Կինը մեկ օրում ծննդաբերել ու կորցրել է 10 երեխա

ad_123022478Աննախադեպ պատահար է գրանցվել Հնդկաստանում. Մադհյա Պրադեշի 28-ամյա բնակչուհի Անժու Կուշվախան մեկ օրում 10 երեխա է ունեցել, որոնցից ոչ մեկը չի ապրել: Հայտնի է, որ երեք պտղով հղիությունն էլ եզակի երևույթ է, էլ ուր մնաց` 10 երեխան: Ծննդաբերության պահին հղիությունը 12 շաբաթական է եղել: Նրան տարել են քաղաքից  123 կմ հեռավորության վրա գտնվող հիվանդանոց, սակայն ճանապարհին արդեն, ավտոմեքենայում նա  սկսել է ծննդաբերել:

Կարճ ժամանակում 9 երեխա է ծնվել, ցավոք և ոչ մեկին փրկել չի հաջողվել: 10-րդ երեխան արդեն ծնվել է հիվանդանոցի մուտքի մոտ, սակայն այդ փոքրիկին էլ չեն կարողացել փրկել:

Բժիշկը բազմապտղությունը բացատրում է այն հանգամանքով, որ կինն անպտղությամբ է տառապել, ապա նրա արգանդ միանգամից մի քանի սաղմ է  իմպլանտացվել: Ընդ որում, կնոջ հղիության ընթացքին ոչ մի մասնագետ չի հետևել: Եթե նա հաճախակի այցելեր բժշկի, այդ դեպքում հնարավոր կլիներ գոնե 10-ից  երեքին փրկել` ժամանակին հեռացնելով “ավելորդ” սաղմերը, բացատրել է մասնագետը:

 

Անկախ

Չինաստանում H10N8 գրիպի դեպք է արձանագրվել

52b14cc9-4c0d-68b1-4c0d-68be03af5f20.photo.0Չինաստանում H10N8 գրիպի առաջին  դեպքն  է արձանագրվել:

Տեղեկացնում են, որ դա կատարվել է Ցզյանսի նահանգում, որը Չինաստանի արևելքում է գտնվում:

Նախնական տվյալներով, H10N8  հիվանդը 73-ամյա կին էր, որը մահացել է դեկտեմբերի 6-ին: Սակայն նրա մահվան պատճառը միայն հիմա են կարողացել պարզել:

Բժիշկները ենթադրում են, որ H10N8-ը թռչնագրիպի նոր տեսակն է:

Կինն 8 ամիս ապրել է փայտը գլխի մեջ

Fu-Jinfeng-2936283Տարօրինակ դեպք է տեղի ունեցել Չինաստանում, 61-ամյա կնոջ հետ.նա 8 ամիս 12 սմ երկարությամբ փայտը գլխի մեջ է ապրե:; Այդ ամբողջ ընթացքում նա ուտելու հետ կապված մեծ դժվարություններ է ունեցել: Բժիշկները վերջապես նրան օգնել են ազատվել օտար մարմնից:

Fu-Jinfeng-2936276Թե ինչպես  է փայտը հայտնվել նրա գլխի մեջ`այպդես էլ բժիշկներին չի հաջողվել պարզել: Կնոջ բարեկամներն ասել են, որ միայն 8-րդ ամսում են զգացել, որ Ֆու Ցզինֆան դժվարությամբ է ուտում, ինչից էլ շատ նիհարել էր: Անհասկանալի է նաև, թե ինչու է կինը դրա մասին այդքան երկար լռել:

Ի դեպ, սա նմանօրինակ առաջին դեպքը չէ.անցած շաբաթ էլ ԱՄՆ-ում մի տղամարդ 10 ժամ հանգիստ քնել էր` դանակը թիկունքը խրված:

Տորոնտոյի քաղաքապետը` կրկին թերթերի առաջին հորիզոնականներում

o_863725Տորոնտոյի սկանդալային համարում ունեցող քաղաքապետ Ռոբ Ֆորդը կրկին կանադական մամուլի առաջին հորիզոնականներում է հայտնվել: Այս անգամ նա ֆոտոլրագրողներից մեկին մանկապղծության մեջ է մեղադրել, քանի որ նա լուսանկարել էր քաղաքապետի ընտանիքի անդամներին, այդ թվում նաև` երեխաներին:”Ես երեխաներ ունեմ: Երբ տղամարդը լուսանկարում է փոքրիկ երեխաների, ես չեմ ցանկանում օգտագործել այդ բառը, սակայն ակամա սկսում ես մտածել, որ ինչ որ բան այնպես չէ”,-հայտարարել է նա: Այս պատմության մեջ տուժող The Toronto Star  թերթի ֆոտոլրագրող Դենիել Դեյլը հիմա հայց է պատրաստում` նա մեղադրում է Ռոբ Ֆորդին զրպարտության մեջ:

Տորոնտոյի քաղաքապետի անվան շուրջ սկանդալները սկսվել են ամիսներ առաջ. քաղաքական գործչին բռնացրին կրեկ ծխելիս, նա  չարաշահում էր ալկոհոլը, նույնիսկ լրագրողների հետ է խնդիրներ ունեցել: Հետևանքը եղավ այն, որ նրան զրկեցին իրավասությունների զգալի մասից, հիմա Ֆորդը միայն ներկայացուցչական գործառույթ է իրականացնում:  Իր վարքի համար նա ստիպվածէ եղել  բազմիցս ներողություն հայցել: Այս անգամ  էլ.” Ես չեմ կարծում, որ պարոն Դեյլը մանկապիղծ է: Ես իմ մեկնաբանություններում նույնպես դրա մասին չէի պատրաստվում ակնարկել: Մեկնաբանությունները, որ արել եմ, ԶԼՄ-ների անհավանական ճնշման ներքո են արվել, հատկապես` The Toronto Star  թերթի: Բացի այդ, ես վախեցել էի, երբ հարևանս ասաց, որ ինչ որ մեկն իմ երեխաներին է լուսանկարում ցանկապատի տակից: Շատ վիրավորական է, որ ինձ են վերագրում մի բառ, որը նույնիսկ չեմ արտաբերել: Ես կրկին ներողություն եմ հայցում պարոն Դեյլից, եթե իմ խոսքերը նրան վիրավորել են”:

Գիտնականների տեղեկություններով Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում տարածվում է մոծակների միջոցով փոխանցվող վիրուս

մոծակԳիտնականների տեղեկացնում են, որ երկու Ամերիկաներում առաջին անգամ մարդկանց մոտ հայտնաբերվել է վարակված մոծակների միջոցով փոխանցվող մի հիվանդություն, որը առաջին անգամ նկատվել է Աֆրիկայում:

Երեքշաբթի օրը Սեն Մարտինի համաճարակաբանները հայտնել են, որ իրենք հաստատված չինկունգունյա վիրուսի տասնյակ դեպքեր են գրանցել: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից հայտնում են, որ վարակվածների թիվը շատ ավելին կարող է լինել: Հիվանդությունը սովորաբար մահացության պատճառ չի դառնում: Սակայն դրա բուժման համար անհրաժեշտ պատվաստանյութ գոյություն չունի: Հիվանդների մոտ նկատվում է մկանային և հոդերի ցավ, ջերմություն, ցան, հոգնածություն և այլն:

Սեն Մարտենի փոխնախագահը հայտնել է, որ եթե վիրուսը իրենց մոտ է սկսվել, ապա իրենք պետք է կասեցնեն դրա տարածումը:

 Անկախ

Բրազիլիայում բժիշկները կնոջը կեսարյան հատման են ենթարկել և պարզել, որ նա հղի չէ

հղի կինԲրազիլիայի պաշտոնյաները հայտնել են, որ բժիշկները 37-ամյա կնոջը կեսարյան հատման են ենթարկել, սակայն պարզվել է, որ նա հղի չէ:

Կաբո Ֆիրո ծովափնյա քաղաքի առողջապահության բաժնի ներկայացուցիչը հայտնել է, որ կինը բժիշկներին հայտնել է, որ ինքը 41 ամսական հղի է և ցավեր ունի:

Բժիշկները նշել են, որ կնոջ մոտ նկատվել են հղիության բոլոր նշանները:

Սակայն բժիշկները երեխայի սրտի բախոցը չեն լսել և մտածել են, որ կնոջ կյանքը վտանգի տակ է և անմիջապես վիրահատել են նրան՝ պարզելով, որ նրա մոտ կեղծ հղիություն է:

 Անկախ

Որպեսզի փրկեն կտրված ձեռքը, բժիշկները այն կարել են սրունքին

o_863409Երիտասարդ չինացին լուրջ արտադրական վնասվածք էր ստացել. կտրվել էր նրա ձեռքի թաթը: Որպեսզի փրկեն ձեռքը և հետո այն կարեն իր տեղում, բժիշկները սկզբում  մարմնի կորսված մասը կարեցին հիվանդի ոտքին: Վիրահատություն անմիջապես չէր կարելի անել, հարկավոր էր սպասել, որ հիվանդի վիճակը թույլ տա այդպիսի լուրջ վիրահատական միջամտություն կատարել:

Դեռ նոյեմբերին Սյաո Վեյը ֆաբրիկայում աշխատանքի ժամանակ զրկվել էր իր աջ ձեռքից: Նրան անմիջապես տեղափոխել են Չանդյե քաղաքի հիվանդանոց: Տեղի բժիշկները նրան առաջին անհրաժեշտ օգնությունն են ցույց տվել, սակայն հետագայում  անզոր են գտնվել:Որպեսզի փրկեն  ձեռքը, պետք էր   նրան տեղափոխել մարզային հիվանդանոց: Այսպիսով տղամարդուն տեղափոխեցին Չանշա քաղաք:

“Նրա վնասվածքը բավականին լուրջ էր: Բացի դրանից ձեռքի թաթը պոկված էր և  տափակած: Մենք մինչև ձեռքը տեղում կարելը, պետք է մշակեինք վերքը”, – պարզաբանել է Չանշա քաղաքի հիվանդանոցի ներկայացուցիչը: Սակայն մինչ վիրահատության պատրաստվելը ձեռքի թաթը կարող էր ամբողջովին մահանալ և հնարավոր չէր լինի այն կարել իր տեղում: Որպեսզի խուսափեն դրանից , բժիշկները թաթը կարել են սրունքին:

Մեկ ամիս անց  Սյաո Վեյը ծանր վնասվածքից հետո համեմատաբար  վերականգնվեց, և նրա ձեռքը կարեցին իր տեղում: Վիրահատությունը անցել է բարեհաջող, գրում է  Health Newsline-ը:  Ընդ որում տղամարդը պետք է տանի ևս մի քանի վիրաբուժական միջամտություն, որից հետո կարված ձեռքը լիովին կվերականգնի գործառույթները:

Սյաո Վեյը հիշում է, թե ինչ սարսափ է ապրել, երբ հաստոցը կտրել է իր ձեռքը: Բարեբախտաբար գործընկերները  կողքին են եղել,   նրան անմիջապես տարել են հիվանդանոց: Վիրահատությունից հետո երջանիկ հիվանդը խոստովանել է .”Ես  չէի կարողանում պատկերացնել, թե ոնց եմ ապրելու առաց ձեռքի”:

Սա առաջին դեպքը չէ, որ չինացի վիրաբույժները նմանատիպ վիրահատություններ են կատարում : Այս տարի  ավելի վաղ նրանց հաջողվեց հիվանդին նոր քիթ կարել, երբ նա ենթարկվել էր ավտովթարի և երեսի վնասվածք էր ստացել: Նոր քիթը աճեցրել էին  նրա ճակատին:

Հոկտեմբերին հաղորդեցին  չինացի բժիշկների կատարած մի չտեսնված պլաստիկ վիրահատության մասին, երբ մանուկ հասակում հրդեհից այլանդակված դեմքով աղջկան նոր դմենք կարեցին. մաշկը աճեցրել էին նրա կրծքի վրա:

Վիտամինները ոչ կաթվածից կպաշտպանեն, ոչ էլ` ինֆարկտից

52afbc9c-f1b6-4314-f1b6-431b12af6713.photo.0Մուլտիվիտամինների ու հանքային հավելիչների օգտագործումը չի կարող կանխել ինսուլտը կամ էլ բարելավել հիշողությունը: Նման եզրահանգում են կատարել ամերիկացի գիտնականները: Նրանց ուսումնասիրությունների արդյունքները հրապարակվել են Annals of Internal Medicine ամսագրում:

Վիճակագրության համաձայն, ԱՄՆ-ի հասուն բնակչության կեսից ավելին մուլտիվիտամիններ է ընդունում: Ընդ որում, շատերը հույս ունեն այդ կերպ նվազեցնել սիրտ-անոթային հիվանդությունների  կամ էլ քաղցկեղի ռիսկը, բարելավել հիշողությունը:

“Ոչ մի ապացույց չկա, որ վիտամիններն ու հավելիչներն օգուտ են բերում… Դրանք չեն կարող կանխել ինսուլտը կամ էլ ինֆարկտը”,- ասում է Ջոնս Հոփկինսի համալսարանի գիտնական Էդգար Միլլերը` հետազոտություն  համահեղինակներից մեկը:

Հոդվածը, որը վերնագրվել է`”Բավական է, հերիք է գումար ծախսեք վիտամինների ու հանքային հավելիչների վրա”, հիմնված է 3 տարբեր ուսումնասիրությունների վրա: Դրանցում վերլուծվում են վիտամինների ազդեցությունը սրտի  և ընդհանրապես` 65-ից բարձր անձանց վրա: Գիտական առաջին ուսումնասիրության մեջ 27 հետազոտությունների արդյունքներ են, որոնց մասնակցել է ավելի քան 450 հազար մարդ: Դրանց հիման վրա էլ գիտնականները եկել են այն եզրահանգման, որ մուլտիվիտամինները չեն նպաստում սիրտ-անոթային հիվանդությունների ու քաղցկեղի կանխմանը: Պարզվել է նաև, որ բետա-կարոտին ընդունող ծխողների մոտ մեծանում է թոքերի քաղցկեղի զարգացման վտանգը:

Երկրորդ հետազոտությունն ապացուցեց, որ վիտամինները չեն նվազեցնում սրտի կրկնվող նոպայի վտանգը: Երրրորդը` վկայեց, որ վիտամինները չեն բարելավում հիշողությունը: Ուսումնասիրությանը մասնակցել է 65-ից բարձր 6 հազար տղամարդ: Նրանցից ոմանք 12 տարի օգտագործել էին մուլտիվիտամիններ, իսկ մյուսները“ պլացեբո: Պարզվեց, որ դրանց ազդեցությունը միանման է:

Ինչպես նյութում է ասվում, վիտամինների ու սննդային հավելիչների արդյունաբերությունը բավական շահութաբեր է` տարեկան` շուրջ 12 մլրդ դոլար:

Սարատովի ատամանը պաշտոնից հեռացել է “Kazaky” խմբի ելույթի պատճառով

iԵրբ Սարատովում ուկրաինական “Kazaky” խումբը ելույթ ունեցավ, Աստրախանի կազակական բանակի ատաման Իլյա Մայորովը հայտարարեց, որ հեռանում է պաշտոնից: Իր  որոշումը նա բացատրեց  այն փաստով, որ չի կարողացել կանխել ողջ կազկական ազգը խայտառակող ելույթը ու այլևս  Սարատովի ավանի ատաման լինելու բարոյական իրավունք չունի:

“Kazaky” խումբը տղամարդկանց քառյակ է, որ ելույթ է ունենում սինթի-փոփ ժանրում.մասնակիցները բարձրակրունկներ են հագնում ու կիպ հագուստ:

 

 

 

 

 

 

Հարավային Սուդանում ռազմական հեղաշրջման փորձ է կատարվել. կան զոհեր

sudan.big_2Հարավային Սուդանում ռազմական հեղաշրջման փորձ է կատարվել: Ջուբայի 7 բնակիչ է սպանվել, ավելի քան 100-ն էլ վիրավորվել են: 800-ից ավելի մարդիկ էլ ՄԱԿ-ի ներկայացուցչության տարածքում են պատսպարվել: Նրանց մեջ 7 վիրավոր կա, մեկը` 2 տարեկան երեխա է:

Ջուբայում պարետային ժամ է հաստատվել երեկոյան 18:00-ից մինչև առավոտյան 06:00-ն: Քաղաքի շատ հատվածներում ոչ բջջային, ոչ էլ ստացիոնար կապ չի գործում: Փողոցներում կառավարական ուժերն են հերթապահում: Երկրի գլխավոր օդանավակայանը փակ է:

Մայլի Սայրուսի երկրպագուն իր ամբողջ մարմինը պատել է երգչուհու 22 դաջվածքներով,լուսանկարներ

Կարլ ՄքՔոյդ,Մայլի Սայրուս, դաջվածքՄայլի Սայրուսի երկրպագուներից մեկը իր ամբողջ մարմինը պատել է փոփ երգչուհու դաջվածքներով:

40-ամյա Կարլ ՄքՔոյդը 2009թ-ից ի վեր երգչուհու լուսանկարները հավաքելուց և նրա բոլոր հարցազրույցները դիտելուց հետո՝ իր թևերի, իրանի, ձեռքերի և ոտքերի վրա դաջել է աստղի 22 դիմանկարներ, երգերի բառեր և մեջբերումներ:

ՄքՔոյդը Sun-ին հայտնել է, որ աստղի նկատմամբ իր սևեռուն գաղափարները որևէ դեր չեն խաղացել 2011թ-ին իր ամուսնալուծության մեջ, սակայն նշել է, որ իր կնոջ կարծիքով իր հետաքրքրվածությունը մի փոքր տարօրինակ է եղել:

21-ամյա երգչուհին հայտնել է, որ ինքը լսել է Կարլի մասին, սակայն նրա կենտրոնացումից ինքը այնպիսի զգացողություն է ունեցել, կարծես իրեն քծնում են:

ՄքՔոյդը նշել է, որ ինքը երգչուհու նկատմամբ իր սևեռուն գաղափարների համար ինչ-որ մեկի հետ խորհրդակցելու կարիք ունի:

 

Անկախ

 

Ավստալիայում հայտանաբերել են արյունապղծության զոհերի գաղութ

o_863047Իրավապահները ցնցող բացահայտում են արել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում: Անապատի մեջտեղը` մոտական բնակելի կետից  ավելի քան 40կմ հեռավորության վրա, իշխանությունները հայտնաբերել են մարդկանց բնակավայր, որոնք մի քանի սերունդ շարունակ ազգակցական սեռական հարաբերություններ են ունեցել (ինցեստ), հաղորդում է USA Today-ը:

Մոտ  40 երեխա և չափահասներ ապրում էին ինքնաշեն տներում,վրաններում  և խորդանոցներում, առանց ջրի և կոյուղու: Շուրջը պտտվում էին տարբեր ֆիզիկական և մտավոր արատներով տառապող երեխաներ: Որոշ երեխաների մարմիններ ծածկված էին  վերքերով, շատերին հետագայում ախտորոշել էին խոսքի խանգարում և շեղաչքություն: Այս  բնակավայրի բնակիչների կացարաններում  տիրում էր լիովին հակահիգիենիկ իրավիճակ. սառնարաններում`փտած բանջարեղեն, վառարանների անկյուններում` կուտակված կեղտ, իսկ մանկական մահճակալներից մեկում կենգուրու էր քնել:

Պարզվեց, որ քաղաքակրթությունից կտրված ավստրալիացիները մի քանի սերունդ մոտիկ ազգակցական սեռական կյանքով են ապրել: Նրանց  երեխաներն  օրինակ են վերցրել իրենց ծնողներից: Սոցիալական աշխատողները մի քանի 14-15 տարեկան դեռահասի, որոնք գրել-կարդալ չգիտեին  և նույնիսկ պարզունակ հիգիենիկ գործողությունները չէին կարողանում կատարել, խլել են անմիտ հարազատներից: Նրանց մեծ մասը տառապում էր տեսողության և լսողության մասնակի կորստից:

Անապատում հայտնաբերված 12 երեխայի ուղարկել են որդեգրող ընտանիքներ, նրանց անձնական տվյալները  փոխվել են: Թե ծնողների հետ ինչպես են վարվել,  հայտնի չէ: Տվյալ դեպքը տեղի է ունեցել այս տարվա ամռանը, սակայն լրագրողները դրա մասին նոր են իմացել, երբ թույլտվություն են ստացել կարդալ դատական փաստաթղթերը: Տեղի իշխանությունները հայտարարել են, որ երբեք նմանանատիպ երևույթի  չեն հանդիպել:

Ամենակարևոր պատմական դեմքերը

16115337.992655.4510Մեր ժամանակի ամենաազդեցիկ դեմքերից մեկը` Մանդելան, որի մահը սգում է ողջ աշխարհը` ամենակարևոր դեմքերի ցուցակում զբաղեցնում է միայն 356-րդ տեղը:

Գիտնականները ստեղծել են մի ծրագիր, որը վերլուծելով ինտերնետ-հանրագիտարանի տվյլաները, հրապարակումները թերթերում, ինտերնետ-գրքերում ու այլ ռեսուրսներ, կազմել է պատմական դեմքերի ցուցակը` ըստ նրանց  ազդեցության գնահատմամբ:

Ըստ այդ տվյալների, ցուցակն այդ գլխավորում է Հիսուս Քրիստոսը: Նրանից հետո Նապոլեոնն է, երրորդ հորզոնականում է Մուհամեդ մարգարեն: 4-րդում`Վիլյամ Շեքսպիրն է, իսկ առաջին  հնգյակն ամփոփում է Աբրահամ Լինքոլնը:

Հրատարակությունը նշում է, որ Ադոլֆ Հիտլերը զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը, իսկ Չերչիլը` միայն 37-րդն է:

Եղիսաբեթ I-ը, Վիկտորիա թագուհին ու Ժաննա դ’Արկը այն միակ 3 կանայք են, որ հայտնվել են այս ցուցակի առաջին հարյուրյակում:

Ուսումնասիրության համաձայն, պարզվել է, որ Մոցարտն ավելի պատմական դեմք է, քան Բեթհովենն ու Բախը (24-րդ հորիզոնականը` 27-րդ ու 48-րդի դեմ):

Անկարգություններ Չինաստանի հյուսիս-արևմուտքում.զոհվել է 16 մարդ

o_491661Չինաստանի Սինցզյան-Ույգուրի ինքնավար մարզում անկարգությունների հետևանքով 16 մարդ է զոհվել: ԶԼՄ-ների տեղեկացմամբ,  պատահարը տեղի է ունեցել կիրակի երեկոյան:

Կասկածյալի հետապնդման ժամանակ, հասարակության անվտանգության աշխատակիցների վրա են հարձակվել դանակներով ու ինքնաշեն պայթուցիկ սարքավորումներով զինված անձինք: Բախման հետևանքով 14 հարձակվող է սպանվել, 2-ն էլ ձերբակալվել են: Զոհվել է 2 ոստիկան:

Սինցզյան-Ույգուրի ինքնավար մարզում գոծում են “Արևելյան Թուրքեստան”իսլամական շարժման” կողմնակիցները: Շարժումը հանդես է գալիս ինքնավար մարզի` ՉԺՀ-ի կազմից դուրս գալու օգտին: Այս շարժումը ահաբեկչական մի շարք գործողություններ է իրականացերել Սինցզյանում:

2009-ին Ուրումչիի անկարգությունների ժամանակ Սինցզյան-Ույգուրյան ինքնավար մարզում 197 մարդ զոհվեց, 1700 մարդ էլ վիրավորվեց:

Էկվադորի բանտից մասսայական փախուստ է կատարվել

o_792284Էկվադորում բանտարկյալները մասսայական փախուստ են կազմակերպել: Երկրի ՆԳ նախարար Խոսե Սերանոն հայտնել է, որ Կիոտոյի կենտրոնում գտնվող բանտից 55 մարդ, հարազատների հետո տեսակցության ժամին փախչում էր բանտի տարածքից:

Տեղեկություն է ստացվել, որ 55 փախստական բանտարկյալներից 20-ին ոստիկաններին հաջողվել է բռնել, իսկ մնացած 35-ի որոնումները շարունակվում են, նշվում է նաև, որ փախստականների մեջ հատկապես վտանգավոր կարգի հանցագործներ չկան:

Ներկայում դատախազությունը պարզում  է, թե ինչպես է ստացվել, որ կիրակի միանգամից աշխատանքից բացակայել են բանտի 5 պահակներ, ինչը բանտարկյալներին հիմնարկի կենտրոնական դարպասներից փախչելու   հնարավորություն է ընձեռել: ՆԳ նախարարը խոստացել է  մասսայական փախուստի պատճառով այս համակարգի մի քանի ղեկավարների ազատել աշխատանքից:

Չիլիի նախագահ է ընտրվել Միշել Բաչելետը

o_850797Քվեարկության երկրորդ փուլում Միշել Բաչելետը Չիլիի նախագահ է ընտրվել: Նրա հաղթանական ազդարարում  է 4 տարվա ընդմիջումից հետո  միացյալ “Նոր մեծամասնություն” ձախ կոալիցիայի իշխանության գալը:

Չիլիի ընտրական ծառայության տվյալներով, քվեաթերթիկների 98%-ի մշակումից պարզ է դարձել, որ Բաչելետը հավաքել է 62,2% ձայն, իսկ նրա մրցակցուհին` աշխատանքի նախկին նախարար Էվելին Մաթեին, որը ներկայացնում էր “Չիլիի ճակատ” կուսակցությունը, ստացել է ձայների 37,79%-ը: Մատթեին արդեն ընդունել է իր պարտությունը, իսկ գործող նախագահ Սեբաստյան Պինյերան Բաչելետին հեռախոսով ողջունել է հաղթանակի առթիվ:

Սա առաջին անգամն է, որ Չիլիում նախագահական աթոռի համար պայքարում էին երկու կին թեկնածուներ: Հետաքրքրականն  այն է, որ նրանք  ընկերություն են անում մանկուց ու 2 գեներալների դուստրեր են, որոնք 1973-ի սեպտեմբերի 11-ի պետական հեղաշրջումից հետո, երբ իշխանության եկավ Ավգուստո Պինոչետի ռազմական խունտան, հայտնվեցին բարիկադի տարբեր կողմերում:

Չիլիի ՌՕՈՒ-ի բրիգադի գեներալ Ալբերտո Բաչելետը հեղաշրջման առաջին իսկ օրը ձերբակալվեց  հայրենիքը դավաճանելու մեղադրանքով, ապա, կտտանքների ենթարկվեց, ինչի հետևանքով էլ մահացավ բանտում սրտի նոպայից: Իսկ ՌՕՈՒ-ի գլխավոր հրամանատար Ֆերնանդո Մատթեին Պինոչետի ռազմական խունտայից էր, չնայած  հեղաշրջմանը չէր մասնակցել.այդ ժամանակ նա գտնվում էր Մեծ Բրիտանիայում ու Չիլիի դեսպանատանը զբաղեցնում էր զինվորական ատտաշեի պաշտոնը:

Միշել Բաչելետը խոստացել է պաշտոնավարման անցնելուց հետո կրթության մեջ  բարեփոխում կատարել` այն դարձնելով անվճար, նա մտադիր է նաև բարելավել առողջապահության ու թոշակի ապահովման համակարգերը: Բաչելետը կարծում է, որ անհրաժեշտ է փոփոխություն մտցնել Սահմանադրության մեջ, առաջարկում է թույլատրել աբորտները` բժիշկների ցուցմամբ ու բացահայտ քննարկումներ անցկացնել հասարակության մեջ` նույնասեռ ամուսնությունների շուրջ:

Չիլիի նոր նախագահը կրթությամբ բժիշկ է: Ռազմական հեղաշրջումից հետո նա ևս հայտնվել էր բանտում, ինչպես և նրա ծնողները, որոնք ձախ հայացքներ ունեին: Միշելին ազատ արձակեցին միայն միջազգային միջամտությունից հետո, որից հետո, անմիջապես նա մեկնեց արտասահման, սովորեց Արևմտյան Գերմանիայում ու վերադարձավ միայն Պինոչետի բռնապետության անկումից հետո: 2006-ին նա հաղթանակ տարավ ընտրություններում ու դարձավ Չիլիի առաջին կին նախագահը,պաշտոնավարեց 4 տարի ու իր թեկնածությունը չառաջադրեց նաև 2010-ին, քանի որ Սահմանադրությունն արգելում էր նախագահի պաշտոնը վարել 2 ժամկետ անընդմեջ:

Անկախ

Այսօր Թուրքմենստանում խորհրդարանական ընտրություններ են

աշխաբադԻնչպես հայտնում է թուրքական «Հաբերլերը»՝ Թուրքմենստանում  այսօր անց են կացվում  խորհրդարանական ընտրությունները: 125 պատգամավորական տեղերին հավակնում են 283 թեկնածու: Երկրի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը նշել է, որ այս խորհրդարանական ընտրությունների անցկացումը մեծ դեր է խաղալու Թուրքմենստանի հասարակական-քաղաքական կյանքում, նպաստելու են թուրքմենական հասարակության ժողովրդավարացմանը:
Թուրքմենստանի 2013 ընտրությունները բացառիկ են նրանով, որ առաջին անգամ խորհրդարանական մանդատի համար հիմնական պայքարը ընթանում է երկու կուսակցության միջև: Թուրքմենստանի Դեմոկրատական կուսակցությունից ներկայացված է 99 թեկնածու, Արդյունաբերողների և գործարարների կուսակցությունից ներկայացված են 21 թեկնածու, Թուրքմենստանի կանանց դաշինքից՝ 37 թեկնածու,Մահթումկուլիի երիտասարդական կազմակերպությունից՝ 22 թեկնածու, իսկ հասարակ քաղաքացիներից 15 թեկնածու:

Աֆրիկյան Կունու գյուղում տեղի է ունեցել Նելսոն Մանդելայի հուղարկավորման արարողությունը

Նելսոն ՄանդելաՀարավային Աֆրիկայի առաջին սևամորթ նախագահ Նելսոն Մանդելայի հուղարկավորման արարողությունը այսօր առավոտյան տեղի է ունեցել նրա հարազատ Կունու գյուղում, որը գտնվում է երկրի հարավ-արևելքում: Արարողությանը մասնակցել են մի քանի հազար հարազատներ և ցեղակիցներ: «Ազգի հոր» գերեզմանի մոտ տեղադրված մի քանի տասնյակ թնդանոթներ կրակել են ի հիշատակ Մանդելայի:

Լեգենդար առաջնորդի հարազատների խնդրանքով արգելվել է արարողության ֆոտո և վիդեո նկարահանումները, քանի որ թաղումը իրականացվել է ցեղային ավանդույթներով: Այնուհանդերձ տեղական հեռուստատեսությունը ուղիղ եթերով հեռարձակել է արարողությունը:
Նելսոն Մանդելան մահացավ դեկտեմբերի 5-ին Յոհանեսբուրգի իր տանը 95 տարեկանում: Նա Հարավային Աֆրիկայի պատմության մեջ դարձավ առաջին սևամորթը նախագահը, որը այդ պաշտոնը զբաղեցրեց 1994 թվականի մայիսից մինչև 1999 թվականի հունիսը: Մանդելան, պայքարելով խտրականության ռեժիմի դեմ, բանտում անցկացրել է 27 տարի: 1993 թվականին նա արժանացել է Նոբելյան խաղաղության մրցանակի:

 

Անկախ

Քաղցկեղով հիվանդ կնոջ համար շրջազգեստ հագած տղամարդը մեծ ճանաչում է ձեռք բերել համացանցում (լուսանկարներ)

1Այն բանից հետո, երբ կնոջ՝ Լինդայի մոտ կրծքի քաղցկեղ հայտանբերվեց, Բոբը սկսեց լուսանկարվել վարդագույն շրջազգեստով: Առաջին հայացքից անիմաստ թվացող այս մտահղացմամբ Բոբը որոշել էր ուրախացնել կնոջը քիմոթերապիայի բուժման կուրս սկսելուց առաջ: Այսպիսով Բոբը հույս ուներ, որ բուժման ընթացքը կնոջ համար ավելի հեշտ կանցնի:

bob«Ռադիկալը» գրում է, որ Բոբը ամեն անգամ տարբեր վայրերում լուսանկարվելով դրանք ուղարկել է Լինդային՝ բարձրացնելով նրա տրամադրությունը: Տեսնելով, որ այս նախաձեռնությունը դրական արձագանքներ է ստանում, Բոբը որոշում է շարունակել այն: Ինտերնետային կայքերից մեկում հրապարակելով իր տասնյակ լուսանկարները՝ Բոբը կարճ բոբժամանակամիջոցում մեծ թվով երկրպագուներ է ձեռք բերել:

 

 

 

 

 

Անկախ

Չինաստանում բեռնատարը վրաերթի է ենթարկել մի խումբ դպրոցականների

i (1)Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Գույչժոու նահանգում բեռնատարը վրաերթի է ենթարկել  մի խումբ տարրական դասարանցիների:

Դեպքը կատարվել է Բիցզե քաղաքում: Բեռնատարը կորցրել է կառավարումն ու տեղի դպրոցի աշակերտներին վրաերթի ենթարկել, որի հետևանքով 5 երեխա զոհվել է, 2-ը մարմնական վնասվածքներ են ստացել:

Ներկայում քննիչները փորձում են պարզել ողբերգության պատճառները: Բացառվում միտումնավոր վրաերթի տարբերակը: