Թալիբան շարժումը կրկին սպառնում է 16-ամյա պակիստանցի աղջկան

malalaԹալիբան խմբավորումը անցած տարի Պակիստանում փորձել էր սպանել 16-ամյա ակտիվիստ Մալալային, որը պայքար էր սկսել աղջիկների կրթության իրավունքի համար: Թալիբանը կրկին աղջկան խիստ սպառնալիքներ է հղել: «Ռադիկալի» հաղորդմամբ՝ խմբավորման խոսնակ Շեհիդուլահ Շեհիդը «ABC» հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ հաջորդ անգամ աղջիկը այլևս չի փախչի իրենցից: «Մենք Մալալային թիրախ ենք դարձրել ոչ թե աղջիկների կրթության իրավունքը պաշտպանելու, այլ իսլամիզմի դեմ դուրս գալու համար: Եթե աղջկան կրկին բռնենք, ապա այս անգամ անկասկած կսպանենք և դրանով կհպարտանանք»,-հայտարարել է Շեհիդը:
Երիտասարդ աղջիկը, որը վաղուց արդեն սովորել է սպառնալիքներով լի կյանքին, իր հասցեին ուղղված հերթական քննադատությանը այսպես է արձագանքել. «Աշխարհի բազմաթիվ երկրներում աշակերտները ամեն օր դպրոց են գնում: Դա նրանց առօրյա կյանքի մի մասն է կազմում: Իսկ Պակիստանի նման երկրներում երեխաները կրթության քաղց ունեն: Կրթությունը նրանց համար ադամանդի պես արժեքավոր մի բան է»:
Այն բանից հետո, ինչ Թալիբան շարժումը Պակիստանում փակեց աղջիկների դպրոցները, 11-ամյա Մալալա Յուսուֆզայը սկսեց ակտիվ գործունեություն ծավալել՝ պաշտպանելով իր նման աշակերտուհիների կրթության իրավունքը: Մալալան սկսեց անանուն բլոգ հեղինակել «BBC»-ում՝ դուրս գալով Թալիբանի դեմ: 2012 թվականին աղջիկը դարձավ ծայրահեղականների զոհը՝ ստանալով հրազենային երեք վնասվածք: Բարեբախտաբար նրան հաջողվեց ողջ մնալ և վերականգնվել 3 ամիս տևած բուժումից հետո: Մալալան այժմ գլխավորում է աղջիկների կրթության իրավունքի պաշտպանությամբ զբաղվող իր անունը կրող հիմնադրամը: Նա արժանացել է մի շարք մրցանակների, դարձել Նոբելյան Խաղաղության մրցանակի թեկնածու:

 

Քիմ Քարդաշյանը ցուցադրել է դստեր հագուստները

04115933.878056.5257Քիմ Քարդաշյանի 3 ամսական դուստրը` Նորդ-Ուեսթը, (թարգմանաբար` Հյուսիս-Արևմուտք), կարող է հպարտանալ իր նորաձև զգեստներով: Քարդաշյանի ու ռեփեր Կանյե Ուեստի դստերը կարող են նախանձել անգամ հայտնի  մարդիկ: Փարիզի նորաձևության շաբաթին  ժամանած զույգը ցուցադրել է դստեր զգեստները, որոնք դիզայներներ  Lanvin, Givenchy ou encore Céline, Maison Martin Margiela և Alexander Wang-ն են նվիրել փոքրիկին իրենց վերջին f37b5307f6afa41ed80a6ae38c459_6c75377026d99a851e3d219fd23b9_prepared_47ff77d4d49978342cfe83ebb79ceda7հավաքածուներից: Իսկ զույգը Փարիզում ճանաչվել է ամենաոճայինը:

 

Ամենազանգվածային ուխտագնացությունը

i (2)Արգենտինայում 2,5 մլն մարդ երկրի պատմության մեջ 60 կմ հեռավորությամբ  ամենազանգվածային ուխտագնացությունն է կատարել դեպի Բուենոս Այրեսի մոտ գտնվող Լուհան քաղաքի Տիրամոր տաճար:

Ոտքով  երիտասարդական ուխտագնացություն դեպի Լուհան կատարվում է 1975-ից ու համարվում է երկրի ամենախոշոր կրոնական միջոցառումը:

Թայֆունի պատճառով 700 հազար մարդ է տարհանվել

i (1)Չինաստանում “Ֆիտոու” թայֆունը ստիպել է երկրի հարավարևելյան գավառում զանգվածային տարհանում իրականացնել: “Ֆիտոուն” պատուհասել է  Ֆուցզյան նահանգին այսօր առավոտյան` իր հետ բերելով հորդառատ անձրևներ ու 150 կմ/ժամ արագությամբ քամի: Տարերային աղետի հետևանքով զանգվածային հոսանքանջատումներ են եղել, ավերվել են տներ: Անհետ կորել են նավահանգստի աշխատողները: Փոթորիկը վտանգի “կարմիր” մակարդակով է նշվել: Մինչ փոթորիկը կսկսվեր, արդեն տարածքից տարհանվել է 177 հազար մարդ: Չժեցզյան գավառից 574 մարդ ստիպված հեռացել է տներից: Հետաձգվել են Վանչժոու օդանավակայանից իրականացվող  տասնյակ թռիչքներ: Դեպի հյուսիս-արևմուտք ուղղությամբ առաջացող թայֆունն, ինչպես և սպասվում էր, արագ կորցրել է ուժը:

Նիգերիայում նավաբեկության հետևանքով 18 մարդ է զոհվել

iՆիգերիայի կենտրոնական հատվածում` Նիգեր գետում,  շրջվել ու ջրասույզ է եղել  70 մարդ տեղափոխող նավը: Զոհվել է առնվազն 18 մարդ: Դեպքը կատարվել է կիրակի, նախնական տվյալներով վթարի պատճառ կարող է դարձած լինել գերբեռնվածությունն ու նավի մաշվածությունը:

Նման դեպք  տարածաշրջանում եղել էր սեպտեմբերի վերջին: Այն ժամանակ նավաբեկության հետևանքով 42 ուղևոր զոհվեց:

Սուդանի մայրաքաղաքում ժողովրդական հուզումները շարունակվում են

333Խարտումում հարյուրավոր ցուցարարներ են հավաքվել հակակառավարական ցույցի: Ժողովուրդը փողոց է ելել այն լուրից հետո, որ կառավարությունը պատրաստվում է կրճատել վառելիքի սուբսիդավորումը: Ցուցարարները վանկարկում են `”Ժողովուրդը վարչակարգի տապալում է պահանջում”: Բախումների մասին տեղեկություններ առայժմ չկան:

Վերջին տասն օրում Սուդանի քաղաքներում  տասնյակ մարդիկ են զոհվել, հարյուրավորները ձերբակալվել են: Բոլորն էլ հակակառավարական ցույցերի ակտիվ մասնակիցներ են եղել:

Չինաստանում վտանգի գերագույն մակարդակ է հայտարարվել

o_827035“Ֆիտոու” թայֆունի մոտեցման հետ վտանգի “կարմիր” բարձրագույն մակարդակ է հայտարարվել: Կանխատեսումների համաձայն, այն  հոկտեմբերի 6-ին կհասնի արևելաչինական Չզեցյան ու Ֆուցզյան գավառներին: Թայֆունը կարող է հանգեցնել ալիքների բարձրացման ու հորդառատ տեղումների: Իշխանությունները վտանգավոր շրջաններից հանգստյան օրերին այս ՉԺՀ-ի կամավորման օրվա առթիվ տարածաշրջան ժամանած  զբոսաշրջիկներին տարհանելու պլաններ է մշակում: Չինաստանում ընդունված է տարերային աղետներից նախազգուշացման 4-աստիճան համակարգ, որն ըստ վտանգի աճման, նշվում է կապույտ, դեղին, նարնջագույն ու կարմիր գույներով:

Լիբիայում ՌԴ դեսպանատան վրա հարձակումը Քադաֆիի երկրպագուհու սադրանքի հետևանք է

585Հոկտեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ Լիբիայում ծայրահեղականները հարձակում են կատարել ռուսական դեսպանատան վրա: Պատճառը հոկտեմբերի 1-ին Ռուսաստանի քաղաքացուհի Եկատերինա Ուստյուժանինովայի կողմից լիբիացի սպայի սպանությունն էր:

Հետաքննությունը ենթադրում է, որ ռուսական դեսպանատան վրա կատարված հարձակումը Եկատերինա Ուստյուժանինովայի արարքի դիմաց վրեժ է: Չորեքշաբթի նա սպանել է լիբիական ՌՕՈՒ-ի սպա Մուհամեդ աս-Սուսիին,ապա, իբր սպանվածի արյունով պատին ուղերձ է թողել, որում  դատապարտել է Քադաֆիի ռեժիմի տապալումը: Ինչն է  դրդել կնոջը նման ծայրահեղ միջոցների դիմել` անհայտ է: Ծանոթների խոսքով, կինը կարող էր հոգեկան խանգարումներ ունենալ:

o_832062 (1)Այն, որ Եկատերինա Ուստյուժանինովան անտարբեր չէր Լիբիայի ու նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի ճակատագրի հանդեպ,աղջկա ծանոթներին հայտնի դարձավ 2011-ին: Այն ժամանակ նա առաջին անգամ մեկնեց աֆրիկյան երկիր: Տրիպոլի ժամանելուց անմիջապես հետո, նա իր բլոգն է վարում, իսկ հետո ստեղծում Լիբիայի մարտերի լուրերով կայք: Երկու ռեսուրսն էլ արտասահմանում մեծ տարածում են գտնում: Մի քանի լուրեր հրապարակվում են նաև այլ կայքերում, իսկ որոշ ժամանակ անց, լրատվական գործակալությունները հրաժարվում են նրա հետ աշխատել:

“Մեկ, թե երկու լուր հրապարկվեց,հետո նա ասաց, որ Ռուսաստանում իրեն տհաճ է ու միայն Լիբիայում են իսկական տղամարդիկ: Ես փորձեցի նրան տարհամոզել, սակայն հասկացա, որ աղջկա գլխում շիլափլավ է”,-պատմել է “ANNA-news” գործակալության խմբագիր Մարատ Մուսինը:

Ուստյուժանինովան շարունակում է աշխատանքն անգամ այն ժամանակ, երբ վերջանում են փողերն ու Ռուսաստանի դեսպանատունը ստիպված վճարում է նրա պարտքերն ու պետության հաշվին հայրենիք վերադարձնում: Տանն արդեն նա համացանցով երիտասարդների  հետ է կապ հաստատում, որոնք կամենում են մասնավոր հիմունքներով Լիբիա մեկնել:

“Նա պարզապես հիվանդ էր Քադաֆիով: Նա ուղիղ էլ ասում էր, որ Քադաֆին իր համար ամեն ինչ է, ոչ որպես քաղաքական գործիչ կամ տղամարդ, դա ինչ որ պայծառ կերպար էր: Կյանքի միակ ուրախությունը: Ես կարծում եմ` հոգեբանական խախտում էր, կամ նման մի բան: Հետո նա խոստովանեց, որ չէր կամենում լրագրողական նպատակով մեկնել, այլ ցանկանում էր իր սիրելի Քադաֆիին պաշտպանել”,-ասում է Ուստյուժանինովայի ծանոթ Երշովը:

Ուստյուժանինովայի քայլերը երբեք հնարավոր չի եղել կանխատեսել: 2007-ին նա հեշտությամբ ընդունվել  է Նովոսիբիրսի պետհամալսարան, օտար լեզուների ֆակուլտետ, որտեղ իսկույն էլ ընտրել է արաբական լեզուները: Իսկ հետո  ինքնուրույն մտել է փաուերլիֆտինգի խումբ և կես տարում  սպորտի եռամարտի վարպետի նորմատիվներ հանձնել:

“Դա իմ թիմի ռեկորդն էր: Նա մասնակցեց Ռուսաստանի մրցումերին”-պատմել է Նովոսիբիրսկի Ֆեդերացիայի նախագահը: Նրա ռեկորդը 330 կգ էր: Ընկերների ու մարզիչի խոսքով, Ուստյուժանինովան երբեք բաց մարդ չի եղել, սակայն շրջապատի հանդեպ ագրեսիվություն նույնպես չի արտահայտել:

Մեկ պատճառ էլ կա, ինչի համար թերևս Ուստյուժանինովան որոշում է մեկնել Լիբիա. հակասությունը հոր` Նովոսիբիրսկում խոշոր գործաարարի հետ, որը դադարել էէ դստերը գումար տալ: Դրանից հետո նա համացանցում հովանավորներ է գտնում ու հարազատներին խոստանում, որ Աֆրիկա է մեկնելու ընդմիշտ:

Սինգապուրում վաճառքի է հանվել աշխարհում ամենաթանկ մանյակը

i (4)Սինգապուրի ոսկերչական տոնավաճառում վաճառքի է հանվել 55 մլն դոլար գնահատված աշխարհում ամենաթանկ մանյակը: Այն արդեն գրանցվել է Գինեսի գրքում:

“Աննման” անվանված մանյակը վարդագույն ոսկուց է և 89 սպիտակ ու մեկ դեղին հսկայական ադամանդից` 407 կարատ քաշով (գտնվել է Կոնգոյում, 30 տարի առաջ ու համարվում է “ ներքին անթերիությամբ խոշորագույն ադամանդ”):

Հետաքրքրական է, որ թանկարժեք քարը պատահաբար է հայտնաբերվել,խոտան համարված կիբեռլիթային   հանքապարի մեջ:

Տոնավաճառի կազմակերպիչներն ասել են, որ այս ուշագրավ մանյակով հետաքրքրվել են Ասիայից մի քանի գնորդ:

 

Չինաստանում արտ էքսպոյի ժամանակ օգտագործվող կին ռոբոտ զբոսավարը չափազանց հետաքրքրասեր այցելուների պատճառով հանվել է օգտագործումից

female robot-china2Չինաստանում արտ էքսպոյի ժամանակ օգտագործվող գրավիչ կին ռոբոտ զբոսավարին հանել են օգտագործումից, երբ հետաքրքրասեր այցելուները սկսել են նրան ձեռք տալ:

Հյուսիսարևելյան Չինաստանի Լյաոնին նահանգի Ցզինչժոու քաղաքում կազմակերպված Ցզինչժոու համաշխարհային այգիներ արտ էքսպոյի ժամանակ ռոբոտը այցելուների համար որպես զբոսավար էր ծառայում:

Սակայն այն չափազանց գրավիչ է եղել բազմաթիվ այցելուների համար, որոնք ցանկացել են ավելի մոտիկից ուսումնասիրել ռոբոտին, որը ուներ վառ կարմիր շուրթեր և կապույտ ատլասե զգեստ էր կրում:

Էքսպոյի ներկայացուցիչը հայտնում է, որ իրենք բազմաթիվ այցելուներ են ունենում էքսպոյի ընթացքում, և քանի որ դա մեծ ստրես է զբոսավարների համար, իրենք որոշել են ռոբոտ օգտագործել:

 

Սակայն նրանք ռոբոտին տվել են գրավիչ կնոջ տեսք և այցելուները սկսել են շոշափել նրա զգեստը, որպեսզի հասկանան, թե ինչ կա դրա տակ: Ուստի ռոբոտը սկսել է անընդհատ փչանալ, որից հետո նրանք հետ են վերադարձրել մարդ զբոսավարներին:

Այժմ նրանք մտածում են հաջորդ տարի մարդ զբոսավար օգտագործեն, թե առավել ռոբոտի տեսք ունեցող ռոբոտ:

Ռոբոտը ստեղծվել էր ամռանը, որպեսզի զբոսավար ծառայի մինչև միջոցառման ավարտը՝ այն է հոկտեմբեր:

 

Սաուդյան Արաբիայի դատարանը չորս տղամարդու մեքենայի վրա մերկ պարելու համար դատապարտել է մինչև տաս տարվա ազատզրկման և հազարավոր մտրակների հարվածների

RiyadhՍաուդյան արաբացի տղամարդուն մեքենայի տանիքին մերկ պարելու և այդ հոլովակը համացանցում տեղադրելու համար դատապարտել են 10 տարվա ազատազրկման և 2,000 մտրակի հարվածների:

Հոլովակը նկարահանած տղամարդը դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման և 1,200 մտրակի հարվածների:

Երկու այլ մարդիկ դատապարտվել են երեք տարի ազատազրկման և 500 մտրակի հարվածների:

Հանրային կապերի դատախազը այս դեպքի համար տրված պատիժները մեղմ է համարել:

Չորս տղամարդիկ դատապարտվել են ալ-Քասիմ նահանգի Բորայդա քաղաքում հանրային կերպով մեքենայի վրա պարելու և հանրային բարքերը ոտնահարելու համար:

Լրատվամիջոցները հայտնում են, որ հոլովակը տեղադրվել է համացանցում, սակայն պարզ չէ արդյոք նրանց հենց միջադեպի վայրում են բռնել, թե հոլովակի միջոցով:

Ըստ տեղեկությունների ալ-Քասիմի պահպանողական և կրոնականացված ոստիկանությունը թագավորության սահմաններում ամենախիստն է:

Երկրում օրենքով արգելված է հանրային կերպով նվագել, պարել, բազմաթիվ ֆիլմեր ևս արգելված են, քանի որ դրանք ոտնահարում են կրոնական և բարոյական արժեքները:

 

Քենիայում մահմեդական հոգևորականի սպանությունից հետո հրկիզել են եկեղեցին

pic_fa3d8ee08782cd3008f0667a3f2d0d43Քենիայի Մոմբասա քաղաքում ամբոխը հրկիզել է բողոքական եկեղեցին որպես մահմեդական հոգևորականի սպանության դեմ բողոքի նշան: Ոստիկանությունը փորձում  դժգոհողներին ցրել արցունքաբեր գազով: Եկեղեցին պատկանում էր “Փրկության բանակ” բարեգործական ընկերությանը: Բողոքի առիթ էր դարձել Իբրահիմ Օմարի ու նրա 3  համախոհների սպանությունը, որ տեղի էր ունեցել հոկտեմբերի 3-ին: Հոգևորականների կողմնակիցներն ասում են, որ նա հաշվեհարդարի զոհ է դարձել, որն իրականացրել են քենիական հատուկ ծառայության աշխատակիցները: Նրանց կարծիքով, մահմեդականներին գերազանցապես քրիստոնեական Քենիայում սպանում են Նայրոբիում առևտրի կենտրոնի վրա կատարված հարձակմանն ի պատասխան: Ոստիկանությունը հերքում է իր  մասնակցությունը հոգևորականի սպանությանը:

 

Իշամեղուները խայթելով 19 մարդ են սպանել

o_832246Հսկայական իշամեղուները հարձակվել են Չինաստանի Շենսյի նահանգի բնակիչների վրա: Միջատները 5 սմ երկարություն ու 7,5 սմ թևերի բացվածք ունեն: Ոմանք կարծում են, որ իշամեղուների ագրեսիվության պատճառը երաշտն է, մյուսները պատճառը պրոգրեսն են համարում: Գիտնականները  կարծում են, որ  հիմա պարզապես այդ միջատների ագրեսիվության շրջանն է ու պետք է հեռու մնալ հնարավորինս: Ցավոք, իշամեղուների խայթոցից արդեն 19 մարդ է մահացել: 500-ն էլ լուրջ տուժել են: Միջատները պարսերով  “դարանակալում են” բնակիչներին ու անսպասելի հարձակվում ու մահացու խայթում: Հակաթույն դեռևս չկա: Տուժածներից շատերին հիվանդանոց են տեղափոխում ծայրահեղ ծանր վիճակում: Տեղի իշխանությունները մշակել են իշամեղուների պարսերի դեմ պայքարի ձև` հրշեջները հայտնաբերում ու հրկիզում են դրանց փեթակները: Հիվանդանոցնեում հատուկ խմբեր են ձևավորվել, որոնք բուժում են իշամեղվի խայթոցից տուժածներին: Վտանգավոր շրջաններում նման իրավիճակում առաջին օգնություն ցուցաբերելու դասընթացներ են անցկացվում:

Միջատաբանները կարծում են, որայդ ագրեսիվությունը բեղմնավորման շրջանի հետ է կապված, որն ավարտվում է հոկտեմբերի վերջին: իսկ հիմա, Կենտրոնական Չինաստանի բնակիչները պարզապես պետք է զգուշանան:

 

Լիբիայում Ռուսաստանի դեսպանատան վրա իրականացված հարձակումից հետո՝ ռուս դիվանագետները տարհանվել են երկրից

Russian Embassy Libya OutsideՌուսաստանը հայտարարել է, որ Լիբիայում Ռուսաստանի դեսպանատան վրա երեկ ամբոխի հարձակումից հետո իրենք երկրից տարհանել են իրենց դիվանագետներին:

Ռուսաստանի տեղեկություններով՝ լիբիացի օդուժի պաշտոնիայի սպանությունից հետո, որը ենթադրաբար ռուս կին է իրականացրել, չորեքշաբթի տեղի ունեցած հարձակման ընթացքում դեսպանատան աշխատակազմը չի տուժել:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտնում է, որ իրեք որոշել են տարհանել իրենց դեսպանատան աշխատակիցներին, երբ Լիբիայի արտաքին գործերի նախարարը տեղեկացրել էր Ռուսաստանի դեսպանին, որ իրենք անկարող են պաշտպանել դեսպանատունը:

Լուկաշևիչի տեղեկություններով՝ հինգշաբթի դեսպանատան աշխատակիցները և նրանց ընտանիքների անդամները բարեհաջող անցել են Թունիսի սահմանը:

 

Լամպեդուզա կղզու ափերի մոտ ավելի քան 60 ներգաղթյալ է խեղդվել

o_831882Իտալական  Լամպեդուզա կղզու մոտ նավի խորտակումից ավելի քան 60 մարդ է զոհվել: Նրանցից երկուսը երեխաներ են: Փոքր նավի վրա գտնվում էին աֆրիկական երկրներից, այդ թվում Սոմալիից  մոտ   500 անօրինական ներգաղթյալներ: Ականատեսները հաղորդում են, որ նավը սկսել է այրվել ափից մի քանի կմ հեռավորության վրա և սուզվել է: Քչերին է  հաջողվել լողալով ափ հասնել: Մինչ այժմ նավի վրա գտնվածներից մեծ մասը  համարվում են անհետ  կորած, հաղորդում է  “Россия 24” հեռուստաալիքը:

Մանկապղծության մեջ մեղադրվող ՌԴ-ում Կոլումբիայի դեսպանը հրաժարական է տվել

pic_d30260f7d802499633bd54fd4534072bՌԴ-ում Կոլումբիայի դեսպան Ռաֆայել Ամադորը մանկապղծության անանուն մեղադրանքների համատեքստում պաշտոնից հեռանալու դիմում է ներկայացրել: Դրա մասին գրում է կոլումբիական La Fm ռադիոկայանն իր կայքում:

Ամադորը հայտարարել է, որ հեռանում է պաշտոնից, քանի որ չի կամենում վնասել կոլումբիական կառավարությանը: Նրա խոսքով, հիմա ինքը կենտրոնացնելու է ջանքերն իր անմեղությունն ապացուցելու վրա: Նա կարծում է, որ իր հասցեին հնչած մեղադրանքը քաղաքական ինտրիգի մի մաս է կազմում: Ով է դրա հետևում կանգնած` Ամադորը չի հայտնել:

Կոլումբիայի դեսպանի հասցեին մանկապղծության մեղադրանքներ հնչեցին օրեր առաջ:  Radio Santa Fe-ի տվյալներով, Ամադորին մեղադրեցին նրանում, որ նա կոլումբիացի ուսանողներին Ռուսաստանում թոշակ ստանալու համար սեքսի է դրդել: Հիմա նրա նկատմամբ Կոլումբիայի իշխանությունները ծառայողական ստուգում են կատարելու:

Ամադորը Ռուսաստանում Կոլումբիայի դեսպան է դարձել 2011-ին: Մինչ այդ նա Կոլումբիայի կառավարությունում  տարբեր պաշտոններ է վարել:

 

Գամբիան հայտարարել է Բրիտանական ընկերակցությունից դուրս գալու մասին

i (3)Գամբիայի իշխանությունները պետական հեռուստատեսությամբ հայտարարել են  Ազգային ընկերակցությունից դուրս գալու մասին:

Այդ միավորման մեջ են մտնում 54 երկրներ, որոնց մեծամասնությունը նախկինում Մեծ Բրիտանիայի գաղութներ են եղել: Արևմտաաֆրիկյան երկրի իշխանությունները հայտարարել են, որ Գամբիան երբեք որևէ կազմակերպության մաս չի լինի, որն իրենից  գաղութացման շարունակություն է ներկայացնում:

Գամբիան  Ընկերակցության անդամ էր 1965-ից: Ներկայում երկրի գործող նախագահը Յայա Ջաման է, որը պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է 1994-ից:

Վթարի հետևանքով 28 մարդ է զոհվել

i (2)ՃՏՊ-ի հետևանքով Հնդկաստանում 28 մարդ է զոհվել.նրանցից 13-ը երեխաներ են: Վթարը տեղի է ունեցել Ասամ նահանգում: Գուվահաթի քաղաքից 150 կմ հեռավորության վրա բեռնատարը բախվել է 2 մինիվենի: Ուղևորների մեջ աղյուսի գործարանի բանվորներ են եղել ու երեխաներ: Վիրավորվել է 20 մարդ:

ԿԺԴՀ-ը վերագործարկել է միջուկային ռեակտորը

iՀոփկինսի համալսարանի աշխատակիցները հայտարարել են, որ հյուսիսկորեական Յոնբենում  միջուկային ռեակտորի աշխատանքի վերականգնումը հաստատող լուսանկարներ ունեն:

Ջոն Հոփկինսի անվան ամերիկա-կորեական ինստիտուտի փորձագետները սեպտեմբերի սկզբին հայտնել են իրենց կասկածները: Սեպտեմբերի 19-ով թվագրված տիեզերքից կատարված լուսանկարներում երևում է , որ ռեակտորի խողովակներից սպիտակ ծուխ է բարձրանում: Բացի այդ լուսանկարներում  երևում է, տաք ջրի` սառեցման համակարգ լցվելու պրոցեսը, ինչը, ըստ մասնագետների, խոսում է էներգիայի արտադության ու գեներատորների աշխատանքի մասին:

Յոնբենում միջուկային ռեակտորի աշխատանքը դադարեցվել էր 2007-ին` 6 կողմի բանակցությունների ընթացքում ձեռքբերված համաձայնության շրջանակներում: Սակայն, ապրիլի սկզբին Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը տեղեկացրել էր, թր ԿԺԴՀ-ն մտադիր է վերականգնել ռեակտորի աշխատանքը:

Ի դեպ, Հյուսիսային Կորեան իրեն միջուկային կայսրություն է հայտարարել դեռևս 2005-ին: 2006,2009,2013-ին երկրի իշխանությունները ստորգետնյա միջուկային փորձարկումներ են անցկացրել, որոնք միջազգային հանրության կողմից հավանության չեն արժանացել ու ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից զանազան պատժարգելների պատճառ դարձել:

Երկնքից` մեկ մլն դոլար

i (1)Բոլիվիայում թմրավաճառները թռիչքի ընթացքում ինքնաթիռից մեկ մլն դոլարով պայուսակ են գցել, որը պետք է վերցնեին հանցագործների մեղսակիցները, սակայն նրանցից շուտ  ոստիկաններն են այն որսացել: Դրա համար  մի քանի մարդու ձերբակալելու անհրաժեշտություն է եղել:

Պայուսակում տարարժեք  դոլարանոց թղթադրամներ են եղել, դրանցից մի քանիսը` պարագվայական բանկի կնիքով:

Բոլիվիան կոկաին արտադրող երկրների եռյակի մեջ է մտնում: