Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը վստահ մրցելույթներ ունեցավ մոսկովյան միջազգային մրցաշարում

p642681403-3Ռուսաստանում  90 տարի առաջ է հիմնադրվել ,, Դինամո ,, մարզական ընկերությունը: Հոբելյանական տարեդարձին էր նվիրված օլիմպիական  խաղերի կրնկակի , աշխարհի բացարձակ  և  Եվրոպայի  վեցակի  չեմպիոն  Միխայիլ Վորոնինի 20-րդ  միջազգային հուշամրցաշարը:

Այս ստուգատեսին ավանդաբար մասնակցում են հանրածանոթ մարզիկներ: Այս անգամ 23 երկրների հեղինակությունների պայքարին տոն տվեց  նաև Եվրոպայի այս տարվա բրոնզե մեդալակիր /հենացատկեր /  երևանցի Արթուր Դավթյանը :

Նա հանդես եկավ բազմամարտում  և արդարացրեց սպասելիքները:  Վեց մարզագործիքների վրա  Արթուրը գրեթե անթերի ելույթներ ունեցավ  ու իրենից առաջ թողնելով միայն տանտերերից Դմիտրի Գոգոտովին,    բազմամարտում գրավեց երկրորդ տեղը:

Բազմամարտի առանձին մրցաձևերում պարգևները խաղարկելիս Արթուրը մասնակցեց  հենացատկերին և նժույգի, օղակների վրա մրցումներին: Հենացատկերում  հայ մարմնամարզիկն անգերազանցելի էր և  վսատահորեն գրավեց առաջին տեղը: Մեր երկրի պատվիրակը երկրորդն էր նժույգթափերում և երրորդը  օղակների վրա  վարժություններում:

 

 

 

 

 

ՀԱՕԿ –ի լրատվության բաժին

Հայաստանի և Ադրբեջանի ֆուտբոլի հավաքականները չեն կարող իրար մրցակիցներ լինել

Հայաստան-Ադրբեջան2016-ի ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը սարերի հետևում չէ: 2014-ի փետրվարին Ֆրանսիայում կայանալու է ընտրական փուլի մրցաշարերի վիճակահանությունը:

Եվ ահա, ՈւԵՖԱ-ն  տեղեկցրել է, որ այնպես է արվել, որպեսզի վիճակահանության արդյունքով մրցակիցներ չլինեն Հայաստանի և Ադրբեջանի, Ռուսաստանի և Վրաստանի, Իսպանիայի և Ջիբրալթարի հավաքականները:

 

Լևոն Արոնյանը երկրորդն է

լևոնimagesՇախմատի միջազգային ֆեդերացիայի հրապարակած դասակարգման աղյուսակում Լևոն Արոնյանը 2-րդ տեղում է` 2803 միավոր է: Մեր մարզիկը ետ է մնում աշխարհի նորընծա չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենից (2872):

Ապա հաջորդում են` Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան, 2793), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ, 2786), Վեսելին Տոպալովը (Բուլղարիա, 2785), Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան, 2783), Ֆաբիանո Կարուանան (Իտալիա, 2782), Բորիս Գելֆանդը (Իսրայել, 2777), Վիշվանաթհան Անանդը (Հնդկաստան, 2773) և Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան, 2758):
Սերգեյ Մովսիսյանը (2689) 56-րդն է, Վլադիմիր Հակոբյանը (2684)՝ 61-րդը, Գաբրիել Սարգսյանը (2675)՝ 72-րդը:

Հայաստանի 2013 թվականի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը դուրս է մնացել 100 լավագույնների շարքից: Իսկ ահա, Ֆրանսիան ներկայացնող Տիգրան Ղարամյանը (2656) 92-րդ հորիզոնականում է:

Աշոտ Դանիելյանը` 2013-ի Հայաստանի լավագույն սամբիստ

աշոտ դանիելյանՀայաստանի սամբոյի ֆեդերացիան, ամփոփելով մրցաշրջան 2013-ում հայ սամբիստների ելույթները, որոշել է տարվա 10 լավագույն սամբիստներին:

Հայաստանի լավագույն սամբիստ է ճանաչվել վերջերս աշխարհի չեմպիոնի տիտղոսը 2-րդ անգամ նվաճած Աշոտ Դանիելյանը: 2-րդ տեղը զբաղեցրել է Ունիվերսիադայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի փոխչեմպիոն Տիգրան Կիրակոսյանը: Լավագույն եռյակը եզրափակել է աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր, աշխարհի գավաթի խաղարկության փուլերում ոսկե, արծաթե, բրոնզե պարգևների արժանացած Մավրիկ Նասիբյանը:

Լավագույն տասնյակում ընդգրկվել են նաեւ Գրիգոր Մխիթարյանը, Սոսե Բալասանյանը, Երջանիկ Կարապետյանը, Հակոբ Առաքելյանը, Էդիկ Պետրոսյանը, Ռոզա Խաչատրյանն ու Վաչիկ Վարդանյանը:

Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի մրցակիցն Հոլանդիայի ընտրանին է

շ հհ32504Թուրքիայի Անթալիա էաղաքում շարունակվող շախմատի տղամարդկանց թիմային առաջնությունում  կկայանան նախավերջին` 8-րդ տուրի հանդիպումները.

Ուկրաինա – Ռուսաստան 

Գերմանիա – Չինաստան

Թուրքիա – ԱՄՆ

Եգիպտոս – Ադրբեջան

Մեր երկրի ներկայացուցիչներն ուժերը կչափեն հոլանդացի շախմատիստների հետ:

 

Հայաստան (2715) – Հոլանդիա (2669)

Լևոն Արոնյան – Անիշ Գիրի

Լյուկ վան Վելի – Վլադիմիր Հակոբյան

Գաբրիել Սարգսյան – Սերգեյ Տիվյակով

Էրվին Լ՛Ամի – Տիգրան Պետրոսյան

Մրցաշարային աղյուսակը 12 միավորով գլխավորում է Ուկրաինայի հավաքականը: Ռուսաստանի ընտրանին ունի 11 միավոր, Չինաստանի հավաքականը ետ է մնում  մեկ միավորով:  Հայաստանի, Հոլանդիայի, ԱՄՆ-ի թիմերը  վաստակած 8-ական միավորով բաժանում են 4-6-րդ տեղերը:

 

Հենրիխ Մխիթարյանը ոչնչով աչքի չընկավ և փոխարինվեց

Հմ և յու կլ1098208_563631460364228_863602034_nՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան»,  Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում հյուրընկալվելիս  2:0 հաշվով առավելության հասավ երրորդ խմբում հանդես եկող «Սաարբրյուկենի» նկատմամբ:

Դորտմունցիները պայքարը կշարունակեն քառորդ եզրափակչում:

24-ամյա Մխիթարյանն իր թիմի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 75-րդ րոպեին:

Մխիթարյանը ոչնչով աչքի չընկավ: Նա գոլային նպաստավոր երկու պահ ունեցավ, սակայն մրցակցի դարպասը գրավել չկարողացավ:

Տեխնիկական արդյունքներ

«Սաարբրյուկեն» – «Բորուսիա Դ.»՝ 0:2

Յուլիան Շիբեր, 19, Յոնաս Հոֆման, 49

Ֆուտբոլի աշխարհի առաջնության վիճակահանության զամբյուղները

ֆաա200px-WC-2014-Brasil.svgՖուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է 2014-ին  Բրազիլիայում կայանալիք  աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի մրցաշարի վիճակահանության զամբյուղների կազմերը:

Աշխարհի առաջնության ուղեգիր նվաճած 32 թիմերը կբաժանվեն 8 խմբերի: Մրցաշարի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 6-ին:

1-ին զամբյուղ. Իսպանիա, Գերմանիա, Արգենտինա, Կոլումբիա, Բելգիա, Ուրուգվայ, Շվեյցարիա, Բրազիլիա

2-րդ զամբյուղ. Կոտ դ՛Իվուար, Նիգերիա, Կամերուն, Գանա, Ալժիր, Չիլի, Էկվադոր

3-րդ զամբյուղ. ԱՄՆ, Հոնդուրաս, Կոստա Ռիկա, Մեքսիկա, Ճապոնիա, Իրան, Ավստրալիա, Հարավային Կորեա

4-րդ զամբյուղ. Ռուսաստան, Խովաթիա, Հունաստան, Բոսնիա և Հերցեգովինա, Անգլիա, Իտալիա, Հոլանդիա, Պորտուգալիա, Ֆրանսիա

Վիճակահանության ժամանակ թիմերից մեկը 4-րդ զամբյուղից կտեղափոխվի 2-րդը:

 

Հայաստան-Թուրքիա` 3:1

շ Հայ-ԹուրքPetrIvanch-7Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվ շախմատի աշխարհի տղամարկանց թիմային առաջնության 7-րդ տուրում Հայաստանի հավաքականը 3:1 հաշվով  հաղթեց Թուրքիայի թիմին:

Հայաստան-Թոսւրքիա` 3:1

Արոնյան :                                           Իպատով 1:0
Հակոբյան :                                           Սոլակ 1/2:1/2
Սարգսյան :                                            Յիլմազ 1:0
Պետրոսյան :                                           Կան Էմրի 1/2:1/2

Հայաստանի հավաքականը միավորների պաշարը հասցրեց 8-ի: Մերոնք հնարավորություն ունեն մրցանակակիր դառնալու:

Հայաստանի թիմի հաջորդ մրցակիցն Հոլանդիայի հավաքականն է:

Ինչո՞ւ են մեր շախմատիստները վատ խաղում Թուրքիայում

շ turkԹուրքիայի Անթալիա քաղաքում շարունակվում է շախմատի աշխարհի թիմային առաջնությունը: Մարզասերներին տեղյակ ենք պահել, որ հերթական`  7-րդ տուրում Հայաստանի հավաքականը կմրցի Թուրքիայի ներկայացուցիչների հետ, որը մրցաշարին մասնակցելու իրավունք է ստացել որպես այդ ստուգատեսի կազմակերպիչ երկիր:

Թուրք շախմատիստներն իրենց վարկանիշով զգալիորեն զիջում են աշխարհի գործող չեմպիոն հայ գրոսմայստերներին, սակայն կարող են նաև տհաճ անակնկալ մատուցել: Թուրքիայի հավաքականը մարտունակ է և ի վիճակի է ուժեղ թիմերի հետ պայքարել:

Հայաստանի ընտրանին վերջին տուրերում անվստահ է խաղում: Թերևս, դրա պատճառը կարող է խաղացողների հոգնածությունը լինել: Եվրոպայի առաջնությանը մասնակցած մրցակից երկրների հավաքականները նոր կազմերով են ներկայացել աշխարհի առաջնությանը, մինչդեռ, մերոնք երկու ստւգատեսներում էլ  նույն թիմով են հանդես գալիս:

Ինչևէ, այսօր  փոփոխություն է կատարվել Հայաստանի հավաքականի կազմում: Խաղին չի մասնակցի Սերգեյ Մովսիսյանը: Փոխարենը` կխաղա պահեստային Տիգրան Լևոնի Պետրոսյանը:

Հարաբերությունները կորոշեն հետևյալ մրցակից զույգերը.

Լևոն Արոնյան (2801) – Ալեքսանդր Իպատով (2630)

Վլադիմիր Հակոբյան ( 2681)  – Դրագան Սոլակ (2618)

Գաբրիել Սարգսյան ( 2676) –  Մուստաֆա Յիլմազ (2577)

Տիգրան Պետրոսյան (2660) –  Էմրե Կան (2519)

Այսօր կկայանան նաև հետևյալ հանդիպումները.

Ուկրաինա – Եգիպտոս

Ռուսաստան – Հոլանդիա

ԱՄՆ – Գերմանիա

Չինաստան – Ադրբեջան

Հայ դպրոցական մարզիկների առաջին մեդալը

Բրազիլիա,Գիմնազիադա,Վահան Մխիթարյան,մեդալՆոյեմբերի 29-ից դեկտեմբերի 4-ը Բրազիլիայում տեղի է ունենում դպրոցական մարզիկների համաշխարհային 13-րդ Գիմնազիադան, որին մասնակցում է նաև Հայաստանի դպրոցականների մարզական պատվիրակությունը: Հայաստանը ներկայացնող Վահան Մխիթարյանը լող մարզաձևից /50 մետր տարածություն, ազատ ոճ/ արժանացել է բրոնզե մեդալի: Նշենք, որ խաղերի ծրագրում ընդգրկված է 8 մարզաձև:  Հայաստանը ներկայացուցիչները հանդես են գալիս հինգ մարզաձևերում՝ շախմատ, լող, աթլետիկա, մարմնամարզություն և ձյուդո:

17-ամյա կարատեիստ Էդգար Մինասյանը` աշխարհի գավաթակիր

կedgar_karateԱվստրիայի Զալցբուրգ քաղաքում անցկացված կարատեի պատանիների և երիտասարդների  աշխարհի գավաթի խաղարկությանը  մասնակցում էին 49 երկրների 900 մարզիկներ:
Հայաստանը ներկայացուցիչ, 17-ամյա  Էդգար Մինասյանը, հաղթելով բոլոր մրցակիցներին, դարձավ աշխարհի գավաթակիր:
Մինասյանն առավելության հասավ Ուկրաինայի, Խորվաթիայի, Հունգարիայի, Իտալիայի ներկայացուցիչների նկատմամբ, իսկ եզրափակիչում պարտության մատնեց Եվրոպայի չեմպիոն խորվաթ կարատեիստին:

Ըմբշամարտի Հայաստանի չեմպիոնները հայտնի են

OLYMPUS DIGITAL CAMERAՎանաձորում կայացավ հունահռոմեական  ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը: Վերջինիս մասնակցում էր  80 մարզիկ` Երևանից և մի շարք մարզերից` Արմավիրից, Արարատից և Շիրակից:

Տարբեր քաշային կարգերում չեմպիոններ հռչակվեցին` Ռոբերտ Կիրակոսյանը  (55 կգ, Երևան), Կարեն Ասլանյանը (60 կգ, Երևան), Միհրան Հարությունյանը (66 կգ, Երևան), Կարապետ Չալյանը (74 կգ, Գյումրի), Արթուր Շահինյանը (84 կգ, Էջմիածին), Մովսես Ադամյանը (96 կգ, Էջմիածին) և Վաչիկ Եղիազարյանը (120 կգ, Երևան):

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը պարտվեց Գերմանիայի թիմին և փչացրեց գործերը

շArm-Ger-6Թուրքիայի Անթալիա քաղաքում շարունակվող շախմատի աշխարհի թիմային առաջնության 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը 1:3 հաշվով զիջեց Գերմանիայի ներկայացուցիչներին:

Գերմանիա – Հայաստան՝ 3:1

Գեորգ Մայեր (2623) – Լևոն Արոնյան (2803)՝ 0,5:0,5

Սերգեյ Մովսիսյան (2700) – Դանիել Ֆրիդման (2600)՝ 0:1

Արկադի Նայդիչ (2727) – Վլադիմիր Հակոբյան (2681)՝ 1:0

Գաբրիել Սարգսյան (2676) – Դավիթ Բարամիձե (2614)՝ 0,5:0,5

7-րդ տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցը Թուրքիայի թիմն է:

Տեխնիկակամ արդյունքներ

Եգիպտոս – Չինաստան` 1:3
Ադրբեջան –  ԱՄՆ` 1,5:2,5
Թուրքիա – Ռուսաստան` 1:3
Նիդերլանդներ – ՈՒկրաինա` 2,5:1,5

 

Մասնակիցների դասավորությունը

 

1. ՈՒկրաինա 10 14½
2. Ռուսաստան 9 14½
3. Նիդերլանդներ 8 14
4. Չինաստան 8 13½
5. ԱՄՆ 6 13½
6. Հայաստան 6 12
7. Գերմանիա 6 11½
8. Ադրբեջան 5 12
9. Թուրքիա 2 8
10. Եգիպտոս 0 6½

 

 

Խայտառակություն` Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնության մրցավարությունում

ՀռHrach-RostomyanՎանաձորում ավարտվել է հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը: Եվ ահա, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար, ՀՀ սպորտի և երիտասրդության հարցերի նախկին նախարար, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանն  ֆեյսբուքյան էջում խայտառակություն է համարել առաջնության մրցավարությունը: Նա գրել է.

«Անցնող հանգստյան օրերին Վանաձորում կայացավ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցեց նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի իմ գլխավորած հանձնախումբը: Առաջնության կայացման առիթով ցանկանում եմ շնորհավորել բոլոր մասնակիցներին` թե´ մարզիկներին, թե´ մարզիչներին և թե´ մարզաձևի երկրպագուներին:

Հատկապես ցանկանում եմ առանձնացնել 66 կգ քաշային կարգում հանդես եկող Միհրան Հարությունյանի մրցամարտերը, ով առանց միավոր զիջելու որևէ մրցակցի, արդարացիորեն գրավեց առաջին տեղը` դառնալով Հայաստանի չեմպիոն: Դիտելով նրա գոտեմարտերը կարող եմ ասել, որ իմ գնահատմամբ, Միհրան Հարությունյանը լուրջ հայտ կարող է ներկայացնել օլիմպիական խաղերի և աշխարհի առաջնությունների համար:

Այս մրցաշարի հայտնություն եմ համարում 60 կգ քաշային կարգում հանդես եկող Կարեն Ասլանյանին: Նա լինելով երիտասարդների աշխարհի չեմպիոն, մեկ անգամ ևս հաստատեց իր մարզական բարձր կարողությունները և մրցակցային որակները: Այս առումով, ցանկանում եմ նաև իմ առանձնահատուկ շնորհակալությունը հայտնել նրա մարզիչ Սամվել Գևորգյանին: Իսկ մրցաշարի ամենադիտարժան մրցամարտն իհարկե 74 կգ քաշայիններ Կարապետ Չալյանի և Ռաֆայել Մանուկյանի եզրափակիչ մրցամարտն էր, որտեղ տղաները ցուցադրեցին փայլուն և գեղեցիկ գոտեմարտ:

Հայաստանի առաջնությունն ապացուցեց, որ այս մարզաձևում մենք արժանի փոխարինողներ ունենք և նրանք Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզիչ Արմեն Բաբալարյանի և իրենց անձնական մարզիչների գլխավորությումբ կարողացել են հասնել լուրջ մարզական հաջողությունների: Եթե առաջնության ընթաքցում իրենց լավագույնս դրսևորած նշածս մարզիկներին ավելացնենք նաև այս մրցաշարին չմասնակցած Ռոման Ամոյանին, Արսեն Ջուլֆալակյանին և Արթուր Ալեքսանյանին, ապա վստահաբար կարելի է ասել, որ հայկական ընբշամարտը բարձր մարզական պոտենցիալ ունի և պատրաստ է լուրջ հայտ ներկայացնել առաջիկա կարևորագույն միցաշարերում: Վստահ եմ, մեր ըմբիշները ապագայում ևս փորձառու և հմուտ մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ մեկ անգամ չէ, որ մեզ մարզական անսահման բերկրանք են պատճառելու:

Հ. Գ. Ցավով ստիպված եմ նշել նաև մրցաշարի, և հատկապես 60 կգ քաշայինների մրցամարտի, խայտառակ մրցավարության մասին: Միաժամանակ հուսով եմ, որ ֆեդերացիան համապատասխան հետևություն կանի և ապագայում Հայաստանի առաջնությունների ընթացքում կբացառվեն նմանատիպ թերացումները»:

Հայաստանի ջրագնդակի մասնագետներն կավարտեն վերջին դասընթացը

images ՀԱՕԿԵրևանի ,, Սպիտակ ,,  մարզաառողջարարական կենտրոնում նոյեմբերի 25 –ից  ընթանում է  Հայաստանի  ջրագնդակի  մասնագետների համար կազմակերպված տեսագործնական դասընթացի երրորդ փուլը : Միջոցառման ղեկավարն է Եվրոպայի նախկին չեմպիոն ,  ջրային մարզաձևերի միջազգային միության  փորձագետ , սևաստոպոլցի   Յուրի Դրոզինը   :

Մենք  ականատես եղանք հերթական պարապմունքներից մեկին : Յու . Դրոզինը ջրագնդակի հայկական դաշնության Երևանի , Գյումրիի և Վանաձորի ավելի քան 15 մասնագետներին ցուցադրում և բացատրում էր  պաշտպանական և հարձակողական  տակտիկական  բազում տարբերակներ , խոսում  մարզաձևի կանոնակարգում եղած  վերջին փոփոխություններից և այլն :

Դեկտեմբերի 5 –ին ` դասընթացի վերջին  օրվա պարապմունքից հետո  ՖԻՆԱ –ի  սևասստոպոլցի մասնագետը ունկնդիրներին կբաժանի  մասնագիտական  անհրաժեշտ գրականություն : Նույն օրը մասնակիցներին կհանձնվեն համապատասախան հավաստագրեր:

Դրոզինը   զրույցի ժամանակ  նշեց , որ  հայաստանցի մասնագետները հեշտությամբ , արագ  են  ընկալում օրվա նյութերը և սա ուրախացնում է իրեն : Ավելին ,   ,, Սպիտակ ,, լողավազանում   Դրոզինը ականատես է եղել  իր որոշ ունկնդիրների ղեկավարած մարզումներին  և տվել  բարձր գնահատական :

Հիշեցնենք , որ  միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո , ,, Օլիմպիական  համերաշխություն ,,   ծրագրի շրջանակներում , Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի  նախաձեռնությամբ ,  մեր երկրում  իրականացվում է  ազգային  մարզական  համակարգի զարգացման  ծրագիր ,որը շարունակական բնույթ է կրում :

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի Գերմանիայի ներկայացուցիչների հետ

25441 chessԹուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող շախմատի տղամարդկանց  աշխարհի թիմային առաջնությունում այսօր կկայանան 6-րդ տուրի մրցամարտերը:

Հայաստանի հավաքականն ուժերը կչափի Գերմանիայի ներկայացուցիչների հետ:

Բուքմեյքերները ավելի բարձր են դասում Հայաստանի հավաքականի հաղթելու հնարավորությունները, սահմանվել է 1,68 գործակիցը: Գերմանիայի հավաքականի հաղթանակը ստացել է 5,8 գործակիցը: Ոչ- ոքի ելքի համար սահմանվել է 2,84 գործակիցը:

Հայաստանի հավաքականն ունի 6 միավոր, իսկ Գերմանիայի թիմը`  4։ Առաջատարն Ուկրաինայի հավաքականն է` 10 միավոր։

 

«Բանանցը» ջախջախեց «Ալաշկերտին», «Ուլիսը» և «Գանձասարը» գոլեր չխփեցին

Ֆուտբոլի Հայաստանի առաջն 28802Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրի վերջին երկու հանդիպումներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ.

«Բանանց»-«Ալաշկերտ»` 7:0 (5:0)

Երևան, «Բանանց» մարզադաշտ

Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան

Գոլերը՝ Ֆոֆանա Սեկու, 17, Ռումյան Հովսեփյան, 27, 87, Արտակ Եդիգարյան, 35, Գևորգ Կարապետյան, 41, 44, Կարլո Ստեֆանո Ռոդրիգես, 46

«Ուլիս»-«Գանձասար»` 0:0

Երևան, «Հանրապետական» մարզադաշտ

Մրցավար՝ Տիգրան Հովսեփյան

Հայաստանի ծանրորդների որակազրկման գործում դեր ունեն Թուրքիայի ներկայացուցիչները

սպորտՎերջերս արգելված դեղամիջոցներ օգտագործելու համար որակազրկվել է Հայաստանի 6 ծանրորդ: Խոսակցություններ կան, որ այս մարզաձևի ներկայացուցիչների նոր որակազրկումներ են սպասվում: Ընդ որում, մերոնց հանցանքում բռնել են թուրք մասնագետները: Ի դեպ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հակադոպինգային բաժնի աշխատողների վարկանիշն աշխարհում բարձր է, սակայն նրանց չեն հանձնարարել Հայաստանի ծանրորդների հակադոպինգային ստուգումը: Այդ և արգելված դեղամիջոցներ օգտագործողների դեմ պայքարի հետ կապված մի շարք խնդիրների մասին զրուցեցինք Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հակադոպինգային բաժնի պետ, կենսաբանական գիտությունների դոկտոր Արեգ Հովհաննիսյանի հետ:  

– Օրերս  Հարավաֆրիկյան Հանրապետության  Յոհաննեսբուրգ քաղաքում անցկացվեց հակադոպինգային համաշխարհային «ՎԱԴԱ» կազմակերպության համաժողովը, որում ընտրվեց կազմակերպության նոր նախագահ: Ավստրալացի 68-ամյա Ջոն Ֆեյխին փոխարինեց բրիտանացի, Շոտլանդիան ներկայացնող ՄՕԿ-ի 72-ամյա  փոխնախագահ Կրեգ Ռիդը: Նա այդ պաշտոնի միակ թեկնածուն էր և կսկսի պաշտոնավարել 2014-ի հունվարից: Նախագահի պաշտոնի ընտրություններ անցկացնելու համար 7 տարին մեկ է համաժողով կազմակերպվում: Մասնակցում էին 174 երկրների 917 մասնագետներ: Համաժողովում ներկայացվեցին ընդունված հակադոպինգային բոլոր փոփոխությունները: Առաջարկ եղավ արգելել նաև ալկոհոլային խմիչքների օգտագործումը: Դա կքննարկվի: Նոր կանոնները 2015-ի հունվարից են ուժի մեջ լինելու: Մեծ փոփոխությունները 18-ն են: Դրանցից ամենագլխավորն այն է, որ  ընթացք է տրվելու բոլոր ահազանգերին և ուսումնասիրություններ են կատարվելու:

Բանն այն է, որ մի շարք արգելված դեղամիջոցներ կան, որոնք դժվար է հայտնաբերել, պարզել` այս կամ այն մարզիկն օգտագործե՞լ է, թե՞ ոչ: Այդպես բացահայտվեց ամերիկացի պրոֆեսիոնալ հանրածանոթ հեծանվորդ Լուիս Արմսթրոնգի  հանցանքը: Նամակներ էին ուղարկվել, նշվում էր, որ փաստեր կան: Հետաքննություն սկսվեց, անգամ մարզիկի հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները լսեցին, և հաստատվեց, որ նա արգելված դեղամիջոցներ է օգտագործել: Ահա այդպիսի ահազանգերին այժմ ավելի մեծ ուշադրություն է դարձվելու: Որևէ նամակ, որ կուղարկի որևէ մեկը հակադոպինգային կազմակերպությանը, անպայման  քննարկվելու է, փաստերը ստուգվելու են: Եվ եթե հանցանքը հաստատվի, ապա մարզիկը կարող է որակազրկվել:

 – Ստացվում է, որ ալկոհոլի օտագործումը առայժմ թույլատրելի՞ է: Օրինակ` ֆուտբոլիստները կարո՞ղ են դրա օգնությամբ տրամադրությունները բարձրացրած խաղադաշտ դուրս գալ:

– Այո, ֆուտբոլիստները կարող են խմիչք օգտագործել: Ալկոհոլը միայն մի քանի մարզաձևում է արգելված. կարատե, ավտոմոտոսպորտ, հրաձգություն, նետաձգություն:

 – Նույնիսկ շախմատիստնե՞րը կարող են ուտել–խմել և հետո խաղատախտակի առջև նստել:

– Շախմատում դոպինգ հսկողությունը պարտադիր չէ: Այդ է պատճառը, որ շախմատն օլիմպիական մարզաձևերի թվում չէ:

 – Յոհաննեսբուրգում ի՞նչ առիթով են գովել Հայաստանի հակադոպինգային մասնագետներին:

– Հակադոպինգային աշխատանքներ կատարող նոր զարգացող երկրներից լավագույնն է ճանաչվել Հայաստանը, և բոլորը մեզ շնորհավորեցին: Դա պատահական չէ: 2012-ին դարձել ենք աշխարհում 23-րդ երկիրը, որն ունի հակադոպինգային աշխատանք կատարելու որակի հավաստագիր: Այսինքն` այն ամենը, ինչ այդ ուղղությամբ կատարում են մեր երկրի մասնագետները, համապատասխանում է միջազգային չափանիշներին: ՅՈւՆԵՍԿՕ-ն գրքույկ էր տպագրել, որում Հայաստանի հակադոպինգային մասնագետների լուսանկարն է, և այդ կազմակերպության հովանավորությամբ կատարված նախագծային  աշխատանքներում մեր երկիրը լավագույնն է ճանաչվել: Նվիրատվական այդ միջոցների շնորհիվ էր, որ կարողացանք միջազգային հավաստագիր ստանալ: 

սպորտ (1)– Ինչո՞ւ նախկին նախագահը չվերընտրվեց, անգամ այդպիսի առաջարկ չեղավ, առավելևս, որ նորընտիր նախագահից նա տարիքով ավելի փոքր է:

– Դժվարանում եմ ասել: Համենայն դեպս, նախկինում չի եղել, որ որևէ նախագահ վերընտրվի:

 – Դա ստվերայի՞ն կառույց է, մութ գործարքները շա՞տ են:

– Ամենևին: Ամեն ինչ շատ պարզ և թափանցիկ է կատարվում: Կազմակերպության նախագահն ընդհանրապես չի խառնվում որակազրկումներին, պատժամիջոցներին: Ամեն ինչ գլխավորում է գործադիր տնօրենը:

 – Հրապարակվել է, որ լավագույն երկիրը ճապոնիան է, որի ոչ մի մարզիկ վերջին 10 տարում միջազգային մրցումներում չի բռնվել արգելված դեղամիջոցներ օգտագործելու համար:

– Այո, սակայն նրանց երկրում կարգազանցներին հայտնաբերում և որակազրկում են: Իսկ արգելված դեղամիջոցներ օգտագործողներին  սեփական ուժերով ամենից շատ բացահայտել և պատժել են Չինաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչները: Միայն  անցյալ տարի որակազրվել են այդ երկրների 1000, 500 և 430 մարզիկներ` համապատասխանաբար:

 – Իսկ Հայաստանում մեր մասնագետներն այդպիսի բացահայտումներ կատարե՞լ են:

– Ոչ, ստուգումներ կազմակերպվում են, եթե դիմում են, կամ էլ, եթե տարբեր մարզաձևերի միջազգային ֆեդերացիաներն են առաջարկում այդ անել: Ստուգել ենք մեր ըմբիշներին, ձյուդոյիստներին, թհեքվանդոյիստներին: Դոպինգի առումով դրանք ռիսկային մարզաձևեր չեն:

 – Այդ առումով ծանրամարտը յուրօրինակ է: Խոսվում է այն մասին, որ այդ մարզաձևի ներկայացուցիչների մեծ մասն արգելված դեղամիջոցների օգնության է դիմում և դա խելացիորեն  անողները չեն բացահայտվում, իսկ ոչ խելացիները բռնվում են և որակազրկվում: Ընդ որում, Հայաստանում երկար ժամանակ արգելված դեղամիջոցներ օգտագործելու պատճառով ծանրորդները չէին որակազրկվում, սակայն վերջին տարիներին արդեն  այդպիսի դեպքերը շատացել են:

– Թերևս ճիշտ է, խելոքները հետևում են խորհրդին: Ընդհանրապես ամբողջ աշխարհում մեծ թվով մարզիկներ են որակազրկվել այն դեղամիջոցներն օգտագործելու համար, որոնք նաև մերոնք են կիրառել: Հիմնականում օգտագործում են «Ստանոզոլոլ»: Դա հորմոնալ դեղամիջոց է: Քանիցս սեմինարներ ենք կազմակերպել, բացատրել մեր մարզիկներին դրա վնասակար ազդեցության, նաև բռնվելու վտանգի մասին,  ասել ենք, որ պետք է զգույշ լինել, բայց ասողին լսող է պետք:

 – Որակազրկված վերջին 6 ծանրորդներին Հայաստանի հակադոպինգային մասնագետները ստուգե՞լ էին:

– Մեր մասնագետները նրանցից ոչ մի փորձանմուշ չեն վերցրել: Անցյալ տարի և այս տարի մերոնցից փորձանմուշներ էին վերցրել Թուրքիայի և Ռուսաստանի հակադոպինգային սպաները:

 – Հակադոպինգային միջազգային «Վադա» կազմակերպությո՞ւնն էր այդ առաջադրանքը նրանց տվել:

– «ՎԱԴԱ»-ն երբեք չի խառնվում այդ գործերին: Փորձաքննությունը կատարվում է տարբեր մարզաձևերի միջազգային ֆեդերացիաների առաջարկով: Այնպես որ, թուրք և ռուս մասնագետները հանձնարարականով են եկել Հայաստան և մերոնց ստուգել:

 – Թուրքիայի հակադոպինգային մասնագետները բա՞րձր մակարդակի են:

– Ոչինչ չեմ կարող ասել, թուրք մարզիկներն էլ են հաճախակի բռնվում: Հակադոպինգային միջազգային կազմակերպության համաժողովներում Թուրքիան ներկայացնում է այդ երկրի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահը, որը բարձրակարգ մասնագետ է: Չպետք է անտեսել, որ  «ՎԱԴԱ»-ի փոխնախագահը  նաև Թուրքիայի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահն է:

 – Հնարավո՞ր է, որ միտում կա նաև մեր հայրենակից, Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Թամաշ Այանի կողմից:

– Ոչինչ չեմ կարող ասել: Մարտին խոսակցություն է եղել, որ պետք է մեզ հանձնարարեն Հայաստանի մարզիկների ստուգումներ կատարել, բայց, ինչպես երևում է, դարձյալ մեզ չեն վստահում:

 – Առաջիկայում ի՞նչ է սպասում հակադոպինգի մեր մասնագետներին:

– 2015-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվելու է Եվրոպայի օլիմպիական երիտասարդական օրեր փառատոնը, որը պետք է սպասարկի մեր տարածաշրջանի հակադոպինգային կազմակերպությունը: Այդ է պատճառը, որ ՄՕԿ-ի և ՅՈւՆԵՍԿՕ-ի աջակցությամբ կանցկացնենք որակավորման սեմինար: Բանն այն է, որ փոփոխություններ են կատարվել որոշ ստանդարտներում: Հայաստանն ունի 6 դոպինգ սպա: Նրանցից  Դավիթ Մոսինյանը, Անժելա Սահակյանը, Խորեն Մանուկյանը պետք սպասարկեն 2014-ին Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերը:

 

Գագիկ Բեգլարյան

Անկախ

Ինչպես ստիպեցին սրտնեղել Հենրիխ Մխիթարյանին

հմ31716Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 14-րդ տուրում Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», արտագնա խաղում ուժերը չափեց «Մայնցի» հետ և հաղթեց 3:1 հաշվով: Հայ ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս եկավ երկրորդ խաղակեսում: Նշանակվեց  11 մ-ոց տուգանային հարված,Մխիթարյանը տեղադրեց գնդակը, բայց  Լևանդովսկին թույլ չտվեց, որ նա հարվածի:

Թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատասխանել է այն հարցին, թե ինչու է վերջինս այդպես վարվել: Նա կատարվածի մեղավորն իրեն է համարել. «Ես եմ մեղավոր, և Մխիթարյանը նեղվելու հիմք ուներ: Ես ցույց տվեցի 9-ը համարը, սակայն Միկին հասկացել էր` 10-ը և մոտեցել գնդակին: Տգեղ բան ստացվեց»,-ասել է Կլոպը:

Տեխնիկական արդյունքներ

 

«Մայնց» – «Բորուսիա» Դորտմունդ՝ 1:3
Գոլերը՝ Մոտի 74 (11 մ) – Օբամեյանգ 70, Լևանդովսկի 78 (11 մ), Լևանդովսկի 90 (11 մ)
Հեռացվեց՝ Սոտոն, 78 («Մայնց»)

 

 

Շախմատի աշխարհի թիմային առաջնություն` Հայաստան-Ադրբեջան` 2:2

շ հհ32504Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի թիմային առաջնության 5-րդ տուրում  աշխարհի գործող չեմպիոն Հայաստանի հավաքականը 2:2 հաշվով ավարտեց հանդիպումն Եվրոպայի չեմպիոն Ադրբեջանի ներկայացուցիչների հետ:
Վերջերս  Լեհաստանում կայացած Եվրոպայի թիմային առաջնությունում երկու երկրների հավաքականների մրցամարտում նույնպես գրանցվել էր մարտական ոչ-ոքի`2:2: