Սերժ Սարգսյանը` ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավարին. «Ինչո՞ւ պիտի Հայաստանը հաշվետու լինի Ադրբեջանին»

samad-seyidov«Ի՞նչ է նշանակում խաղեր խաղալ: Գուցե երիտասարդական տարիներից Դուք եք դրանով զբաղված: Մենք խաղ չենք խաղում, մենք քաղաքականություն ենք իրականացնում և դա իրականացնում ենք` ելնելով մեր ժողովրդի շահերից»,-այսօր ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ պատասխանելով Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեյիդովի հարցին, թե ՀՀ-ն եվրոպական ժողովրդավարության խաղեր է խաղում, բայց ստորագրում Մաքսային միության պայմանագիրը, այսպես պատասխանեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հաղորդում է Առավոտը: Շարունակելով միտքը` ՀՀ նախագահը հայտարարեց, որ դա ՀՀ-ի գործն է, թե որ միություն մուտք կգործի և «ինչո՞ւ պետք է Ադրբեջանին հաշվետու լինի»: Սամադ Սեյիդովը հերթական անգամ հայտարարեց, թե «ՀՀ-ն բռնազավթել է ադրբեջանական տարածքների 20 տոկոսը»: Այս կապակցությամբ Սերժ Սարգսյանն ասաց. «Պետք է Ձեր թվաբանական գիտելիքներն ու վերաբերմունքը ՀՀ-ի մասին թարմացնեք»: Պարոն Սարգսյանը նշեց. «Այսօր մենք համարում ենք, որ ՀՀ զինված ուժերն են ԼՂՀ ժողովրդի անվտանգության երաշխավորը: Եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի, ապա ՀՀ-ն իր կարողությունների համաձայն պաշտպանելու է ԼՂՀ-ն: Եթե այդպիսի գործողություններ լինեն, ապա մի քանի ամիս հետո Դուք կդժգոհեք տարածքների 25-30 տոկոս բռնազավթման մասին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Շվեդիայի ֆեմինիստները պատրաստվում են համարժեք վրեժ լուծել անպատիժ մնացած բռնաբարներից

femenՇվեդիայում 15 տարեկան աղջկա բռնաբարության մեջ մեղադրվող 15-16 տարեկան 6 երիտասարդ դատարանի կողմից անմեղ են ճանաչվել և ազատ արձակվել՝ բավարար ապացույցներ չլինելու պատճառով: Քաղաքացիները, դժգոհ մնալով դատարանի որոշումից, բողոքի ստորագրահավաք են կազմակերպել՝ հավաքելով մոտ 70 հազար ստորագրություն:

«Ռադիկալի» հաղորդմամբ՝ դատարանի անարդար որոշման դեմ անձայն չեն մնացել նաև ֆեմինիստները: Նախ նրանցից երկուսը իրենց հատուկ տեսքով հայտնվել են դատարանի դահլիճում: Անվտանգության ծառայությունը դժվարությամբ է կարողացել դուրս բերել կանանց: Բացի այդ ֆեմինիստները սոցիալական կայքերում իրենց դժգոհությունը այսպես են հայտնել. «Եթե դատարանը չպատժի բռնաբարներին, ապա մենք կպատժենք՝ նրանց բռնաբարելով»:

«Բանանցը» հաղթեց Գյումրիում, «Փյունիկն» ու «Արարատը» խաղացին ոչ-ոքի

ffa5Հոկտեմբերի 2-ին կայացան Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության ¼ եզրափակչի հետևյալ հանդիպումները՝

«Շիրակ»-«Բանանց» 1:2 (1:1)

Գյումրի, «Քաղաքային» մարզադաշտ

Մրցավար՝ Սուրեն Բալիյան

Գոլերը՝ Անդրանիկ Բարիկյան, 26 («Շիրակ»), Էդգար Մալաքյան, 27, 80 («Բանանց»)

«Փյունիկ»-«Արարատ» 1:1 (0:0)

Երևան, Ֆուտբոլի ակադեմիա

Մրցավար՝ Տիգրան Հովսեփյան

Գոլերը՝ Աղվան Պապիկյան, 55 («Փյունիկ»), Նորայր Գրիգորյան, 74 («Արարատ»)

Սպարապետ Վազգենի օրինակին հետևելը ժամանակի հրամայականն է

1381725_10202105912232017_39332628_nԶարուհի Փոստանջյանը Ստրասբուրգում հերթական գժությունն է արել` նախագահ Սարգսյանին հարցրել է, թե արդյոք նա տարվել է կազինոյում 70 միլիոն եվրո, և արդյոք նա չի կարծում, որ ողջ հայ ժողովրդին չի ներկայացնում, քանի որ իշխանության է եկել արյունալի իրադարձությունների միջոցով: Րաֆֆի Հովհաննիսյանի լեգենդար զինակցուհու հերթական նոպայի առիթով կուզենայի արտահայտել մի քանի նկատառում։

Առաջին. տիկին Զարուհու արածը տարրական պրիմիտիվիզմ է, հավի ուղեղի մակարդակի, քանի որ եթե նա իսկապես ուզում էր պարզել իրեն հուզող հարցերի պատասխանն ու դրա ճշմարտացիությունը, դա կարող էր անել Երևանում, գրավոր կամ բանավոր, դիմելով թե՛ նախագահին, թե՛ նրա վարորդներին ու թիկնապահներին (որոնք տեղյակ են նախագահի ամեն քայլի մասին), թե՛ նորանշանակ գլխավոր դատախազին: Սակայն Զարուհին դա արել  է Ստրասբուրգում, հետևաբար, նրան բնավ չեն հետաքրքրել իր հարցերի պատասխանները։ Նա առաջնորդվում է միայն մեկ նպատակով` սկանդալ, սկանդալ և նորից սկանդալ, ՀՀՇ լեզվով ասած` սկանդալ, սկանդալ մինչև վերջ:

Երկրորդ. չեմ կարող խոսել եվրոպացի պատգամավորների կարծիքի մասին, քանի որ չկան հրապարակված տեղեկություններ, բայց մի բան հստակ է` եվրոպացիները Րաֆֆիի Զարայի հարցից հետո հայերի մասին քիչ բան կունենան մտածելու, այդ քիչ բաներից են` հայերը ստրուկ են և համբալ, գժության հակումներ ունեն և կարող են իրենց անձնական շահի համար վերացնել հայրենիքը (ինչպես դա տեղի ունեցավ 1920թ. կամ վեց դար առաջ), հայերը հուսալի գործընկերներ չեն, և նրանց փլավին աղ չի գցվում:

Երրորդ. կատարվածը պետք է դաս լինի Մուկուչյանի ևընտրություններով զբաղվող այլ անձանց համար, որպեսզի հաջորդ անգամ ընտրություններն այնպես կեղծեն, որ ոչ մի Զարա, ոչ մի այլ գիժ պառլամենտ չանցնի: Դա է պահանջում պետության բարձրագույն շահը, իսկ այդ շահին հասնելու համար ընդունելի են բոլոր միջոցները: Ընդհուպ մինչև խայտառակ կեղծիքներ: Հայ ժողովուրդը, որն իր մեծամասնությամբ գիժ չէ, կհասկանա Մուկուչյանի և մյուսների կատարած աշխատանքի արժեքը և չի ըմբոստանա, եթե անգամ մեկը իշխանությունից, հետևելով անմահ սպարապետ Վազգենի օրինակին, հրապարակավ ասի, թե՝ Զարա՛ ու Րաֆֆի՛, եթե 100 տոկոս էլ հավաքեք, ձեզ պառլամենտ ներս թողնող չկա, դուք արդեն վտանգավոր եք ազգի և պետության համար։ 

:
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ

n-idea.am

Նունե Եսայանի համերգը գնահատվեց 54 մլն դրամ

համերգԱնկախության հռչակման 22-րդ տարեդարձին նվիրված Նունե Եսայանի տոնական համերգը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին արժեցել է 54 691 400 դրամ:

Ճիշտ այսքան գումար է կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել Մշակույթի նախարարությանը, ապա` «Նունե Եսայան» բարեգործական հասարակական կազմակերպությանը:

Նշենք, որ ավելի քան 54.6 մլն դրամով կառավարությունը ոչ թե սեպտեմբերի 21-ին հանրապետության տարածքում կազմակերպված տոնական բոլոր միջոցառումներն է ֆինանսավորել, այլ միայն Հանրապետության հրապարակում կայացած Նունե Եսայանի համերգը:

Այս ծախսը բյուջեյում ձևակերպվել է իբրև նվիրատվություն, իսկ դրա պատասխանատվությունը դրվել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի վրա:

Հետաքրքրական է, որ իբրև այս գումարի շրջանակներում կատարված աշխատանքների վերջնական արդյունք, կառավարության որոշման մեջ նշված է. «Քաղաքացիական հասարակության տեղեկացվածության և հաղորդակցման բարձրացում արվեստի ոլորտում»:

Դատելով այն բանից, որ կառավարությունը համերգից հետո, այդուհանդերձ, որոշեց փոխհատուցել դրա կազմակերպման ծախսերը, ապա կարող ենք վստահ լինել, որ Նունե Եսայանի համերգի շնորհիվ քաղաքացիական հասարակության տեղեկացվածությունը արվեստի ոլորտում, իրոք, բարձրացել է:

 

Հեղինակ:
Նելլի Դանիելյան

– See more at: http://www.pastinfo.am/node/23988#sthash.lIpa6hZV.xvUg5L2J.dpuf

Ով է հարց տալու իր իրավունքը զիջել Զարուհի Փոստանջյանին

Arpine-ZaraԶարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ոչ մշտական անդամ է, և որպեսզի վերջինս հարց տալու հնարավորություն ունենար, մշտական անդամներից մեկը պետք է իր տեղը զիջեր նրան: Այս մասին գրում է ilur.am-ը` հավելելով, որ իր ունեցած  տեղեկություններով՝ Զարուհի Փոստանջյանին հարց տալու իր հնարավորությունը զիջել էր պատվիրակության ՀՀԿ-ական անդամ Արփինե Հովհաննիսյանը: Հավելենք, որ Ս. Սարգսյանին հարց տալու համար հերթագրվել էին 27 պատգամավորներ, սակայն հարցեր կարողացել են հնչեցնել միայն 15-ը: Հերթով 17-րդը հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էր, որին, սակայն, հարց հնչեցնելու հերթ չի հասել: Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանը Սերժ Սարգսյանից հետաքրքրվել էր, թե արդյոք նա վերջերս խաղացե՞լ է Եվրոպայի կազինոյում, և որքան գումար է տանուլ տվել:

Զարուհի Փոստանջյանի մասին ամեն ինչ կարելի է գրել ու ասել, սակայն պետք չէ գործածել «թուրք» բառը

378293_4022658757185_1518479144_n«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության քաղաքական եւ լրատվական հաղորդումների պատասխանատու Գեղամ Մանուկյանն, անդրադառնալով Զարուհի Փոստանջյանին ուղղված քննադատություններին` կապված ԵԽԽՎ-ում նրա հարցի հետ` ուղղված Սերժ Սարգսյանին, գրել է. «ԽՆԴՐԱՆՔ. Զարուհի Փոստանջյանի մասին ամեն ինչ կարելի է գրել ու ասել։ Միայն հանրապետական պատգամավորներին թախանձագին խնդրանք ունեմ. համեմատության համար մի գործածեք «թուրք» բառը։ Նախ՝ դա այլատյացություն է։ Եվ… 2010 թվականին այդ թուրքերի հետ (Բուրսայում, Երեւանում) բավականին ջերմ ֆուտբոլ էիք դիտում։ Թուրքը բացասականին համարժեքը չէ։Կարելի է օգտագործել «Զառան ֆուտբոլային դիվանագիտություն է» ձեւակերպումը։ Իսկ Փոստանջյանը վաղուց պետք է մոռացված լիներ մեր քաղաքական հրապարակում։ Բայց դե, Րաֆֆին նրան է նախընտրում»,-գրել է նա։

«Ձայններդ տաք տեղից է գալիս…». Հովսեփ Խուրշուդյանը` Զարուհի Փոստանջյանին քննադատողներին

Hovsep-Xurshudyan«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը հակադարձել է գործընկերոջ` Զարուհի Փոստանջյանի դեմ ուղղված քննադատություններին` գրելով.

«Զարուհու քննադատները.
1. Կամ անկեղծորեն հավատում են, որ Սերժ Սարգսյանը չի ստում եւ նշանակում է, որ ընդունում են, որ նա՛ է հաղթել ընտրություններում եւ ՀՀ օրինական նախագահն է եւ որ կազինոներում էլ չի խաղում:
2. Կա՛մ ասում են, որ դրանից ավելի կարեւոր հարցեր կային:
3. Կա՛մ էլ համարում են, որ ԵԽԽՎ-ն այն տեղը չէր, որ պետք էր նման հարցադրում անել:

Առաջինների հետ բանավիճելն անիմաստ եմ համարում: Երկրորդները կարող են որպես ընտրողներ, ՀՀ քաղաքացիներ, այսուհետ Զարուհուն առաջարկներ ներկայացնել, թե ինչ հարցեր կարելի է տալ նման դեպքերում, բայց ԵԽԽՎ մեկնելուց առաջ, այլ ոչ թե պոստ-ֆակտում:

Երրերդներից ավելի հստակ հիմնավորումներ եմ ակնկալում, թե ինչի ԵԽԽՎ-ն «այն տեղը չէ»… ԵԽԽՎ-ն թշնամական կառույց է, հայաստանն էլ պարտիզա՞ն է՝ այնտեղ գործուղված ու՞մ կողմից: Պոտենցիալ գործուղողն էլ է բայց այնտեղ նստած: Ես գոնե այդպես չեմ կարծում:

ԵՎ վերջում քննադատողների մեծ մասը (իշխանականների մասին ընդհանրապես չեմ խոսում) ո՛չ Զարուհու չափ մեր երկրում արդարություն եւ օրինականություն հաստատելու համար պայքարած կա, ոչ էլ այդ բանի համար նրա չափ այդքան հարվածներ ստացած կա: Ձայններդ տաք տեղից է գալիս…»,-գրել է նա:

Ռուսաստանում Greenpeace-ի ակտիվիստները մեղադրվել են պիրատության մեջ

greenpeace-activistGreenpeace-ը չորեքշաբթի հայտարարել է, որ ռուսական նավթարդյունահանման հարթակի մոտ բողոքի ակցիա կազմակերպած իր ակտիվիստներից 14-ը մեղադրվել են պիրատությամ մեջ, որի համար մինչև 15 տարի ազատազրկում է նախատեսվում:

Արգենտինայից, Բրազիլիայից, Մեծ Բրիտանիայից, Նիդեռլանդներից, Լեհաստանից, Ռուսաստանից և Շվեդիայից ակտիվիստները սեպտեմբերի 18-ին ռուսական ափամերձ շրջանի սահմանապահների ձերբակալած Greenpeace-ի 30 ակտիվիստների շարքում էին:

Greenpeace-ը տեղեկացնում է, որ հինգշաբթի և ուրբաթ մի քանի այլ ակտիվիստների ևս մեղադրանք կներկայացվի: Բոլոր 30 ակտիվիստներ գտնվում են Մուրմանսկի բանտում:

Նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը այն մասին, որ ակտիվիստները պիրատներ չեն, հույս էր արթնացրել, որ նրանց կազատեն: Սակայն վարչապետ Դմիտրի Մեդվեդևը չորեքշաբթի նշել էր, որ էներգետիկայի ոլորտի ընկերությունները պետք է ավելի խստացնեն իրենց անվտանգության չափանաիշները, իսկ կառավարությունը պետք է ավելի խիստ պատժամիջոցներ սահմանի Ռուսաստանի տարածքում իրենց գազի և նավթի ենթակառուցվածքների վրա հարձակում կամ ներխուժում կատարած անձանց նկատմամբ:

 

«Զարուհու ասածի վերաբերյալ Կարեն Ավագյանն ու իր ընկերները լավ կանեն՝ լռեն». Պետրոս Ղազարյան

загруженноеՀեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանն իր ֆեյսբուքում անդրադարձել է Զարուհի Փոստանջյանի հարցին. «Անկեղծ ասած Զարուհու հարցը կազինոների հետ կապված իմ սրտով չէր, բայց ոչ թե նրա համար, որ ինչպես Կարեն Ավագյանն է գրում, դա խայտառակություն էր, թրքություն և այլն և այլն, դա անմակարդակ, քաղաքականապես անբովանդակ, պոպուլիստական, ամբոխի ականջը շոյող հարց էր ընդամենը:

Իսկ պետականությունը վարկաբեկելու մասին Կարեն Ավագյանն ու իր ընկերները լավ կանեն՝ լռեն:Իրենց արածները ԵԽԽՎ մի քանի նստաշրջան չէր հերիքի թվարկելու համար»,-գրել է նա:

 

Լուկաշենկո.վերջերս սևամորթ մարդիկ Ամերիկայում ստրուկներ էին, իսկ հիմա հայտարարում են բացառիկության մասին

11Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ղազախական 24KZ հեռուստաաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման “իրեն ապշեցնում “ է:

Լուկաշենկոյի խոսքով,”բոլորովին վերջերս Ամերիկայում սևամորթները ստրուկներ են եղել, իսկ այսօր խոսում են ինչ որ բացառիկության մասին”:

Լուկաշենկոն ենթադրում է, որ այդպես մտածելն ”անթույլատրելի է ու ծայրահեղ վտանգավոր”:

Միևնույն ժամանակ նա Սիրիայի  նախագահ Բաշար Ասադին համարում է “շատ բարի մարդ”:

«Զարուհի Փոստանջյանն այսօր ավելի թուրք էր, քան ցանկացած թուրք». Կարեն Ավագյան

karen_avagyan2ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանն, անդրադառնալով Եվրախորհրդրում Զարուհի Փոստանջյանի հարցին` ուղղված նախագահ Սերժ Սարգսյանին, գրել է.

«Զարուհի Փոստանջյանն այսօր ավելի թուրք էր, քան ցանկացած թուրք, ավելի ադրբեջանցի, քան ցանկացած ադրբեջանցի։ Զարուհի Փոստանջյանն անցել է բարոյականության բոլոր սահմանները։ Քաղաքականությունը անձնական կյանք չէ, որ բարոյականության սահմանները անցնես այնքան, որքան սիրտդ է ուզում։

Զարուհի Փոստանջյանի հերթական զառանցանքը Եվրախորհրդում իր մեջ, բացի դավաճանությունից, սեփական երկիրը փնովելուց, պիտակավորելուց, ոչինչ չէր պարունակում։ Սրա նմաններն են մեր երկրի պրոբլեմները, ովքեր սեփական ճղճիմ PR-ի համար խաղում են երկրի հեղինակության և շահերի հետ։ Ամոթ է։

Հիմա պարզ է, թե ժամանակին ինչպես է Զարուհուն հաջողվել ստորագրություններ կորզել ադրբեջանական և թուրքական պատվիրակություններից»,-գրել է նա։

«Այն, ինչ արեց Զարուհի Փոստանջյանը, ամբողջությամբ արժեզրկեց նախկին արածները». Վահե Ղազարյան

vahe_xazaryanՀեռուստահաղորդավար Վահե Ղազարյանն ի ֆեյսբույքն էջում գրել է.

«Պերճանքի ու թշվառության ամենավառ դրսևորում: Այն, ինչ արեց Զարուհի Փոստանջյանը, ամբողջությամբ արժեզրկեց նախկին արածները: Մինչ այժմ շատերը հարգանքով էին վերաբերում տ-ն Փոստանջյանի անձին, սակայն ասեկոսեների մակարդակով եվրոպական բարձր ամբիոնից նման հարցի հնչեցումը խայտառակություն է: Կատարվածը չի տեղավորվում տրամաբանական ոչ մի հարթությունում ու միանշանակ ջուր է լցնում թշնամու քարոզչամեքենայի ջրաղացին: Չզարմանանք, եթե Ալիևի նախընտրական ելույթներից մեկը սրան նվիրվի: Իսկ եվրոպացիք լրիվ իրավունք ունեն մտածելու, որ մեզանում ազատ խոսքի գաղափարը միանշանակ բռնաբարվել է,իսկ քաղաքավարության տարրական նորմերի բացակայությունը` դարձել աքսիոմ»,-գրել է օգտատերը:

Էրդողանը Եվրամիությանը կոչ է արել օրինակ վերցնել իր «ժողովրդավարացման փաթեթից»

erdogan  Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը «TRT Haber»-ին տված հարցազրույցում նշել է, որ օրերս երկրում հրապարակված «ժողովրդավարացման փաթեթը» կարող է օրինակ ծառայել Եվրամիությանը: Վարչապետի խոսքերով՝ Թուրքիայում ազգային փոքրամասնություններին մայրենի լեզվով կրթություն ստանալու հնարավորության ընձեռնումը նոր հեռանկարներ կբացի երկրի կրթական համակարգում:

Ըստ օրերս հրապարակված բարեփոխումների փաթեթի՝ երկրում գործող բոլոր կուսակցությունները կանցնեն կառավարման երկանդամ համակարգի, այսինքն քաղաքական կուսակցությունները ղեկավարվելու են միանգամից երկու առաջնորդի կողմից: Պետության ժողովրդավարացմանն ուղղված քայլերից է նաև ազգային ատելության հողի վրա կատարված հանցագործությունների համար սահմանված պատիժի երկարաձգումը երեք տարով, պետական կառույցներում (բացի զինված ուժերից) հիջաբի թույլատրումը և այլն:

Ադրբեջանում զինծառայող է վիրավորվել

4Ադրբեջանի զինված ուժերում հերթական անգամ գրանցվել է ոչ մարտական պայմաններում միջադեպ:

Ինչպես հաղորդում է “Հագին” կայքը, Շամխորի կորպուսի N զորամասում 19-ամյա զինծառայող Նադիր Մաղերրամ օղլու Շաբանովը վիրավորվել է իրեն ամրակցված ինքնաձիգից արձակված կրակից:

Վիրավորված զինծառայողը տեղափոխվել է հիվանդանոց: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

 

 

Հանրային խորհրդում քննարկվեցին երեք հիմնական հարցեր

DSC04779«Նրա երաժշտությունն արդի է եւ վիզուալ: Կա վարպետներին գնահատելու եւ հիշելու մեծ բաց, որը պետք է լրացվի: Ծրագիրը իրականացնելու համար խանգարող որեւէ համակարգ չկա»,-այսօր ՀՀ Հանրային խորհրդի  մշակույթի ենթահանձնաժողովի ժամանակ նշեց կոմպոզիտոր Վաչե Շառաֆյանը:

Հանձնաժողովի օրակարգում քննարկեցին երեք հիմնական հարցեր՝ իրականացնել Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված միջոցառումների շարք, Լուսինե Զաքարյան, Խորեն Պալյան երախտավոր զույգի բնակարանը տուն-թանգարանի վերածելու եւ Կիմ Երիցյանի արձանի կառուցման եւ տեղադրման գործընթացը իրականացնելու հարցերը:

Հայաստանում Զարդ մշակութային հկ-ն ստեղծել է աշխատանքային խումբ եւ ծրագիր, որը նախատեսված է իրականացնել 2013թ.-ի հունիսից մինչեւ 2014թ.-ի հունիսը: Կոմպոզիտոր Վաչե Շառաֆյանի խոսքով Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված միջոցառումները բազմազան են: Կկազմակերպվեն վիկտորինա խաղեր՝ հարցերը վարպետի կենսագրականից կլինի, դիմանկարների մրցույթ, երաժշտության մրցույթ: Միջոցառմանը հնարավորություն կունենան մասնակցելու բազմաթիվ մարդիկ, արվեստասերների մեծաթիվ բանակ կհավաքվի:

Ճարտարապետ Լեւոն Իգիթյանի համոզմամբ յուրաքանչյուր միջոցառում անցկացնելու համար աջակիցներ են պետք: Արամ Խաչատրյան անունը շոշափողները պետք է հիմք ունենան կամ այնքան իրավունքներ, որ անգամ շոշափեն: Առաջարկը հիմնավոր համարելով հանրային խորհրդի անդամները համաձայնություն տվեցին ծրագիրը իրականցնելուն:

Երկրորդ հարցը, որը դրվեց քննարկման եւ հավանության արժանացավ դա երգչուհի Լուսինե Զաքարյանի բնակարանը տուն-թանգարան վերածելու նախագիծն էր:

Լուսինե Զաքարյանի անունը կրող ֆեյսբուքյան էջի հիմնադիրՎարդուհի Սուքիասյանը պայքարում է բնակարանը հետ վերադարձնել անարժան ժառանգներից: Բանն այն է, որ չունենալով հետնորդ զույգի բնակարանը մնացել է Խորեն Պալյանի մոտ եւ հեռավոր ազգականներին, որոնք էլ այն կռվախնձորի են վերածել: Բնակարանն արդեն 7 տարի է անուշադրության է մատնված, այն անմխիթար վիճակում է.

«Տունն ավիրված է, դա Խորեն Պալյանի եղբոր տղաների ձեռքի գործն է, մենք գործ ունենք մշակութային ժառանգության հետ, որը պատրաստ է թանգարան դառնալուն: Ելնելով բնակարանի ոչ պատշաճ վիճակից՝ պետությունն իրավունք ունի զրկել անարժան ժառանգներին ժառանգությունից»:

Լեւոն Իգիթյանի խոսքով ազգային արժեքը սեփականություն չէ, այն բոլորինն է: Անիմաստ է բարեկամների դարդը քաշել, անհրաժեշտ է հայցով դիմել դատարան եւ տուն-թանգարանի հարցը բարձրացնել հանրային խորհրդի անունից:

Երրորդ հարցը Կիմ Երիցյանի արձանի կառուցման եւ տեղադրման գործընթացն է:

«Կիմ Երիցյան» մշակութային հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է հայ ժողովրդի կողմից սիրված, կինոյի եւ թատրոնի ժողովրդական դերասան Կիմ Երիցյանի արձանի կառուցման եւ տեղադրման աշխատանքները:

ՀԿ նախագահ Լեւոն Բարսեղյանի պնդմամբ իրենց ցանկությունն է արձանը տեղադրել փոքր կենտրոնի որեւիցէ պուրակում կամ մշակութային օջախներից մեկում: Ֆինանսավորումը կա, միայն տարածքն է անհրաժեշտ:

Հանրային խորհուրդը որոշեց քննարկել եւ այնպիսի եզրակացության գալ, որը  միայն ծրագրի օգտին կլինի:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 

Իսպանիայի տաճարներից մեկում պայթուցիկ է պայթել, տուժածներ չկան

1848-62290Իսպանիայի հյուսիսարևելյան հատվածում գտնվող Սարագոսա քաղաքի մեծ տաճարներից մեկում պայթուցիկ սարք է պայթել: Այդ պահին տաճարի ներսում այցելուներ են եղել, սակայն ոչ ոք չի տուժել:

Սարագոսայի շրջանային կառավարության ներկայացուցիչը նշել է, որ բազիլիկայում տեղի ունեցած պայթյունից հետո մարդիկ էվակուացվել են, քանի որ մտավախություն կար, որ կառույցի ներսում այլ պայթուցիկներ ևս կարող են լինել:

Ներկայացուցչի խոսքով՝ ոչ մի խմբավորում պայթյունի պատասխանատվությունը իր վրա չի վերցրել: Տաճարին հասցված վնասի չափերը դեռևս պարզ չեն:

 

Նիկոլ Փաշինյանի ու Տիգրան Սարգսյանի փոխադարձ մեղադրանքները.

նիկոլ փաշինյան,տիգրան սարգսյան
Կառավարությունն ի զորու չէ դիմակայել օլիգարխների քմահաճույքներին, իսկ
Փաշինյանին հետաքրքրում են միայն անձնական ամբիցիաները:

Այսօր ԱԺ հարցուպատասխանի ժամին ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը վերջապես կարողացավ
Ծածկած շուկային վերաբերող իր հարցերն ուղղել վարչապետին,
քանի որ նա ներկայացել էր ԱԺ: Սակայն հարցուպատասխանից ստացվեց
հակամարտություն: ՛՛Մշակույթի և քաղաքաշինության նախարարներն
ինձ զեկուցել են իրենց կատարած աշխատանքների մասին: Շուտով կընդունվի
համապատասխան որոշում՛՛.,- սա էր Տիգրան Սարգսյանի չափազանց
կարճ պատասխանը, որը վրդովվեցրեց Նիկոլ Փաշինյանին. ՛՛Պարոն վարչապետ,
Ձեր Չինաստանում գտնվելը ավելի խոսուն էր, քան Ձեր
պատասխանը, ես չհասկացա, թե դուք ինչ եք ասում: Դուք երևի հերթական անգամ
բան չունեք ասելու: Պարզ է միայն մի բան. Ձեր
կառավարությունն ի զորու չէ դիմակայել օլիգարխների քմահաճույքներին: Գոնե
երեք րոպե խոսեիք, հասկանայինք՝ բան ունեք ասելու:
Ձեր պատասխանից բխում է միայն, որ ՀՀ-ն չունի կառավարություն, այլ միայն
կառավարության առանձին անդամներ՛՛:

Տիգրան Սարգսյանը նախ հայտնեց, որ ինքը չի իջնի վիրավորանքների
մակարդակի, քանի որ հարգում է ԱԺ-ն, բայց խոսքի վերջում,կարծես, նյարդերը տեղի տվեցին. ՛՛Պարոն Փաշինյան, Ձեզ բովանդակային
խնդիրները չեն հետաքրքրում, Ձեզ ոչ շուկան է հետաքրքրում,
ոչ քաղաքացիները, այլ միայն Ձեր ամբիցիաների, քաղաքական ռեյտինիգի խնդիրը,
Ձեր գնահատականները ամեն հարցի դեպքուն նույնն են և արդեն ձանձրացրել են:
Այո, մենք ունենք խնդիրներ, այդ թվում նաև Ծածկած շուկայի հետ: Բայց եղել
են շատ բուռն քննարկումներ, բանավեճեր, որոնց
հետևել են ՀՀ քաղաքացիները՛՛, – ասաց վարչապետը՝ կրկին բոլոր հարցերն,
ըստ էության, անպատասխան թողնելով:

17 երկիր պատրաստ է ընդունել սիրիացի փախստականներին

siriaՖրանսիական լրատվական գործակալությունը, վկայակոչելով ՄԱԿ-ի փախստականների հարցերով վարչության հայտարարությունը, հաղորդում է, որ 17 երկիր, որոնց թվում են ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ավստրալիան, որոշել է օգնություն տրամադրել սիրիացի փախստականներին: Հայտնի է, որ այդ երկրները պատրաստ են ընդունել մոտ 10 հազար սիրիացի փախստականի: Նախատեսվող ծրագրի իրականացումը կսկսվի 2014 թվականից:
Նշենք, որ Սիրիայում ներքաղաքական պայքարի սկզբից ի վեր մոտ 2 մլն մարդ է լքել երկիրը, որոնց հիմնական մասը բնակեցվել է հարևան երկրներում տեղակայված ճամբարներում՝ Լիբանանում, Իրաքում, Թուրքիայում և Հորդանանում:

 

 

Արմեն Աշոտյանն էլ է շատ ջերմ հիշում իրենց դպրոցի հավաքարարներին ու պահակներին, բայց…

Armen-Ashotyan-e1353497924244Խորհրդարանում այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն անդրադարձավ Կառավարության որոշմամբ դպրոցի հանրակրթական հաստատություններում հսկայական թվով հաստիքների կրճատմանը: «Արդյունքում ստեղծվել է ոչ միայն նոր գործատուների բանակ, այլև լարվածություն հանրակրթական հաստատություններում: Եվ փաստացի, իրավիճակը առանձին աշխատողների՝ տնօրեններից մինչև մանկավարժներ, ստիպում է, որպեսի նրանք կատարեն այնպիսի աշխատանքներ, ինչպիսիք են հավաքարարությունը, պահակությունը, դռնապանությունը և այլն: Ի՞նչ տրամաբանությամբ, նպատակով ու ակնկալիքով է իրականացել այդ գործընթացը»,-հետաքրքրվեց պատգամավորը:

Արմեն Աշոտյանը պատասխանեց, տարիներ շարունակ բոլորս հանդուրժել ենք մի իրավիճակ, երբ պետական բյուջեում դրված հաշվարկային միավորները, հաստիքներն ու դրույքները և փաստացի զբաղեցրած հաստիքներն ու դրույքներն իրար չեն համապատասխանում:

«Պետական բյուջեում ամրագրված է շուրջ 10 000 տնտեսական հաստիք, այն դեպքում, երբ փաստացի աշխատում է 18 հազար մարդ: Այսինքն, պետության կողմից տրամադրված աշխատավարձն ինչ որ կերպ կիսվում է 18 000 հոգու մեջ՝ իջեցննելով աշխատանքի արդյունավետությունն ու մոտիվացիան: Մենք ընդամենը բանաձևել ենք մոտեցում մինչև հարյուր աշակերտ ունեցող դպրոցների համար հաստիքացանկ, 100-200 և 300-ից ավելիների համար համապատասխան հաստիքացանկ, որտեղ, ելնելով դպրոցի կարիքներից, հստակ ֆիքսել ենք, թե ինչպես ենք պատկերացնում համապատասխան դրույքների բաշխումը: Որևէ կրճատման մասին խոսք լինել չի կարող»:

Արծվիկ Մինասյանն էլ նշեց, որ իր ձեռքի տակ կան որոշ ցուցանիշներ, ըստ որի հաշվի առնված չէ դպրոցի տարածքը. «Պատկերացնում եք՝ 20 000 քմ տարածք ունեցող դպրոցն, օրինակ, ունենա 2 հավաքարար: Դա ոչ միայն ֆիզիկապես հնարավոր չէ անել, այլ եթե ուսուցիչներն էլ սկսեն հավաքարարություն անել, էլի չեն կարողանա»:

Արծվիկ Մինասյանը նաև հարցրեց, թե ինչու այս քայլերը ձեռնարկվեցին հենց այսօր՝ սոցիալական այս լարված վիճակում, երբ աշխատանք գտնելը չափազանց բարդ է:

«Ամենևին պարտադիր չէ, ր այդ բարեփոխումը տեղի ունեն ի հաշիվ այն օժանդակ անձջնակազմի, որն ըստ էության նաև դպրոցական միջավայր է ստեղծում»,-նկատեց պատգամավորը:

Արմեն Աշոտյանն արձագանքեց. «Ես էլ եմ շատ ջերմ հիշում մեր դպրոցի հավաքարարներին ու պահակներին, բայց այնուհանդերձ պատասխանատու եմ կոնկրետ համակարգի գործունեության արդյունավետության համար: Զարմանալի է, որ դուք այս տարիների ընթացքում  չեք պահանջել, որ պետական բյուջեով հաշվարկված միավորները, դրույքաչափերն ու հաստիքները իրար մոտ լինեն: Զարմանալի է, որ ընդդիմությունը երբևէ նման հացր չի բարձրացրել: Իսկ այսօր ընդամենը կրճատումների նախաշեմին 5-6 հազար հոգու սիրտը շահելու համար մենք խոսում ենք այս թեմայի մասին: Արդյունավետության բարձրացման, աշխատուժը ստվերից հանելու խնդիր կա: Դպրոցներում եղել են և կան այսպես կոչված մեռյալ հոգիներ, երբ ձևակերպված են մարդիկ, հավաքարարներ, պահակներ, որոնք աշխատանքի չեն գալիս և այդ գումարը, ըստ մամուլի, ինչ որ տեղ է հոսում: Բա չկճատե՞նք այդ հաստիքները, չդադարեցնե՞նք պետական բյուջեի մսխման այդ տարբերակը,-հարցրեց նախարարը: