Իտալիա – Հայաստան` 2:2,տեսանյութեր

Armenia-teamՀայաստանի ֆուտբոլի հավաքականն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի վերջին հանդիպում անցկացրեց Նեապոլում` մրցելով Իտալիայի թիմի հետ:

Մերոնք խմբի առաջատարի հետ հանդիպումում երկու անգամ հաշվի մեջ առաջ անցան, սակայն հաղթել չկարողացան: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով:

Մեր երկրի ընտրանին խմբային մրցաշարում առաջին  անգամ ոչ-ոքի ավարտեց հանդիպումը: Վաստակած 13 միավորով Հայաստանի հավաքականը խմբում զբաղեցրեց նախավերջին` 5-րդ հորիզոնականը: Իտալացիները 22 միավորով առաջինն են: Ապա հաջորդում են` Դանիայի (16), Չեխիայի (15), Բուլղարիայի (13) ներկայացուցիչները: Աղյուսակը 3 միավորով եզրափակում են մալթացի ֆուտբոլիստները:

Տեխնիկական արդյունքներ

Եվրոպական B խումբ

Իտալիա – Հայաստան՝ 2:2

Ֆլորենցի, 25, Բալոտելլի, 76 – Մովսիսյան, 5, Մխիթարյան, 70

Բուլղարիա – Չեխիա` 0:1

Դանիա – Մալթա` 6:0

Բաքվում ադրբեջանցիները դանակներով զինված հարձակվել են ռուսաստանցի ֆուտբոլասերների վրա

առFlag-Pins-Azerbaijan-RussiaԱյսօր ֆուտբոլի աշխարհի առաջնոևթյան ընտրական մրցարի շրջանակում խաղեր կկայանան եվրոպական տարբեր խմբերում:

Ադրբեջանի հավաքականը հյուրընկալելու է Ռուսաստանի ներկայացուցիչներին:

Խաղից առաջ լարվածություն կա: Բաքվում արդեն խախում է տեղի ունեցել երկու թիմերի երկրպաագուների միջև:

Այն հյուրանոցը որում իջևանել է Ռուսաստանի ներկայաղուցիչների մի խումբ, հյուրերից ոմանք շինության առջև բացականչել են իրենց երկրի անունը: Դա դուր դուր չի եկել տեղացի երկրպագուներին: Բախում է  տեղի ունեցել, բարեբախտաբար զոհեր չկան:

Ռուս երկրպագուները նշել են, որ  իրենց վրա են հարձակվել դանակներով զինված:

«Հայաստանի վարչապետի գավաթ-2013»-ը կխաղարկվի առանց ՀՀ սպորտի նախարարության թիմի մասնակցության

սպորտի նախարարություն indexՀայաստանի  սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում կայացավ «Հայաստանի վարչապետի գավաթ-2013» ֆուտբոլային մրցաշարի վիճակահանությունը:

Այս ստուգատեսին մասնակցում են  մեր երկրի  գերատեսչությունների ներկայացուցիչները:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը ողջունեց ներկաներին, հիշեցրեց, որ մրցաշարը մեկնարկում է 5-րդ անգամ, իսկ նպատակը` պետական կառավարման մարմինների աշխատողների  ֆիզիկական պատրաստականության բարելավումն է, ինչու չէ, նաև միմյանց ճանաչելը:

Մրցաշարի կազմակերպումը, ընդհանուր ղեկավարումն ու հսկողությունն իրականացնում է  ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի կողմից ստեղծված կազմկոմիտեն, իսկ հիմնադիրն ու աջակիցը` ՀՀ կառավարությունն է:

Մրցաշարին իր լուրջ աջակցությունն է ցուցաբերում նաև  Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան:

Ընթերցվեցին մասնակից 15 թիմերի անունները: Այս մրցաշարին առաջին անգամ կմասնակցեն ԱԳՆ-ի և ՀՀ դատական դեպարտամենտի թիմերը:

Խաղեր կկայնանան 2 ենթախմբում: Դրանք բաղկացած են 8 և 7 թիմից: 30-ից ավելի խաղ կկայան`  «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի, Աբովյանի,  Աշտարակի մարզադաշտերում, իսկ եզրափակիչը խաղը կանցկացվի Երևանի «Հանրապետական»  մարզադաշտում: Վիճակահանությանբ թիմերը տեղաբաշխվեցին երկու ենթախմբում: Անցյալ տարվա մրցաշարում 1-ին  և 2-րդ տեղեր գրաված`ՀՀ  պաշտպանության նախարարության և ՀՀ  կրթության և գիտության նախարարության թիմերը կխաղան տարբեր խմբերում:

Ի դեպ, յուրաքանչյուր մարզադաշտում, ամեն խաղի համար պարտադիր կլինի նախարարության կողմից նշանակված մեկ տեսուչ: Կազմկոմիտեն ոստիկանությանն ու առողջապահության նախարարությանը կտրամադրի խաղերի ժամանակացույցը, որպեսզի ապահովված լինի նրանց ներկայացուցիչների ներկայությունը` յուրաքանչյուր խաղին:

Այսպիսով, մրցաշարը կմեկնարկի հոկտեմբերի 16-ին, իսկ կավարտվի նոյեմբերի 18-ին:

Զարմանալին միայն այն է, որ գերատեսրությունների այս մրցավեճում, ինչպես նախորդ տարիներին, կրկին մասնակից չի ունենա Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:

ԱՊՀ և Բալթյան երկրների ու Վրաստանի ազգային օլիմպիական կոմիտեների պատվիրակների հաջորդ համաժողովը տեղի կունենա Մինսկում կամ Թբիլիսիում

images ՀԱՕԿՂազախստանի  Ալմաթի  քաղաքում տեղի ունեցավ  ԱՊՀ և Բալթյան երկրների  ու Վրաստանի  ազգային օլիմպիական կոմիտեների պատվիրակների մասնակցությամբ հերթական համաժողովը:

Հայաստանից միջոցառմանը մասնակցեցին  ՀԱՕԿ-ի նախագահի խորհրդական Ռուբեն Հակոբյանը և սպորտվարչության պետ Գաբրիել Ղազարյանը:

Զեկուցումներով հանդես եկան բոլոր` 15 երկրների պատվիրակները  Ուշադրությամբ լսվեցին առաջիկայում կայանալիք  օլիմպիական կարևոր նշանակության  միջոցառումներին վերաբերող ելույթները  / ,,  Սոչի –   2014  ,, ձմեռային խաղերը ,  ,, Բաքու – 2015 ,,  Եվրոպայի ամառային օլիմպիական առաջին խաղերը , Թբիլիսիում երկու տարի հետո կայանալիք պատանեկան օլիմպիական փառատոնը , Բելառուսում կառուցվող հսկա մարզահամալիրի շինարարության ընթացքը  և այլն / :

Գաբրիել Ղազարյանի  ելույթը  Համահայկական  խաղերի կազմակերպման մասին էր, նեորկայացվեց դրա  բնութագիրը , ընդհանուր կառուցվածքը, մասսայականության աստիճանը, նշանակությունը և այլն: Ցուցադրվեց նաև  ՀԱՕԿ-ի օպերատոր- ռեժիսոր Էդվին Գրիգորյանի պատրաստած   համահայկականին վերաբերվող տեսաֆիլմը:

Ավանդաբար անցկացվող այսանուն համաժողովները կարևոր են փորձի փոխանակման ,  համագործակցության , օլիմպիական գաղափարախոսության տարածման , բարեկամական կապերի հաստատման  համար և այլն :

Մասնակիցները եղան  Ղազախստանի մարզական խոշոր մարզակառույցներում: Տպավորիչ էր հանրահայտ  ,, Մեդեո ,, օլիմպիական կենտրոնի հարևանությամբ վեր հառնած դահուկացատկի նոր համալիրը , որը Եվրոպայում և Ասիայում   լավագույններից է:

ԱՊՀ ,  Բալթյան երկրների և Վրաստանի  ԱՕԿ-ների համատեղ  աշխատանքները համակարգող Յուրի  Յուրևը / Ռուսաստան /  հայտարարեց, որ  հաջորդ համաժողովը տեղի կունենա Մինսկում կամ Թբիլիսիում :

 

Հայաստան – Ղազախստան` 1:2

ffa5 Եվրոպայի ֆուտբոլի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում Հայաստանի հավաքականը 4-րդ խաղն անցկացրեց: Այն Երևանի «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալել էր Ղազախստանի թիմին։ Տանտերերը պարտվեցին 1։2 հաշվով և վաստակած 3 միավորով 10-րդ խմբում հանգրվանել են չորրորդ հորիզոնականում։

Ի դեպ, թիմերի առաջին խաղում Հայաստանի հավաքականը մրցակցի հարկի տակ`Աստանայում, հաղթել էր 1։0 հաշվով։

 

Տեխնիկական արդյունքներ

Հայաստան – Ղազախստան՝ 1։2

Դավիթ Հակոբյան, 48 – Ռոման Մուրտազաև, 31, Աբզալ Բեյսեբեկով, 72

Իտալիայի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Բալոտելլին Նեապոլում անզուսպ վարքագիծ է դրսևորել

մբ38360Իտալիայի ֆուտբոլի հավաքականի և «Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելլին ապաքինել է վնասվածքը, և բժիշկը նրան թույլատրել է մասնակցել հոկտեմբերի 15-ին Հայաստանի ազգային հավաքականի հետ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում կայանալիք խաղին: Հարձակվողը մարզվել է Իտալիայի հավաքականի իր խաղընկերների հետ միասին:

Ի դեպ,  մրցավայր` Նեապոլ ժամանելուց հետո, նրան դիմավորել են  հարյուրավոր երկրպագուներ ու լրագրողներ: Բալոտելլին կրկին  անզուսպ վարքագիծ է դրսևորել: Նա փորձել է կոտրել լրագրողներից մեկի տեսախցիկը: Ուշագրավ  է, որ տուժողը «Medeiaset»-ի աշխատակիցն է եղել, իսկ այդ ընկերությունը «Միլանի» նախագահ Սիլվիո Բեռլուսկոնիի սեփականությունն է:

 

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն արդեն ժամանել է Իտալիա

հհs5hv5bjmPgpINPDRaZw1y1Nj8kԱյսօր առավոտյան ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը չարտերային ուղիղ չվերթով մեկնեց Իտալիա, որտեղ վաղը` հոկտեմբերի 15-ին տեղի կունենա 2014 թ. աշխարհի գավաթի ընտրական փուլի հանդիպումը Իտալիայի և Հայաստանի ազգային հավաքականների միջև: Ինչպես Նեապոլից ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրել է ՀՖՖ մամուլի քարտուղար Տիգրան Իսրայելյանը, Հայաստանի ազգային հավաքականի ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել: Մեր ֆուտբոլային ընտրանին հանգրվանելու է «Էքսելսիոր» հյուրանոցում:

Այսօր երեկոյան` Երևանի ժամանակով ժամը 20:00-ին, Հայաստանի ազգային ընտրանին մարզում կանցկացնի Նեապոլի «Սան Պաոլո» մարզադաշտում, որի առաջին 15 րոպեն բաց կլինեն ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար: Մարզումից առաջ «Սան Պաոլո» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի նախախաղային մամուլի ասուլիսը:

Գրավախաղերի կազմակերպիչներն հավանական են համարում Իտալիայի ֆուտբոլի հավաքականի Հայաստանի թիմին հաղթելու հնարավորությունները

բրազimagesՀոկտեմբերի 15-ին Նեապոլում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում արտագնա հանդիպում կանցկացնի Իտալիայի ներկայացուցիչների հետ: Մեր երկրի ընտրանին  B խմբում է և կմրցի առաջատարի, արդեն աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիրն ապահոված Իտալիայի թիմի հետ:

Գրավախաղերի կազմակերպիչները հաղթանակի հասնելու ավելի մեծ հնարավորություններ են տալիս տանտերերի հավաքականին:

Իտալիայի թիմի հաղթանակի համար սահմանվել է 1,3 գործակիցը: Ոչ-ոքին գնահատվում է 5 գործակցով: Հայաստանի հավաքականի հաղթանակն ունի 11 գործակիցը:

Վաղը  Իտալիա-Հայաստան մրցամարտը կսկսվի Երևանի ժամանակով 22:45-ին:

«Արարատը» զարմանալի դիրքում

armenia-soccer-league-Pyunik-vs-AraratՖուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում  ավարտվեց առաջին խաղաշրջանը` 7 տուր: Ինչքան էլ զարմանալի է, առաջատարն է Երևանի «Արարատը», որը վերջին տարիների առաջնություններում ակնհայտ հետնապահ էր:

Թիմը բոլորից քիչ` 4 գնդակ է բաց թողել և վաստակել է բոլորից շատ` 14 միավոր:

Ուշագրավ է, որ 2008-ից հետո առաջին անգամ է  «Արարատը» վերին հորիզոնականում դիրք գրավել: Իսկ  տարիներ առաջ թիմը չեմպիոն չդարձավ, թեև արժանի էր: Պատճատն այն էր, որ «Փյունիկը» հաղթեց «Ոսկե խաղում»: Դրանից հետո տարաձայնություններն ավելի խորացան վերջինիս փաստացի տեր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի և «Արարատ» ակումբի ներկայացուցիչների միջև: «Արարատի» արտասահմանցի ղեկավարները` Վարդան Սրմաքեշը և Հրաչ Կապրելյանը, արդարություն պահանջելով, հեռանկար չտեսնելով, այլևս չցանկացան, որ մեծ ներդրումներ արվեն: Թիմը քանդվեց: Հեռացողները քիչ չէին: Իսկ «Արարատի» լավագույն խաղացողը` Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին, որն այժմ կրում է ռուսական «Կրասնոդարի» մարզազգեստը,  տեղափոխվեց «Փյունիկ»:

Ինչևէ, «Արարատն» այս մրցաշրջանում, գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի ղեկավարությամբ, զգալիորեն առաջադիմել է, և արդյունքն ակնառու է:

Ի դեպ, թերևս զուգադիպություն է, բայց այս օրերին նշվում է լեգենդար «Արարատի» ԽՍՀՄ գավաթակիր և չեմպիոն դառնալու 40-ամյակը, և «Արարատի» ներկայիս զբաղեցրած դիրքը լավ նվեր է Հայաստանում հավաքված փառաբանված թիմի խաղացողների համար:

«Արարատից» 2 միավորով հետ է մնում «Փյունիկը»: Ապա հաջորդում են Կապանի «Գանձասարը» և «Միկան»` 11-ական միավոր: Վերջինս առաջնության մասնակիցներից միակն է, որ դեռևս չի ճաշակել պարտության դառնությունը: 9 միավորով 5-րդ հորիզոնականում  է հաստատվել նախորդ առաջնության չեմպիոն Գյումրիի «Շիրակը»: Թե ինչն է խանգարում, դժվար է գուշակել: Նույնը կարելի է ասել նաև 8 միավորով հաջորդող «Բանանցի» մասին, որը միայն մեկ հաղթանակ է տարել: Իսկ ահա աղյուսակը 3-ական միավորով եզրափակող «Ալաշկերտը» և «Ուլիսը» հիասթափեցնում են: Այս թիմերը դեռևս հաղթանակ չունեն:

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունը կվերսկսվի հոկտեմբերի 19-ին:

 

Խաղեր ֆուտբոլի աշխարհի առաջնության եվրոպական ընտրական մրցաշարերում

բրազimagesՄարզասերներին տեղյակ են պահել ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային մրցաշարի եվրոպական B խմբի խաղերի արդյունքներին: Ներկայացնեն, թե ինչ արդյունքներ են արձանագրվել նաև եվրոպական մյուս խմբերի խաղերում:

A խումբ 

Խորվաթիա – Բելգիա՝ 1:2

Նիկո Կրանչար, 83 – Ռոմելու Լուկակու, 15, 38

Ուելս – Մակեդոնիա՝ 1:0

Սայմոն Չերչ, 67

B խումբ   

Հայաստան – Բուլղարիա՝ 2:1

Արազ Օզբիլիս, 45, Յուրա Մովսիսյան, 87 – Իվելին Պոպով, 61

Հեռացումներ՝ Նիկոլայ Բոդուրով, 45, Սվետոսլավ Դյակով, 63 (երկուսն էլ՝ Բուլղարիա)

Դանիա – Իտալիա՝ 2:2

Նիլաս Բենտներ, 45+1, 79 – Պաբլո Օսվալդո, 28, Ալբերտո Ակվիլանի, 90+1

Մալթա – Չեխիա՝ 1:4

Մայքլ Միֆսուդ, 47 – Տոմաշ Հյուբշման, 3, Դավիդ Լաֆատա, 34, Միխալ Կադլեց, 51, Տոմաշ Պեկհարտ, 90

C խումբ

Ֆարերյան կղզիներ – Ղազախստան՝ 1:1

Հելու Հենսոն, 41 – Անդրեյ Ֆինոնչենկո, 55

Գերմանիա – Իռլանդիա՝ 3:0

Սամի Խեդիրա, 12, Անրե Շյուրլե, 58, Մեսութ Օզիլ, 90+2

Շվեդիա – Ավստրիա՝ 2:1

Մարտին Օսլոն, 56, Զլատան Իբրահիմովիչ, 86 – Մարտին Հարնիկ, 26

Հետացում՝ Մարկո Արնաուտովիչ, 90 (Ավստրիա)

D խումբ

Հոլանդիա – Հունգարիա՝ 8:1

Ռոբին վան Պերսի, 16, 44, 53, Կեւին Ստորտման, 25, Ժերեմի Լենս, 38, Դեւեչերի Սիլանդ, 65 (ինքնագոլ), Ռաֆայել վան Դեր Վարտ, 85, Արյեն Ռոբեն, 89 – Բալաժ Ջուջակ, 47 (11մ)

Էստոնիա – Թուրքիա՝ 0:2

Յումիտ Բուլուտ, 22, Բուրակ Յիլմազ, 47

Անդորրա – Ռումինիա ՝ 0:4

Կլաուիդու Կոսերու, 41, Բոգդան Ստանկու, 53, Գաբրիել Տորե, 63 (11մ), Կոստին Լազար, 85

E խումբ

Ալբանիա – Շվեյցարիա՝ 1:2

Համդի Սալիհի, 89 (11մ) – Ջերդան Շաքիրի, 48, Միխայել Լանգ, 79

Սլովենիա – Նորվեգիա՝ 3:0

Միլիվոե Նովակովիչ, 13, 15, 49

Իսլանդիա – Կիպրոս՝ 2:0

Կոլբեյն Սիտգորսոն, 60, 76

F խումբ

Ադրբեջան – Հյուսիսային Իռլանդիա՝ 2:0

Ռուֆատ Դադասով, 52, Մախիր Շուկյուրով, 90

Հեռացում՝ Ջոնի Էվանս, 90 (Հյուսիսային Իռլանդիա)

Լյուքսեմբուրգ – Ռուսաստան՝ 0:4

Ալեքսանդր Սոմեդով, 9, Վիկտոր Ֆայզուլին, 39, Դենիշ Գլուշակով, 45, Ալեքսանդր Կերժակով, 79

Պորտուգալիա – Իսրայել՝ 1:1

Ռիկարդու Կոշտա, 27 – Տալ Բեն-Հաիմ, 85

G խումբ

Լիտվա – Լատվիա` 2:0

Ֆիոդոր Ցերնիչ, 8, Սաուլիուս Միկոլիունաս, 68

Բոսնիա և Հերցեգովինա – Լիխտենշտեյն` 4:1

Էդին Ջեկո, 27, 39, Զվեզդան Միսիմովիչ, 34, Վեդադ Իբիշևիչ, 38 – Դևիդ Հոսլեր, 61

Հունաստան – Սլովակիա՝ 1:0

Մարտին Շկրտել, 44 (ինքնագոլ)

H խումբ

Մոլդովա – Սան Մարինո՝ 3:0

Վիորել Ֆրուենզ, 55, Եվգեն Սիդորենկո, 59, 89

Ուկրաինա – Լեհաստան՝ 1:0

Անդրեյ Յարմոլենկո, 64

Անգլիա – Չեռնոգորիա՝ 4:1

Ուեյն Ռունի, 48, Բրանկո Բաշկովիչ, 62 (ինքնագոլ), Էնդրոս Տաունսենդ, 78, Դանիել Սթարիջ, 90+3 (11մ) – Դեյան Դեմյանովիչ, 71

I խումբ 

Իսպանիա – Բելառուս՝ 2:1

Չավի Հերնանդես, 61, Ալվարո Նեգրեդո, 79 – Սերգեյ Կորնիլենկո, 89

 

Իտալացի ֆուտբոլիստները խաղի վերջին րոպեին խուսափեցին պարտությունից

աarm134494815696Հայաստանի ֆուտբլի հավաքականի հետ միասին B խմբում ընդգրկված Դանիայի և Իտալիայի հավաքականները ոչ- ոքի խաղացին` 2:2: Կոպենհագենում անցկացված 9-րդ տուրի այդ հանդիպման  մինչև վերջին րոպեն տանտերերը հաղթում էին 2:1 հաշվով, սակայն իտալացիները կարողացան խուսափել պարտությունից:

Այսպիսով, իտալացիներն ունեն 21, դանիացիներն ու բուլղարացիները՝ 13-ական, Հայաստանի և Չեխիայի հավաքականները՝ 12-ական, իսկ Մալթայի ընտրանին՝ 3 միավոր:

Վերջին` 10-րդ տուրում կկայանան Իտալիա – Հայաստան, Դանիա – Մալթա, Բուլղարիա – Չեխիա խաղերը:

Տեխնիկական արդյունքներ

Դանիա – Իտալիա՝ 2:2

Նիլաս Բենտներ, 45+1, 79 – Պաբլո Օսվալդո, 28, Ալբերտո Ակվիլանի, 90+1

 

Հայաստանի հավաքականը վրեժը լուծեց

4204Երևանի «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հյուրընկալել էր Բուլղարաիայի ներկայացուցիչնրին: Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում կայացած նախորդ խաղում հյուրերը սեփական հարկի տակ կեղտոտ խաղ էին անցկացրել և առավելության հասել 1:0 հաշվով:

Այսօր Հայաստանի հավաքականը վրեժը լուծեց: Մեր ընտրանին հաղթեց 2:1 հաշվով:

Ի դեպ, բուլղացիներն այս մրցաշարի ոչ մի խաղում  երկու գնդակ բաց չէին թողել:

Հայաստանի հավաքականը  պահպանում է խմբում երկրորդ տեղը գրավելու հնարավորությունը: Վերջին տուրից առաջ երկրորդ տեղում գտնվող բուլղարացիները հավաքել են 13 միավոր, իսկ Հայաստանի հավաքականն ունի 12 միավոր:

Հոկտեմբերի 15-ին կայանալիք վերջին տուրում Հայաստանի հավաքականը Նեապոլում կմրցի խմբում առաջին տեղն ապահոված իտալացիների հետ, իսկ Բուլղարիայի հավաքականը հյուրընկալելու է դանիացիներին:

Տեխնիկական արդյունքներ

B խումբ,  9-րդ տուր

Հայաստան – Բուլղարիա՝ 2:1

Արազ Օզբիլիս, 44, Յուրա Մովսիսյան, 87 – Իվելին Պոպով, 61

Հեռացվեցին՝ Նիկոլայ Բոդուրովը, 45, Սվետոսլավ Դյակովը, 63 (երկուսն էլ՝ Բուլղարիա)

Հայաստանի հավաքականի կազմը. Ռոման Բերեզովսկի, Կամո Հովհաննիսյան, Հրայր Մկոյան, Ռոբերտ Արզումանյան (Վալերի Ալեքսանյան, 12), Լեւոն Հայրապետյան, Կառլեն Մկրտչյան, Հենրիխ Մխիթարյան, Արաս Օզբիլիս (Մարկոս Պիզելի, 54), Գեւորգ Ղազարյան, Արթուր Սարկիսով (Դավիթ Մանոյան, 90), Յուրա Մովսիսյան։

 

Հայաստան – Բուլղարիա՝ 2:1,տեսանյութ

4205Հայաստանի հավաքականը աշխարհի առաջնության  ընտրական մրցաշարի նախավերջին խաղում հաղթեց Բուլղարիայի հավաքականին   2:1հաշվով, շնորհիվ Յորա Մովսիսյանի:Նա  հրաշալի գոլը գրանցվեց խաղի 87-րդ րոպեին: Բուլղարացիները հանդես են գալիս ինը ֆուտբոլիստներով:

Նախագահ Սերժ Սարգսյանը դիտել է Հայաստան-Բուլղարիա ֆուտբոլային խաղը

42044207Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում դիտել է 2014թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Բուլղարիա խաղը:

Բուքմեյքերները գերդասելի են համարում ոչ թե Հայաստանի, այլ Բուլղարիայի ֆուտբոլի հավաքականի հաղթանակի հասնելու հնարավորությունները

ՀԲSON95103-320x210Այսօր Երևանի  «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հյուրընկալելու է Բուլղարիայի ներկայացուցիչներին: Աշխարհի առաջնոթյան ընտրական մրցաշարի շրջանակում կայանալիք այդ հանդիպումում գրավախաղերի կազմակերպիչները նախապատվությունը տալիս են հյուրերին:

Բուլղարիայաի հավաքականի հաղթանակի համար բուքմեյքերները սահմանել են 2,30 գործակիցը: Ոչ- ոքին գնահատվում է 3.50, իսկ Հայաստանի հավաքականի հաղթանակը՝ 3,30 գործակցով:

 

Ավետիք Գրիգորյանը հաղթանակով սկսեց շախմատի միջազգային մրցաշարը

ագbansko-avetik-grigoryan-2-22148Գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը հաղթանակով սկսեց Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում մեկնարկած շախմատի միջազգային մրցաշարը:

Մրցաշարին մասնակցում են 108 շախմատիստներ, այդ թվում` 48 գրոսմայստերներ:

Հայաստան-Ֆրանսիա` 1:4

1ffa1Ֆուտբոլի Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում Երևանի «Հրազդան» մարզադաշտում մրցեց Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ:

Քիչ առաջ ավարտված խաղում հյուրերն ակնհայտ առավելություն ունեին: Ուշագրավ է, որ նրանք իրենց ստեղծած ոչ բոլոր գոլային պահերը կարողացան հստակ իրացնել: Այնպես որ, Ֆրանսիայի հավաքականը կարող էր ավելի խոշոր հաշվով հաղթել: Թերևս, այդ առումով մերոնց բախտը բերեց:

Նույն խմբում ահնդես եկող Բելառուսի ընտրանին հյուրընկալվելիս 2:1 հաշվով առավելության հասավ Ղազախստանի թիմի նկատմամբ:

10-րդ խմբի առաջատարն Իսլանդիայի հավաքականն է, որն անկացրած 4 խաղից հետո ունի 12 միավոր: Երկրորդ տեղում  Ֆրանսիայի թիմն է` 9 միավոր (3 խաղ): Հայաստանի (3 խաղ), Ղազախստանի (5 խաղ), Բելառուսի (5 խաղ) ներկայացուցիչները վաստակել են  3-ական միավոր:

Հոկտեմբերի 14-ին Հայաստանի երիտասարդական հավաքական մրցակիցը կլինի Ղազախստանի թիմը:

 

Տեխնիկակակն արդյունքներ

10-րդ խումբ, 4-րդ տուր

Հայաստան – Ֆրանսիա՝ 1:4

Դավիթ Հակոբյան, 84 – Յասի Բենզիա, 12, Ֆլորիան Տովեն, 53, 64, Պոլ-Ժորժ Նետեպ դե Մադիբա, 63

Ղազախստան – Բելառուս՝ 1:2

Իսլամահան, 32 – Սավիցկի, 13, Վոլոդկո, 35

Վարդան Մինասյան. «Խմբից դուրս գալու մեր հնարավորությունները փոքր են, բայց կան»

վմimagesՎաղը ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն  աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում Երևանում խաղ է անցկացնելու Բուլղարիայի ներկայացուցիչների հետ: Եվ ահա, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն այսօր հանդիպեց զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին:

Նա նշեց, որ Սոֆիայում կայացած մրցակիցների առաջին խաղում Հայաստանի ընտրանին սադրանքների զոհ  է դարձել, եղել է նաև կարգապահության խնդիր, իսկ վաղվա խաղում մեր թիմը միայն կենտրոնանալու է, որ իր օգտին հաղթական հաշիվ արձանագրի:

«Հրավիրել էինք 20 ֆուտբոլիստի: Մասիս Ոսկանյանի մասնակցությունը վնասվածքի պատճառով հարցական է: Մյուսները պատրաստ են խաղին: Կառլեն Մկրտչյանը վերջին խաղերում իր թիմում չի խաղում, բայց նրա ֆունկցիոնալ վիճակը բավարար է: Խմբից դուրս գալու մեր հնարավորությունները փոքր են, բայց կան: Բացի այդ, մենք ունենք վարկանիշային խնդիրներ: Պետք է ձգտենք հայտնվել երրորդ զամբյուղում: Բուլղարացիները շատ ագրեսիվ են խաղում: Դրա շնորհիվ նրանք այս պահին խմբի երկրորդ տեղում են:»,- ասաց Մինասյանը։

Հայաստանի մրցավարները կսպասարկեն ֆուտբոլի Ուելս-Մակեդոնիա հանդիպումը

սբVEiMlCT4Fvejz6pyKyPxV07PSwՀայկական մրցավարական անձնակազմը՝ Սուրեն Բալիյանի գլխավորությամբ, կսպասարկի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Ուելս-Մակեդոնիա հանդիպումը, որ կկայանա հոկտեմբերի 11-ին: Մրցավարի օգնականները կլինեն Մեսրոպ Ղազարյանը և Վանիկ Սիմոնյանը: Չորրորդ պաշտոնյայի պարտականություններ կկատարի Գեորգե Վադաչկորիան (Վրաստան):

Ռաֆայել Նազարյանը հավատում է իր թիմին

ռնnazaryan-vs-shirak-320x2131Վաղը կայանալիք ֆուտբոլի 2015-ի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի Ֆրանսիա-Հայաստան խաղից առաջ Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը, հանդիպելով լրագրողներին, հայտնեց, որ հավատում է իր թիմին:

«Վնասվածքով ոչ մի ֆուտբոլիստ չունենք, խաղացողները լավ մարզավիճակում են: Գիտենք, որ խմբի ֆավորիտը Ֆրանսիայի ներկայացուցիչներն են, բայց խաղալու ենք միայան հաղթանակի համար, մեզ երեք միավոր է անհրաժեշտ: Ֆրանսիացիների դեմ հանդես կգանք հավասարակշռված` ոչ միայն պաշտպանվելով, այլև` հարձակվելով: Դժվար կլինի, եթե զիջենք խաղի ընթացքում: Շատ մանրակրկիտ ուսումնասիրել ենք Ֆրանսիայի թիմի խաղը, ֆուտբոլիստները լավ գիտակցում են, որ մրցելու են հզոր թիմի դեմ: Ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է, չեմ կարծում, որ մրցակիցն առավելություն ունի: Վստահ ենք մեր ուժերին: Չեմ ուզում ինքնագովազդ ստացվի, բայց որպես մարզիչ հավատում եմ մեր թիմին: Դարպասապահը կլինի Արսեն Բեգլարյանը: Մեկնարկային կազմը որոշված է, բայց անուններ չեմ նշի »,- ասաց Նազարյանը: