ԱՄՆ նախագահի հեռուստադիմումը ազգին

i (1)ԱՄՆ նախագահ Օբաման հեռուստաուղերձով դիմելով ազգին, հայտարարել է, որ ամերիկյան զորքերը չեն խառնվի Սիրիայի  քաղաքացիական կռվին, սակայն մտադիր են “սահմանափակ հարված” հասցնել:”Ես զորք չեմ ուղարկի Սիրիա, հարվածը սահմանափակ կլինի: Այն կարող է բռնապետ Ասադին ստիպել երկու անգամ մտածել` կրկին քիմիական զենք կիրառելուց առաջ”:

Օբաման վստահ է, որ քիմիական գրոհի համար պատասխանատու է Բաշար Ասադը.”Օգոստոսի  21-ին նախորդած օրերին, ինչպես մեզ հայտնի է, Ասադի կողմնակիցները պատրաստվել են գրոհի այն շրջանում, որտեղ նրանք զարին են տարածել: Նրանք դիմակներ են բաժանել իրենց զինծառայողներին…”:

Նախագահի խոսքով, Վաշինգտոնին հայտնի է, որ “Ասադի ռազմական մեքենայի բարձրաստիճան ներկայացուցիչները գնահատել են գրոհի արդյունքները”: Օբաման տեղեկացրել է, որ ԱՄՆ-ը”հետազոտել է զարինով թունավորված մարդկան մազերի ու արյան նմուշները”:

Նա խոստացել է ՌԴ նախագահ Պուտինի` քիմիական զենքը միջազգային  վերահսկողության հանձնելու առաջարկը: Հինգշաբթի ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կհանդիպի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Իսկ այդ ընթացքում Օբաման կշարունակի Պուտինի հետ բանավեճը:

Սեպտեմբերի 11-ի 12-րդ տարելիցը

o_676078Այսօր ԱՄՆ-ում սգո միջոցառումներ են սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 12-րդ տարելիցի կապակցությամբ: 08:46-ին Նյու Յորքում միջոցառումները կսկսվեն մեկ րոպե լռությամբ: Հենց այդ պահին 12 տարի առաջ Համաշխարհային առևտրի կենտրոնի երկնաքերներից մեկին բախվեց ահաբեկիչների առևանգած ինքնաթիռներից առաջինը:

Սգո արարողությունը տեղի կունենա այն վայրում, ուր կանգնած են եղել երկվորյակ աշտարակները, իսկ այժմ այնտեղ հուշահամալիր է: Ավանդության համաձայն, զոհերի հարազատները կընթերցեն 2977 անուն պարունակող ցուցակը: Ընթերցումը 5 անգամ կընդմիջվի լռության րոպեներով, որոնք կհիշեցնեն այն օրվա ողբերգականության մասին:  Միջոցառմանը հանդես կգան քաղաքական գործիչներ ու նաև քաղաքապետ Մայքլ Բլումբերգը: Ի դեպ, նա  Նյու Յորքի քաղաքապետ է նշանակվել  ողբերգական դեպքից  երկու ամիս անց:

Շարքային ամերիկացները դեմ են Սիրիայի հարցում Օբամայի մտադրությանը

amn Ամերիկյան «CNN/OTC International» ընկերությունը երկրում հարցում է անցկացրել պարզելու համար քաղաքացիների դիրքորոշումը սիրիական ճգնաժամի հարցում: Հարցման արդյունքները ցույց են տվել, որ ամենրիկացիների մեծամասնությունը դեմ է, որ Օբաման ռազմական հարձակում իրականացնի Սիրիայի վրա: Մասնավորապես ամեն 10 ամերիկացուց 8-ը չնայած հավատում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ոչնչացնում է սեփական ժողովրդին, այնուհանդերձ դեմ է, որ ԱՄՆ-ը կոնգրեսում Սիրիա ռազմական ներխուժում իրականացնելու հարցը հավանության արժանանա:
«Doğan» լրատվական գործակալությունը գրում է, որ հարցմանը մասնակցած ամերիկացիները կողմ չեն անգամ Սիրիայի դեմ սահմանափակ միջոցների կիրառմանը, իսկ հարցվածների 53 տոկոսը մտավախություն ունի, որ պլանավորվող ռազմական օպերացիան կարող է երկարատև լինել: Վերջապես ամեն 10 ամերիկացուց 7-ը կարծում է, որ սիրիական կոնֆլիկտին միջամտելուց ԱՄՆ-ը ոչ մի օգուտ չի ունենա:

Ինչպես կարելի է առաջ գնալ կարիերայում

ol3001378724913Հաջողության հասնելու համար հարկավոր է ջանադրաբար աշխատել, “շեֆից” շուտ աշխատավայրից դուրս չգալ, որ անմիջական ղեկավարության վրա լավ տպավորություն թողեք ու կարելի է կիրառել ևս մեկ հոգեբանական միջոց:

Զանգավածային հետազոտության արդյունքերը ցույց տվեցին, որ ղեկավարների 68%-ը մեծ ուշադրությամբ ու հատուկ համակրանքով է վերաբերվում այն աշխատակիցներին, որոնք փորձում են հագուստի ընտրության հարցում նմանակել անմիջական ղեկավարին: Դա 61%-ի կարծիքով, նպաստում է նաև կոլեկտիվի ոգու միասնականացմանը: 54%-ը հայտնել է, որ իր ոճի վրա  ազդում են ղեկավարի ու մյուս անդամների  նորաձևության նախընտրությունները, իսկ 33%-ը հայտնել է, որ գնումների ժամանակ գործընկերների հետ պայմանավորվում է միանման հագուստ ձեռքբերելու ու նաև միաժամանակ կրելու համար:

Հարցումն անցկացրել են Հարդֆորդշիրի համալսարանի հոգեբանները:

Եթե Ասադը հանձնի քիմիական զենքի պաշարները, հնարավոր է, որ ԱՄՆ-ը Սիրիայի վրա չհարձակվի

kerry Այն բանից հետո, ինչ օգոստոսի 21-ին Դամասկոսի մերձակայքում խաղաղ բնակչության նկատմամբ քիմիական զենք կիրառվեց, ԱՄՆ-ը օրակարգ բերեց Սիրիայի նկատմամբ ռազմական օպերացիա սկսելու հարցը: Ահա այսօր ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հանդես է եկել անակնկալ հայտարարությամբ: Վերջինս նշել է, որ եթե Ասադի կառավարությունը հանձնի իր ձեռքում ունեցած քիմիական զենքի ողջ պաշարը, ապա Սիրիա նախատեսվող ներխուժումը կարող է կանխվել:
Ինչպես հաղորդում է թուրքական «Ռադիկալը»՝ ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին անգլիացի իր գործընկեր Ուիլյամ Հեյգի հետ Լոնդոնում հանդես է եկել համատեղ մամլո ասուլիսով՝ անդրադառնալով սիրիական ճգնաժամին: Քերին, հիշեցնելով իրենց կասկածների մասին, թե քիմիական զենքի կիրառման մեղավորը Ասադի կառավարությունն է, նշել է. «Մեզ հայտնի է, թե հրթիռները ուր են ուղղվել և որտեղից են արձակվել: Աշխարհը պետք է իր ուշադրությունը կենտրոնացնի Սիրիայի վրա և ուղերձ հղի մյուս բռնապետներին»:

Բարաք Օբաման նամակ է հղել Իլհամ Ալիևին՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը

obama aliev Ինչպես հաղորդում է թուրքական «Haberler»-ը, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: «Կցանկանայի Ձեզ հայտնել, որ ես ամբողջովին սատարում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ի ներկայացուցիչ նշանակված դեսպան Ջեյմս Ուորլիկի Բաքու կատարելիք առաջիկա այցը: Դեսպանի նշանակումը հանդիսանում է ԱՄՆ-ի հավատարմության վճռական և միանշանակ ցուցիչը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում»,-ասված է նամակում:

Օբաման համոզմունք է հայտնել, որ դեսպան Ուորլիկի դիվանագիտական հարուստ փորձը և առաջընթաց ապրելու հարցում ադրբեջանական պետության ցանկությունը նոր թափ կհաղորդեն համանախագահների գործունեությանն ու խաղաղ կարգավորման գործընթացին:
«Ես կողմ եմ առաջիկա ամիսներին Հայաստանի հետ ուղիղ երկխոսության գնալու հնարավորությանը, ինչպես նաև բանակցությունների ընթացքում համանախագահների հնարավորությունների և ժամանակի օգտագործմանը ստեղծված անելանելի իրավիճակից ելք գտնելու համար: Եկել է ժամանակը, երբ անհրաժեշտ է նոր ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղության վերականգնման համար՝ հիմնված բանակցությունների ժամանակ սահմանված փոխզիջման սկզբունքի վրա»,-նշել է Օբաման Ալիևին ուղղված նամակում:

Բաքուն չեղյալ է հայտարարել ամերիկյան պատվիրակության այցը

3Ամերիկյան պատվիրակության`սեպտեմբերի 9-ին նախատեսված այցն Ադրբեջան հետաձգվել է, հաղորդել է “Կոնտակտ” կայքը`հղում կատարելով Բաքվում ԱՄՆ դեսպանատանը:

“Ադրբեջանի կառավարությունը ցանկացել է հետաձգել այդ այցը մինչև նախագահական ընտրությունների ավարտը: Ցավում ենք, որ նախընտրական իրավիճակին ծանոթանալու նպատակով նախատեսված այցը չի կայանա”,- ասվում է դեսպանության հայտարարության մեջ:

Խոսքը Միացյալ նահանգների պետքարտուղարի`ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով փոխտեղակալ Թոմաս Մելիայի գլխավորած պատվիրակության այցի մասին է: Այս պատվիրակությունը սեպտեմբերի 9-ին ժամանելու է Թբիլիսի,իսկ այնուհետև պետք է մեկներ Բաքու:

Ադրբեջանում նախագահական ընտրությունները կայանալու են հոկտեմբերի 9-ին:

ԱՄՆ-ում կարուսելի հանկարծակի կանգից տուժել է 13 երեխա

iԿոնեկտիկուտ նահանգում ոստրեների փառատոնի ժամանակ, շղթայավոր կարուսելի խափանման հետևանքով առնվազն 13 երեխա է տուժել:

Դեպքը կատարվել է Նորուոլք քաղաքում: Ոստիկանության տվյալներով, տեխնիկական խափանում է եղել, ինչի հետևանքով երեխաները ընկել են ներքև. նրանցից 2-ը լուրջ վնասվածքներ են ստացել ու հոսպիտալացվել:Կատարվածի հանգամանքները ստուգվում են:

 

Սիրիան Իրաք և Աֆղանստան չի դառնա. Բարաք Օբամա

obama   ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ամերիկացիներին հայտարարել է, որ Ամերիկան պետք է սահմանափակ թվով զորք օգտագործի Սիրիայում, որպեսզի զսպի քիմիական զենքի կիրառումը: Այնուհանդերձ ԱՄՆ-ը չի ցանկանում հերթական երկարատև ու թանկարժեք պատերազմի մեջ ներքաշվել: «Սա ևս մեկ Իրաք և Աֆղանստան չի դառնա: Ես գիտեմ, որ ամերիկացի ժողովուրդը հոգնել է պատերազմի տասնամյակից չնայած, որ պատերազմն Իրաքում ավարտվել է, իսկ Աֆղանստանում գնալով անկում է ապրում: Այդ պատճառով մենք զորք չենք ուղարկում ուրիշի պատերազմ»,-ասել է Օբաման իր ամենշաբաթյա հեռուստահղման մեջ:

Ըստ թուրքական «Haberler»-ի՝ Օբաման հայտարարել է նաև, որ ԱՄՆ-ի ձեռնարկած բոլոր քայլերը սահմանափակ և կարճաժամկետ են լինելու: Նախագահի խոսքերով՝ իրենք կանխելու են սիրիական ռեժիմի գործողությունները, որը կեղեքում է սեփական ժողովրդին:

 

NASA-ն անօդաչու հրթիռ է ուղարկել լուսին

moon-orbiterՈւրբաթ օրը` օգոստոսի 6-ին, NASA-ն անօդաչու հրթիռ է արձակել տիեզերք՝ լուսնի մթնոլորտը և շրջակա միջավայրը ուսումնասիրելու համար:
Իշխանությունները ավելի վաղ տեղեկացրել են, որ Վիրջինիայից արձակված 86 մ երկարություն ունեցող հրթիռը տեսանելի կլինի ԱՄՆ արևելյան ափերից:
Այն արձակվել է տեղական ժամանակով 11:27-ին Ուոլոպս կղզում գտնվող թռիչքային հարթակից:
NASA-ի տեղեկություններով՝ հրթիռը կպտտվի լուսնի շուրջ լուսնային մթնոլորտի, նրա մակերեսի պայմանների և լուսնայի հողի վրա շրջակա միջավայրի ազդեցության վերաբերյալ մանրամասն տեղեկություններ հավաքելու նպատակով:
Այս ինֆորմացիան գիտնականներին կօգնի նաև հասկանալ մյուս տիեզերական մարմինները:
Սպասվում է, որ LADEE անունով հրթիռը լուսին կհասնի հոկտեմբերի 6-ին:
Տիեզերական գործակալությունից հայտնում են, որ Երկրից լուսնի հեռավորությունը նրա դիրքով պայմանավորված տատանվում է 360 010.253 կմ-ից մինչև 405 071.885 կմ:

Իրանցի վերլուծաբանը սպառնում է առևանգել և բռնաբարել Օբամայի աղջիկներին

obamaԻրանում նախկինում նահանգապետի պաշտոն զբաղեցրած քաղաքական վերլուծաբան Ալի Ռըզա Ֆորգանին հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն հարձակվի Սիրիայի վրա, ապա ինքը կառևանգի և կբռնաբարի նախագահ Բարաք Օբամայի աղջիկներից մեկին, ինչպես նաև հարձակումներ կիրականացնի աշխարհում ապրող ԱՄՆ քաղաքացիների վրա:

Վաշինգտոնում տեղակայված «The Daily Caller» լրատվական կայքի համաձայն՝  Ֆորգանին, սպառնալով Օբամային, հետևայալ կերպ է խոսել. «Հուսով եմ, որ Օբաման այնքան համառ կգտնվի, որ կհարձակվի Սիրիայի վրա: Այդպիսով մենք կտեսնենք, թե ինչպես ԱՄՆ-ն ոչ մի շահ չի ունենա դրանից: Սիրիա ներխուժումից ընդամենը 21 ժամ հետո ԱՄՆ նախագահի, աշխարհում ԱՄՆ դեսպանների, ամերիկացի զինվորական հրամանատարների ընտանիքների անդամներից մեկը կառևանգվի»:

Նշենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկու դուստր ունի՝ 14 –ամյա Մալիան և 12-ամյա Սաշան:

 

Անջելինա Ջոլին կպարգևատրվի ակադեմիայի մարդասիրական մրցանակով

angelina-jolieԿինեմատոգրաֆիայի արվեստի և գիտությունների ակադեմիայի ղեկավարների խորհուրդը նոկեմբերի 16-ին ակադեմիայի ամենամյա 5-րդ մրցանակաբաշխության ժամանակ Անջելինա Ջոլիին կպարգևատրի Ժան Հերշլոտի անվան մարդասիրական մրցանակով:

Մարդասիրկան մրցանակով պարգևատրվում է կինեմատոգրաֆիայի մեջ գտնվող այն անձը, որը ինդուստրիայի մեջ ներդրում է ունեցել:

Ջոլին Tweeter-ի իր էջում գրել է, որ ինքը շատ հպարտ է այս տարի օսկարի և ակադեմիայի մրցանակներով պարգևատրվելու համար:

Ակադեմիայի նախագահ Շերիլ Բուն Այզեկսը այս տարվա մրցանակակիրների վերաբերյալ իր հայատարարության մեջ նշել է, որ ղեկավարների խորհուրդը իր հարգանքն է արտահայտում այն անձանց նկատմամբ, ովքեր իրենք իրենց համապատասխան մասնագիտական դաշտում անգնահատելի օժանդակություն են կատարել կինեմատոգրաֆիայի համար, և իրենք չափազանց ուրախ են այս տարվա դապնեկիրների համար:

 

 

Մադոննան ԱՄՆ-ից պահանջում է չհարձակվել Սիրիայի վրա

55555Մադոննան դիմել ԱՄՆ իշխանություններին Սիրիայում ռազմական օպերացիա չձեռնարկելու կոչով:

Աստղն իր կոչով  լուսանկարը տեղադրել է  սոցցանցում: Մադոննան իր ձեռքով գրել է. ” ԱՄՆ, հանուն մարդկության բարեկեցության մի խառնվիր  Սիրիայի գործերին ”:

11 ժամում լուսանկարը գնահատել է  27 հազար մարդ: Շուրջ 1000 օգտատեր էլ մեկնաբանություններ է թողել:

Մադոննան բազմիցս է հանդես եկել քաղաքական արտահայտություններով: Ավելի վաղ նա հանդես է եկել Իրաքից զորքերը դուրս բերելու կոչով:

Սպասվում է, որ ֆաշիզմի նշանով Հիտլերի մատանին, աճուրդում կվաճառվի 110,000 դոլարով

HitlerԱդոլֆ Հիտլերի մատանին աճուրդի կհանվի Մերիլենդում և սպասվում է, որ կվաճառվի 70,000 ֆունտով:

Հիտլերի մատանին պատրաստված է արծաթից և պատված է ոսկու բարակ շերտով, որը 75 տարի անց այնքան էլ լավ չի պահպանվել:

Մատանու վրա տեղադրված է ֆաշիզմի մեծ նշանը, որի մոտ պատկերված են ևս մի քանի ֆաշիզմի նշաններ և թրեր: Մատանու վրա տեղադրված է մեծ սուտակ, այն գտնվում է արծաթե գլոբուսի մեջ գտնվող ֆաշիզմի նշանով տակդիրի վրա:

Հայտնի չէ արդյոք բռնակալը կրել է մատանին, թե ոչ, սակայն միայն այն հանգամանքը, որ մատանին պատրաստված է եղել նրա համար կգրավի հազարավոր գնորդների: Աճուրդը տեղի կունենա հաջորդ շաբաթ:

The ring - Adolf HitlerԱյն վաճառքի է հանել Մերիլենդի Ալեքսանդր պատմական աճուրդի տունը, որի հետ կցված փաստաթղթերում նշվում է, որ այն պատրաստված է ֆյուրերի համար:
Մատանին պատրաստել էր ազգայնամոլ Կարլ Բերտոլդը, որը Ֆրանկֆուրտում բիզնեսից հանել էր հրեա վարպետներին:

Ամերիկացի զինվորները 1945թ-ին մատանին գտել էին Բավարիայում գտնվող Հիտլերի լեռնային հանգստավայրում՝ Բրեխտենսգագենում:

Զինվորներից մեկը մատանին վերցրել էր որպես հուշանվեր՝ նախքան այն վաճառելը: Այն տարիների ընթացքում տարբեր կոլեկցիոներների է պատկանել, իսկ վերջին կոլեկցիոների մահից երկու տարի անց նրա որդին որոշել էր վաճառել այն:

 

Սքարլեթ Յոհանսոնը նշանվել է ֆրանսիացի լրագրողի հետ

o_705266Սքարլեթ Յոհանսոնը պատրաստվում է ամուսնանալ: ԶԼՄ-ների տեղեկացմամբ, դերասանուհին նշանվել է ֆրանսիացի լրագրող Ռոմեն Դորյակի հետ:

Դերասանուհուն մոտիկ աղբյուրը հայտնել է.”Նրանք նշանվել են ու շատ երջանիկ են”: Դորյակը Յոհանսոնին առաջարկություն է արել մեկ ամիս առաջ: Դորյակի հետ, որը նախկինում աշխատում էր Clark ամսագրում, Սքարլեթն առաջին անգամ հասարակություն է դուրս եկել 2012-ին:

2008-ին Յոհանսոնն ամուսնացել էր Ռայան Ռեյնոլդսի հետ, որից բաժանվել էր 2 տարի անց: Յոհանսոնին բազում սիրավեպեր են վերագրում, այդ թվում` Ջարեդ Լետոյի, Բենիսիո դել Թորոյի ու նաև Ջասթին Թիմբերլեյքի հետ:

Յոհանսոնն ասել է,  որ հոգնել է  իր մասին տարածված շշուկներից ու նշել նաև, որ թվարկված անձանցից շատերին ինքը  նույնիսկ ծանոթ չէ:

 

Խմբակային սեքս` մասոնական տաճարում

o_572273ԱՄՆ Միչիգանի նահանգի  Բեթլ Քրիք քաղաքում օրենքի պահապանները մասոնական տաճարում փչացրել են ծխականների խրախճանքը: Տաճար ներխուժելով`  ոստիկանները խմբակային սեքսով զբաղվող կանանց ու տղամարդկանց են բռնացրել, որոնք խրախճանքի  ընթացքը նկարահանում էին տեսախցիկով:

Մասնակիցները թմրանյութեր ու այլ արգելված միջոցներ են նաև օգտագործել: Մի քանի ձերբակալություններ են իրականացվել, սակայն ինչ մեղադրանք է ներկայացվելու խմբակային սեքսի սիրահարներին` չեն տեղեկացնում: Հայտնի է, որ այն ուղեկցվել է նաև  մերկապարերով: Ոստիկանները  կանանց կարգադրել են հագնվել ու հեռանալ տաճարից:

Պատասխանատվությունից խուսափելու նպատակով, տաճարի ադմինիստրացիան հայտնել է, որ նախօրեին մարկանց ինչ-որ խումբ է  վարձակալել տարածքը “պարային երեկույթի” համար:

ԱՄՆ սենատի հանձնաժողովը հավանության է արժանացրել Դամասկոսին հարվածելու բանաձևը

i (1)Փաստաթղթի օգտին է քվեարկել 10 մարդ, 7-ը դեմ են  եղել: Բանաձևի հեղինակներն են հանձնաժողովի միջազգային հարաբերությունների գծով նախագահ, դեմոկրատ Բոբ Մենենդեսն ու հանրապետական Բոբ Կորկորը:Հիմա բանաձևը կքննարկեն խորհրդարանի 2 պալատներում:

Պլանավորվում է, որ եթե  կոնգրեսում  Սիրիային հարված հասցնելը հավանության արժանանա,ապա ԱՄՆ նախագահը զանգվածային ռազմական օպերացիա սկսելու հրաման կարձակի, որը, բանաձևի համաձայն, կտևի 60 օր, սակայն կարող է երկարաձգվել ևս մեկ ամսով:

Լսումների ժամանակ Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը հայտարարեց, որ Ռուսաստանը քիմիական զենք է մատակարարել Սիրիային: Իսկ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտնեց  Վաշինգտոնին` Դամասկոսի դեմ ռազմական օպերացիայի ծախսերը վճարելու արաբական երկրների առաջարկի մասին: Ներկայում այդ առաջարկը քննարկվում է:

Ֆլորիդայի ափերի մոտ հայտնաբերվել է խորտակված իսպանական գալեոնների գանձը

b_398644Բախտը ժպտացել է  Ռիկ ու Լիզա Շմիթ ամուսիններին: Նրանք Ֆլորիդայի ափին գտել են ոսկյա զարդերի գանձատուփ` զարդեր ու դրամ` մոտ 300 հազար դոլար արժողությամբ:

Գանձը գտնվել է  1715-ին Կուբայից վերադարձող իսպանական գալեոնի խորտակման վայրից ոչ հեռու: Այն ժամանակ փոթորկի պատճառով խորտակվեցին ոսկով բեռնված 11 գալեոնները:

Շմիթերի ընտանիքը` ամուսիններն ու երկու երեխաներն, առաջին տարին չէ, որ իրենց ազատ ժամանակը նվիրում են խորտակված գանձերի հայտնաբերմանը: Սա էլ նրանց առաջին հաջողությունը չէ. 2002-ին նրանք ջրի հատակից նույն շրջանում դուրս բերեցին արծաթյա պնակ, որի արժեքը 25 հազար դոլար էր:

Ըստ օրենքի, ընտանիքն իր հայտնաբերածի հինգերորդ մասը պետք է հանձնի նահանգին որպես սեփականություն: Այդ իրերը կփոխանցվեն թանգարանային հավաքածուին ու կցուցադրվեն: Մնացած 80%-ը Շմիթերը կկիսեն այն ընկերության հետ, որը կազմակերպել է գանձերի դուրսբերումը ջրի հատակից:

Օբաման հրաժարվել է G20 գագաթնաժողովում հանդիպել Պուտինին

i (3)Ամերիկայի նախագահ Օբաման հրաժարվել է Սանկտ-Պետերբուրգում անցկացվելիք “Մեծ քսանյակի” գագաթնաժողովում  ՌԴ նախագահ Պուտինի հետ երկկողմանի հանդիպումից:

Սպիտակ տան ներկայացուցիչը հայտնել է նաև, որ ԱՄՆ-ի նախագահը Ռուսաստան կատարելիք այցի ժամանակ մտադիր է հանդիպում ունենալ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Ինչպես ավելի վաղ էր հայտնվել, “Մեծ քսանյակի” երկրների հանդիպումը պետք է տեղի ունենա սեպտեմբերի 5-6-ին:

ԱՄՆ-ի բնակիչները ցանկանում են արքայադուստր Դիանային կենդանի տեսնել

i (2)Ամերիկացիները հանգուցյալ ճանաչվածներից ամենաշատը կուզենային կենդանի տեսնել արքայադուստր Դիանային:

Vanity Fair ամսագիրը հարցում է անցկացրել,թե ում կկամենային ամենաշատը  տեսնել հարություն առած, և երկրորդ հարցը` թե ում կամ ինչի համար են պատրաստ իրենք մեռնել:

Հարցման արդյունքնեորվ ամենաշատը հնչել է արքայադուստր Դիանայի անունը: Նրա հարության օգտին է ձայն տվել հարցվածների 35%-ը: Երկրորդ հորիզոնականում Apple-ի համահեղինակ Սթիվ Ջոբսն է.14%-ը ասել է, որ կցանկանար նրան կենդանի տեսնել: Նրանցից հետո Մայքլ Ջեքսոնն  ու Ուիթնի Հյուսթնն են` 11-ական  տոկոսով:

Հարցման ընթացքում պարզվեց նաև, որ ամերիկացիների 55%-ը պատրաստ է կյանքը զոհաբերել հանուն երեխաների, 12%-ը` հանուն ամուսնու կամ կնոջ, 10%-ը` ծնողների, նույնքան էլ` հանուն կրոնի: Ու միայն 5%-ն է պատրաստ կյանքը նվիրաբերել հանուն հայրենիքի: