Ժայթքել է Էթնա լեռան հրաբուխը

Էթնա լեռան հրաբուխՍիցիլայում ժայթքել է Եվրոպայի ամենամեծ Էթնա հրաբուխը, որի արձակած մոխրի սյունը տեսանելի է արևելայն Սիցիլաիայի մեծ մասում:

Էթնան հաճախակի չի ժայթքում՝ նրա վերջին խոշոր ժայթքումը տեղի է ունեցել 1992թ-ին:

Կատանիայի օդանավակայանից հայտնում են, որ շաբաթ օրը՝ նախքան արևածագը, ժայթքման պատճառով իրենք ստիպված են եղել փակել մոտակա օդային տարածքը, սակայն առավոտյան իշխանությունների տեղեկություններով՝ այն արդեն բաց է եղել:

Լեռան լանջերին մի շարք բնակեցված գյուղեր են տեղակայված, սակայն, չնայած լավայի հոսելուն, տարհանումների կարիք չի առաջացել:

 

Օռլանդո Բլումը և մոդել Միրանդա Քերը հաստատել են իրենց բաժանվելու լուրը

Օռլանդո Բլում,մոդել Միրանդա Քեր«Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի աստղ Օռլանդո Բլումը և մոդել Միրանդա Քերը երեք տարի տևած ամուսնությունից հետո հայտարարել են իրենց բաժանության մասին:

Բրիտանացի դերասանի ներկայացուցիչը E! News-ին տված հարցազրույցում հաստատել է այդ լուրը:

Զույգի ներկայացուցչի տեղեկություններով՝ Օռլանդո Բլումը և Միրանդա Քերը մի քանի ամիս է ինչ ընկերաբար բաժանվել են:

Վեց տարի միասին լինելուց հետո նրանք վերջերս որոշել են պաշտոնապես հայտարարել իրենց բաժանվելու մասին:

Բրիտանացի դերասանը և ավստրալիացի մոդելը սկսել են հանդիպել 2007թ-ին, որից երեք տարի անց ամուսնացել են:

Victoria’s Secret-ի նախկին հրեշտակ 30-ամյա Միրանդան և Բլումը համատեղ ունեն մեկ որդի՝ 2011թ-ին ծնված Ֆլինը:

 

Ֆրանսիայի ֆուտբոլային ակումբները բողոքում են Ֆրանսուա Օլանդի սահմանած «հարուստների հարկի» դեմ

ֆուտբոլային ակումբՖրանսիայում մեծ եկամուտ ունեցող անձանց համար սահմանված 75% հարկը ստիպեց Ժերար Դեպարդիեին Ռուսաստանի քաղաքացիություն ընդունել:

Այժմ Ֆրանսիայի ֆուտբոլային ակումբները բոյկոտ են կազմակերպել՝ բողոքելով այդ օրինագծի դեմ, որը պատրաստվում են օրինականացնել հաջորդ տարի: Նրանք պնդում են, որ օրենքը կնվազեցնի իրենց մրցունակությունը մյուս եվրոպական ակումբների համեմատությամբ և ֆինանսական խնդիրներ կստեղծի:

Ֆուտբոլային ակումբների պրոֆեսիոնալ միավորումը (UCPF) հինգշաբթի հայտարարել է, որ իրենք կբոյկոտեն նոյեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի 2-ը տեղի ունենալիք գլխավոր երկու տուրերի ծրագրված բոլոր խաղերը:

1972թ-ին իրենց աշխատավարձերից բողոքող ֆուտբոլիստների ցույցից հետո՝ այս բողոքի ակցիան Ֆրանսիայում կազմակերպված նմանատիպ առաջին բոյոկոտն է:

UCPF-ի նախագահ Ժան Պիեռ Լուվեն հինգշաբթի իր հայտարարության մեջ նշում է, որ սա պետք է առիթ դառնա, որպեսզի ֆրանսիական ֆուտբոլի լուռ մեծամասնությունը արտահայտի իր բողոքը:

75% հարկը վերաբերելու է այն ֆուտբոլիստներին, որոնք տարեկան 1,38 միլիոն դոլարից ավել են վաստակում: Նախապես այդ օրենքով նախատեսված էր, որ հենց բարձր վարձատրվող ֆուտբոլիստը պետք է այդ հարկը վճարի, սակայն ֆուտբոլիստների բողոքից հետո, Ֆրանսուա Օլանդի Սոցիալիստական կառավարությունը հարկի վճարման պարտականությունը դրել է նրանց գործատուների վրա:

UCPF-ին պնդում է, որ հարկը կնվազեցնի ֆրանսիական ակումբների մրցունակությունը եվրոպական այլ երկրների՝ ավելի սակավ հարկեր վճարող մրցակիցների համեմատությամբ:

 

Գրենլանդիայի իշխանությունը թույլատրել է ուրանի արդյունահանումը

i (4)Գրենլանդիայի խորհրդարանը վերացրել է երկրում բնական ռադիոակտիվ պաշարների արդյունահանման արգելքը:

Կղզյակային պետության իշխանությունները թույլատրել են պոտենցիալ ինվեստորներին ուրան արդյունահանել, որոնց թվում է Ավստրալիան, Չինաստանն ու դրանում շահագրգիռ  այլ պետություններ:

Այսօր Իռլանդիայի բյուջեն ստեղծվում է ծովամթերքի արտահանումից, տուրիզմից ու շատ հարցերում կախում ունի Դանիայից հատկացվող սուբսիդիաներից, որին էլ պատկանում է կղզին: Դրա համար էլ Գրենլանդիան հույս ունի իր պաշարներից եկամուտներ ստանալ:

2010-ին երկիրն առաջին անգամ կարողացավ նավթ արդյունահանել: ԱՄՆ Ազգային երկրաբանական ծառայության գնահատմամբ, Գրենլանդիայում շուրջ 50 մլն բարել նավթ կա:

Գրենլանդիայի էկոլոգները վախ ունեն, որ ածխաջրածինների ու օգտակար ուրիշ հանածոների այրումը կարող է ջերմաստիճանի բարձրացման ու արկտիկական սառույցների հալման հանգեցնել:

Լոնդոնում հրապարակվել է 119 տարվա մեջ առաջին լուսանկարը` թագուհին շրջապատված երեք սերունդներով,լուսանկարներ

թագավորական ընտանիքըԵրեքամսական արքայազնի մկրտության պաշտոնական լուսանկարները հրապարկվել են հինգշաբթի երեկոյան: Մկրտությունը տեղի էր ունեցել չորեքշաբթի: Լուսանկարահանման պարտականությունը վստահվել էր Հոլիվուդի անվանի լուսանկարիչ Ջեյսոն Բելին: Լուսանկարներում թագավորական ընտանիքի բոլոր անդամներն են` ներառյալ փոքրիկ արքայազնը, որը երջանիկ տեսք ունի:

Թագավորական պալատը 4 լուսանկար է տարածել` տարբեր կոմպոզիցիաներով. Բրիտանիայի պատմության մեջ նմանը չի եղել 1894-ից ի վեր. այն ժամանակ պալատական լուսանկարիչը մի կադր է արել, որում Վիկտորիա թագուհին որդու Էդվարդ  VII-ի ու թոռան` դուքս  Գեորգ V-ի ու այդ օրը մկրտված Էդվարդ VIII հետ է:

Լուսանկարներում արքայազն Ջորջը ավանդական սպիտակ երկարափեշ հանդերձով է, նույնիպիսի հագուստ կա Վիկտորիա թագուհու ավագ դստեր հագին` մկրտության ժամանակ, 1841-ին: Բազմոցը, որի վրա նստել ու որը շրջապատել են թագավորական ընտանիքի անդամները, այն հավաքածուից է, որը պատրաստվել է 1773-ին:

Գերմանիայում տղամարդը գերության մեջ է պահում 12 մտերիմների

i (3)Գերմանիայում 36-ամյա տղամարդը խորտկարաններից մեկում պատանդ է վերցրել իր հարազատներին ու ծանոթներին: Հետաքննության վարկածի համաձայն, խորտկարանը պատկանում է այդ տղամարդուն: Տեղի իրավապահները ենթադրում են, որ նա զինված է, իսկ գերության մեջ նրա բարեկամներն ու ծանոթներն են:

Տեղեկություն է հնչել, որ տղամարդը պետք է հոկտեմբերի 24-ին ներկայանար դատական նիստի, սակայն նա չի գնացել:

“Չարագործը 36-ամյա քուրդ է, իր մոտ վառելիքով տակառիկ ունի: Ավելի վաղ նա  դատվել է զենք պահելու համար: Հինգշաբթի նա անհարգելի պատճառով չի ներկայացել դատական նիստի: Ֆրայբուրգի իրավապահ մարմինները  ենթադրում են, որ խորտկարանում գտնվողները փորձել են նրան տարհամոզել:

Ոստիկանները չեն բացառում, որ պատանդները խորտկարանում են սեփական կամքով:

Գործազրկության մակարդակով Ֆրանսիան ռեկորդ է սահմանել

i (2)2013-ի սեպտեմբերին գործազրկության համար հատկացվող նպաստ ստացողների թիվը գերազանցել է 3 մլն-ը: Նախորդ ամիս գործազուրկների թիվը Ֆրանսիայում ավելացել է 60 հազարով, ինչը առավելագույն ցուցանիշն է 2009-ից ի վեր:

Այսօր Ֆրանսիայում 3 295 700 մարդ աշխատանք չունի: Այս եվրագոտի մտնելուց հետո  երկրում առաջին անգամ է  այս թիվը գերազանցել 3 մլն-ի սահմանագիծը: Վերլուծաբանների տվյալներով, գործազրկության  նման մակարադակ 90-ականներից հետո առաջին անգամ է գրանցվում:

Բռնցքամարտիկ Կլիչկոն Ուկրաինայի նախագահական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը

vitali klitschko,կլիչկոԲռնցքամարտի ծանրքաշային չեմպիոն և Ուկրաինայի ընդդիմության առաջնորդ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ ինքը 2015թ-ի նախագահական ընտրություններին դնելու է իր թեկնածությունը:

Անցած աշնանը 42-ամյա Կլիչկոն իր ղեկավարած Ուդար կուսակցությունից ընտրվել էր որպես պառլամենտի ներկայացուցիչ: Ընտրվելուց հետո Կլիչկոն պայքարում է իր խոսքով ասած նախագահ Վիկտոր Յանուկովիչի ավտորիտար քայլերի դեմ:

Նա հատկապես դատապարտում է Ուկրաինայի վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի բանտարկությունը:

Կլիչկոն այդ մասին հայտարարել է հինգշաբթի՝ ի պատասխան կառավարության այն ուժերի քայլերին, որոնք փորձում էին խափանել նրա առաջադրումը՝ օգտագործելով նրա՝ Գերմանիայում ժամանակավոր քաղաքացիություն ունենալու փաստը:

Կլիչկոն խոստացել է, որ նրանց փորձերը իրեն չեն վախեցնի կամ կանգնեցի:

Շերոն Սթոունը Լեհաստանում է ստացել է խաղաղության գագաթնաժողովի մրցանակ

Շերոն Սթոուն, Լեհաստան,Խաղաղության գագաթնաժողովի մրցանակովՉորեքշաբթի՝ հոկտեմբերի 23-ին, Շերոն Սթոունը պարգևատրվել է 2013թ-ի Խաղաղության գագաթնաժողովի մրցանակով: Սթոունը մասնակցում էր Լեհաստանի Վարշավա քաղաքում կազմակերպված Նոբելյան խաղաղության մրցանակակիրների 13-րդ համաշխարհային գագաթնաժողովին:

Միջոցառմանը մասնակցում էր նաև Միախյիլ Գորբոչովը և Բեթի Ուիլիամսը: Սթոունը որպես խաղաղության նշան խոնարհվել էր Դալայ Լամային՝ նախքան հոգևոր առաջնորդից մրցանակը ստանալը:

Daily Mail-ը հայտնում է, որ դերասանուհին մրցանակը ստացել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարող միլիոնավոր մարդկանց նոր հույս բերելու համար: Սթոունը աշխատում է ՁԻԱՀ-ի վերաբերյալ հետազոտություններ իրականացնող ԱՄՆ-ի amFAR բարեգործական հիմնադրամի հետ և երդվել է լինել կազմակերպության արշավների ներկայացուցիչը՝ մինչև հիվանդության դեմ ապահով և արդյունավետ դեղամիջոց չհայտնաբերվի:

Յուրաքանչյուր տարի Նոբելյան խաղաղության մրցանակակիրների կոմիտեն այդ մրցանակը հանձնում է մշակույթի ոլորտից խաղաղության և համաշխարհային խնդիրների վերաբերյալ ակտիվորեն տեղեկություն տարածող անհատի: Նախկինում այս մրցանակը ստացել էին Քեթ Սթիվենսը, Բոնոն, նակին ֆուտբոլիստ Ռոբերտո Բաջոն և Շոն Պենը:

 

Քաղաքի բնակիչներին ամբողջ գիշեր արթուն պահող աղմուկի պատճառը հնարավոր է զուգավորվող ձկները լինեն (տեսանյութ)

Midshipman fish1Մարդկանց ամբողջ գիշեր արթուն պահող խորհրդավոր գվվոցի պատճառը հնարավոր է սիրահարված ձկները լինեն:

Մեծ Բրիտանիայում  Հեմփշիրի Սաութհեմփթոն համայնքի մի հատվածի բնակիչները պայքարում են երեկոյան 10-ին սկսվող և ամբողջ գիշեր շարունակվող աղմուկի մեջ քնելու համար:

Որոշ մարդիկ գիշերային սարսափից փախչելու համար նույնիսկ տեղափոխվել և քնում են իրենց ընկերների բազմոցներին:

Այժմ գիտնականները ուսումնասիրություններ են իրականացնում պարզելու համար՝ արդյո՞ք այդ աղմուկը բարձրացնում են մոտակա գետաբերանում զուգավորվող ձկները, թե ոչ:

Արու միչման ձկները հատուկ գվվոց են արձակում էգ ձկներին գրավելու համար:

Այդ ձայնը նրանք կարող են արձակել ժամեր շարունակ և իրենց տոնը բարձրացնել այլ արուներից իրենց գվվոցը առանձնացնելու համար:

Գիտնականները պնդում են, որ ձայնը, կառույցներին և նավերին բախվելով, կարող է ավելի ուժեղանալ:

Սաութհեմփթոնի Ազգային օվկիանոսագիտության կենտրոնը չի կարողացել պարզել ձայնի առեղծվածը:

Ամեն դեպքում՝ Ծովային գիտությունների շոտլանդական ասոցիացիայի պնդմամբ՝ ձայնի պատճառը կարող են լինել ձկները:

Անքնությունից տառապող տասնյակ բնակիչներ են բողոքել գվվոցի դեմ:

Նյու Ֆորեսթի տարածաշրջանային խորհուրդը բնակիչներից ավելի քան 30 բողոքներ է ստացել նյարդայնացող աղմուկի դեմ:

Խորհրդի ներկայացուցիչը հայտնում է, որ մի շարք կառույցների վրա աղմուկը վերահսկող սարքեր են տեղադրվել ձայնի իրական պատճառը պարզելու համար:

“Հինգաստղանի” խցեր` բանտում

869283974_a7dfc841a9_bՉեխիայում բանտարկյալների կյանքն ավելի լավ ու կուշտ է դառնալու,  հատկապես  մայրաքաղաքային “Պանկրաց” բանտում իրականացված վերանորոգումից հետո: Նորոգվել է երկուտեղանոց 27 խուց, հատակին գորգեր են փռվել, նախկին երկաթյա նառերը փոխարինվել են փայտաշենով, իսկ պատերը ներկվել են հաճելի երկնագույնով: Հին սանտեխնիկան նույնպես փոխարինվել է նորով: Սա դեռ ամենը չէ. միջանցքներում ու հանգստի սենյակներում տեղադրվել են հեղուկբյուրեղային հեռուստացույցներ, կարմիր պաստառով բազմոցներ, կան թենիսի սեղաններ: Ընդ որում, խցերը բաց կլինեն` գիշեր-ցերեկ բանտարկյալները կարող են միմյանց այցելության գնալ ու ազատ տեղաշարժվել բանտի տարածքում: Պետությունը չի զլացել նաև սննդի հարցում. հիմա յուրաքանչյուրի համար կհատկացվի 9 կրոն (35 եվրոցենտ),ավելի, քան առաջներում:

Այս  “բանտային դրախտավայրում” ոչ բոլորը կարող են հայտնվել: Նման պայմանների կարժանանան միայն օրինակելի բանտարկյալները, որոնք հարգալից վերաբերմունք ունեն ղեկավարության ու բախտակից ընկերների նկատմամբ:

Թարմացված մասնաշենքի հանդիսավոր բացմանը ներկա է եղել Չեխիայի արդարադատության նախարար Մարիա Բեշենովան: Նա նշել է, որ Չեխիան կարող է հպարտանալ նման հաստատությունով և ընդգծել, որ “եթե բանտերը գնահատվեին հյուրանոցների նման, ապա նոր մասնաշենքը անկասկած 5 աստղի կարժանանար”:

Սպիտակ տունը հերքել է Մերկելի հեռախոսի գաղտնալսման մասին լուրը

iՆախագահ Բարաք Օբաման հերքել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի բջջային հեռախոսը գաղտնալսելու մասին տեղեկությունը: Իմանալով հնարավոր լրտեսման մասին`  Մերկելը զանգահարել է Օբամային ու բացատրություն պահանջել: Նա հստակ հասկացնել է տվել, որ նման միջոցներն անընդունելի են, ու դա վկայում է վստահության լուրջ խախտման մասին:

Օբաման էլ իր հերթին դաշնային կանցլերին հավատացրել է, որ ԱՄՆ հետախուզությունը նրա խոսակցությունները չի գաղտնալսել: Սրանից առաջ ԱՄՆ նախագահը ստիպված էր իր ֆրանսիացի գործընկերոջ հետ բացատրվել. ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը լրտեսում է ֆրանսիացիներին: Հետևանքը եղավ այն, որ Ելիսեյան պալատ  կանչվեց ԱՄՆ դեսպանը` դրա համար բացատրություն տալու:

Այսօր Բրիտանիայում տեղի կունենա թագաժառանգի մկրտությունը

o_813714Այսօր` հոկտեմբերի 23-ին,  Լոնդոնի Սենթ-Ջեյմսյան պալատի ժամատանը տեղի կունենա արքայազն  Ջորջի`  Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթի ծոռան մկտության հանդիսությունը: Ծեսը կատարելու է Անգլիկան եկեղեցու արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին:

Հրավիրյալների ցուցակը դեռևս չի հայտարարվել: Ծեսը կկատարվի Թագավորական ժամատանը, ուր 1840-ին ամուսնացել են Վիկտորյա թագուհին ու արքայազն Ալբերտը, իսկ 1649-ին մահապատժից առաջ հաղորդություն  է ստացել Անգլիայի թագավոր Կառլ I Ստյուարտը:

Լուսանկարներ անելու պարտականությունը վստահվել է հոլիվուդյան լուսանկարիչ Ջեյսոն Բելլին.նա  հայտնի է Փոլ Մակկարտնիի, Դևիդ բեքհեմի, Դենիել Քրեյգի, Ջոնի Դեպի և Նիկոլ Քիդմանի մասին ֆոտոնյութերով: Եղիսաբեթ  II-ի հպատակներն անհամբերությամբ են սպասում  թագուհու` 3 արքայազների հետ լուսանկարի հրապարակմանը.այդպիսի բան չի եղել 100 տարի: Այս օրվա կապակցությամբ ոսկյա ու արծաթե դրամների հատուկ սերիա է հատվել 5 ֆունտ արժողությամբ, որոնց վրա  պատկերված են  քնարով հրեշտակները շուշանի բողբոջներից հյուսված պսակով շրջանակված: Յուրաքանչյուր դրամի վրա բրիտանական միապետության կարգախոսն է դրոշմված Dieu et mon droit  (“Աստված և իմ իրավունքը”): Բացի այդ, սահմանափակ քանակությամբ հատվել է նմանատիպ դրամ, սակայն մեկ կգ քաշով` յուրաքանչյուրը 1000 ֆունտ ստեռլինգ անվանական գնով:

1765-ից մկրտության ծեսերի համար օգտագործվում է  ոսկյա ջրավազան` ջրաշուշաններով, որը պահվում է Թաուեր դղյակում: Արծաթյա սափորը, որից սուրբ ջուրն են լցնելու, պատրաստվել է  XVIII դարի առաջին կեսին:o_813714

Եվրոպական միությունը Թուրքիայի հետ վերսկսել է անդամակցության բանակցությունները

Եվրոպական միությունը վերսկսելու է Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունները:

EUTURKEYԵրեքշաբթի 28 երկրների արտաքին գործերի նախարարները Լյուքսեմբուրգում տեղի ունեցած հանդիպման ժամանակ որոշել են Թուրքիայի անդամակցության նոր էջ բացել:

Որոշ ԵՄ երկրներ հունիսին իրենց համաձայնությունը չէին տվել Թուրքիայի հետ բանակցությունների վերսկսման կապակցությամբ՝ հաշվի առնելով Թուրքիայի կոշտ պատասխանը երկրում տեղի ունեցող ցույցերին:

Բանակցություններում հիմնական շեշտը դրվելու է տարածաշրջանային քաղաքականության վրա:

ԵՄ-ն NATO-ի անդամ Թուրքիայի հետ բանակցություններ սկսել էր 2005թ-ին՝ չնայած միության որոշ անդամ երկրներ կասկած էին հայտնել մահմեդական երկրի՝ քրիստոնյա բլոկին միանալու կապակցությամբ:

Կիպրոսի հետ տարածքային վեճի պատճառով Թուրքիայի հետ բանակցությունները դեռևս դանդաղ են առաջ ընթանում:

 

Կատուն կենդանի է մնացել ավտոմեքենայի կտուրին սլանալով 100 կմ/ժամ արագությամբ

o_839147Մեծ Բրիտանիայում կատուն ավտոմեքենայի կտուրին երթևեկել է 35կմ, 100 կմ/ժամ արագությամբ: Խեղճ կատվին կարելի է համարել կասկադյոր` նա հրաշքով չի ընկել: Ֆուրգոնի վարորդը` Հելեն Ստիվենսը,  չի պատկերացրել, որ չորքոտնի ուղևոր է տեղափոխում:

Հանդիպակաց ավտոմեքենաները լույսերով թարթում էին, և կինը կանգ է առել, որ տեսնի, թե ինչ է պատահել: Մեծ է եղել Հելենի զարմանքը, երբ նա նկատել է վախեցած աչքերով կատվին իր  Ford Transit ավտոմեքենայի կտուրին:  “Ավտոմեքենայի միջից ես հանեցի շարժական աստիճանը, և կատուն սարսափահար կառչեց նրանից,-պատմել է կինը,-երևի նա բարձրացել է կտուրին , երբ ես բենզին էի լցնում”:

Վիգստոնի բնակչուհի Հելեն Ստիվենսը տարել է կատվին անասնաբույժի մոտ: Բժիշկն ուսումնասիրել է կատվին  և ոչ մի վնասվածք չի հայտնաբերել: Բժիշկը լուսանկարել է կատվին ու այն տարածել համացանցում` տիրոջը փնտրելու հայտարարությամբ:

Կատվի տերերը շատ արագ գտնվել են. նրանք էին  հնգամյա Կոնոր Ռասելն ու նրա մայր Էլիս Պեպերը, հաղորդում է Metro-ն: Իսկ”ճանապարհորդին” անվանել են հայտնի մուլտ հերոսի անունով`Կիկ Բուտովսկի: Կինը իր կատվի մասին պատմել է. “Նախկինում նա երբեք նման բան չի արել, առավել ևս, որ նա ատում է մենակությունը”:

 

Չեխիայի նախագահի նստավայրի դիմաց միջին մատի հսկայական քանդակ են տեղադրել

միջին մատԱղմկահարույց միջադեպ  Չեխիայի մայրաքաղաքում. հայտնի քանդակագործ Դավիթ Չերնին երկրի նախագահի նստավայրի դիմաց տեղադրել է միջին մատը բարձրացրած  հսկայական կապույտ ձեռք: Այս ակցիան ուղղված է առաջիկա խորհրդարանական ընտրություններին, որում  Չերնին պաշտպանում է աջակողմյան թեկնածուին, հաղորդում է բրիտանական  BBC հեռուստաընկերությունը:

Լրագրողների  կարծիքով, քանդակում ամփոփված անպատշաճ ժեստն հասցեագրված է   ներկա չեխական իշխանությանը: Ստեղծագործության հեղինակը չի մեկնաբանել իր աշխատանքը: Նա ասել է, որ քանդակը արդեն ամեն ինչ ասում է: Չեխիայի ներկա նախագահ Միլոշ Զեմենը աշխատանքային այցով այժմ գտնվում է  Ուկրաինայում:

Քանդակագործ Դավիթ Չերնին, որը հայտնի է իր սադրիչ արարքներով, մասնակցում է երկրի նախագահի հակառակորդի`Կարել Շվարցենբերգի  նախընտրական քարոզչությանը: Չեխիայի արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան հոկտեմբերի 25-26 -ը:

Հսկայական միջին մատի քանդակի հեղինակի մասին խոսում էին դեռ 1991թ., երբ նա Պրահայի փողոցներից մեկում գերմանա-ֆաշիստական օկուպանտներից քաղաքի ազատագրման պատվին տեղադրված սովետական տանկը ներկեց վարդագույն:

Գլխովին ոչնչացում

4cc9dfd90831b0d60d9ba18867045ce8Times-ը պատմում է Շոտլանդիայի հյուսիսարևմտյան ափերից 40 կմ հեռավորության վրա գտնվող Կաննա ոչ մեծ կղզու բնակիչներին պատուհասած աղետի մասին: Կղզիաբնակների համար գլխացավանք են դարձել հազարավոր ճագարները, որոնք ազատ տեղաշարժվում են ու ոչնչացնում բուսականությունը:

“Ճագարները խժռում են այդ կղզին,-հայտնել է կղզիաբնակներից մեկը:- Բացի այդ, կենդանիներն անդադրում բներ են փորում իրենց դուր եկած տեղում, օրինակ` գերեզմանատանը, քանդել են գերեզմաններն ու դագաղներից ոսկրերը դուրս գցել: Նրանք ամենուր են: Նրանց պատճառով քանդվում են պատերը, քանի որ փորում են տան հիմքը: Նրանք ավերում են մեր  հնագիտական հուշարձանները”:

Կաննա կղզում այսօր 12 մարդ է ապրում ու առնվազն 16 հազար ճագար, որոնք ոչ մի րոպե չեն մոռանում բազմանալու մասին: Վերջերս նույնիսկ ճանապարհն է փակվել սողանքի պատճառով, որը կրկին ճագարների “հորատման” հետևանք էր: Ճանապարհը մաքրելու համար մեծ գումարով  մայրցամաքից մասնագետներ են հրավիրվել:

Ընդամենը 6 տարի առաջ  Շոտլանդիայի  (որին պատկանում է կղզին)   հուշարձանների պահպանության  ազգային ընկերությունը 600 հազար ֆունտ ծախսեց բազմահազար առնետներին լրիվ ոչնչացնելու համար: Չի բացառվում, որ կրծողների բացակայությունն է հանգեցրել ճագարների թվաքանակի ավելացմանը:

Փաստորեն, ինչպես տեղեկացնում է Times-ը, ճագարներն իրենց անսահման ակտիվությամբ սեփական մահապատիժն են ստորագրել. իշխանությունները թունավոր գազով ճագարների գլխովին ոչնչացման վերաբերյալ որոշում են ընդունել:

Նիդեռլանդներում հրդեհվել է Մատա Հարիի տունը

imagesՆիդեռլանդներում այրվել է այն տունը, որտեղ ծնվել է Մարգարետա Գերտրուդա Զելլեն` բեմական կեղծանունը` Մատա Հարի:

Տունը գտնվում է Լեուվարդենում ու կառուցվել է 1876-ին: Այստեղ որոշ ժամանակ բնակվել է ապագա համաշխարհային ճանաչում ունեցող լրտեսը: 15 տարեկանում զրկվելով մորից ու հորից`  նա մեկնում է Ֆրանսիա, որտեղ էլ ծնվում է հանրահայտ կեղծանունը` վերածվելով պրոֆեսիոնալ լրտեսության խորհդանիշի: Նրա կյանքը ողբերգական ավարտ ունեցավ. 1917-ի փետրվարի 13-ին Հարիին ձերբակալեցին ու 2 օր անց գնդակահարեցին: Նրա մարմինը հանձնվել է թանգարան, սակայն 2000-ին անհայտ չարագործները Մատա Հարիի մարմինն անգլուխ են թողել`  այն գողացել են:

 

Կոսովոյում ծեծի են ենթարել արտաքսված գնչու աղջկա ընտանիքին

131021001154_leonarda_dibrani_304x171_afpԿոսովոյում հարձակում են կատարել Լեոնարդա Դիբրանիի ծնողների վրա` այն գնչու աղջկա, որի արտաքսումը Ֆրանսիայից  դժգոհության ալիք է բարձրացրել: Ոստիկանների խոսքով, Դիբրանիի ծնողների վրա հարձակվել է մեկ ուրիշ գնչու զույգ, ընդ որում, աղջկա մայրը հարձակումից հետո հիվանդանոցում է հայտնվել:

Շաբաթ  Ֆրանսիայի նախագահ Օլանդը հասարակության դժգոհության պատճառով ստիպված զիջումների է գնացել ու Լեոնարդային առաջարկել է Ֆրանսիա վերադառնալ, սակայն առանց ծնողների:

Աղջիկը պատասխանել է, որ առանց ծնողների ինքը չի վերադառնա Ֆրանսիա:

Չերնոգորիայի գեյ-շքերթը վեր ածվեց ջարդի

o_838447Կիրակի Չերնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայում երկրի պատմության մեջ առաջին անգամ տեղի ունեցավ սեքսուալ փոքրամասնության  շքերթ: Ակցիան ուղեկցվեց պահպանողական քաղաքացիների բողոքի բազմաթիիվ ցույցերով: Արդյունքում նույնիսկ անվտանգության միջոցառումները չփրկեցին և շքերթը վերածվեց ջարդերի: Ոստիկանության հետ ընդհարումները ստիպեցին օգտագործել մահակներ և արցունքաբեր գազ: Ի պատասխան նետվեցին քարեր և петарды:  13 ոստիկաններ և մի քանի ցուցարար բժշկական օգնւթյուն ստացան: