-ին մեր անդամները գնալու են իրենց աշխատանքի վայրերը, այս բռնության դեմ իրենց բողոքն են արտահայտելու, այնուհետև շարժվելու են քաղաքների կենտրոնական հրապարակներ: Հավասար, ազատ և ժողովրդավարական Թուրքիա ունենալու համար կոչ ենք անում միասին գործել”,- ասվում է արհմիությունների հայտարարության մեջ:

Իրական Թուրքիան այստեղ է, այս հրապարակում. Թայիփ Էրդողան

erdogan   Ինչպես նախապես հայտարարվել էր՝ երեկ Ստամբուլում տեղի ունեցավ վարչապետ Էրդողանի հրավիրած հանրահավաքը, որին մոտ մեկ միլիոն մարդ է մասնակցել: Էրդողանը բոլորի առաջ ևս մեկ անգամ քննադատել է արևմտյան լրատվամիջոցներին և Եվրախորհրդարանին, որոնք, ըստ նրա, ոչ օբյեկտիվ են գնահատում Թուրքիայում տեղի ունեցեղ իրադարձությունները:

Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, խոսելով Թաքսիմի «Գեզի» այգու մասին՝ Էրդողանը հայտարարել է, որ այդ այգին չի պատկանում մի խումբ մարդկանց, այն պատկանում է Ստամբուլի ողջ բնակչությանը: Էրդողանը նշել է նաև, որ «Գեզի» այգու համար ցույցերին մասնակցել են նաև արտասահմանցիներ: «Դպրոցներում աշակերտներին ստիպել են մասնակցել ցույցերին: Այս պահին հետաքննություն է ընթանում, և եթե այդ դեպքերը հաստատվեն, ապա այդ դպրոցների տնօրենները կազատվեն աշխատանքից»,-ասել է Էրդողանը:

Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ կպատժվեն այն բոլոր անձինք, ովքեր վերջին իրադարձությունների ժամանակ ուժ են կիրառել, կոշիկներով մտել են մզկիթներ և այնտեղ ալկոհոլ օգտագործել: «Ես միապետ չեմ, ինչպես ոմանք ինձ անվանում են: Ես ծառայում եմ իմ ժողովրդին, իմ պետությանը»,-հայտարարել է Էրդողանը:

Քրդերը թուրքական կառավարությունից պահանջում են պատասխան քայլերի ձեռնարկում

ocalanԵրեկ երեկոյան Շանլըուրֆա քաղաքում քայլերթ է անցկացվել՝ ի պաշտպանություն քրդական շարժման առաջնորդ Աբդուլլահ Օջալանի: Ոստիկանության հսկողության տակ անցկացվող քայլերթի ժամանակ հաճախ հնչել են «ազատություն Օջալանին», «Բարև Իմրալը, հազար բարև» արտահայտությունները, իսկ երթը, որը կազմակերպվել էր Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության շրջանային կազմակերպության կողմից, կրում էր «Պատվավոր կյանքի համար մի քայլ էլ դու արա» անունը:

Երթի մասնակիցները նշել են, որ Օջալանը արդեն քայլ է արել՝ կարգադրելով իր մարտիկներին հետ քաշվել և հիմա պետք է, որ կառավարությունը ևս քայլ անի: «Դողան» լրատվական գործակալությունը հայտնում է, որ քրդերը ժողովրդավար կյանք ունենալու համար թուրքական կառավարությանը պահանջ են ներկայացրել, որը բաղկացած է 5 կետից: Մասնավորապես նրանք պահանջում են ազատել բոլոր քուրդ բանտարկյալներին և Օջալանին, գյուղերից դուրս բերել գյուղական պահակներին և բացահայտել նրանց կատարած հանցանքները, ապահովել քրդերի անվտանգ վերադարձը դատարկ գյուղեր:

Իրանը Ասադին աջակցելու համար 4000 զինծառայող կուղարկի Սիրիա

ասադՄոտ օրերս Իրանը Սիրիա կուղարկի 4000 զինծառայողների: Ինչպես ակնկալվում է, նրանք աջակցություն  են ցուցաբերելու Բաշար Ասադի ուժերին:
Բրիտանական Independent թերթի տեղեկություններով` Թեհրանը «միանգամայն վճռական է տրամադրված պահպանել Ասադի վարչակարգը»:  Հավանաբար Արաբական Հանրապետություն կուղարկվեն Իսլամական հեղափոխության կորպուսի պահազորի ստորաբաժանումներից, որոնք համարվում են Իրանի զինված ուժերի «էլիտան»:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հասան Ռոհանիին՝ Իրանի Նախագահի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ

Հասան Ռոհանի

 

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հասան Ռոհանիին՝ 2013թ. հունիսի 14-ին տեղի ունեցած ընտրություններում հաղթանակի և Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահի բարձր և պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

«Հավատացած եմ, որ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության ավանդական բարեկամությունը և բարձր քաղաքական երկխոսությունը կշարունակեն իրենց զարգացման վերընթաց ուղին՝ արձանագրելով նորանոր ձեռքբերումներ՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների բարեկեցության:

Հարգարժան գործընկեր,

Ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումները Երևանում և Թեհրանում: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով հայ-իրանական միջպետական հարաբերությունները կբարձրացնենք որակապես նոր մակարդակի:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր նվաճումներ Իրանի Իսլամական Հանրապետության կայուն առաջընթացի ապահովման և Իրանի բարեկամ ժողովրդի իղձերի իրականացման գործում»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

«Գեզի» այգու համար պայքարի 19-րդ օրը, լուսանկարներ

1Թաքսիմի համերաշխության պլատֆորմի այն հայտարարությունից հետո, թե «Գեզի» այգու համար պայքարը շարունակվելու է, որոշում է ընդուվել հանել այգու տարածքում գտնվող մյուս բոլոր միություններին, նախաձեռնություններին և հասարարակական կազմակերպություններին պատկանող պաստառները: «Շարունակում ենք Գեզի այգու դիմադրությունը: Հարցով զբաղվող կազմակերպությունների որոշման համաձայն որոշ քաղաքական կուսակցությունները, շրջակա շարժումները և միությունները մեկ ընդհանուր վրանի տակ են հավաքվելու և շարունակելու դիմադրությունը: Հիմնվելու է ընդհանուր վրան, բոլորը հավաքվելու են այնտեղ»,-նշվել է համերաշխության պլատֆորմի որոշման մեջ:

«Դողան» լրատվալան գործակալությունը, անդրադառնալով «Գեզի» այգու համար պայքարի արդեն 19-րդ օրվան, հայտնում է, որ անցած շաբաթ այգու մուտքի առաջ կանգնեցված բարիկադը այսօր ակտիվիստների կողմից կրկին բացվել է: «Այցելուների մուտքի ու ելքի համար այս բարիկադը դժվարություն է ստեղծում, այդ պատճառով էլ բացեցինք: Իրականում այս պահին բարիկադի կարիք էլ չկա»,-նշել է ակտիվիստներից մեկը:

SOCAR-ը բանակցում է հունական կառավարության հետ`DEPA-ն ձեռք բերելու համար

2 (3)Այսօր Ժնևում (Շվեյցարիա) Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) և Հունաստանի կառավարության միջև սկսվել են բանակցություններ`DEPA գազի ընկերության մասնավորեցման վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է ադրնեջանական “ԱՊԱ” գործակալությունը, այդ մասին հայտարարել է SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևը:

Նրա խոսքերով` Ադրբեջանը շուտով ձեռք կբերի Հունաստանի խոշոր գազային ընկերությունը: “Արդեն լուծվել են բոլոր խնդիրները, բացվել է տենդերային փաթեթը, և մենք սկսել ենք բանակցություններ վարել հունական կառավարության հետ`մանրամասները պարզաբանելու համար”,- ասել է նա:

Աբդուլաևը ընդգծել է, որ եթե Ադրբեջանը մասնավորեցնի DEPA-ն, ապա հնարավորություն կունենա ադրբեջանական գազը արտահանելու հունական շուկա:

Իլհամ Ալիևը հունիսի 21-ին մեկնելու է Բրյուսել

1 (8)Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 21-ին աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել (Բելգիա):

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը`հղում անելով ԵՄ-ի մամլո հաղորդագրությանը, Ալիևը Բրյուսել ուղևորվելու է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հրավերով:

Այցի շրջանակներում Ալիևը հանդիպելու է Բարոզուի, ինչպես նաև Եվրամիության նախագահ Հերման վան Ռոմպեյի հետ: Քննարկման օրակարգում են լինելու Ադրբեջան-Եվրամիություն համագործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում՝ էներգետիկ ծրագրերը:

 

Իրանում հնչեցրել են նախագահական ընտրությունների նախնական արդյունքները

pic_4a56881d707ad77458312516f3c1a480Նախնական հաշվարկների համաձայն, Իրանում նախագահական ընտրություններում առաջատար է հոգևորականության ներկայացուցիչ Հասան Ռոուխանին: Դրա մասին Իրանի պետական հեռուստատեսությամբ հայտնել է ՆԳ նախարար Մուհամեդ Նաջարը:

Նրա տվյալներով,  ողջ երկրի 1631 ընտրատարածքում քվեարկած 826,6 հազար մարդուց,402 հազարը քվեարկել է Ռոուխանիի օգտին: Նրա մրցակից Թեհրանի քաղաքապետ Բաքեր Կալիբահը ստացել է 127 հազար ձայն:

Ռոուխանին հայտնի է նաև որպես Իրանի միջուկային ծրագրի հարցով բանակցությունների մասնակից: Ընտրություններին նա հանդես է եկել որպես ռեֆորմիստների կողմից միասնական թեկնածու:

Ովքե՞ր են «Գեզի» այգու ցուցարարները

gezi_park«KONDA» հետազորտական և խորհրդատվական ընկերությունը հունիսի 6-7-ը ընկած ժամանակահատվածում մի հետաքրքիր սոցիալական հարցում է անցկացրել պարզելու համար, թե Ստամբուլի «Գեզի» այգու համար պայքար սկսած ցուցարարները որքեր են, ինչ սեռի են պատկանում, քաղաքական ինչ հայացքներ ունեն, ինչի համար են պայքարում և մի շարք այլ հետաքրքիր տվյալներ:

Այսպես «Ռադիկալը» հայտնում է, որ անցկացված հարցման արդյունքում պարզվել է, որ 4 հազար 411 ցուցարարների 50,9 տոկոսը կանայք են, 31 տոկոսը այգու ծառերը կտրելուց ի վեր չեն լքել «Գեզիի» տարածքը, 79 տոկոսը ոչ մի միության անդամ չէ, 44,4 տոկոսը մինչև «Գեզիի» դեպքերը երբեք ցույցերի չի մասնակցել: Ցուցարարների միջին տարիքը 28-ն է, ամեաակտիվը Ստամբուլի Քադըքյոյ և Շիշլի թաղամասերի բնակիչներն են:
Հետաքրքրական է, որ ցուցարարների 69 տոկոսը «Գեզիի» իրադարձությունների մասին իմացել են սոցիալական մեդիայից: Ցուցարարների 41 տոկոսը 2011 թվականի ընտրությունների ժամանակ իր ձայնը տվել է Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը, իսկ 31 տոկոսը այդ կուսակցության օգտին կքվեարկեր, եթե այսօր ընտրություններ լինեին: Ցուցարարների 22,5 տոկոսի կարծիքով՝ մարդու իրավունքների հարցում ամենախոցելի օղակը փոքրամասնություններն են: Ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ ցուցարարների 58,1 տոկոսը «Գեզի» այգում է հավաքվում երկրում ազատությունների կրճատման պատճառով:

 

 

 

 

«Գեզի» այգու իրադարձությունները երեխաների աչքերով (լուսանկարներ)

1Վերջին շաբաթներին Թաքսիմի «Գեզի» այգու շուրջ ծավալված իրադարձությունները, որոնք իրենց վրա սևեռեցին աշխարհի բազմաթիվ երկրների ուշադրությունը, ընդգրկեցին թուրք հասարակության տարբեր շերտերի: Անկախ քաղաքական և կրոնական հայացքներից, էթնիկական և ազգային պատկանելիությունից, Թուրքիայի տասնյակ հազարավոր քաղաքացիներ միավորվեցին՝ արտահատելով իրենց բողոքը կառավարության որոշման դեմ:
Ինչպես հայտնել էինք ավելի վաղ՝ «Գեզի» այգու համար պայքարին իրենց յուրատեսակ մասնակցությունն ունեին նույնիսկ երեխաները: Ստամբուլի, Անկարայի կենտրոնական հրապարակներում կարելի էր տեսնել բազմաթիվ երեխաների, որոնք իրենց ծնողների հետ միասին մասնակցում էին համաժողովրդական ելույթներին: Ահա «Գեզի» այգում 6-8 տարեկան երեխաների համար փոքրիկ արհեստանոց է ստեղծվել, որտեղ երեխաները իրենց տպավորություններն արտահայտել են գունավոր նկարներում՝ պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ է կատարվում Ստամբուլում: Ստորև ներկայացնում ենք երեխաների հեղինակած մի քանի հետաքրքիր նկարներ, որոնք հրապարակել է թուրքական «Ռադիկալը»:

Իրանում ավարտվել են նախագահական ընտրությունները

iranԱյսօր Իրանում 60 հազար ընտրատեղամասն առավոտյան բացվել են ընտրողների համար, որոնք 11-րդ անգամ Իրանի Իսլամական Հանրապետության պատմության մեջ քվեարկել են նոր նախագահ ընտրելու համար: Քվեարկությունը ընթացել է մինչև տեղական ժամանակով18:00-ն, որին մասնակցել են մոտ 50,4 մլն քաղաքացի:

«Անադոլու» գործակալությունը գրում է, որ Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլահ Խամենեին առաջիններից մեկն է եկել ընտրատեղամաս և քաղաքացիներին կոչ է արել ապահովել բարձր մասնակցություն:
Նշենք, որ մի շարք փորձագետների նախնական գնահատականով՝ հաղթանակի առավել մեծ շանսեր ունեն Թեհրանի քաղաքապետ Մոհամադ Բաքեր Քալիբաֆը և Իրանի միջուկային ծրագրի հարցով գլխավոր բանակցող Սայիդ Ջալիլին: