Մերձավոր Արևելքը «եռում» է, բայց չի «գոլորշիանում»
Ճիշտ է` վերջին շրջանում համաշխարհային քաղաքականության թատերաբեմում փոքր–ինչ ակտիվացան Կորեական թերակղզում ընթացող գործընթացները, բայց աշխարհի այդ տարածաշրջանը դեռևս չի հավակնում խլելու Մերձավոր Արևելքից ամենաթեժ կետի «տիտղոսը»: Մերձավոր Արևելքում շարունակվում են աշխարհաքաղաքական շահերի բախման գործընթացները, և Սիրիայի շուրջ ձևավորված մթնոլորտն օրըստօրե ավելի է թանձրանում:
Հայտարարություններ, որոնք էլ ավելի են լարում իրավիճակը
Վերջին շրջանում մի քանի ուշագրավ միջադեպեր եղան այս տարածաշրջանում: Սիրիան սկսեց մեղադրել Իսրայելին իր տարածքները հրթիռակոծելու, ապստամբներին աղքատացված ուրանի մարտագլխիկներով հրթիռներ տրամադրելու և այլ մեղքերի համար: Նաև մեղադրական հայտարարություններ արեց Թուրքիայի վերաբերյալ, նշում էր մասնավորապես, որ Թուրքիան ապակայունացնող քաղաքականություն է իրականացնում Սիրիայում` զինելով ու պատրաստելով ապստամբներին:
Իր հերթին ԱՄՆ-ն հայտարարեց, թե պատրաստ է օգնել Իսրայելին, եթե վերջինս ռազմական գործողություններ սկսի Իրանի դեմ, ինչին ի պատասխան էլ Իրանը հայտարարեց, թե կործանիչ հարված կհասցնի բոլոր այն արտաքին ուժերին, որոնք կշարունակեն զինել Սիրիայի ապստամբներին: Մի խոսքով` իրավիճակը Մերձավոր Արևելքում ավելի ու ավելի է լարվում:
Փորձագետները կարծում են, որ Արևմուտքն այժմ ամեն կերպ փորձում է Սիրիային կռվացնել Թուրքիայի հետ, Թուրքիային հաշտեցնել Իսրայելի հետ, ոչնչացնել Սիրիան որպես
պետություն, բաժանել այն մի քանի մասի և դարձնել Իրանի դեմ հերթական հենարանը: Վաղուց է նշվել, որ այն, ինչ այսօր կատարվում է Սիրիայում, ուղղված է Իրանի, իսկ ապագայում նաև Ռուսաստանի դեմ:
«Եթե մենք ուշադրություն դարձնենք, Իրանն այսօր սահմանակից է Աֆղանստանի հետ, որտեղ ՆԱՏՕ-ի զորքերն են տեղակայված, Իրաքի հետ, որտեղ նույն զորքերն են: Եվ այսօր ծրագրվում է այդ զորքերը տեղակայել նաև Սիրիայում, ի դեպ, հաջորդիվ նաև Ադրբեջանում: Սա խոշոր ծրագրի իրականացում է, որի նպատակն է հսկողության տակ վերցնել Արևելքի բոլոր նավթագազային ճանապարհները, ծրագրերը, իշխանությունը դարձնել դրսից կառավարվող և, ի վերջո, շրջափակման մեջ վերցնել Ռուսաստանը: Փաստորեն, այսօր Սիրիայում, որտեղ ընթանում է այսպես ասած քաղաքացիական պատերազմ, իրականում քաղաքացիական պատերազմ չէ: Դա հենարան է ստեղծում ապագա էքսպանսիայի համար: Եվ դա կայունացնել հնարավոր է միայն ուժով և միջազգային կազմակերպությունների շատ ակտիվ, լուրջ աշխատանքով, ինչն այս պահին, դժբախտաբար, չի նկատվում: Ինձ թվում է, որ Թուրքիա-Սիրիա հայտարարությունների ու մեղադրանքների փոխանակումը դեռ Թուրքիա-Սիրիա պատերազմի չի հանգեցնի: Բայց այն, որ դա կբերի լարվածություն թուրք-սիրիական սահմանին և Սիրիայի զինված ուժերի մի մասի ուշադրությունը կշեղի այն պայքարից, որն ընթանում է ներսում, միանշանակ է: Այն, որ Թուրքիան նպատակ ունի Սիրիայից գրավել բավականին մեծ տարածքներ, արդեն չի էլ թաքցնում: Բայց Թուրքիան դա չի փորձի անել սեփական ուժերով, այլ` այլոց ուժերով, ինչն, ի դեպ, դեռևս հաջողվում է Թուրքիային»,- այս կապակցությամբ ասաց քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը:
Իրանը չի հրաժարվում իր քաղաքական կուրսից
Ստացվում է, որ այժմ Մերձավոր Արևելքում` ընդհանրապես և Սիրիայում` մասնավորապես, գործընթացներն Իրանի համար բավականին վտանգավոր են: Որովհետև Սիրիայի անկայուն վիճակը, ինչպես բազմիցս նշել ենք, անմիջական կապ ունի Իրանի հետ: Բացի դրանից, արդեն երկար ժամանակ ձգձգվող և անընդհատ ուժեղացող պատժամիջոցները Իրանին կանգնեցրել են փաստի առջև: Այս պահին, սակայն, Արևմուտքի նպատակն առաջին հերթին Իրանում ներքին լարվածության ստեղծումն է, որ իր համար որոշակի խնդիրներ լուծի: Իսկ խոսել որոշակի ռազմական գործողությունների կամ ռազմական միջամտության մասին հիմա թերևս իրատեսական չէ, որովհետև, եթե Իրանում պայթյունավտանգ իրավիճակ ստեղծվի, ամբողջ տարածաշրջանի վրա կանդրադառնա` անկանխատեսելի հետևանքներով հենց նույն Արևմուտքի և մյուս խոշոր խաղացողների համար:
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի հայտարարությանը Իսրայելի կողմից Իրանին հարվածեր հասցնելու վերաբերյալ, ապա Իրանի արձագանքն այս հարցում նորություն չէր, որովհետև իսլամական հեղափոխությունից ի վեր Իրանի համար առաջին թշնամիները ԱՄՆ-ն և Իսրայելն են: Եվ Իրանը, բնականաբար, չի պատրաստվում շեղվել որդեգրված կուրսից:
«Թե ինչպիսի արձագանք կլինի, չենք կարող ասել, բայց համենայն դեպս, ԱՄՆ-ի հայտարարությունը, թե կաջակցի Իսրայելին Իրանին հարվածելու դեպքում, ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, ԱՄՆ-ն վերջին շրջանում իր քաղաքականությունը հենց տանում է Իրանի զարգացումը խոչընդոտելու ճանապարհով: Որովհետև պատճառը ոչ թե Իրանի միջուկային ծրագիրն է, այլ հենց Իրանը` որպես տարածաշրջանում զարգացող պետության մոդել, որ կարող է ձգտել ազդեցության ուժեղացման, ինչը ձեռնտու չէ ԱՄՆ-ին: Բարդ քաղաքական խաղ է ընթանում, որի նպատակը Արևմուտքի կողմից Իրանին խոչընդոտելն է, որպեսզի տարածաշրջանում չկարողանա ամրապնդել իր դիրքերն ու խնդիրներ ստեղծել Արևմուտքի համար: Իսկ Իրանում հակառակն է` հնարավորինս խոչընդոտել Արևմուտքի և ԱՄՆ-ի ազդեցության ուժեղացումը տարածաշրջանում»,- նշեց իրանագետ Մհեր Բաղդասարյանը:
Բացի այդ, պետք չէ մոռանալ նաև Իրանում սպասվող նախագահական ընտրությունների մասին: Վերջին` 2009 թ. նախագահական ընտրություները հարևան երկրում բավականին լարված անցան, և այժմ Արևմուտքն ակնհայտորեն սպասում է, թե ինչ զարգացումներ կլինեն այս անգամ: Իհարկե, բացառված չէ նաև, որ Արևմուտքը և ԱՄՆ-ն փորձեն ինչ-որ կերպ ապակայունացնել Իրանի ներքին կյանքը հենց նախագահական ընտրությունների ժամանակ: Դա ավելի ձեռնտու է Արևմուտքի և ԱՄՆ-ի համար, քան ռազմական միջամտությունը, որովհետև նրանք դեռ չեն կարողացել «մարսել» սիրիական ճգնաժամը:
Ավելի մեծ է տարածաշրջանային պատեազմի հավանականությունը
Այժմ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը Մերձավոր Արևելքում տեսնում է երկու գործընթաց. առաջինը, ցավոք սրտի, շատ ուժեղ է և տանում է դեպի լարվածության ուժեղացում, որը գնալով դառնում է անկառավարելի և Սիրիայի սահմաններից դուրս գալու միտումներ է ցուցաբերում: Եվ սա շատ վտանգավոր է, հետագայում ավելի զարգանալով` կարող է Մերձավոր Արևելքում հանգեցնել զանգվածային պատերազմի: Երկրորդ գործընթացը, որը շատ թույլ է, բայց կարող է ուժեղանալ, այն է, որ վերջերս և՛ ԱՄՆ-ի, և՛ Ռուսաստանի կողմից, որոշ փոխզիջման հասնելու և Սիրիայում ստեղծված ծանր իրադրությունից ելք գտնելու ձգտում է նկատվում:
«Տարածաշրջանային ավելի խոշոր պատերազմը միանգամայն սպասելի ու հնարավոր է: Եթե շարունակվի այսպես, ինչպես Սիրիայում է, ու եթե դրսից ավելի շատ զենք տրամադրվի Սիրիայում կռվող ապստամբներին, որոնց մեծ մասը գործում է ջիհադի դրոշի ներքո, կարծում եմ, որ կարող ենք ականատես լինել լայնածավալ պատերազմի, որում կներգրավվեն ոչ միայն Սիրիան, այլև նրա հարևանները, և առաջին հերթին Լիբանանը, ինչն արդեն շատ վտանգավոր է»,- հայտնեց Ռուբեն Սաֆրաստյանը:
Մի բան ակնհայտ է. Արևմուտքը, ի դեմս ԱՄՆ-ի, ամենևին էլ չի պատրաստվում հրաժարվել իր մերձավորարևելյան ծրագրերից: Ու վաղ թե ուշ այս տարածաշրջանում սանձազերծվելու է ավելի մեծ պատերազմ:
Եկել է պտուղները քաղելու ժամանակը
Երևանի ավագանու ընտրություններով ավարտվեց ավելի քան մեկ տարի տևած նախընտրական շրջափուլը: Ու հիմա գլխավոր հարցը ոչ թե հետընտրական զարգացումներն են` ընտրական գործընթացի «պոչանքը», այլ թե ինչ քաղաքական մթնոլորտ ու առօրյա է սպասվում Հայաստանի ներքաղաքական կյանքում, և ինչպիսի փոփոխությունների առիթ կամ պատճառ դարձան անցյալ երեք ընտրությունները:
Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը, օրինակ, կարծում է, որ հետընտրական Հայաստանի պարագայում մենք խոսում ենք արդեն ավելի կայացած` կայուն իրավիճակի մասին, երբ ընտրական այս ցիկլից հետո ամեն մի քաղաքական ուժ իր ներուժը պետք է կենտրոնացնի ոչ միայն քարոզարշավային տարրերի վրա, այլև առօրյա աշխատանքի, որը պետք է իրականացվի ինչպես խորհրդարանում, այնպես էլ իշխանական կոալիցիայի մեջ ներկայացված ուժերի կողմից:
«Եթե մենք խոսում ենք խորհրդարանական քաղաքականության մասին, ապա այնտեղ ներկայացված բոլոր ուժերը ներկայացնելու են սեփական քաղաքականությունը. մեծամասնությունն իրականացնելու և զբաղվելու է քաղաքական որոշումների ներկայացմամբ ու ընդունմամբ, իսկ ընդդիմությունը կունենա իրեն բնորոշ քաղաքական հարցերի ներկայացումը, ներառյալ քննադատությունը անհրաժեշտության դեպքում` և՛ սեփական այլընտրանքի ներկայացումը, և՛ հաջորդ ընտրական փուլի նախապատրաստումը, որովհետև նրանց հետագա աշխատանքը պայմանավորված է լինելու այն աշխատանքով, որ իրականացնում են այս տարիներին»,- նշեց քաղաքագետը:
Մի բան ակնհայտ է. քաղաքական դաշտն այլևս այն չէ, ինչ ընտրական ցիկլի մեկնարկին էր: Ընտրությունները շատ «մանրուքներ» երևակեցին Հայաստանի քաղաքական, ավելի ճիշտ` «պսեվդոքաղաքական» իրականության մեջ: Ու ստացվեց, որ իշխանությունները, վարչաբյուրոկրատական ապարատն ու օլիգարխիան, ընդունենք թե ոչ, արդար որակենք, թե անարդար, մաքուր ու թափանցիկ պրոցեսների ընթացքում ասենք թե կեղծարարության շնորհիվ, այնուամենայնիվ հաղթեցին: Բայց այս դեպքում հաղթեցին ոչ միայն իրենց մրցակից քաղաքական ուժերին ու կուսակցություններին, այլև հասարակությանը: Հաղթեցին թեկուզ հենց նրանով, որ հաջողեցին լռեցնել այդ հասարակությանն ու «գնել» ժողովրդի իշխանությունը: Ու հիմա մի վիճակ է ստեղծվել, որ ամեն ինչ կախված է մեկ մարդուց ու նրա շրջապատից: Ուզենք թե չուզենք, որոշումները մտահղացվում, ընդունվում և շրջանառվում են միայն մեկ հասցեում` Բաղրամյան 26-ում:
Եվ ստեղծված պայմաններում քաղաքական գործընթացները ճկունություն ու հետաքրքիր շրջադարձերի հնարավորություն առանձնապես չունեն: Զուտ քաղաքագիտորեն` ընտրություններում առաջացավ մի բևեռացում` իշխանություններ ու ժողովուրդ: Այս պարագայում արդեն նախագահը բացառիկ հնարավորություններ ունի: Որովհետև թույլ ընդդիմության պարագայում օրինաչափ է դառնում, որ վերափոխումները, որոնք պետք է կատարվեին ընդդիմության ճնշման տակ, կատարում է երկրի գլխավոր դեմքը` իր շուրջը համախմբելով իսկական ռեֆորմատորների:
«Եթե նախագահն ու իր շրջապատն այս պարագայում հանդես գան որպես Հայաստանի ապագայով մտահոգ մարդիկ ու համապատասխան ռեֆորմներով, ապա քաղաքական կյանքը Հայաստանում էվոլյուցիա կապրի: Կարծում եմ` հենց այդպես էլ պետք է լինի, որովհետև մենք ճգնաժամն ու հետամնացությունն այլ կերպ հաղթահարել չենք կարող,-ասում է քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանը:- Հիմա մնում է, որ իշխանությունը դրան ընդառաջ գնա, և պետք է գնա: Համենայն դեպս ,այսօր իշխանություններին պետք է ասել, որ ազգային-հասարակական պահանջ է երկրի արդիականացումը քաղաքակիրթ ճանապարհով` նկատի ունենալով երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, արտագաղթը, ծնելիության այս անկումը, ու նաև այն վիճակը, որ ստեղծվել է մեր երկրի սահմանների հարևանությամբ»:
Ըստ նրա, հիմա հասարակությունը պետք է երկրի ղեկավարին հստակ պահանջ ներկայացնի ու ասի` շատ էիր ուզում նախագահ մնալ, մնացիր, դե հիմա այս մարտահրավերները լուծիր: Եվ վստահեցնում է, որ նախագահը կարող է այդ գործընթացը գլխավորել: «Այլապես կստացվի, որ ՀՀԿ-ի հաղթանակը թվացյալ է, միակուսակցական համակարգը, որն այս կամ այն կերպ մենատիրություն է առաջացնում և Հայաստանում դա այս կամ այն կերպ կա, կարող է մեզ վերադարձնել, փոքր մոդելի իմաստով, 80-ականների Սովետական Միության «փառավոր» անցյալ, երբ կար կուսակցական մենատիրություն ու կայուն ճահճային վիճակ: Դրա արդյունքը ԽՍՀՄ-ի փլուզումն էր: ՀՀԿ-ն դրանից շատ պետք է վախենա, որովհետև այն կայունությունը, որ իրենք են ուզում, ես այսպես եմ հասկանում, ճահիճ է և քայքայում: Դա անկում է: Շատ վտանգավոր է այդպիսի կայունությունը: Մենք պետք է հասարակության մեջ փակուղային վիճակի գիտակցությունը չառաջացնենք, որովհեև ճահիճը, փակուղու գիտակցմամբ զուգորդված, բոլորին դատապարտում է մահվան»,- ասաց Լևոն Շիրինյանը:
Ստացվում է հետաքրքիր պատկեր. Հայաստանում քաղաքական դաշտը պետք է փոփոխություններ կրեր: Նորմալ քաղաքական հարաբերությունների պայմաններում այդ փոփոխությունների պահանջը հասարակությունը քաղաքական ուժերի միջոցով, հատկապես ընդդիմության, պետք է ներկայացներ իշխանություններին, իսկ իշխանություններն էլ պետք է տեղի տային հասարակական ճնշումներին: Բայց ընդդիմությունը զրոյացավ և ցույց տվեց իր անճարակությունը: Եվ այն փոփոխությունները, որոնք անխուսափելի են, պետք է նախաձեռնի հենց իշխանությունը իր ներսում: Սրա մասին բազմիցս նշել ենք: Եվ իշխանություններն այժմ կանգնած են դժվարին խնդրի առջև` ինքնամաքրման, որն ավելի ծանր է լինելու, քան արտաքին ազդեցությամբ փոփոխություններ կատարելը:
Բացի այդ, ընտրությունների ցիկլի ավարտը որոշակի շփոթ առաջացրեց կուսակցապետների մեջ: Ընտրությունների արդյունքները, իրենց բացասական բովանդակությամբ հանդերձ, դժվար է թերագնահատել, քանի որ հստակեցրեցին 2017-2018 թթ. իշխանության ժառանգման համար պայքարում ներիշխանական տարբեր ուժերի և դեմքերի մեկնարկային հնարավորությունները, բացահայտեցին ժամանակակից Հայաստանում պետական բյուրոկրատիա- քաղաքական տարր- հասարակություն փոխհարաբերությունների առանձնահատկությունները:
«Հետաքրքիր է, որ վերջին ընտրությունները ցույց տվեցին` ՀՀԿ-ի ներսում որոշակի պրոցեսներ են ընթանում և հին գվարդիան, որը փորձում էր ապացուցել իր անփոխարինելիությունը, տեղի է տալիս, ուժ են հավաքում երիտասարդ թևի ներկայացուցիչները: Որովհետև մենք տեսանք, որ նրանք ավելի «արդյունավետ» գտնվեցին, քան Հովիկ Աբրահամյանի կողմից ղեկավարվող հին գվարդիայի կազմը, որն իր վրա էր վերցրել ԱԺ-ի և նախագահական ընտրությունների անցկացումն ու բացահայտ ձախողվեց: Գոնե այս անգամ բացահայտ ձախողումներ չեղան քարոզարշավի ընթացքում, ինչպես ԱԺ և նախագահական ընտրությունների ժամանակ: Ինչ վերաբերում է ընդհանուր մթնոլորտին, ապա այն, ինչ տեսնում ենք այսօր, դա իշխանական բյուրոկրատիայից և օլիգարխիայից քաղաքական դաշտի լիակատար կախվածության արդյունք է: Այսինքն` բյուրոկրատիայի և օլիգարխիայի ճիրաններից ազատվելու համար անհրաժեշտ է ձևափոխել հասարակություն-քաղաքական դաշտ փոխհարաբերությունները: Այդ փոխհարաբերություններում քաղաքական դաշտը, որպես դաստիարակիչ, պետք է հայտնվի հանրային վերահսկողության կիզակետում: Միայն հասարակական վերահսկողության շնորհիվ է հնարավոր ազատվել կեղծ ընդդիմադիրների բացահայտման գլխացավանքից: Իսկ իշխանություններն այլևս դհոլների ծառայությանն ապավինելու անհրաժեշտություն չեն ունենա»,- պարզաբանեց քաղաքագետ, ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:
Այսինքն` հասարակությունը հասկացավ, գիտակցեց, որ որևէ հույս չպետք է կապի քաղաքական դաշտի, կուսակցությունների և ուժերի հետ: Որովհետև այս տեսքով քաղաքական դաշտը չի կարող արտահայտել հասարակության պահանջները: Հասարակությունն այսօր ինքնակազմակերպվելու միտումներ է ցուցաբերում և սեփական հնարավորություններին ապավինելով` բարձրացնելու է իրեն հուզող խնդիրները: Որովհետև քաղաքական դաշտի` որպես հասարակության և իշխանությունների միջև միջնորդի դերն այսօր, մեր իրավիճակում հավասարվել է զրոյի: Ու եթե իշխանությունների ներսում չսկսվի վերոհիշյալ փոփոխությունը, ապա հասարակության ձգտումները, որն ինքնաբուխ զգում է սեփական միջոցներով ինքնակազմակերպվելու և սեփական խնդիրներն առաջ քաշելու անհրաժեշտությունը, կարող են շահարկվել ապակառուցողական դեմքերի կողմից, ինչն, իհարկե, ավելի քան վտանգավոր է:
«ՊՍԺ»-ն պատրաստ է Ռոնալդուին գնելու համար վճարել 100 մլն եվրո
Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը պատրաստ է ընդառաջել և թույլատրել, որպեսզի մարզիչ, իտալացի Կարլո Անչելոտին տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»: Միակ պայմանն այն է, որ արքայական ակումբի ղեկավարությունը բանակցություններ սկսի թիմի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին վաճառելու համար:
Դեռևս պարզ չէ, թե ֆուտբոլիստը կցանականա՞ տեղափոխվել Ֆրանսիա, թե՞ ոչ: Հայտնի է, որ ակումբի սեփականատեր արաբ շեյխերը պատրաստ են հարձակվողին տարեկան վճարել 18 մլն եվրո` հարկերը հանած:
Հավելենք, որ Ռոնալդուին ցանկանում է գնել նաև անգլիական «Մանչեսթեր յունայթեդ» ակումբի ղեկավարությունը: 28-ամյա ֆուտբոլիստը 2003-2009-ին այդ թիմում է խաղացել և տեղափոխվել է «Ռեալ» ռեկորդային` 93,4 մլն եվրո վճարի դիմաց:
Ֆրանսիական ակումբի ղեկավարությունը հայտնել է, որ պատրաստ է որպես փոխհատուցում «Ռեալին» վճարել 100 մլն եվրո:
Գազի գինը որքա՞ն կթանկանա
«Հայռուսգազարդը» գազը թանկացնելու հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: Նա առաջարկել է բարձրացնել և՛ բնակիչներին (ամսական մինչև 10 հազար խմ գազ սպառողներին), և՛ գործարարներին (ամսական 10 հազար խմ-ից ավելի շատ գազ սպառողներին) վաճառվող գազի գինը:
Բնակիչների դեպքում գործող 132 դրամ/խմ-ի փոխարեն առաջարկվել է 221 դրամ/խմ սակագին: Փաստորեն, խոսքն ավելի քան 67% թանկացման մասին է:
Հանրության շրջանում արդեն իսկ քննարկվում է այն միտքը, որ 67% հայտարարված թիվն ուռճացված է, իսկ իրականում նախատեսված է ավելի ցածր նիշ: Պարզապես ռուսական կողմի համար ակնհայտ է, որ գնի բարձրացումը լուրջ դժգոհություն կառաջացնի` դառնալով հանրային քննարկումների առարկա: Ուստի հայաստանյան իշխանությունների հետ փոխհամաձայնություն կա հանրությանը ցույց տալ, թե «երկարատև ու դժվարին» բանակցությունների արդյունքում հնարավոր եղավ թիվը նվազեցնել, իսկ «Հայռուսգազարդն» էլ կպահպանի իր նախատեսած նիշը:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն առաջիկա 90 օրերի ընթացքում պետք է ուսումնասիրի հայտը և ներկայացնի իր դիրքորոշումը:
Եթե գազի գինը բարձրանա նույնիսկ 30%-ով, միևնույն է, դա լրիջորեն կվնասի Հայաստանի տնտեսության ու բնակչության շահերը:
Հանրային խորհրդում առաջիկայում կքննարկի քազի գնի թանկացման հարցը: ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանն «Անկախին» հայտնեց, որ իր ինքն արդեն հանձնարարել է հանձնաժողովի սակագների կարգավորման ենթահանձնաժողովի անդամներին ուսումնասիրել հարցը, մշակել առաջարկներ, որից հետո ներկայացնել հանձնաժողովի քննարկմանը:
Ֆիլադելֆիական ելակ
500 գ թարմ ելակ
200 գ հալած սերուցքային պանիր
0,5 բաժակ շաքարափոշի կամ` ըստ ճաշակի
2 ճ/գդալ կաթ:
Պատրաստման եղանակը
Ելակը լվանալ, հեռացնել կոթունը, որ ափսեի մեջ հորզոնական դիրքով դրվի: Գլխիկի մասում խաչաձև կտրվածք անել, համարյա մինչև հիմքը:
Պանիրը հարել շաքարափոշու ու կաթի հետ, որ ստացվի թեթև փրփազանգված, ապա, ինչպես տորթի կրեմն է քսվում, լցնել այդ բաղադրությունը տոպրակի կամ էլ խոհարարական ներարկիչի մեջ ու ափսեի մեջ դասավորված յուրաքանչյուր ելակի կտրվածքի մեջ այդ խառնուրդից ներմղել:
Վրայից ելակը կարելի է ձևավորել քերած շոկոլադով կամ էլ շաքարափոշով:
Բարի ախորժակ
Արաբական խոհանոց. «Ֆալաֆել»
2 բաժակ սիսեռ
1 գլուխ սոխ
2-3 պճեղ սխտոր
1-2 պատառ կտոր հաց
մի փունջ մաղադանոս
աղ
0,5 թ/գդալ պղպեղ
2 թ/գդալ զիրա
2 թ/ գդալ չորացրած ռեհան
2 թ/գդալ համեմի սերմ
2 թ/ գդալ ալյուր:
Պատրաստման եղանակը
Սիսեռը թրջել սառը ջրով ու թողնել ամբողջ գիշեր, ապա առավոտյան ջուրը դատարկել:
Հացը նախապես թրջել ու քամել: Սիսեռը մսաղացով անցկացնել` 2 անգամ` վերը թվարկված բոլոր բաղադրիչների հետ: Խճողակ պատրաստել, ապա ձեռքերը սառը ջրի մեջ թրջել ու խճողակից տափակ կոտլետներ ձևավորել 4-5 սմ չափսով ու տապակել ձեթով, երկու կողմից:
Որպեսզի ֆալաֆելը նուրբ համ ունենա, պետք է փորձել ալյուրը չչարաշահել, իսկ եթե հնարավոր է, ապա պատրաստել առանց ալյուրի:
Եվրատեսիլի 2-րդ կիսաեզրափակիչն այսօր է, Դորիանսը ելույթ կունենա 11-րդ համարի ներքո
Այսօր երեկոյան Շվեդիայում տեղի կունենա Եվրատեսիլ երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը: «Եվրատեսիլ 2013»-ում Հայաստանը ներկայացնող Dorians խումբն ելույթ կունենա 11-րդ համարի ներքո:
Այսօրվա կիսաեզրափակչին մասնակցում են 17 երկրների ներկայացուցիչներ: Հայաստանի ներկայացուցչից բացի ելույթ կունենան նաև խմբեր և անհատ կատարողներ Լատվիայից, Սան Մարինոյից, Մակեդոնիայից, Ադրբեջանից, Ֆինլանդիայից, Մալթայից, Բուլղարիայից, Իսլանդիայից, Հունաստանից, Իսրայելից, Հունգարիայից, Նորվեգիայից, Ալբանիայից, Վրաստանից, Շվեյցարիայից, Ռումինիայից:
Հեռուստադիտողների քվեարկությամբ ու պրոֆեսիոնալ ժյուրիի որոշմամբ կընտրվի մրցույթի կատարողների վերջին տասնյակը, որոնք էլ կանցնեն եզրափակիչ:
Մայիսի 14-ին կայացած առաջին կիսաեզրափակչի արդյունքներով եզրափակիչ են անցել մասնակից 16 երկրներից 10-ը` Մոլդովան, Լիտվան, Իռլանդիան, Էստոնիան, Բելառուսը, Դանիան, Ռուսաստանը, Բելգիան, Ուկրաինան և Նիդեռլադները:
Մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 18-ին:
Նշենք, որ 58-րդ Եվրատեսիլին մասնակցում են ընդհանուր 39 երկրներ:
Փոփոխություններ խաղացանկում
Հայաստանից` 11 մասնակից
Մայիսի 17-21-ը Իտալիայի Կրեմա քաղաքում կանցկացվի սամբոյի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Մարզական սամբոյի տղամարդկանց ու կանանց, մարտական սամբոյի՝ տղամարդկանց մրցելույթներում իրենց ուժերը կչափեն մեր երկրի 11 ներկայացուցիչներ:
Հայաստանն այդ ստուգատեսում կներկայացնեն հետևյալ մարզիկները.
Կիրակոսյան Տիգրան ՝ 52 կգ, Վանաձոր
Բալասանյան Սոսե՝ 52 կգ, Արցախ
Մխիթարյան Մխիթար՝ 52 կգ, Սպիտակ
Խաչատրյան Գայանե՝ 60 կգ, Երեւան
Անտոնյան Արեն՝ 62 կգ, Զինված ուժեր
Վարդանյան Վաչիկ՝ 68 կգ, Եղվարդ
Նասիբյան Մավրիկ ՝ 74 կգ, Արցախ
Դանիելյան Աշոտ՝ 82 կգ, Արցախ
Գրիգորյան Դավիթ՝ 90 կգ, Արցախ
Առաքելյան Հակոբ՝ 100 կգ, Երևան
Մկրտչյան Արտյուշա՝ +100 կգ, Զինված ուժեր
Հայաստանի պատվիրակության կազմում են նաև` մարզիչներ Վովիկ Խոջայանն ու Էռնեստ Միրզոյանը, մրցավար Էդվարդ Ասլանյանը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը:
Ի դեմս ՀՀՇ-ի` փորձ է արվում կոլեգիալ ղեկավարվող կուսակցություն ստեղծել. Մանվել Սարգսյան
Այսօր «Հենարան» մամուլի ակումբում քաղաքական և ընտրական տեխնոլոգիայի փորձագետ Արմեն Բադալյանը և քաղաքագետ Մանվել Սարգսյանը խոսեցին հետընտրական զարգացումների մասին:
Բանախոսները մասնավորապես անդրադարձան քաղաքական դաշտում «նոր» հայտնվող «հին» կուսակցությանը: ՀՀՇ-ի վերածննդի մասին Մանվել Սարգսյանը նշեց, որ փորձ է արվում կոլեգիալ ղեկավարվող կուսակցություն ստեղծել, ինչը նորություն կլինի Հայաստանի քաղաքական դաշտում, քանի որ մեզ մոտ միշտ եղել են մեկ անձի կուսակցություններ, որոնցում ամեն ինչի որոշողն է եղել լիդերը. «Սակայն, եթե նորաստեղծ ՀՀՇ-ն իր հույսը դնի միայն իր պատմության, փառքի վրա, ապա ավելի լավ է` չստեղծվի այդ կուսակցությունը» , – հավելեց Մանվել Սարգսյանը:
Արմեն Բադալյանն էլ կարծիք հայտնեց, որ ենթադրվում է, թե այդ կուսակցությունը կլինի մեռելածին, ինչպիսի շատ կուսակցություններ այսօր գրանցված են ՀՀ Արդարադատության նախարարությունում:
Լարա Առաքելյան
Վրաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ
Անցկացվեց Հայաստանի խճուղային հեծանվավազքի բաց առաջնությունը (տարիքային երեք խմբով): Տանտերերի 65 մարզիկների հետ պայքարի ելան նաև Վրաստանի 11 պատվիրակներ:
Անհատական մրցավազքը անցկացվեց Էջմիածին-Ակնալիճ մայրուղում (պատանիներ` 10 կմ, երտասարդներ և մեծահասակներ` 25 կմ):
Խմբային մրցավազքը տեղի ունեցավ Արզնու օղակաձև խճուղում(60 կմ` 5 շրջանով):
Մրցակցությունից դուրս էին Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հանրապետական մարզադպրոցի սաները: Նրանք խաղարկված 27 մեդալներց շահեցին 23-ը: Չորս մրցանակակիր տվեց «Հայաստան» մարզական ընկերությունը ( 1 արծաթ, երեք բրոնզ):
Խմբային հեծանվավազքում, կրիտերիում մրցաձևում լավագույնը ճանաչվեցին և բացարձակ չեմպիոնի կոչումը նվաճեցին պատանիներից Պավել Ստեփանյանը, երիտասարդնեից` Սարիբեկ Ավետիսյանը և մեծահասակնեից` աշխարհի 2011թ. երիտասարդական առաջնության կրկնակի արծաթե մեդալակիր, Իտալիայի «Գավարդո» ակումբում ընդգրկված Մհեր Մկրտչյանը:
Առաջնության արդյունքներով կազմվեց հավաքական, որը կնախապատրաստվի հուլիսին Հոլանդիայի Ուտրիխտ քաղաքում կայանալիք Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնին:
Կրակովում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները
Երևանի Դավիթ Անհաղթ փողոցում մեքենաներ են բախվել
Արմեն Ռուստամյան. «Գազի գնի թանկացումը կհանգեցնի կատարյալ աղքատության»
Գազի սակագնի բարձրացման շուրջ խոսակցություններից դժգոհ քաղաքացիներն այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում: Նրանց թվում էին քաղաքական գործիչներ, զոհված զինծառայողների մայրեր, բնապահպան ակտիվիստներ և ուղղակի քաղաքացիներ, ովքեր իրենց վրդովմունքն են հայտնում ու ասում, որ գազի գնի թանկացումը կբերի մյուս ապրանքատեսակների թանկացման, ապա արտագաղթի:
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ գազի սակագնի բարձրացումը նշանակում է փլուզել առանց այլ էլ փլուզված Հայաստանի տնտեսությունը:
«Սա աննախադեպ սոցիալական լարվածություն կառաջացնի երկրում և թռիչքային ձեւով գների բարձրացում կարող է առաջացնել»,- ասաց Արմեն Ռուստամյանն ու հավելեց, որ իրենց կարծիքով 60-70 տոկոս աղքատությունը կդառնա կատարյալ և որ կլինեն 5 տոկոս մեծահարուստներ, որոնք բնականաբար չեն տուժի այս ամենից, բայց ժողովրդի մեծ մասը կհայտնվի անմխիթար վիճակում:
Ռուստամյանի կարծիքով՝ կառավարությունը ժողովրդին այսպիսի անակնկալ չպետք է մատուցեր, քանի որ նրանց հայտարարած ոչ մի ծրագրում նման բան չէր նախատեսվում: Իսկ հնարավոր գնաճի վերաբերյալ դաշնակցության հարցերին ի պատասխան կառավարությունը միշտ հերքել է՝ ասելով, որ ընդհակառակը նախատեսում են թոշակների և աշխատավարձերի բարձրացում:
«Սպասում ենք նոր կառավարության ծրագրին, և եթե սրա վրա պետք է հենվեն իրենք, ապա լավ բան կանխատեսել չենք կարող»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
Ալեքսանդր Լուկաշենկոն և Գագիկ Ծառուկյանը պայմանագիր կնքեցին
Ւնչպես հայտնի է, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Հայաստան էր օրերս ժամանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նա նաև իր երկրի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահն է (ԱՕԿ):
Ա.Լուկաշենկոն և ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը կնքեցին պայմանագիր: Այն ընդգրկում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի տարբեր ուղղություններ: Նախատեսվում է նաև երկու երկրների հավաքականների համատեղ նախապատրաստությունը Չինաստանի Նանջինգ քաղաքում 2014-ին կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերին:
Դեսպան Սեյրանյանը դասախոսություն է կարդացել Բռնոյի Տոմաշ Մասարիկի անվան համալսարանում
Մայիսի 14-ին Չեխիայում եւ Սլովակիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանն այցելեց Բռնոյի` Չեխոսլովակիայի առաջին հանրապետության առաջին նախագահ Տոմաշ Մասարիկի անունը կրող համալսարան՝ «Հայաստանը եւ Եվրամիությունը» թեմայով դասախոսություն կարդալու նպատակով: Չեխիայում հեղինակությամբ եւ մեծությամբ երկրորդը համարվող Մասարիկի համալսարանը հիմնադրվել է 1919թ. եւ ունի շուրջ 43,000 ուսանող:
Դեսպան Սեյրանյանը հեղինակավոր ԲՈՒՀ-ի ուսանողա-դասախոսական կազմի շուրջ իննսուն անդամներին հանգամանալից ներկայացրեց Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգը, Ասոցացման համաձայնագրի, Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտի ստեղծելու շուրջ բանակցությունների ընթացքը, հայ-չեխական երկկողմ հարաբերությունների ներկա փուլը: «Մեր օրակարգում է ԵՄ-ի հետ քաղաքական ասոցացումը եւ տնտեսական ինտեգրումը: Այս գործընթացների իրագործման փուլում Չեխիան եւ Սլովակիան կարող են մեծ դերակատարում ունենալ», – նշեց հայ դիվանագետը: Նա նաեւ տեղեկացրեց, որ Ասոցացման համաձայնագիրն ու դրա մաս կազմող Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտի ստեղծելու մասին փաստաթուղթը ծրագրվում է նախաստորագրել այս տարվա նոյեմբերի վերջին Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովի ընթացքում:
Հանդիպման ավարտին ՀՀ դեսպանը պատասխանեց ներկաների հարցերին:
Մովսիսյանը և Մելքումյանը
Լեհաստանի Լեգնիցա քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը մոտենում է ավարտին: Մեր շախմատիստներից լավագույն արդյունքն ունեն Սերգեյ Մովսիսյանն ու Հրանտ Մելքումյանը, որոնք 10 հնարավորից վաստակել են 7-ական միավոր:
| Name | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | Pts. | Rk. | ||
| GM | AKOPIAN Vladimir | ½ | 1 | ½ | ½ | 0 | ½ | 1 | ½ | ½ | 1 | 6 | 71 | |
| GM | MOVSESIAN Sergei | 1 | ½ | ½ | 1 | ½ | 1 | ½ | ½ | 1 | ½ | 7 | 13 | |
| GM | SARGISSIAN Gabriel | 1 | ½ | 1 | ½ | 1 | ½ | ½ | ½ | ½ | ½ | 6.5 | 30 | |
| GM | PETROSIAN Tigran L. | 1 | 1 | 0 | 1 | ½ | ½ | 1 | ½ | 0 | 1 | 6.5 | 33 | |
| GM | MELKUMYAN Hrant | ½ | ½ | 1 | 1 | 0 | 1 | 1 | 1 | ½ | ½ | 7 | 25 | |
| GM | GRIGORYAN Avetik | 1 | 1 | 0 | 0 | 1 | 0 | 1 | ½ | 0 | 1 | 5.5 | 118 | |
| GM | ANDRIASIAN Zaven | ½ | 1 | 1 | ½ | ½ | ½ | ½ | ½ | ½ | 0 | 5.5 | 102 | |
| GM | HOVHANNISYAN Robert | 1 | ½ | 1 | ½ | ½ | 0 | ½ | 1 | 0 | 1 | 6 | 67 | |
| GM | PASHIKIAN Arman | 1 | 1 | 0 | ½ | 1 | 0 | 1 | 1 | 0 | ½ | 6 | 62 | |
| IM | GRIGORYAN Karen H. | ½ | 1 | 0 | 1 | 1 | 0 | 0 | ½ | 1 | ½ | 5.5 | 117 | |
| GM | GABUZYAN Hovhannes | 1 | ½ | 0 | 1 | ½ | 0 | 1 | 0 | 1 | ½ | 5.5 | 105 | |
| GM | DANIELIAN Elina | 0 | 1 | 0 | ½ | ½ | 1 | 0 | ½ | 1 | 1 | 5.5 | 127 | |
| FM | AGHASARYAN Robert | ½ | 0 | 1 | 0 | 1 | 1 | 1 | 0 | 1 | 1 | 6.5 | 40 | |
| POGOSIAN Vladimir | 0 | 0 | 1 | 0 | 0 | 1 | 0 | 0 | 1 | 0 | 3 | 256 |
Բախվել են «ԲՄՎ» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ
Վանաձորում 35-ամյա տղամարդու են մահացու դանակահարել
Մայիսի 15-ին, ժամը 22.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերքով հիվանդանոց է ընդունվել տղամարդու դիակ:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, անհայտ անձը Վանաձորի Բաղրամյան փողոցում սպանել է 1978 թ. ծնված Թովմա Մաթևոսյանին:
Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Վանաձորի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մայիսի 15-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Բաղրամյան փողոցի թիվ 21/15 հասցեում գտնվող սուպերմարկետի մոտ, վիճաբանության ժամանակ, Թ. Մաթևոսյանին սուր-կտրող-ծակող գործիքով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, հարվածել և սպանել է 1976 թ. ծնված Տիգրան Մ.-ն:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:







