ՀԱՕԿ-ը 23 տարեկան է

images ՀԱՕԿ1990 թ. հոկտեմբերի 26-ին, ժամը 11 ին, Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տան դահլիճում սկսվեց  Հայաստանի ազգային  օլիմպիական կոմիտեի հիմնադիր համագումարը: Միաձայն  առաջին նախագահ ընտրվեց  Ռուբեն Հակոբյանը:

Այսպիսով, ՀԱՕԿ-ի ստեղծումով   մեր երկրի մարզական պատվիրակություններն  առանձին թիմով, իր դրոշով  ու  օրհներգով մասնակցում  են  օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի առաջնությունների , միջազգային մրցաշարերի:

1992 թ. Բարսելոնի օլիմպիական խաղերից հետո (մեր չորս մարզիկներ այնտեղ նվաճեցին երեք ոսկե և մեկ արծաթե մեդալ)  մեր օլիմպիականները սկսեցին նահանջել:

1996 թ.  Ատլանտայի օլիմպիական խաղերում  գրանցվեց  մեկական ոսկե և արծաթե մեդալ, 2000 –ին ` Սիդնեյի մարզահանդեսում  ` ընդամենը մեկ  բրոնզե պարգև, իսկ 2004-ին ` Աթենքում , հայաստանցի ոչ մի մարզիկ պատվո պատվանդանին կանգնելու բախտ չունեցավ: Եվ միայն  2004-ի տարեվերջին, երբ   ՀԱՕԿ-ի նախագահ ընտրվեց Գագիկ Ծառուկյանը, հայկական սպորտը կրկին սկսեց առաջադիմել: Պեկինի օլիմպիական խաղերում մեր պատվիրակության հաշվին գրանցվեց միանգամից վեց  բրոնզե մեդալ:

Մերոնք առավել վստահ հանդես եկան Լոնդոնում 2012 թ.  անցկացված օլիմպիական 30-րդ խաղերում:  16- ամյա ընդմիջումից հետո հաջողվեց կրկին արծաթե պարգև նվաճել /  ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը գրավեց երկրորդ տեղը, իսկ նրա երկու թիմակիցներ դարձան բրոնզե մեդալակիր /: Արդյունքում  մեր թիմը, նախորդ խաղերի համեմատ, վեր բարձրացավ 20 աստիճանով  և 205 երկրների պայքարում գրավեց  60- րդ տեղը:

Հաջողությունների  գործում մեծ է ՀԱՕԿ-ի դերը, որի աջակցությամբ Հայաստանում,  արտերկրում կազմակերպվում և անցկացվում են հայ մարզիչների մասնակցությամբ մասնագիտական սեմինարներ, տեսական և գործնական պարապմունքներ: ՀԱՕԿ-ի նախաձեռնությամբ Հայաստանում կայանում են միջազգային մրցաշարեր: Մեծ ուշադրություն է դարձվում մարզիկների սոցիալ տնտեսական հարցերի լուծմանը, ցույց է տրվում  բարոյական,  ֆինանսական ու նյութական աջակցություն: Առավելապես խրախուսվում են մեդալակիրները  և խոստումնալից մարզիկները:

Վաղը ` հոկտեմբերի 26-ին,  ՀԱՕԿ-ը դառնում է 23 տարեկան:  Այդ առթիվ շնորհավորում ենք մեր բոլոր օլիմպիականներին, միջազգային մրցաբեմերում հաջողության հասած հայաստանցի  մարզիկներին, ՀԱՕԿ-ի նախկին և ներկայի աշխատակիցներին և ընդհանրապես հայոց մարզաշխարհի բոլոր ներկայացուցիչներին:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգա, խմբային փուլ, երրորդ տուր

Եվրոպա լիգաarm136333175562Կայացան ֆուտբոլի Եվրոպայի լիգայի  խմբային փուլի երրորդ տուրի հանդիպումները: Ահա թե ինչպիսի արդյունքներ գրանցվեցին.

A խումբ

«Սուոնսիի» – «Կուբան»՝ 1:1

Գոլը՝ Միչու 68 – Սիսե 90 (11 մետ.)

«Վալենսիա» – «Սենտ Գալեն»՝ 5:1

Գոլերը՝ Ալկասեր 12, Կարտաբի 21, 30, Կոստա 33, Կանալես 71 – Նատեր 74

B խումբ

«Չերնոմորեց» – «Լուդոգորեց»՝ 0:1

 

Գոլը՝ Զլատինսկի 45

 

«Դինամո» Զ. – ՊՍՎ՝ 0:0

C խումբ

«Զալցբուրգ» – «Ստանդարտ»՝ 2:1

 

Գոլերը՝ Սորիանո 53, Սիլվա 85 – Բիա 88

 

«Էլֆսբորգ» – «Էսբերգ»՝ 1:2

 

Գոլերը՝Յոնսոն 69 – Անդրեասեն 7, 67

D խումբ

«Զուլտե-Վարեգամ»-«Մարիբոր»՝ 1-3

 

Գոլերը՝ Ֆաու 12 – Մատիս 21, Մարտել 34, Մեցգա 49

 

«Ուգիան»-«Ռուբին»՝ 1-1

 

Գոլերը՝ Պաուել 40 – Պրուդնիկով 15

E խումբ

«Ֆիորենտինա»-«Տրգու-Ժիու»՝ 3-0

 

Գոլերը՝ Խուակին 26, Մատոս 34, Խուան 69

 

«Պասշու դե Ֆերեյրա»-«Դնեպր»՝ 0-2

 

Գոլերը՝ Ռոտան 83, Կոնոպլյանկա 86

F խումբ

«Այնտրախտ»-«Մակքաբի» Թել Ավիվ՝ 2-0

 

Գոլերը՝ Կադլեց 13, Մեյեր 53

 

«Բորդո»-ԱՊՈԵԼ՝ 2-1

 

Գոլերը՝ Սանե 24, 90

G խումբ

«Գենկ» – «Ռապիդ»՝ 1:1

 

Գոլերը՝ Գորիուս 21 – Սաբիցեր 82

 

«Դինամո» Կ. – «Թուն»՝ 3:0

 

Գոլերը՝ Յարմոլենկո 35, Մբոկանի 60, Գուսև 78

H խումբ

«Լիբերեց» – «Սևիլիա»՝ 1:1

 

Գոլերը՝ Ռաբուշիչ 20 – Վիտոլո 88

 

«Ֆրեյբուրգ» – «Էշտորիլ»՝ 1:1

 

Գոլերը՝ Դարիդա 11 – Սեբա 53

I խումբ

«Լիոն» – «Ռիեկա»՝ 1:0
Գոլը՝ Գրենիե 67

 

«Բետիս» – «Վիտորիա»՝ 1:0
Գոլը՝ Վադիլո 50

J խումբ

«Ապոլոն»-«Լացիո»՝ 0-0

 

«Տրաբզոնսպոր»-«Լեգիա»՝ 2-0

 

Գոլերը՝ Յանկո 7, Յումլու 82

K խումբ

«Անժի»-«Տրոմսյո»` 1-0

Գոլը՝ Բուրմիստրով 19
«Շերիֆ»-«Տոտենհեմ»՝ 0-2

 

 Գոլերը՝ Վերտոնգեն 12, Դեֆո 75

L խումբ

«Շախտյոր» Կ. – «ԱԶ Ալկմար»

Գոլերը՝ Ֆինոնչենկո 14 – Գուդմունդսոն 26

ՊԱՕԿ-«Մակքաբի» Հայֆա՝ 3-2

 

Գոլերը՝ Վիտոր 35, Նինիս 39, Սալպինգիդիս 66 – Նդովլու 13, Գոլասա 21

«Միկայի» շախմատիստուհիներն առայժմ 4-րդ տեղում են

հռոդոս31258Հունաստանի Հռոդոս քաղաքում ընթացող շախմատի կանանց Եվրոպայի ակումբային առաջնության հինգերորդ տուրում Երևանի «Միկան» 2.5։1։5 հաշվով հաղթեց «Բաս» թիմին:Մեր երկրի ներկայացուցիչներն այս ստուգատեսում 3-րդ հաղթանակը տարան:

«Միկայի» մարզուհիներից հաղթեցին Էլինա Դանիելյանը և Լելա Ջավախիշվիլին, Հարիկա Դրոնավալին ոչ-ոքի է խաղաց, իսկ Լիլիթ Մկրտչյանը պարտվեց:

Հինգերորդ տուրից հետո10 միավորով առաջատարը «Մոնտե Կարլոն» է: «Միկան» 6 միավորով չորրորդն է։

Տեխնիկական արդյունքներ

Միկա – ԲԱՍ 2½:1½
Դրոնավալի – Բոյկովիչ ½ – ½
Մկրտչյան – Գապոնենկո 0 – 1
Դանիելյան – Ստոյանովիչ 1 – 0
Ջավախիշվիլի – Չելյուսկինա 1 – 0
Մոնտե Կարլո – Պոլիտեխնիկա 2½:1½
Յուգրա – Շախմատային Մոսկվա 2:2
Ռուդար – Ֆորտաս Վիլնյուս 1:3
Պամհագեն – Ֆիշեր ½:3½
Ելիցա – 2:0

 

Մասնակիցների դասավորությունը

 

1. Մոնտե Կարլո 10
2. Յուգրա 7
3. Պոլիտեխնիկա 6
4. Միկա 6
5. Շախմատային Մոսկվա 6
6. Ֆորտաս Վիլնյուս 6
7. Ելիցա 4
8. ԲԱՍ 3
9. Ֆիշեր 3
10. Ռուդար 3
11. Պամհագեն 1

 

 

Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց հավաքականները նախապատրաստվում են Ծաղկաձորում

25441 chessՀայաստանի շախմատի  տղամարդկանց և կանանց հավաքականները` մարզիչներ Արշակ Պետրոսյանի և Արթուր Չիբուխչյանի գլխավորությամբ Ծաղկաձորում նախապատրաստվում են նոյեմբերի 7-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մեկնարկելիք Եվրոպայի թիմային առաջնությանը:

Տղամարդկանց թիմը մրցաշարի ավարտից մի քանի օր անց կմասնակցի նաև Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվելիք աշխարհի թիմային առաջնությանը:

Ծանրորդ Վանիկ Ավետիսյանն էլ աշխարի առաջնությունում մնաց ձեռնունայն

03.03.12-2538ծանրամարտԼեհաստանի Վրոցլավ քաղաքում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում  69 կգ քաշային Վանիկ Ավետիսյանը երկամարտի 307 (137+170 կգ) արդյունքով գրավեց 12-րդ տեղը:

Չեմպիոն դարձավ չինացի Հուի Լիաոն՝ 358 (160+198) կգ:

Հիշեցնենք, որ 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը երկամարտի 239 կգ (107+132) արդյունքով գրավել էր 11-րդ տեղը:

Այժմ փորձության հերթը +105 կգ քաշային Հայկ Հակոբյանինն է:

Հայաստան-Անգլիա` 0:4

ֆ17-221345581382627816Երևանում մեկնարկեց ֆուտբոլի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության որակավորման փուլի 7-րդ խմբի մրցաշարը:

Հայաստանի հավաքականը ֆուտբոլի ակադեմիայում կայացած խաղում 0:4 հաշվով զիջեց Անգլիայի ներկայացուցիչներին:

Հոկտեմբերի 26-ին կայանալիք երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը «Հանրապետական» մարզադաշտում կխաղա իռլանդացիների հետ:

Իռլանդիայի հավաքականը 4:1 հաշվով առավելության հասավ Ջիբրալթարի ներկայացուցիչների նկատմամբ:

 

ՀՀ արդարադատության նախարարությունը համարում է, որ ՀԱՕԿ-ը փորձում է գերազանցել ի իրավունքները

վոլեյբոլ26990ՀՀ արդարադատության նախարարության մամլո ծառայությունը պարզաբանում է ներկայացրել` ի պատասխան հարցումների՝ արդյո՞ք «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միությունը իրավասու է իր կազմից հեռացնելու «Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիա» ՀԿ-ին, թե արդյո՞ք ՀՎՖ-ն պարտավոր է իր նախագահի թեկնածությունը համաձայնեցնել ՀԱՕԿ-ի հետ և արդյո՞ք ՀԱՕԿ-ին անդամակցելը պարտադիր նախապայման է միջազգային համապատասխան ֆեդերացիային անդամակցելու և միջազգային մրցույթներին մասնակցելու համար:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հայտարարություն էր տարածել և փորձել պարզաբանել, որ տարբեր մարզաձևերի ֆեդերացիաները  կախվածություն ունեն ՀԱՕԿ-ից:

Ներկայացնենք նաև ՀՀ արդարադատության նախարարության պարզաբանումը.

«1. ՀԱՕԿ-ը իրավաբանական անձանց միություն է, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 125-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան ստեղծել են ոչ առևտրային կազմակերպություններն` իրենց գործունեությունը համակարգելու, ինչպես նաև ընդհանուր շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակներով: Սակայն, պետք է ի գիտություն ընդունել նաև, որ նույն օրենսգրքի նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` Միության մասնակիցները (այդ թվում միության անդամ մարզական ֆեդերացիաները) պահպանում են իրենց ինքնուրույնությունը և իրավաբանական անձի իրավունքները:

Այսպիսով, անկախ նրանից, որ «Հայաստանի Վոլեյբոլի Ֆեդերացիան» (այսուհետ՝ ՀՎՖ) մտնում է ՀԱՕԿ-ի կազմի մեջ, վերջինը իրավասու չէ միջամտել  ՀՎՖ-ի բնականոն գործունեությանը, նշանակել ֆեդերացիայի նախագահին կամ այլ պաշտոնատար անձանց: ՀԱՕԿ-ի նպատակները սահմանված են իր կանոնադրության 2-րդ հոդվածում և բոլորը վերաբերվում են արդար սպորտի, ֆիզիկական կուլտուրայի զարգացմանը, սպորտի որակի բարձրացմանը և այլն:

2. ՀԱՕԿ կանոնադրության 5-րդ հոդվածում, որը վերարտադրում է Օլիմպիական խարտիայի 28-րդ հոդվածի դրույթները, ամրագրված է, որ «1. ՀԱՕԿ-ի կազմի մեջ մտնում են.

1.1 Բոլոր այն ազգային ֆեդերացիաները, որոնք անդամակցում են օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերը ղեկավարող միջազգային ֆեդերացիաներին  /առնվազն այդ կարգի ազգային ֆեդերացիա,/  եթե այդ ազգային ֆեդերացիաները երկրում և միջազգային մասշտաբով վարում են ռեալ և հստակ մարզական գործունեություն, կազմակերպում և մասնակցում են մրցումների, իրագործում են մարզիկների պատրաստման ծրագրեր: Յուրաքանչուր մարզաձևից ՀԱՕԿ-ը կարող է ճանաչել միայն մեկ ազգային ֆեդերացիա»:

ՀԱՕԿ-ի կանոնադրության 16-րդ հոդվածը նախատեսում է, որ «ՀԱՕԿ-ի կողմից ճանաչվելու և նրան անդամագրվելու համար` մարզաձևի ազգային ֆեդերացիան նախ պետք է անդամագրվի ՄՕԿ-ի կողմից ճանաչված մարզաձևի միջազգային ֆեդերացիային և վարի օլիմպիական խարտիային և տվյալ միջազգային ֆեդերացիայի կանոնադրությանը համապա¬տասխան գործունեություն»: 

Այսպիսով, իրականում կազմակերպությունները պետք է նախ անդամակցեն միջազգային ֆեդերացիաներին, և նոր միայն անդամակցեն կամ ճանաչվեն ՀԱՕԿ-ի կողմից:

Իսկ Օլիմպիական խարտիայի 28-րդ հոդվածի 1-ին մասի 1.2. կետի համաձայն

«1. Անկախ իրենց կառուցվածքից, ԱՕԿ-ները պարտավոր են ընդգրկել… 1.2. այն ազգային ֆեդերացիաները, որոնք անդամակցում են Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված սպորտաձևերը համակարգող միջազգային ֆեդերացիաներին»:

Այսպիսով, ոչ թե ՀԱՕԿ-ի անդամությունն է նախապայման համապատասխան միջազգային ֆեդերացիային անդամակցելու համար, այլ հակառակը՝ կազմակերպությունն ինքնաբերաբար դառնում է ՀԱՕԿ-ի անդամ, երբ ճանաչվում է համապատասխան միջազգային ֆեդերացիայի կողմից: Ավելին, համապատասխան միջազգային ֆեդերացիայի անդամ ազգային ֆեդերացիան Օլիմպիական Խարտիայի և ՀԱՕԿ կանոնադրության ուժով համարվում է ՀԱՕԿ անդամ»:

 

ՀԱՕԿ-ը պարզաբանում է կատարել

images ՀԱՕԿ«Անկախ»-ը նախապես հրապարկել էր, որ Արթուր Բաղդասարյանը հնարավոր է գլխավորի Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան: Այդպես էլ եղավ:

Ուշագրավն այն է, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, որը գլխավորում է Գագիկ Ծառուկյանը, անընդունելի է համարում կատարվածը:

Հիշեցնենք, որ այդ մարզաձևի ֆեդերացիայի նախագահը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն էր:

Եվ ահա. ՀԱՕԿ-ը պարզաբանում է կատարել.

«Հաշվի առնելով վերջին օրերին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և ազգային մարզական ֆեդերացիաների «հավասարազորության» վերաբերյալ եղած հայտարարությունները , Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ի գիտություն բոլորի տեղեկացնում է , որ առաջնորդվելով «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի դրույթներով, շարունակում է համադասել մարզական հասարակական կազմակերպությունների աշխատանքը , այդ թվում նաև ֆեդերացիաների : Ավելին , համաձայն Միջազգային օլիմպիական կոմիտեի խարտիայի 29-րդ հոդվածի , ՀԱՕԿ-ը հանդիսանում է միակ ազգային կազմակերպությունը , որի ճանաչումից հետո միայն հասարակական կազմակերպությունը կարող է հանդիսանալ մարզաձևի ազգային ֆեդերացիա և ներկայացված լինել միջազգային կառույցներում : Նույնիսկ եթե հասարակական կազմակերպությունը ճանաչվել է այդ մարզաձևի միջազգային ֆեդերացիայի կողմից , որևէ խախտման դեպքում, համաձայնԽարտիայի և ՀԱՕԿ-ի կանոնադրության , ՀԱՕԿ-ը իրավունք ունի հետ կանչել ֆեդերացիայի ճանաչումը :

Հետայսու շահարկումներից զերծ մնալու համար, խնդրում ենք ընդունել ի գիտություն , որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն նաև հանդիսանում է մարզաձևերի ազգային ֆեդերացիաների իրավաբանական անձանց միությունը և համակարգում է նրանց գործունեությունը»:

 

 

ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը նախապատվությունը տվել է Ադրբեջանի շախմատիստների հավաքականին

կիdownloadՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի որոշմամբ` աշխարհի շախմատի թիմային առաջնության միակ թափուր տեղը հատկացվել է Ադրբեջանին:

Հիշեցնենք, որ առաջնությունն անցկացվելու է նոյեմբերի 24-ից մինչև դեկտեմբերի 6-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում:

Այսպիսով, հայտնի դարձան մրցաշարի մասնակից բոլոր տասը երկրները. Հայաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Հոլանդիա, Գերմանիա, ԱՄՆ, Չինաստան, Եգիպտոս, Թուրքիա, Ադրբեջան:

«Միկայի» շախմատիստուհիները երկրորդ պարտությունը կրեցին

միկա528Հունաստանի Հռոդոս քաղաքում շարունակվող շախմատիստուհիների Եվրոպայի ակումբային առաջնությունում Երևանի «Միկան» երկրորդ պարտությունը կրեց:

Մերոնք 4-րդ տուրում 1:3 հաշվով զիջեցին «Յուգրա» թիմին:

«Միկայի» մարզուհիներից Հարիկա Դրոնավալին և Էլինա Դանիելյանը  ոչ-ոքի խաղացին, իսկ Լիլիթ Մկրտչյանը և Լելա Ջավախիշվիլին պարտվեցին:

Կայացած չորս տուրից հետո 8 միավորով աղյւսակը գլխավորում է «Մոնտե Կարլոն»: «Միկան» 4 միավորով հինգերորդն է։

Տեխնիկական արդյունքներ

Յուգրա – Միկա 3:1
ՈՒշենինա – Դրոնավալի 1/2
Պոգոնինա – Մկրտչյան 1:0
Կովանովա – Դանիելյան 1/2
Ռոմանկո – Ջավախիշվիլի 1:0
 4-րդ տուր
Շախմատային Մոսկվա – Մոնտե Կարլո 1½:2½
Պոլիտեխնիկա – Ելիցա 3½: ½
Ֆիշեր – Ֆորտաս Վիլնյուս 1:3
Պամհագեն – Ռուդար ½:3½
ԲԱՍ – 2:0

Մասնակիցների դասավորությունը

1. Մոնտե Կարլո 8
2. Պոլիտեխնիկա 6
3. Յուգրա 6
4. Շախմատային Մոսկվա 5
5. Միկա 4
6. Ֆորտաս Վիլնյուս 4
7. Ելիցա 3
8. ԲԱՍ 3
9. Ռուդար 3
10. Պամհագեն 1
11. Ֆիշեր 1

Գերմանական «Վոլֆսբուրգի» ղեկավարությանը հետաքրքրում է Յուրա Մովսիսյանը

ՅուՄ1000296_10201555907000701_59558454_nՀայաստանի ֆուտբոլի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիյանին ցանկանում են իրենց թիմում տեսնել գերմանական մի շարք ակումբներ: Նույնիսկ  տեսակետ էր հայտնվել, որ հավանական է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր ակումբի ղեկավարությանը համոզի, որպեսզի Հայաստանի հավաքականի իր խաղընկերոջը գնեն:

Բայց բացահայտվել է, որ 26-ամյա Մովսիսյանի ծառայություններով ամենից շատ հետաքրքրվում են «Վոլֆսբուրգի» ներկայացուցիչները:

Այդ թիմը ներկայումս Գերմանիայի բարձրագույն խմբի առաջնությունում զբաղեցնում է 9-րդ տեղը:

 

Պահանջվում է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչ

վարդան ՄինասյանՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ավարտեց մրցելույթները աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում: Մերոնք եվրոպական  B խմբում հանդես եկած թիմերի պայքարում գրավեցին նախավերջին` 5-րդ տեղը: Դա այն դեպքում, երբ ավելի ուժեղ կազմով  հավաքական նախկինում չենք ունեցել: Անգամ հանրաճանաչ, խստապահանջ մասնագետները քանիցս նշել են, որ Հայաստանի ընտրանին մարտունակ է և իր կազմում ունի առնվազն 4 շատ բարձրակարգ խաղացողներ, որոնց  օգնությամբ կարելի է շատ խնդիրներ լուծել, նաև հաղթել ուժեղ մրցակիցների: Ի դեպ, մեր թիմը խմբային մրցաշարի արտագնա խաղերում ավելի շատ միավորներ է վաստակել, քան առաջին տեղը գրաված Իտալիայի ընտրանին: Մինչդեռ մեր երկրի հավաքականի ընտրական մրցաշարի վերջնական ցուցանիշը բավարար չի կարելի համարել:

Ինչ, խոսք, վրդովված ենք, որ այս անգամ էլ Հայաստանի ընտրանին չկարողացավ խմբից դուրս գալ: Ընդ որում, դա մոտ էր թվում: Բայց մեր երկրի հավաքականը զարմանալիորեն պարտվում էր տանը և իր մրցակիցներին լուրջ խնդիրներ առաջադրում, նաև հաղթում հյուրընկալվելիս: Պատճառները տարբեր են, սակայն պարտությունների գլխավոր պատասխանատուն մարզիչն է:

Եվ հետաքրքրում էր` Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը  շարունակե՞լու է աշխատանքը, թե՞ իր տեղը պետք է զիջի ավելի  բանիմաց մասնագետի:  Ի դեպ, լրագողների հետ հանդիպումների ժամանակ նա քանիցս հարցին հարցով է պատասխանել, թե ինքը երբև է ասե՞լ է, որ հավաքականը պայքարելու է խմբից դուրս գալու համար: Մինասյանը ոչինչ չխոստացող մարզիչ է և ինչ-որ բանի հասնելու հույս  չի թողնում: Ինքնապահովման, թե ուրիշ նպատակով է դա արվել` պարզ չէ, սակայն այդ մտածողությամբ հաջողության հասնելն անհնարին է: Ձախողումներից հետո մարզչի տված հրաժարականը չընդունվեց, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտնեց, որ նա պետք է մնա:

Այսպես թե այնպես, Մինասյանի ՀՖՖ-ի ղեկավարության հետ կնքած աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալու է հոկտեմբերի 31-ին: Քանի որ պարզ չէ, թե 2018-ի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարից առաջ ինչ ներուժի հավաքական կունենանք, անպայման պետք է ձգտել, որ մեր թիմը պայքարի և իրավունք ստանա խաղալու 2016-ի Եվրոպայի առաջնության եզրափակչում:

Ներկայիս հավաքականն իր կորիզը պահպանելու է, իսկ մարզչի հարցի մասին պետք էր մտածել` կարիք կա՞ կրկին վստահել Վարդան Մինասյանին, եթե նա արդեն քանիցս ապացուցել է, որ ի վիճակի չէ այնպես օգնելու մեր հավաքականին, որ նա խմբից դուրս գալու խնդիրներ լուծի:

Բայց, ինչպես ասում են, ուրբաթն ավելի շուտ եկավ, քան շաբաթը: Մինասյանը հրապարակավ հայտնեց, որ այլևս չի գլխավորելու հավաքականը:

Այժմ պահանջվում է Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչ:

Ինչ խոսք, Մինասյանի մնալը ՀՖՖ-ի ղեկավարությանը ձեռնտու էր, և ՀՖՖ նախագահն էլ առաջարկել էր նրան մնալ: Բանն այն է,  որ բարձրակարգ մարզիչներին մեծ փողեր պետք է վճարել: Մի նրբություն էլ կա: Գաղտնիք չէ, որ ՀՖՖ նախագահը միջամտում է ֆուտբոլային բոլոր հարցերին, այդ թվում նաև հավաքականի հետ կապված հարցերին, և իրեն հարգող մասնագետը դա կարող է չհանդուրժել:

Թե ինչ է լինելու Հայաստանի հավաքականի հետագա ճակատագիրը, առայժմ պարզ չէ, սակայն նախկինում թույլ տրված սխալը չպետք է կրկնել: Թիմին առաջին հերթին արժանի, ինքնուրույն գործող մարզիչ է անհրաժեշտ: Դա դժվարին,  բայց լուծելի խնդիր է:

 

 

 

Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկները չուրախացրին նաև աշխարհի առաջնությունում:

բռնցքամարտՂազախստանի Ալմաթի  քաղաքում շարունակվում է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, սակայն առանց Հայաստանի թեկուզ մեկ ներկայացուցչի:

69 կգ քաշային Արամ Ամիրխանյանը քառորդ եզրափակչում պարտվեց Կուբայի ներկայացուցիչ Արիսնոիդի Դեսպաինյեին:

Նա մեր երկրի միակ ներկայացուցիչն էր, որը մնացել էր: Հիշեցնենք, որ ռինգ էր դուրս եկել Հայաստանի 7 բռնցքամարտիկ և նրանք բոլորն էլ չարդարացրին հույսերը:

Կատարվածը սառը ցնցուղ է: Մարզիչ Կարեն Աղամալյանը Հայաստանի բռնցքամարտի ղեկը ստանձնել էր 2012-ի օլիմպիական խաերից առաջ, և մերոնք ձախողվեցին վարկանիշային մրցաշարում, Լոնդոնի օլիմպիական ռինգում: Եվ ահա, Հայաստանի հավաքականի անդամները չուրախացրին նաև աշխարհի առաջնությունում:

«Շիրակը» և «Ալաշկերտը» դուրս մնացին Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկությունից

Հգ221344711382526389Երևանի «Բանանց» մարզադաշտում կայացավ Հայաստանի ֆւտբոլի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչ «Բանանց»-«Շիրակ» պատասխան հանդիպումը: Առաջին խաղում «Բանանցը» առավելության էր հասել 2:1 հաշվով:

Թեև գյումրեցիները հաղթեցին 1:0 հաշվով, սակայն դուրս մնացին պայքարից:

35-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Դամե Դիոպը:

Երևանի «Միկա» մարզադաշտում «Միկան» հյուրընկալել էր «Ալաշկերտին»:

Տանտերերը առաջին խաղում պարտվել էին 0:1 հաշվով, սակայն կարողացան մրցակցի դարպասը երեք անգամ գրավել և հաղթեցին 3:0 հաշվով:

58-րդ, 63-րդ,  89-րդ րպեներին աչքի ընկան Վարդգես Սաթումյանը, Սարգիս Կարապետյանը, Անդրանիկ Ոսկանյանը:

Այդպիսով, «Ալաշկերտը» ևս չի շարունակի գավաթային խաղերը:

 

Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մասնակիցները կշարունակեն պայքարը

չլ1346338264Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարի մասնակիցները այսօր կշարունակեն պայքարը: Կկայանան  երրորդ տուրի հետևյալ խաղերը.

«Ռեալ» Մադրիդ  – «Յուվենթուս»

«Մանչեսթեր Յունայթեդ»  – «Ռեալ» Սոսյեդատ

«Բայեր»  – «Շախտյոր» Դոնեցկ

«Գալաթասարայ»– «Կոպենհագեն»

«Անդերլեխթ»  – ՊՍԺ

«Բենֆիկա»  – «Օլիմպիակոս»

ԲԿՄԱ  – «Մանչեսթեր Սիթի»

«Բավարիա»  – «Վիկտորիա»

Բռնցքամարտիկ Արամ Ամիրխանյանը մոտ է աշխարհի առաջնության մրցանակակիր դառնալու

բռնցք10314741586_893293b3b3_cԱլմաթիում շարունակվող բռնցքամարտի աշխարհի  առաջնության քառորդ եզրափակիչի մասնակիցների թվում է  69 կգ քաշային Արամ Ամիրխանյանը: Նա  հոկտեմբերի 23-ին,  երեկոյան մրցահերթում   կմրցի կուբացի Դեսպագնեյի հետ: Հաղթողը կմտնի կիսաեզրափակիչ և իր համար կապահովի առնվազն բրոնզե մեդալ:

Եվրոպայի ֆուտբոլի երիտասարդական առաջնության մասնակիցները ժամանել են մրցավայր

1ffa1Վաղը Երևանում կմեկնարկի մինչև 17 տարեկան ֆուտբոլիստների Եվրոպայի. առաջնության 7-րդ խմբի ըմտրական մրցաշարը:

Հայաստանի թիմի մրցակիցներն են` Անգլիայի, Իռլանդիայի և Ջիբրալթարի ներկայացուցիչները:

Մրցակից երկրների հավաքականները արդեն ժամանել են Երևան:

Հոկտեմբերի 24-ին 1-ին տուրում կկայանան Անգլիա-Հայաստան, Իռլանդիա-Ջիբրալթար հանդիպումները:

Հոկտեմբերի 26-ին  2-րդ տուրում կմրցեն Ջիբրալթար-Անգլիա, Իռլանդիա-Հայաստան զույգերը:

Հոկտեմբերի 29-ին  3-րդ տուրում կանցկացվեն Անգլիա-Իռլանդիա, Հայաստան-Ջիբրալթար խաղերը:

Կանոնակարգով էլիտ ռաունդում պայքարը շարունակելու են  խմբերում առաջին երկու տեղերը գրաված հավաքականները, ինչպես նաև բոլոր 13 խմբերում լավագույն երրորդ արդյունք ունեցող թիմը:

ՀՖՖ-ն հերքում է

ffa5UEFA-ի պաշտոնական կայքում Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչՎարդան Մինասյանի՝ հավաքականի ղեկից հեռանալու մասին պատմող նյութում նշվել էր, որ մինչ նոր, հիմնական մարզչի նշանակումը գլխավոր մարզչի պարտականությունները ժամանակավորապես կկատարի երիտասարդական հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը:

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը հերքել է այդ տեղեկությունը՝ նշելով որ թյուրիմացությունն առաջացել է կայքի հայաստանյան ներկայացուցիչ Խաչիկ Չախոյանի հրապարակման ոչ ճիշտ թարգմանության պատճառով, ինչը անմիջապես կայքի պատասխանատուների կողմից ուղղվել է ու այդ հրապարակումը կայքից հեռացվել է:

«Միկայի» շախմատիստուհիները Հռոդոսում երկրորդ հաղթանակը տարան

հռոդոս31258Հունաստանի Հռոդոս քաղաքում ընթացող շախմատի կանանց Եվրոպայի ակումբային առաջնության 3-րդ տուրում Երևանի «Միկան» երկրորդ հաղթանակը տարավ` 2,5:1,5 հաշվով առավելության հասնելով «Ելիցա» թիմի նկատմամբ:

«Միկայի» շախմատիստուհիներից Լիլիթ Մկրտչյանը, Հարիկա Դրոնավալին, Լեյլա Ջավախիշվիլին ոչ-ոքի խաղացին, իսկ Էլինա Դանիելյանը` հաղթեց:

Ելիցա – Միկա 1½:2½
Ժուկովա – Դրոնավալի 1/2:1/2
Վոյնովիչ – Մկրտչյան 1/2:1/2
Ռակիչ – Դանիելյան 0:1
Էրիկ – Ջավախիշվիլի 1/2:1/2

Կայացած երեք տուրից հետո առաջատարը «Մոնտե Կարլո» ակումբն է`6 միավոր: 5 միավոր ունի Մոսկվայի ԲԱՍ-ը: «Միկան», «Յուգրան», «Պոլիտեխնիկան» վաստակել են 4-ական միավոր:

Հենրիխ Մխիթարյանը գրավեց «Արսենալի» դարպասը, իսկ «Բորուսիան» հաղթեց

հմ221344341382474687Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարի շրջանակում Հենրիխ Մխիթարյանի թիմը` F խմբում ընդգրկված Դորտմունդի «Բորուսիան», 3-րդ տուրի արտագնա խաղում ուժերը չափեց  Լոնդոնի «Արսենալի» հետ:

Հանդիպման հաշիվը 16-րդ րոպեին բացեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Այսպիսով, մեր ֆուտբոլիստը երրորդ գնդակը խփեց ՉԼ մրցաշարում: Սակայն մինչև հանգստի գնալը տանտերի թիմի ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն, օգտվելով հյուրերի դարպասապահի սխալից, 42-րդ րոպեին գնդակն ուղարկեց դորտմունդցիների դարպասը`1:1:

Մխիթարյանը 67-րդ րոպեին փոխարինվեց: Իսկ «Բորուսիային» հաղթանակ բերեց 2-րդ խաղակեսի վերջին`82-րդ րոպեին, լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու խփած գնդակը:

Տեխնիկական արդյունքներ

F խումբ

«Արսենալ» (Անգլիա) – «Բորուսիա» (Գերմանիա)` 1:2

Օլիվյե Ժիրու, 42 – Հենրիխ Մխիթարյան, 16, Ռոբերտ Լևանդովսկի, 82

«Մարսել» (Ֆրանսիա) – «Նապոլի» (Իտալիա)` 1:2

Ջորդան Այու, 86 – Խոսե Կալյեխոն, 42, Դուվան Սապատա, 67