Երևանի Նար-Դոս փողոցի տներից մեկի արտաքին պատը փլուզվել է

ԱԻՆ,փլուզումՀոկտեմբերի 25-ին, ժամը 17.35-ին ահազանգ է ստացվել, որ հոկտեմբերի 24-ին ժամը 01.00-ի սահմաններում փլուզվել է Երևանի Նար-Դոս փողոցի թիվ 33 տան արտաքին պատը:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ՕԽ-ն:
Պարզվել է, որ Դ.Հակոբյանին պատկանող տան (կառուցված 1935թ, 58 քմ մակերեսով) ննջասենյակի արտա­քին պատից (25 քմ) փլուզվել է մոտ 6 ք.մ հատվածը:
Դեպքի մասին տեղեկացվել են ՀՀ ԱԻՆ ՓԾ ԲՊ և ԱՀՎԿՎ պետի տեղակալը, ՃԿԿ-ի հետ համագործակցող քաղաքաշինության նախարարության պատասխանատու աշխատակիցը և Կենտրոն վարչական շրջանի կոմունալ բաժնի պետը:

Կույրերի միավորման երգչախումբն ու ժող. գործիքների համույթը բարեգործական համերգ են անցկացրել զինվորների համար

1380192_420811941374018_1278106271_nԱյսօր Հայաստանի Կույրերի միավորման երաժշտական կոլեկտիվների պրոֆեսիոնալ երգչախումբն ու ժող. գործիքների համույթը բարեգործական համերգով ելույթ ունեցան ՊՆ զորամասերից մեկում:

Երգչախումբն ու համույթն ունեն 37  տարվա պատմություն: Հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ Սիմոն Հովհաննիսյանն է:

1384255_420817751373437_1586939264_nՀամերգի նպատակն էր զինվորներին քաջալերել և զինվորական առօրյան լցնել դրական լիցքերով: Ընդունելությունը շատ ջերմ էր, որի վկայությըունը զինվորների և սպայական կազմի բուռն ծափողջույններն էին:

Համերգի ավարտին հրամանատարությունը  շնորհակալագրեր հանձնեց գեղարվեստական ղեկավարին և երաժշտական կոլեկտիվներին:

Ադրբեջանում նախագահական ընտրությունները կեղծվել են. եվրոպացի լիբերալներ

Եվրոպայի լիբերալներՀանուն Եվրոպայի լիբերալների և դեմոկրատների դաշինքը չի ընդունում Եվրոպայի խորհրդի և խորհդարանական վեհաժողովի Խորհրդարանական վեհաժողովի և Եվրախորհրդարանի դիտորդական առաքելությունների՝ Ադրբեջանի նախագահական ընտրություններ վերաբերյալ նախնական զեկույցը: Դաշինքի նախագահ, Եվրախորհրդարանի անդամ Գրեհեմ Ութսոնը հայտարարել է, որ իրենց ցնցել է այդ կառույցների զեկույցը, համաձայն որի՝ Ադրբեջանում ընտրությունները եղել են “ազատ, արդար և թափանցիկ”, հաղորդում է “Կոնտակտ” կայքը:

“Եվրոպայի խորհուրդը մայրցամաքում մարդու իրավունքների պաշտպանն է: Հայտնի է, որ Ադրբեջանում  երբևէ չեն հարգվել այդ իրավունքները, իսկ ժողովրդավարության և օրենքի գերակայության մակարդակը երբևէ բարձր չի եղել: ԵԽԽՎ և Եվրախորհրդարանի զեկույցեը ծիծաղելի կլիներ, եթե դրա հետևանքները այդքան լուրջ չլինեին: Ընտրությունների արդյունքների հրապարակումը նախքան ընտատեղամասերի փակվելը վկայում է, որ քվեարկությունն ամբողջովին կեղծված է: Բացի այդ՝ Ադրբեջանի կառավարության կողմից  “արտամանդատային” պատգամավորներին հրավիրելը շատ ավելի դատապարտելի է”, -ասել է Ութսոնը: Վերջինս կարևորել է միջազգային չափանիշները շրջանցողներին պատժելը, քանի որ այդպիսով խաթարվում է Եվրախորհդարանի և Եվրոպայի խորհրդի նկատմամբ վստահությունը:
Հանուն Եվրոպայի լիբերալների և դեմոկրատների դաշինքը Եվրոպայի առաջադեմ դաշինքներից է, որում ընդգրկված են 50 երկրից կուսակցություններ:

 

 

Բաքվի շահերի լոբբինգի համար ԱՄՆ-ն քննադատել է Եվրոպայի խորհրդին

ԱՄՆԱՄՆ-ն քննադատել է Եվրոպայի խորհրդին՝ Ադրբեջանի նախագահական ընտրությունների վերաբերյալ դրական գնահատականի համար: Քննդատությունը հնչել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության փոխնախագահ, հանրային հարցերով խորհրդական Քրիստոֆեր Միդուրայի՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորնբյորն Յագլանդին ուղղված նամակում, հաղորդում է “Կոնտակտ” կայքը` հղում կատարելով “Թուրան” գործակալությանը:

“ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ը լուրջ խնդիրներ է հայտնաբերել ընտրությունների բոլոր փուլերում, այդ թվում՝ քվեարկության օրը և արձանագրել, որ եղել է ազատ արտահայտման, հավաքների և միավորումների ազատության սահմանափակում: Միաժամանակ մեզ զարմացրել է ԵԽԽՎ-ի հայտարարությունը, թե ընտրությունները եղել են ազատ և թափանցիկ, այդ թվում՝ քվեարկության օրը”, -ասված է նամակում:
Այնուհետ Միդուրան հղում է արել ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մարիա Հարֆի հայտարարությանը, որով աջակցություն էր հայտնվել ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ գնահատականին:

Միդուրան նշել է նաև, որ ԱՄՆ-ը վերջերս դարձել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի լիակատար անդամ և լիահույս է մարդու իրավունքների և ժողովրդավարական կառավարման ոլորտի առաջընթացի ապահովման հարցում համագործակցության մեջ:
“ԱՄՆ-ը հավատում է, որ ԵԱՀԿ-ն և Եվրոպայի խորհուրդը կարևոր դերակատարում ունեն մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների հարգման, ժողովրդավաության և օրենքի գերակայության հետագա ամրապնդման հարցում”, -ասվում է նամակում:
Ընդդիմադիր Ազգային խորհրդի կողմից ներկայացված նախագահի թեկնածու Ջամիլ Հասանլին մեղադրել է Ադրբեջանի իշխանություններին նրանում, որ իրենք կաշառել են ԵԽԽՎ-ի առաքելության անդամներին: Ըստ նրա`բանակցությունները տեղի են ունեցել Ստրասբուրգի “Hilton” հյուրանոցում: Եվրոպայի խորհուրդը չի արձագանքել այս մեղադրանքին:

 

40 միլիոն ֆունտ արժողությամբ վարդագույն ադամանդը աշխարհի ամենաթանկարժեք զարդն է

Pink StarՓինք սթար անվանումով 59,60 կարատ ադամանդը սպասվում է, որ հաջորդ ամիս կայանալիք աճուրդում կվաճառվի 40 միլիոն ֆունտով:

Այս գինը ադամանդը դարձնում է երբևէ վաճառված աշխարհի ամենահազվագյուտ արժեքավոր զարդերից մեկը:

Քարը 1999թ-ին Հարավային Աֆրիկայում հայտնաբերել էր De Beers հանքարդյունահանող հսկա ընկերությունը: Այն մշակելու համար երկու տարի է պահանջվել:

Օվալաձև քարը ավելի քան երկու անգամ գերազանցում է 2010թ-ին ռեկորդային 29 միլիոն ֆունտով վաճառված Graff Pink ադամանդի չափերը:

 վարդագույն ադամանդՍոտբիս աճուրդի տունը, որը  վարդագույն ադամանդպատրաստվում է քարը աճուրդի հանել Ժնևում, այն բնորոշել է որպես բացառիկ:

Թանկարժեք քարը պատկանում է 11a տեսակի ադամանդների փոքր խմբին, որոնք հայտնի են իրենց թափանցիկությամբ և քիմիական մաքրությամբ:

 

100 դրամը բավարար է

100 դրամՎերջին ամիսներին ժամանակ առ ժամանակ բարձրացվում է տրանսպորտի սակագնի բարձրացման հարցը:Թեմային այսօր անդրադարձավ տնտեսագետ-փորձագետ Դավիթ Գևորգյանը, ով ներկայացնելով իր հաշվարկները պնդում է, որ 100 դրամը բավարար է տրանսպորտի սակագնի համար:Ըստ տնտեսագետի տրանսպորտի սակագինը կարող է լինել և 70-75 դրամ,որը լիովին համապատասխանում է այսօրվա տրանսպորտի գնին, իսկ այն, ինչ վերաբերվում է ուղևորափոխադրման որակի բարձրացմանը, ապա անգամ 150 դրամը դրան չի օգնի, որովհետև մարդիկ կրկին շարունակելու են երթևեկել միկրոավտոբուսներով:

տրանսպորտԴավիթ Գևորգյանին հակառակ պնդումն է անում Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը, ով ներկայացրեց իրենց հաշվարկները, որը ներկայացրել են քաղաքապետարանին , ըստ որի` ավտոբուսների համար սահմանվում է 250 դրամ, իսկ միկրոավտոբուսների համար 200 դրամ գին, սակայն առաջին փուլում թանկացումը կլինի դեռևս 150 դրամ:
Հրանտ Եղիազարյանը իր խոսքում նշեց, որ վերջին տարիներին ամեն ինչը թանկացել է, բացի տրանսպորտից:Ըստ նրա այս ոլորտը անշահութաբեր է և, որ ավտոբուսորոշ երթուղիներ էլ չեն աշխատում հենց այդ պատճառով:

Բալասանյան Մերի

Մայրաքաղաքում բացվել է Անտոն Քոչինյանի կիսանդրին

 Անտոն Քոչինյան,կիսանդրի,Երևանի քաղաքապետարանԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ, ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանի կիսանդրու հանդիսավոր բացմանը:
Պետական, կուսակցական գործչի կիսանդրին տեղադրվել է Անտոն Քոչինյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում՝ Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ: Կիսանդրին տեղադրվել է գործչի անունը կրող փողոցում, որն անվանակոչվել է այս տարվա սեպտեմբերի 10-ի Երևանի ավագանու որոշմամբ: Ըստ այդմ, Անտոն Քոչինյանի անունն է կրում Կենտրոն վարչական շրջանի Արամի փողոցից սկսվող Տերյան փողոցի շարունակություն հանդիսացող փողոցը՝ մինչև Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկ:
Կիսանդրու բացման արարողությանը մասնակցել են նաև Անտոն Քոչինյանի ընտանիքի անդամները, գործընկերները և երևանցիներ:
Կիսանդրու հեղինակը քանդակագործ Տիգրան Արզումանյանն է:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Կոլումբիայի քաղաքներից մեկում կանայք սեքսուալ բոյկոտ են կազմակերպել՝ պահանջելով բարեկարգել քաղաք տանող ճանապարհը

Barbacaos-Colombia-women- sex strikeԿոլումբիայում գտնվող Բարբակաոս փոքրիկ քաղաքի կանայք երկու տարվա ընթացքում իրենց երկրորդ սեքսուալ բոյկոտն են կազմակերպում՝ պահանջելով բարեկարգել իրենց հեռավոր շրջան տանող ճանապարհները:

Կոլումբիայում աշխատող լրագրող Ջոն Օտիսը հայտնում է, որ ոտքերը խաչաձև դնելու շարժումով նրանք հրաժարվել են իրենց երկրորդ կեսի հետ սեռական հարաբերություններ ունենալ այնքան ժամանակ, մինչև իրենց մեկուսացված փոքրիկ քաղաքը երկրի մյուս շրջաններին կապող ճանապարհը չբարեկարգվի:

Այդ մեթոդը ըստ երևույթին աշխատել է: PRI-ի տեղեկություններով՝ ճանապարհի վրա աշխատանքները վերսկսվել են: Ճանապարհն այնքան վատ վիճակում է գտնվում, որ ամենամոտ հիվանդանոց հասնելու համար բնակիչներից 14 ժամ է պահանջվում, և բժշկական օգնության կարիք ունեցող մարդիկ ճանապարհին մահանում են:

Կանայք, ճանապարհի վատ վիճակից բողոքելով, իրենց առաջին սեքսուալ բոյկոտը կազմակերպել էին 2011թ-ին: Այդ ժամանակ նրանց էր միացել նաև դատավոր Մերիբել Սիլվան, երբ այդ ճանապարհին մի հղի կին ու նրա չծնված երեխան էին մահացել, քանի որ շտապօգնության ավտոմեքենան չէր կարողացել կնոջը ժամանակին հիվանդանոց հասցնել:

Ցույցի կազմակերպիչ Ռուբի Քինոնեսն ասել է` ինչո՞ւ երեխա ունենալ, եթե նա պետք է մնա առանց բժշկական խնամքի: Նաև նշել է, որ իրենք որոշել են սեռական հարաբերություններ չունենալ և երեխաներ չունենալ, մինչև պետությունը չիրականացնի իր նախկին խոստումը:

Նախկինում երեք ամիս և 19 օր տևած չափավոր կյանքից հետո՝ քաղաքի իշխանությունները խոստացել էին վերանորոգել ճանապարհը, սակայն դրանից երկու տարի անց դեռ ոչինչ չի փոխվել:

Այդ իսկ պատճառով կանայք վերսկսել են իրենց բոյկոտը: Այժմ ճանապարհը բարեկարգելու համար տեխնիկա է բերվել՝ ապացուցելու համար, որ պատրաստվում են իրականացնել իրենց խոստումը:

 

Առաջարկվել է Եվրոպայի համալսարանական սպորտի շախմատի առաջնությունը 2015 թվականին անցկացնել Հայաստանում

 Արմեն Աշոտյան,Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիաՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է հոկտեմբերի 24-25-ը Հայաստանում տեղի ունեցած Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի նախագահության նիստի մասնակիցներին՝ ասոցիացիայի նախագահ Ադամ Ռոշեկի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԿԳ նախարար, Հայաստանի համալսարանական սպորտի ֆեդերացիայի նախագահ Ա. Աշոտյանը շեշտել է, որ Հայաստանը Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիային անդամակցել է ընդամնեը մեկ տարի առաջ և ճանաչողական տեսանկյունից կարևոր է  համարում  ասոցիացիայի նիստի անցկացումը Հայաստանում, քանի որ այն համալսարանական սպորտի և անդամ երկրների համագործակցության զարգացմանը միտված  լրացուցիչ հնարավորություն է: Նախարարը նշել է, որ անդամակցությունից հետո Հայաստանը  ակտիվ մասնակցություն է ունեցել ուսանողական սպորտային խաղերին, իսկ անցյալ տարի Կազանի ունիվերսիադիայից  Հայաստանի պատվիրակությունը  վերադարձել է 10 մեդալով: Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի նախագահ Ադամ Ռոշեկը, շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար, նշել  է, որ թեև Հայաստանը Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի ամենաերիտասարդ անդամներից է, սակայն աչքի է ընկնում շատ մեծ ակտիվությամբ, ինչը վստահություն է նեշնչում, որ կունենա խոստումնալից ձեռբքերումներ:

ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանն առաջարկել է 2015 թվականին Հայաստանում անցկացնել Եվրոպայի համալսարանական սպորտի շախմատի առաջնությունը՝ հաշվի առնելով, որ Հայաստանը  շախմատային հարուստ ավանդույթներ ունեցող երկիր է: Նախարարը ներկաներին նաև տեղեկացրել է, որ Հայաստանն աշխարհի այն եզակի երկիրն է, որտեղ “Շախմատը” որպես հանրակրթական առարկա դասավանդվում է դպրոցներում:
Ասոցիացիայի ավելի քան 20 անդամ երկրների ներկայացուցիչներից բացի Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի երևանյան նիստին հյուրի կարգավիճակով ներկա է եղել նաև հարևան Վրաստանի համալսարանական սպորտի ֆեդերացիայի նախագահը:

Ռուսաստանի պառլամենտը նոր հակաահաբեկչական օրինագիծ է ընդունել

Ռուսաստան,Պետդումա,ահաբեկչությունՌուսաստանի պառլամենտի ստորին պալատը ընդունել է ահաբեկչության դեմ պատժամիջոցները խստացնելու նոր օրինագիծ, որը պարտադրում է ահաբեկիչների հարազատներին վճարել հարձակման ընթացքում հասցված վնասի համար:

Օրինագիծը Պետդուման ընդունել է ուրբաթ, որը ըստ երևույթին կընդունվի նաև վերին պալատում և նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրելուց հետո կդառնա օրենք:

Փաստաթղթում ասվում է, որ ահաբեկչական գործողությունների նախապատրաստումը պատժվում է մինչև 10 տարի ազատազրկմամբ: Այնտեղ մինչև վեց տարի ազատազրկում է նախատեսվում նաև երկրի սահմաններից դուրս ռազմական խմբավորումների գործողություններին մասնակցողների համար:

Այս միջոցառումը, ըստ երևույթին, իրականացվել է ի պատասխան Սիրիայում ապստամբների հետ կռվող Ռուսաստանի քաղաքացիներին ի պատասխան: Ռուսաստանի պաշտոնյաները մտահոգություն էին հայտնել, որ նրանք, վերադառնալով հայրենիք, հնարավոր է ահաբեկչական գործողություններ իրականացնեն երկրում:

 

Նախագահը Մինսկում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին

Սերժ Սարգսյան,Բելառուս, ԱՊՀ

Նախագահ Սերժ Սարգսյանը Բելառուսի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում այսօր Մինսկում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերին:

Համագործակցության մասնակից պետությունների ղեկավարներն օրակարգի շրջանակներում քննարկել են տարբեր ոլորտներ ներառող 14 հարց, որոնք վերաբերել են առևտրատնտեսական կապերի ընդլայնման հեռանկարներին, իրավապահպանության ոլորտում համագործակցությանը, մշակութային-հումանիտար կապերի հետագա զարգացմանը:

Քննարկված հարցերի թվում են եղել 2014-2016թթ. ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների դեմ պայքարում համագործակցության, թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարում համագործակցության և 2014-2018թթ. թմրամոլությանը հակազդման մասին ծրագրերը, որոնք հաստատվել են նիստի մասնակիցների կողմից:

Նախագահները քննարկել և հավանության են արժանացրել նաև 2014-2018թթ. հանցավորության դեմ պայքարում համատեղ միջոցառումների միջպետական ծրագիրը, այդ նույն ժամանակահատվածում մարդկանց առևտրի դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին ծրագիրը:

Նիստում հաստատվել են կոռուպցիային հակազդման միջպետական խորհրդի ձևավորման մասին համաձայնագիրը և տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացված հանցավորության դեմ պայքարում համագործակցության մասին հայեցակարգը ևս:

Հումանիտար համագործակցության ոլորտում քննարկվել են 1941-1945թթ. Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակը տոնելու նախապատրաստմանը վերաբերող հարցեր, որոշում է կայացվել 2014թ. ԱՊՀ-ում զբոսաշրջության տարի հայտարարելու և «ԱՊՀ մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագիրը 2014թ. իրականացնելու մասին:

Որոշվել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել Կիևում: ԱՊՀ նախագահությունը փոխանցվել է Ուկրաինային:

Նախագահ Սերժ Սարգսյանը Բելառուսի մայրաքաղաքում ԱՊՀ մասնակից պետությունների մյուս նախագահների հետ մասնակցել է նաև Անկախության պալատի բակում պատվավոր հյուրերի ծառուղու հիմնադրման արարողությանը:

ԱԺ-ում «տոպրակով պոպուլիզմ» են բաժանում

tig

«Պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին նախագծի ֆոնին, ԱԺ-ում «տոպրակով պոպուլիզմ» են բաժանում,-իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքական մեկնաբան Տիգրան Աբրահամյանը,-իբր «հերոսաբար» չեն ուզում, որ իրենց աշխատավարձն էլ ավելանա՝ մոռանալով, որ մի քանի ամիս առաջ դրա բարձացումը «պիջակ գնելու անհնարինության» հարթության մեջ էր քննարկվում:

Հ.Գ. Իհարկե դեմ քվերակողները լավ հասկանում են, որ ամեն դեպքում մեծամասնության ջանքերով օրենքը կընդունի… մի կրակով երկու նապաստակ սպանելու սկզբունքը կաշխատի»:

Տեղի ունեցավՀայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների ծրագրերի մրցութային հանձնաժողովի առաջին նիստը

Հայաստանի երիտասարդական հիմնադրամՀոկտեմբերի 25-ին տեղի ունեցավ ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների ծրագրերի մրցութային հանձնաժողովի առաջին նիստը։

Նիստի ընթացքում բացվեցին Հայաստանի նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհների համար հայտ ներկայացրած հասարակական կազմակերպությունների դիմում-հայտերը, հրապարակվեցին հայտատու կազմակերպությունների անունները։

Դրամաշնորհ ստանալու համար դիմել է 19 կազմակերպություն։ Մասնավորապես, ՙՎերարտադրողական առողջության` պտղի սեռով պայմանավորված աբորտների դեմ պայքարի իրականացում՚ անվանակարգում դրամաշնորհ ստանալու համար դիմել է 1 հասարակական կազմակերպություն, ՙՎերարտադրողական առողջության հետ կապված տեղեկատվության տարածում երիտասարդների շրջանում՚ անվանակարգում՝ 2, ՙԳյուղացու առաջնահերթ խնդիրների հայտնաբերում, բարձրաձայնում, խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների  իրականացում՚ անվանակարգում՝ 1, ՙԳյուղական համայնքի բնակչության հետաքրքրություններին և պահանջներին համապատասխան ծրագրերի իրականացում, որոնք կնպաստեն գյուղից չհեռանալուն և կընձեռեն գյուղում գործելու հնարավորություն՚ անվանակարգում՝ 1, ՙԾխախոտի վնասակար ազդեցության մասին տեղեկատվության ճիշտ մատուցման կազմակերպում՚՝ անվանակարգում՝ 10, ՙԾխելու դեմ կանխարգելիչ միջոցառումներում հասարակության առավել լայն շերտերի ընդգրկում՚ անվանակարգում՝ 4 ՀԿ։ ՙԾխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին ՀՀ օրենքի առավել լիարժեք կիրառմանը նպաստող միջոցառումների կազմակերպում՚ անվանակարգում դրամաշնորհ ստանալու համար ոչ մի կազմակերպություն չի դիմել։

Մրցութային հանձնաժողովի անդամները ծանոթացան դրամաշնորհների համար ներկայացված դիմում-հայտերի ընդհանուր դրույթներին։ Առաջիկա օրերին նրանք կուսումնասիրեն փաթեթները, իսկ հոկտեմբերի 29-ին կայանալիք նիստում կորոշվեն հաղթող կազմակերպությունները։

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Անթույլատրելի է իշխանական էլիտայի, այդ թվում մեր՝ ԱԺ պատգամավորներիս աշխատավարձի բարձրացումը. ԲՀԿ-ական պատգամավոր

vahan-babayan-u2367-1

ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «Պետական աշխատողների աշխատավարձերի միասնական համակարգի մասին» օրենքի նախագծին` դեմ արտահայտվելով օրենքի ընդունմանը.

«Այս տնտեսական իրավիճակում, որին ականատես ենք լինում յուրաքանչյուրս, իրոք անթույլատրելի է իշխանական էլիտայի, այդ թվում մեր՝ ԱԺ պատգամավորներիս աշխատավարձի բարձրացումը: Մեր երկրում կան հարյուրավոր գիտնականներ և մանկավարժներ, հաշմանդամներ և ազատամարտիկներ, որոնք արժանի են ապրել ավելի լավ, քան այսօր ապրում են կամ ավելի ճիշտ գոյատևում: Սա կառավարության հերթական անհաջող քայլն է, որից հետո ավելի մեծ հիասթափություն կապրի մեր հասարակությունը»,-գրել է նա:

Վարդան Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից հորդորում են չհավատալ զզվելի հերյուրանքներին

DSC_0455Դերասան Վարդան Պետրոսյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված է գրառում, որտեղ մասնավորապես գրված է. «Բոլորին խնդրում ենք չհավատալ այն զզվելի հերյուրանքներին, թե Վարդան Պետրոսյանը հարբած է եղել կամ վարել է ավտոմեքենան 120, 160, կամ 180 կմ-ժ արագությամբ: Այս ստեր տարածողներին, ատելութուն սերմանողներին, «արդարադատություն» գոռացողներին ու վրեժ պահանջողներին խնդրում ենք սպասել հետքննության արդյունքներին:

Վարդան Պետրոսյանի ընտանիքը կապնվել է մյուս տուժած ընտանիքի հետ, ցավակցել նրանց: Լրագրողներ, գոնե եղեք ազնիվ ինքներդ ձեզ հետ, մի խախտեք ժուռնալիստական էթիկայի տարրական կանոնները»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ավտոճանապարհին` կամրջի մոտ, տեղի էր ունեցել խոշոր ավտովթար, որի հետևանքով զոհվել էին երկու պատանիներ: Դերասան Վարդան Պետրոսյանին վիրահատել էին, և նա մինչ օրս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Կադրային փոփոխություններ դատախազությունում

Կադրային փոփոխություններ դատախազությունումՀՀ գլխավոր դատախազի հրամաններով` Կոտայքի մարզի դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Էդուարդ Անդրիկյանը և Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Հմայակ Զաքոյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից` սեփական դիմումների համաձայն:

ՀՀ գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի դատախազ է նշանակվել արդարադատության առաջին դասի խորհրդական Ռաֆայել Խաչատրյանը` ազատվելով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնից։

 

Օռլանդո Բլումը և մոդել Միրանդա Քերը հաստատել են իրենց բաժանվելու լուրը

Օռլանդո Բլում,մոդել Միրանդա Քեր«Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի աստղ Օռլանդո Բլումը և մոդել Միրանդա Քերը երեք տարի տևած ամուսնությունից հետո հայտարարել են իրենց բաժանության մասին:

Բրիտանացի դերասանի ներկայացուցիչը E! News-ին տված հարցազրույցում հաստատել է այդ լուրը:

Զույգի ներկայացուցչի տեղեկություններով՝ Օռլանդո Բլումը և Միրանդա Քերը մի քանի ամիս է ինչ ընկերաբար բաժանվել են:

Վեց տարի միասին լինելուց հետո նրանք վերջերս որոշել են պաշտոնապես հայտարարել իրենց բաժանվելու մասին:

Բրիտանացի դերասանը և ավստրալիացի մոդելը սկսել են հանդիպել 2007թ-ին, որից երեք տարի անց ամուսնացել են:

Victoria’s Secret-ի նախկին հրեշտակ 30-ամյա Միրանդան և Բլումը համատեղ ունեն մեկ որդի՝ 2011թ-ին ծնված Ֆլինը:

 

Մենք ոչ մի ուժի թույլ չենք տա ապակայունացնել Թուրքիան. Թայիփ Էրդողան

Էրդողանը կայցելի Գազայի հատված`չնայած ԱՄՆ-ի կոչինԹուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայում տիրող կայուն վիճակը անհանգստացնում է արևմտյան և արևելյան որոշ երկրների: Էրդողանի խոսքերով՝ Անկարան քաղաքական ոչ մի ուժի թույլ չի տա ապակայունացնել երկիրը: Թուրքական «Հաբերլերի» հաղորդմամբ՝ վարչապետը ընդգծել է, որ Թուրքիան ամբողջությամբ լուծելու է երկրում ահաբեկչության խնդիրը:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, թե PKK-ն սպառնում է վերսկսել իր զինված պայքարը Թուրքիայում: Այս մասին էր հայտարարել քրդական կուսակցության ղեկավար Ջեմիլ Բայըքը: PKK-ի զինյալները պատրաստ են վերադառնալու Թուրքիա այն դեպքում, եթե չբավարարվեն նրանց պահանջները:

Ստեփանավանի օդանավակայանը կյանքի է կոչվում

0000glxavorՀոկտեմբերի 25-ին Արտակարգ իրավիճակների նախարարություն են այցելել ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մի խումբ մասնագետներ`ՔԱԳՎ պետ Արտյոմ Մովսիսյանի գլխավորությամբ։

ԱԻՆ խորհրդակցությունների դահլիճում Արտակարգ իրավիճակների նախարարության և Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մասնագետները քննարկեցին ԱԻՆ «Ստեփանավան» օդանավակայանի վերագործարկման հետ կապված խնդիրները։

Ողջունելով հյուրերին, ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, նշեց, որ դեռ օգոստոսին ՀՀ կառավարության որոշմամբ «Ստեփանավան» օդանավակայանը հանձնվել է ԱԻ նախարարությանը։
 – Այսօր դժվար է Արտակարգ իրավիճակների նախարարությունը պատկերացնել առանց ավիացիայի։ Ինքնաթիռներն ու ուղղաթիռները կարող են օգտագործվել հրդեհաշիջման աշխատանքներում` անտառային հրդեհներ, բարձրահարկ շենքերում բռնկված հրդեհներ, ավիացիան անհրաժեշտ է այլ երկրներ մեկնելու և մարդասիրական օգնություն տեղափոխելու համար։ Մենք նախատեսում ենք փոքր ավիացիան օգտագործել նաև հակակարկտային միջոցառումների շարքում։ Ստեփանավանի օդանավակայանում արդեն մեկնարկել են շինարարական աշխատանքները. ցանկապատվում է տարածքը, հիմնովին պետք է վերանորոգվի վարչական շենքը, թռիչքուղին և իրականացվեն բազմաթիվ այլ միջոցառումներ` օդանավակայանը միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու համար, – ասաց ԱԻ նախարարը։

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանն իր խոսքում նշեց, – Ողջունում ենք Հայաստանում պետական ավիացիայի զարգացմանն ուղղված ձեր այս նախաձեռնությունը։ Ես և իմ գործընկերները պատրաստ ենք լսել ձեր ծրագրերը, անելիքները և անշուշտ անել մեր առաջարկները։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Ստեփանավան» օդանավակայանի վարչական շենքին և թռիչքուղուն ներկայացվող պահանջների, օդանավակայանի նավիգացիայի և նավիգացիոն սարքավորումների, ինքնաթիռների տեսակների հետ կապված խնդիրները։

Կայացել է 1,840,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք

դոլարՀոկտեմբերի 25-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 1,840,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 405.75 դրամ մեկ ԱՄՆդոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.75 դրամ: