Ալլահշուքյու Փաշազադեն պաշտոնական այցով մեկնելու է Իրան` կին գրականագետին ազատ արձակելու հարցը քննարկելու համար

Ալլահշուքյու Փաշազադեն պաշտոնական այցով մեկնելու է Իրան`կին գրականաÕԿովկասի մուսուլմանների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն մայիսի 18-ին պաշտոնական այցով կայցելի Իրան:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, Փաշազադեն Թեհրան է մեկնում Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հրավերով: Կովկասի մուսուլմանների առաջնորդն այցի շրջանակում հանդիպում է ունենալու Ահմադինեժադի, Գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի և այլ պաշտոնական անձանց հետ: Քննարկելու է նաև շաբաթներ առաջ ձերբակալված ադրբեջանցի կին գրականագետ, Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի աշխատակից Խալիդա Խալիդին և նրա վարորդին ազատ արձակելու հարցը:

Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին ձերբակալվել էին Ադրբեջանի ԳԱԱ Գրականության ինստիտուտի գիտաշխատող Խալիդա Խալիդը, նրա վարորդը, ևս 4 իրանաբնակ ադրբեջանցի ակտիվիստներ: Ադրբեջանի արտգործնախարարությունը բողոքի նոտա էր ներկայացրել Իրանին` այդ ձերբակալությունների կապակցությամբ: Նոտայում Ադրբեջանը պահանջել է պարզաբանել քաղաքացիների ձերբակալումը և  նրանց գտնվելու վայրի մասին մոտ ժամանակում տեղեկություն տրամադրել, ինչին պաշտոնական կառույցները դեռևս չեն պատասխանել:

Ձերբակալությունից օրեր անց Իրանի ԱԳՆ-ն տեղեկացրել էր, որ գրականագետը ձերբակալվել է “ապօրինի գործունեություն ծավալելու մեջ”: “Ձերբակալվածներն Իրան էին եկել որպես զբոսաշրջիկներ, սակայն նրանք այստեղ զբաղվել են անօրինական և հակաիրանական գործունեությամբ”,- նշել էր ԱԳՆ ներկայացուցիչը՝ չմանրամասնելով, թե հատկապես ինչի մասին է խոսքը:

 

Էրդողանը ԱՄՆ է մեկնել

erdoganԹուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր պաշտոնական այցով մեկնել է ԱՄՆ-ը՝ նախագահ Բարաք Օբամայի հրավերով: «Anadolu» գործակալությունը հաղորդում է, որ այցի շրջանակներում մայիսի 16-ին Էրդողանը կհանդիպի ԱՄՆ-ի նախագահի հետ: Ստացված տեղեկության համաձայն՝ Էրդողանն ու Օբաման քննարկելու են երկկողմ հարաբերությունների զարգացմանը և տարածաշրջանային ու միջազգային օրակարգին առնչվող հարցեր: Այնուհետև բանակցություններ կընթանան արդեն ընդլայնված՝ պատվիրակությունների մակարդակով: Երկու երկրների ներկայացուցիչները հանդես կգան համատեղ մամլո ասուլիսով:
Թուրքիայի վարչապետին ամերիկյան այցի ժամանակ ուղեկցում են արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայան, Եվրոմիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը և մի շարք թուրք գործարարներ:

Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է “Հուրալ” թերթի գլխավոր խմբագրի հայցը

Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է “Հուրալ” թերթի գլխավոր խմբագրի հաԲաքվի վերաքննիչ դատարանը մերժել է “Հուրալ” թերթի գլխավոր խմբագիր Ավազ Զեյնալովի՝ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի վճռի բողոքարկման հայցը:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Contact.az” կայքը, մարտի 12-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը Զեյնալովին մեղավոր է ճանաչել խոշոր չափերի կաշառք վերցնելու, հարկերից խուսափելու մեջ՝ դատապարտելով 9 տարի ազատազրկման:
Զեյնալովը ձերբակալավել է 2011թ. հոկտեմբերին՝ նախկին պատգամավոր Գյուլար Ահմեդովայի հայցի հիման վրա: Վերջինս ներկայում ազատազրկված է խարդախության համար: Դատավարության ընթացքում ներկայացված մեղադրանքները չեն հիմնավորվել:
Զեյնալովի փաստաբանը դատարանի որոշումը անարդար և անօրինական են որակել:
Նրանք մտադիր են վճիռը բողոքարկել նաև Գերագույն դատարանում, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:
Զեյնալին հայտարարել է, որ ձերբակալվել է քաղաքական պատվերով և խոսքի ազատության զոհ է:

 

Մեհրիբան Ալիևա`Ադրբեջանի նախագահական ընտրությունների հավանական թեկնածու. Ալի Ալիրզաև

mehriban_aliyeva_ilham_aliyev_yeni_1Ադրբեջանի իշխող “Ենի Ազերբայջան” (Նոր Ադրբեջան) կուսակցության համահիմնադիր, կուսակցության քաղխորհրդի անդամ Ալի Ալիրզաևը սենսացիոն հայտարարություն է արել Ադրբեջանում տեղի ունենալիք նախագահական ընտրությունների առնչությամբ:

Ինչպես հաղորդում է “Haqqin.az”-ը, “Ենի Մուսավաթ” թերթին տված հարցազրույցի ժամանակ քաղաքական գործիչը ընդգծել է, որ չի բացառում` գալիք նախագահական ընտրություններում գործող նախագահ Իլհամ Ալիևի փոխարեն կարող է իր թեկնածությունն առաջադրել  նրա կինը՝ պատգամավոր Մեհրիբան  Ալիևան:

“Ես այդ տարբերակը չեմ բացառում: Եթե օբյեկտիվ լինենք, ապա այլ թեկնածուի ես չեմ էլ տեսնում: Ադրբեջանի պայմաններում, հաշվի առնելով ընտրազանգվածի տրամադրությունները և այլ պատճառներ, նման արդյունքը սպասելի է”,-ասել է նա:

Ալիրզաևը նաև ընդգծել է, որ “Ենի Ազերբայջանը” ներկայում Ադրբեջանի ամենաուժեղ քաղաքական ուժն է և եթե պաշտպանի ինչ-որ մեկի թեկնածությունը, ապա այդ թեկնածուի հաղթանակը երաշխավորված է:

Ադրբեջանի նախագահական ընտրությունները նախանշված են 2013թ-ի հոկտեմբերին:

Հավելենք, որ 2008թ. Ադրբեջանի Սահմանադրության մեջ կատարվել են փոփոխություններ: Համաձայն դրանց` գործող նախագահ Իլհամ Ալիևը կարող է երրորդ անգամ իր թեկնածությունն առաջադրել ընտրություններում (մինչև այդ նախագահական ընտրություններում միևնույն անձը կարող էր երկու անգամ անընդմեջ իր թեկնածությունն առաջադրել):

 

 

Ադրբեջանի դպրոցներից մեկում աշակերտը ուսուցչի պատճառով սրտի կաթվածից մահացել է (տեսանյութ)

7931_srcԱդրբեջանի դպրոցներից մեկում դժբախտ պատահար է տեղի ունեցել. 11-րդ դասարանի աշակերտը սրտի կաթվածից մահացել:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Haqqin.az” կայքը, դեպքը տեղի է ունեցել առավոտյան Սումգայիթ քաղաքի թիվ 17 դպրոցում: 11-րդ դասարանի աշակերտ Ազադ Իլյասովը դասից ուշացել է, ինչի պատճառով ուսուցիչը որպես պատիժ նրան ստիպել է վազել դպրոցի շուրջը: Վազքի ժամանակ Իլյասովը սրտի կաթված է ստացել:Շշտապօգնության բժիշկներին չի հաջողվել փրկել երեխայի կյանքը:

Ադրբեջանական կայքը հիշեցնում է, որ նույն այդ դպրոցում ամիսներ առաջ մեկ այլ ուսուցիչ բռնի ուժ էր գործադրել աշակերտների նկատմամբ: Դասը խանգարելու համար ուսուցիչը աշակերտներին շարել  էր գրատախտակի մոտ և բռունցքներով հարվածել նրանց: Նման անմարդկային արարքի համար ուսուցիչը դպրոցից հեռացվել էր: Այդ անգութ արաքի տեսանյութը հայտնվել էր սոցցանցերում և հեռուստաալիքներում:

Ձեզ ենք ներկայացնում այդ տեսանյութը.

 

Նա սեքսի ուսուցիչ է (լուսանկարներ)

2Թուրքական «Haberler»-ը պատմում է շատ արտասովոր մասնագիտություն ունեցող մի մարդու մասին: Ռուսական արմատներ ունեցող Ալեքս Մեյը սեքսի ուսուցիչ է: Վերջինիս 18 դասաժամից բաղկացած դասընթացներին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ վճարելով համապատասխան գումար: Ալեքսը հավաստիացնում է, որ իր գիտելիքները օգտակար են սեռական հարաբերություններում անվստահություն ունեցող մարդկանց համար: Ահա որոշ լուսանկարներ Ալեքսի անցկացրած պարապունքներից:

PKK-ի հետ քաշվող առաջին խումբը 7 օր քայլելով հասել է թուրքական սահմանին

pkkՔրդական շարժման առաջնորդ Աբդուլլահ Օջալանի՝ Նովրուզի ժամանակ արած հետ քաշվելու կոչից հետո PKK-ի մարտիկների առաջին խումբը մոտեցել է Թուրքիայի սահմանին: 13 հոգանոց խումբը, որոնցից 6-ը՝ կին, շրջանի մյուս մարտիկների հետ միասին հանդիպել են լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որոնց թվում են եղել նաև հայտնի լրագրող Հասան Ջեմալը և «Ակօս»-ի թղթակից Ույգար Գյուլթեքինը:

PKK-ի մարտիկների խմբի խոսնակները լրագրողներին ասել են, որ Օջալանի կոչի հիման վրա հետ քաշվելու որոշում են ընդունել, սակայն ԱԶԿ-ի նկատմամբ վստահություն չունեն: Նրանք նշել են, որ հետ քաշվելու ընթացքում ռազմական գործողություններին են դիմել, ինչը դանդաղեցնում է գործընթացը: Մարտիկների խումբը «Ակօս»-ի թղթակցին պատմել են, որ յոթ օր շարունակ քայլել են: Խմբի որոշ անդամներ 2-3 տարի է, ինչ սարերում են, սակայն կան նաև այնպիսիք, ովքեր արդեն 15 տարի է քրդական պայքարի մեջ են: Նրանք նշել են, որ իրենց համար շոկ էր հետ քաշվելու կոչը, քանի որ երկար ժամանակ պատերազմի էին նախապատրաստվել: Սպասվում է, որ մի քանի օրից սահմանին կմոտենա PKK-ի երկրորդ խումբը:

 

Գերատեսչական պարգեւների հանձնման արարողություն Վրաստանում ՀՀ դեսպանության կողմից

SONY DSCՄայիսի 13-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունում կազմակերպվեց Հաղթանակի եւ խաղաղության տոնին նվիրված ընդունելություն:

Ընդունելությանը ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը, դեսպանության աշխատակիցներ, հոգեւոր դասի եւ հայ համայնքի ներկայացուցիչներ:

Վրաստանում ՀՀ դեսպանության ռազմական կցորդի կողմից «Ծովակալ Իսակով» եւ «Մարշալ Բաղրամյան» հուշամեդալներ, պարգեւներ եւ արժեքավոր նվերներ հանձնվեցին Երկրորդ աշխարհամարտի վետերաններին եւ արցախյան հերոսամարտի թբիլիսահայ մասնակիցներին:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության գերատեսչական պարգեւների հանձնման արարողության ավարտին դեսպան Մանուկյանը շնորհավորեց Հայրենական մեծ պատերազմի եւ  Շուշիի ազատագրման համար մղված մարտերի մասնակիցներին մայիսյան եռատոնի կապակցությամբ եւ նշեց, որ նրանց  սխրանքը հայրենասիրության օրինակ է յուրաքանչյուր հայորդու համար:

 

Ադրբեջանը լայնածավալ զորավարժություններ է սկսել

1 (5)Ադրբեջանի զինված ուժերն այսօրվանից լայնածավալ զորավարժություններ են սկսել ղարաբաղա-ադրբեջանական սահմանին:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության տվյալները, զորավարժություններին մասնակցում է երկրի ցամաքային և ռազմաօդային ուժերի անձնակազմը:

Զորավարժությունները, որոնք կտևեն մինչև այս շաբաթվա վերջ, ղեկավարում է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը:

Հունաց պատրիարք Բարտոլոմեոսը չի վախենում իր դեմ մահափորձի վտանգից

patrikՀունաց պատրիարք Բարտոլոմեոսը այցելել է Էդիրնե` մշակույթի և արվեստի տան բացումը կատարելու  համար: Այնտեղ լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատրիարքը չի պատասխանել իրեն ուղղված  այն հարցերին, որոնք վերաբերվել են նրա դեմ նախապատրաստվող մահափորձի շուրջ պնդումներին: Պատրիարք Բարտոլոմեոսը այսպես է խոսել. «Վստահ եմ, որ ամենից առաջ ամենակարող Աստված, այնուհետև մեր պետության անվտանգության ծառայությունը մեզ բավական լավ է պահպանում: Ոչ մի մտահոգություն չունեմ, որ մի վախ չունեմ: Դրա համար էլ մինչև այստեղ եկել եմ: Ամեն տեղ էլ գնում եմ, ծրագիրս փոխել չեմ տալիս: Փառք Աստծո, ապահով ձեռքերում եմ:»
«Radikal»-ը հիշեցնում է, որ օրերս Կայսերիից մի մարդ նախազգուշացնող նամակ էր ուղարկել անվտանգության ծառայություններին՝ հայտնելով, որ պատրիարք Բարտոլոմեոսի դեմ մահափորձ է նախապատրաստվում, քանի որ նա դա երազում է տեսել:

Թուրքական Ռեյհանլը բնակավայրում 900 սիրիացի նախկին հարսանյաց սրահում են ապրում (տեսանյութ)

siriaԹուրք-սիրիական սահմանին գտնվող Հաթայ նահանգի Ռեյհանլը բնակավայրում, որտեղ օրերս պայթյուն էր տեղի ունեցել, նախկին հարսանյաց սրահում 900-ից ավելի  սիրիացի է բնակվում, որոնցից 400-ը երեխաներ են: Ռեհյանլը ահաբեկչությունից հետո այստեղ ապաստանած սիրիացիները չեն կարողանում դուրս գալ: Հարսանյաց սրահի մոտակայքում հերթապահում է հատուկ գործողության ոստիկանությունը:
«Radikal»-ը գրում է, որ սիրիացիների համար ապաստան դարձած սրահը 2 հարկանի է և 500 քմ տարածք ունի: Ներսում կանանց և տղամարդկանց համար միայն մեկական լոգարան ու զուգարան կա: Տղամարդիկ քնում են ներքևի հարկում, իսկ կանայք ու երեխաները՝ վերևի: Սենյակներում բազմամարդ լինելու հետևանքով ահավոր գարշահոտություն է տարածվել, ինչի պատճառով օդափոխիչները, չնայած ցուրտ եղանակին, անդադար աշխատում են: Պատերազմից փախած հարյուրավոր սիրիացիներ աշխատում են շարունակել իրենց կյանքը նեյլոնից պատրաստված պատերով փոքրիկ սենյակների ներսում:

http://webtv.radikal.com.tr/Turkiye/3478/dugun-salonunda-900-suriyeli.aspx

 

Թուրքական իշխանությունները համուզված են, որ տեղի ունեցած պայթյունների հետ ո՛չ սիրիական ընդդիմությունը, ո՛չ էլ Ալ-Քաիդան կապ չունեն

erdoganԻնչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ շաբաթ օրը Ռեյհանլը բնակավայրում տեղի ունեցած պայթյունների հետ սիրիական ընդդիմությունը կապ չունի: Նրա խոսքերով՝ ահաբեկչության հետևում կանգնած են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ուժերը:
Էրդողանի պնդումների հետ մեկտեղ այսօր Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերը հայտարարել է, որ 46 մարդու կյանք խլած պայթյունների առնչությամբ անցկացվող հետաքննությունը ահաբեկչության հետ Ալ-Քաիդայի որևէ կապ ևս չի հայտնաբերել: Հայտնի է միայն այն, որ ահաբեկչության համար օգտագործված պայթուցիկը գաղտի կերպով Հաթայ է բերվել, ապա այն տեղադրվել է ավտոմեքենաների մեջ, որոնք էլ օգտագործվել են տարբեր տեղերում:

 

Հեյդար Ալիևը նախընտրում էր հայկական կոնյակ խմել (տեսանյութ)

Հեյդար ԱլիևԲրիտանական The Telegraph պարբերականը օրեր առաջ գրել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2013թ. մայիսի 9-10-ը Սոչի քաղաք այցելած Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին նվիրել էր 42 տարվա հնեցված հայկական կոնյակ: Նման պատմությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել բլոգերների շրջանում. նրանցից ինչ-որ մեկը հիշել է մամուլում շրջանառված սկանդալային մի պատմությունը՝ հայկական կոնյակի վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է “Haqqin.az”-ը, ռուս հայտնի գրող, հաղորդավար Վիկտոր Շենդերովիչը պատմել է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի`հայկական կոնյակի հանդեպ ունեցած սիրո մասին: Այսպես` 2000-ականների սկզբին ռուսական “Էխո Մոսկվի” ռադիոկայանի խմբագրություն էր այցելել Ադրբեջանի այդ ժամանակվա նախագահ Հեյդար Ալիևը`հարցազրույց տալու համար: Համաձայն ավանդույթի`խմբագրությունը հյուրասիրություն էր կազմակերպել: Բարձրաստիճան հյուրի ժամանումից րոպեներ առաջ Վենեդիկտովը պարզել էր, որ հյուրասիրության սեղանին հայկական կոնյակ էր դրված: Վերջինս վրդովվել էր և պահանջել անմիջապես ադրբեջանական կոնյակ դնել սեղանին:
Երբ սեղանին արդեն ադրբեջանական կոնյակ էր դրված, Հ. Ալիևը գնացել է ընթրիքի սեղանից օգտվելու: Կոնյակը համտեսելուց հետո իրեն ուղեկցողներին հրահանգել էր հեռանալ, և երբ բոլորը գնացել էին, ժպիտով հարցրել էր Վենեդիկտովին. “Իսկ հայկական կոնյակ չունե՞ք”:

Ռեյհանլըում տեղի ունեցած պայթյունների գործով ձերբակալվել է Թուրքիայի 9 քաղաքացի

Ռեյհանլըում տեղի ունեցած պայթյունների գործով ձերբակալվել է ԹուրքիայՍիրիային սահմանամերձ թուրքական Հաթայ նահանգի Ռեյհանլը բնակավայրում տեղի ունեցած պայթյունների գործով ձերբակալվել է Թուրքիայի 9 քաղաքացի:
Ինչպես հաղորդում է “Սաբահ”-ը, այդ մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայը: “Այս պահին 9 մարդ ձերբակալվել է: Բոլորը մեր քաղաքացիներ են: Նրանք խոստովանել են իրենց հանցանքը”, ասել է Աթալայը:
Ներկայումս զոհերի թիվն արդն հասել է 46-ի:  Նրանցից 38-ի մարմիններն արդեն ճանաչվել են. 35 -ը Թուրքիայի քաղաքացիներ են, երեքը` սիրիացիներ:
Հիշեցնենք, որ Ռեյհանլը բնակավայրում մայիսի 11-ին 4 պայթյուն էր որոտացել: Այս քաղաքում է ապաստան գտել սիրիացի փախստականների մեծ մասը:

 

Թուրքիայում 25 կգ կշռող պայթուցիկ է հայտնաբերվել

Թուրքիայում 25 կգ կշռող պայթուցիկ է հայտնաբերվելԹուրքիայում՝ Անկարա-Մերսին ավտոճանապարհին, մի պարկ է հայտնաբերվել, որի մեջ 25 կգ կշռող պայթուցիկ է եղել, հաղորդում է թուրքական “Սաբահ” օրաթերթը։
Պայթուցիկը հայտնաբերել է բեռնատար մեքենայի վարորդը, ով անցնելիս է եղել այդ ճանապարհով։

Ըստ օրաթերթի`եթե պայթուցիկը չհայտնաբերվեր, ապա այն կարող էր լուրջ կորուստների պատճառ դառնալ։

Դեպքի վայրում հայտնաբերված 25 կիլոգրամանոց պայթուցիկն ուղարկվել է Թուրքիայի անվտանգության ուժերի մասնագետներին, ովքեր էլ հետաքննություն են սկսել։

 

Ադրբեջանում դատարանը պարտադրել է “Ազատություն” ռադիոկայանի թղթակցին տուգանք վճարել`իր լրագրողական աշխատանքը կատարելու համար

Ադրբեջանում դատարանը պարտադրել է “Ազատություն” ռադիոկայանի թղթակցÕԻսմայիլլիի շրջանային դատարանը (Ադրբեջան) “Ազատություն” ռադիոկայանի շրջանային թղթակից Ազեր Ալիին դատապարտել է 200 մանաթ չափով տուգանքի`իր լրագրողական աշխատանքը կատարելու համար: Նման պատժի է արժանացել նաև Ադրբեջանի ազգային ճակատ ընդդիմադիր կուսակցության ակտիվիստ Վուգար Գադիրովը:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Contact.az” կայքը, նրանք ձերբակալվել էին Ադրբեջանի Իմիշլի քաղաքում մայիսի 10-ին` “Դեպո” թաղամասի բնակիչների կողմից կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ: Բնակիչները, ի նշան արոտավայրերի բացակայության  դեմ բողոքի, 150 գլուխ անասուն էին դուրս բերել քաղաքի կենտրոն:

Ոստիկանության աշխատակիցները փակել էին այդ երթի ճանապարհը Հեյդար Ալիևի պողոտայում, իսկ լրագրողի աշխատանքին` խոչընդոտել: Ալին, Գադիրովը և մի քանի այլ անձինք ձերբակալվել էին և 5 ժամ անցկացրել ոստիկանության բաժնում:

Փաստաբան Անար Գասըմլըն հայտարարել է, որ դատական վճիռը բողոքարկվելու է վերաքննիչ դատարանում:

Ի նշան բողոքի`ադրբեջանցին ամբողջությամբ մերկացել է և նստել ոստիկանության շենքի առջև (տեսանյութ)

Ի նշան բողոքի`ադրբեջանցին ամբողջությամբ մերկացել է և նստել ոստիկանուԱդրբեջանում քաղաքացին, ի նշան Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների ապօրինությունների դեմ բողոքի, մերկացել է:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Contact.az” կայքը, Youtube-ում է հայտնվել մի տեսանյութ, որում երևում է, թե ամբողջովին մերկ տղամարդն ինչպես է նստել Ադրբեջանի Բարդայի շրջանի ոստիկանության շենքի առջև և հայհոյում ճանապարհային ոստիկաններին: Մերկ ադրբեջանցին հայտարարել է, որ իրեն նման հուսահատ քայլի դրդել է Բարդայի ոստիկանապետը, ով իրեն ստիպել է 300 մանաթ վճարել:

Այնուհետև մերկ ցուցարարի շուրջն են հավաքվել պատահական անցորդներ և ոստիկաններ`պահանջելով հագնվել: Ոստիկաններից մեկը հարձակվել է տղամարդու վրա  և հարվածել դեմքին: Երկար համոզելուց հետո ադրբեջանցին որոշում է հագնել կիսավարտիքն ու հայտարարում է, որ մերկ ակցիան շարունակելու է  այլ վայրում:

Ադրբեջանական “Թուրան” գործակալության հետ զրույցում Բարդայի ոստիկանության ներկայացուցիչները որևէ կերպ չեն մեկնաբանել կատարվածը: Հայտնի չէ  տղամարդու ինքնությունն ու քայլերի հստակ դրդապատճառը: Ադրբեջանի ՆԳՆ-ը հետաքննություն է սկսել:

Բաքվի քաղաքապետը, հրաժարվելով իր ծննդյան օրից, կոչ է արել այսուհետև իրեն շնորհավորել Հ. Ալիևի ծննդյան օրը

Բաքվի քաղաքապետը, հրաժարվելով իր ծննդյան օրից, կոչ է արել այսուհետև իÖ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի քաղաքապետ Հաջիբալա Աբութալիբովը հրաժարվել է իր ծննդյան օրվանից`մայիսի 13-ից:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Haqqin.az” կայքը, քաղաքապետը կոչ է արել մայիսի 13-ի փոխարեն այսուհետև իրեն շնորհավորել մայիսի 10-ին՝ Ադրբեջանի 3-րդ նախագահ Հեյդար Ալիևի ծննդյան օրը:

“Մայիսի 13-ը ինձ համար սովորական օր է: Տարվա ամենաերջանիկ օրն ինձ համար մայիսի 10-ն է: Հենց այդ օրն էլ իսկական ծննդյան տոն է ինձ համար: Մեր Բաքուն գնալով ավելի գեղեցիկ է դառնում՝  շնորհիվ մեր Հեյդար Ալիևի: Իմ ամենամեծ ցանկությունն ու երազանքը այն է, որ մեր Բաքուն և Ադրբեջանը դառնան աշխարհի ամենագեղեցիկ վայրերը: Հենց դա էլ ինձ համար կլինի իսկական նվեր”,- նշել է Աբութալիբովը:

Իրանի նախագահական ընտրութիւնների PR-գովազդային մեկնարկը…

դերենիկ մելիքյանՖուտբոլային լեզւով ասած՝ 90-րդ րոպէին ներքին գործերի նախարարութիւն դիմեցին «ամենասպասւածները»՝ Ռաֆսանջանին եւ գործող նախագահի գաղափարակից-խորհրդական Ռահիմմաշային՝ գրանցւելու որպէս նախագահի թեկնածու: Խփւած գոլը, սակայն, բնութագրելի է նրանով, որ Ռա‎‎‎‎‎‎‎ֆսանջանիի գրանցումը, որպէս նախագահի թեկնածու, անմիջականօրէն ազդեց դոլարային փոխարժէքի վրայ՝ 100 թումանով յօգուտ իրանական փոխարժէքի:

«Ամենասպասւածներ», քանզի շաբաթներից ի վեր, գրեթէ հասարակա-քաղաքական բոլոր մակարդակներում կասկածայարոյց էր նրանց ընտրապայքարի դաշտ մուտքը…, «կը գայ-չի գայ, եթէ գայ-եթէ չգայ» PR-ային-գովազդային տրամաբանութեամբ:

Ժամանակից առաջ չանցնելու համար, սակայն, ասենք, որ դեռ առջեւում Սահմանադրութեան Պահապան խորհրդի «ֆիլտրի» դժւարանցանելի փուլն է, որը թէեւ համեմատաբար հեշտ է լինելու ԱՅԱԹՕԼԼԱՀ Ռաֆսանջանիի համար, բայցեւայնպէս՝ մեծ խոչընդոտներով է պայմանաւորւած Մաշայիի դէպքում…, երբ վերջինս դեռ սրանից 4 տարի առաջ երկրի առաջնորդի հրահանգով իսկ մերժւեց նախագահի թիւ 1 օգնականի հանգամանքը զբաղեցնելու համար:

Այնպէս որ՝ Մաշայիի որպէս նախագահի թեկնածու որակազրկման հաւանականութիւնը՝ Պահապան խորհրդի կողմից, մեծ է լինելու, որքան էլ որ գրանցման պահին նրան մեծ հրճւանքի ու ժպիտների ցուցադրութեամբ էր ուղեկցում նոյնինքն Ահմադինեժադը…:

Վերջնիս «յաղթական» պահւածքը նաեւ զաւեշտալի էր այն առումով, որ կարծես թէ՝ անցնող 8-ամեայ տնտեսա-քաղաքական իր կուրսում երկնիշ աճ է արձանագրել ու հիմա էլ հպարտօրէն «յաղթական» յետնորդին է գովազդում՝ ապացուցելու համար, թէ իր խորհրդական-խնամին անպարտելի է մինչեւ վերջ…:

Միւս կողմից, Ռաֆսանջանիի նման հեղինակութեան վերստին մէջտեղ գալով՝ մեծ տեղաշարժեր են ակնկալւում հէնց ընտրական գալիք գործընթացներում, որոնք այսպէս թէ այնպէս՝ կարող են նաեւ անկանխատեսելի հանգամանքներով ուղեկցւել, ինչպէս որ դրանք որպէս չգրւած օրինաչափութիւններ՝ պատահել են գրեթէ բոլոր նախորդ ընտրութիւններում:

Յատկանշական երեւոյթ էր նաեւ Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար եւ Իրանի ատոմ. թղթածրարի թիւ 1 բանագնաց Սաիդ Ջալիլիի դիմում-գրանցումը, որը տւեալ դէպքում հանդէս է գալիս որպէս անկախ թեկնածու՝ հեռու մնալով առաջիկայ ընտրութիւնների այսպէս ասած՝ եռաբեւեռ ձեւաչափից, որտեղ ներկայացւելու են՝

1- Նախագահամէտ (Մաշայի), 2- արմատական պահպանողական (Ղալիբաֆ) եւ 3- բարեկարգչական (Ռաֆսանջանի) թեկնածուներով: Նման դէպքում, ահա, Ջալիլին ինքնըստինքեան դառնում է 4-րդ բեւեռի (անկախ) ներկայացուցիչ ու որպէս այդպիսին՝ նորանոր հարցականներ առաջացնող մի գործօն՝ խիստ հետաքրքիր մեկնարկ ունեցած գալիք նախագահական ընտրութիւններում:

«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

Հնդկաստանի ընդդիմությունը կոչ է անում վարչապետին հրաժարական տալ

6Հնդկաստանի ընդդիմությունը կոչ է անում վարչապետին հրաժարական տալՀնդկաստանի ընդդիմությունը շաբաթ պահանջել է կոնգրեսի վարչապետ Մանմոհան Սինգհի հրաժարականը:
Վարչապետի նկատմամբ ճնշումները գործադրվում են ամիսներ շարունակ: Նրան մեղադրում թն անարդյունավետ գտնվելու և երկրի տնտեսական հետընթացը խորացնելու մեջ:
«Կառավարության առջև ծառացել են կոռուպցիոն լուրջ մեղադրանքներ»,-ասել է ազգայնական ընդդիմադիր Բհարատիյա Ջանատա կուսակցության ղեկավար Ռաջնաթ Սինգհը:
«Եթե վարչապետը իսկապես ցանկանում է ամրապնդել վստահությունը դեպի կառավարությունում աշխատող մարդկանց, ապա նա պետք է անպայման հրաժարական ներկայացնի»,-ասել է Ռաջնատ Սինգհը: