Բրազիլիայում մեծ քանակությամբ նավթի պաշարներ են հայտնաբերվել

Oil Platforms Off The Coast of BrazilԲրազիլիայի ազգային նավթային գործակալությունից հայտնել են, որ հյուսիսարևելյան Սերժիպե նահանգի ափամերձ հատվածում մեծ քանակությամբ նավթի պաշարներ են հայտնաբերվել, ինչը նոր հեռանկարներ է բացում Լատինական Ամերիկայի ամենամեծ երկրի նավարդյունաբերության զարգացման համար:

Գործակալության ղեկավար Մագդա Չամբրիարդը չորեքշաբթի հայտնել է, որ մինչև 2016 թ-ը իրենք չեն հայտնի նոր հայտնաբերված նավթահորի նավթի պաշարների քանակությունը:

Երկրի նավթի պաշարների հիմնական մասը կենտրոնացած է Բրազիլիայի հարավարևելյան մերձափնյա հատվածում, որտեղ անցած մի քանի տարիների ընթացքում միլիարդավոր բարել նավթի պաշարներ են հայտնաբերվել:

Երկուշաբթի Շել, Թոթալ կոսորցումները, երկու չինական ընկերություններ և Բրազիլիայի պետական Պետրոբրաս նավթային ընկերությունը Ռիո դե Ժանեյրոյի ափամերձ հատվածում հայտնաբերված, ենթադրաբար մինչև 12 միլիարդ բարել նավթի պաշարները արդյունահանելու իրավունք են ստացել:

 

Չինացի տղամարդը, չդիմանալով պարտատերերի ճնշումներին, հինգ ժամ անց է կացրել բարձր լարման էլեկտրասյան վրա

չինացին սյան վրաՉինացի տղամարդը չափազանց շատ պարտքերի պատճառով հինգ ժամ անց է կացրել բարձր լարման էլեկտրասյան վրա:

չինացին բարձր լարման սյան վրաԸստ տեղեկությունների՝ 21-ամյա Պեն Սեին սկսել էին ճնշել տեղաբնակները, որոնցից նա պարտքով գումար էր վերցրել իր ուսման համար վճարելու նպատակով՝ ներառյալ իր ընտանիքը, և չկարողանալով աշխատանք գտնել՝ նա ի վիճակի չի եղել վերադարձնել դրանք:

Երիտասարդը բարձրացել էր Չինաստանի Ֆոշան քաղաքի 24 մ բարձրություն ունեցող էլեկտրասյան վրա:

Նրան նկատել էր տեղաբնակներից մեկը, որը անմիջապես զգուշացրել էր էլեկտրակայանի աշխատակիցներին, որոնք էլ իրենց հերթին անջատել էին էլեկտրականությունը:

chinese man-high voltage pylonԱմեն դեպքում՝ անտեսելով իր ընտանիքի և ընկերների ցած իջնելու խնդրանքները՝ նա էլեկտրասյան վրա անց է կացրել հինգ ժամ՝ մարմնամարզություն անելով և հայտնի չինական երգեր երգելով:

Նա համաձայնվել էր ցած իջնել միայն այն բանից հետո, երբ նրա պարտատերերից մեկը հայտնել էր, որ իրենք այդքան խիստ կերպով հետ չեն պահանջի իրենց գումարը:

Երիտասարդի հայրը ՝ Յանը, հայտնել էր, որ ոչ ոք իր փողը ետ չի ստանա, եթե իր որդին ինքնասպանություն գործի, ուստի նրանք պետք է համբերատար լինեն:

չինացին բարձր լարման սյան վրաԸստ երևույթին Պեն Սեին կտուգանեն, այդ իսկ պատճառով պարտատերերը ստիպված կլինեն ծրագրվածից մի փոքր երկար սպասել:

 

Հարավային Չինաստանի գյուղերից մեկի բնակիչները հարձակվել են ոստիկանների վրա՝ վիրավորվել է 27 սպա

china-protestersՊետական լրատվամիջոցների տեղեկություններով՝ չորեքշաբթի օրը հարավային Չինաստանի գյուղերից մեկի բնակիչները հարձակվել են երկու կասկածյալների փնտրող ոստիկանների վրա, որի արդյունքում 27 սպա է վիրավորվել:

Սինխուա լրատվական գործակալության տվյալներով՝ վիրավոր ոստիկաններին տեղափոխել են Յուննան նահանգի կենտրոն հանդիսացող Կունմին քաղաքի հիվանդանոց, նրանցից մեկի վիճակը ծանր է:

Բռնությունները տեղի էին ունեցել, երբ ոստիկանները երեքշաբթի վերոնշյալ նահանգում կանխամտածված վնաս հասցնելու մեջ մեղադրվող երկու կասկածյալների էին փնտրում:

Մոտ 200 գյուղացիներ փակել էին տարածքից արդեն հեռացող սպաների ճանապարհը և թույլ չէին տվել մեկնել:

Դեռևս պարզ չէ, թե ինչն է գյուղացիներին այդպես զայրացրել կամ հատկապես ինչ մեղադրանքներ էին ներկայացված երկու հանցագործներին:

Սինխուան հայտնում է, որ գյուղացիները 13 ոստիկանների մինչև չորեքշաբթի կեսօր պահել են գյուղում և չեն թողել հեռանալ: Գյուղացիներից ոչ ոք չի վիրավորվել, ձերբակալությունների վերաբերյալ ոչինչ նշված չէ:

 

Չինաստանը խեղդվում է թունամշուշից

o_839419Չինաստանի հյուսիս-արևելքում, միանգամից մի քանի քաղաքում օդի մեջ թունավոր նյութերի խտությունը նորմը գերազանցում է 10-յակ, տեղ-տեղ անգամ 100 անգամ: Իրավիճակը վատթարանում է ջեռուցման սեզոնի հետ, քանի որ Չինաստանում էլեկտրաէներգիայի մեծ մասն ածխակայանների միջոցով է ստացվում:”Ինձ թվում է, թե ես այլևս չեմ կարողանում շնչել”,-ասում է տարեց չինուհին: Նույն բանը կարող է ասել մոտ 20 մլն պեկինցի, որտեղ թանձր մշուշամպ է, մարդիկ փողոց են ելնում դիմակներով ու թաշկինակներով:”Դա շատ վտանգավոր է առողջության համար, այն սրտային ու շնչառական օրգանների հիվանդություններով է հղի: Իմ դուստրը լաց է լինում, չի ուզում, որ ես աշխատանքի գնամ, որ ընդհանրապես փողոց դուրս գամ”,-ասում է մեկ ուրիշ բնակիչ: Փողոցներում տեսանելիությունը գրեթե զրոյական է, իշխանությունները սահմանափակել են սեփական տրանսպորտով մուտքը քաղաք: Շրջակա միջավայրի պաշտպանության պեկինյան բյուրոյի անդամ Ֆան Լին հայտնել է.” Մտադիր ենք 30%-ով կրճատել նաև ծառայողական ավտոմեքենաների մուտքը քաղաք”:

ՃՏՊ-ների թիվն է ավելացել մի քանի անգամ: Ամենածանր վիճակում է հայտնվել 10-մլն-անոց Հարբինը: Ազգային օդերևութաբանական կայանից հայտնել են, որ այնտեղ կարմիր` վտանգի նախավերջին աստիճան է հայտարարվել: Չի աշխատում օդանավակայանը, փակ են մանկապարտեզները, դպրոցները, հասարակական  տրանսպորտը մեծ ընդմիջումներով է աշխատում, ճանապարհային նշանները գրեթե տեսանելի չեն: Բնակիչներից մեկն ասում է.”Թվում է, թե դա մշուշ է, սակայն, երբ բացում ես լուսամուտը, հասկանում ես, որ դա ծուխ է, բերանումդ այրված ռետինի ու տերևների համ է մնում, ասես աշնանն այգում մաքրություն արած լինեն: Ծանր է շնչելը, հազ է առաջանում, այսպիսի բան Հարբինում առաջին անգամ է լինում”:

Չինաստանում մաքուր օդի հետ կապված խնդիրներ վաղուց են առաջացել, սակայն հիմա թունավոր նյութերի խտությունը հասել է մարդու առողջության համար խիստ վտանգավոր մակարդակի:

Facebook –ում նորից կարելի է գլխատման տեսանյութեր ու լուսանկարներ հրապարակել

b_469410Facebook սոցցանցի օգտատերերն այսուհետ կրկին իրենց էջերում կարող են հրապարակել գլխատված մարդկանց տեսա- և լուսանկարներ: Մայիսին ընկերության ղեկավարությունն նման նյութերի հրապարակման արգելք էր մտցրել, սակայն, հասարակայնության ճնշման ազդեցությամբ որոշումը փոխեցին: Փաստարկը պարզ է. մարդիկ պետք է հնարավորություն ունենան դատապարտելու նման տեսանյութերն ու լուսանկարները: Սակայն, ընկերությունն այնպես է արել, որ “լայքելու” հնարավորություն չլինի: Իրավապաշտպաններն այստեղ տարակարծիք են. ոմանք կարծում  են, որ այդ նորմը արդարացված է, իսկ մյուսները  անթույլատրելի են համարում:

“Դաժան տեսանյութը մարդու հոգեկանի վրա անջնջելի ազդեցություն կարող է ունենալ: Մի քանի րոպե` ու նա այլևս առաջվանը չէ”,-զգուշացնում է նախկին հոգեբան Արթուր Կասսիդին, որը գլխավորում է Իռլանդիայի “Դեղին ժապավեն” հակասուիցիդալ ծրագիրը: Ի դեպ, գլխատման տեսարաններով նյութեր  հիմնականում սիրում են տեղադրել Հյուսիսային Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի ու Մերձավոր Արևելքի  ավազակային խմբավորումների ներկայացուցիչները: Կայքում կարող են գրանցվել միայն 13 տարին լրացած անձինք:

Սաուդյան Արաբիայի հոգևորականները բողոքի ակցիա են կազմակերպել կանանց վարորդական իրավունք տրամադրելու դեմ՝ մեղադրելով ԱՄՆ-ին

Սաուդյան Արաբիա,կանայքՇուրջ 150 հոգևորականներ և կրոնագետներ ցույց են կազմակերպել Սաուդյան Արաբիայի թագավորի պալատի առջև՝ բողոքելով կանանց վարորդական իրավունք տրամադրելու դեմ:

Բարձրաստիճան կրոնական առաջնորդները նշում են, որ հոկտեմբերի 26-ին կանանց մեքենա վարելու կոչ անող և 16,000 ստորագրություն հավաքած ակցիայի հետևում կանգնած է Միացյալ նահանգները:

Անցած ամիս ակցիայի սկսվելուց հետո Սաուդյան արաբացի կանայք համացանցում տեղադրում են իրենց մեքենա վարելիս պատկերող տեսահոլովակներ:

Չնայած կանանց մեքենա վարել արգելող օրենք գոյություն չունի, այնուամենայնիվ, պահպանողական թագավորությունում կանանց արգելվում է մեքենա վարել:

Երեքշաբթի կարմիրծովյան քաղաք Ջիդդայում բողոքի ցույց կազմակերպած կրոնագետներին մեջբերելով՝ տեղի պաշտոնական լրատվամիջոցները հայտնում են, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները ոչինչ չեն անում վերոնշյալ ակցիան կանգնեցնելու համար:

 

Կանադայում բացվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան

 Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակ,կանադաՀոկտեմբերի 20-ին կանադական Լավալ (Մոնրեալ) քաղաքում հանդիսավոր արարողությամբ բացվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան:

«Հույս» (l’Espoir) կոչվող հուշարձանը հեղինակել է կանադահայ ճանաչված քանդակագործ Արտո Չակմակչյանը: Հուշարձանի բացման արարողությանը ներկա գտնվեցին եւ ելույթներով հանդես եկան բարձրաստիճան հյուրեր Լավալի քաղաքային, Քվեբեքի նահանգային եւ Կանադայի դաշնային պետական մարմիններից:

Հուշարձանի բացման կապակցությամբ իր ելույթում Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը ընդգծեց Հայոց ցեղասպանության ճանաչման կարեւորությունը` որպես մարդկության դեմ նմանատիպ ոճիրների կանխման կարեւորագույն քայլ:

Դեսպան Եգանյանը ողջունեց Լավալի քաղաքական իշխանությունների՝ հուշակոթող հիմնադրելու կամքը, ինչպես նաեւ կարեւորեց հայկական համայնքի կատարած հսկայական աշխատանքը:

Չինաստանի քաղաքներից մեկը ամբողջովին պատվել է աղտոտված օդի մառախուղով. Գիտնականները մտածում են աղտոտված օդի մառախուղը կլանող տեխնոլոգիա ստեղծելու շուրջ

Չինաստան,աղտոտված օդՊեկինի իշխանությունները այս շաբաթ խիտ ծխի պատճառով երեխաներին և մեծահասակներին խորհուրդ են տվել մնալ տանը:

Օդի ախտոտվածությունը մեծ խնդիր է դարձել Չինաստանի մայրաքաղաքի և երկրի տարբեր հատվածների համար, որի պատճառով անընդհատ փակվում են տարբեր հաստատություններ, վնաս է հասցվում մարդկանց առողջությանը, իսկ տեսանելիությունը ընկնում է մինչև 10 մետր:

Նիդեռլանդացի դիզայներ Դաան Ռուսեգաարդի խոսքով՝ այս խնդրի լուծումը օդը մաքրող էլեկտրական փոշեծծիչն է:

Այս տեխնոլոգիայի շնորհիվ՝ մառախուղի մեջ մինչև 60 մ մեծություն ունեցող մաքուր օդի անցքեր կբացվեն:

Dezeen ամսագրի տեղեկություններով՝ դիզայները այժմ նոր տեխնոլոգիան քաղաքի այգիներից մեկում կիրառելու նպատակով աշխատում է Պեկինի քաղաքապետի հետ:

china-air pollution4Դիզայների ծրագրով՝ իրենց մեկ տարի կպահանջվի տեխնոլոգիան ստեղծելու համար՝ նախքան Պեկինի այգում կիրառելը:

Իսկ մինչ այդ Չինաստանի մի քաղաքում տեսանելությունը մեծապես նվազել է, իսկ օդի աղտոտվածությունը 40 անգամ բարձր է միջազգային անվտանգության չափանիշից:

 

Բրունեյում այսուհետ անառակները հրապարակավ կքարկոծվեն

ԲրունեյՀարավ-Արևելյան Ասիայում գտնվող Բրունեյ փոքրիկ պետության սուլթանը հայտարաևել է, որ 6 ամսվա ընթացքում երկրում ուժի մեջ կմտնեն մի շարք նոր օրենքներ՝ հիմնված շարիաթի վրա: Սուլթան Հասանալ Բոլկիահի հրապարակած «Շարիաթական քրեական օրենսգիրքի» համաձայն՝ գողություն կատարածները որպես պատիժ կզրկվեն իրենց որոշ օրգաններից, իսկ անառակության մեջ մեղադրվողներին հրապարակավ կքարկոծվեն:
«Ռադիկալը» գրում է, որ Բրունեյի սուլթանությունում գործող շարիաթական դատարանները նախկինում զբաղվել են ավելի շատ քաղաքացիական և ընտանեկան բնույթի հարցերի լուծմամբ: Բրունեյում մուսուլմանները կազմում են բնակչության երկու երրորդը, իսկ փոքրամասնությունները հիմնականում բուդդիստներ, քրիստոնյաներ կամ տեղական հավատալիքների հետևորդներ են:

Ավստրալիայի մայրաքաղաքային շրջանում օրինականացրել են միասեռ ամուսնությունները

i (4)Ավստրալիայի մայրաքաղաքի շրջանում օրինականացրել են միասեռների` ամուսնությունը գրանցելու իրավունքը:

Հիմա նույնասեռ զույգերը կարող են իրենց ամուսնությունը գրանցել մայրաքաղաքի շրջանում, եթե անգամ նրանք բնակվում են երկրի այլ տարածաշրջանում: Բացի այդ, մոտ ապագայում Ավստրալիայի դաշնային կառավարությունը կվերանայի ամուսնության`  որպես միայն  կնոջ ու տղամարդու միություն սահմանումը :

“Հիմա  մեր հասարակությունում ոչ մի առիթ չկա նույնասեռ զույգերի խտրականության համար”,-հայտնել է  տարածաշրջանային կառավարման ղեկավար Կետի Գալահերը, հավելելով, որ առաջին անգամ միասեռականների հարսանիք տեղի կունենա այս տարվա վերջին:

Մեքսիկայում “Ռեյմոնդ” փոթորկի պատճառով տարհանում են մարդկանց

i (3)Հերերո ու Միչոական նահանգները պատրաստվում են  “Ռեյմոնդ” փոթորկի հարվածին:

Տարածաշրջանում դպրոցներում հետաձգել են պարապմունքները, փակվել են նավահանգիստները: Հերերոյում տեղաբնակների տարհանում է.ավելի քան 266 մարդու տեղավորել են ժամանակավոր ապաստարաններում:  Սան Վիսենտա գյուղի 600 ընտանիքին հարևան ավան են տեղափոխել: Իշխանությունները մտավախություն ունեն, որ փոթորկի պատճառով գյուղում սողանքներ կլինեն: Օդերևութաբանները հայտնում են, որ հիմա “Ռեյմոնդը” գտնվում է 170 կմ հեռավորության վրա` Սիուատանեհո քաղաքից դեպի հարավ-արևմուտք:  Էպիկենտրոնում քամու արագությունը հասնում է 195 կմ/ժամի, երբեմն` 240 կմ/ժամի: Կանխատեսումների համաձայն, փոթորիկը հնարավոր է փոխի ուղղությունն  ու սկսի հեռանալ Մեքսիկայի ափերից:

Վենեսուելայի նախագահին ցանկացել են սպանել

iՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի վրա մահափորձ  կատարելու համար կոլումբիացի վարձկաններին առաջարկվել է 20 մլն պեսո (10600 դոլար), հայտնել է Վենեսուելայի ՆԳ նախարար Միգել Թորեսը: Նա հայտնել է նաև, որ շարունակվում է օգոստոսին ձերբակալված 2 կոլումբիացիների նկատմամբ հետաքննությունը, որոնք մեղադրվում են նախագահի , ինչպես նաև վենեսուելական խորհրդարանի  խոսնակ Դյոսդատո Կաբելյոյի նկատմամբ մահափորձ կազմակերպելու մեջ:

18 և 22 տարեկան կոլումբիացի վարձկանները ձերբակալվել են Կոլումբիային սահմանակից Միրանդա նահանգում: Նրանց մոտ հայտնաբերվել են  AR-15 տեսակի լազերային նշանոցով հրացաններ, փամփուշտներ, մի քանի զինվորական համազգեստ, Մադուրոյի ու Կաբելյոյի լուսանկարները:

Ոչ պատշաճ կերպով լուսանկարվելու համար Ռիհաննային խնդրել են հեռանալ Աբու Դաբիի մզկիթից (լուսանկարներ)

Rihanna-asked to leave an Abu Dhabi mosque4Ռիհաննային խնդրել են հեռանալ Աբու Դաբիի մզկիթից, քանի որ նա թույտվություն չի ունեցել այնտեղ լուսանկարվելու համար:

Rihanna-asked to leave an Abu Dhabi mosque5Շեյխ Զայեդի մեծ մզկիթի աշխատակազմը հայտնում է, որ երգչուհուն խնդրել են հեռանալ համալիրից, քանի որ նրա գործողությունները չեն համապատասխանում այդ վայրի սրբության հետ:

Հանգստյան օրերին 25-ամյա երգչուհին Instagram-ի իր էջում տեղադրել էր սպիտակ մարմարի ֆոնին ոտքից մինչև գլուխ ծածկված սև կոմբինեզոնով լուսանկարները:

UAE-Sheikh Zayed Grand MosqueԱմեն դեպքում այսօր հրապարակվել է, որ Ռիհաննային և նրա թիմին թույլատրված չի եղել ուրբաթօրյա հավաք երկրպագության և աղոթելու հիմնական վայր համարվող մզկիթում լուսանկարվել:

Մզկիթը, որը ամենամեծն է Միացյալ Արաբական Էմիրություններում և տեղավորում է 40,000 մարդ, իր հայտարարության մեջ Ռիհաննայի անունը չի մեջբերել, այլ պարզապես հայտնել է, որ իրենց նախազգուշացումը վերաբերում է վերջերս տեղի ունեցած, մի երգչուհու հետ կապված դեպքին:

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ երգչուհին հրաժարվել է մտնել մզկիթ, երբ նրան խնդրել են դա անել և լուսանկարվել է, ինչը հակասում է կենտրոնի կանոններին և արհամարհում է մզկիթի սրբությունը:

Rihanna-asked to leave an Abu Dhabi mosque2Բազմաթիվ երկրպագուներ լուսանկարների հրապարակունից հետո քննադատել են Ռիհաննային՝ նշելով, որ նա մզկիթի նկատմամբ հարգանք չի ցուցաբերում:

Ռիհաննան հրապարակայնորեն չի պատասխանել Շեյխ Զայեդի մեծ մզկիթի աշխատակազմի գործողություններին: Մզկիթը Միացյալ Արաբական Էմիրությունների մայրաքաղաքի զբոսաշրջիկների այցելության հիմնական վայրերից է:

 

Ճապոնական “Կանէբո” կոսմետիկայից կանանց մաշկին սպիտակ հետքեր են հայտնվել

o_769977“Կանէբո” կոսմետիկական ընկերության արտադրած մաշկը սպիտակեցնող անորակ միջոցից տուժած Ճապոնուհիների թիվը անցել է  15 հազարը, այդ մասին այսօր հայտնել են ֆիրմայի ներկայացուցիչները:

Ընկերության տվյալների համաձայն,”Ռոդոնեդոլ” միջոցը  գործածած ավելի քան 5 հազար իրենց դիմած հաճախորդների մաշկի վրա առանձին հատվածներում  վառ  սպիտակ հետքեր են հայտնվել, մյուսների մոտ նույնպես այդ հետքերը երևացել են, բայց ավելի մեղմ ձևով, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Այս ամռանը  “Կանէբոն”, որը վաճառում է իր արտադրանքը ամբողջ աշխարհում, հայտարարել է, որ հետ է կանչում իր “Ռոդոնեդոլ” արտադրանքի  ավելի քան  450 հազար  փաթեթ, որոնք գնել են մոտ  250 հազար մարդիկ:

Այդ որոշումն  ընդունվել է, երբ մաշկաբանները  պարզել են, որ կոսմետիկական միջոցը հավասարաչափ չի սպիտակեցնում մաշկը, այլ հայտնվում են սպիտակ հետքեր: Պատճառները դեռևս հայտնի չեն: Այժմ Ճապոնիայի մի քանի հիվանդանոցներ հետազոտում են տուժած կանանց:

Ըստ փաստաբանների միացյալ խմբի հետազոտության  տվյալների` դեռ երկու տարի առաջ  “Կանէբոն” ստացել է առաջին բողոքները, սակայն դեղագործական ընկերությունը մինչև այս տարվա հուլիս ամիսը ոչինչ չի ձեռնարկել:

“Կանէբոն” արդեն ներողություն է հայցել կատարվածի համար: Ընկերության տվյալներով, կոսմետիկայի հետկանչը նրա վրա կնստի  մոտ  5,6 մլրդ իեն (56 մլն դոլար): Միջոցը ամբողջ Ճապոնիայում վաճառվել է 15 հազար խանութերում:

Ճապնուհիներն  ավանդաբար ձգտում են ավելի սպիտակ մաշկ ունենալ, դա համարվում է նրբագեղության  նշան: Հնում  նրանք օգտագործել են կավիճ, իսկ հիմա`ավելի բարդ կոսմետիկ միջոցներ:

Մեքսիկայում տագնապ է հայտարարված

o_697266Մեքսիկայում տագնապ է հայտարարված ափերին մոտեցող “Ռեյմոնդ” փոթորկի պատճառով: Այն վտանգի   առաջին աստիճանի է հասել (միջազգային սանդղակով հինգ հնարավորից):

Փոթորկի պատճառով հորդառատ անձրևներ են ու քամի, որի արագությունը հասնում է 120 կմ/ժամի:”Ռեյմոնդը” ջրհեղեղի պատճառ կարող է դառնալ, դրա համար էլ բնակչության տարհանում է կատարվում երկրի այն շրջաններից, որոնք կհայտնվեն փոթորկի գոտում:  Հատուկ միջոցներ են ձեռք առնվում Հերերո նահանգում, որը դեռևս  սեպտեմբերին պատուհասած “Մանուել” փոթորկի հետևանքներից ուշքի չի եկել: “Ռեյմոնդի” էպիկենտրոնը գտնվում է  Մեքսիկայի արևմտյան ափին գտնվող Սիուանտանեխո քաղաքից 215 կմ հարավ:

ТEPCO ըկերությունը խոստովանել է, որ չի կարողանում կանխել ռադիոակտիվ ջրի արտահոսքը

o_819885Ճապոնական “Ֆուկուսիմա” ԱԷԿ-ի 12 հատվածներից ռադիոակտիվ ջուրն արտահոսել է ցիստեռնի շուրջ տեղակայված արգելապատնեշներից ( վարակված ջուրը պահելու համար են կառուցված): Ջրի արտահոսքը եղել է հորդառատ անձրևների պատճառով, որ արդեն ատոմակայանի շրջանում մի քանի օր չի դադարում: Հանգստյան օրերին տեղումների քանակը հասել է 30 մմ/ժամի, այն դեպում, երբ արգելապատնեշի բարձրությունն ընդամենը 30 սմ է: ТEPCO-ի աշխատակիցները մեկ օրում կարող են պոմպի միջոցով միայն 2 սմ ջուրը հեռացնել: Անձրևաջրի կուտակման պատճառով արտահոսք է կատարվում, որի չափն ու վարակման աստիճանը որոշում են մասնագետները: Նրանք երկյուղ ունեն, որ այդ ջուրը ծովի մեջ լցված լինի: Ռադիոակտիվ ջրի ամբարներից արտահոսք վերջին անգամ կատարվել էր “Վիպհա “ թայֆունի ժամանակ`  մեկ շաբաթ առաջ: Հեղուկի մի մասը ստիպված հողի մեջ լցրեցին, սակայն ТEPCO-ն վստահեցնում է, որ ռադիոակտիվ իզոտոպների պարունակությունն այդ ջրում նորմի սահմաններում է եղել:

 

ԱՄՆ-ում ձերբակալել են Պարագվայի նախագահի որդուն

iՄայամիում (Ֆլորիդա նահանգ) ձերբակալվել է 29-ամյա Խուան Պաբլո Կարտեսը` Պարագվայի նախագահ Օրասիո Մանուել Կարտեսի ավագ որդին: Պատճառը երիտասարդի ագրեսիվ վարքագիծն է: Նրա ազատման համար   մեկուկես հազար  դոլար գրավագումար է պահանջվում: Խուան Պաբլո Կարտեսը բնակվում  և սովորում է Մայամիում:

2013-ի հունիսին ճաղերի հետևում էր հայտնվել նախագահի մեկ ուրիշ բարեկամը` քեռին: Նրան ձերբակալել էին Ուրուգվայում, թմրանյութերի վաճառքի համար:

Ղպտիական հարսանիքի ժամանակ հարձակում է կատարվել.զոհերի թվում երեխա կա

21042242.728805.1520Եգիպտոսում ղպտիական հարսանեկան արարողության ժամանակ զինված հարձակում է կատարվել, ինչի  հետևանքով զոհվել է 8-ամյա մի աղջնակ  և 70-ամյա մի կին: Ընդհանուր առմամբ 4 մարդ է  զոհվել և 18-ը վիրավորվել:Կահիրեյի հյուսիսում գտնվող  Էլ Վարաք շրջանում  հարսանքավորների` եկեղեցուց  ելնող  հյուրերի ուղղությամբ անհայտ մոտոցիկլավարները  կրակ են բացել: Զոհվել է 4 մարդ: Չարագործները թաքնվել են, ոստիկանությունը շրջանային բոլոր ելքերը փակել է ու որոնումներ է կատարում: Եկեղեցու հոգևոր հայրը հայտնել է, որ իրենց շրջանում նման բան առաջին անգամ է կատարվում ու  չգիտի, թե ով  կարող էր հարձակվել:

Քադաֆիի այրին պահանջում է ցույց տալ ամուսնու գերեզմանը

526414c8-3efb-bf2b-3efb-bf2453528b9c.photo.0Լիբիայի նախկին առաջնորդ Քադաֆիի այրին պահանջել է իրեն հայտնել լիբիական հեղափոխության ժամանակ  սպանված ամուսնու մարմնի գտնվելու վայրը: Համաշխարհային ընկերակցությանը գրած բաց նամակում, որը հրապարակել է “Գոլոս Ռոսիին”, Սաֆիա Ֆարկաշը դիմում է նաև Աֆրիկյան միությանը` պահանջելով հետաքննել գեներալ Քադաֆիի մահվան հանգամանքները:”Պահանջում եմ մարդու իրավունքների գծով միջազգային բոլոր կազմակերպություններից  օգնել ինձ կապ հաստատելու որդուս` Սեյֆ Ալ-Իսլամի հետ, որին մեր ընտանիքի բոլոր անդամներից մեկուսացրել են ձերբակալության պահից, հաշվի առնելով, որ նա բացարձակ անմեղ է նրա դեմ առաջ քաշված  մեղադրանքի բոլոր կետերով”: Ռադիոընկերության խմբագրությունը տեղեկացնում է, որ նամակը հանձնել է Սաֆիա Ֆարկաշի  քույրը` Ֆաթիմա Ֆարկաշը:

Հնդկաստանում թունավոր խմիչքից 32 մարդ է մահացել, ևս 50-ը թունավորվել են

india-toxic liquor-kills peopleՈստիկանությունից շաբաթ օրը հայտնել են, որ հյուսիսային Հնդկաստանում անօրինական արտադրված, թունավոր խմիչքից  32 մարդ է մահացել, որոնց մեծ մասը աղքատ բանվորներ են եղել, տասնյակ մարդիկ թունավորվել են:

Ոստիկանության սպայի տեղեկություններով՝ զոհերը թունավոր խմիչքը հինգշաբթի օրը գնել էին Ուտտար Փարդեշ նահանգի գյուղերից մեկից:

Նրանք լիկյորը խմելուց անմիջապես հետո վատ էին զգացել և տեղափոխվել տեղի հիվանդանոց: Սպան նշում է, որ ուրբաթ օրվա դրությամբ 32 մարդ է մահացել:

50 մարդ ներկայումս բուժվում են հիվանդանոցում, նրանցից մի քանիսը թունավոր թորման հետևանքով կուրացել են:

Ոստիկանությունը ձերբակալել է խմիչքը վաճառած խանութի տիրոջը, որի որդին ևս մահացել է թունավոր ըմպելիքը խմելուց հետո: Իշխանությունները այժմ հետաքննում են խմիչքի վաճառքի գործում պաշտոնյաների հնարավոր անտեսումները՝ այդ կապակցությամբ ութ կառավարության պաշտոնյա և չորս ոստիկանության սպա են հեռացվել աշխատանքից:

Հնդկաստանում անօրինական արտադրված խմիչքներից մահացության դեպքեր հաճախ են գրանցվում, քանի որ աղքատները ի վիճակի չեն լինում լիցենզավորված խմիչքներ գնել: Անհայտ ծագման խմիչքները հագեցած են լինում թունաքիմիկատներով՝ դրանց թնդություն հաղորդելու համար: