Ոսկեղենը պահել է մուրաբայի մեջ

o_837555“Շերեմետևո” օդանավակայանում ոստիկանությունը ձերբակալել է ԱՄՆ-ից Մոսկվա ժամանած մի կնոջ, որի բեռի զննման ժամանակ աշխատակիցները ոսկերչական իրեր ու ձեռքի ժամացույց էին հայտնաբերել (10 կտոր): Բոլոր իրերը թաքցված են եղել մթերքի  ամաններում: Կինը բացատրել է, որ դրանք իր զարդերն են, որոնց արժեքը 30 հազար դոլար է կազմում: Ինչը, սակայն, նա չկարողացավ ապացուցել, քանի որ համապատասխան փաստաթղթեր չի ունեցել: Փորձագետները կորոշեն դրանց արժեքը:

Շերեմետևոյի հասարակության հետ կապերի գծով մաքսային տեսուչի խոսքով, կինը Ռուսասատանի քաղաքացի է, 1966 թ ծնված, Նյու Յորքից ոսկեղենեը տեղափոխել է մուրաբայի, սուրճի, ու կրեմի, ինչպես նաև` խորոված հավի, բադրիջանե ռուլետների մեջ թաքցրած:

Մոսկվայում 3 մարդ ծեծել ու բռնաբարել է մի կնոջ

snapshot20130921061100Մոսկվայի Նովոկոսինո շրջանում 3 անհայտ անձինք ծեծել ու բռնաբարել են 55-ամյա մի կնոջ: Տուժածը ոստիկանությանը հայտնել է, որ իր վրա հարձակվողները ոչ սլավոնական արտաքին ունեն: Շտապօգնությունը կնոջը հոսպիտալացրել է: Ոստիկանությունը հանցագործներին է որոնում: Ստուգումներ են կատարվում, պարզվում հանգամանքները:

Ռուս երիտասարդին սպանած Օրհան Զեյնալովը 2 ամսով կալանավորվել է

Օրհան ԶեյնալովՄոսկվայի Բիրյուլևո շրջանում աղմկահարույց սպանության համար կասկածվող Օրհան Զեյնալովը չի ընդունել իր մեղքը, տեղեկացնում է “Հագին” կայքը` հղում կատարեով ռուսական “ՌԻԱ Նովոսթի” գործակալությանը: Սակայն դեռևս հոկտեմնբերի 16-ին Ռուսաստանի քննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը հայտարարել էր, որ Օրհանը խոստովանել է իր հանցանքը: Քննիչի խոսքով`սպանված երիտասարդի ընկերուհին ճանաչել է Զեյնալովին:

Հոկտեմբերի 17-ին Մոսկվայում դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը և Զեյնալովի նկատմամբ 2 ամիս ժամկետով կալանք է սահմանել:
Հոկտեմբերի 10-ի գիշերն Արևմտյան Բիրյուլևոյում անհայտ անձը դանակահարել էր ռուս երիտասարդ Եգոր Շերբակովին և փախուստի դիմել: Այդ դեպքից հետո թաղամասի բնակչությունը հոկտեմբերի 13-ին հավաքվել էր` պահանջելով անհապաղ հետաքննություն սկսել: Այս ամենը զանգվածային անկարգությունների պատճառ է դարձել, ինչի արդյունքում մոտ 400 մարդ է ձերբակալվել:

Ռուսաստանի լճերից մեկից հանվել է Չելյաբինսկի վրա ընկած երկնաքարի կես տոնա կշռող մասերից մեկը

giant chunk of the Chelyabinsk meteor - the bottom of the lakeԱյսօր Ռուսաստանում՝ Ուրալի լճերից մեկից կես տոնա կշռով երկնաքար են հանել:

Փորձագետները ենթադրում են, որ դա հնարավոր է փետրվարին Ռուսաստանի վրա ընկած և 1,600 մարդու վնասվածքներ հասցրած երկնաքարի մի մասը լինի:

Երկնաքարը մթնոլորտ մտնելուց հետո մասերի էր բաժանվել և թափվել ամբողջ շրջանում:

Երկնաքարի մեծ մասը ընկել էր տեղի Չեբարկուլ կոչվող լիճը, որտեղ մտել էին նաև սուզակները դրանք գտնելու համար: Այդ ամբողջ գործընթացը ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվում էր ռուսական հեռուստատեսությամբ:

Քարը ջրից հանելիս երեք մասի էր բաժանվել: Կշեռքը ևս ջարդվել էր՝ ցույց տալով 570 կգ:

Փորձագետները ամեն դեպքում հայտնել են, որ որոշակի ժամանակ կպահանջվի նախքան գիտնականները կհաստատեն, որ դա իրոք տիեզերքից ընկած քար է:

Վեստի 24 լրատվական ալիքը հայտնել է, որ փետրվարին երկնաքարի ընկնելուց հետո սուզակները Չեբարկուլ լճից 12 քարեր են դուրս հանել:

Հեռուստաալիքը նաև նշում է, որ դրանցից միայն հինգ կամ վեց քարերն են իրական երկնաքարեր եղել:

 

an><sp� b ag`���=”font-family:”Sylfaen”,”serif”;mso-bidi-font-family: Tahoma”>ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով այն հարցին, որ Զորի բալայանի` Պուտինին ուղղված նամակից հետո ՀՀԿ մի շարք ներկայացուցիչներ հայտնել էին կարծիք, թե ԼՂՀ-ի համար շատ ավելի լավ կլիներ համարվել Ռուսաստանի տարածքի մաս, ասաց, որ կուսակցության դիրքորոշում հայտնելու համար կան իրավասու անձինք, որից դուրս յուրաքանչյուր քաղաքական գործիչ կարող է իր կարծիքն ունենալ, բայց դա չի նշանակում, թե այդպես է կարծում կուսակցությունը: «Մեր գործողությունները պետք է համահունչ լինեն ՀՀ իշխանության կողմից ԼՂՀ հարցում որդեգրած քաղաքականությանը: Այն, որ ԼՂՀ-ն պետք է լինի Ռուսաստանի կամ մեկ ուրիշ պետության կազմում ակնհայտորեն ոչ մի կապ չունի նշածս քաղաքականության հետ», – ասաց Կորյուն Նահապետյանը:

 

 

Ռուսաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստի և ադրբեջանցի սահմանապահի զվարճալի երկխոսությունը

Դմիտրի ԿոմբարովՌուսաստանի հավաքականի երկրպագուները Բաքվի «Հեյդար Ալիևի» անվան օդանավակայանում Ռուսաստան – Ադրբեջան հանդիպման նախօրեին ստիպված են եղել պատասխանել Հայաստանի բնակիչների հետ իրենց կապերի վերաբերյալ հարցերին:

Պարզվում է՝ ադրբեջանցի սահմանապահների կողմից հարցաքննվել է նաև Ռուսաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Դմիտրի Կոմբարովը: Ռուսական սոցցանցերում հայտնվել է Ադրբեջանցի սահմանապահի և ֆուտբոլիստ Դմիտրի Կոմբարովի զվարճալի զրույցը, որը ներկայացնում ենք ստորև.

-Ի՞նչ նպատակով եք այցելել Հայաստան:

-Գնդակ գլորելու:

-Ինչո՞վ եք զբաղվում կյանքում:

-Գնդակ եմ գլորում:

-Ինչո՞վ եք զբաղվել Հայաստանում գտնվելու ժամանակ:

-Գնդակ եմ գլորել:

-Կապեր ունե՞ք Հայաստանի հետ:

-Այո:

-Ու՞մ հետ:

-Յուրիկի և Արազի:

-Ի՞նչ առնչություն եք ունեցել նրանց հետ:

-Գնդակ եմ գլորել:

-Ի՞նչ նպատակով եք ժամանել Ադրբեջան:

-Գնդակ գլորելու:

-Դուք ինձ ծաղրու՞մ եք: Լրջացե´ք և պատասխանե´ք հարցերին:

– Ես միանգամայն լուրջ եմ: Գնդակ եմ գլորել, բա հո ոչխար չէ՞ի արածեցնելու:

-Ի՞նչ ոչխար:

-Դե դրանք, որոնք գնդակ չեն:

-Ի՞նչ գնդակ: Դուք հա՞յ եք:

-Ոչ, Յուրան և Արազն են հայ:

-Իսկ որտե՞ղ են Յուրան և Արազը:

-Նեապոլում:

-Ի՞նչ Նեապոլում:

-Իտալական:

-Ի՞նչ նպատակով են նրանք Նեապոլ ուղևորվել:

-Գնդակ գլորելու…

Russia Today -ի լրագրողները Սիմոնյանից բողոքել են Պուտինին

pic_72bf31f6b710f0ae1037e1e14e9f5dbcRussia Today հեռուստաընկերության նախկին աշխատակիցները բաց նամակ են ուղարկել նախագահ Պուտինին`  նախագիծը փրկելու խնդրանքով, որը, նրանց կարծիքով, հերթով տապալվում է  RT ղեկավարության ու անձամբ հեռուստաընկերության ղեկավար Մարգարիտա Սիմոնյանի պատճառով: Նամակը տպագրվել է «Аргументы Недели»-ի կայքում:

21 ստորագրությամբ նամակում ասվում է, որ 8 ամսում աշխատանքից հեռացվել է “Ռուսիա-ալ-Յահում”-ի (Russia Today –ի արաբական տարբերակ) 150 աշխատակից: Հարվածը հասցվել էր այն աշխատակիցներին, ովքեր մեծ փորձ ունեն, հրաշալի գիտեն արաբական աշխարհի բոլոր նրբությունները,ռուսական արտաքին քաղաքականությունը և ռուս-արաբական հարաբերությունները”: Նրանց խոսքով, փորձառու ռուս արաբագետների փոխարեն ամենակարևոր պաշտոններում նշանակվում են “ արաբներ կամ խառնածին ամուսնություններից ծնված երեխաներ”, որոնք համապատասխան որակավորում չունեն, չեն հասկանում ռուսական արտաքին քաղաքականությունից ու արաբական աշխարհի պատմությունը չգիտեն: “Նոր աշխատակիցների ընտրման հարցում կարևորվում է ոչ թե գիտելիքներն ու աշխատելու ունակությունը, այլ հպատակությունը”: Նրանք հավելում են, որ դրա հետևանքով, հեռուստաալիքը “դադարել է ռուսական  հաղորդակցական սուբյեկտ լինելուց և լրիվ զրկվել հսկողությունից ու  բոլոր մակարդակներում սթափ կառավարումից, ինչպես նաև` հակասում է “Ռուսիա-ալ-Յահում” ստեղծման ժամանակ Պուտինի առաջադրած գծից:

“Անվերջ փորձարարության պատճառով, հեռուստաալիքը տանուլ է տալիս տեղեկատվական պատերազմը, ինչի մասին սիրում է  ասել գլխավոր խմբագիր Սիմոնյանը: Տեղեկատվական հզոր զենքը կամա, թե ակամա  շրջվում է մեր պետության դեմ”:

“Ռուսիա-ալ-Յահում” հեռուստաալիքը գործարկվել է 2007-ի մայիսին: 2012-ին  ալիքի կայքը  Forbes Middle East Top Media Online Award  մրցանակի է արժանացել, որպես լավագույնը տարածաշրջանում:  Արևմուտքում հեռուստաալիքի աշխատանքը բազմիցս քննադատության է արժանացել, ասենք` Սիրիայի կամ էլ Լիբիայի իրադարձությունների միակողմանի լուսաբանման համար:

Մագարիտա Սիմոնյանը  RT նախագիծը  ղեկավարում է հիմնադրման պահից` 2005-ից, որում այժմ անգլիալեզու, իսպանալեզու և արաբալեզու ալիքներ կան:

Բիրյուլևոյում Ուզբեկստանի քաղաքացու են սպանել

o_693385Արևելյան Բիրյուլևոյում Ուզբեկստանի քաղաքացու դիակ է հայտնաբերվել դանակահարության հետքերով: Վերջին օրերին Բիրյուլևոն ցնցվում է զանգվածային անկարգություններից, որոնք սկսվեցին Եգոր Շչերբակովի սպանությունից հետո: Շրջանի բնակիչները տարերային ցույցեր էին կազմակերպում` պահանջելով գտնել մարդասպանին, խստացնել միգրացիոն օրենդրությունը և փակել բանջարեղենի պահեստը, որտեղ նրանց կարծիքով, թաքնվում էր հանցագործը: Երեկ նրան ձերբակալեցին.  տղամարդը Ադրբեջանի քաղաքացի Օրհան Զեյնալովն է: Ավելի ուշ նա խոստովանեց հանցանքը:

Հոլանդացի դիվանագետը ծեծի է ենթարկվել

o_836639Մոսկվայում երեկ երեկոյան հարձակվել են Հոլանդիայի դեսպանի տեղակալի վրա: Այդ լուրը  հաստատվել է մոսկովյան ՆԳՆ Գլխավոր վարչությունում, սակայն Նիդեռլանդների դեսպանատանը հայտնել են, որ կատարվածի մասին տեղյակ չեն: Իսկ մինչ այդ ռուսական ԶԼՄ-ների կայքերն արդեն մանրամասներ են բերում: Նրանց տվյալներով, 60-ամյա Օննո Էլդե-ռեն-բոշային խուլիգանները ծեծել են ու կապկպել հենց իր բնակարանում և հեռացել.  ոչ մի արժեքավոր իրի ձեռք  չեն տվել: Ըստ ամենայնի, այդ հարձակումը մանրամասն մշակվել է, քանի որ  դիվանագետի տուն մտնելու համար նրանք էլեկտրիկ են ձևացել ու անգամ համապատասխան հագուստ ճարել:

Տուն վերադառնալով, հոլանդացին ստիպված ոտքով է բարձրացել, քանի որ վերելակը խափանված է եղել: Իր հարկ հասնելով, նա երկու տղամարդու է հանդիպել, որոնք  հայտնել են, որ ամբողջ հարկում լույս չկա ու խնդրել են ստուգել, թե բնակարանում նույնպես հոսանքն անջատված է, իսկ երբ դիվանագետը տուն է մտել, անմիջապես նրա վրա են հարձակվել: Նրանք հեռանալուց  “ԼԳԲՏ” գրություն են թողել ու նկարված սրտիկ: Տուժածը բուժօգնության չի դիմել: Ներկայում տեղում օպերատիվ խումբ է աշխատում:

Մոսկվայում հարձակում է կատարվել եկեղեցու վրա

iՄոսկվայի կենտրոնում անհայտ անձինք զինված հարձակում են կատարել Սբ Գրիգորի Նեոկեսարիացու տաճարի վրա, որը գտնվում է  Պոլյանկա փողոցի վրա:

Հարձակումը կատարվել է երեքշաբթի, մոսկովյան ժամանակով 18:30-ին: Սովորաբար այդ ժամին մարդիկ աշխատանքից հետո մտնում ե աղոթելու ու մոմ վառելու: Եկեղեցու  եպիսկոպոսի խոսքով, ասիական արտաքինով 5-7 մարդ ներխուժել է տաճար ու սպառնացել ծխականներին:

“Նրանք լրիվ անգիտակից էին.կամ ալկոհոլի, կամ էլ թմրանյութերի ազդեցության տակ, իրենց շատ անվայելուչ էին պահում, հայհոյում ու աղոթք անողներին սպառնում ատրճանակով”:

Նրանց փորձել են հանգստացնել, սակայն նրանցից մեկը սպառնեցել է ատրճանակով “գլուխը ցրել”: Եպիսկոպոսը “տագնապի կոճակն” է սեղմել: Տեղ հասած ոստիկանները ձերբակալել են  խուլիգաններին:

Պետերբուրգի կենտրոնում ապշած ականատեսների աչքի առաջ մորթել են ոչխար, տեսանյութ

o_702053Այսօր մահմեդականները նշում են Կուրբան- Բայրամի տոնը:Հասարակական զոհաբերությունները, որոնք ընդունված են այդ օրը, արգելված են խոշոր քաղաքներում: Ոչխար մորթել կարելի է միայն քաղաքից դուրս կամ հատուկ նախատեսված վայրերում:

Այդ արգելքը վերաբերում է նաև Պետերբուրգին: Սակայն այնուամենայնիվ գտնվել են մարդիկ, որոնք որոշել են այդ ծեսը կատարել քաղաքի կենտրոնում`Ակադեմիկոս Պավլովի փողոցի, 5Д շենքի,կառոցվող հյուրանոցի շին հրապարակում:

Այդ ծեսի ակամա ականատեսները դեպքի վայրի դիմացի բիզնես կենտրոնի աշխատակիցներն էին: Ինչպես պատմել է ականատեսներից մեկը,ներգաղթյալներըկախել են կենդանի ոչխարին ծառից, կտրել վիզը և մորթել: Ականատեսը պատմել է, որ շինհրապարակից ոչխարին հեռացրել են միայն բիզնես կենտրոնի աշխատակիցների բողոքներից հետո: Ականատեսները զոհաբերությունը նկարահանել են բջջային հեռախոսներով և գցել համացանց:

 

Բիրյուլևոյի սպանության մեջ կասկածում են ադրբեջանցի Օրհանին,լուսանկար

 НТВ հեռուստատեսությունը ձեռք է բերել մի լուսանկար, որտեղ պատկերված է Բիրյուլևոյի  բնակիչ Եգոր Շչերբակովին սպանողը: Նա Ադրբեջանցի Օրհանն է , որին  իր հայրենիքում նույնպես  փնտրում են դաժան հանցագործության համար:

  • orhanՔննիչները ենթադրում են, որ նախորդ շաբաթ հենց նա է դանակը  խրել 25-ամյա Եգորի սիրտը, որն  իր ընկերուհու հետ տուն էր վերադառնում: Երիտասարդը հաշված րոպեների ընթացքում վախճանվել է իր սիրեցյալի ձեռքերի վրա:

Սպանությունը հասարակական մեծ ալիք բարձրացրեց:

Հանգստայն օրերին Բիրյուլևոյի  բնակիչիները դուրս եկան հանրահավաքի, որը վերաճեց անկարգությունների:

Ձեևբակալվեց  ավելի քան  400 մարդ, վիրավորվեց  մոտ 20-ը:  

Սակայն այսօր արդեն հայտնի դարձավ, որ հանցագործությունից անմիջապես հետո  հավանական մարդասպանը հավաքել է իրերն ու թաքնվել: Կասկածյալի բարեկամներն ասում են, որ Օրհանը Ռուսաստանում անօրեն  էր ապրում, միշտ ման էր գալիս զենքով և նույնիսկ մի քանի անգամ բռնվել է: Վերադառնալ հայրենիք Օրհանը չի շտապում, քանի որ պարզ է դարձել, որ նրան Ադրբեջանում փնտրում են սպանությանն  համար: Իրավապահները գտել են մարդասպանի ազգականներին: Նրանք ապրում են Բիրյուլևոյում: Նրանք բոլորը ցուցմունք են տալիս:

 

Պարզել են Օլեգ Շչերբակովին սպանողի ինքնությունը

132692.320xpՄոսկվայի ոստիկանությունը պարզել է Արևմտյան Բիրյուլևոյում կատարված սպանության հավանական մեղավորի ինքնությունը: Ոստիկանությունը բոլոր հիմքերն ունի ենթադրելու, որ Շչերբակովի սպանությունը կատարել է Ադրբեջանի քաղաքացի Օրհան Զեյնալով Զախիտ օղլին: Հայտնի է նաև, որ մայրաքաղաքի ՆԳՆ-ի ղեկավար Յակունինը Արևմտյան Բիրյուլևոյի ոստիկանության բաժնի պետ Գենադի Կավերինին ազատել է  զբաղեցրած պաշտոնից:

Անցած գիշեր Բիրյուլևոյում կրկին հարձակում է կատարվել. դիմակավորված մարդկանց խումբը հարձակվել է ադրբեջանական  սրճարանի վրա, որը գտնվում է Վոստրյակովսկի անցուղիում.տուժածներ չկան:

Բիրյուլևոյի շրջանի պտուղ-բանջարեղենի բազայում խոշոր գումար և զենք է հայտնաբերվել

մոսկվաՄոսկվայում Արևմտյան Բիրյուլևոյի շրջանի պտուղ-բանջարեղենի բազայում ոստիկանությունը հայտնաբերել է ավտոմեքենա , որի մեջ եղել է մի քանի միլիոն ռուբլի, դանակներ, տրավմատիկ ատրճանակներ: Ոստիկանության բաժանմունք են տարվել 1200մարդ և ստուգվում է նրանց կապը կատարված հանցագործության հետ: Տարածքում աշխատում է օպերատիվ քննչական խումբը, բանջարեղենի պահեստը փակ է:

Ամեն տեղ հսկում են ոստիկանները, շարունակվում է մոսկվացի Եգոր Շչերբակովին սպանողի որոնումները: Հիշեցնենք, որ25-ամյա Շչերբակովին սպանել են Վոստրյակովյան կայարանում, հոկտեմբերի 10-ին, երբ նա ընկերուհուն ճանապարհում էր տուն: Մուտքի մոտ զույգին մոտեցել է անհայտ տղամարդ և  վեճի ընթացքում դանակով հարվածել  Շչերբակովին: Որոշ ԶԼՄ-ներ վկայակոչելով տեսանկարահանման սարքերի գրանցումները, հաղորդել են, որ մարդասպանը Միջին Ասիայից է կամ Կովկասից:

Մոսկվայում անկարգությունների ընթացքում 6 ոստիկան է տուժել

downloadԿիրակի Բիրյուլևոյի շրջանում մարդկանց ամբոխը բողոքի ակցիա է կազմակերպել, որը հանգեցրել է ՕՄՕՆ-ի հետ բախման: Անկարգությունների հետևանքով տուժել է 6 ոստիկան, այդ թվում`  ՕՄՕՆ-ի գումարտակի  հրամանատարը: Ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 400 մարդու:

Ցուցարարները պահանջում են գտնել 25-ամյա Եգոր Շչերբակովին սպանողին. երիտասարդին դանակով  սպանել են  նրա ընկերուհու աչքի առջև: Նախնական տվյալներով,  մարդասպանը կովկասցի է:

Էդվարդ Սնոուդենը ստացել է հետախուզման մեջ անկեղծության մրցանակ

Edward SnowdenՀրապարակվել է Մոսկվայի օդանավակայանից հեռանալուց հետո Էդվարդ Սնոուդենի առաջին լուսանկարը:

Ազգային անվտանգության գաղտնի տեղեկություններ հրապարակած Սնոուդենը ստացել է Սեմ Ադամսի անվան գործընկերության հետախուզության մեջ անկեղծության մրցանակ:

Լուսանկարը հրապարակվել է այն նույն օրը, երբ նրա հայրը՝ Լոն Սնոուդենը, ժամանել է Ռուսաստան իր որդուն տեսակցելու համար:

Նկարում ժպտացող Սնոուդենի կողքին կանգնած է Մեծ Բրիտանիայում Վիկիլիկսի լրագրող Սարա Հարիսոնը, որը Սնոուդենին Հոնգ Կոնգից տարել էր Մոսկվա և նրա համար ապաստան ձեռք բերել:

Մրցանակաբաշխության ճշգրիտ վայրը հայտնի չէ, սակայն ենթադրվում է, որ այն տեղի է ունեցել Մոսկվայում:

Մրցանակը յուրաքանչյուր տարի հանձնվում է հետախուզության ոլորտում աշխատող մարդկանց, որոնք ընդդիմանում են հավաքագրված տեղեկությունների չարաշահմանը:

Մրցանակը նախկինում ստացել են Վիկիլիկսի հիմնադիր Ջուլիան Ասանժը և Բրիտանիայում հետախուզական ոլորտում թարգմանիչ Քեթրին Գանը, որը հրապարակել էր, որ Ամերիկան անօրինական է գործել 2003թ-ին Իրաք ներխուժելու հարցում:

 

Համասեռականներին կզրկեն սեփական երեխաների խնամակալության իրավունքից

ol3001381388514 (1)ՌԴ քաղաքական ղեկավարությունը դիտարկում է  նոր օրենքի ընդունման հնարավորությունը, որի համաձայն, համասեռական ծնողները հարկադիր կարգով կզրկվեն սեփական երեխաների խնամակալության իրավունքից: Օրենքի նախագծի տեքստում, որը հրապարակվել է Պետդումայի կայքում, ասվում է, որ ՌԴ իշխանությունները հնարավոր է “ոչ ավանդական սեքսուալ հարաբերություններ” ունեցող ծնողներից երեխաներին վերցնելու լրիվ իրավունք ստանան: Նոր օրինագծի հեղինակները վստահեցնում են, որ ՌԴ Ընտանեկան օրենսգրքի  մեջ նման փոփոխություններ մտցնելու անհրաժեշտությունը բացատրվում է ավելի վաղ ընդունված  համասեռական հարաբերությունների քարոզն արգելող օրենքի պահանջից: Որպես նոր օրենքի ընդունման պատճառաբանություն բերվում են նաև ամերիկացի Մարկ Ռեգներուսի հետազոտությունների արդյունքները.2012-ին նա պարզեց, որ լեսբուհի-մայրերի երեխաները հասուն կյանքում ավելի հաճախ են հիվանդանում ու ավելի քիչ են վաստակում, քան հետերոսեքսուալ զույգերի երեխաները: Քաղաքական գործիչ Ալեքսեյ Ժուրավլյովն էլ, որը պաշտպանում է  օրենսդրական նորարարությունը, հայտարարել է, որ համասեռականները չպետք է երեխաներ դաստիարակեն, քանի որ դա երեխաներին ավելի շատ վնաս ու ապրումներ է պատճառում, քան որբությունը:

 

Կլյուչևսկի սոպկա խառնարանից 6 կմ բարձրությամբ մոխրասյուն է բարձրացել

iԿամչատկայի արևելքում գտնվող Կլյուչևսկի սոպկա  հարբուխը 6 կմ-անոց մոխրասյուն է արտանետել:

ՌԴ ԱԻՆ-ի տվյալներով, դա երկրորդ նման արտանետումն է մեկ օրում. չորեքշաբթի 5 կմ-անոց ևս մեկ արտանետում է եղել: Մոխրամպը տարածվել է հրաբխից արևելք: Ինչպես մասնագետներն են նշում, Կամչատկայի ծոցի մոտակայքում բնակավայրեր չկան:

Կլյուչևսկի սոպկան, որի բարձրությունը 4,8 հազար մ է, Եվրասիայի տարածքի ամենակտիվ հրաբուխներից է : Վերջին շրջանում այդ հրաբխի ուժեղ ժայթքում է արձանագրվել 1994-ին:

Դիվանագետի ձերբակալության համար Նիդեռլանդները ներողություն է խնդրել Ռուսաստանից

hagueՆիդեռլանդները ներողություն է խնդրել Ռուսաստանից հանգստյան օրերին Հաագայում ռուս դիվանագետի ձերբակալության կապակցությամբ:

Արտաքին գործերի նախարար Ֆրանս Տիմերմանսը չորեքշաբթի հայտնել է, որ հետաքննության արդյուքնում պարզվել է, որ շաբաթ օրը Դմիտրի Բորոդինի ձերբակալությունը Վիեննայի կոնվենցիայի ազգերի միջև դիվանագիտական հարաբերությունների՝ ներառյալ դիվանագիտական անձեռնմխելիության խախտում է եղել:

Հայտարարության մեջ ասվում է, որ այդ խախտման համար Նիդեռլանդները ներողություն է խնդրում Ռուսաստանի դաշնությունից:

Այնուամենայնիվ Տիմերմանսը նշում է, որ ինքը հասկանում է այն ոստիկաններին, որոնք ձերբակալել են Բորոդինին:

Հայտարարության մեջ ասվում է, որ երկու երկրները շարունակում են բանակցությունները ստեղծված իրավիճակի շուրջ:

 

Ռուսաստանը բողոքել է Նիդեռլանդներում իր դիվանագետին վատ վերաբերվելու համար

պուտինՌուսաստանի և Նիդեռլանդների միջև դիվանագիտական հակամարտություն է սկսվել այն ժամանակ, երբ երկու երկրները տարաձայնություններ ունեն՝ կապված Ռուսաստանում Greeenpeace-ի ակտիվիստների ձերբակալության հետ:

Երեքշաբթի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ինդոնեզիայի Բալի կղզում տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ պահանջել էր, որ Նիդեռլանդները բացատրի ու ներողություն խնդրի Հաագայում ռուս դիվանագետի ձերբակալության կապակցությամբ:

Դիվանագետ Դմիտրի Բորոդինը իր Twitter-ի էջում նշել էր, որ շաբաթ օրը ուշ երեկոյան իր տանը իրեն վատ են վերաբերվել: Ոստիկանությունը նրան իր երկու երեխաների հետ տարել էր ոստիկանական բաժանմունք և ազատ արձակել հաջորդ առավոտյան:

Երեքշաբթի Հաագայի ոստիկանության խոսնակը հաստատել էր դիվանագետի հետ կատարված դեպքը, սակայն մանրամասներ չէր հաղորդել: Այժմ Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարությունը պատասխան է պատրաստում:

 

Այսօր Պուտինի ծննդյան օրն է

o_831041Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրն է, որը նա կդիմավորի Ասիա-խաղաղատլանտյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովում, Ինդոնեզիայի Բալի կղզում: Համաժողովը սկսվելու է Պուտինի ելույթով` նվիրված Պետերբուրգում կայացած “Մեծ քսանյակի” գագաթնաժողովին: Համաժողովում մտադիր են միջազգային թեմաներ քննարկել, այդ թվում` Սիրիայում հակամարտության կարգավորման ուղիները:

“Ռուսաստանի առաջնորդը ծննդյան 61-ամյակը կդիմավորի  աշխատանքային պայմաններում…Ընդհանրապես, նա չի սիրում, երբ իրեն շնորհավորում են, դա վաղուց է հայտնի: Միայն 55-ամյակի ժամանակ նա աշխատանքային գործընկերներին հրավիրեց ոչ մեծ տոնական ընթրիքի…”,-ասում է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Պեսկովը:

Ծննդյան օրն ավանդական ժամանակ է գնահատելու ոչ միայն ձեռքբերումները, այլ հարց տալու` երջանի՞կ եմ արդյոք:

”Դա փիլիսոփայական հարց է: Ես ճակատագրին ու ՌԴ քաղաքացիներին  անսահման շնորհակալ եմ, որ ինձ են վստահել Ռուսաստանի նախագահի պաշտոնը: Դրանում իմ ամբողջ կյանքն է: Իսկ դա բավարա՞ր է երջանկության համար` չգիտեմ”,-խոստովանում է Պուտինը: