Ամերիկայում օձերը “գրոհել” են դատարանի շենքի վրա

b_445225Ջեքսոն քաղաքի դատարանի աշխատակիցները ենթարկվել են օձերի գրոհին. սողունները չգիտես որտեղից են հայտնվել դատարանի շենք ու հանգիստ առանձնասենյակներ  են սողոսկել:

Նրանց հայտնաբերել է գրասենյակի աշխատակից Քելլի Ֆիլիպսը, որը պատմել է, որ նրանցից ամենախոշորը մատի հաստություն է ունեցել  և 10 սմ երկարություն,իսկ ամենափոքրը նման էր  անձրևաորդի:

Սակայն, անսպասելի գրոհից բոլորը սարսափել են: Օձին տեսնելով, կինը բարձրացել է պահարանի վրա, իսկ նրա աղմուկը վախեցրել է գործընկերներին: Աշխատակիցները որսացել է օձերին ու դուրս բերել, ընդ որում` մեկին պատահաբար ոտքի տաք տրորել են: Օգնության նպատակով տեղ հասած կենդանաբանը նրանց հանգստացրել է, ասելով, որ այդ օձատեսակը թունավոր չէ ու այնքան էլ զարմանալի չէ նրանց վարքագիծը, քանի որ ձմեռվա քնից  սողունն արթնացել ու շենքեր է սողոսկում սննդի ետևից:

Դեքեա օձը ամենաանվնասն է իր ենթատեսակում: Նրանց երկարությունը հազվադեպ է գերազանցում 30 սմ-ն : Նա շագանակագույն է, սնվում է որդերով, միջատներով ու կակղամորթերով: Մասնագետն ասել է, որ օձի ատամները շատ փափուկ են, ու հազիվ թե  նա կարողանա վնասել մարդու մաշկը:

«Չելսին» հաղթեց հյուրընկալվելիս

pic_1366927534Ավարտվեցին ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպումները: «Բազելը» հյուրընկալել էր «Չելսիին»: Լոնդոնցիներն առաջինը բացեցին խաղի հաշիվը: 12-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Մոզեսը: «Բազելի» ֆուտբոլիստներին խաղավարտից 3 րոպե առաջ հաջողվեց վերականգնել հաշվի հավասարակշռությունը, սակայն մրցավարի կողմից ավելացված խաղաժամանակում Դավիդ Լուիզի խփած գնդակը հաղթանակ բերեց «Չելսիին` 1:2:

Կիսաեզրափակչի մյուս մրցամարտում թուրքական «Ֆեներբախչեն» ընդունել էր  պարտուգալական «Բենֆիկային»: Այս խաղում Կորկմազի խփած միակ գնդակը հաղթանակ բերեց «Ֆեներբախչեին»` 1:0:

Տեխնիկական արդյունքներ

«Բազել» (Շվեյցարիա) – «Չելսի» (Անգլիա)` 1:2

Ֆաբիան Շեր, 87 – Վիկտոր Մոզես, 12, Դավիդ Լուիզ, 90+3

«Ֆեներբախչե» (Թուրքիա) – «Բենֆիկա» (Պորտուգալիա)` 1:0

Էգեմեն Կորկմազ, 72

Ցրտահարվել են այգիներ ու ցանքատարածություններ

ցրտահարությունԱպրիլի 25-ին, ժամը 12.35-ին տեղեկատվություն է ստացվել, որ ապրիլի 24-ի լույս 25-ի գիշերը տեղի ունեցած ցրտահարությունից վնասվել են Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղի ցանքատարածքները և պտղատու այգիները:

Դեպքի մասին տեղյակ են պահվել մարզպետարանի գյուղվարչության պետը և ՀՀ գյուղատնտեսության նախարարության ՃԿԿ պատասխանատու աշխատակիցը:

Ապրիլի 25-ին, ժամը 12.48-ին տեղեկատվություն է ստացվել, որ ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը տեղի ունեցած ցրտահարությունից վնասվել են Ամբերդ, Այգեշատ, Ծաղկունք, Ծիածան, Շահումյան, Արագած, Ծաղկալանջ, Հովտամեջ, Աղավնատուն, Հայթաղ, Ֆերիկ, Արշալույս, Ակնալիճ, Արևաշատ, Խորոնկ, Արտիմետ, ք. էջմիածին, Դաշտ, Ոսկեհատ, Պտղունք, Մուսալեռ, Գեղակերտ, Գրիբայեդով, Դողս, Այգեկ, Նորակերտ, Բաղրամյան, Մրգաստան և Առատաշեն գյուղերի բանջարանաբոստանային կուլտուրաների զգալի մասը և խաղողի այգիների մի մասը:

Կազմվել է հանձնաժողով վնասի չափերը պարզելու նպատակով:

Դեպքի մասին տեղյակ է պահվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության ՃԿԿ պատասխանատու աշխատակիցը:

Երկրագնդի գլխավոր գաղտնիքը թաքնված է “մահվան լեզվակների” մեջ

25181917.417331.356Հնարավոր է, որ Անտարկտիդայի ափերի մոտ հայտնաբերված   “մահալեզվակներ” անունը  ստացած բնության անսովոր երևույթը  Երկրագնդի վրա կյանքի առաջացման պատճառը եղած լինի: Գիտնականների խումբը, որն ուսումնասիրել է այդ  սառցաշերտերի քիմիական բաղադրությունը, նման եզրակացություն է արել,դրանով իսկ կասկածի տակ դնելով կյանքի առաջացման գոյություն ունեցող տեսությունը` համաձայն որի, այն սկիզբ է առել  արևադարձային տաք ծովերից:

Իսկ այդ ստալակտիտները  “մահալեզվակներ” են կոչվել այն պատճառով, որ հասնելով ծովի մակարդակին, ստեղծում են սառցե ոստայն, որը սպանում է ամեն կենդանի բան: Մասնագետները պարզել են, որ սառցալեզվակներն առաջանում են շատ կարճ ժամանակահատվածում` ընդամենը մի քանի օրում: Նրանց կարծիքով, այդ գոյացություններն իրենցից ներկայացնում են այսպես կոչված  քիմիական այգիներ, որոնք կազմված են ծովի սառած ջրից:

Սառցալեզվակներն առաջանում են այն ժամանակ, երբ ջրի սառը հոսանքները դուրս են գալիս սառցե կեղևից ու հայտնվում ավելի տաք ծովային միջավայրում: Այդ հոսքերը ջրից վերցրածը վերածում են սառույցի, արդյունքում  ստացվում է սառցե խողովակ, որը հասնում է մինչև հատակ:

Մասնագետները կարծում են, որ սառցալեզվակները կարող են ձևավորվել նաև մյուս մոլորակների օվկիանոսներում, մասնավորապես` Յուպիտերի արբանյակ  Հանիմեդում ու Կալիոստոյում:

Սառցալեզվակների մասին հայտնի էր դեռևս 1960-ից: 2011-ի նոյեմբերին բրիտանացի գիտնականների խումբը այդ երևույթը նկարահանել է ու փաստագրական ֆիլմ ստեղծել:

Հրդեհ Արին-Բերդի փողոցում

կրակԱպրիլի 25-ին, ժամը 14.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արին-Բերդի փողոցի թիվ 5/1 հասցեում այրվում է կրպակ:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Դեպքի մասին տեղյակ է պահվել «1-02» ծառայության օպերատիվ հերթապահը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Աշխատանք» ՍՊԸ-ի տարածքում` բացօթյա ավտո­տեխսպասարկման կետին պատկանող տնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.40-ին, մարվել 14.54-ին: Ամբողջությամբ այրվել է փայտյա տնակը` 18 քմ և մոտակայքում կայանված «ԶԻԼ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի 3 անվադող:

Սյունիքի մարզի Հալիձոր գյուղում տուն է այրվել

հրդեհԱպրիլի 25-ին, ժամը 15.24-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Հալիձոր գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հալիձոր գյուղի 3-րդ փողոցի թիվ 9 տանը:

Հրդեհն ինքնամարվել է: Այրվել է Ա.Գյուրջյանին պատկանող տան հյուրասենյակի գույքը (32 քմ):

ՃՏՊ՝ Սպիտակ – Վանաձոր ավտոճանապարհին

սպիտակ-վանաձորԱպրիլի 25-ին, ժամը 17.14-ին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ – Վանաձոր ավտոճանապարհին՝ «Օկեան» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է գազի արտահոսք, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Սպիտակ – Վանաձոր ավտոճանապարհի 6-րդ կմ-ում բախվել են Մ.Մարիկյանի վարած «Երազ» մակնիշի 64 ՏՕ 525 պետհամարանիշի և Ռ.Շահնազարյանի վարած «Վոլկսվագեն» մակնիշի 17 ՍԼ 838 պետհամարանիշի ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ – փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները տեղափոխվել են Սպիտակ քաղաքի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ – փրկարարները դադարեցրել են ավտոմեքենաներից գազի արտահոսքը:

Արցախի փողոցի բնակիչը թունավորումով հիվանդանոցում է

շտապ-օգնությունԱպրիլի 26-ին, ժամը 08.15-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ ժամը 00.30-ին դեղորայքային թունավորումով «Արմենիա» ՀԲԿ է տեղափոխվել Երևանի Արցախի փողոցի թիվ 8-րդ շենքի 72-րդ բնակարանի բնակիչ՝ 1981թ. ծնված Հ. Օհանյանը:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Վայոց Ձորում ցրտահարվել են պտղատու այգիներ և ցանքատարածություններ

ցրտահարությունԱպրիլի 26-ին, ժամը 09.25-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 24-ի լույս 25-ի գիշերը ցրտահարությունից վնասվել են Վայոց Ձորի մարզի Արին, Զեդեա գյուղերի պտղատու այգիները և ցանքատարածություները:

Կազմվել է հանձնաժողով վնասի չափերը պարզելու նպատակով:

Հրդեհ` Գյումրիում

հրդեհԱպրիլի 26-ին, ժամը 09.30-ին տեղեկություն է ստացվել, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գարեգինյան փողոցում այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ղարսի խճուղու սկզբնամասում` «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտակայքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.58-ին, մարվել` 10.26-ին: Այրվել են տարածքում գտնվող պահեստի փայտյա կառուցատարրերը` 30 քմ:

Մեկնարկում է «ՀՀ տնտեսության զարգացման մարտահրավերները և խոչընդոտները» խորագրով գիտաժողովը

հեհԱպրիլի 26-28-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում կանցկացնեն «ՀՀ տնտեսության զարգացման մարտահրավերները և խոչընդոտները» խորագրով գիտաժողովը։

Եռօրյա գիտական տնտեսական զեկույցների քննարկումների միջոցով կգնահատվի և երիտասարդության աչքերով կկանխատեսվի Հայաստանի տնտեսության վաղվա օրը՝ զուգահեռներ տանելով մեր երկրի տնտեսական անցյալի և ներկայի միջև:

Կհնչեն ՀՀ տնտեսության տարբեր ճյուղերին վերաբերող 30 զեկույցներ։ Կարծարծվեն մի շարք թեմաներ, այդ թվում՝ ՀՀ տնտեսության ճյուղային կառուցվածքի վերլուծությունը, տնտեսության մասնավորեցումը ՀՀ-ում, մարքեթինգային, գովազդային գործունեության առանձնահատկությունները մեր երկրում, ԵՄ-ՀՀ տնտեսական համագործակցության հեռանկարները, միգրացիայի ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա և այլն։

Տնտեսագիտական համալսարանի ուսանողները գիտաժողովի շրջանակներում կհանդիպեն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, պաշտոնատար այլ անձանց հետ։

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Շտեմարանները հասանելի կլինեն համացանցում

շտեմարանԲարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննությունների համար նախատեսված շտեմարանները տեղադրվում  են ՀՀ կառավարության աշխատակազմի ենթակայության “Գնահատման և թեստավորման կենտրոն” ՊՈԱԿ-ի կայքում հետևյալ հասցեով՝http://atc.am/level0_.php?cat_=1&id=73:

ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ հիմք  ընդունելով 2013 թ.ապրիլի 25-ի ՀՀ կառավարության նիստում  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականը՝ շտեմարանների հասանելիություն հետ կապված, ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայքի “Դիմորդ” բաժնում ևս բացվել է “Շտեմարան” ենթաբաժինը, որը կնպաստի համապատասխան բովանդակության հանրայնացմանը:

Չեռնոբիլից 27 տարի անց

o_622961Այսօր լրանում է Չեռնոբիլյան աղետի 27 տարին: 2004-ից ԱՊՀ երկրներում այս օրն անց է կացվում Ռադիացիոն աղետների ու վթարների միջազգային օր:

1986-ի ապրիլի 26-ին ԱԷԿ-ի 4-րդ էներգաբլոկի պլանային կանգնեցման ու փորձարկման հետևանքով պայթյուն ու հրդեհ եղավ: Այդ վթարը ամենախոշորն էր ատոմային էներգետիկայի տեխնածին վթարների պատմության մեջ: Վթարի  այսպես կոչված, “ակտիվ փուլը” տևեց 10 օր: Փորձագետների տվյալներով, վթարի հետևանքով արտանետվել է  շուրջ 50 մլն կյուրի ռադիոակտիվ նյութ, ինչը հավասարազոր է  Հիրոսիմայի վրա 1945-ին նետված  ատոմային ռումբի 500-ապատիկի պայթյունի: Ռադիոակտիվ աղտոտման ենթարկվեց  նախկին ԽՍՀՄ-ի  155 հազար քմ տարածք` 6 945 000 բնակչությամբ: Մինչ օրս այդ տարածքներում բնակվում է 5 մլն մարդ: Վթարի օրը ճառագայթման մեծ չափաբաժիններ ստացան աշխատակազմի 600 անդամներ.մի քանի ամսում նրացից 28 մահացավ ճառագայթային հիվանդությունից:  Ճառագայթահարվեցին նաև վթարի հետևանքները մեկուսացնող  600 հազար մարդիկ:

Ռադիոակտիվ տարրերի արտանետումները դադարեցին միայն 1986-ին կառուցված “ծածկով”: Այդ օրվանից 4-րդ էներգաբլոկը գտնվում է սարկոֆագի տակ, որի ներքո դեռևս 180 տ թույլ հարստացված ուրան- 235 կա, ռադիոակտիվ մետաղ, բետոն , ապակենման զանգված, ինչպես նաև 35 տ ռադիոակտիվ փոշի` ընդհանուր` 2 մլն կյուրի ակտիվությամբ:

2009-ին Ուկրաինայի Գերագույն ռադան  համապետական օրենք ընդունեց Չեռնոբիլյան ԱԷԿ-ը  շահագործումից հանելու  ու “Ծածկը” էկոլոգիապես անվտանգ համակարգի վերածելու վերաբերյալ: Օրենքն ուժի մեջ մտավ 2010-ի հունվարի 1-ին: Չեռնոբիլյան ԱԷԿ-ը ամբողջովին  պետք է վերացվի 2065-ին:

 

Թաջ Մահալի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 մարդ է զոհվել

400Հնդկաստանում, հանրահայտ Թաջ Մահալի մոտ երեկ պայթյուն է եղել, ինչի հետևանքով 2 մարդ է զոհվել, 4-ը վիրավորվել:

Իրավապահների խոսքով, պայթյունը տեղի է  ունեցել Թաջ Մահալից մի քանի կմ հեռավորության վրա: Բոլոր տուժածները տեղափոխվել են Ագրայի հիվանդանոց:

Չհաստատված տվյալներով, պայթյունը հնարավոր է կատարված լինի կենցաղային աղբակույտում: Ոստիկանության աշխատակիցները փորձում են վերականգնել  դեպքի մանրամասները: Ականատեսներն ասել են, որ պայթյունը տեղի է ունեցել հինգաստղանի Mughal Sheraton հյուրանոցի մոտ:

Ամեն  օր Թաջ Մահալ են  այցելում  տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ ողջ աշխարհից: Իսկ ամեն տարի դամբարան-մզկիթն ընդունում է 3-5 մլն այցելու, որոնցից  200 000-ը` օտարերկրացի:

Հրդեհ մերձմոսկովյան հիվանդանոցում, զոհվել է 38 մարդ

26063110.264008.5052Պոդմոսկովյեի  հոգենևրոլոգիական կլինիկայում գիշերը բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 38 մարդ: Ինչպես նշել են առողջապահության նախարարությունում, զոհերը  36 հիվանդ և կլինիկայի 2 աշխատակիցներ են:

Հրդեհը սկսվել է գիշերը, №14  հոգեբուժական հիվանդանոցում, որը գտնվում է Ռամենսկի ավանում: Հրդեհը բռնկվել է  հիվանդանոցի 6-րդ մասնաշենքում, որտեղ հատուկ ռեժիմի հիվանդներն էին: Մինչ հրշեջների հասնելը, արդեն հրդեհի բոցերի մեջ էր հայտնվել 35х12 մ տարածք: Հիմա այն արդեն շիջվել է:

Աշխատակիցներից մեկի խոսքով, բոլոր լուսամուտներին վանդակաճաղեր են, զոհերի մեծ մասն այդպես էլ անկողնում է մնացել:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հոսանքի կարճ միացման հետևանքով: Բռնկման պահին շենքում 41 մարդ է եղել, որոնցից միայն 3-ին է հաջողվել դուրս գալ բուժքրոջ օգնությամբ, 12-ի մարմինը հայտնաբերվել է, մնացած 26-ի ճակատագիրն անհայտ է, ասվում է ԱԻՆ հատուկ հաղորդագրության մեջ:

Հիմա տեղում աշխաում է  շտապօգնության 18 բրիգադ:

ԱԻՆ ներկայացուցիչն ասել է, որ կլինիկայի հիվանդների մեծամասնությունը եղել է դեղորայքի ազդեցության տակ ու խորը քնած: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կրակն արագ  է տարածվել, ուրեմն հիվանդներն այդպես էլ չեն հասցրել արթնանալ:

ԱՄՆ իշխանությունները Ռաուլ Կաստրոյի դստերը վիզա չեն տրամադրել

i (3)ԱՄՆ պետդեպարտամենտը կուբացի առաջնորդի դստերը` Մարիել Կաստրոյին, որը Կուբայում  ԼԳՏԲ շարժման (լեսբուհիներ, գեյեր, տրանսգենդերներ,բիսեքսուալներ) ակտիվիստ է, վիզա չի տրամադրել:

Մարիել Կաստրոն  հրավիրվել էր Ֆիլադելֆիա` սեքսուալ փոքրամասնության պաշտպանության համար մրցանակ ստանալու, սակայն, ինչպես նշում են ամերիկյան գեյ-ընկերակցության անդամները, ԱՄՆ  իշխանությունները նրան թույլ չեն տվել մտնել երկրի տարածք:

Մարիել Կաստրոն Հավանայում գլխավորում է  սեքսուալ կրթության ազգային կենտրոնը: Բացի այդ, նա Սեքսուալ առողջության համաշխարհային ասոցիացիայի  իսկական անդամ է:

Իրաքում անկարգությունների հետևանքով 170 մարդ է զոհվել

iԻրաքում,  ոստիկանության ու ցուցարարների 3 օր տևած բախումների ընթացքում ավելի քան 170 մարդ է զոհվել,  280-ը վիրավորվել է:  Անկարգությունները սկիզբ էին առել Էլ-Հուվեյջ ավանում ցուցարարների ցրման ժամանակ 30 մարդու զոհվելու պատճառով: Դեպքը կատարվել է երեքշաբթի` Կիրկուկի մոտ: Օրենքի պահապանները ներխուժել են վարչապետի վարած քաղաքականության դեմ հանդես եկող  սունի -ցուցարարների  վրանային ճամբար` նրանց ցրելու նպատակով: Ականատեսներն ասում են, որ երկու կողմերից էլ կրակոցներ եղել են:

Ավելի ուշ Իրաքի իշխանությունները հայտրարարեցին  Թիքրիտ և Սամարա քաղաքներում պարեկային ժամ մտցնելու մասին: Երկրի վարչապետ Նուքրի ալ-Մալիկին երկրի քաղաքացիներին կոչ արեց “ նախաձեռնություն ցուցաբերել և ոչ թե լուռ նայել նրանց, ովքեր ցանկանում են երկիրը ներքաշել քաղաքացիական և  կրոնական պատերազմի մեջ”:

 

Ցրտահարությունից վնասվել են այգիներ և ցանքատարածքներ

tsaghkats-tsarerԱպրիլի 25-ին, ժամը 12.48-ին  տեղեկատվություն է ստացվել, որ ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը տեղի ունեցած ցրտահարությունից վնասվել են Ամբերդ, Այգեշատ, Ծաղկունք, Ծիածան, Շահումյան, Արագած, Ծաղկալանջ, Հովտամեջ, Աղավնատուն, Հայթաղ, Ֆերիկ, Արշալույս, Ակնալիճ, Արևաշատ, Խորոնկ, Արտիմետ, ք. էջմիածին, Դաշտ, Ոսկեհատ, Պտղունք, Մուսալեռ, Գեղակերտ, Գրիբայեդով, Դողս, Այգեկ, Նորակերտ, Բաղրամյան, Մրգաստան և Առատաշեն գյուղերի բանջարանաբոստանային կուլտուրաների զգալի մասը և խաղողի այգիների մի մասը:

Կազմվել է հանձնաժողով վնասի չափերը պարզելու նպատակով:

Դեպքի մասին տեղյակ է պահվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության ՃԿԿ պատասխանատու աշխատակիցը:

 

Ցրտահարությունից վնասվել են Հերհեր գյուղի ցանքատարածքները

Ապրիլի 25-ին, ժամը 12.35-ին տեղեկատվություն է ստացվել, որ ապրիլի 24-ի լույս 25-ի գիշերը տեղի ունեցած ցրտահարությունից վնասվել են Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղի ցանքատարածքները և պտղատու այգիները:

Դեպքի մասին տեղյակ են պահվել մարզպետարանի գյուղվարչության պետը և ՀՀ գյուղատնտեսության նախարարության  ՃԿԿ պատասխանատու աշխատակիցը:

Նոր ահաբեկչություն Պակիստանում. կա 6 զոհ

i (1)Պակիստանի  հարավում գտնվող Կարաչիում ահաբեկչության հետևանքով զոհվել է 6 մարդ, առվազն 8-ը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Պակիստանյան ԶԼՄ-ների տեղեկացման համաձայն, ականապատ ավտոմեքենան պայթել է “Մութահիդ կաումի” (Միացյալ ժողովրդական շարժում) քաղաքական շարժման ընտրական շտաբի մոտ:

Նախնական վարկածի համաձայն, պայթյունը կազմակերպել են  թալիբների Tehrik-i-Taliban Pakistan խմբավորման ծայրահեղականները: Ավելի վաղ նրանք  հայտնել էրն , որ  պատրաստ են Պակիստանի գլխավոր քաղաքական կուսակցությունների ու շարժումների առաջնորդների նմատմամբ որս սկսել:Պայթյունների ժամանակ շտաբներում շատ մարդ չկար:

Իսկ ապրիլի 23-ին “Մութահիդ կաումի” շարժման կողմնակիցների ցույցի ժամանակ մեկ այլ պայթյուն էր իրականացվել.զոհվել էր 4, վիրավորվել 20 մարդ:

 

Դարից դար ձգվող մորմոք…

Specialist of monuments Samvel Karapetyan guest in Tesaket press clubՄեծ եղեռնի մեկդարյա տարելիցը հավուր պատշաճի ոգեկոչելու գործընթացն արդեն չոքել է մեր դռանը, և դրան հավուր պատշաճի նախապատրաստվելու համար պետք է հենց այսօրվանից սկսել: Կասկածից վեր է, որ Հայոց ցեղասպանությունը վերապրած մարդու կյանքի թեկուզ մի պատառիկը, վավերագիրը փրկելը բացառիկ արժեք է:

Շատերիս փոխարեն նման մի ծանրագույն բեռ արդեն իր ուսերին է վերցրել Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը` տնօրեն Սամվել Կարապետյանի ղեկավարությամբ: Մեծ եղեռնի ոգեկոչման100-ամյակի շեմին նրանք ընթերցողի սեղանին կդնեն  Արևմտյան Հայաստանի շուրջ 70 գավառներում տասնամյակների ընթացքում իրենց իրականացրած տարաբնույթ ուսումնասիրությունների, աշխատանքների արդյունքն ամփոփող 36-հատորյակի առաջին հատորը: Մատենաշար, որը, հիրավի, կխորհրդանշի մեր հարգանքի տուրքն ու խոնարհումն անմեղ զոհերի հիշատակին:

Այս աննախադեպ ձեռնարկի հիմքն արդեն գցված է, իսկ արդյունքն առավել քան  շոշափելի է:  Առաջին հատորն ընթերցողի սեղանին կդրվի արդեն  եկող տարի: Հուշարձանագետի հետ ունեցած իմ զրույցից ահա թե ինչ պարզվեց:

Արևմտյան Հայաստանի շուրջ 7 հազար գյուղի պատմությունն ըստ գավառների ներկայացնելը, հիրավի, կատակ գործ չէ: Ինչպես, օրինակ` Բագրեվանդը, որը մեզ առավել հայտնի է Ալաշկերտ անվամբ և Արևմտյան Հայաստանի տասնյակ հազարավոր հուշարձաններից մեկն է: Հարյուրավոր հուշարձաններ հենց միայն այդ տարածքում կան,  հետևապես  36 հատորներից մեկն էլ նրան կնվիրվի, երբ հերթը   նրան հասնի :

Իսկ գավառի, գյուղի պատմության մաս են կազմում, բնականաբար, պատմական հուշարձանները` պահպանված և անհետացած: Իսկ այն, ինչ արդեն անհետ   կորած է, դրա մասին վկայող պատմական տեղեկությունները տեղ կգտնեն հատորյակներում:

Հարց է ծագում` պահպանվա՞ծն է շատ, թե՞ ոչնչացվածը: Պարզվում է` Եղեռնի նախօրեին մոտավոր հաշվարկով  շուրջ 170 հազար հուշարձան է եղել Արևմտյան Հայաստանում, որոնցից այսօր  մոտ  2 տոկոսն է պահպանվել: Ավելի ստույգ` մոտ 3-4 հազար հուշարձան,այնուամենայնիվ, դեռ կա: Այն էլ, մեծ մասամբ`  ավերակ: Բայց  մի 2 տոկոսի տեղը դեռ նշմարելի է: Իսկ ամբողջությամբ կանգուն հուշարձանների թիվը, ցավոք, քիչ է:

Ավելի լուրջ գործ, քան այդ 36 հատորյակի հրատարակումն է` նվիրված մեկդարյա տարելիցին և Արևմտյան Հայաստանի գավառներին, հայ իրականության մեջ, որևէ հիմնադրամ կամ պետական կառույց  դեռ չի նախաձեռնել: «Եվ ոչ միայն խոսել, այլև մտածել, թե մի ուրիշ ավելի կարևոր բան արդյոք չե՞նք  մտմտում, անիմաստ է, որովհետև կարևորի կարևորը հենց դա է, որ կա, որն էլ, հիրավի, կյանքի գործ է, այն էլ ոչ թե մի մարդու կյանքի գործ»,- ասում է Ս. Կարապետյանը:

Արևմտյան Հայաստանի 7 հազար գյուղի պատմությունը ներկայացնելը, երևակայեք, թե ինչ է նշանակում: Դա, ի վերջո, 30-35 տարիների  քրտնաջան աշխատանքի արդյունքում հավաքված պատմությունների, փաստերի   նյութականացումն է: Դրան գումարած ամեն տարի տեղի ունեցող գիտարշավները: Տարին` 1-2 գիտարշավ, չափագրություններ, քարտեզագրումներ:

Արևմտյան Հայաստանի հատկապես ո՞ր գավառն է աչքի ընկնում  պատմական հարուստ «ավարով»: Հուշարձանագետի վկայությամբ` Արևմտյան Հայաստանի  75 տոկոսը  կազմող քրդաբնակ շրջաններում շատ ավելի պատմական հուշարձաններ են պահպանվել, քան թուրքաբնակ շրջաններում: Այս փաստը նա հետևյալ կերպ է մեկնաբանում. «Ինչպես քրդաբնակ, այնպես էլ թուրքաբնակ շրջաններում ամեն տեղ գանձախուզություն կա:  Թուրքերն էլ են գանձ որոնում, քրդերն էլ, բայց, ի տարբերություն քրդաբնակ շրջանների,տեսնում ենք, որ թուրքաբնակ շրջաններում հայկական հուշարձանների հետքերը ոչնչացնելն ավելի նպատակամղված է իրականացվել, որովհետև, չէ՞ որ պետությունը Թուրքիա է կոչվում, և նրանք այդ երկրի քաղաքացիներն են, և իրենց մեջ պետական մտածողությունը կա, իրենց մեջ զավթված հայոց հայրենիքն իրենց պետության համար ապահովելու, ամրագրելու մտահոգությունը կա, քրդերը հայրենիքի զգացում չունեն»,- ասում է Սամվել Կարապետյանն ու հավելում, որ առհասարակ գանձախուզության տենդով տառապող քրդաբնակ շրջաններում ոչնչացված հայկական հուշարձանների մեծ մասը նույնպես բանակն է ոչնչացրել:

XX դարավերջին մեզ պատուհասածը դժբախտ պատահար չէր, որ կարողանանք համակերպվել, այլ մի ողջ ժողովրդի բնաջնջելու և նրա  հայրենիքին տեր դառնալու հրեշավոր  ծրագիր, ուրեմն պիտի յուրաքանչյուրս մեր ոլորտում դադար չունենանք, մինչև աշխարհի մեծերը խելքի գան…

Ամալյա ԵԴԻԳԱՐՅԱՆ