Նիկարագուայում ու Չիլիում 6,2 մագնիտուդով երկրաշարժ է եղել

1147-390x290

Նիկարագուայի ու Չիլիի խաղաղօվկիանոսյան ափին 6,2 մագնիտուդով երկրաշարժեր են եղել:

Նիկարագուայի տարածքային հետազոտությունների ինստիտուտի տվյալներով, ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը Մատեարեից 9 կմ հյուսիս-արևմուտք, Ապոյեկե հրաբխի մոտ, իսկ օջախը 10 կմ խորության վրա է եղել:

Ստորգետնյա ցնցումները զգացվել են Մանագուա մայրաաղաքում: Այնտեղ նույնիսկ հոսանքամատակարարման խանգարումներ են եղել: Դեռևս տեղեկություններ չկան տուժածների ու ավերածությունների մասին:

Իսկ Չիլիի հյուսիսում կատարված 6,2 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Խաղաղ օվկիանոսում, Իկիկե նավահանգստային խոշոր քաղաքից 78 կմ հարավ-արևմուտք: Օջախը  17 կմ խորության վրա է եղել: Ցունամիի վտանգի ու զոհերի մասին տեղեկություններ չկան:

Անկախ

 

 

Օրացույցի այս օրը

1007

Այսօր Ֆաշիստական համակենտրոնացման ճամբարներից կալանավորների ազատագրման միջազգային օրն է:

Համակենտրոնացման ճամբարներն այն վայրերն են, ուր տեղավորում են քաղաքական, կրոնական, սոցիալական ռասայական ու այլ հատկանիշներով կալանավորների: Դրանք լայն տարածում ստացան Երկրորդ աշխարհամարտի տարիներին ու տեղակայված էին  ֆաշիստական Գերմանիայում ու նրա օկուպացրած տարածքներում:

1933-ի մարտի 22-ին Դահաուում սկսեց գործել առաջին համակենտրոնացման ճամբարը նացիստական Գերմանիայում, իսկ հետագա տարիներին ֆաշիստները ստեղծեցին այդ ճամբարների հսկայական ցանց` դրանք վերածելով միլիոնավոր մարդկանց սիստեմատիկ սպանություների վայրի:

Գերմանիայի օկուպացրած տարածքներում գործում էր նման 14 հազար ճամբար: Էսէսականների խոսքով, կալանավորը, որի  ճամբարում մեկ տարուց էլ քիչ էր  ապրում, նացիստներին գրեթե մեկուկես հազար ռեյխսմարկ մաքուր եկամուտ էր բերում:

Երկրորդ համաշխարհայինի ժամանակ մահվան ճամբարներով անցավ 18 մլն մարդ,.նրանցից 5մլն-ը` Սովետական Միությունից:

1945-ի ապրիլի 11-ին Բուխենվալդի կալանավորները ինտերնացիոնալ ապստամբություն բարձրացրին հիտլերականների դեմ ու ազատվեցին:

Այդ մարդկանց կենսագրությունն արիության դասեր են նոր սերնդի համար: Այսօր, աշխարհի շատ երկրներում տարբեր միջոցառումներ են անցկացվում, հանդիպումներ են տեղի ունենում նախկին կալանավորների հետ, հիշատակում են զոհվածներին:

Անկախ

Աշխարհի շուրջ ճամփորդող օդաչուին ձերբակալել են Իդոնեզիայում

շվեցարացիՇվեյցարացի նախկին օդաչուն, որը իր կառուցած ինքնաթիռով շուրջերկրյա ճանապարհորդություն էր կատարում, ձերբակալվել է Ինդոնեզիայի օդային տարածք մուտք գործելու համար:

Swiss pensioner- flying around the world1Այօր 65-ամյա Հեյնց Պեիեռին ինդոնեզական կործանիչ ինքնաթիռները ստիպել էին վայրէջք կատարել, իսկ իջնելուց հետո նրան շրջապատել էին զինված զինվորներ և ձերբակալել:

Պեիեռը իր բլոգում գրել էր, որ պատրաստվում է ճանապարհորդել Շրի Լանկայից Ֆիլիպիններ և չէր պատրաստվում վայրէջք կատարել Ինդոնեզիայում:

Պեիեռեն իր ճանապարհորդությունը սկսել էր 2012թ-ի փետրվարին՝ իր կառուցած ինքնաթիռով թռչելով Բելիզ:

Այդ ժամանակից ի վեր նա գրեթե առանց կանգ առնելու ճամփորդել էր երկու տարի՝ անցնելով վեց մայրցամաքներով՝ ներառյալ Անտարկտիդան և անցնելով շուրջ 30 երկրներ, կանգ առնելով ավելի քան 100 քաղաքներում:

 Անկախ

Դեռահաս հարսնացուն թունավորել և սպանել է փեսացուին

նիգերիաՈստիկանության տեղեկություններով՝ Նիգերիայում երեխան, որին ստիպողաբար ամուսնացրել էին, թունավորել է իր փեսացուի ուտելիքը, որից նա և նրա երեք ընկերները մահացել էին:

14-ամյա աղջիկը ոստիկանությանը հայտնել էր, որ ինքը ուտելիքի մեջ առնետի թույն էր լցրել, քանի որ իրեն ստիպել էին ամուսնանալ մի մարդու հետ, որին ինքը չէր սիրում:

Զույգը ամուսնացել էր անցած շաբաթ: 35-ամյա փեսացուն հրավիրել էր տասնյակ ընկերների իր ամուսնությունը ոչ աշխատանքային օրերին նշելու համար:

Երեխաներին ամուսնացնելը սովորական երևույթ է Նիգերիայում՝ հատկապես հյուսիսային մահմեդական շրջաններում:

Հինգշաբթի օրը ոստիկանությունից հայտնել են, որ դեռահաս կասկածյալը համագործակցում է ոստիկանության հետ և հավանաբար կմեղադրվի մարդասպանության մեջ:

Անկախ

 

Բարբադոսը կանցնի արեգակնային ջեռուցման

20140409153112

Բարբադոսի կառավարությունն էներգիայի զարգացման  Ազգային ռազմավարական պլան է մշակել, որի համաձայն, 2025-ին երկրի կեսը պետք է անցնի արեգակնային ջրատաքացուցիչ տարրերի: Դա նոր տեխնոլոգիա է, որը կղզյակային պետությունում լայն տարածում է ստանում: Դեռևս 2002-ին Բարբադոսը 15 հազար տոննայով նվազ արտանետումներ էր գրանցել ու տնտեսել էր 100 մլն դոլար` ջրի տաքացման համար 35 հազար արեգակնային մարտկոցներ տեղադրելու շնորհիվ, հայտնում է UNEP-ը

Ամեն տարի կառավարությունը նոր զեղչեր է անում այն տների համար, որոնք լրիվ արեգակնային էներգիայի են անցել: Յուրաքանչյուրը, ով իր տանը կտեղադրի նման սարք`  կօգտվի զեղչերից ու հարկերն էլ կնվազեն: «Արևային տուն» կրթական ծրագիրը, որ մեկնարկել է 2007-ին, ակտիվորեն առաջ է տանում այդ ձեռնարկը նաև ժողովրդի մեջ ու առաջարկում բոլոր ցանկացողներին սովորել արեգակնային կուտակիչները լիցքավորելու տեխնոլոգիան: Այսօր կղզում ավելի քան 91 հազար արեգակնային էներգիայով աշխատող ջրատաքացուցիչ է հաշվվում: Դրանցից 75%-ը տեղադրված է սեփական տներում ու սպասարկվում են տան սեփականատերերի ուժերով: Դա հնարավորություն է ստեղծում հասկանալու, որ նորացվող էնրգետիկայի ներդրումը պետությունում լրիվ լուծելի խնդիր է:

Անկախ

Ֆրանսիական երկաթուղին Հոլոքոստի զոհերին փոխհատուցում կվճարի

an3001397102237

ԱՄՆ-ն ու Ֆրանսիան բանակցություններ են վարում ֆրանսիական երկաթուղիների կողմից Հոլոքոստի զոհերին փոխհատուցում վճարելու շուրջ: Ֆրանսիան  պետք է վճարի այն բանի համար, որ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ SNCF-ն մասնակցել է հրեաների աքսորին:

Վաշինգտոնը  վճարման  նման պայման է դրել  SNCF-ի առջև` ԱՄՆ-ում  երկաթուղի կառուցելու պատվերը ստանալու համար: Դա թանկարժեք պատվեր է, ուստի բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ Ֆրանսիան կհամաձայնի Հոլոքոստի զոհերին փոխհատուցում վճարել, գրում է  isra.com-ը:

Անկախ

Կումիս` հաբերով

1146-390x290Ղազախստանի Տարազ քաղաքի համալսարանի աշխատակիցները հաբերով կումիս են ստացել:

Պրոֆեսոր Գորբատովայի ղեկավարությամբ, գիտնականները նանոտեխնոլոգիայով նոր արտադրանք են ստացել: Նրանց խոսքով,  հաբերում պահպանված են բնական ըմպելիքի բոլոր օգտակար հատկությունները ու դրանք շատ հարմար են երկարատև արշավանքների ու ուղևորությունների ժամանակ կիրառման իմաստով:

Ավելի վաղ նույն կոլեկտիվը ստեղծել էր նանոցորեն ստանալու տեխնոլոգիա: Այն   ալյուրի վերածելով, կարելի է ստանալ յոդով, երկաթով, սպիտակուցներով, վիտամիններով ու այլ միկրոտարրերով հարուստ հացաբուլկեղեն կամ էլ հրուշակեղեն:

Անկախ

Ինքնաթիռի որոնման ժամանակ էկոլոգիական լուրջ խնդիրներ են հայտնաբերվել

1145-390x290Մալազիական Malaysia Airlines ինքնաթիռի որոնումների ժամանակ պարզվեց, որ Հնդկական օվկիանոսում աղտոտվածության մակարդակը   գերազանցում է նորմը:

Որոնումների ժամանակ հարյուրավոր խոշոր օբյեկտներ են հայտնաբերվել, որոնցից մի քանիսը կորուսյալ նավերի բեկորներ են: Հայտնաբերվել են նաև  ձկնորսական պարագաներ ու ահռելի քանակությամբ աղբ:

Մասնագետները նշում են, որ  սննդի համար նախատեսված  մեկանգամյա օգտագործման պլաստիկե տարաներն այսօր արդեն մեծ խնդիր են:

Ինչ վերաբերում է մալազիական անհետացած ինքնաթիռին, ապա դրա որոնումները  Հնդկական օվկիանոսում շարունակվում են մինչ օրս:

Անկախ

Օրացույցի այս օրը

2899

Այսօր Դիմադրական շարժման միջազգային օրն է. նվիրված է բոլոր նրանց, ովքեր դիմադրել են ֆաշիստներին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Երրորդ ռեյխի օկուպացրած տարածքներում:

Չիլիում կայծակը 70 կով է սատկացրել

118-390x290

Չիլիի Լոս-Ռիոս տարածաշրջանում կայծակի հարվածից մի ամբողջ նախիր է սատկել:

Ամպրոպը սկսվել էր այն պահին, երբ նախիրն արոտավայրում էր: Կովերն ամպրոպի ժամանակ ծառերի տակ էին մտել, որտեղ էլ հարվածել էր կայծակը` սպանելով 70 գլուխ անասուն: Փաստորեն, նախրի տերը միանգամից կորցրեց 100 հազար դոլար:

Նման դեպք եղել է 2013-ի ամռանը, Ղրղզստանում: Այն ժամանակ Օշի մազում, Մայիսի մեկ գյուղում կայծակնահարվեց 1100 գլխից  ոչխարի հոտը, ինչի հետևանքով սատկեց 355 գլուխ անասուն:

Անկախ

Քվինսլենդի բնակիչները հզոր ցիկլոնի են նախապատրաստվում

o_869905

Ավստրալական Քվինսլենդ նահանգի բնակիչները նախապատրաստվում են դիմակայելու արևադարձային հզոր “Հայթա” ցիկլոնին, որը հիմա գտնվում է Խաղաղ օվկիանոսում, մայրցամաքից մոտավորապես 800 կմ հեռավորության վրա:

Սպասվում է, որ այն կհատի ափագիծը ապրիլի 12-ի գիշերը: Հիմա առայժմ այն հզորության 3 կարգի է համարվում, սակայն մոտ ժամանակներում այն 4 կարգի կվերածվի, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Օդերևութաբանների կանխատեսումներով, ցիկլոնը կուղեկցվի տեղատարափ անձրևներով.Քվինսլենդի իշխանություններն արդեն նահանգաբնակներին զգուշացրել են ջրհեղեղի վտանգի մասին:

Օդերևութաբաներն արդեն ենթադրում են, որ արևելյան առափնյայի համար “Հայթան”  2011-ի փետրվարին պատուհասած “Յասիից” հետո ամենահզորն է լինելու երկրի պատմության մեջ: Այն ժամանակ “Յյասին”  Բրիսենն նահանգն ասես խնայեց, սակայն տուժեցին  փոքր քաղաքներն ու բնակավայրերը. դրանցից շատերը հայտնվեցին  ջրի  մեջ:

Անկախ

Ռուանդան արգելել է Ֆրանսիայի դեսպանին մասնակցել ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը

ՌուանդաՌուանդայի իշխանությունները արգելել են Ֆրանսիայի դիվանագիտական առաքելության ղեկավարին մասնակցել 20 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը: Այս մասին հաղորդում է РИА Новости –ն` հղում անելով Ֆրանս Փրեսս գործակալությանը:

 

Նախապես ծրագրված էր, որ արարողությունը կայցելի բարձրաստիճան պաշտոնյաներից բաղկացած ֆրանսիական պատվիրակություն` արդարադատության նախարար Քրիստիան Տոբիրայի գլխավորությամբ: Սակայն կիրակի հայտնի դարձավ, որ պատվիրակությունը չի մասնակցի միջոցառմանը Ռուանդայի նախագահ Պոլ Կագամեի հայտարարության պատճառով, ով մեղադրել էր Ֆրանսիային «ցեղասպանությանը անուղղակի մասնակցելու մեջ» : Այնուամենայնիվ, Ֆրանսիայի Արտգործնախարարությունը հայտարարել էր, որ ամբողջական բոյկոտի մասին խոսք չի կարող լինել և ֆրանսիացի դեսպանը կմասնակցի միջոցառմանը:

 

Երկուշաբթի Ֆրանսիայի դեսպան Միշել Ֆլեշը հաղորդել է, որ Ռուանդայի արտգործնախարարությունը տեղեկացրել է իրեն, որ նա այլևս գրանցած չէ որպես միջոցառման մասնակից, այդ պատճառով նա չի մասնակցի արարողությանը:

1994 թվականին Ռուանդայիում անհայտ անձինք կործանել են ինքնաթիռ, որում գտնվում էր երկրի նախագահը և հարևան Բուրունդիի ղեկավարը:  Դրանից հետո խութու ցեղախմբի ներկայացուցիչները դրանում մեղադրել են Ռուանդայի էթնիկական փոքրամասնություն համարվող թութս ցեղին: Սկսկված արյունահեղության ընթացքում տարբեր տվյալներով հարյուր օրվա ընթացքում սպանվել է 800 հազարից մինչև մեկ միլիոն մարդ:

Անկախ

Ֆիլիպինների Գերագույն դատարանը հավանության է արժանացրել ծնելիության վերահսկողության մասին օրենքը

1102788

Ֆիլիպինների Գերագույն դատարաննը այսօր հավանության է արժանացրել ծնելիության վերահսկողության մասին օրենքը,  տեղեկացնում է  Agence France-Presse-ը: Ինչպես օրենքի կողմնակիցներն են վստահեցնում.»այն կփոխի միլիոնավոր աղքատ ֆիլիպինցիների կյանքը»:

Իսկ Գերագույն դատարանի մամլո-քարտուղար Թեոդոր Թեն հայտարարել է, որ վերարտադրողական առողջության մասին օրենքը չի հակասում սահմանադրությանը: Ինչպես պարզել է  Agence France-Presse գործակալությունը, դատարանն ավելի վաղ մերժել է տվյալ օրենքի դեմ եկեղեցու ներկայացրած  հարյուրավոր հանրագրեր:

Նշվում է, որ օրենքը նախատեսում է հակաբեղմնավորիչ պարագաների անվճար բաժանում ու թույլատրում բոլոր դպրոցներում երեխաների սեռական դաստիարակություն իրականացնել:

Անկախ

Հարկադիր վայրէջք` 390 կովի պատճառով

Cows-Lying-on-Green-Grass-2272500

Բրիտանական ավիաընկերություններից մեկին պատկանող ինքնաթիռը ստիպված հարկադիր վայրէջք է կատարել Լոնդոնում, քանի որ ինքնաթիռում գտնվող 390 կովերը “չափազանց շատ տաքություն են անջատել”` դրանով իսկ հրշեջ ազդանշանի  գործարկման պատճառ  դարձել: Բարեբախտաբար, պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել:

Boeing-747-ը Իռլանդական ծովի վրայով էր թռչում, երբ հանկարծ սրահում աշխատեց հրշեջ ազդանշանը: Պարզվեց, որ բեռնաբաժնում, որտեղ կենդանիներն էին, ջերմաստիճանը կտրուկ բարձրացել է: Վախեցած օդաչուն ստիպված վայրէջք է կատարել: Ավելի ուշ տեխնիկները, ստուգելով ինքնաթիռը, բռնկման հետքեր չեն հայտնաբերել:

Որքան էլ տարօրինակ է, Խիտրո օդանավակայանում հարկադիր վայրէջքներ հաճախ են լինում.  Օրական գրեթե 2 անգամ: Վերջին տարիներին օդանավակայանի աշխատակիցները 1262 նման ազդանշան են որսացել: Հաճախ օդաչուները նման որոշում են կայացնում թռչունների` ինքնաթիռի  հետ բախման հետևաքնով կամ էլ, երբ անձնակազմի անդամները վատ  ինքնազգացողություն են ունենում:

Ավիացիոն փորձագետի խոսքով, նման պատահարների արդյունքում ոչ ոք չի զոհվում:

Անկախ

Իտալացի դիվանագետը մեղադրվում է երեխաների վաճառքի մեջ

pic_e0ab8d647cd385ada55c30d40c43aa10

Ֆիլիպինյան ոստիկանությունը Թուրքմենիայում Իտալիայի սեպան Դենիել Բոզիոյին մեղադրում է անչափահասների իրավունքների ոտնահարման մեջ,հայտնում է  Reuters-ը:

Հետաքննության տվյալներով, 46-ամյա Բոզիոն, որը Ֆիլիպիններում է անցկացրել արձակուրդը, երեխաների առևտրի է մասնակցել: Ինքը` դիվանագետն այդ մեղադրանքը հերքում է:

Իտալացուն բռնել են շաբաթ, ապրիլի 5–ին, Լագունայի նահանգում: Նա  9-12 տարեկան 3 անօթևանների հետ է եղել : Ընդ որում,  ստույգ հայտնի չէ, թե Բոզիոյին որտեղ են բռնել. Տարբեր տվյալներով, դիվանագետը եղել է վարձակալած բնակարանում, մյուսի տեղեկության համաձայն` իր համարում, կամ էլ` մանկական խաղահրապարակում: Բոզիոյի ձերբակալմանը նպաստել են իրավապահները, որոնց դիվանագետի վարքագիծը կասկածելի է թվացել:

Անկախ

Չիլիի ափերի մոտ 6 օրում 400 ցնցում է գրանցվել

190-390x290

Ապրիլի 2-ից Չիլիի ափերի մոտ տարբեր ուժգնության 400 ցնցում է գրանցվել:

Ռուսաստանի ԱԻՆ-ի տվյալներով, հետցնցումները եղել են 2,5-7,6 մագնիտուդ ուժգնության: Իսկ առաջին ցնցման ուժգնությունը կազմել է 8,2  մագնիտուդ : Այդ երկրաշարժը ցունամի է առաջացրել, որի ալիքի բարձրությունը եղել է 2 մ:

Տարերային աղետի զոհերի թիվը 6- է, բոլորն էլ` չիլիացի: Իսկ Պերուում տուժել է 9 մարդ:

Անկախ

 

 

человек в Перу.

NYT.Պուտինն ավելի շատ Նիկոլայ I-ին է նման, քան Պետրոս Մեծին

211615891

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի շատ Նիկոլայ I-ին է նման քան Պետրոս Մեծին, ասվում է  The New York Times-ի  հոդվածում: Իչպես հոդվածագիրն է նշում, ռուսական դասագրքերում բարձր գնահատական է տրվում Պետրոս Առաջինին, որը երկիրը վերածեց եվրոպական կայսրության: Հարևանները սկսեցին վախենալ ու հարգել Ռուսաստանին, իսկ Պետրոս I –ը Ռուսաստանի պատմության պաշտոնական հերոս-թագավորը դարձավ:

Ինչ վերաբերում է Պուտինին, ապա, հեղինակի կարծիքով, Ռուսաստանի նախագահն ավելի շատ նման է ռուսական մեկ ուրիշ թագավորի` Նիկոլայ I –ին, որը ռազմական կոնֆլիկտի մեջ մտավ Բրիտանիայի, ու Ֆրանսիայի հետ, մերժեց հիմնարար բարեփոխումների կոչերը, որոնք Ռուսաստանին այն դարաշրջանի համաշխարհային առաջատար կայսրությունների հետ մրցակցելու հնարավորություն կտային: Հոդվածում ասվու է նաև, որ բանակին  ու գաղտնի ծառայություններին ուշադրությունը կենտրոնացնելով` Նիկոլայ I-ն անտեսեց Ռուսաստանի տնտեսությունն ու հասարակությունը մոդեռնիզացնելու անհրաժեշտությունը:

Երկիրը դրա համար թանկ վճարեց 1853-1856 թթ Ղրիմյան պատերազմի ժամանակ, կարծում է հոդվածագիրը: Նա հավելում է, որ Պուտիի արտաքին քաղաքականությունը, առաջին հերթին Ուկրաինայի նկատմամբ, ցուցադրում է նմանատիպ «հեռատեսության մասշտաբային բացակայություն»:

«Արևմտյան կայսրությունները չեն պատրաստվում երկրորդ Ղրիմյան պատերազմ սկսել, սակայն նրանք բոլոր հնարավորություններն ունեն Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար, քան կարող է Պուտինը պատկերացնել»,կարծում է մեկնաբանն ու ավարտում.»Ռուսաստանի նախագահը պետք է ուսումնասիրի Նիկոլայ I-ի նախադեպը», հաղորդում է gazeta.ru-ն:

Անկախ

Նիգերիայում զինված հարձակման զոհ է դարձել 79 մարդ

Car bomb blasts in Jos, Nigeria

Նիգերիայի հյուսիս-արևմուտքում համայնքների առաջնորդների  ու ինքնապաշտպանության ջոկատների ներկայացուցիչների հավաքի ժամանակ հարձակում է կատարվել մասնակիցնրի վրա. զոհվել է 79 մարդ:

Հարձակումը կատարվել է Զամֆարա նահանգում, հանդիպման ժամանակ, որտեղ քննարկվում էին  տարածաշրջանում անասնագողության ու զինված թալանը կանխելու մասին հարցեր: Անասնագողությունը, հավաքի մասնակիցների կարծիքով, կատարում են ֆուլբե ազգության անասնապահները:

« Նահանգապետն ու մյուս պաշտոնյաները այսօր եղել են Յար Հալադիմա գյուղում, որտեղ մասնակցել են 79 մարդու թաղման.նրանք սպանվել են անսանագողերի կողմից»,-հայտարարել է նահանգապետի ներկայացուցիչը:

Անկախ

 

Հունգարիայի ընտրություններում հաղթել է կառավարող ՖԻԴԵՍ կուսակցությունը

460x259_262834

Հունգարիայում, որտեղ խորհրդարանական ընտություններ  են անցկացվել, հաշվարկվել է քվեաթերթիկների 99 տոկոսը: Ըստ հաշվարկի, հունգարական խորհրդարանում տեղերի մեծամասնությունը պատկանում է վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարող կուսակցությանը` ՖԻԴԵՍ-ին: Նա կարողացել է պահպանել սահմանադրական մեծամասնությունը` ստանալով պատգամավորական 133 մանդատ: Դա կազմում է  66,83 տոկոսը:

Խորհրդարանում ներկայացված կլինեն Հունգարիայում բնակվող 13 ազգություններ:Ազգային փոքրամասնությունները  Ազգային ժողովում ձայնի իրավունք չունեն:

Ընտրությունները  1998-ից հետո, ռեկորդային ցածր մասնակցությամբ են անցել . ընտրատարածքներ է ներկայացել ընտրողների 60,48 տոկոսը: Մասնակցության նվազագույն շեմը փոփոխվել է:

Անկախ

Հավանաբար գտնվել է մալազիական Բոինգի սև արկղը

բոինգՄալազիական անհետացած Boeing օդանավի փնտրտուքը կարծես թե արդյունք է տալիս: Անցած հանգստյան օրերին Հնդկական օվկիանոսում հայտնաբերվել են երեք տարբեր զարկերակային ազդանշաններ: Հաճախականությունը համընկնում է անհետացած Boeing-ի ինքնագրի հետ: Ամենայն հավանականությամբ սև արկղը գտնվում է Ավստրալիայի ափերից մեկուկեսից երկու հազար կիլոմետր հեռավորության վրա օվկիանոսի հատակում, հաղորդում է “Россия 24”-ը:

Որոնման ծառայությունների ղեկավարությունը այդ հայտնագործությունը համարում է  “կարևոր և հուսադրող” և օդանավերի ու նավերի նոր խումբ է ուղարկել այն հատված, որտեղից լսվել են ազդանշանները: Բացի դրանից պատրաստվում են ստուգել չինական օդաչուների տեղեկատվությունը: Ավստրալիական ափերից երեք հազար կիլոմետր հեռավորության վրա օվկիանոսում  հայտնաբերվել են ինչ որ  “սպիտակ զանգվածներ”: Ընդ որում նմանատիպ զանգվածներ առաջին անգամ չէ, որ գտնում են, սակայն պարզվել է, որ դա ընդամենը արդյունաբերական աղբ է:

Անկախ