Միացյալ Նահանգները խաղաղասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային

 Չակ ՀեյգելԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չակ Հեյգելը հայտնել է, որ Միացյալ Նահանգները Ուկրաինայում Ռուսաստանի շարունակվող ապակայունացնող գործողությունների պատճառով՝ խաղաղասիրական օգնություն կտրամադրի երկրի ռազմական ուժերին:

Հինգշաբթի Պենտագոնում մամուլի ասուլիսի ժամանակ Հեյգելը նշել է, որ Ուկրաինայի ռազմական ուժերին տրամադրվելիք օգնության մեջ ներգրավված կլինեն բժշկական պարագաներ, սաղավարտներ, ջրի մաքրման սարքեր և հոսանքի գեներատորներ:

Ուկրաինան ռազմական աջակցություն էր խնդրել Միացյալ Նահանգներից և ենթադրվում էր, որ օգնություն կտրամադրվի զենքերի և ռազմամթերքի տեսքով: Օբամայի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները նշել են, որ իրենք ակտիվորեն չեն դիտարկում ռազմական օգնություն տրամադրելու հարցը, քանի որ դա կարող է սրել առանց այն էլ լարված իրավիճակը:

ԱՄՆ-ն արդեն Ուկրաինայի ռազմական ուժերի համար օգնություն է ուղարկել սննդի տեսքով:

 Անկախ

ՔԵՍԱՊ. ՀԱՆԴԻՊՈՒՄ` ՖՐԱՆՍԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՆ ՄԷՋ

Kesab-bombedՖրանսահայ համայնքի պատուիրակութիւն մը, բաղկացած` Ֆրանսահայ Կազմակերպութիւններու Համադրող Խորհուրդի համանախագահ Արա Թորանեանէ եւ Հ.Յ.Դ. Արեւմտեան Եւրոպայի Կեդրոնական Կոմիտէի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետեանէ, Չորեքշաբթի 16 Ապրիլին Քեսապի հարցով հանդիպում ունեցաւ Ֆրանսայի Ազգային Ժողովին մէջ ընդդիմադիր աջակողմեան (Իւ.Էմ.Փէ.) կուսակցութեան խորհրդարանական խմբակցութեան նախագահ` երեսփոխան Քրիսթիան Ժաքոպի հետ, խորհրդարանին մէջ: Ներկայ էին նաեւ նոյն խմբակցութեան երեսփոխաններ Վալերի Պուայէ եւ Ֆիլիփ Մէօնիէ:

Հայկական պատուիրակութիւնը փոխանցեց Քեսապի հայութեան կապուած նորագոյն իրադարձութիւնները: Քննարկուեցաւ ընդհանրապէս Միջին Արեւելքի փոքրամասնութեանց իրավիճակը եւ յատկապէս սուրիահայութեան իրավիճակը: Պատուիրակութիւնը յատուկ ընդգծեց Քեսապի հարցով թրքական ազդակը եւ ներկայացուց իր հիմնական պահանջը` ֆրանսական իշխանութեանց կողմէ յստակ կեցուածք եւ ճնշում` ժիհատական ահաբեկչական խմբակներուն վրայ, որպէսզի անմիջապէս հեռանան հայաւանէն եւ իրաւատէրերը վերադառնան իրենց բնօրրանը ու երաշխաւորուի անոնց անվտանգութիւնը:

Քաջածանօթ` այս կացութեան, ինչպէս նաեւ` դժնդակ այս իրադրութեան, պատգամաւորական խմբակցութիւնը յայտնեց իր յանձնառութիւնը եւ խոստացաւ առաջին հերթին կառավարութեան գրաւոր հարցում ուղղել Ազգային Ժողովի եւ Ծերակոյտի յառաջիկայ լիագումար նիստերուն, յաջորդաբար 23 եւ 28 Ապրիլին: Աւելին: Խմբակցութիւնը խորհրդարանի զոյգ պալատներու նիստերուն ընթացքին արտաքին գործոց նախարարութենէն պիտի պահանջէ նաեւ յատուկ դիրքորոշում որդեգրել այս գծով եւ հրապարակաւ զայն արտայայտել իբրեւ ֆրանսական պետութեան պաշտօնական քաղաքականութիւն, առանց երկդիմի կամ երկչոտ խուսանաւումներու: Վերջապէս, խմբակցութիւնը դատապարտեց նաեւ Արեւմուտքի անհիմն ու անհասկնալի լռութիւնը ի տես Քեսապի նկատմամբ գործադրուող վտանգաւոր ու յարձակողապաշտ քաղաքականութեան:

16 Ապրիլ 2014, Փարիզ

Հ.Յ.Դ. Ֆրանսայի Հայ Դատի Գրասենեակ

Բրիտանիայում 12 տարեկան աղջիկն երեխա է ունեցել

girl aged 12 gave birthԲրիտանիայում 12-ամյա աղջիկը դուստր է ունեցել իր 13-ամյա ընկերոջից՝ դառնալով երկրի ամենաերիտասարդ ծնողը:

Աղջիկը ծննդաբերել է անցած ոչ աշխատանքային օրերին, իսկ ինքը դեռևս սովորում է տարրական դպրոցում:

Զույգի ընդհանուր տարիքը ամենացածրն է Բրիտանիայում գրանցված ցանկացած ծնողների ռեկորդային տարիքից: 12 տարեկան և երեք ամսեկան աղջիկը հինգ ամսով երիտասարդ է Բրիտանիայի նախկին ամենաերիտասարդ մայր հանդիսացող Թերեզա Միդլթոնից:

The Sun-ն այսօր հայտնել է, որ նորածնի քաշը եղել է 3 կգ, իսկ աղջկա մայրիկը 27 տարեկանում թոռ է ունեցել՝ դառնալով Բրիտանիայի ամենաերիտասարդ տատիկը:

Լոնդոնաբնակ ծնողները մեկ տարի է, ինչ հարաբերություններ են ունեցել և սիրում են իրար, իսկ զույգի ծնողները քաջալերում են նրանց:

Երիտասարդ մայրիկի համադասարանցիները զարմացել են՝ իմանալով նրա ծննդաբերության մասին, քանի որ նրանք այդ ամբողջ ընթացքում չեն կռահել, որ նա հղի է:

Ուկրաինան ՄԱԿ-ին կոչ է արել խաղաղապահներ ուղարկել երկրի արևելյան շրջաններ

Ukraine-protestsԵրկուշաբթի օրը Ուկրաինայի գործող նախագահ Ալեքսանդր Տուրչինովը երկուշաբթի օրը ՄԱԿ-ին կոչ է արել խաղապահ զորքեր ուղարկել երկրի արևելյան հատվածներ, որտեղ ռուսամետ ապստամբները գրավել են գրեթե 10 քաղաքների ադմինիստրատիվ շենքերը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ հեռախոսազրույցի ժամանակ Տուրչինովը հայտնել է, որ «հակաահաբեկչական» պայքարը կիրականացվի Ուկրաինայի անվտանգության ուժերի և ՄԱԿ-ի խաղաղապահների հետ համատեղ:

Խաղաղապահների ուղարկելու վերաբերյալ թույլտվությունը պետք է տրամադրի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, որտեղ Ռուսաստանը վետոյի իրավունք ունի:

Երկրի կառավարությունը անզոր է գտնվել երկրի արևելյան ռուսախոս շրջաններում ադմինիստրատիվ շենքերը գրավող ռուսամետ անջատողականներին վերահսկելու համար: Զենքերը վայր դնելու վերաբերյալ ապստամբների համար Տուրչինովի սահմանած ժամկետը անցել է երկուշաբթի առավոտյան առանց որևէ տեսանելի արդյունքի:

 Անկախ

Հսկայական առնետները սպառնում են Բրիտանիային

Giant-Rat-3363485

Թույների նկատմամբ իմունիտետ ունեցող հսկայական առնետները գրոհում են բրիտանական քաղաքների վրա, գրում է The Mirror-ը: Վերջերս Լիվերպուլում բռնել ու լուսանկարել են 60 սմ երկարություն ունեցող մի առնետի. փորձագետներն ասում են, որ դա հսկա մուտանտ –կրծողների ահագնացող վտանգի վկայություն է: Մի շարք  քաղաքապետարաններ բրիտանական կառավարությունից պահանջում են թույլ տալ ավելի ուժեղ թունաքիմիկատների կիրառում` հսկայական առնետների ոչնչացման համար:

«Ոչ մի զարմանալի բան չկա, եթե նման մեծ առնետների տեսնես գյուղական տեղանքում, սակայն քաղաքներում դա  բացառիկ բան էր: Հստակ ինչ որ բան կատարվում է: Կարծում եմ, որ նրանք թույների նկատմամբ իմունիտետի պատճառով էլ ավելի կզարգանան»,-ասել է վնասարարների դեմ պայքարի  լիվերպուլցի մասնագետ Շոն Ուիլենը: Նրա խոսքով, հսկայական կրծողների թիվը շատանում է Բիրմինգհեմում, Լոնդոնում ու այլ քաղաքներում:

Հրատարակությունը նշում է, որ հսկայական կրծողներ ոչ միայն Բրիտանիայում են այժմ հանդիպում.բոլորովին վերջերս խոշոր առնետներ են որսացել Ստոկհոլմում ու Դուբլինում:

Անկախ

Իսպանական քաղաքում անկախության հանրաքվե է անցկացվել

իսպանիաԷչարի-Արանաս կոչվող փոքրիկ իսպանական քաղաքում անց է կացվել ոչ պաշտոնական հանրաքվե, որի ժամանակ տեղի բնակիչների տրվել է հարց ` արդյոք նրանք ցանկանում են դուրս գալ Իսպանիայի կազմեց և միանալ Բասկերի երկրի անկախ պետությանը: Անգլիական RT-ի տվյալների համաձայն` հանրաքվեին մասնակցել է 2,5 հազար մարդ:

Նշենք, որ Բասկոնիայի ինքնավար համայնքի կազմի մեջ են մտնում երեք գավառներ. Ալավա, Բիսկայա, Գիպոսկոա: Ինչպես և Կատալոնիան, այս շրջանը երկար տարիներ պայքարում է անկախության համար: Երկու շրջաներն էլ ունեն սեփական լեզուն: Բասկոնիայի անկախությունը աջակցում են հատկապես հարևան Նավարայում: Էչարի-Արանասը գտնվում է Նավարայի կենտրոնում: Բնակչության մեծ մասը իրեն համարում է բասկ և խոսում է բասկերի լեզվով:

«Անկախության ձգտումը այսօր ակտուալ է ոչ միայն բասկերի , այլև կատալոնացիների համար և ընդհանրապես շատ այլ եվրոպական ազգերի համար, որոնք գտնվում ինքնորոշման ճանապարհին», – ասել է Աննա Արկը, ով «Եվրոպական համագործակցություն հանուն անկախության» կազմակերպության ներկայացուցիչն է:

 

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Իսպանիայի խորհրդարանը արգելել է անցկացնել հանրաքվե Կատալոնիայի անկախության մասին:

 Անկախ

Արևելյան Ուկրաինայում զինված մարդիկ գրավել են ոստիկանության շենքը

unnamed (5)Շուրջ տասնյակ զինված տղամարդիկ գրավել են Արևելյան Ուկրաինայում գտնվող փոքր քաղաքի ոստիկանական բաժանմունքը:

Ուկրաինայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ դիմակավորված մարդիկ շաբաթ առավոտյան ներխուժել են Սլովյանսկի ոստիկանական բաժանմունք: Քաղաքը գտնվում է Դոնեցկ շրջկենտրոնից 90 կմ հեռավորության վրա: Շրջկենտրոնում գրեթե մեկ շաբաթ է, ինչ ռուսամետ ուժերը գրավել են կառավարության շենքը:

Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը խոստացել է խիստ պատասխան տալ ոստիկանական շենքի գրավմանը:

Դոնեցկի կառավարական շենքը գրաված ցուցարարները սկզբում պահանջում էին հանրաքվե անցկացնել երկրից առնաձնանալու վերաբերյալ, սակայն ավելի ուշ սկսեցին քվեարկություն պահանջել Ուկրաինայի կազմում ինքնավարություն ունենալու համար:

 

Հոլանդիայում բանտապահները բանտարկյալներից շատ են

pic_0474851902f23f8772d7cc23acb85569

Նիդեռլանդների կառավարությունը ժամանակակից աշխարհի համար անսովոր խնդրի առջև է կանգնել.բանտերը գերզբաղված են ոչ թե բանտարկյալներով, այլ անձնակազմի անդամներով, հայտնում է DutchNews-ը: Երկրի Արդարադատության նախարարության տվյալներով, նման  թվային հարաբերակցություն առաջին անգամ է գրանցվում:

2008-ին հոլանդական բանտերում 15 հազար բանտարկյալ կար: Սակայն, այս տարվա մարտին, Արդարադատության հաշվարկներով, նրանց թիվը նվազել է մինչև 9,7 հազարի, իսկ հաստիքային աշխատողները 9,9 հազար են: Համեմատության համար. ԱՄՆ-ում մեկ հսկիչի հաշվով  5 բանտարկյալ է ընկնում: Բանտարկյալների թվի նվազումը  կապված է վերջին տարիներին երկրւմ հանցագործության նվազման հետ: Մեկ այլ գործոն էլ կա. տեղաբնակները կարծում են, որ բռնի հանցագործությունների համար չափազանց մեղմ պատիժ են սահմանում:

Նիդեռլանդների արդարատադության նախարարության ներկայացուցիչ Յոհեմ  վան Օփստալը նշել է, որ վարչությունում “ուսումնասիրում են բանտարկյալների թվի նվազումը”: Կառավարությունն արդեն պատիժների իրականացման համակարգում բարեփոխումներ է կատարում, փակելով ու միավորելով  մի շարք բանտեր: Հետևանքը կլինի այն, որ շուրջ 3,5 հազար աշխատատեղ կկրճատվի: Իշխանությունները դիտարկում են նաև պայմանական վաղաժամկետ ազատման պրակտիկայի դադարեցման տարբերակը, եթե բանտարկյալն արդեն  կրել է պատժաժամկետի 2/3-րդ մասը:

Բելգիայի թագավորի որդին փորձել է ինքնասպան լինել

лоран-390x290

ԶԼՄ-ներում տեղեկություն է տարածվել, որ Բելգիայի 50-ամյա թագաժառանգի հոսպիտալացման պատճառն ինքնասպանության անհաջող փորձն է:

Ավելի վաղ, թագավորական ընտանիքը ցանկանալով թաքցնել այդ փաստը, հայտարարել էր, թե արքայազն Լորանը հիվանդանոց է տեղափոխվել սուր պնևմոնիայով:

Աբ Ղուկասի հոսպիտալում հաստատել են, որ թագավոր Ալբերտ II –ի ու թագուհի Պաոլայի  որդին հոսպիտալացվել է խոր դեպրեսիվ վիճակում` կլինիկայի հոգեբուժական բաժանմունք:

Մինչդեռ թագավորական պալատի ներկայացուցիչ Պիեռ-Էմանուել Բոն պնդում է, որ ինքնասպանության մասին տեղեկությունները չեն համապատասպանում իրականությանը:

Անկախ

Բերլուսկոնիին ծերանոցում են սպասում

o_928284

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին  դատապարտվել է մեկ տարվա ուղղիչ աշխատանքի` ծերանոցում : Դատավճիռը կայացրել է Իտալիայի հատուկ տրիբունալի հանձնաժողովը ու, ինչպես սպասվում է, դրա մասին կհայտարարվի 5 օրվա ընթացքում:

Նա մեղադրվում է իր «Մեդիասետ» ընկերության ֆինանսական մեքենայությունների համար: Անցած տարի նրան 4 տարվա ազատազրկման դատապարտեցին, հետո այդ ժամկետը կրճատվեց մինչև մեկ տարի ու 2 տարով էլ զրկվեց ղեկավար պաշտոններ զբաղեցնելուց: Բերլուսկոնիին իսկույն սենատից դուրս թողեցին ու զրկեցին ընտրություններին մասնակցությունից: Ճաղերի ետևում նա չհայտնվեց: Բերլուսկոնին 77 տարեկան է: Այդ տարիքում Իտալիայում թեթև զանցանքների համար չեն նստեցնում, սակայն նրանից անձնագիրն են վերցրել ու  արգելվում է հեռանալ Իտալիայից:

Սակայն, նա մնում է «Առաջ, Իտալիա» կուսակցության առաջնորդը: Որպես խորհրդարանական խոշոր ֆրակցիայի ղեկավար, նա սահմանադրական բարեփոխումներում, որոնք նախատեսվում են ներկայիս վարչապետ Մատեո Ռենցիի կողմից, առանցքային դեր ունի:

Անկախ

Ֆրանսիան վաճառում է իր սեփականությունը Նյու Յորքում

o_925032

Ֆրանսիայի կառավարությունը մտադիր է կրճատել իր ծախսերը ու այդ նպատակով վճռել է Նյու Յորքի Պարկ-ավենյուում գտնվող ՄԱԿ-ին առընթեր մշտական ներկայացուցչությանը պատկանող  սեփականությունը վաճառել: Երկմակարդակ 18-սենյականոց բնակարանը, որտեղ ժամանակին ապրել էր ԱՄՆ առաջին տիկին Ժակլին Քենեդին ու ամերիկյան ֆինանսիստ Ջոն Ռոքֆելլեր-կրտսերը, վաճառվում է 48 մլն դոլարով:

5 բուխարիով ու առանձին` 2 հարկը միավորող վերելակը Հինգերորդ հանրապետության խնայման «զոհերից» մեկն է:

Վաճառքի է հանվել նաև հանրահայտ` Հինգերորդ ավենյուում գտնվող 8-հարկանի շենքը, որտեղ ապրում են ֆրանսիացի դիվանագետները: Կառավարությունը հույս ունի դրանից 32,5 մլն դոլար ստանալ: Խոսակցություններ դրա մասին շրջանառվում էին դեռևս անցած տարվա աշնանից:  Ավելի վաղ  Ֆրանսիայի նոր վարչապետ Մանուել Վալսը ներկայացրել էր ծախսերի կրճատման մեծ ծրագիր` նպատակաուղղված երկրի բյուջեում ստեղծված դեֆիցիտը լրացնելուն:

 Անկախ

Աշխարհի շուրջ ճամփորդող օդաչուին ձերբակալել են Իդոնեզիայում

շվեցարացիՇվեյցարացի նախկին օդաչուն, որը իր կառուցած ինքնաթիռով շուրջերկրյա ճանապարհորդություն էր կատարում, ձերբակալվել է Ինդոնեզիայի օդային տարածք մուտք գործելու համար:

Swiss pensioner- flying around the world1Այօր 65-ամյա Հեյնց Պեիեռին ինդոնեզական կործանիչ ինքնաթիռները ստիպել էին վայրէջք կատարել, իսկ իջնելուց հետո նրան շրջապատել էին զինված զինվորներ և ձերբակալել:

Պեիեռը իր բլոգում գրել էր, որ պատրաստվում է ճանապարհորդել Շրի Լանկայից Ֆիլիպիններ և չէր պատրաստվում վայրէջք կատարել Ինդոնեզիայում:

Պեիեռեն իր ճանապարհորդությունը սկսել էր 2012թ-ի փետրվարին՝ իր կառուցած ինքնաթիռով թռչելով Բելիզ:

Այդ ժամանակից ի վեր նա գրեթե առանց կանգ առնելու ճամփորդել էր երկու տարի՝ անցնելով վեց մայրցամաքներով՝ ներառյալ Անտարկտիդան և անցնելով շուրջ 30 երկրներ, կանգ առնելով ավելի քան 100 քաղաքներում:

 Անկախ

Եվրամիությունը միշտ էլ կողմ է Թուրքիայի անդամակցությանը. Ստեֆան Ֆյուլե

ստեֆան ֆյուլե  Թուրքիա-Եվրամիություն միացյալ խորհրդարանական հանձնաժողովի 74 նիստում ԵՄ հանձնակատար Ստեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ ԵՄ-ը միշտ էլ կողմ է եղել Թուրքիայի անդամակցությանը: Ֆյուլեի խոսքերով՝ չնայած, որ անցած տարի Թուրքիայի ԵՄ անդամակցության գործընթացում որոշակի առաջընթաց էր նկատվել, այնուամենայնիվ վերջին երեք ամիսների ընթացքում մեծ կասկածանքներ են առաջացել, որ Թուրքիան հավատարիմ է մնում եվրոպական արժեքներին և սկզբունքներին:  «Ես անկեղծորեն հույս ունեմ, որ մոտակա երեք ամիսները ցույց կտան, որ ես սխալվում եմ»,- ընգծել է Ֆյուլեն:

«Հաբերլերի» հաղորդմամբ՝ Ֆյուլեն իր դժգոհությունն է հայտնել, որ Թուրքիայում հետապնդվում են իշխանություններին կոռուպցիայի մեջ մեղադրող անձինք: Բացի այդ, նա մեկ անգամ ևս քննադատել է Թուրքիայում «Twitter»-ի և «Youtube»-ի արգելափակումը: Վերջում Ֆյուլեն նշել է, որ ԵՄ-ը շարունակելու հետևել Թուրքիայում կատարվող իրադարձություններին, քանի որ գարնան վերջին պատրաստվում է զեկույց կազմել:

Անկախ

Շվեյցարիայի պատգամավորները կայցելեն Իրան

իրան,շվեցարիաԱպրիլի 16-ին Շվեյցարիայի պատվիրակությունը կայցելի Իրանի մայրաքաղաք Թեհրան: Այցի նպատակն է ակտիվացնել երկկողմանի կապերը Իրանի և Բեռնի միջև: Այս մասին տեղեկացնում է www.bbc.co.uk/persian/ լրատվական կայքը:

Պատվիրակության այցի ընթացքում ծրագրված են մի շարք հանդիպումներ` Իրանի պատգամավորների և պաշտոնյաների հետ: Մասնավորապես, պատվիրակության ադամները կհանդիպեն իրանաշվեյցարական բարեկամության խմբի ղեկավար Աբասալի Մանսուր Արանիի հետ:

Շվեյցարիային և Իրանին միավորում են տնտեսական և քաղաքական սերտ կապերը: Համաձայն անցյալ տարվա տվյալների, Շվեյցարիան Իրան է արտահանել 2,336 միլիարդ դոլարի ապրանք:

Հիշեցնենք, որ հենց Շվեցիարիայի դեսպանատունն է ներկայացնում ԱՄՆ-ի հետաքրքրությունները Իրանում:

 Անկախ

Հունաստանի բանկի առջև պայթյուն է եղել

o_889059

Պայթուցիչով լիցքավորված ավտոմեքենան պայթել է Հունաստանի բանկի առջև: Պայթյունը տեղի է ունեցել ապրիլի 10-ի գիշերը: Զոհերի ու տուժածների մասին տեղեկություն չկա: Շենքն էլ աննշան է վնասվել:

Պայթյունը  նախապես մանրամասն պլանավորված էր: Անանուն անձը հեռախոսով ոստիկանությանը զգուշացրել է ահաբեկչության մասին: Նա հայտնել է, որ Հունաստանի բանկի մոտ ականապատ մեքենա է կայանել:

Պատահարի վայրը ոստիկանությունն այժմ շղթայել է:

Անկախ

Դատարանը կորոշի, թե Բերլուսկոնին ինչպես կկրի պատիժը

o_912129

Միլանում նիստի է  պատրաստվում դատավորների հանձնաժողովը, որն այսօր կորոշի, թե ինչպես պետք է կրի պատիժը նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին: Նա մեղադրվել է  հարկերի ու իր սեփական Mediaset ընկերության հաշիվներում ֆինանսական մեքենայությունների պատճառով :

Իտալիայի բարձրագույն դատական ատյանը 2013-ի օգոստոսի 1-ին Վճռաբեկ դատարանի նիստից հետո հաստատեց վերջնական դատավճիռը` 4 տարվա բանտային  կալանք ու 2 տարվա` ղեկավար գործունեության արգելք: 77-ամյա Բերլուսկոնին հեռացվել է իտալական սենատի կազմից ու զրկվել ընտրություններին մասնակցելու իրավունքից:

Սակայն նա ճաղերի ետևում չհայտնվեց ու նորից օրենքով: Տարեց մարդկանց իտալական օրենսդրության համաձայն, ոչ ծանր հանցագործությունների համար` ինչպիսին ասենք հարկերից խույս տալն է կամ էլ ֆինանսական ստվերային ֆոնդեր ստեղծելը, բանտ չեն ուղարկում:

Սակայն, անպատիժ էլ Բերլուսկոնին չի մնա:

Առաջարկվում է պատժի այլընտրանքային տարբերակ` տնային կալանք կամ էլ հանրօգուտ աշխատանք: Հիմա Միլանում պետք է որոշեն, թե որն են այդ երկուսից ընտրելու: Իսկ վերջնական դատավճիռը կհնչեցնեն ապրիլի 14-ին:

Իրան-«վեցնյակ». բանակցությունների 3-րդ փուլ

Իրան-«վեցնյակ»Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում Իրանի և «վեցնյակի խմբի» երկրների քաղաքական տնօրենների խորհուրդը սկսել են բանակցությունների երրորդ փուլը, որի ընթացքում քննարկվում է Իրանին միջուկային ծրագրի իրականացման թույլտվության հարցը։

«Վեցնյակի» մասնակիցների գործունեությունը համակարգում է ԵՄ արտաքին հարցերի և անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, Իրանի պատվիրակությունը գլխավորում է արտգործնախարար Ջավադ Զարիֆը, իսկ ԱՄՆ-ի պատվիրկությունը՝ այդ երկրի պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ուենդի Շերմանը։

Ըստ փորձագետների,  մի շարք խնդիրներ դեռ նախնական քննարկման փուլում են:

Իրանը և «վեցնյակը» տրամադրված են, որ հերթական փուլում հետագա քայլերի կատարման համար հիմք ստեղծվի։ Դրանից ավելին` ոչ ոք չի սպասում:

Այս մասին տեղակացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

 Անկախ

Իսպանիայի խորհրդարանը չի պաշտպանել Կատալոնիայի անկախացման գաղափարը

o_902427

Իսպանիայի խորհրդարանի անդամները ձայների մեծամասնությամբ, մերժել են Կատալոնիայի տարածաշրջանային ասամբլեայի` նոյեմբերին ինքնավար մարզի անկախացման հանրաքվեի անցկացման աառաջարկը: 300 խորհրդականներից միայն 47-ն են պաշտպանել առաջարկը:

Ավելի վաղ Իսպանիայի Սահմանադրական դատարանը  վճռեց, որ նոյեմբերի 9-ին նշանակված  տարածաշրջանի անկախացման  հարցով հանրաքվեն հակասում է երկրի Հիմնական օրենքին: Քվեարկությունից հետո, Կատալոնիայի ղեկավար Արտուրո Մասը հայտարարել է, որ հանրաքվե կազմակերպելու այլ օրինական մեխանիզմներ կփնտրի:

Փարիզը լավագույն այցելության վայրի տիտղոսը զիջել է Ստամբուլին

ՓարիզՓարիզը աշխարհում այցելության առաջին վայր լինելու դիրքը զիջել է Ստամբուլին:

Չնայած 2013թ-ին ռեկորդային թվով զբոսաշրջիկներ ընդունելու փաստին՝ Ֆրանսիայի մայրաքաղաքը իր դիրքերը զիջել է Թուրքիային՝ այս տարվա զբոսաշրջիկների նախըտրելի ուղղություն մրցանակաբաշխության ժամանակ զբաղեցնելով յոթերորդ տեղը:

ՍտամբուլՍտամբուլին ցանկում հաջորդում է Հռոմը՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը, որը անցած տարի զբաղեցնում էր չորրորդ տեղը:

Երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Նյու Յորքը այս տարի դուրս է մնացել TripAdvisor-ի գլխավոր տասնյակից՝ զբաղեցնելով 12-րդ հորիզոնականը:

Լոնդոնը ինչպես անցած տարի, այս տարի ևս զբաղեցնում է երրորդ հորիզոնականը:

Այս տարի աշխարհի այցելության լավագույն վայրերի ցուցակում Չինաստանի մայրաքաղաք Պեկինը զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը, իսկ հինգերորդը Չեխիայի հանրապետության մայրաքաղաք Պրահան:

 Անկախ

Օդեսայում սպանվել է ադրբեջանցի “օրենքով գող”

կրակոցՕդեսայի “Գիշերային Բաքու” ռեստորանում սպանվել է 39-ամյա “օրենքով գող”, ադրբեջանցի Բաղըշ Ալիևը, որը քրեական աշխարհում հայտնի է որպես Վախա։ Նրա հետ սպանվել է նաև թիկնապահը, հաղորդում է “Հագին” լրատվական կայքը։

Ծնունդով Վրաստանից, էթնիկ ծագմամբ ադրբեջանցի Ալիևը “թագադրվել էր Մոսկվայում 2004թ.-ին` համալրելով Վրաստանի ազդեցիկ “օրենքով գողերի” շարքերը”։ 2006թ.-ին Վախան ձերբակալվել է ադրբեջանցի գործարարի առևանգման կասկածանքով, որը ավելի ուշ սպանվել էր։

Ալիևի մասնակցությունն առևանգմանը դատարանում ապացուցել չի հաջողվել, արդյունքում դատապարտվել է միայն խարդախության համար, քանի որ միջնորդել էր փրկագինը փոխանցելու հարցում՝ իմանալով, որ տուժածն այլևս ողջ չէ։

Բաղըշի նման պահվածքը գնահատվել էր որպես “ոչ գողական”, ինչի հետևանքով նրան ծեծել են և 2007թ.-ին զրկել “տիտղոսից”։

Ավելի ուշ կոնֆլիկտ է ծագել վրացի “օրենքով գողերի” և Դեդ Հասանի միջև, վերջինս վերականգնել է նրա դիրքը։ 2011թ.-ի դեկտեմբերից 2013թ.-ի ապրիլը Բաղըշը 4 անգամ ձերբակալվել և արտաքսվել է Ուկրաինայից։

Անկախ