Աշխատանքից ազատված զինվորականը սպանել է ծառայակիցներին

i (1)Թեննեսի նահանգի ՌԾՈՒ-ի հենակայանում տղամարդը կրակ է բացել մարդկանց վրա:

Դեպքը կատարվել է Միլլինգտոն քաղաքում:Աշխատանքից հեռացված ծառայողը կրակ է բացել նախկին աշխատավայրից ոչ հեռու, ինչի հետևանքով վիրավորվել  են 2 ծառայակիցներ: Տղամարդիկ հոսպիտալացվել են, նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: Դրանից հետո որոշվել է ժամանակավոր փակել հենակայանը, որը  նախատեսված է  զինվորական ու քաղաքացիական անձնակազմի 7500 հոգու համար:

ԱՄՆ հատուկ ծառայությունները գաղտնալսել են 35 առաջնորդների հեռախոսազրույցները

iԱՄՆ ազգային անվտանգութան գործակալությունը զբաղբվել է աշխարհի 35 առաջնորդների հեռախոսային խոսակցությունների գաղտնալսմամբ: Տեղեկություն կա, որ օտարերկրյա քաղաքական գործիչների հեռախոսահամարները գործակալությանն են տրամադրել ամերիկյան պաշտոնյաները: Նրանցից մեկն, օրինակ, միանգամից 200 հեռախոսահամար է հայտնել հատուկ ծառայություններին, այդ թվում` պետությունների ղեկավարենրի:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից գաղտնալսվում է Գերմանիայի կանցլեր Մերկելի հեռախոսը, սակայն ԱՄՆ նախագահ Օբաման հերքեց այդ տեղեկությունը:

ՃՏՊ Սյունիքի մարզում. կան տուժածներ

ՃՏՊ Սյունիքի մարզում. կան տուժածներՀոկտեմբերի 24-ին, ժամը 15.20-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սիսիան – Երևան ավտոճանապարհի 40-րդ կմ-ում «ՎԱԶ-2108» մակնիշի 34 SV 745 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ՝ 1976 թ. ծնված Մ. Մ.-ը, 1965 թ. ծնված Գ. Գ.-ը, 2003 թ. ծնված Մ. Ա.-ը և 2002 թ. ծնված Է. Գ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Սիսիան քաղաքի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

ՃՏՊ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին

ՃՏՊ Ապարան-Քուչակ ավտոճանապարհինՀոկտեմբերի 24-ին, ժամը 19.00-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատար 15 LS 457, «ՎԱԶ-2107» մակնիշի 34 MO 303 և «ՎԱԶ-2121» մակնիշի 370 LO 64 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

ՃՏՊ-ի հետևանքով «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 1969 թ. ծնված Ռ. Հ.-ը և 1991 թ. ծնված Ա. Ա.-ը տեղում մահացել են, իսկ Ա. Գ.-ը մահացել է հոսպիտալացման ճանապարհին: Վարորդ 1985 թ. ծնված Ա. Գ.-ը և ուղևորուհի՝ 1990 թ. ծնված Ա. Ա.-ը հոսպիտալացվել է Ապարան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Ուղևորներ` 2012 թ. ծնված Ն. Գ.-ը  և 2009 թ. ծնված Մ. Գ.-ը հոսպիտալացվել են Ապարան քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետև Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր: