Փոխհրաձգություն ԱՄՆ Կոնգրեսի շենքի մոտ.կան վիրավորներ

capitol_seeՀինգշաբթի, հոկտեմբերի  3 -ին, Վաշինգտոնում  Կապիտոլիումի պատերի մոտ կրակոցներ են տեղի ունեցել: ԱԻ պատճառով Կոնգրեսի շենքը փակել են:

Կրակոցների պատճառով ոստիկան է վիրավորվել, հաղորդում է  ИТАР-ТАСС-ը` վկայակոչելով տեղական ԶԼՄ-ները:Անվտանգությունից ելնելով,դեպքի վայրում եղած մարդկանց փողոցից տարել են փակ տարածք:

Թուրքիայի խորհրդարանը երկարաձգել է Սիրիայում ռազմական գործողությունների իրականացման մանդատը

mandat«Ռադիկալի» հաղորդմամբ՝ Թուրքիայի խորհրդարանը այսօր որոշում է ընդունել երկարաձգելու կառավարության մանդատը անհրաժեշտության դեպքում Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելու և զորք ուղարկելու վերաբերյալ: Հայտնի է, որ այս որոշման օգտնին է քվեարկել Ազգայնական շարժում կուսակցությունը, իսկ Ժողովրդա-հանրապետական թևը դեմ է եղել:

Նշենք, որ նախարարների կաբինետը վերոնշյալ մանդատը ստացել էր անցած տարվա հոկտեմբերի 4-ին, որպեսզի պաշտպանի թուրք-սիրիական սահմանի բնակչությանը, որոնք ենթարկվում էին գնդագոծման սիրիական կողմից: ՄԱԿ-ի հաշվարկներով Սիրիայում արդեն 2 տարուց ավելի տևող հակամարտության հետևանքով մոտ 100 հազար մարդ է զոհվել:

 

Ռիտա Սարգսյանը անակնկալի է բերել Կարեն Դեմիրճյանի կնոջը՝ տիկին Ռիմային

RitaՀոկտեմբերի 2-ին Կարեն Դեմիրճյանի կնոջ՝ Ռիմա Դեմիրճյանի 80-ամյակն էր: Տիկին Ռիման իր ծննդյան տոնը որոշել է անցկացնել Կարեն Դեմիրճյանի անվան թանգարանում եւ հաճելի անակնկալի եկել: «Ամենամեծ անակնկալն այն էր, որ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն ուղարկեց շատ շքեղ ծաղկեփունջ եւ նվեր: Ես նույնիսկ սկզբից շփոթվեցի: Գիտեք, դա հարգանքի նշան է եւ պատիվ է բերում իրեն, որ նա չնայած ամբողջ քաղաքական դաշտի ոչ հաճելի մթնոլորտին, այդ քայլին գնաց: Նա  պարզապես հարգեց իմ հասակը, հարգեց ինձ՝ որպես անձնավորություն եւ որպես գրքի հեղինակ: Ինձ հասավ տեղեկություն, որ նա կարդացել է, հավանել է իմ «Հիշատակ» գիրքը: Ես շնորհակալ եմ նրան»,- Aravot.am-ի հետ զրույցում պատմեց տիկին Դեմիրճյանը:

Ռիտա Սարգսյանը նաեւ մոտ մեկ տարի առաջ այցելել է թանգարան. «Շատ պարզ, անմիջական ձեւով շփվեց մեր կոլեկտիվի հետ, նստեց, զրուցեց ահագին: Ես նման բաներ մարդկանց մեջ հարգում եմ: Այսինքն, քաղաքական մանրուքների մեջ, մեծ ու փոքր տարաձայնությունների մեջ չմտավ, ոչ մի քաղաքական հարց չշոշափեց: Պարզապես նա իր հարգանքը ցուցաբերեց, որովհետեւ ասել էր, որ ես Կարեն Սերոբիչին այդպես չէի ճանաչում, ինչպես ճանաչեցի «Հիշատակ» գրքի միջոցով»: Տիկին Դեմիրճյանը նաեւ շատ շոյվել էր Երեւանի քաղաքապետարանի ուշադրությունից. «Ստեղծվեցին այնպիսի հանգամանքներ, որ ես չէի կարող ամսի 2-ին տանը նստել: Այստեղ շատ ժողովուրդ էր հավաքվել: Դա նույնպես անակնկալ էր: Հաջորդ անակնկալն այն էր, որ քաղաքապետարանից եկավ մշակույթի բաժնի պետը: Դա իրոք անակնկալ էր, որովհետեւ նախկին քաղաքապետարանի դեպքում  մեզ բացարձակապես ուշադրություն չէին դարձնում: Ես իմ շնորհակալությունը հայտնեցի քաղաքապետարանին եւ քաղաքապետին, որ հետեւում է եւ ուշադիր է: Ես  զգացի, որ այս քաղաքապետարանում հավաքվել են լավ երիտասարդներ՝ եռանդուն, աշխատող: Դա ինձ ուրախացրեց, գուցե ինչ-որ արդյունքներ լինեն, տեսնենք»: Ռիմա Դեմիրճյանը նաեւ պատմեց, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է շատ ուշադիր թանգարանի նկատմամբ, պարբերաբար աջակցում է: Թանգարան այցելել է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

aravot.am

Թուրքիային ուժգին երկրաշարժ է սպառնում

erkrasharjՎերջին հարյուր տարվա ընթացքում ամեն տարի աշխարհում 7 և ավելի մագնիտուդ ուժգնությամբ միջին հաշվով 17 երկրաշարժ է գրանցվում: Այս տարի նման երկրաշարժերից մեկն էլ սպառնում է Թուրքիային: Այս մասին է հայտնել պրոֆեսոր Օսման Բեքթաշը: «Այս տարի դեռևս 11 երկրաշարժ է տեղի ունեցել, 6-ը՝ սպասվում են: Սրանցից մեկն էլ կարող է Թուրքիայում լինել՝ Արևելյան Անատոլիայում»,-նշել է Բեքթաշը:

«Դողան» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ սպասվող երկրաշարժը կարող է վրա հասնել այս տարվա վերջին 3 ամիսներին կամ 2014 թվականի սկզբին: Մասնագետների կարծիքով՝ երկրաշարժը հնարավոր է ուժգին լինի՝ հասնելով 7-7,9 մագնիտուդի: Այնուհանդերձ դժվար է կանխորոշել ստորգետնյա ցնցումների առաջացման ճշգրիտ տեղն ու ժամանակը:

Վանում հայերի ոսկորները սարսափեցնում են տարրական դպրոցականներին

vanՎանի Գևաշ գավառի Իլի գյուղում անցած տարի տարրական դպրոցի շինարարության ժամանակ հայերին պատկանող ոսկորներ էին հայտնաբերվել: Սակայն պատասխանատու անձինք ոչ մի գործողություն չեն ձեռնարկել, և հողի երես դուրս եկած ոսկորները այդպես էլ մնացել են անտեսված: Դպրոցից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող հավաքական գերեզմանոցը հենց այն ճանապարհի մոտ է, որտեղով անցնում են աշակերտները: Այս տեսարանը ազդում է երեխաների հոգեբանության վրա, նրանք վախենում են՝ խուսափելով դպրոց գալուց: Մարդկային գանգերն ու ոսկորները օրեցօր ավելի տեսանելի են դառնում, սակայն պետական ոչ մի մարմին կամ կազմակերպություն ուշադրություն չի դարձնում այս երևույթի վրա:

«Դիջլե» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ գյուղացիներից Յըլմազ Թուլայը նշել է, որ հայտնաբերված ոսկորները նախկինում այս գյուղում ապրող հայերին են պատկանում: Գյուղացին նկատել է, որ դիակներին իրար վրա են թաղել, ինչը ընդունելի երևույթ չէ միաստվածության կրոններում: Թուլայը իրավասու կազմակերպություններին կոչ է արել ուսումնասիրել գտնված ոսկորները, ապա հավաքել դրանք:

 

ՌԴ-ն դիտորդներ կուղարկի Ադրբեջան

1ՌԴ Պետդուման մի խումբ դիտորդներ կուղարկի Ադրբեջան՝ նախագահական ընտրություններին հետևելու նպատակով, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ “ԱՊԱ” գործակալության` պատվիրակությունը գլխավորելու է Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Իլյաս Ումախանովը:

Պատվիրակության կազմում կլինեն պատգամավորներ՝ խորհրդարանական բոլոր խմբակցություններից։ “Եդինայա Ռոսիա”-ն կներկայացնեն Օլեգ Լեբեդևը, Գաջիմեթ Սաֆարալիևը, Նադեժդա Շկոլկինան, Մուրադ Գաջիևը, Զաուր Գեկիևը, Սվետլանա Մաքսիմովան, Սվետլանա Ժուրովան և այլք, Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցությունը՝ Կազբեկ Թայսաևը, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը՝ Իլյա Դրոզդովը, “Սպրավեդլիվայա Ռոսիա”-ն՝ Ալլա Կուզմինան։

Ադրբեջանում նախագահական ընտրություններ կայանալու են հոկտեմբերի 9-ին:

Վարչապետին են ներկայացվել «Ռոստելեկոմ»-ի կողմից ՀՀ-ում նախատեսվող ներդրումային ծրագրերը

10744_am_3Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ռուսական «Ռոստելեկոմ» ընկերության նախագահ Սերգեյ Կալուգինի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է ռուսական առաջատար ընկերություններից մեկի գործունեությունը Հայաստանում և ՀՀ կառավարության աջակցությունը հայտնել «Ռոստելեկոմ»-ի կողմից մեր երկրում տարբեր ծրագրերի իրականացմանը:

Սերգեյ Կալուգինը գոհունակություն է հայտնել կապի ոլորտում Հայաստանում ստեղծված ենթակառուցվածքներից և ներկայացրել «Ռոստելեկոմ»-ի ներդրումային ծրագրերը: Ռուսական ընկերությունը նախատեսում է մինչ 2017 թվականը Հայաստանում ներդնել 26 մլն դոլար: «Ռոստելեկոմ»-ի ղեկավարը նշել է, որ իր գլխավորած ընկերությունն առաջիկայում նախատեսում է իր ծառայություններով մուտք գործել մեր երկրի բազմաթիվ քաղաքներ:
Այնուհետև կողմերը քննարկել են Հայաստանում ստեղծվող վենչուրային հիմնադրամում և արդեն իսկ գործող ազատ տնտեսական գոտում «Ռոստելեկոմ»-ի հնարավոր ներգրավմանն ուղղված հարցեր:

ԱՄՆ-ը պատրաստ է բանակցել Իրանի հետ

amnԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Տոկիոյում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է բանակցել Իրանի հետ, եթե վերջինս հստակ միջոցներ ձեռնարկի իր միջուկային ծրագրից հրաժարվելու համար:
Սեպտեմբերի վերջին Քերին հայտարարել էր, որ Թեհրանի հետ միջուկային զենքի հարցում հնարավոր է համաձայնության գալ 3-ից մինչև 6 ամիս ժամանակամիջոցում: Քերին, պատասխանելով այն հարցին, թե Վաշինգտոնը Իրանից կոնկրետ ինչ քայլեր է սպասում, պետքարտուղարը նշել է, որ իրանական իշխանությունները ստուգիչ հանձնաժողովի համար կարող են բացել Փորդոուի ուրանի հարստացման գործարանը, ստորագրել Միջուկային զենքի տարածման կանխարգելման համաձայանգիրը, ինչպես նաև ինքնակամ հրաժարվել սահմանված չափից ավել ուրանի հարստացումից:
Ինչպես հաղորդում է թուրքական «Հաբերլերը»՝ Քերին նշել է նաև, որ Իրանի հետ վերջին առնչությունը միջուկային խնդրի կարգավորման հույս է ներշնչում, սակայն «խոսքերը չեն կարող փոխարինել գործին»:

Դիրարբեքիրում ահաբեկչություն է կանխվել

diarbakirԻնչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը՝ Թուրքիայի Դիարբեքիր վիլայեթում ոստիկանությունը ճանապարհի եզրին մոտ 100 կգ պայթուցիկ է հայտնաբերել՝ կանխելով ահաբեկչության իրականացումը: Դիարբեքիր-Բինգյոլ ավտոճանապարհը ժամեր շարունակ փակված է եղել պայթուցիկի վնասազերծման համար: Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Երկրագնդի վրա առաջացած կոնֆլիկտների լուծմանը նպաստելու համար Վլադիմիր Պուտինը առաջադրվել է որպես Նոբելյան խաղաղության մրցանակի թեկնածու

պուտինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջադրվել է  Նոբելյան խաղաղության մրցանակի թեկնածու:

Պուտինին առաջադրել է ակտիվիստների մի խումբ՝ պնդելով, որ նա նպաստում է երկրագնդի բոլոր կոնֆլիկտների լուծմանը:

Քիմիական զենքի օգտագործման կապակցությամբ Սիրիայի վրա ԱՄՆ-ի հարձակումը կասեցնելու նրա փորձերը նույնպես որպես օրինակ է բերվել:

Հանձնարարական նամակում նշված էր, որ Վլադիմիր Պուտինը ոչ միայն իր երկրի սահմաններում է խաղաղություն պահպանում, այլև նպաստում է երկրագնդի վրա առաջացած կոնֆլիկտների լուծմանը:

Ռուս երգիչ Իոսիֆ Կոբզոնը ևս պաշտպանել էր Պուտինի թեկնածությունը՝ նրա քայլերը համեմատելով ԱՄՆ-ի նախագահի գործողությունների հետ, որը նույն մրցանակը ստացել էր 2009թ-ին:

Նախկինում այս մրցանակը տրվել է Մարտի Լյութեր Քինգին, մայր Թերեզային և Դեսմոնդ Տուտուին:

Այս տարվա հաղթողի անունը կհայտարարվի հոկտեմբերի 11-ին, 2014թ-ի Նոբելյան խաղաղության մրցանակի համար թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը լրանում է փետրվարին:

 

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային

 

4088

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:

Հանդիպման ընթացքում Նիկոլայ Բորդյուժան Հանրապետության նախագահին ներկայացրել է այսօր Երևանում կայացած ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 11-րդ նիստի արդյունքները, խոսել ս.թ. հոկտեմբերի 1-4-ը Հայաստանում անցկացվող «Կանալ-Կավկազ» լոկալ հակաթմրանյութային գործողության մասին, որի միջազգային համակարգող շտաբը տեղակայված է Երևանում: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն անդրադարձել է նաև Երևանում կազմակերպության ակադեմիայի գործունեությանն առնչվող հարցերին:

 

Լիբիայում Ռուսաստանի դեսպանատան վրա իրականացված հարձակումից հետո՝ ռուս դիվանագետները տարհանվել են երկրից

Russian Embassy Libya OutsideՌուսաստանը հայտարարել է, որ Լիբիայում Ռուսաստանի դեսպանատան վրա երեկ ամբոխի հարձակումից հետո իրենք երկրից տարհանել են իրենց դիվանագետներին:

Ռուսաստանի տեղեկություններով՝ լիբիացի օդուժի պաշտոնիայի սպանությունից հետո, որը ենթադրաբար ռուս կին է իրականացրել, չորեքշաբթի տեղի ունեցած հարձակման ընթացքում դեսպանատան աշխատակազմը չի տուժել:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտնում է, որ իրեք որոշել են տարհանել իրենց դեսպանատան աշխատակիցներին, երբ Լիբիայի արտաքին գործերի նախարարը տեղեկացրել էր Ռուսաստանի դեսպանին, որ իրենք անկարող են պաշտպանել դեսպանատունը:

Լուկաշևիչի տեղեկություններով՝ հինգշաբթի դեսպանատան աշխատակիցները և նրանց ընտանիքների անդամները բարեհաջող անցել են Թունիսի սահմանը:

 

Բժշկի խոսքով՝ Անջելինա Ջոլիի քայլով ոգեշնչված կանայք ցանկանում են կրկնակի մաստեկտոմիա անցնել, եթե նույնիսկ դրա կարիքը չկա

Professor Kefah MokelԱռաջատար բժիշկներից մեկը հայտնում է, որ Անջելինա Ջոլիի քայլով ոգեշնչված կանայք ցանկանում են կրծքերի հեռացման վիրահատություն անցնել՝ անկախ նրանից դրա կարիքը ունեն, թե ոչ:

38-ամյա Ջոլին, որի մոտ քաղցկեղի առաջացման մեծ վտանգ է եղել, այս տարի հայտարարել էր կրկնակի մաստեկտոմիա անցնելու վերաբերյալ, և Մեծ Բրիտանիայում բազմաթիվ կանայք սկսել են հետևել նրա քայլին:

Ըստ Լոնդոնի կրծքագեղձի ինստիտուտի տվյալների՝ միայն մեկ կրծքի մեջ քաղցկեղ ունեցող կանանց քառորդ մասը այժմ խնդրում են հեռացնել նաև իրենց երկրորդ կուրծքը:

Angelina Jolie 1Սակայն ինստիտուտի պրոֆեսոր Կեֆա Մոկբելը հայտնում է, որ նմանատիպ վիրահատությունը Ջոլիի կարգավիճակում չգտնվող կանանց համար անիմաստ է:

Պրոֆեսոր Մոկբելը նախազգուշացնում է, որ նման վճռական վիրահատություն անցած կանանց մոտ կարող են հոգեբանական խնդիրներ առաջանալ:

 

Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումները դիվանագետների հետ

Րաֆֆի Հովհաննիսյան Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունեց Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարության պատվիրակությանը, որի կազմում էին այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության՝ Ռուսաստանի, Արեւմուտքի եւ Կենտրոնական Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Թերհի Հակալան, ՀՀ-ում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստեր Միքելսոնը եւ պաշտոնատար այլ անձինք:

 

Ֆին դիվանագետների խնդրանքով Հովհաննիսյանն անդրադարձավ Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության առանցքային դիտանկյուններին, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներին առնչվող մի շարք խնդիրների:

 

Նույն օրը Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպում ունեցավ Հայաստանում Լիտվայի նորանշանակ դեսպան Էրիկաս Պետրիկասին: Արծարծվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

 

 

«Ժառանգություն» կուսակցության

լրատվական ծառայություն

 

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի եւ Ֆինլանդիայի արտգործնախարարությունների միջեւ

551.Armenia - Finland political consultations 03.10.2013Հոկտեմբերի 3-ին ՀՀ ԱԳՆ-ում Հայաստանի եւ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարությունների միջեւ անցկացվեցին հերթական քաղաքական խորհրդակցություններ` վարչության ղեկավարների մակարդակով:

Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արմեն Լիլոյանը, ֆիննական կողմից` ԱԳՆ Ռուսաստանի, Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով Գլխավոր տնօրեն Տերի Հակալան:

Հայ եւ ֆինն դիվանագետները քննարկեցին երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը: Կարեւորվեց հայ-ֆիննական քաղաքական երկխոսությունը, միջխորհրդարանական կապերի զարգացումը, քննարկվեցին առեւտրատնտեսական կապերի զարգացմանն ուղղված քայլերը:

Կողմերն անդրադարձան միջազգային կազմակերպությունների եւ նախաձեռնությունների շրջանակներում փոխգործակցությանը, մտքեր փոխանակեցին ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարների վերաբերյալ:

Անդրադարձ կատարվեց միջազգային օրակարգի հրատապ հարցերին:

Նույն օրը ֆիննական պատվիրակությանն ընդունեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը:

Յուրատիպ այցեքարտ՝ համայն հայության

պատկերազարդ պատմություն հայոցՀայ ժողովուրդը մեծ պատմություն ունի: Եվ այն ժողովուրդը, որը շատ փորձություններ է տեսել, հոգեպես ավելի ուժեղ է: Նա հոգեկան հմայք ունի: Նա մեծ ժողովուրդ է:
Իլյա ԷՐԵՆԲՈՒՐԳ

 

Այս օրերին կրկին Հայաստանի համար աշխարհաքաղաքական առումով բարդ ժամանակներ են, և կրկին երկընտրանքի առաջ ենք: Մեծից փոքր հասկանում ենք, որ հարկավոր է ճիշտ կողմնորոշվել, որպեսզի Նոյի ժամանակներից 21-րդ դար հասած հայությունը կարողանա պահպանել իր պետականությունն ու բազում զոհերի գնով նվաճված անկախությունը:
Եվ ահա ճիշտ ժամանակին «Անտարես» հրատարակչությունը ձեռք է մեկնել հայ ընթերցողին, առաջարկելով երջանկահիշատակ Ռաֆայել Իշխանյանի «Պատկերազարդ պատմություն Հայոց» գրքի նոր հրատարակությունը, որը հավակնում է բացելու Իլյա Էրենբուրգի գնահատանքի փակագծերը: Ցավոք, հեղինակը չի հասցրել գրել ի սկզբանե մտահղացված վեցհատորյա գրքի չորրորդ հատորը, որ հավակնում էր ճշմարտորեն ներկայացնելու Կիլիկյան Հայաստանի պատմությունը: «Անտարեսը» եռահատոր աշխատությունն ամփոփել է մեկ գրքում: Գրքի բարձրորակ տպագրությունը, դյուրընթերցվող տառատեսակները և շքեղ նկարազարդումները աշխատության խորքերը տանող սկզբնական գործոններն են, ու երբ սկսում ես կարդալ, համոզվում ես՝ այն անփոխարինելի դասագիրք է, հենց նման գրքով պիտի կրթել մատաղ սերնդին: Գիրքը գալիս է հիշեցնելու, որ արևմտամետ և ռուսամետ լինելուց առաջ պետք է լինել հայամետ, և սա հրամցվում է ոչ թե համոզելով, այլ պատմական փաստերը համադրելով, շատերիս համար դեռ փակ փակագծեր բացելով: Ես ժամանակին բախտ եմ ունեցել 1988-ին հրատարակված Ռաֆայել Իշխանյանի «Հայ ժողովրդի ծագման և հնագույն պատմության հարցերը» գրքին առնչվող խոհերս կիսելու մեծարգո լեզվաբանի հետ, երբ նա հյուր էր Ալավերդիում, մասնակցում էր մայրենի լեզվին նվիրված քննարկումներին, որոնք ամփոփվեցին տեղական թերթում հրապարակված կլոր սեղանով:
Իշխանյանը հմտորեն կապակցում էր հայոց լեզուն և հայոց պատմությունը ու պնդում, որ չկա հայ՝ առանց հայոց լեզվի, և չկա հայոց լեզու՝ առանց հայի: Այն ժամանակ նա ինձ հիշեցրեց Հեգելի հետևյալ միտքը. «Ազգի ոգին, նրա պատմությունը, հավատը, քաղաքական ազդեցությունների աստիճանը չեն կարող դիտվել նրանց ներքին էությունից դուրս, այդ ամենը միմյանց հետ շաղկապված մի հանգույց է»: Հենց այդ հանգույցն էլ կարմիր թելի նման էջից էջ անցնում է Ռաֆայել Իշխանյանի գրքում: Այն գիրք է ցավի` հայոց վշտի, կորուստների, զոհերի, գիրք է լինելության և հավերժումի, գիրք է հայոց պայծառ ապագայի նկատմամբ լեցուն հավատի մասին: Մի չփակվող դասագիրք է այն և կողմնորոշման անփոխարինելի ուղեցույց: Գրքում մատչելի զրույցների միջոցով ներկայացված է հայոց պատմությունը՝ սկսած հին ժամանակներից մինչև Բագրատունիների անկումը: Կարծում եմ՝ ընթերցողը փնտրելու է, որ գտնի և կարդա այս աշխատությունը, կարդա ոչ թե պարզապես կարդալու համար, այլ այն պահի իր սեղանին, հարկ եղած դեպքում որպես լույսի և հույսի փարոս կրկին ձեռքն առնելու համար: Կասկած չունեմ, որ այս գիրքն ընթերցելու պահին ընթերցողը չի նեղվի համակարգչից կտրված լինելու համար, դեռ ավելին։ Հեղինակը չի զլացել բացատրել պատմական տերմիններ և մի շարք բառեր, որ դպրոցական դասագրքերում չեն բացատրվում: Ընթերցողը կարող է նաև տեղեկանալ, թե պատմության մասին տեղեկություններն ինչ աղբյուրներից են ստացվում, ինչպես է պատմություն գրվում:
Սա գիրք է և՛ մեծերի, և՛ փոքրերի համար, գիրք-վավերագիր ու յուրատիպ այցեքարտ՝ համայն հայության:
Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ

http://www.irates.am

Սպասվում են տեղումներ

եղանակը հայաստանումՀանրապետության տարածքում`Հոկտեմբերի 4-6-ին շրջանների զգալի մասում, 7-ին Սյունիքում սպասվում են տեղումներ, 5-6-ին լեռնային շրջաններում` թաց ձյուն, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան` 1-6 մ/վրկ, 3-5-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 4-ի գիշերը կբարձրանա 3-4, 4-ի ցերեկը և 5-8-ին կնվազի 10-12 աստիճանով:
   
Երևանում`
Հոկտեմբերի 4-6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում 15-20 մ/վրկ, 7-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի հոկտեմբերի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 29.10C (1981թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 1.30C (1941թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 16.10C
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության

«Էրեբունի-Երևան 2795» տոնակատարությունը կանցկացվի հոկտեմբերի 11-ին և 12-ին

001 (4)Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկայացրել է «Իմ սրտի ուղեկից» նշանաբանով «Էրեբունի-Երևան-2795» տոնակատարության շրջանակում նախատեսված միջոցառումների մանրամասները։ Տոնակատարությունը նախատեսված է անցկացնել երկու օր շարունակ։

«Այս տարի կունենանք բազմաթիվ հյուրեր: 30-ից ավելի պատվիրակություններ են ժամանելու 17 երկրներից: Նկատենք, որ «Էրեբունի-Երևանի» տոնակատարություններին նման թվով մասնակցության ցուցանիշ դեռևս չի եղել»,- նշել է Արամ Սուքիասյանը։

«Էրեբունի-Երևան-2795» տոնակատարությունների մեկնարկը տրվելու է հոկտեմբերի 11-ին՝ Էրեբունի թանգարան-արգելոցի հարակից հրապարակում, փողոցի երկայնքով ժողովրդական, արվեստի գործերի, ազգային խաղերի, տարազի, խոհանոցի ցուցադրությամբ։ Առաջին օրվա միջոցառումը ամփոփվելու է նույն հրապարակում՝ «Երևանում տոն է» խորագրով համերգային ծրագրով։

Տոնակատարության հիմնական միջոցառումները նախատեսված են հոկտեմբերի 12-ին՝ մարաքաղաքի կենտրոնի փողոցներում, զբոսայգիներում և պուրակներում, շուրջ 30 բեմահարթակներում։ Ծրագրում ներառված են երաժշտական, թատերական ներկայացումներ, մարզական միջոցառումներ՝ ընդգրկուն բազմազանությամբ։ Դասական, ջազ, էստրադա, ռոք, հեղինակային և այլ երաժշտական ելույթների համար այս տարի նույնպես հատկացվել են առանձին բեմեր։ Ազգագրական և ժողովրդական, ինչպես նաև Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների համերգները ևս հնչելու են մի քանի բեմերից։ Մանկական ներկայացումների հարթակները Կիրովի անվան մանկական զբոսայգում են լինելու, Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտական ազգային կենտրոնի հարակից տարածքում, Հյուսիսային պողոտայում։

«Էրեբունի-Երևան» տոնակատարություններին արդեն ավանդական դարձած միջոցառումներից բացի, Արամ Սուքիասյանը թվարկել է նաև այս տարվա ծրագրում առաջին անգամ ընդգրկված տարաբնույթ միջոցառումները, ինչպես, օրինակ, Մաշտոցի պուրակում «Ավելի լավ Երևան» խորագրով քաղաքային տնտեսության էքսպո-ցուցահանդեսն է, որին մասնակցելու են «Երևաննախագիծ»-ը և բազմաթիվ ճարտարապետներ, որի շրջանակում կներկայացվեն Երևանում առաջիկայում կառուցվելիք նշանակալից նախագծերը, այդ թվում նաև՝ «Հին Երևան» նախագծի մակետային տարբերակը։

Ծրագրի նորույթներից է նաև «Հին Երևան. հայացք ապագայից» լուսանկարների ցուցադրությունը՝ մետրոյի «Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան», «Հանրապետության հրապարակ», «Զորավար Անդրանիկ» կայարանների սպասասրահներում։

Երևանի քաղաքապետի տեղակալը հատկանշել է, որ այս տարի «Էրեբունի-Երևան» տոնակատարության օրը համընկել է Թարգմանչաց տոնին: Այդ կապակցությամբ ծրագրում ներառվել է ևս մեկ միջոցառում ՝ Մատենադարանին հարակից հարթակում:

«Էրեբունի-Երևան-2795» տոնակատարությունն ավարտվելու է Հանրապետության հրապարակում նախատեսված գալա-համերգով։

«Գալա-համերգը «Իմ սրտի ուղեկից» խորագիրն է կրելու, որն, ի դեպ, նաև «Էրեբունի-Երևան-2795»-ի նշանաբանն է։ Կհնչեն Երևանին նվիրված նոր երգեր: Բացի այդ, արտերկրից հրավիրել ենք նաև այլ կատարողների, որոնց մասին, սակայն, այսօր թույլ տվեք չասել, որպեսզի հաճելի անակնկալ լինի մեր հայրենակիցների համար: Դե իսկ համերգը կավարտվի շքեղ հրավառությամբ», – նշել է Արամ Սուքիասյանը։

Եզրափակելով խոսքը՝ Արամ Սուքիասյանը նաև հավելել է, որ միջոցառումների անցկացման բավականին խիտ ժամանակացույցի մասին քաղաքապետարանը ծանուցելու է հնարավոր բոլոր միջոցներով, և լրատվամիջոցներին էլ առաջարկել է ակտիվորեն աջակցել այդ հարցում։

 

Պաշտոնական Բաքուն արձագանքել է ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի ելույթին

4027Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը հայտարարել է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «միջազգային հանրության առաջ կրկին խոստովանել է, որ նա ագրեսոր երկրի ղեկավար է և մինչև հիմա անցկացնում է տարածքային հավակնությունների քաղաքականություն հարևան երկրների հանդեպ»՝ հաղորդում է 1in.am-ը`վկայակոչելով APA գործակալությանը:

Նա նման հայտարարությամբ հանդես է եկել՝ մեկնաբանելով Հայաստանի նախագահի ելույթը ԵԽԽՎ ամբիոնից:

Դիվանագետի խոսքերով՝ «սպառնալով Ադրբեջանին՝ Սարգսյանը սպառնում է ամբողջ տարածաշրջանի անվտանգությանը»:

«Հայաստանի նախագահը, օգտագործելով միջազգային կազմակերպության ամբիոնը, կրկին փորձում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը… Հայաստանի նախագահը չի հասկանում, որ բանակցային գործընթացը մանիպուլյացիայի ենթարկելը և ամեն տեսակի արդարացումները՝ ուղղված հակամարտության կարգավորման ձգձգմանը, շատ բացասաբար են անդրադառնում ամբողջ տարածաշրջանի անվտանգության վրա, մասնավորապես՝ Հայաստանի:

Չգիտեմ՝ ինչպես է Սարգսյանը հասկանում ժողովրդավարությունը, սակայն միանշանակորեն ժողովրդավարության նրա ընկալումները և ըմբռնումն էականորեն տարբերվում են նրանից, ինչպես այն հասկանում է միջազգային հանրությունը»,- կարծում է Աբդուլաևը:

Զարուհի Փոստանջյանն արձագանքել է…

g_imageԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը սպասում է Հովիկ Աբրահամյանի պաշտոնական քայլերին՝ զրկել իրեն ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակի իրավասություններից, որից հետո ինքը համարժեք քայլեր կձեռնարկի: Այս մասին ԳԱԼԱ-ին հեռախոսազրույցի ժամանակ Ստրասբուրգից փոխանցել է Զ. Փոստանջյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում նախագահ Հովիկ Աբրահամյանի դիտարկմանը, թե «հաշվի առնելով ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի վարքագիծը, երեկ ԵԽԽՎ նիստի ընթացքում եւ հիմք ընդունելով ԱԺ կանոնակարգ ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի Է ենթակետը` խորհրդակցել է ԱԺ խմբակցությունների հետ եւ մտադիր է փոփոխություն կատարել ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության կազմում»:

«Բոլոր քայլերը կձեռնարկվեն, եւ թող ոչ ոք չկասկածի, եթե նման ցանկություն ունի, դա շատ լավ է… Դա խոսում է նրա մասին, որ բռնությունները եւ հետապնդումները Հայաստանում՝ խոսքի ազատության հետ կապված, շարունակվում են: Առաջին անգամ չէ սա, եւ մենք լավ գիտենք՝ ինչ անենք… Հովիկ Աբրահամյանը արդեն մեկ անգամ նման փորձ արել է՝ ինձ հանելու պատվիրակության կազմից: Այո, նա արել է նման փորձ, նա ուզում էր հեռացնել ինձ, ինքը գիտի եւ բոլորը գիտեն՝ ինչ հետեւանքներ է ունեցել, երկրորդ անգա՞մ է փորձում, շարունակվո՞ւմ է, մենք շատ լավ գիտենք՝ ում հետ գործ ունենք եւ ինչ անենք:

Ես այնպես չէ, որ հենց այնպես եմ խոսում, հենց այնպես էլ չեմ ասել, որ գողեր եւ կազմակերպված հանցագործ անձինք են, իսկ Սերժ Սարգսյանը իրենց պարագլուխն է»,-ասել է Զ. Փոստանջյանը: