Իտալիայի ափի մոտ հարյուրավոր սպորտանավեր են հավաքվել ամենամյա ռեգետային մասնակցելու համար

Barcolana Regatta1Այս միջոցառումը նշվում է 1969թ-ից ի վեր, երբ 51 տեղացիներ ծովագնացության սեզոնի փակման կապակցությամբ ոչ պաշտոնական մրցում էին հայտարարել:

Barcolana Regatta8Սակայն այդ օրից 45 տարի անց, այժմ Բարկոլանա ռեգատային մասնակցելու համար ամբողջ աշխարհից ավելի քան 2,000 նավակներ են այցելում՝ ծովափնյա գոտին լցնելով նավերի երամով:

Այսօր մեկ շաբաթ տևող տոնակատարությունը մեկնարկել է Բարկոլանայի միջազգային նավարկության մրցությամբ, որին մասնակցում էին հարյուրավոր սպորտանավեր:

Barcolana RegattaՀարյուր հազարավոր մարդիկ շաբաթը անց են կացնում Իտալիայի Տրիստե քաղաքի ամենամյա ամենամեծ միջոցառման շրջանակներում՝ վայելելով նավերի դասական մրցույթները, ցամաքային միջոցառումները և գիշերային նավարկությունները:

Այս տոնակատարությունը Միջերկրական ծովի ավազանում իրկանացվող ամենամեծ հավաքույթն է:

Ցանկացած ոք, սկսած արի սիրողական նավաստիներից մինչև համաշխարհային կարգի նավագնացներ, կարող են մասնակցել այդ մրցությանը:

Քանի որ մրցությունը բոլորի համար է նախատեսված, դրա շրջանակներում անց է կացվում նաև Քամու արքա անվանմբ մրցությունը, որին հատուկ նավակներով մասնակցում են հաշմանդամ մարդիկ:

 

Եվրոպան պատասխան կտա անցյալի մեղքերի համար

ol3001381738875Կարիբյան ավազանի 14 երկիր հայտարարել է, որ Ֆրանսիայի, Նիդեռլանդների ու Մեծ Բրիտանիայի քաղաքական ղեկավարությունը պետք է իր նախորդների անօրինական գործողությունների համար պատասխան տա: Մասնավորապես, Կարիբյան պետությունների ներկայացուցիչները  կարծում են, որ հիշյալ պետությունները պետք է  բազմամիլիոնանոց փոխհատուցում վճարեն իրենց  քաղաքացիներին ստրուկների վերածելու համար: Նրանց կարծիքով, ստրկությունն է իրենց տարածաշրջանը մատնել անհաղթահարելի աղքատության:

Պահանջներ են ներկայացրել Կարիբյան համագործակցության 12 երկրներ (նախկին բրիտանական գաղութներ), որոնց ձեռնարկը որոշել են պաշտպանել Հաիթին (նախկինում ֆրանսիական գաղութ) և Սուրինամը (Նիդեռլանդների նախկին գաղութ): Նրանց հետաքրքրությունները պաշտպանելու է  «Leigh Day» իրավաբանական ընկերությունը, որը ավելի վաղ կարողացել է անցած դարի 50-ականներին   բրիտանական կառավարության գաղութացման զոհ քենիացիների համար փոխհատուցման հասնել:

Իտալիան վաճառքի կհանի 50 պատմական վայրեր կառավարության պարտքը կրճատելու համար

italy-Orsini Odescalchi castleԻտալիայի կառավարությունը վաճառքի կհանի որոշ պատմական վայրեր՝ բյուջեի հսկայական դեֆիցիտը կրճատելու համար:

Վաճառքի հանված 50 պատմական վայրերի շարքում են տեսիլքներով ամրոցը, կարդինալի պալատը և Վենետիկի ծովացոցում գտնվող կղզի:

Նմանատիպ քայլ 2012թ-ին կատարել է Հունաստանը, որը ստիպված էր մի քանի գեղեցիկ կղզիներ վաճառել օտարերկրյա գնորդներին իր հսկայական պարտքերը կրճատելու համար:

Իտալիայի կառավարությունը հույս ունի, որ ազգի հարստությունները կգնեն մասնավոր բիզնեսմեններ և դրանք հյուրանոցների, ռեստորանների ու թանգարանների վերածելով՝ երկրում անհրաժեշտ աշխատատեղեր կստեղծեն, ինչպես նաև ներդրում կկատարեն տնտեսության մեջ:

Էկոնոմիկայի նախարար Ֆաբրիցիո Սակկոմաննին նպատակ ունի տեսարժան վայրերի վաճառքից 425 միլիոն ֆունտ ստանալ:

Այս որոշումը հաստատվել է արտակարգ հրամանագրով, որը նպատակ ունի բյուջեի 2013թ-ի դեֆիցիտը պահել 3 տոկոսի սահմաններում, որպեսզի խուսափեն Բրյուսելի ուղղիչ գործողություններից:

Իրականում հանրային պարտքը մարելու նախագիծը իր մեջ ներառում էր 350 պատմական վայրեր, սակայն պաշտոնատար անձիք մտավախություն են հայտնել, որ որոշ սեփականություններ, ինչպիսիք են ռազմաօդային բազաները, հարմար չեն կոմերցիոն շուկայի համար:

Անշարժ գույքի ցանկում ընդգրկված է նաև Հռոմից 93 կմ հեռավորության վրա գտնվող Օրսինի միջնադարյան ամրոցը, որը 1270-ականներին կառուցվել էր Նիկոլաս III պապի համար և վաճառքի է հանվել 15 միլիոն եվրոյով: Ենթադրաբար այնտեղ բնակվող տեսիլքների պատճառով ամրոցը 19-րդ դարից մինչև 1989թ-ը ծառայել է որպես բանտ, իսկ դրանից հետո՝ որպես պատկերասրահ:

Վաճառքի է հանվելու ամենամեծ նարնջագույն ադամանդը

o_835266Ժնևում աճուրդի է հանվելու աշխարհի ամենամեծ ադամանդը: Քարը կշռում է 15 կարատ: Փորձագետներն այն գնահատում են մոտավորապես 20 մլն դոլար:

Նարնջագույն ադամանդները բացառիկ են համարվում, դրա համար էլ դրանց արժեքը մի քանի անգամ գերազանցում է սովորական անգույն քարերի շուկայական գինը: Աճուրդը տեղի կունենա նոյեմբերի  սկզբին, Christie’s աճուրդի տանը:

Սիցիլիայի ափերի մոտ միգրանտներով նավ է խորտակվել

o_507724Սիցիլիայի ափերի մոտ  250ներգաղթյալներով նավ է խորտակվել: Նավաբեկումը տեղի է ունեցել բաց ծովում: Ինչպես հաղորդում է  “Интерфакс“-ը, տուժածներին օգնելու համար դեպքի վայր են մեկնել երկու ռազմական նավ: Նախնական տվյալների համաձայն խորտակման պատճառը նավի վրա առաջացած կռիվն է եղել:ИТАР-ТАСС-ը հաղորդում է հիսուն զոհվածների մաին, որոնցմեջ երեխաներ կան,   150փրկված ներգաղթյալներին օգնություն են ցույց տալիս:

Սա առաջին դեպքը չէ, որ տեղի է ունենում ներգաղթյալների հետ: Ինչպես հայտնի է, հոկտեմբերի  3 -ին Լամպեդուզա կղզու մոտ Աֆրիկայից ներգաղթյալներ տեղափոխող նավ խորտակվեց: Մինչ այժմ հայտնի է  232 զոհերի մասին, բայց փրկարարները պնդում են, որ դա վերջնական թիվը չէ:155 մարդու հաջողվել է փրկել: Նավի հրամանատար, Թունիսի քաղաքացուն հաջորդ օրը ձերբակալել են:

Ադրբեջանցի օլիգարխները Լոնդոնում յուրահատուկ կերպով նշել են Իլհամ Ալիևի հաղթանակը

4Հոկտեմբերի 9-ի երեկոյան`Ադրբեջանում նախագահական ընտրությունների ավարտից անմիջապես հետո, երկու երիտասարդ միլիոնատերեր յուրահատուկ մրցույթ են կազմակերպել Լոնդոնի էլիտար ակումբներից մեկում: Մրցույթի էությունը կայանում էր նրանում, որ ինչքան հնարավոր է շատ պատվիրել շամպայն:

Երիտասարդների անունները հայտնի չեն, նրանց անվանել են “ռուսներ”: Ըստ “Հագին” կայքի` արևմտյան մամուլում հետխորհրդային երկրների ներկայացուցիչներին հաճախ անվանում են “ռուսներ”: Սակայն չի բացառվում, որ նրանք ադրբեջանցի օլիգարխների երեխաներն են եղել, ովքեր այդ կերպ նշել են իշխող “Ենի Ազերբայջան” կուսակցության նախագահ Իլհամ Ալիևի հաղթանակը նախագահական ընտրություններում, քանի որ “շամպայնի օրը” կազմակերպվել է այն պահին, երբ Ալիևի կուսակիցները Բաքվում նշել են դա:

Միլիոնատերերը մեկը մյուսի հետևից պատվիրել են թանկարժեք շամպայներ: Օրվա վերջում պարզվել է, որ “շամպայնի օրը” նրանց 2-ի համար արժեցել է 210.000 դոլար: Հաղթողը վճարել է մոտ 67 հազար ֆունտ և նույնիսկ երջանկությունից սկսել է պարել: Նրանք պատվիրել են 84 շիշ Dom Perignon և 30 շիշ Crystal շամպայն: Երիտասարդներից յուրաքանչյուրը մատուցողների նույնիսկ 8.000 ֆունտ թեյավճար է թողել:

Օտար լեզուներով ամենից լավ խոսում են հոլանդացիները

  holland  Ճանապարհորդասերների ուղեցույց «Skyscanner» ընկերությունը մի հետազոտություն է անցկացրել պարզելու համար, թե որ ազգն է ավելի լավ կարողանում խոսել օտար լեզուներով: Մի շարք երկրների քաղաքացիներ պատասխանել են հարցաթերթիկում ընդգրկված հարցերին, որի արդյունքում հետաքրքիր տվյալներ են պարզ դարձել: Ահա հետազոտության համաձայն՝ օտար լեզուներով ամենից լավ խոսում են հոլանդացիները: Նրանց հետևում են շվեդներն ու անգլիացիները:

«Հաբերլերը» գրում է, որ տարբեր ազգերի լեզվական կարողությունների գնահատման շուրջ ուսումնասիրության արդյունքում թուրքերը հայտնվել են այս ցուցակի 5-րդ հորիզոնականում: Իսկ ահա հենց թուրքերի կարծիքով օտար լեզուներին ամենից լավ տիրապետում են անգլիացիները, այնուհետև գերմանացիներն ու ռուսները:

 

 

Գնչուներին վիրավորելու համար կկանգնի դատարանի առջև

i (1)Ֆրանսիացի իրավապաշտպանները դատի են տվել ՆԳ նախարար Մանյուել Վալսին, որը գնչուների մասին ոչ հաճո հայտարարություն էր արել: Համապատասխան հայց է ներկայացվել ռասիզմի դեմ ու ժողովուրդների բարեկամության շարժման անունից: Նրանց կարծիքով, “Վալսի հայտարարությունը հակասում է նրա իսկ զբաղեցրած պաշտոնին, որը պետք է  հանրապետության արժեքների պահպանման դիրքերում կանգնած լինի”:

Նրանցից բացի, նախարարների կաբինետի որոշ անդամներ պահանջել են, որ այդ գործին միջամտի նաև նախագահ Օլանդը: Սակայն, պետության ղեկավարը մտադիր չէ մասնակցել այդ  բանավեճին, առավել ևս` պատժել Վալսին:

Սեպտեմբերի վերջին ՆԳ նախարար Վալսը հայտարարեց, որ հարկավոր է  գնչուների մեծամասնությանը արտաքսել երկրից, քանի որ “ նրանց կենսակերպը լրջորեն տարբեր է մերինից ու ինտեգրումն այստեղ չի օգնի: Նրանց մեծամասնությանը պետք է  սահմանից այն կողմ ուղեկցել”,ասել է նա ու հավելել, որ նրանցից քչերը կարող են մնալ Ֆրանսիայում:

Եվրամիությունն իսկույն արձագանքել է այդ հայտարարությանը և Ֆրանսիային պատժամիջոցներով սպառնացել.”Ամեն անգամ, երբ խոսքը հասնում է բյուջեի անցքին` գնչուներին են հիշում: ”,-ասել է  հիմնարար իրավունքի ու քաղաքացիության գծով ԵՄ-ում  արդարադատության կոմիսար Վիվիան Ռեդինգը:

Սխալը հուշամեդալը վերածել է գանձի

o_834793Վատիկանը հետ է կանչում ոսկուց, արծաթից ու բրոնզից պատրաստված 6200 հուշամեդալները, որոնք Հռոմում վաճառվել են Հռոմի նոր պապ Ֆրանցիսկոսի ընտրվելուց հետո: Բոլոր մեդալների վրա Հիսուսի անունը սխալով է դրոշմված. Այն սկսվում է լատիներեն “Էլ” տառով,  ինչի արդյունքում “Հիսուս”-ը կարդացվում է “Լեսուս”:  Բնականաբար, հավաքորդները չեն կամենա նման “սխալից” բաժանվել:

Կենտրոնական Եվրոպայում անսպասելի ձյուն է տեղացել

o_834858Կենտրոնական Եվրոպայում արտակարգ ծառայությունները մաքրում են ձնե ցիկլոնի հետքերը: Ավստրիայի արևմուտքում ընդամենը կես ժամում ձնակույտեր են գոյացել, ոստիկանությունը տասնյակ ՃՏՊ-ներ է գրանցել: Վթարներում կան տուժածներ:

Նման իրավիճակ է ստեղծվել Շվեյցարիայի կենտրոնական շրջաններում: Տեղի իշխանությունները վարորդներին կոչ են անում առժամանակ հրաժարվել անձնական տրանսպորտով ուղևորություններից, չնայած օդերևութաբանները տեղեկացրել են, որ ուրբաթ արդեն ձյունը կհալչի: Օդերևութաբանական կանխատեսումների համաձայն, այս տարի Եվրոպայում վերջին տասնամյակի ամենացրտաշունչ ձմեռն է լինելու:

 

Գերմանիան կրկի Տիմոշենկոյին ազատելու կոչ է արել

vitor yanukovich-guido westerwelleԳերմանիան մեկ անգամ ևս նախազգուշացրել է Ուկրաինային ազատել բանտարկված նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին, եթե ոչ ապա հնարավոր է Եվրոպական միությունը երկրի հետ չստորագրի ազատ առևտրի պայամանագիր:

Տիմոշենկոն պաշտոնական դիրքը չարաշահելու մեղադրանքով յոթ տարի ազատազրկման է դատապարտվել: ԵՄ-ն նրա դեպքը դիտարկում է որպես քաղաքականապես մոտիվացված և զգուշացրել է, որ նոյեմբերին Կիևի հետ ազատ առևտրի պայմանագիր չի ստորագրի, եթե Տիմոշենկոն շարունակի մնալ բանտում: Գերմանիան առաջարկել է նրան մարդասիրական նկատառումներով ազատ արձակելուց հետո ուղարկել Բեռլին նրա մեջքի խնդիրները բուժելու նպատակով:

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ հինգշաբթի ունեցած զրույցից հետո՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելլեն կոչ է արել Կիևին լուծել Տիմոշենկոյի հարցը, քանի որ իրենք աջակցում են դեպի Եվրոպա Ուկրաինայի ուղուն:

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Լեոնիդ Կոժարան նշել է, որ իշխանությունները լուծումներ են փնտրում:

Հռոմի պապ Ֆրանցիսկը կոչ է արել աղոթել Միջին Արևելքի խաղաղության համար

papa-franciscoԿաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Հռոմի պապ Ֆրանցիսկը հավատացյալներին կոչ է արել աղոթել Միջին Արևելքում խաղաղության հաստատման համար, քանի որ այդ հողերում է ծնվել Հիսուս Քրիստոսը: Պապը ամեն չորեքշաբթի տեղի ունեցող հավաքի ժամանակ դիմել է հավաքվածներին, որոնք չնայած անձրևին եկել են Սուրբ Պետրոսի հրապարակ: «Ձեզ կոչ եմ անում աղոթել խաղաղության արքա Հիսուսի ծննդավայրում՝ Միջին Արևելքում, Սիրիայում, Իրաքում, Եգիպտոսում, Լիբանանում և սրբազան հողերում խաղաղության հաստատման համար»,-ասել է Պապը:

«Պոստա» կայքի հաղորդմամբ՝ արգենտինացի Հռոմի պապը առողջություն է մաղթել վերջերս վիրահատության ենթարկված Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես Կիրշներին:

 

Գրականության գծով Նոբելյան մրցանակ է ստացել Էլիս Մունրոն

o_834647Գրականության գծով Նոբելյան մրցանակի է արժանացել կանադացի գրող Էլիս Մունրոն: Նոբելյան կոմիտեի կարծիքով  “նա ժամանակակից պատմվածքի վարպետ է”: Եվ, ինչպես նրանք են նշել, դափնեկիրների ընտրության դեպքում “որոշում է կայացվում միայն ստեղծագործության արժանիքներից ելնելով”:

Պահանջում են, որ կաթողիկոսը հրապարակավ ներողություն խնդրի

կաթողիկոսՖՐԱՆՍԱՅԻ ԿԵԴՐՈՆ ՇՐՋԱՆԻ ՀԱՅ ԱՌԵՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒ ԾԽԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Թեմական պատգամաորական ժողովի նախագահին ուշադրության, Պատճէններ՝ Թեմակամ խորհուրդի նախագահին, թեմական պատգամաւորներուն Յարգելի Պարոն Նախագահ՝ Շուրջ տասնեակ մը տարիէ ի վեր, մեր Եկեղեցին կը մխրճուի կառուցային եւ յարաբերութիւններու տագնապի մը մեջ, ցաւ պատճառելով իր ամենէն հաւատարիմ ծառաներուն, անոնք ըլլան կղերական կամ աշխարհական։ Քայքայման այս վիճակը հետեւանք է իշխանական եւ բռնակալ կեծուածքներու, ինչպէս նաւ խորհրդային ժամանակաշրջանէն ժառանգուած գործելակերպերու, զորս ներկայի Կաթողիկոսը դժբախտաբար կը ցուցաբերէ, պատճառ դառնալով արժանաւոր բազմաթիւ կղերականներու հեռացումին։ Այսօր, Նորվան Արք. Զաքարեանի հրաժարականէն ետք, այլեւս չենք կրնար շարունակել ծածուկ լեզուի /langue de bois/ օգտագործումը, այնքա՛ն խոր է անհանգստութիւնը. Մեր պարտականութիւնն է պաշտպանել եւ պահպանել նախնիներուն կառուցածը։ Ափսոսալով հանդերձ՝ կը յարգենք Նորվան Արք. Զաքարեանի հրաժարելու որոշումը։ Մեր նպատակը՝ այս հրաժարականէն օգտուելով՝ մեր եկեղեցին ա՛լ աւելի սասանելը չէ, բայց եւ այնպէս՝ մեր Թեմակալ Առաջնորդին ենթարկուած նուաստացումը կհամարենք համայն Ֆրանսայի հայ առաքելական համայնքի նուաստացումը։ Ի մօտոյ, Թեմական խորհուրդը պիտի կազմակերպէ թեմակալ նոր առաջնորդի ընտրութիւներ։ Ծանօթ է, որ ընտրութիւներու գծով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գործելակերպը միշտ ալ անկողմնակալ չէ, առաջքը առնելու համար հաւանական կամայական որոշումներու, պիտի ընենք ամէն ինչ, որպէսզի թեմական պատգամաւորները իրենց դերը լիուլի խաղան։ Ինչը կը վերաբերի այն պատճառներուն, որոնք առաջնորդեցին այս ընտրութեան՝ կ՛ուզենք ընդգծել, որ մեր Առաջնորդին հրաժարման արդիւ Թեմական խորհուրդը թեթեւ մօտեցում ցուցաբերեց հարցին նկատմամբ՝ հրապարակելով հաղորդագրութիւններ եւ  Էջմիածնի հետ փախանակելով նամակներ՝ հապճեպ եւ շփոթ կերպով, առանց երբեք դիմելու Պատգամաւորական ժողովին։ Նման պարագայի մը՝ նուազագոյնը պիտի ըլլար հրաւիրել Պատգամաւորական ժողովի մը գումարումը. Նորվան Արք.ի հրաժարականը ընդունելու եւ անոր հետեւանքներուն նկատմամբ առնուելիք միջոցները որոշելու համար։ Նկատի ունենալով մեր Առաջնորդին եւ մեր համայնքին ուղղուած նախատինքին ծանկրակշիռ բնույթը, կ՛ուզենք որ այս նամակը փոխանցուի Կաթողիկոսին եւ Ան՝ հրապարակաւ ներողութիւն խնդրէ մեր Առաջնորդէն։  Մեր կարծիքով. Ներողութիւնը ընտրական որեւէ գործընթացի սկզբնական քայլը պետք է հանդիսանայ։ Մայր Աթոռը կը հրաւիրենք ընտրելու իմաստութեան ճամբան։ Հայ ժողովուրդը չի կրնար հանդուրժել իր Եկեղեցւոյ կողմէ ի գործ դրուող չարաշահումներու, շահադիտութեան, կամայականութեան եւ լռութեան։ Այդուամենայնիւ. Մենք կը շարունակենք մեր եկեղեցիները  մատակարարելու մեր յանձնառութիւնը. Ինչպէս նաեւ խաղաղեցնելու՝ մեր հաւատացյալնները։ Յարգելի  Պարոն նախագահ, Ընդունեցէք մեր յարգանքներուն հաւաստիքը։ Ստորագրությունները՝ առկից։ Առկից.- Կեդրոն շրջանի՝ Լիոնի, Տէսինի, Կրընոպլի, Սէն թ՛Էթիէնի, Վիէնի, Շարվիէօյի եւ Վալանսի Ծխական խորհուրդներու նախագահներու կամ ներկայացուցիչներու ստորագրությունները.

U_11

Ֆրանսիայի դպրոցներում գենդերային հավասարության դասեր կվարեն

i (1)Միջնակարգ կրթության ծրագրում սեռերի հավասարության  առարկա են մտցնելու: Ֆրանսիայում կրթության ու կանանց իրավունքների գծով նախարարն առաջարկել է դասընթացների համար ցանցային ռեսուրսներն օգտագործել: Այդպիսով պաշտոնյաները փորձում են կոտրել պատմության տարբեր ժամանակաշրջաններում կնոջ ու տղամարդու կերպարների ու դերերի վերաբերյալ եղած կարծրատիպերը: Բացի այդ, քաղաքական գործիչներն իրենց առջև խնդիր են դրել աղջիկների մեջ մաթեմատիկայի, ֆիզիկայի ու սպորտի նկատմամբ հետաքրքրություն սերմանել.նրանց խոսքով, առաջներում դրանք գերազանցապես  տղամարդկանց հատուկ առարկաներ  էին համարվում: Նրանք կարծում  են, որ երիտասարդությունը չպետք է մնա հասարակության անցյալի մոդելի շրջանակներում, երբ սեռային պատկանելությունը հսկայական նշանակություն ուներ:

Եղիսաբեթ II-ը թոռանը շքեղ նվեր է արել

52562f02-ddd5-8443-ddd5-844c552ec215.photo.0Արքայազն Ջորջի  լույս աշխարհ գալու կապակցությամբ  նրա ծնողները` Քեյթն ու Ուիլյամը,  որոշել են իրենց համեստ բնակարանից  փոխադրվել Անգլսիի 20-սենյականոց առանձնատուն: Սակայն, այնպես ստացվեց, որ վերջին անգամ մեծ նորոգում այնտեղ կատարվել է 1960-ականներին, դրա համար էլ, մինչև տեղափոխվելը, նրանք որոշեցին այն կարգի բերել: Լուրջ վերակառուցում էր նախատեսվում. դրա համար շինարարական կազմակերպություններին 1,5 մլն ֆունտ վճարվեց, որի մեծ մասը` պետական գանձարանից: Սակայն,  ինչ վերաբերում է ներքին հարդարանքին ու կահավորմանը, ապա դա թագավորական ընտանիքը սեփական գրպանից վճարեց: Ընդ որում, նորոգումը շատ ավելի թանկ  կլիներ, եթե թագուհու առատաձեռնությունը չլիներ,որը մեծ թուլություն ունի սեփական թոռան ու նրա որդու հանդեպ:

Թագուհին մեծահոգաբար նրանց թագավորական հավաքածուից  ցանկացած կահույք ու  կտավներ ընտրելու հնարավորություն տվեց,որոնք բրիտանական թագավորական ընտանիքը հավաքել է 500 տարի:

Դիվանագետի ձերբակալության համար Նիդեռլանդները ներողություն է խնդրել Ռուսաստանից

hagueՆիդեռլանդները ներողություն է խնդրել Ռուսաստանից հանգստյան օրերին Հաագայում ռուս դիվանագետի ձերբակալության կապակցությամբ:

Արտաքին գործերի նախարար Ֆրանս Տիմերմանսը չորեքշաբթի հայտնել է, որ հետաքննության արդյուքնում պարզվել է, որ շաբաթ օրը Դմիտրի Բորոդինի ձերբակալությունը Վիեննայի կոնվենցիայի ազգերի միջև դիվանագիտական հարաբերությունների՝ ներառյալ դիվանագիտական անձեռնմխելիության խախտում է եղել:

Հայտարարության մեջ ասվում է, որ այդ խախտման համար Նիդեռլանդները ներողություն է խնդրում Ռուսաստանի դաշնությունից:

Այնուամենայնիվ Տիմերմանսը նշում է, որ ինքը հասկանում է այն ոստիկաններին, որոնք ձերբակալել են Բորոդինին:

Հայտարարության մեջ ասվում է, որ երկու երկրները շարունակում են բանակցությունները ստեղծված իրավիճակի շուրջ:

 

Իսպանիայում կիսամերկ կանայք բողոքել են հղիության ընդհատման օրենքի փոփոխությունների դեմ

Topless Women Stage Pro-Abortion Protest in SpainՖեմեն ֆեմինիստական խմբավորման կանայք կիսամերկ ցույց են կազմակերպել Իսպանիայի պառլամենտում՝ բողոքելով պահպանողական կառավարության հղիության ընդհատման վերաբերյալ օրենքի փոփոխությունների դեմ:

Չորեքշաբթի, երբ արդարադատության նախարար Ալբերտո Ռուիս-Գալարդոն սկսել էր իր ելույթը, ստորին պալատի հասարակական սրահում կանգնած երեք կանայք հանել էին իրենց վերնազգեստը և սկսել էին վանկարկել« հղիության ընդհատումը սրբություն է»:

Կանանցից մեկը, շարունակելով բղավել քաղաքական գործիչների ուղղությամբ, բարձրացել էր վանդակապատին և փաթաթվել սյուներից մեկին:

Պառլամենտի հսկիչները երեք րոպեի ընթացքում պառլամենտից հեռացրել էին ուղերձը իրենց մարմինների վրա գրած կանանց:

Ռուիս-Գալարդոն դեմ է առանց սահմանափակումների մինչև 14 շաբաթական հղիության ընդհատմանը և ցանկանում է, որ այն կատարվի միայն որոշ հանգամանքների դեպքում՝ հաշվի առնելով մոր և պտղի առողջական վիճակը:

 

Նոբելյան մրցանակ Հիգսի բոզոնի համար

131008114651_englert_higgs_512x288_bbc2013-ի ֆիզիկայի գծով Նոբելյան մրցանակը հանձնվել է բրիտանացի գիտնական Պիտեր Հիգսին ու բելգիացի Ֆրանսուա Էնգլերին` բոզոնների գոյությունը տեսականորեն հիմնավորելու համար. բոզոնները մասնիկներ են, որոնց շնորհիվ մյուս տարրական մասնիկները զանգված են ձեռք բերում:

1960-ականներին նրանք այն ֆիզիկոսների խմբում էին, ովքեր փորձում էին տարրական մասնիկների  զանգվածի ֆիզիկական երևույթը բացատրել: Նրանց առաջարկած տեսությունը կանխագուշակում էր Հիգսի բոզոն կոչված մասնիկների գոյությունը, որը 2012-ին հայտնաբերվեց ադրոնային մեծ կոլայդերում:

Լոնդոնի համալսարանական քոլեջի պրոֆեսոր Ռուբեն Սահակյանը վստահ է, որ փորձարար-ֆիզիկոսները Շվեյցարիայում իրոք արձանագրել են այն մասնիկի գոյությունը, որի մասին ասում էր Հիգսն ու մյուս տեսաբանները:

“Այս տարվա պարգևը նվիրված է շատ փոքր մի բանի, որը բացատրում է մնացած ամեն ինչը մեր աշխարհում”,-հայտարարել է Գիտությունների շվեդական թագավորական ակադեմիայի մշտական քարտուղար Շտաֆան Նորմարկը:

Օդաչուի փոխարեն ուղևորն է նստեցրել ինքնաթիռը

iԲրիտանիայում  ոչ մեծ ինքնաթիռը  Համբերսայդ օդանավակայանում նստեցրել է ուղևորը, քանի որ օդաչուն թռիչքի ժամանակ վատ է զգացել:

Հենց օդաչուն տագնապի ազդանշան  է հնչեցրել, օդանավակայան են կանչվել երկու ավիակոնստրուկտորներ, որ օգնեն ուղևորին ինքնուրույն նստեցնել ինքնաթիռը: Ուղևորը ոչ մի փորձ չի ունեցել,այդուհանդերձ, “հիանալի աշխատանք” է կատարել ու հաջող նստեցրել է ինքնաթիռը 4-րդ հնարավորությունից հետո: Բարեհաջող վայրէջքն ուղեկցվել է դիսպետչերների ծափերով: