Գերմանիայում հանքում տեղի ունեցած դժբախտ պատահարից հետո 3 հանքափորներ են անհետացել

miners-missing-GermanyԱրևելյան Գերմանիայի կալիումի հանքում վերահսկվող պայթյունի ժամանակ առաջացած գազի արտահոսքից հետո հանքի երեք աշխատակիցներ անհետ կորած են համարվում:

Գերմանական լրատվական գործակալությունը, մեջբերելով K + S GmbH հանքարդյունահանող ընկերության աշխատակցին, նշում է, որ երեքշաբթի պայթյունի ընթացքում ածխածնի երկօքսիդի արտանետում է տեղի ունեցել:

Պաշտոնիայի տեղեկություններով՝ դեռևս երկու ականներ և արտաքին կառույցներ պետք է էվակուացվեն: Նա նաև հայտնել է, որ գազի արտահոսքի հետևանքով մեծ քանակությամբ փոշի է առաջացել պայթյունի վայրում և հանքից դուրս:

Լրատվական գործակալությունից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ յոթ մարդ է մնացել հանքի մեջ, որոնցից չորսին արագ փրկել են: Փրկարարները երեք անհետացած մարդկանց փնտրում են գետնի տակ 700մ խորության վրա:

 

Սպասվում է փոփոխական եղանակ

եղանակը հայաստանումՀանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-ին հյուսիսային շրջաններում, 4-6-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 5-6-ին` լեռնային շրջաններում թաց ձյուն: Քամին հարավ-արևմտյան 1-6 մ/վրկ, 3-5-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 4-6-ին հատկապես ցերեկը   կնվազի 12-15 աստիճանով:
   

Երևանում`
Հոկտեմբերի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է, 4-6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:
Երևանի  հոկտեմբերի  2-ի բազմամյա կլիմայական տվյալներ
·         Օդի առավելագույն ջերմաստիճան   32.80C (1945թ)
·         Օդի նվազագույն ջերմաստիճան        -2.90C (1941թ)
·         Օդի միջին օրական ջերմաստիճան  16.60C

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության

Սեքսը գնացքի ռելսերին ողբերգությամբ է ավարտվել

relsՈւկրաինայի Զապորոժիե քաղաքում գնացքի ռելսերի վրա սեքսով զբաղվող զույգը հայտնվել է գնացքի տակ: Պատահարի հետևանքով կինը տեղում մահացել է, իսկ տղամարդն էլ զրկվել է երկու ոտքից: Այժմ հիվանդանոցում բուժվող արկածախնդիր տղամարդը պատահածի վերաբերյալ ասել է. «Տուն վերադառնալիս ցանկացանք ինչ-որ խենթ բան անել: Հիմա շատ եմ վշտացած տեղի ունեցածի համար»:

«Դողան» լրատվական գործակալությունը գրում է, որ մեկ ամիս առաջ էլ նման դեպք գրանցվել էր Դանիայում, երբ երիտասարդ զույգը սեքսի համար ընտրել էր ֆուտբոլային դաշտի մեջտեղի կլորակը: Այդ ժամանակ մարզադաշտի անվտանգության ծառայությունը սահմանափակվել էր նրանց դաշտից հեռացնելով:

 

Անաստեյշան կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշումից հետո կրկնակի մաստեկոմիա է անցել

Anastacia

Անաստեյշան երկրորդ անգամ կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ լինելու ախտորոշումից հետո կրկնակի մաստեկոմիա է անցել:

45-ամյա երգչուհին այդ մասին հայտնել է կրծքագեղձի քաղցկեղի վերաբերյալ իրազեկման մեկամսյակի շրջանակներում՝ երկրպագուներին տեղեկացնելով իր ապաքինման մասին:

Անաստեյշան հայտնել էր, որ առաջին անգամ իրեն կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշում տվել էին 2003թ-ին:

Այնուհետև նա այս տարվա փետրվարին կրկին նույն ախտորոշումն էր ստացել և ստիպված հետաձգել է Եվրոպա կատարելիք իր շրջագայությունը:

Անաստեյշան իր այս հիվանդության պատճառ համարում է ստրեսը, քանի որ իր ընտանիքում ոչ ոք կրծքագեղձի քաղցկեղ չի ունեցել:

Անաստեյշան նաև սրտի հիվանդություն ունի և նրա սրտխփոցները ժամանակ առ ժամանակ երեք անգամ ավելի արագ են լինում, քան սովորաբար, ուստի նա դրանք կարգավորելու համար դեղամիջոցներ է օգտագործում:

Այնուամենայնիվ երգչուհին, խոսելով իր առողջական վիճակի մասին, նշել էր, որ իր հիվանդությունները նրան դարձրել են այն ինչ որ ինքը կա հիմա:

 

ՀՀ Անկախության 22-ամյակին նվիրված ընդունելություն Չեխիայում

549.Official reception in the Czech Republic dedicated to the 22nd anniversary of the Independence of Armenia 01.10.2013

Սեպտեմբերի 30-ին Չեխիայում ՀՀ դեսպանությունը մայրաքաղաք Պրահայի «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցում կազմակերպել էր ընդունելություն` նվիրված ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձին: Միջոցառմանը, որին ներկա էին շուրջ 250 հոգի, մասնակցում էին Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, կարդինալ Դոմինիկ Դուկան, Չեխիայի Կրթության, երիտասարդության եւ սպորտի նախարար Դալիբոր Շտիսը, նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ, դեսպան Հինեք Կմոնիչեկը, սենատորներ, երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի բազմաթիվ ներկայացուցիչներ, Արտաքին գործերի, Պաշտպանության նախարարությունների եւ այլ գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, մշակույթի եւ արվեստի գործիչներ, լրագրողներ, հասարակական կազմակերպությունների, Չեխիայի գործարար աշխարհի, Չեխիայի եւ Սլովակիայի հայ համայնքների ներկայացուցիչներ եւ հյուրեր Հայաստանից։

Միջոցառման սկզբում հնչեցին Հայաստանի եւ Չեխիայի օրհներգերը չեխահայ երգչուհի Վարինե Մկրտչյանի կատարմամբ: Այնուհետեւ ելույթներով հանդես եկան Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը եւ Սենատի ԵՄ կոմիտեի անդամ, սենատոր Յան Լատկան, որը հանդիսության մասնակիցներին ներկայացրեց օրերս Հայաստան կատարած պաշտոնական այցի տպավորությունները: Դեսպանը հյուրերին ներկայացրեց ՀՀ անցած 22-ամյա ուղին, անցյալի եւ ժամանակակից մարտահրավերները, անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին: Այնուհետեւ դեսպանը խոսեց հայ-չեխական հարաբերությունների եւ դրանց հեռանկարի, Չեխիայի հայ համայնքի մասին, անդրադարձավ նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին:

Միջոցառման ավարտին տեղի ունեցավ հյուրասիրություն:

ՎԴ նախագահ Արման Մկրտումյանը ներկայացրեց նորանշանակ դատավորին

Զ.ՆախշքարյանՍեպտեմբերի 30-ին, համաձայն ձևավորված ավանդույթի, Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը քրեական, քաղաքացիական և վարչական պալատների նախագահների, Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատարի մասնակցությամբ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավորներին և աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ դատավոր:

Զարուհի Նախշքարյանը Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակվել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013թ. սեպտեմբերի 25-ի հրամանագրով:
Ինչպես բազմիցս նշել ենք, դատավորների հետ նման հանդիպումները միաժամանակ կրում են աշխատանքային խորհրդակցության ձևաչափ, որի ընթացքում քննարկվում են դատական իշխանությանն առնչվող բազմաթիվ հարցեր:
Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ներկայացնելով դատավոր Զարուհի Նախշքարյանին, այս հանդիպմանը ևս դատավորների հետ քննարկեց արդարադատության իրականացմանն առնչվող, ինչպես նաև կազմակերպչական բնույթի բազմաթիվ հարցեր:

Միջին Արևելքի նոր քարտեզը՝ ըստ «New York Times»-ի

arevelq«New York Times»-ը հրապարակել է մի հետաքրքիր վերլուծություն, ըստ որի Միջին Արևելքը կարող է վերակազմավորվել՝ բաժանվելով 14 նոր պետության: Փորձառու քաղաքական վերլուծաբան և լրագրող Ռոբին Ռայթը ներկայացրել է Միջին Արևելքի նոր բաժանումը քարտեզի հետ միասին: Ըստ վերլուծության՝ Իրաքը, Սիրիան, Սաուդյան Արաբիան, Եմենն ու Լիբիան մասնատման վտանգի տակ են գտնվում:
Այսպես Սիրիայի և Իրաքի բաժանման հետևանքով կձևավորվի 4 նոր պետություն՝ Ալևիստան՝ Լաթակիա կենտրոնով, Քուրդիստան՝ Էրբիլ կենտրոնով, Բաղդադն ու Դամասկոսը ներառող Սունիստան և Շիիստան՝ Բասրա կենտրոնով: Ռայթը գտնում է, որ Սաուդյան Արաբիայում շուտով ներքաղաքական հակասություններ կծագեն՝ բերելով մասնատման: Հորմուզի նեղուցի շրջանում կառաջանա Արևելյան Արաբիստան, Հիջազում՝ Արևմտյան Արաբիստան, Եմենին մոտ գտնվող շրջաններում Հարավային Արաբիստան, հյուսիսում՝ Հյուսիսային Արաբիստան, իսկ երկրի կենտրոնական հատվածում կկազմավորվի Վահաբական Արաբիստանը՝ Էր Ռիադ կենտրոնով:
Գալով Եմենին՝ վելուծաբանը նշում է, որ այն բաժանվելու է Հարավային և Հյուսիսային մասերի, իսկ Լիբիայի պարագայում ստեղծվելու է երկու առանձին պետություն: Այսպես Լիբիայի արևելքում տեղակայվելու է Սիրենքայան՝ Բինգազի կենտրոնով, իսկ արևմուտքում՝ Թրաբլուսգարփ պետությունը: Հնարավոր է, որ Լիբիայի հարավ-արևմուտքում էլ առանձնանա Ֆիզան:

 

Համաներումը չի վերաբերի ցմահ ազատազրկման դատապարտվածներին

ազգային-ժողով7

Ազգային ժողովն այսօր քննարկեց ՀՀ նախագահի առաջարկած համաներման նախագիծը: ՛՛Համաներումը սովորաբար կիրառվում է ազգային,

պետական տոների կապակցությամբ: Այս դեպքն էլ բացառություն չէ՛՛, – նախագիծը ներկայացնելիս իր խոսքում նշեց գլխավոր զեկուցող՝ ՀՀ
արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ շեշտելով, որ, ինչպես միշտ, այնպես էլ հիմա համաներման գլխավոր մեկնաբանությունը
մարդասիրությունն է, սակայն ոչ բոլորը կարող են օգտվել նախագահի մարդասիրությունից. ՛՛Համաներումը չի տարածվի պատիժը կրելու
կիրառման ժամանակահատվածը չարամտորեն խախտող ազատազրկվածների վրա: Նաև չի վերաբերվի նրանց, ում պատժի
չափը վերջին տասը տարվա մեջ կրճատվել է, գեթ մեկ անգամ ներել են: Երկրորդ անգամ պետք չէ մարդասիրություն ակնկալել: Փոխարենը
համաներման պատմության մեջ առաջին անգամ այն կառնչվի ծանր հանցագործություն կատարած անձանց, որոնց պատժաչափը կկրճատվի
մի քանի ամսով: Սակայն համաներումը չի վերաբերի ցմահ ազատազրկման դատապարտվածներին՛՛, – տեղեկացրեց նախարարը:
Հրայր Թովմասյանը դեռևս չի կարող ասել, թե հատկապես քանի ազատազրկման դատապարտված անձի կվերաբերի համաներման
ծրագիրը, միայն պնդում է, որ մոտ 400-500 անձ ազատ կարձակվեն համաներման նախագիծն
ընդունվելուն պես: Համաներման շերտերը տարբեր են. ոմանք ազատ կարձակվեն, ոմանց պատիժը կփոխարինվի պատժի մեկ այլ
տարբերակով, ոմանց պատժաչափը կկրճատվի այս կամ այն տոկոսով:
—
Լարա Առաքելյան

Երկու տարեկան հղի տղային արհեստական վիժում կատարեցին, տեսանյութ

o_831096Չինական Հուասի քաղաքի հիվանդանոցներից մեկում վերջերս յուրահատուկ հիվանդ հայտնվեց: Դա երկու տարեկան Սյաո Ֆեն էր, որի փորը այքան էր ուռել, որ երեխան կարծես հղի լիներ: Ի զարմանս բժիշկների, այդ ֆանտաստիկ աղտորոշումը մասամբ հաստատվեց: Տղայի ներսում ապրում էր պարազիտ պտուղ, հաղորդում է  Daily Mail-ը:

Բժիշկները արագ հեռացրեցին այդ պտուղը, քանի որ երեխայի փորը այնքան էր ուռել, որ խանգարում էր շնչելուն: Ռենգենից հետո բժիշկները հայտնաբերեցին, որ երեխայի փորում ապրում և զարգանում էր նրա երկվորյակ եղբայրը: Պտղի բոյը 20սմ էր, նրա ողնաշարը, ձեռքերն ու ոտքերը ամբողջովին ձևավորվել էին:

Պարազիտ երկվորյակը իր ավագ եղբոր որովայնի երկու երրորդը զբաղեցրել էր: Բժիշկները ասել են, որ այդպիսի երկվորյակներ լինում են այն ժամանակ, երբ  բեղմնավորման ժամանակ ձվաբջիջում ճիշտ բաժանում չի կատարվել:Բժիշկ Ջոնաթան Ֆանարոֆը  Կլիվլենդից ասում է, որ որոշ սիամական երկվորյակներ կարող են հաջողությամբ գոյատևել, սակայն ոչ այն դեպքերում, եթե մեկը մյուսին “կլանել է”:

Նախագահ Սերժ Սարգսյանը Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ

4012

Աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Հանդիպման սկզբում Սերժ Սարգսյանը նախ շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի Նախագահին ջերմ հյուրընկալության համար և նշել, որ իր համար մեծ հաճույք է վերստին այցելել բարեկամ Ֆրանսիա:

Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է նշել, որ երկու ժողովուրդների պատմական սերտ կապերից սնուցվող հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունները վերջին քսան տարիների ընթացքում շարունակական զարգացում են ապրել` հասնելով պատմականորեն ամենաբարձր մակարդակին: Հայ-ֆրանսիական բարեկամությունը, Նախագահի բնորոշմամբ, այնքան խորը, ընդգրկուն և բազմաշերտ է, որ դժվար է մի քանի նախադասությամբ բնութագրել այն:

Սերժ Սարգսյանի խոսքով, հարաբերությունների նման որակի երկու երկրները հասել են բարձրաստիճան քաղաքական երկխոսության պարբերականության` այդ թվում Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների փոխայցերի, միջխորհրդարանական սերտ համագործակցության, մշակութային, կրթական, գիտական սերտ կապերի, ինչպես նաև տարբեր ոլորտների պատասխանատուների բնականոն շփումների շնորհիվ:

Նախագահը նշել է, որ հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերություններում վերջին տարիներին բարձր մակարդակի այդ երկխոսությունը պահպանելու հրաշալի ավանդույթ է ձևավորվել՝ տարեկան առնվազն մեկ հանդիպում ունենալ նախագահների մակարդակով, որի ժամանակ քննարկվում են հայ-ֆրանսիական, ինչպես նաև Հայաստան-ԵՄ համագործակցության հարցերը, տարածաշրջանային և գլոբալ հրատապ խնդիրները:

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներն այսօրվա հանդիպմանը ևս հանգամանորեն անդրադարձել են վերոնշյալ թեմաներին:

Առևտրատնտեսական հարաբերությունների առումով Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել Հայաստանում ֆրանսիական գործարար ստվար համայնքի առկայությունն այնպիսի առաջատար ընկերություններով, ինչպիսիք են «Կարֆուրը», «Պեռնո Ռիկարը», «Օրանժը», «Կրեդիտ Ագրեկոլը», «Ալկատելը», «Վեոլիան», որոնց շուտով կավելանան նաև նորերը:

Նախագահը կարևորել է ընթացիկ տարվանից մեկնարկած Զարգացման ֆրանսիական գործակալության աջակցության ծրագրերը: Նա ընդգծել է, որ հաջողությամբ է զարգանում նաև ապակենտրոնացված համագործակցությունը` գործընկերային սերտ կապեր են հաստատվել Հայաստանի և Ֆրանսիայի 30-ից ավելի տեղական իշխանությունների միջև: Այդ համատեքստում Ֆրանսիայի Նախագահը հատկապես կարևորել է ս.թ. հոկտեմբերի 15-17-ին Վալանսում կայանալիք ապակենտրոնացված համագործակցության 3-րդ համագումարը:

Անդրադառնալով միջխորհրդարանական կապերին` Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները գոհունակությամբ են արձանագրել, որ երկու երկրների խորհրդարաններում ակտիվ գործում են բարեկամության պատգամավորական խմբերը: Արդեն մեկ տարի է, որ Հայաստանը դարձել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ, և հաջողությամբ են զարգանում նաև հայ-ֆրանսիական մշակութային-կրթական կապերը:

Հանդիպման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը վերստին շնորհակալություն է հայտնել Ֆրանսուա Օլանդին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ֆրանսիական կողմի երկարամյա հետևողական ջանքերի համար: Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները ևս մեկ անգամ ընդգծել են, որ այլընտրանք չեն տեսնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանում առանձնակի կարևորում են Ֆրանսիայի Նախագահի անձնական ներգրավվածությունն այս հարցում:

Զրուցակիցները մանրամասնորեն քննարկել են նաև Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության հեռանկարները: Նրանք համակարծիք են եղել այն հարցում, որ պետք է առավելագույն ջանքեր գործադրել պահպանելու համագործակցության տեմպը և որակը, շարունակելու Հայաստանում բարեփոխումների գործընթացը, ինչի վերաբերյալ Նախագահ Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը: Նախագահ Օլանդը վստահեցրել է, որ Ֆրանսիան` որպես Հայաստանի բարեկամ և ԵՄ առաջատար պետություններից մեկը, որպես միջազգային խոշոր դերակատար, կշարունակի այսուհետ ևս աջակցել Հայաստանի եվրոպական օրակարգի առաջմղմանը:

Հանդիպման ժամանակ ՀՀ Նախագահը վերստին իր երախտագիտությունն է հայտնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում Ֆրանսիայի նշանակալի ներդրման համար:

Երկու բարեկամ երկրների միջև ձևավորված բարձր մակարդակի երկխոսության շարունակականությունն ապահովելու նպատակով, Նախագահ Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստան պետական այց կատարելու Նախագահ Ֆրանսուա Օլանդին ուղղված հրավերը:

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին

Էդուարդ ՇարմազանովՀարգելի խորհրդարան,

 

Վերջին շրջանի զարգացումները ցույց են տալիս, որ մեր երկրի ներքին եւ արտաքին քաղաքական օրակարգը բավականին հագեցած է:

Առաջին, վերջին մի քանի տարվա ընթացքում արդեն երրորդ անգամ Հանրապետության ղեկավարը դիմում է Ազգային ժողովին՝ համաներում հայտարարելու մասին առաջարկությամբ: Այս փաստն ինքնին խոսում է հանդուրժողականության եւ մարդասիրական արժեքների առկայության մասին:

Կրկնակի կարեւոր է, որ համաներման արդյունքում պատժից ազատվելու են նաեւ Հայրենական Մեծ պատերազմի, ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մասնակիցները: Սա վկայությունն է այն բանի, որ ազատամարտիկների խնդիրների աստիճանական լուծումը գտնվում է իշխանությունների օրակարգում:

Երկրորդ, արտաքին քաղաքականության եւ տնտեսական զարգացման տեսանկյունից էական է մեր երկրի պատրաստակամությունը Համագործակցության Շանհայի կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալու ուղղությամբ: Սա կարող է Հայաստանին հնարավորություն ընձեռել ընդլայնելու եւ դիվերսիֆիկացնելու իր միջազգային քաղաքական եւ առեւտրատնտեսական կապերը: 

Երրորդ, օրերս Սոչիում կայացավ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որտեղ մեր երկրի առաջնորդը հստակ ազդակներ հղեց թե՛  ներքին եւ թե՛  արտաքին լսարանին:

ա. Հայաստանը ՀԱՊԿ հետագա զարգացմանը մոտենում է ինքնիշխանության եւ անվտանգության ապահովման դիրքերից:

բ. Հայաստանի համար գերխնդիր է Արցախի անվտանգության ապահովումը եւ նրա միջազգային ճանաչումը:

գ. Մեզ համար ընդունելի չէ ՀԱՊԿ անդամ որոշ երկրների ցուցաբերած միակողմանի դիրքորոշումը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի հարցում:

Անվիճարկելի է ՝ Արցախի անվտանգությունն ու անկախությունը քաղաքական կոմպրոմիսի առարկա լինել չեն կարող:

 

Շնորհակալություն ուշադրության համար:

Այցելություն մայրաքաղաքի թիվ 1 տուն-ինտերնատ

001 (1)Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, մայրաքաղաքի ծերերի թիվ 1 տուն-ինտերնատ է այցելել Երևանի քաղաքապետարանի  սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը: Քաղաքապետի անունից շնորհավորելով տուն-ինտերնատի բնակիչներին՝ Ռուզաննա Զաքարյանը նշել է, որ սոցիալական տարբեր խմբերի  խնդիրները մշտապես եղել և մնում են Երևանի քաղաքապետարանի ու, մասնավորապես հենց քաղաքապետի ուշադրության կենտրոնում: Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ սոցիալական կարևոր առաքելություն իրականացնող այս հաստատությանը Երևանի քաղաքապետարանի կողմից նվիրաբերվել է կենցաղային տեխնիկա: Ծննդյան 85-ամյակի առիթով առանձին նվեր է հանձնվել նաև տուն-ինտերնատի բնակիչ Մուրադ Ռշտունուն: Օրվա խորհրդով տոնական սեղանների շուրջ համախմբված տարեցները շնորհակալություն են հայտնել հյուրերին ուշադրության և իրենց նկատմամբ ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար: Տուն-ինտերնատի շահառուները նաև երգել, պարել ու ասմունքել են: Տարեցների հետ ուրախացել ու նրանց տոնական մթնոլորտ են ապահովել ճանաչված երգիչ-երգչուհիներ ու պարախմբեր:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

Ոստիկանները մեկնեցին ահազանգի հետքերով

Զենք-զինամթերքՍեպտեմբերի 30-ին, ժամը 15.00-ին,  ոստիկանության ՊՊԳՎ Արարատի պահպանության բաժնի կենտրոնական դիտակայան անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ իրեն պատկանող զինամթերքը դրել է Արարատ գյուղի գերեզմանոց տանող ճանապարհի սկզբնամասում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է ձեռքի գնդացրի 7.62 մմ տրամաչափի` 72,  5.45 մմ տրամաչափի  35 և ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի  756 փամփուշտ, ինքնաձիգի 2 պահունակ, 1 հատ «Չերյոմուխա»,   «T-53» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, խոշոր տրամաչափի  1 փամփուշտ:
Հայտնաբերված զինամթերքն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Ինքնաձիգի պահունակ, 62 փամփուշտ և 12 պայթուցիչ

Սեպտեմբերի 30-ին,  ժամը 12.10-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Հասրաթյան փողոցի թիվ 8 շենքի դիմաց փամփուշտներ է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել  է ինքնաձիգի պահունակ, տարբեր տրամաչափի 62 փամփուշտ և տարբեր տիպի 12 պայթուցիչ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Գողության մի շարք դրվագներ են պարզվել

գողությունՍեպտեմբերի 30-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները,  գողություն կատարելու կասկածանքով, Սարդարապատ գյուղից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Գևորգ Ս.-ին:
Պարզվել է, որ նա մի շարք քաղաքացիներից կատարել է հետևյալ գողությունները.
– օգոստոսին «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել է էլեկտրական մարտկոց` պատճառելով 15.000 դրամի նյութական վնաս:
– սեպտեմբերի կեսերին տներից մեկի մոտ կայանված խոտհնձիչից գողացել է Էլեկտրական մարտկոց` պատճառելով 80.000 դրամի նյութական վնաս:
– սեպտեմբերին «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենայի դուռը բացելով՝ սրահից գողացել է ձայնարկիչ և անիվ` պատճառելով 40.000 դրամի նյութական վնաս:
 – սեպտեմբերին տներից մեկի բակից գողացել է ավտոմեքենայի  լիցքավորման գազի բալոն` պատճառելով 10.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է հետաքննություն:

 

Շնորհավորանքներ ու նվերներ՝ 100-ից բարձր տարիքի երևանցիներին

002Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն այցելել է տարեց երևանաբնակներ՝ 102-ամյա Հռիփսիմե Հաջի-Սարգսյանին և 101-ամյա Սիրվարդ Ատաջյանին։ Տարոն Մարգարյանի անունից Ռուզան Զաքարյանը շնորհավորել է նրանց՝ մաղթելով քաջառողջություն, և հանձնել է նվերները։

«Տարբեր առիթներով տարվա ընթացքում մի քանի անգամ այցելելում ենք տարեց մեր քաղաքացիներին. դա մեզ հնարավորություն է տալիս նաև անձամբ տեղեկանալ նրանցից յուրաքանչյուրի կեցության մասին»,- նշել է Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետը։

100-ամյակը հատած երևանցիներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել քաղաքապետի հետևողական ուշադրության համար և մաղթել նրան երկարակեցություն ու հաջողություններ բոլոր նախաձեռնություններում։

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Ըստ կանխատեսումների, 2050 թ.-ին Հայաստանի բնակչության գրեթե մեկ երրորդը կլինի 60-ն անց

Asulis 3Ըստ կանխատեսումների, 2050 թ.-ին Հայաստանի բնակչության գրեթե մեկ երրորդը կլինի 60-ն անց. ասուլիս՝ նվիրված Տարեցների միջազգային օրվան

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրեցին տարեցներին առնչվող ներկա և ապագա խնդիրներն ու հնարավոր լուծումները

Երևան, 1-ը հոկտեմբերի, 2013 թ.: Այսօր մամուլի «Հենարան» ակումբում տեղի ունեցավ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (ԱՍՀՆ) համատեղ ասուլիսը՝ նվիրված Տարեցների միջազգային օրվան: Ասուլիսին բանախոսում էին ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը և ՀՀ ԱՍՀՆ Տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյանը:

Ըստ բանախոսների, Հայաստանը դասվում է աշխարհի արագորեն ծերացող երկրների շարքին: Արդեն այսօր երկրի բնակչության 14.4 տոկոսի տարիքը 60-ից բարձր է: Երևույթին նպաստում են ինչպես ծնելիության անկումը և ակտիվ տնտեսական ու վերարտադրողական տարիքի բնակիչների արտագաղթը, այնպես էլ կյանքի միջին տևողության երկարաձգումը, ինչը պայմանավորված է նաև ժամանակակից բժշկության ձեռքբերումներով: ՄԱԲՀ փորձագիտական վերլուծության կանխատեսումները ցույց են տալիս, որ 2050 թ.-ին Հայաստանի բնակչության գրեթե մեկ երրորդը՝ 31.5 տոկոսը, կարող է լինել 60-ն անց:

«Բնակչության կազմում տարեց բնակիչների բաժնի նման աճը մեծ սոցիալ-տնտեսական բեռ է ենթադրում պետության համար, և այստեղ շատ կարևոր է կանխավ պատրաստվել և համապատասխան քաղաքականություններ ներդնել մինչև այդ համամասնությանը հասնելը: Լուծումներից մեկը, օրինակ, կարող է լինել այսպես կոչված «ակտիվ երկարակեցության» հայեցակարգի իրականացումը, ըստ որի տարեց մարդիկ հնարավորինս երկար են մնում հասարակության, իրենց համայնքների և ընտանիքների ակտիվ, գործուն և բեղմնավոր անդամներ», – նշեց ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:

ԱՍՀՆ Տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյանը ներկայացրեց խնդրի վերաբերյալ պետական քաղաքականությունը, արվող և նախատեսված քայլերն ու միջոցառումները:

Հայաստանի բնակչության նշանակալի հատվածի ծերացումը նշանակում է նաև, որ հասարակության մեջ կնվազի 63-ից բարձր մեկ տարեցի հաշվով աշխատող մարդկանց թիվը կամ աջակցության գործակիցը: Ինչպես ցույց է տալիս ՄԱԲՀ վերլուծությունը, այս գործակցի դրական փոփոխության համար ամենանպաստավորը կարող է լինել ծնելիության բարձրացման և բնակչության զբաղվածության ապահովման համակցումը: Այդուհանդերձ, եթե գործազրկության հաղթահարումը կարելի է համարել համեմատաբար իրատեսական խնդիր, ապա ծնելիության բարձրացումը բավականին դժվար հասանելի է՝ հաշվի առնելով վերջինի ծախսատարությունը և Հայաստանի բնակչության բնական հավելաճի մոտալուտ բացասականացումը:

Հայաստանի և ՌԴ-ի միջև ստորագրվել է երկկողմ երկարաժամկետ համագործակցության ծրագիրը

10738_am_3Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջակառավարական նիստի արդյունքներով երկու երկրների միջև ստորագրվել է երկարաժամկետ` մինչև 2020 թվականը տնտեսական համագործակցության ծրագիրը: Նիստից հետո հրավիրված ասուլիսում հանձնաժողովի համանախագահները` Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը կարևորել են ծրագրի իրականացումը և նշել, որ այժմ երկու պետությունների կառավարություններն աշխատելու են դրանում ներառված նախագծերն իրականություն դարձնելու ուղղությամբ:

ՀՀ վարչապետը հիշեցրել է, որ երկկողմ առևտրաշրջանառությունը տարեցտարի ավելանում է և այժմ անցել է մեկ միլիարդ դոլարի սահմանագիծը: «Երկկողմ համագործակցությունը լավ հիմքերի վրա է, այն ունի խորացման ու ընդլայնման մեծ ներուժ: Այդ առումով կարևորում ենք երկարաժամկետ համագործակցության ծրագրի ստորագրումը և դրա իրականացումը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Անդրադառնալով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու մասին հարցին` վարչապետը նշել է, որ այդ ուղղությամբ իր դիրքորոշումը չի փոխվել, այն համահունչ է Ռուսաստանի իշխանությունների տեսակետին: «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը, որը հնչեցվեց նախորդ տարվա օգոստոսին երկու երկրների նախագահների հանդիպման ժամանակ, հետևյալն էր. հաշվի առնելով այն, որ Հայաստանը չունի ընդհանուր սահման Մաքսային միության հետ, մենք պետք է աշխատենք, թե ինչպես Հայաստանը պետք է ինտեգրվի Մաքսային միությանը: Հանձնարարական տրվեց նախագահների կողմից, որպեսզի մենք մշակենք ինտեգրացիոն գործընթացի գործիքակազմը` հաշվի առնելով Հայաստանի առանձնահատկությունները, մասնավորապես, ընդհանուր սահմանների բացակայությունը: Մեր երկու նախագահների հանձնարարությամբ նախորդ տարեվերջին ստեղծվեց աշխատանքային խումբ: Մենք ինտենսիվորեն աշխատեցինք նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ` համագործակցության շուրջ: Արդյունքում, ՀՀ վարչապետի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ պարոն Խրիստենկոյի միջև ստորագրվեց համագործակցության համաձայնագիր: Այս ամենի արդյունքում ՄՄ-ում արդեն ստեղծվել են այնպիսի գործիքներ, որոնք թույլ են տալիս կտրուկ նվազեցնել այն տրանսակցիոն ծախսերը, որոնք առկա են ընդհանուր սահմաններ չունենալու պատճառով: Այն գործիքները, որոնք այսօր օգտագործվում են, նպաստում են Հայաստանի ինտեգրմանը Մաքսային միությանը»,– նշել է Տիգրան Սարգսյանն` ավելացնելով, որ դրա արդյունքում էլ կայացվել է երկու երկրների նախագահների որոշումը: Այժմ Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունները պետք է աշխատեն այդ որոշման իրականացման ուղղությամբ:
Ասուլիսում տեղեկացվել է նաև, որ ինտենսիվ աշխատանքներ են տարվում Երևանում Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղ բացելու ուղղությամբ:

Ադրբեջանական գազը իրանականից և ռուսականից էժան է լինելու. SOCAR Turkey Enerji

3Ադրբեջանական գազը իրանական կամ ռուսական գազի համեմատ ավելի էժան կլինի, հայտարարություն է արել “SOCAR Turkey Enerji” ընկերության նախագահ Քենան Յավուզը, հաղորդում է ադրբեջանական “Թրենդ” գործակալությունը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) մտադիր  է Անդրանատոլական գազամուղը (TANAP) շահագործել 2018թ.-ին:

Յավուզի խոսքով՝ SOCAR-ը ակտիվ ներդրող է, որն իր միջոցները ներդնում է տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ռսիկային:

TANAP նախագծով նախատեսվում է ադրբեջանական “Շահ Դենիզ” հանքավայրից գազը Թուրքիայի տարածքով արտահանել Եվրոպա : Ակնկալվում է, որ գազամուղի նախնական թողունակությունը տարեկան կկազմի 16 մլրդ խմ: Դրանից 6 խմ-ը կարտահանվի Թուրքիա, մնացածը՝ Եվրոպա:

 

Ստրասբուրգում ցույց է կազմակերպվել ի պաշտպանություն Ադրբեջանում քաղբանտարկյալների

2Մարդու իրավունքների ակումբը և Լրագրողների ազատության ու անվտանգության ինստիտուտը Ստրասբուրգում` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքի առջև, բողոքի ցույց են կազմակերպել, որի նպատակը Ադրբեջանում քաղաբանտարկայների խնդրի վրա ուշադրության սևեռումն է:

Ինչպես հաղորդում է “Հագին” կայքը, միջոցառման մասնակիցները իրենց ձեռքին ունեցել են մի շարք քաղբանտարկյալների, այդ թվում` “Հանրապետական այլընտրանք” (REAL) շարժման ղեկավար Իլգար Մամեդովի նկարներ: Մեմմեդովը ձերբակալվել է 2013թ. հունվարի 23-24-ը Ադրբեջանի Իսմայիլի քաղաքում անկարգությունների կազմակերպման մեղադրանքով:

Այսօր Եվրպայի խորհրդի խորհդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանին տեղի են ունենալու Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների մասին զեկույցի լսումները, որի ժամանակ ելույթ կունենան մարդու իրավունքների հարցերով եվրահանձնակատար Նիլս Մուժնիկեսը և Ադրբեջանից մի շարք իրավապաշտապաններ:

Կայացել է 1,650,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք

դոլարՀոկտեմբերի 1-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 1,650,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 405.77 դրամ մեկԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.8 դրամ: