Իռլանդիան ձևականորեն դուրս է եկել ԵՄ հակաճգնաժամային ծրագրից

pic_6ff8e4d4c49902f35abf60a75ab826ffԻռլանդիան դեկտեմբերի 16-ից ձևականորեն դուրս է եկել ԵՄ և ԱՄՀ-ի հակաճգնաժամային ծրագրից ու ձեռք է բերել ֆինանսական ինքնուրույնություն:

Այդ առիթով երկրի վարչապետ Էնդա Քեննին հեռուստաուղերձում նշել է, որ իռլանդացիներ համբերությունն ու դիմացկունությունն օգնեցին վերադարձնելու ազգային հպարտությունը.”Ատավոտյան մեր կյանքը չի փոխվի, սակայն մենք հզոր ազդակ ենք ուղարկում ողջ աշխարհին` Իռլանդիան հաղթահարեց հարվածը”:

2010-ին Իռլանդիան ստացել էր 85 մլրդ եվրո բանկային համակարգին աջակցելու համար: Այդ 3 տարում Քեննի խոսքով, կառավարությունն 90%-ով իրականացրել է ծախսերի կրճատման ու հարկերի բարձրացման պայմանները: 2014-ին սպասվում է, որ երկրի ՀՆԱ-ն կաճի 2%-ով, իսկ բյուջեի դեֆիցիտը 2015-ին կկրճատվի ներկայիս 7%-ի համամատությամբ`  մինչև 3%:

Գործազրկությունը 2013-ին նվազել է 13%-ից` 2012-ի  15,1%-ի համեմատ: Ապագայում կառավարությունը հույս ունի ավելացնել տնտեսության մեջ  զբաղվածների  թիվը 100 հազարից մինչև 2 մլն մարդ: Պետական պարտքն արտադրության ծավալների համեմատ պետք է կրճատվի քառորդով:

Մինչդեռ, սեպտեմբերին տեղեկություն կար, որ 2013-ի վերջին Իռլանդիայի կառավարությունը ԵՄ-ից ու ԱՄՀ-ից լրացուցիչ 10 մլրդ եվրո կխնդրի ճգնաժամային իրավիճակների  պարագայում  կայունացնող հիմնադրամի համար:

Իռլանդիան բանկային զանգվածային ճգնաժամի հետ բախված երկրներից  առաջինն է, որ հայտարարում է ռեցեսիայի մասին : Հիմա Իռլանդիան առաջինն է, որ դուրս է գալիս ԵՄ և ԱՄՀ-ի ֆինանսական օգնության ծրագրից:

Եվրավարկերից առաջվա պես կախում ունեն Պորտուգալիան, Իտալիան, Իսպանիան ու հատկապես Հունաստանը, որը 2010-ին ավելի քան 240 մլրդ եվրո է  ստացել:

Լաստանավը խրվել է Բալթիկ ծովի ծանծաղուտներում, տուժածներ չկան

Amorella_ferry-finnishՖիննական լաստանավերի օպերատորներից մեկը հայտնել է, որ իր նավերից մեկը մնացել է Բալթիկ ծովի ծանծաղուտներում, սակայն նրա գրեթե 2,000 ուղևորների շարքում տուժածներ չկան:

Viking Line-ը նշում է, որ շաբաթ օրը կեսօրին M/S Amorella նավը ֆիննական Տուրկու նավահանգստից Ստոկհոլմ մեկնելու ճանապարհին էլեկտրականության խափանման պատճառով հարվածել է ժայռերին: Այդ պահին նավի վրա 1,945 ուղևոր է գտնվել:

Հայտարարության մեջ նշված է, որ բալաստային բաքի վրա փոքր անցք է հայտնաբերվել, սակայն նավի մեջ ջուր չի լցվում:

Նավը այժմ ծրագրված կանգառ է կատարել երկու նավահանգստային քաղաքների միջև գտնվող, կիսաինքնավար Ալանդյան կղզիներում:

 Անկախ

Սիցիլիայում ձերբակալվել է մաֆիայի բոլոր “բոսերի բոսի” ընտանիքը

pic_f1d215b9303297bb49d1715b98c78b57Իտալիայի ոստիկանությունը երեկ ձերբակալել է սիցիլական մաֆիայի փաստացի” բոսերի բոսի“` Մատթեո Մեսին Դենարոյի ընտանիքին: Հետաքննությունը տեղեկություններ ունի, որ նրա քույրը,  զարմիկներն ու քրոջ որդին տեղյակ են եղել նրա գտնվելու վայրի մասին, կապ ունեցել նրա հետ և օգնել ղեկավարելու “Կոզա Նոստրան”:

Մաֆիոզ առաջնորդի բարեկամներին ձերբակալել են կազմակերպված հանցավորության դեմ պայքարի շրջանակներում, որն անց էր կացվում Սիցիլիայի արևմուտքում գտնվող Տրապանի քաղաքում: Ընդհանուր առմամբ հսկողության տակ են վերցրել 30 մարդու: Ընդ որում, առգրավվել է շուրջ 5 մլն եվրո գումար, ինչը ենթադրվում է` պատկանում է Դենարոյին ու նրա ընտանիքին:

Ձերբակալվածների դեմ գործ է հարուցվել:Մատթեո Մեսին Դենարոյին, որի մականունը իտալական կոմիքսի հերոսի անունով “Դիաբոլիկ” է, հետախուզման մեջ է 1993-ից: Հիմա նա 50 տարեկան է: Ենթադրվում է, որ “Կոզա Նոստրայի” հիերարխիայի բարձրագույն աստիճանին նա բարձրացել է 2006-ին, նախկին “կնքահոր”` Բերնարդո Պրովենցիանոյի ձերբակալությունից հետո: 2002-ին Դենարոյին հեռակա ցմահ բանտարկության են դատապարտել`1993-ին դատախազի ու Իտալիայի իշխանության ուրիշ անդամներ դեմ ահաբեկչություններ իրականացնելու համար:

Ֆրանսիայում վրացիների ավազակախումբ է վնասազերծվել

o_726457Ֆրանսիայում մասշտաբային օպերացիա է իրականացվել,, ինչի շնորհիվ վնասազերծվել է  վրաստանցիների հանցավոր խմբավորում: Օպերացիան իրականացվել է Ինտերպոլի ու ֆրանսիական ոստիկանության համատեղ ջանքերով: Ֆրանսիական կողմից ավելի քան 100 ժանդարմ ու հատուկ ստրոբաժանման աշխատակիցներ են ներգրավված եղել օպերացիային:

Հանցավոր խմբավորման անդամները Ֆրանսիայի տարածքում ավելի քան 2000 գողություն են կատարե`է գողոնն իրացնելով արտասահմանում: Այս գործի հետաքննությունը 2 տարի է տևել: Ֆրանսիայի տարբեր քաղաքներում ձերբակալվել է ավելի քան 20 մարդ: Խմբավորման 2 անդամներին Ինտերպոլի օգնությամբ, ձերբակալել են Դանիայում:

Իտալիայում ռադիոակտիվ վարազներ են հայտնվել

iԻտալիայի հյուսիսում վայրի վարազների օրգանիզմում ռադիոակտիվ նյութերի բարձր պարունակություն է հայտնաբերվել:

Կենդանիները Ֆրիուլի-Վենետիկ-Ջուլիա տարածաշրջանում են հայտնվել: Վայրի կենդանիների օրգանիզմում պարունակվող ռադիոակտիվ նյութերի պարունակությունը կրիտիկական մակարդակի է հասնում` մեկ կգ-ում` 600 բեքքերել, նման ցուցանիշի դեպքում միսը չի կարելի վաճառել:

Սակայն, Իտալիայի առողջապահության նախարարությունում հավատացնում են, որ մարդուն կարող է վնաս հասցնել առնվազն 10-15 կգ նման միս օգտագործելու հետևանքով միայն: Կենդանիների վարակվածության այդ մակարդակը նախարարությունում բացատրում են 1986-ի Չեռնոբիլյան աղետի հետևանքներով:

Ուկրաինայի նախագահը ցուցարարներին համաներում է առաջարկել

Ուկրաինա, ցուցարարներՈւրբաթ օրը Ուկրաինայի նախագահը համաներում է առաջարկել երկրում տեղի ունեցող հակակառավարական ցույցերի բոլոր այն մասնակիցներին, որոնց քրեական մեղադրանք է սպասվում:

Նախագահ Վիկտոր Յանուկովիչը այդ առաջարկությամբ հանդես է եկել կլոր սեղան հանդիպման ժամանակ, որին մասնակցում էին նաև ընդդիմության երեք առաջնորդներ, որոնք կազմակերպել էին երեք շաբաթ շարունակ Կիևի փողոցները հարյուր հազարավոր ցուցարարներով լցրած ցույցերը:

Այդ առաջարկի կապակցությամբ ընդդիմության ներկայացուցիչները դեռևս հայտարարություն չեն արել, սակայն նրանք ավելի վաղ հայտնել էին, որ իրենք գնում են հանդիպման միայն իրենց պահանջները պնդելու համար՝ ներառյալ կառավարության պաշտոնանկություն և պառլամենտական ու նախագահական ընտրությունների վաղաժամ կազմակերպում:

Երկրի փոխվարչապետը հայտնել էր, որ Ուկրաինան ցանկանում է ԵՄ-ի հետ տնտեսական և քաղաքական կապերը խորացնելու նպատակով շուտափույտ պայմանագիր ստորագրել:

Ամեն դեպքում՝ տնտեսական խնդիրներ ունեցող 46 միլիոն բնակչությամբ այդ երկիրը երկու մասի է բաժանվել ԵՄ-ի հետ պայմանագիր ստորագրելու կապակցությամբ, քանի որ արևելյան Ուկրաինայի՝ երկրի գյուղական հատվածների բնակչությունը ընդդիմանում է Կիևի ցուցարարներին և ցանկանում է Ռուսաստանի հետ խորացնել տնտեսական կապերը:

 Անկախ

Բելգիայի Սենատը հավանության է արժանացրել անհույս հիվանդ երեխաների էվթանազիայի մասին օրենքի նախագիծը

1371534081_parlament-belgii-sobiraetsja-razreshit-jevtanaziju-sredi-nesovershennoletnihԲելգիայի Սենատը հավանության է արժանացրել ծանր հիվանդ երեխաների էվթանազիայի մասին օրենքի նախագիծը: Հիմա այն պետք է քննարկի  խորհրդարանի Ներքին պալատը: Եթե այնտեղ էլ փաստաթուղթը հավանության արժանանա, ապա էվթանազիան այլևս քրեորեն դատապարտելի չի լինի:

Կան իհարկե պայմաններ, որ,  էվթանազիա կարող է կիրառվել միայն այն դեպքում, եթե հիվանդն իրոք անբուժելի է, ու նրա տառապանքները մեղմելու միջոցներ չկան, ու բժիշկների  կանխատեսումներով` մահվան ելքն անխուսափելի է:

Ընդ որում, երեխան պետք է  կարողանա ինքը ձևակերպի գրավոր հարցումը: Էվթանազիան պետք է հաստատեն նաև ծնողները: Այս ձեռնարկն ամսիներ առաջ էր ներկայացվել, սակայն մինչ օրս բելգիական հասարակությունն այն բուռն քննարկում է:

Մեծահասակների համար էվթանազիան թույլատրված է 2002-ից: Ամեն ամիս  նման շուրջ 4 տասնյակ դիմում-խնդրանք է ներկայացվում, որի 80%-ը`  երկրի հյուսիսային մասից` Ֆլանդրիայից: 97%-ի դեպում էվթանազիա կիրառվում է միայն մի քանի գրավոր դիմումների առկայության դեպքում, որոնցավ հաստատվում է հիվանդի` կյանքից հեռանալու վճռական որոշումը:

Եղիսաբեթ II-ը զայրացել է իր ընկույզները թռցնող պահակների վրա

o_759566Բրիտանիայի թագուհին խիստ վրդովված է.պահակները կերել են ընկույզը, որոնք հատուկ իր  ու իր ընտանիքի համար են բերվել Բուքինգհեմյան պալատ: Գողերին հայտնաբերելու համար, թագուհին բաժակի ներսի կողմից նշաններ է արել ու հետևել, թե ինչպես է դրանց պարունակությունը “ցնդում”:

Դրա մասին հրապարակվել է դեկտեմբերի 12-ին Լոնդոնում News of the World լրագրողների գործով  դատի ժամանակ: Նրանք մեղադրվում են հայտնի մարդկանց, այդ թվում` թագավորական ընտանիքի անդամների նկատմամբ գաղտնի լրտեսության մեջ:

Թերթի լրագրող Քլայֆ Գուդմանը 2005-ին էլեկտրոնային թոստով նամակ է ուղարկել այն ժամանակ թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը զբաղեցնող Էնդի Քոուլսոնին (2 էլ դատարանում  մեղադրյալ են): Նամակում մանրամասներ են հայտնվում պալատական կյանքից, որոնք էլ ինչ որ կերպ հրապարակվել են News of the World-ում: Հենց այդ նամակից էլ, որպես մեղադրական փաստ, հատվածներ են ընթերցվել դատարանում:

Գուդմանը տեղեկացրել է, որ Բուքինգհեմյան պալատում, Եղիսաբեթ II-ի անձնական հարկաբաժնի միջանցքներում ընկույզով ու նուշով, ինչպես նաև`”բոմբեյական խառնուրդով” (այդպես են անվանում Հնդկաստանում ու Մեծ Բրիտանիայում չոր` ընկույզով, սիսեռով, գետնանուշով, եգիտացորենով ու բրնձափաթիլներով խառնուրդը) նախուտեստը:

Թագուհին զայրացել էր, որ ոստիկանները գողանում են ընկույզն ու չոր նախաճաշը, որ հատուկ նրա համար էր դրվում միջանցքներում: Դա այնքան էր զայրացրել թագուհուն, որ նա գաղտնի  նշաններ էր անում բաժակների վրա` դրանց պարունակության մակարդակի նվազումը նկատելու համար”,-գրել էր լրագրողն իր նամակում:

Մեղադրող Էնդրյու Էդիսը  ծիծաղի ներքո հատվածներ ընթերցեց դատալսման պրոցեսի ընթացքում: Դրան ի պատասխան, դատավոր Իան Էդմոնդսը կատակով հայտարարեց.”մեղադրանքը” ոստիկանների հասցեին “ապացույց չեն հանդիսանում”:

Ի վերջո, պալատական ադմինիստրացիան պաշտոնապես պահակներին խնդրել է բաժակներից ընկույզ չթռցնել.”բոլոր պալատական ոստիկաններին հիշեցման թերթիկ էր ուղարկվել, որում նրանց խնդրում էին իրենց կեղտոտ ձեռքերով բաժակների մեջ չմտնել”,ասվում է Գուդմանի նամակում:

News of the World  թերթը պատկանում էր մեդիա-մագնատ Ռուպերտ Մերդոկին: Նա փակեց հրատարակությունը 2011-ին` մեծ սկանդալի պատճառով: Պարզվել էր, որ լրագրողները հետևում են աստղերին` արգելված մեթոդներով:

Կառլա Բրունիի մերկ լուսանկարների օգնությամբ հակերները մուտք են գործել G20-ի տասնյակ դիվանագետների համակարգիչներ

Կառլա ԲրունիՖրանսիայի նախկին առաջին տիկին Կառլա Բրունիի մերկ լուսանկարները օգտագործվել են տասնյակ դիվանագետների համակարգիչներ մուտք գործելու համար:
Այս անվտանգության խախտումը բացահայտվել էր 2011թ-ի փետրվարին Փարիզում կազմակերպված G20-ի գագաթնաժողովի ժամանակ և հնարավոր է, որ շարունակվելիս լինի:
Հանդիպման մասնակիցներին, որոնց շարքում ընդգրկված էին տարբեր երկրների ֆինանսների նախարարներ և կենտրոնական բանկի ներկայացուցիչներ, ուղարկվել էր «Կառլա Բրունիի մերկ լուսանկարները դիտելու համար սեղմեք այստեղ» բովանդակությամբ հաղորդագրություն:
Նրանցից շատերը բացել էին հաղորդագրությունը, որը իրականում թաքնված վիրուս է եղել՝ չնայած տեքստը բացողները կարողացել էին դիտել այդ լուսանկարները:
Փարիզի կառավարության աղբյուրը հայտնել է, որ հաղորդագրությունը ստացած գրեթե բոլոր մարդիկ բացել էին այն՝ ներառյալ Չեխիայի հանրապետության, Պորտուգալիայի, Բուլղարիայի, Հունգարիայի և Լատվիայի ներկայացուցիչները:
Carla Bruni1Ենթադրում են, որ հարձակումը իրականացրել է Չինաստանը և նպատակ է ունեցել ինֆորմացիա հավաքել:
Այս կապակցությամբ մինչ այժմ հետաքննություն է իրականացվում և ոչ ոք համոզված չի կարող ասել, թե հատկապես ինչ ինֆորմացիա է վերցվել:
Կարծում են, որ Ամերիկան հարձակման հիմնական թիրախն է եղել:

 Անկախ

Իսպանիայի կառավարությունը չի թույլատրել Կատալոնիային անկախության հանրաքվե անցկացնել

Իսպանիա,Կատալոնիա,անկախության հանրաքվեԻսպանիայում Կատալոնիայի շրջանային կառավարությունը հինգշաբթի օրը հայտարարել է, որ ցանկանում է 2014թ-ի նոյեմբերի 9-ին անկախության հանրաքվե անցկացնել, սակայն Իսպանիայի կառավարությունը մերժել է այն:

Իսպանիա,Կատալոնիա,անկախության հանրաքվեԱրթուր Մասը Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայում հայտարարել է, որ հանրաքվեի ժամանակ մարդկանց հարց կտրվի արդյո՞ք նրանք ցանկանում են, որ Կատալոնիան պետություն լինի, իսկ եթե հարցին դրական պատասխան տրվի, ապա այդպես էլ կլինի:

Մասը այնուամենայնիվ չի հստակեցրել պետություն և անկախ պետություն հասկացությունների տարբերությունը: Այս հարցը ճանապարհ է բացում այն ազգայնականների համար, որոնք ցանկանում են, որ Կատալոնիան պետությանը բնորոշ կառույցներ ունենա, սակայն Իսպանիայի մաս հանդիսանա:

Արդարադատության նախարար Ալբերտո Ռուիս Գալարդոն նշել է, որ այդ հանրաքվեն անօրինական է և չի թույլատրվի:

Իսպանիայի սահմանադրությամբ միայն Մադրիդի կենտրոնական կառավարությունը իրավունք ունի հանրաքվե գումարել, իսկ վարչապետ Մարիանո Ռախոյը վերջերս մերժել է հանրաքվե անցկացնելու Մասի խնդրանքը: Կառավարությունը չի հստակեցրել, թե ինչ քայլերի կդիմի քվեարկությանը խոչընդոտելու համար:

Եվրոպական միությունը և ՆԱՏՕ-ն զգուշացրել են, որ իրենց կազմից դուրս կթողնեն Կատալոնիային, եթե այն փորձի առանձնանալ:

 Անկախ

Ֆրանսիական սրճարանը անքաղաքավարի այցելուներին պատժում է` սուրճը թանկ գնով վաճառելով

սուրճՀարավային Ֆրանսիայում գտնվող սրճարաններից մեկը իր ոչ այնքան բարեկիրթ պահվածք ունեցող այցելուներին պատժում է սուրճը բարձր գնով վաճառելով:

Նիցայում տեղակայված Petite Syrah սրճարանը սուրճը 7 եվրոյով է վաճառում այն այցելուներին, որոնք պարզապես ասում են, որ սուրճ են ցանկանում, իսկ նրանց համար, ովքեր ասում են «սուրճ խնդրում եմ», այն արժե 4,25 եվրո:

Սակայն այն այցելուները, որոնք սուրճ խնդրելու հետ մեկտեղ ժպտալով բարևում են, դրա համար վճարում են 1,40 եվրո:

Ֆրանսիացիները միշտ հայտնի են եղել հաճոյախոսությունների նկատմամբ իրենց սիրով:

Ուստի երբ քաղաքավարության չափնիշները սկսել են ընկնել Petite Syrah սրճարանը որոշել է դրանք կրկին վերկանգնել իր անքաղաքավարի այցելուների գրպանին ազդելու միջոցով:

Սրճարանի մենեջեր Ֆաբրիս Պեպինոն հայտնել է, որ այս քաղաքականությունը հաջողվել է, և ինքը մեծ տարբերություն է նկատում այցելուների պահվածքում:

 Անկախ

Բրիտանիայի Գերագույն դատարանը սայենտոլոգիան կրոն է ճանաչել

o_861371Միացյալ Թագավորության Գերագույն դատարանը սայենտոլոգիական եկեղեցին կրոն է ճանաչել: Դա պահանջել են հիշյալ աղանդի 2 անդամներ.նրանք ցանկանում էին ամուսնանալ իրենց ժամատանը, սակայն բրիտանական օրենքների համաձայն դա անհնար էր:

Վերջին 43 տարում բրիտանական արդարադատությունը կարծում էր, որ եթե սայենտոլոգները  ժամերգություն չեն անում, ապա կրոն էլ այն չի կարելի ճանաչել: Հիմա որոշվել է փոխել վերաբերմունքը: Ինչպես դատավորն է հայտնել մամուլին, կրոնն անպայման չի պահանջում Աստծու ներկայություն, իսկ աղանդավորների մոտ կրոնական շարժման արտաքին նշաններ առկա են:

Բավարիան կխոչընդոտի «Մայն կամֆի» վերահրատարակմանը

mein-kampf-adolf-hitlerԲավարիայի նահանգային կառավարությունը 2015թ-ին Ադոլֆ Հիտլերի «Մայն կամֆ» գրքի վաճառքի հանված օրինակների վերջանալուց հետո կփորձի խոչընդոտել այդ գրքի վերահրատարակմանը՝ վերանայելով դրա նոր հրատարակմանն աջակցելու որոշումը:

«Մայն կամֆը» իրականում արգելված չէ Գերմանիայում, սակայն Բավարիան օգտագործում է իր հեղինակային իրավունքը դրա վերահարատարակումը արգելելու համար: Գրքի վաճառքի հանված օրինակները կվերջանան դրա հեղինակի մահից 70 տարի անց:

Dpa լրատվական գործակալության տվյալներով՝ Բավարիայի կառավարչի անձնակազմի ղեկավարը երեքշաբթի հայտնել է, որ Հիտլերի անտիսեմակամ հուշերը սադրանքներ են հրահրում, և կառավարությունը դատական հայց կներկայացնի ցանկացած անձի դեմ, ով ապագայում կփորձի հրատարակել այն:

Կառավարիչ Հորստ Զեհոֆերը ընդգծել է Բավարիայի մասնակցությունը ժամանակակից Գերմանիայում ծայրահեղ աջակողմյան կուսակցությունը արգելելու գործում և հայտնել, որ իրենք չեն աջակցում Մայն Կամֆի հրատարակմանը:

ՀՅԴ Երիտասարդականի ներկայացուցիչը Գերմանիայում բարձրացրել է Հայաստանի համար մի շարք կարևոր հարցեր

Garo   Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության Երիտասարդական կազմակերպության (Jusos) հրավերով ՀՅԴ Երիտասարդականից մեկ ներկայացուցչիչ՝ Կարապետ Շադոյանը Ավստրիայից, օրերս Նյուրնբերգում մասնակցել է հիշյալ կազմակերպության տարեկան համագումարին։

Համագումարին մասնակցում էին կազմակերպության մօտ 400 անդամներ և հյուրեր` Նիդեռլանդներից, Բելգիայից, Շվեդիայից և այլն։ Համագումարին մասնակցում էին նաև Սոցիալիստ երիտասարդների միջազգային միության (IUSY) և Եվրոպական սոցիալիստ երիտասարդներ (YES) կազմակերպությունների պատասխանատուները։

Համագումարում ելույթ  է ունեցել ՀՅԴ Երիտասարդականի ներկայացուցիչը, որն անդրարձել է Հայաստանի ներկայիս իրավիճակին, նշելով, որ երկիրը գտնվում է շրջափակման մեջ, Թուրքիան շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանության իրողությունը, Ադրբեջանում և Թուրքիայում սերունդ է դաստիարակվում հայատյացության գաղափարներով, Արցախում` ոչ պատերազմ, ոչ խաղաղության իրավիճակ է, Ջավախքում ոտնահարում են հայ փոքրամասնության իրավունքները և, այս ամբողջի հիմնական զոհը  երիտասարդներն են։

Կարապետ Շադոյանը ընդգծել է, որ այս ամբողջի մեջ մեծապես մեղք ունեն եվրոպացիները, որովհետև անտարբեր են տարածաշրջանի հարցերի նկատմամբ և թվում է, ցանկություն չունեն հարցերը արդար կերպով լուծելու։ Նա նշել է, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության որոշման նկատմամբ ցանկացած քննադատության անտեղի է, որովհետև այդպիսով հայերը մտածում են, որ գոնե ապահով կմնան, իսկ եվրոպացիները Հայաստանին օժանդակելու հարցում թերացել են։

Համագումարի ավարտին ընդունվել են բանաձևեր, որոնցից մեկում շեշտվել է, որ Թուրքիայի կողմից մարդու իրավունքների հարգումը նախապայման պետք է լինի Թուրքիայի Եվրամիության անդամակցության համար։

Համագումարին մասնակցել է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը, որը դասախոսություն է կարդացել Եվրամիության վիճակի և գալիք ընտրությունների մասին։ ՀՅԴ Երիտասարդականի ներկայացուցիչը հանդիպում է ունեցել Մարտին Շուլցի հետ, որին հանձնել է Արցախի և ՀՅԴ Երիտասարդականի մասին բրուշուրներ։

Համագումարին մասնակցել և ելույթ է ունեցել Գերմանիայի Ընկերվար Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) նախագահ` Զիգմար Գաբրիելը։

ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակից Անկախին տեղեկացնում են, որ

ՀՅԴ Երիտասարդականի ներկայացուցիչը երկկողմանի հանդիպումներ է ունեցել ԸԵՄՄ-ի, ԵԸԵ-ի և այլ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Ադրբեջանի կառավարությունը պետք է հարգի մարդու հիմնարար իրավունքները.Ֆյուլե

եմ-ադրբեջանԵվրամիությունը պատրաստ է համագործակցել Ադրբեջանի հետ բոլոր մակարդակներում, սակայն Բաքվում կառավարությունը պարտավոր է հարգել բոլոր քաղաքացիների հիմնարար իրավունքները և ընտրության մասին օրենքը համապատասխանեցնել այդ պահանջներին: Այսպիսի հայտարարություն է արել Եվրամիության ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն դեկտեմբերի 9-ին ԵՄ-Ադրբեջան համագործակցության խորհրդի նիստի ավարտին, տեղեկացնում է ադրբեջանական “Կոնտակ” կայքը:

“Մենք ուրախ ենք տեսնել Ադրբեջանի և ԵՄ-ի միջև մերձեցում: Վիլնյուսում այցագրային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիր է ստորագրվել և նման համագործակություն մենք ցանկանում ենք բոլոր մակարդակներում: Ասոցացման համաձայնագրի և ռազմավարական գործակցության շուրջ բանակցությունները շարունակվում են”, -ասել է Ֆյուլեն:

Եվրահանձնակատարը Ադրբեջանին կոչ է արել նաև ինտենսիվացնել Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամակցությանն ուղղված աշխատանքները, ինչը առևտրային հարաբերությունների զարգացման և խորը ու ազատ առևտրի գոտու ստեղծման նախապայմանն է: Միևնույն ժամանակ Ֆյուլեն ընդգծել է, որ հիմնարար ազատությունները շարունակում են մնալ փոխհարաբերությունների ֆունդամենտալ բաղադրիչը:

“Մենք կոչ ենք անում Ադրբեջանին հարգել այս հարցի շուրջ իր միջազգային պարտավորությունները: Այս ոլորտում շատ անելիքներ կան, ինչպես օրինակ զանգվածային լրատվամիջոցների, հավաքների և միավորումների ազատությունը: Բացի այդ` չափազանց կարևոր է ընտրական օրենսգրքի համապատասխանեցումը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաջարկներին: Դա պետք արագ կատարվի, որպեսզի 2015թ. անցկացվեն թափանցիկ և արդար տեղական ու խորհրդարանական ընտրություններ: Շատ անելիքներ կան կոռուպցիայի դեմ պայքարում”, -ասել է Ֆյուլեն:

Ըստ կայքի` Բրյուսելում Ադրբեջանի դեսպանության` հանդիպման վերաբերյալ հաղորդագրության մեջ ասված է, որ ադրբեջանական պատվիրակությունը նիստին քննարկել է Ղարաբաղյան հակամարտությանը, Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը, տրանսպորտի ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր: Նույն աղբյուրի համաձայն` ԵՄ-ն ողջունել է Ադրբեջանում անցկացվող բարեփոխումները:

Հաջորդ տարվանից Անգլիայում կգրանցեն նույնասեռ ամուսնությունները

i (1)2014-ի մարտ ամսից Անգլիայում ու Ուելսում կօրինականացնեն նույնասեռ ամուսնությունները:

Օրենքն ուժի մեջ է մտել այս տարվա հուլիսից` թագուհի Եղիսաբեթի հավանությանն արժանանալուց հետո, սակայն մինչև այժմ թույլատրված չէին:

Իրավահավասարության գծով նախարար Մարիա Միլլերի խոսքով,”հարաբերությունները գրանցելու համար պաշտոնական ծանուցում կներկայացվի մինչև 2014-ի  մարտի 13-ը:

“Դա ևս մեկ քայլ է ամուսնության էվոլյուցիայում: Ինձ թվում է, որ շատ զույգեր, երկրի տարբեր անկյուններում հիմա անհամբեր պատրաստվում են այդ կարևորագույն օրվան, որ իրենց սերն ու միմյանց նվիրվածությունն այդ կերպ արտահայտեն”-հայտարարել է Միլլերը:

Գործնականում  բոլոր քաղաքական առաջնորդները, բացի պահպանողականներից, տվյալ ձեռնարկը պաշտպանել են:

ԵՄ պաշտոնյան բոյկոտում է Սոչիի օլիմպիական խաղերը

վիվիեն ռեդինգԵՄ-ի արդարադատության կոմիսար,  Եվրոպական հանձնաժողովի  փոխնախագահ Վիվիեն Ռեդինգը հայտարարել է, որ չի ցանկանում գնալ Սոչիի օլիմպիական խաղերին, քանի որ Ռուսաստանում գործող օրենքները ոտնահարում են երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքները: Իր վրդովմունքը Ռեդինգը հայտնել էր «Twitter»-ի իր էջում:

Ավելի վաղ Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկի խոսնակը հայտատարել էր, որ նախագահը չի մեկնելու Սոչի՝ բոյկոտելով օլիմպիադան: Ռուսաստանի խիստ վերաբերմունքը երկրի ընդդիմության նկատմամբ քննարկման առարկա է դարձել միջազգային ասպարեզում: Մի շարք քաղաքական գործիչներ և մարզիկներ, բողոքելով Վլադիմիր Պուտինի վարած քաղաքականության դեմ, որոշել են բոյկոտել օլիմպիական խաղերը:

Անկախ

Գերմանիայի նախագահը բոյկոտել է Ռուսաստանի Օլիմպիական խաղերը

Յոախիմ ԳաուկԳերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը բոյկոտել է Ռուսաստանի Սոչի քաղաքում տեղի ունենալիք Ձմեռային օլիմպիական խաղերը:

Գաուկը առաջին խոշոր քաղաքական գործիչն է, որ բոյկոտել է Սև ծովի կուրորտնային քաղաքում փետրվարին կազմակերպվելիք խաղերը:

Գերմանական Der Spiegel թերթի տեղեկություններով՝ Գաուկը որոշումը կայացրել է՝ բողոքելով մարդու իրավունքների խախտումների և Ռուսաստանի ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ իրականացվող ճնշումների դեմ:

Գերմանիայի նախագահի գրասենյակը չի մեկնաբանել հայտարարությունը, իսկ Ռուսաստանի նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունից հայտնել են, որ դեռևս որևէ պաշտոնական պատասխան չի եղել հայտարարության վերաբերյալ:

Գերմանիայի նախագահը հիմնականում խորհրդանշական բնույթ ունի, իսկ կառավարության աշխատանքին հետևում է կանցլեր Անգելա Մերկելը:

Որոշ մարզիկներ ևս բողոքել են Ռուսաստանի նույնասեռականների պրոպագանդայի օրենքի դեմ:

 

Ուկրաինայում ցուցարարները ցած են գցել Լենինի արձանը

ukraineԿիրակի օրը Կիևի Բեսասրաբսկայա հրապարակում ցուցարարները, բողոքելով Ռուսաստանի հետ սերտ փոխհարաբերություններ ստեղծելու Ուկրաինայի կառավարության որոշման դեմ, ցած են գցել Վլադիմիր Լենինի արձանը:

Նրանցից ոմանք մուրճով ճարդել են արձանը՝ այն մանր կտորների վերածելով: Արձանի նախկին տեղում կանգուն են մնացել միայն նախկին սովետական հերոսի ոտքերը:

Ոստիկանությունից հայտնել են, որ հետաքննում են դեպքը, սակայն դեռևս չեն պարզել, թե ով է ցած գցել արձանը: Ուկրաինայի կառավարության մամուլի բաժնից հայտնել են, որ ազգայնական Սվոբոդա կուսակցության պատգամավորներից մեկը իր վրա է վերցրել դեպքի պատասխանատվությունը:

Կուսակցությունը իր Twitter-ի էջում նշել է, որ սա սովետական օկուպացիայի, անարգանքի և նվաստացման ռեժմի վերջն է:

Կոմունիստական կուսակցությունը քննադատել է արձանի վրա կիրակի օրը տեղի ունեցած հարձակումը:

Արձանի ցած գցելը տեղի էր ունեցել, երբ ըստ ոստիկանության հաշվարկների՝ 100,000 ցուցարարներ դուրս էին եկել Կիևի փողոցներ՝ ավելի մեծ ճնշում գործադրելով Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի վրա Եվրոպայի հետ իտեգրացումը մերժելու համար:

 

Աղջիկը ցավը մեղմելու համար ծանրաձողի պես բարձրացնում է տղամարդկանց

o_86022550 կգ քաշով 16-ամյա  Լարեսկե Բրաունը վերջին տարիներին  Բրիտանիայում արժանացել է ամենաուժեղ դեռահաս-աղջիկ տիտղոսին: Նա 105 կգ ծանրաձող է բարձրացնում ու նաև հասուն տղամարդկանց:  Ազջիկը դրանով զբաղվում է  սարսափելի հոդացավը մեղմելու համար:

Դեռևս վաղ մանկության տարիներին նրա մոտ հայտնաբերվել է  կրունկոսկրի վարակ, ինչի պատճառով աղջկա մատներն ու ծնկները ներհակված են աճում: Բացի այդ, նա տառապում է հիպերմոբիլությամբ: Դա նշանակում է, որ նրա հոդերն ավելի շարժուն են, քան սովորաբար լինում է: Տարիքի հետ ժառանգական հիվանդությունը հանգեցրել է նրան, որ աղջիկը արմունկների ու ծնկների ուժեղ ցավեր է ունենում: Երբեմն, այդ ցավերի պատճառով նա օրերով չի կարողանում քնել, ու բժիշկները թույլ են տվել նրան դասերից բացակայել:

Բժիշկները աղջկան հորդորել են հրաժարվել պարերից ու սպորտից, սակայն համարձակ աղջիկը որոշել է իր ցանկություններն առաջ տանել և ծանրորդ հոր հաջողություններով ոգեշնչված` սկսել է զբաղվել ծանր ատլետիկայով: Մի քանի տարում նա  մեծ հաջողությունների է հասել այդ ոլորտում:

Նա թեթևորեն բարձրացնում է իր քաշը կրկնակի գերազանցող  ծանրաձողը ու արդեն հայրենական ու միջազգային մրցաշարերում փաուրելիֆթինգի 6 համաշխարհային ռեկորդ է սահմանել:

Լարեսկե Բրաունը երկրում ամենաուժեղ դպրոցականն է ճանաչվել: Որքան էլ տարօրինակ է, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը ոչ միայն չի վատթարացրել նրա վիճակը, այլև հնարավորություն է տվել հաղթահարելու ցավը: Հոդերի անսովոր ճկունության շնորհիվ աղջկան հաջողվել է այնպիսի արդյունքների հասնել, որոնք իր հասակակիցների համար անհասանելի են: