Փարիզում բեմի տակ տեղադրված հրատեխնիկայի պայթյունի հետևանքով 1 մարդ է զոհվել

Police-guarded-the-arena-after-the-blast-franceՊաշտոնյաների տեղեկություններով՝ «Ֆրանսիական հեղափոխություն» մյուզիքլի տեխնիկական ռեժիսյորը փորձի ընթացքում բեմի տակ տեղադրված հրատեխնիկայի պայթյունի ժամանակ մահացել է սրտի կաթվածից:

Փարիզի դատախազության խոսնակը հայտնել է, որ Փարիզի Palais des Sports դահլիճում ուրբաթ օրը տեղի ունեցած պայթյունի հետևանքով ևս չորս մարդ ծանր վիճակում է գտնվում:

Ոստիկանության սպան ավելի վաղ տեղեկացրել էր, որ պայթյունի հետևանքով մեկ մարդ է մահացել սրտի կաթվածից՝ ավելացնելով, որ պայթյունը առաջացել էր այն բանից հետո, երբ աշխատակիցներից մեկը կայծ էր ստացել, որը բեմի տակ տեղադրված հրատեխնիկայի հետ կոնտակտի մեջ էր մտել:

Շոուն կազմակերպող ընկերությունը դեպքի կապակցությամբ մեկնաբանություններ չի տվել:

 

Բրիտանուհին Ջոնի Դեպի տեսքով տորթ է թխել

pic_d2f3626c351bb0eac93adc6294eb115bՄեծ Բրիտանիայի Բրաուհիլզ քաղաքի բնակչուհի Լարա Քլարքը Ջոնի Դեպի տեսքով տորթ ` թխել” Կարիբյան ծովի ավազակները” ֆիլմում խաղացած կերպարով:

Տորթը 1,65 մ բարձրություն ունի, որն ընդամենը 13 սմ-ով է ցածր Ջոնի Դեպի իրական բոյից: Քլարքի խոսքով, ինքը միտումնավոր է տորթն ավելի ցածր պատրաստել, քանի որ վախենում էր, որ այն դռնից դուրս չի գա: Տորթի պատրաստման վրա 90 ժամ է ծախսվել:

Կինն իր ստեղծագործությունը ընկերներից մեկի խորհրդով տարել է Բիրմինգհեմի տորթերի միջազգային ցուցահանդես, դրա համար վարձակալելով միկրոավտոբուս:

Մրցույթի արդյունքները հայտնի կդառնան կիրակի:

 

Մարսելում բացվեց ՀՀ գլխավոր հյուպատոսությունը

Building of Consulate GeneralՆոյեմբերի 8-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Մարսելի քաղաքապետ, սենատոր Ժան-Կլոդ Գոդենը կատարեցին Մարսելում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Ֆրանսիայի խորհրդարանականներ, քաղաքական, հասարակական և մշակութային գործիչներ, հայ համայնքի անդամներ։

Միջոցառմանը հանդես գալով ողջույնի խոսքով՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կարևորեց Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսության հիմնադրումը՝ ընդգծելով, որ Մարսելը առանձնահատուկ  նշանակություն ունի մեր ժողովրդի համար։

«Հայերի ներկայությունը Մարսելում սկիզբ է առել դեռ վաղ միջնադարում։  Արևելքի և Արևմուտքի միջև արտոնյալ առևտուր իրականցնող հայ վաճառականները ակտիվ գործունեություն էին ծավալում այս քաղաքում»,- ասաց նախարար Նալբանդյանը։

«Մարսելը դարձավ առաջին ֆրանսիական քաղաքը, որը հյուրընկալեց Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հազարավոր հայերի։ Նրանցից շատերը հաստատվեցին այստեղ, դարձան իրական մարսելցիներ և մինչ այսօր իրենց ներդրումն են բերում քաղաքի զարգացմանը։

Opening of the Consulate GeneralԱյսօր, Մարսելն իր հայկական եկեղեցիներով, հուշարձաններով, դպրոցներով, մշակութային և մարզական կենտրոններով, հայ-ֆրանսիական առևտրա-արդյունաբերական պալատով, վկայում է հայերի ինտեգրման բարձր մակարդակի, միևնույն ժամանակ իրենց Հայրենիքի հետ կապվածության մասին։

Ես ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Մարսելի մարզային, շրջանային և համայնքային իշխանություններին՝ մարսելահայերին շարունակական աջակցության և հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման գործում կարևոր ներդրման համար»:

Շնորհավորելով ներկաներին գլխավոր հյուպատոսության բացման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը համոզմունք հայտնեց, որ այն՝ գլխավոր հյուպատոս Վարդան Սրմաքեշի ղեկավարությամբ, իր կարևոր ներդրումը կունենա հայ-ֆրանսիական փոխհարաբերությունների զարգացման և խորացման գործում։

Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենը իր խոսքում ընդգծեց, որ իր համար մեծ պատիվ է ներկա գտնվել Ֆրանսիայում բարեկամ Հայաստանի առաջին գլխավոր հյուպատոսության բացման արարողությանը, քանզի ինքը ամենաջերմ զգացմունքներն է տածում հայ ժողովրդի նկատմամբ և Հայաստանի հետ համակողմանի համագործակցության զարգացման ջատագովներից է։

Մարսելի քաղաքապետը գոհունակությամբ նշեց, որ հայերը զգալի ներդրում ունեն իր ղեկավարած քաղաքի զարգացման և բարգավաճման գործում, նաև յուրատեսակ կամուրջ են հանդիսանում Ֆրանսիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդման համար։ Նա ընդգծեց, որ Մարսելը Երևանի հետ համագործակցում է կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության և մի շարք այլ կարևոր ուղղություններով։ Ժան-Կլոդ Գոդենը վստահություն հայտնեց, որ Հայաստանի գլխավոր հյուպատոսության գործունեությունը էլ ավելի կխթանի հայ-ֆրանսիական բարեկամական փոխհարաբերությունների խորացումը։

Հյուպատոսության բացման արարողությունը, որն ուղիղ եթերով  հեռարձակվում էր տեղական հեռուստատեսությամբ, լայնորեն լուսաբանվեց լրատվամիջոցների կողմից։

Խորվաթիայում նույնասեռականների ամուսնությունը թույլատրելու վերաբերյալ հանրաքվե կանցկացվի

ԽորվաթիաԵվրոպական միությանը անդամ 28 երկրներից ամենավերջինը անդամակցած  Խորվաթիայում հանրաքվե կանցկացվի նույնասեռականների ամուսնությունը օրինականացնելու վերաբերյալ, սակայն իրավապաշտպան խմբավորումները այդ քվեարկությունը հակասահմանադրական են համարում:

Ուրբաթ օրը պառլամենտը որոշում է կայացրել դեկտեմբերի 1-ին տեղի ունենալիք հանրաքվեի ժամանակ հետևյալ հարցի վերաբերյալ քվեարկելու կապակցությամբ, այն է՝ «Ձեր կարծիքով ամուսնությունը տղամարդու և կնոջ միջև միությու՞ն է»:

Եթե քվեարկողների մեծամասնությունը այդ հարցին «այո» պատասխանի, ապա սահմանադրությամբ նույնասեռականների ամուսնությունը կարգելվի:

Իրավապաշտպան խմբերը բողոքել են հանրաքվեի դեմ՝ պնդելով, որ այն խախտում է մարդու հիմնարար իրավունքները: Իսկ նույնասեռականների դեմ խմբավորումը շուրջ 700,000 ստորագրություն է հավաքել հանրաքվեի օգտին:

Նույնասեռականների իրավունքների վերաբերայլ բանավեճը Խորվաթիան երկու մասի է բաժանել: Երկիրը որոշակի քայլեր է ձեռնարկում նրանց իրավունքները պաշտպանելու կապակցությամբ, սակայն նույնասեռականների ամուսնության հարցը բավականին նուրբ խնդիր է մնում կաթոլիկ երկրում:

 

Մարմնավաճառներին գրավում է Շվեյցարիան

o_738829 Իսպանիայից ճգնաժամի պատճառով հեռացած մարմնավաճառների համար Շվեյցարիան նոր հանգրվան է: Տեղի ԶԼՄ-ների տվյալներով, վերջին 3 տարում  Իսպանիայից Շվեյցարիա տեղափոխված հնագույն մասնագիտության ներկայացուցիչների թիվն ավելացել է 4 անգամ:

Իսպանիան տառապում է ճգնաժամից ու հիմա այդ երկրում ԵՄ  գոտում գործազրկության ամենաբարձր մակարդակն է գրանցվել` 26%: Ով հնարավորություն ունի,  հեռանում է երկրից: Իսպանիայում մարմնավաճառությամբ զբաղվող կանայք էլ գերադասում են Շվեյցարիա տեղափոխվել: Միայն Ժնևում նրանց թիվը  3 տարում ավելացել է 4 անգամ:  Եթե 2010-ին քաղաքի ադմինիստրացիան Իսպանիայից  տեղափոխված ընդամենը 80  կին էր գրանցել, ապա հիմա նրանց թիվը հասնում է 300-ի: Ընդ որում,  պաշտոնյաները ենթադրում են, որ նույնքան էլ անօրինական են աշխատում:

“Հիմնականում նրանք միայնակ մայրիկներ են, որոնք ստիպված են եղել մեկնել Իսպանիայից, որ  երեխաներին ինչ-որ կերպ կերակրեն”,-հայտնում է ադմինիստրացիայի ներկայացուցիչը: Նշվում է, որ նրանք իսպանուհիներ չեն, այլ ծագումով Արևելյան Եվրոպայից են, հիմնականում` Բուլղարիայից ու Ռումինիայից: Հիմա, քանի որ Շվեյցարիան Շենգենյան համաձայնագրի անդամ է, չի կարող խոչընդոտել նրանց  և ԵՄ անդամ երկրների բնակիչներին իր տարածքում աշխատանք որոնել:

Շվեյցարիայում մարմնավաճառությունն օրինական կարգավիճակ է ստացել 1942-ին: Կամավոր մարմնավաճառությամբ զբաղմունքը կոնֆեդերացիայում հավասարվում է փոքր բիզնեսին, ինչը հարկային պարտավորություններ է ենթադրում:

Իսպանիայում ինտիմ ծառայություններն անօրինական են, սակայն իշխանությունները հիմնականում  պատժում են ոչ թե մարմնավաճառներին, այլ կավատներին: Ընդ որում , սեքս-աշխատողների 90%-ը երկրում անօրինական ներգաղթյալ է:

Մեծ Բրիտանիայում վետերան-գուրկհերը հացադուլ են անում

Մեծ Բրիտանիայում  նեպալցի վետերան-գուրկհերը մյուս զինվորների նման հավասար իրավունքներ են պահանջում:

i (2)Նրանք տեղավորվել են խորհրդարանի  ու Պաշտպանության նախարարության , ինչպես նաև վարչապետ Քեմերոնի նստավայրի շենքի առջև: 1990-ականներին որպես պահեստայիններ զորացրված  գուրկհերն այսօր  ցմահ թոշակ են ստանում նորմի ընդամենը 3-րդ չափով:

“Մենք բողոքում ենք արդեն 20 տարի: Չգիտենք, թե էլի ինչ կարելի է անել, որ ուշադրություն հրավիրենք մեր խնդրին: Հազարավորները մահացել են` այդպես էլ արդարությունը չճաշակելով: Պաշտանության նախարարությունում  մենք ոչ մեկին չենք հետաքրքրում: Այնպես որ` կամ իմ իրավունքին կհասնեմ, կամ կմեռնեմ”,-ասում է նրանցից մեկը:

1814-ին բրիտանացիները փորձեցին զավթել Նեպալը, սակայն 2 տարի տևած մարտերից հետո պատերազմում ոչ ոք էլ չհաղթեց: Տեղի բնակիչների մարտական հմտություններն այնքան տպավորիչ էին անգլիացիների համար, որ նրանց իրենց մոտ ծառայության էին տանում:

Հիմա Բրիտանիայի բանակում 3,5 հազար գուրկհ է ծառայում: 2015-ին պլանավորվում է այդ թիվը նվազեցնել 1,5 անգամ, քանի որ թագավորական գանձարանում այդ բանակը պահելու համար  գումարը չի բավականացնում:

Ծերանոցում աշխատող բուժակը 8 մլն ֆունտ է շահել

i (1)Բրիտանական Սատոն քաղաքի բնակիչը վիճակախաղում 8 մլն ֆունտ է շահել, սակայն հաջորդ առավոտ, ժամը 6-ին արթնացել ու աշխատանքի է գնացել:

62-ամյա բուժակ Ռոն Էլիոթը խնամում է թոշակառուներին, որոնցից շատերն 90-ն անց են: Սակայն, հանկարծակի շահումը աշխատանքը թողնելու պատճառ չի դարձել.”Նրանցից շատերը տկարամտություն ունեն, շատերն անկողնային են: Ինչ պիտի անեն առանց ինձ”,- ասել է տղամարդը:

Նա խոստովանել է, որ վիճակախաղի տոմս գնել է ամեն օր` աշխատանքից տունդարձի ճանապարհին: Նա մենակ է ապրում 2-սենյականոց բնակարանում: Ամուրի է դարձել 40 տարի առաջ.կինը զոհվել է իրենց հարսանիքից մեկ տարի անց, ավտովթարից: Տարեկան 15 հազար ֆունտ աշխատող բրիտանացին չի էլ պատրասռվում դուրս գալ աշխատանքից:

Գումարի  մի մասը նա մտադիր է ծախսել ծերերի համար ծննդյան երեկույթ կազմակերպելու նպատակով:

 

Դատարանը որոշում է կայացրել Հունաստանում նույնասեռականների քաղաքացիական ամուսնության օգտին

Gay-marriageՀունաստանում նույնասեռականների իրավունքների պաշտպանները ողջունել են Եվրոպական դատարանի որոշումը, որտեղ քննադատվում է այն փաստը, որ 2008թ-ին ընդունված քաղաքացիական ամուսնության մասին օրենսդրությունը նույնասեռական զույգերի վերաբերյալ հիշատակում չի պարունակում:

Եվրոպական դատարանի մարդու իրավունքների վերաբերյալ դատական կոլեգիան հինգշաբթի որոշում է կայացրել, որ օրենսդրությունը խտրական վերաբերմունք է ցուցաբերում և պահանջել է վնասի համար յուրաքանչյուր հայցվորի վճարել 6,670 դոլար, ինչպես նաև դատարանի հավելյալ ծախսերը:

Քաղաքացիական ամուսնության կողմնակիցները այն զույգերն են, որոնք ամուսնությունից դուրս օրինական իրավունքներ են ցանկանում ունենալ:

Այս կապակցությամբ իրավական գործընթացը ղեկավարած նույնասեռականների իրավունքների պաշտպան Գրիգորիս Վալիանատոսը այս որոշումը Հունաստանի նույնասեռականների համար պատմական որոշում և 30 տարիների ընթացքում ամենակարևոր իրավական հաղթանակն է համարել:

Սարսափելի կադր. Հռոմի պապ ֆրանցիսկոսը համբուրում է այլանդակված դեմքով հիվանդին

111Ավանդական գլխավոր ընդունելության ժամանակ, որն անց է կացվում ամեն չորեքշաբթի  Վատիկանում, Հռոմի պապ Ֆրանցիսկոսին է մոտեցել մի մարդ ու նրան խնդրել կաթոլիկ եկեղեցու օրհնությունը: Սբ հայրը գրկել է  տղամարդուն ու համբուրել նրա ծոծրակը:

Տղամարդու ամբողջ մարմինը պատված է ֆուրունկուլներով ու այլանդակ գորտնուկներով: Բժիշկների եզրակացության համաձայն, տղամարդը տառապում է նեյրոֆիբրոմատոզի ծանր տեսակով.  ժառանգական հիվանդություն, որը բնութագրվում է  բծերի  ու ուռուցքների առաջացմամբ: Այս հիվանդությունը երկար ու տանջալի բուժում է պահանջում:

Հաճախ այս մարդիկ իրենց արտաքինի պատճառով խտրական վերաբերմունքի են արժանանում: Իսկ Հռոմի պապը մինչ համբուրելը նույնիսկ  չի էլ երկմտել:

Իսպանիայում ցլամարտը երկրի մշակութային արժեք ընդունելու մասին օրենքը ստորագրվեց

korrida3Իսպանիայի խորհրդարանը երեկ  հավանության է արժանացրել կառավարող Ժողովրդական կուսակցության կողմից ներկայացված  օրենքը, որով  ցլամարտը երկրի մշակութային արժեք է ճանաչվում: Սեպտեմբերին այն հավանության էր արժանացել նաև երկրի Կոնգրեսի պատգամավորների կողմից (Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատը):

Օրենքի վերանայման համար հիմք են  ծառայել Իսպանիայի այցեքարտերից մեկի`ցլամարտի ”ժողովրդական” տոնի համար 580 հազար կողմնակիցների ստորագրությունները:

Ինչպես նշել է Ժողովրդական կուսակցությունից  սենատոր Սեբաստիան Ռուիս Ռեյեսը,”օրենքի ընդունումը ուղի է հարթում, որ Կատալոնիայում ընդունված ցլամարտի արգելքը այդ ինքնավար մարզում վերանա”:

Իսպանիայի կառավարությունը մտադիր է հասնել այն բանին, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ցլամարտը համաշխարհային մշակութային արժեք ճանաչի:

Երիտասարդ բրիտանացիները հեռուստաեթերում մարիխուանա կծխեն

iԲրիտանական Channel 4 հեռուստաալիքը  պատրաստվում է թմրանյութի մասին  պատմող  հաղորման  նկարահանումների:

“Թմրանյութ Live:Կանաբիս” ծրագիրը շուտով կհայտնվի  Channel 4-ի եթերում: Այն մեկանգամյա 90-րոպեանոց թողարկում է լինելու, որը կպատմի մարդու օրգանիզմի վրա մարիխուանայի ազդեցության մասին:

Հաղորման կամավորներին կխնդրեն լաբորատոր պայմաններում կանեփի ու պլացեբոյի տարբեր սորտեր օգտագործել: Նրանց ռեակցիային կհետևեն Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները: Ծրագրի հեղինակների նպատակն է` հակառակ տարածված մտայնության, ապացուցել, որ մարիխուանան ուժեղ ազդեցությամբ թմրամիջոց է  ու կարող է հիշողության կորստի  և պարանոյայի հանգեցնել:

Հաղորդվում է, որ մեծ Բրիտանիայում 16-29 տարեկան երիտասարդներից կեսն առնվազն մեկ անգամ փորձել է ծխել մարիխուանա:

Հսկայական շունը ճզմել է փոքրիկին

o_845224Բրիտանական Նոթհինգհեմում ողբերգություն է կատարվել: Ֆրանսիական մաստիֆ ցեղատեսակի հսկայական շունը ճզմել է 4-ամյա աղջնակին: Շունն իր o_845227ուժով երխային կյանքի հետ անհամատեղելի վնասվածք է հասցրել: Վշտախեղդ  մայրը շանը մորթել է:

Դեպքից մեկ շաբաթ առաջ Լեքսի Հադսոնի մայրը` Ջոդին,  շանը կենդանիների կացարանից էր վերցրել, որտեղ հայտնվել էր նախորդ տիրոջ վատ վերաբերմունքի պատճառով: Թվում էր, թե շունն ու փոքրիկը լավ հարաբերությունների մեջ էին:

o_845225Սակայն, ինչ-որ պահ մաստիֆը հարձակվել է աղջկա վրա ու նրան թաթերով սկսել է խեղդել: Վախեցած մայրը աղջկան փրկելու համար դանակով հարձակվել է շան վրա: Փոքրիկին տեղափոխել են հիվանդանոց, սակայն այնտեղ նա ստացած վնասվածքներից մահացել է: Ինչպես Ջոդիի ծանոթներն են ասել, փոքրիկը ժամկետից 3 ամիս շուտ էր ծնվել, դրա համար էլ շատ նվազ էր: Դա է պատճառը, որ մաստիֆը երեխային հեշտությամբ վնասել է:

Ֆրանսուա Օլանդը հունվարին կայցելի Թուրքիա

olandԻնչպես հաղորդում է թուրքական «Զամանը»,  Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը գալիք տարվա հունվարի 27-28–ին պաշտոնական այցով կգտնվի Թուրքիայում: Երկօրյա այցի շրջանակներում կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերությունների զարգացման, Թուրքիայի ԵՄ անդամագրության և սիրիական ճգնաժամի հետ կապված հարցեր:

Նշենք, որ հոկտեմբեր ամսին Ֆրանսիայի արդյունաբերության զարգացման նախարար Արնո Մոնտեբուրը հայտնել է Թուրքիա այցելելու Օլանդի մտադրության մասին: Վերջին անգամ Ֆրանսիայի նախագահը Թուրքիա է այցելել 1992 թվականին, երբ նախագահում էր Ֆրանսուա Միտերանը:

Բրիտանացիները փրկարար ծառայություն են զանգում ուրվականների պատճառով

b_459194Բրիտանական փրկարարական ծառայությունները չգիտեն ինչ անեն,նրանք պարբերաբար զանգեր են ստանում պարանորմալ տարբեր երևույթների մասին: Դրանից հատկապես տուժում են Գլոսթերշիր կոմսության իշխանությունները: Տեղի ուֆոլոգները նույնպես տագնապ են բարձրացրել:

Տեղեկատվության ազատության մասին օրենքի համաձայն, փրկարարները հրապարակել են վերջին շրջանում ստացած տարօրինակ զանգերի մասին բոլոր տվյալները :Պարանորմալ երևույթներ ուսումնասիրող  ընկերությունները, տեսնելով այդ հաշվետվությունը, հայտարարել են, որ կմիանան անսովոր դեպքերի հետաքննությանը: Օրինակ, մի կին հայտարարել է, որ իր քաղաքացիական ամուսինը թուղթուգիր է  ցանկացել անել: Իսկ Սթրաուդ քաղաքից մի տղամարդ բողոքել է, որ իրեն թունավորել է կախարդների արձակած արբանյակը: Մի տղա զանգել է 999, որ խոստովանի,  որ ինքը  հրաշագործ է: Չելթնհեմում աշխատող մի տաքսիստ հայտարարել է, որ իր կինը մարդագայլ է, նա խնդրել է ոստիկաններին որսորդներ ուղարկել ուրվականներին որսալու համար ու հավելել, որ տարածաշրջանում “ինչ-որ տարօրինակ բան է կատարվում”:

Պարանորմալ երևույթների ուսումնասիրման ընկերությունում չեն բացառում, որ այդ բոլոր տեղեկությունները կարող են ճիշտ լինեն:  Մասնագետները կարծում են, որ պարզապես քաղաքացիները շատ ժամանակ են անցկացնում հեռուստացույցի առջև:

Ի դեպ, ոստիկանները ևս հաճախակի են տարօրինակ երևույթների հանդիպում: Կանչով տեղ հասած ոստիկանները  Ջեյմս Քոքիջի տանն ահավոր բան էին սպասում տեսնել, քանի որ փակ դռան հետևից աղմուկ ու վնգվնգոց են լսել: Դա շատ կասկածելի է թվացել, քանի որ փրկարարական ծառայություն զանգողը ոչ մի բառ չի արտաբերել: Դուռը կոտրելով, ոստիկանները զարմացել են` տեսնելով , որ այնտեղ բացի սինգապուրյան կատվիկից  ոչ ոք չկա: Կատվի տերը շատ է զարմացել, երբ տեսել է դուռը ջարդած: Իմանալով, թե բանն ինչումն է, նա պարզաբանել է, որ իր կատվիկը հեռախոսի հետ հատուկ վերաբերմունք ունի, երբ այն զնգում է` կատուն իսկույն մոտենում է հեռախոսին: ”Նա սիրում է նաև կոճակները սեղմել”,-նշել է տերը:

Մոլդովայում ռումինական անձնագրեր կտան

b_437664Ռումինիայի կառավարությունը հերթական նվերն է արել  Մոլդովային, ինչն ավելի կբարդացնի Բուխարեստի ու Քիշնևի միջև առանց այդ էլ  ոչ այնքան հարթ հարաբերությունները: Հեշտացվել է մորդովացիների` ռումինական անձնագիր ստանալու կարգը:

Ռումինացի քաղաքական գործիչների հայտարարությունների համաձայն, 1918-1940 թթ. պատմական ճշմարտությունը վերականգնող ծրագիրը գործում է 5 տարի (մինչ Մոլդովան կդառնար ԽՍՀՄ-ի կազմի անդամ, Ռումինական պետության մաս էր): Մինչ այժմ դա հնարավոր էր միայն Բուխարեստում, իսկ հիմա անձնագիր կարելի է ստանալ Մոլդովայում  ռումինական ցանկացած դիվանագիտական ներկայացուցչությունում` բացի Քիշնևից  ևս 3 քաղաքում:

“Ռումինական պետությանը հավատարմության երդում կարելի է տալ կամ Ռումինիայի դեսպանատանը, կամ հյուպատոսություններում”,-ասվում է Բուխարեստի Քաղաքացիության Ազգային  գործակալությունում:

Պաշտոնական տվյալներով, վերջին 20 տարում ռումինական քաղաքացիություն ստանալու համար դիմել է 450 հազար  մոլդովացի:  Հիմնական պատճառը տնտեսական վիճակն է: Գործազրկության բարձր մակարդակի պատճառով երկրից հեռացել է  աշխատունակ բնակչության գրեթե կեսը, ավելի քան 60%-ը` Ռուսաստան: Մնացածը փորձում են տեղավորվել Եվրոպայում, իսկ 2007-ից` ԵՄ անդամ Ռումինիայի անձնագիրն օգնում է ԵՄ տարածք մտնել առանց վիզայի ձևակերպման:

 

 

Սնոուդենը գերմանական ԶԼՄ-ներում հրապարակել է “Ճշմարտության մանիֆեստը”

940037Գերմանական “Շպիգել”-ը այսօր հրապարակել է ԱՄՆ Ազգային անվտանգության ու ԿՀՎ-ի նախկին աշխատակից Սնոուդենի գրած “Ճշմարտության մանիֆեստը”: Նա տեքստը գրել է նոյեմբերի 1-ին, Ռուսաստանում, ուր ժամանակավոր ապաստանել էր:

Ըստ էության, մանիֆեստը քիչ է տարբերվում Սնոուդենի բաց նամակից, որը Մոսկվայից Գերմանիա էր տարել բունդեսթագի` “Միություն-90”/”կանաչներ” ֆրակցիայի պատգամավոր Հանս-Քրիստիան Շտրեբելեն: Այս ուղերձում ևս Սնոուդենը գրում է.”Նման ծրագրերը (էլեկտրոնային լրտեսության) սպառնում են ոչ միայն մասնավոր կյանքին, դրանք սպառնում են խոսքի ազատությանն ու բաց հասարակությանը”:

“Նա, ով ճշմարտությունն է ասում, հանցագործություն չի կատարում”,-գրում է Սնոուդենը “Շպիգել”-ում:

Հարավային Իտալիայում քաղցկեղի դեպքերի աճի պատճառը մաֆիայի թաղած թունավոր ատոմային թափոններն են

NaplesԵնթադրվում է, որ հարավային Իտալիայում քաղցկեղով հիվանդությունների աճի պատճառը նեապոլիտանական մաֆիայի թափած ատոմային և արտադրական թափոններն են հանդիսանում:

Իտալիայի սենատը այժմ հետաքննում է թաղված թունավոր նյութերի և Նեապոլի շրջակա մի շարք քաղաքների բնակիչների շրջանում քաղցկեղի դեպքերի 50 տոկոսով աճելու փաստի միջև եղած կապը:

Վերջերս հրապարակվել է 1997թ-ի գաղտնի փաստաթուղթ, որտեղ մաֆիայի առաջնորդը իշխանություններին զգուշացնում է, որ հողի մեջ գտնվող թունավոր նյութերը երկու տասնամյակի ընթացքում կսպանեն շրջակայքի բնակչությանը:

Բժիշկներն  առաջին անգամ Նեապոլի հարակից քաղաքներում քաղցկեղի դեպքերի աճ նկատել են 1990-ականներին: Սակայն այդ ժամանակից ի վեր հիվանդության դեպքերը կանանց մոտ աճել են 40, իսկ տղամարդկանց մոտ 47 տոկոսով:

Մի ժամանակ աշխարհի համար մեկ փախուստի մեջ գտնվող մաֆիայի դեմք Ֆրանչեսկո Սկյավոնեն նշել է, որ այդ շրջանի ամբողջ բնակչությունը քսան տարվա ընթացքում քաղցկեղից մահանալու վտանգի տակ է գտնվում:

Ֆրանչեսկո Սկյավոնեն մի շարք սպանությունների գործով ձերբակալվել և ցմահ ազատազրկման է դատապարտվել:

Միլոնավոր տոննաներ թունավոր նյութեր քաղաքների մոտակայքում թաղելու մասին նա հայտնել էր  գաղտնի ցուցմունքներ տալու ժամանակ:

Նա նաև նշել էր, որ Նեապոլի արվարձաններից թունավոր նյութերի մաքրման համար միլիարդներ են անհրաժեշտ՝ ավելացնելով, որ այդ գործընթացը կարժենա Իտալիայի մեկ տարվա ամբողջ բյուջեն:

Թափանցիկության նպատակով Իտալիայի պառլամենտի ստորին պալատը որոշել է հրապարակել այդ փաստաթուղթը:

 

Ֆրանսիայի նախագահների խոհարարը թոշակի է անցել

pic_4c105c2d6d5cec1f9fa1cba3401247eeԵլիսեյան պալատը լքել է ավելի քան 40 տարի նախագահների համար աշխատած խոհարարը:  Associated Press հայտնում է, որ Բեռնար Վոսյոնը  հոկտեմբերի 31-ին վերջին ընթրիքն է պատրաստել նախագահ Օլանդի համար: Խոհարարի խոսքով, նա այդ օրը  պատրաստել է “Նապոլեոն” կրմով ու ազնվամորով: Բեռնար Վոսյոնը  նշել է, որ նախագահ Օլանդը, ի տարբերություն Սարկոզիի, քաղցրակեր է ու հազվադեպ է հրաժարվում ինչ որ մթերքից:

Նա խոստովանել է, որ 40 տարիների ընթացքում հեշտ չի եղել ամեն անգամ նոր նախարարի ճաշակին հարմարվելը: Օրինակ Միտերանը (1981-1995 թթ), նախընտրում էր ծովաթմերքը: Ժակ Շիրակը (1995-2007) սիրում էր խխունջներ ու մարինացված կաղամբ:

Ինչ վերաբերում է Սարկոզիին (2007-20012), ապա նա խիստ սննդակագի էր հետևում ու նախընտրում առողջ սնունդը.աղցան, բանջարեղեն, ձուկ: Սակայն չէր սիրում պանիր (այն մատակարարվում էր միայն Անգելա Մերկելի այցելությունների ժամանակ) և գինի չէր խմում:

Ներկայիս նախագահը սեղան վերադարձրեց պանիրները և ֆրանսիական խոհանոցի մյուս մթերքները: Ընդ որում, խոհարարը նշել է, որ հիմա Ելիսեյան պալատում այնպիսի թանկարժեք ուտեստներ չեն մատակարարվում, ինչպիսիք, ծովախեցգետինն ու տրյուֆելն է:

Հայտնի է, որ խոհարարի պաշտոնը կզբաղեցնի նրա օգնականը:

Ալբանիայում կանեփից զանգվածային թունավորում է արձանագրվել

i700 ալբանացի  է կանեփից թունավորվել վերջին մի քանի ամսում: Հաճախացել են հասուն մարդկանց մեջ կանեփից թունավորման հետևանքով հոսպիտալացվածների թիվը: Բոլոր 700-ի մոտ նմանատիպ ախտանշաններ են դիտվում, սրտխառնուք ու փսխում, փորացավ ու սրտի հետ կապված խնդիրներ;

Նախնական ենթադրության համաձայն, բոլորն էլ այս կամ այն կերպ կապված են Լազարեթի թմրանյութի արտադրման ու փաթեթավորման հետ.այստեղ տարեկան 500 տ կանեփ է արտադրվում:

Բոսնիայում հայտնաբերված մասսայական գերեզմանից հարյուրավոր մարմիններ են հանվել

Բոսնիա,մասսայական գերեզման Հետախույզները Բոսնիայում մասսայական գերեզման են հայտնաբերել, որտեղ ենթադրաբար թաղված են նախկին Հարավսլավիայի բաժանմանը հետևած կոնֆլիկտի մի քանի հարյուր զոհերի մարմիններ:

Բոսնիա և Հերցոգովինայի դատախազության տվյալներով՝ զոհերը ենթադրաբար 1992թ-ին սպանված Պրիեդոր ինքանավար քաղաքի և դրա հարակից շրջանների բնակիչ բոսնիացիներ և խորվաթներ են:

Դատախազության խոսնակ Բորիս Գրուբզիքը հայտնում է, որ սա Բոսնիա և Հերցեգովինայում երբևէ հայտնաբերված ամենամեծ մասսայական գերեզմաններից մեկն է:

Հինգշաբթի օրվա դրությամբ գերեզմանից հանվել են 231 ամբողջական մարմիններ, ինչպես նաև 112 այլ մարդկանց մարմնի մասեր:

Խոսնակի տեղեկություններով գտնված մարմինների թիվը օրեցօր, նույնիսկ ժամ առ ժամ աճում է:

Գերեզմանից գտնվել են նաև ավելի քան 30 անձնական իրեր:

10մ խորությամբ մասսայական գերեզմանի փորումը սկսվել է սեպտեմբերից և կշարունակվի մինչև հաջորդ շաբաթ:

Մարդկանց մնացորդները տարվել են Սանսկի Մոստ քաղաքում գտնվող ինքնության հաստատման կենտրոն, որտեղ դրանք կմանան մինչև դատական քննության և ինքնության հաստատման գործընթացի ավարտը:

Ինքնության հաստատման գործընթացը հնարավոր է բազմաթիվ ընտանիքների համար բացահայտի 1995թ-ին ավարտված կոնֆլիկտի ընթացքում իրենց բարեկամների անհետացման փաստը: