Հայկական եւ ճապոնական երաժշտության համերգ Ճապոնիայի Կոֆու քաղաքում

Հայկական եւ ճապոնական երաժշտության համերգ ՃապոնիաՍեպտեմբերի 17-ին Ճապոնիայում Հայաստանի դեսպան Հրանտ Պողոսյանը հանդիպումներ ունեցավ Ճապոնիայի Յամանաշի նահանգի Կոֆուի քաղաքապետի, Յամանաշի նահանգի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահի եւ նահանգի գործարարների հետ: Հանդիպումներին քննարկվեցին ապակենտրոնացված համագործակցության և  գործարար ու մշակութային կապերի խթանմանը վերաբերող հարցեր:

Հոկտեմբերի 20-ին Կոֆու քաղաքում Ճապոնիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ տեղի ունեցավ հայկական եւ ճապոնական երաժշտության համերգ:

Համերգն ունկնդրելու էին եկել Կոֆուի քաղաքապետը, Յամանաշի նահանգի պաշտոնյաներ, գործարարներ, արվեստագետներ, երաժշտասերներ: Միջոցառումը մեկնարկեց դեսպան Հրանտ Պողոսյանի ողջույնի խոսքով, ով նշեց, որ հայկական եւ ճապոնական հոգեւոր մշակույթի համադրումը օգնում է հայ եւ ճապոնացի ժողովրդին միմյանց արժեհամակարգն առավել լավ ընկալելու եւ ճանաչելու միմյանց:

Համերգին ելույթ ունեցան ճապոնացի երաժիշտներ՝ ջութակահար Կարեն Իսրայելյանը, կոտոյահար Ասուկա Յոշիձակին եւ բարիտոն Յուհեի Ցուչիդան, ովքեր կատարեցին Կոմիտասի, ինչպես նաեւ ճապոնացի կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Կոտո (ճապոնական տավիղ) նվագարանով կոմիտասյան երաժշտությունը Ճապոնիայում հնչեց առաջին անգամ:

Ցավակցում եմ շարքային Գարիկ Պողոսյանի հարազատներին. Արմեն Մարտիրոսյան

արմեն մարտիրոսյանՀայ-Ադրբեջանական սահմանին մեր թշնամի պետության կողմից հրադադարի խախտման հերթական դեպքին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ժառանգություն կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը: Նա ցավակցել է զոհված հայ զինվորի հարազատներին. «Ցավակցում եմ շարքային Գարիկ Պողոսյանի հարազատներին: Մեր գործողությունները պետք է այնպիսին լինեն, որ հակառակորդը այլևս չմտածի Հայաստանի Հանրապետության սահմանի վրա սադրանքների մասին:  Ընդհանրապես մի ժամանակ իրենք էին բողոքում մեր դեմ՝ ու մեր սահմանները հանգիստ էին: Հիմա ժամանակն է նորից հիշեցնել այդ մասին և ոչ թե հույսը կապել, թե ինչ-որ մեկը մեր տունը, գյուղը, քաղաքացուն պաշտպանելու է»:

Դեսպան Սահակյանն իր հավատարմագրերը հանձնեց Ղազախստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին

արա սահակյան          Հոկտեմբերի 22-ին Ղազախստանի նախագահի Ակորդա նստավայրում տեղի ունեցավ Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին Ղազախստանում հավատարմագրված մի շարք երկրների նորանշանակ դեսպանների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության դեսպան Արա Սահակյանի հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը:

Արարողության ընթացքում ունեցած իր ելույթում նախագահ Նազարբաեւը մասնավորապես նշեց, որ Ղազախստանը մեծ կարեւորություն է տալիս Հայաստանի հետ բազմաոլորտ հարաբերությունների զարգացմանը՝ շահագրգռված լինելով երկկողմ առեւտրատնտեսական եւ մշակութային-հումանիտար կապերի խորացման եւ ընդլայնման մեջ: ՂՀ նախագահն ընդգծԵց, որ Հայաստանի հետաքրքրությունը Մաքսային միության շրջանակներում ինտեգրման նկատմամբ կդառնա լրացուցիչ խթան երկկողմ հարաբերությունների զարգացման համար:

Արարողության ավարտին հանդես գալով ղազախստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների առջեւ` դեսպան Սահակյանը վերահաստատեց Հայաստան այցելելու ՂՀ նախագահին ուղղված ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը: ՀՀ դեսպանը կարեւորեց իր առաքելության ընթացքում հայ-ղազախական քաղաքական եւ տնտեսական կապերի աշխուժացումը: Արա Սահակյանը նկատեց, որ հոկտեմբերի 24-25-ին Հայաստանում հրավիրված Հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստում նախանշված որոշումների ընդունումը նոր խթան կհաղորդի երկկողմ առեւտրատնտեսական համագործակցությանը: Դեսպանը նկատեց, որ Ղազախստանի հետ Հայաստանը սերտորեն համագործակցում է ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԱՊՀ, ՀԱՊԿ-ի եւ միջազգային այլ կազմակերպությունների շրջանակներում:

 

 

Կանադայում բացվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան

 Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակ,կանադաՀոկտեմբերի 20-ին կանադական Լավալ (Մոնրեալ) քաղաքում հանդիսավոր արարողությամբ բացվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան:

«Հույս» (l’Espoir) կոչվող հուշարձանը հեղինակել է կանադահայ ճանաչված քանդակագործ Արտո Չակմակչյանը: Հուշարձանի բացման արարողությանը ներկա գտնվեցին եւ ելույթներով հանդես եկան բարձրաստիճան հյուրեր Լավալի քաղաքային, Քվեբեքի նահանգային եւ Կանադայի դաշնային պետական մարմիններից:

Հուշարձանի բացման կապակցությամբ իր ելույթում Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը ընդգծեց Հայոց ցեղասպանության ճանաչման կարեւորությունը` որպես մարդկության դեմ նմանատիպ ոճիրների կանխման կարեւորագույն քայլ:

Դեսպան Եգանյանը ողջունեց Լավալի քաղաքական իշխանությունների՝ հուշակոթող հիմնադրելու կամքը, ինչպես նաեւ կարեւորեց հայկական համայնքի կատարած հսկայական աշխատանքը:

Ադրբեջանի արդեն նախկին նախարար Սաֆար Աբիևը կառավարության կազմից դուրս է մնացել

 Սաֆար ԱբիևՀոկտեմբերի 22-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է կառավարության նոր կազմը:

Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, պաշտպանության նախկին նախարար Սաֆար Աբիևը և աշխատանքի ու սոցիալական պաշտպանության նախարար Ֆիզուլի Ալեքփերովը այդ նոր կազմում չեն ընդգրկվել:

Պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվել է Զաքիր Հասանովը, իսկ աշխատանքի ու սոցիալական պաշտպանության նախարարի պաշտոնում`Սալիմ Մուսլիմովը: Զաքիր Հասանովը մինչ այդ եղել է ներքին զորքերի հրամանատար, իսկ Սալիմ Մուսլիմովը`Սոցիալական պաշտպանության պոտական հիմնադրամի նախագահ:

 

 

 

Ռուսաստանը Ադրբեջանին կվաճառի “Վենա” ինքնագնաց հրետանային համակարգեր

4Ռուսաստանն ամբողջությամբ կիրականացնի Ադրբեջանի հետ կնքած պայմանագիրը՝ մինչև 2014թ.-ի վերջ 2С31 “Վենա” ինքնագնաց հրետանային համակարգեր վաճառելու վերաբերյալ։ Այդ մասին տեղեկացնում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը՝ հղում կատարելով ռազմական աղբյուրներին։
Մոտ ապագայում Ադրբեջանին է փոխանցվելու ինքնագնաց հրետանային համակարգերի առաջին խմբաքանակը։

Նշենք, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև 2012թ.-ին ստորագրված պայմանագիրը նախատեսում է 18 “Վենա” ինքնագնաց հրետանային համակարգերի վաճառք Ադրբեջանին։
 

 

Չինաստանի քաղաքներից մեկը ամբողջովին պատվել է աղտոտված օդի մառախուղով. Գիտնականները մտածում են աղտոտված օդի մառախուղը կլանող տեխնոլոգիա ստեղծելու շուրջ

Չինաստան,աղտոտված օդՊեկինի իշխանությունները այս շաբաթ խիտ ծխի պատճառով երեխաներին և մեծահասակներին խորհուրդ են տվել մնալ տանը:

Օդի ախտոտվածությունը մեծ խնդիր է դարձել Չինաստանի մայրաքաղաքի և երկրի տարբեր հատվածների համար, որի պատճառով անընդհատ փակվում են տարբեր հաստատություններ, վնաս է հասցվում մարդկանց առողջությանը, իսկ տեսանելիությունը ընկնում է մինչև 10 մետր:

Նիդեռլանդացի դիզայներ Դաան Ռուսեգաարդի խոսքով՝ այս խնդրի լուծումը օդը մաքրող էլեկտրական փոշեծծիչն է:

Այս տեխնոլոգիայի շնորհիվ՝ մառախուղի մեջ մինչև 60 մ մեծություն ունեցող մաքուր օդի անցքեր կբացվեն:

Dezeen ամսագրի տեղեկություններով՝ դիզայները այժմ նոր տեխնոլոգիան քաղաքի այգիներից մեկում կիրառելու նպատակով աշխատում է Պեկինի քաղաքապետի հետ:

china-air pollution4Դիզայների ծրագրով՝ իրենց մեկ տարի կպահանջվի տեխնոլոգիան ստեղծելու համար՝ նախքան Պեկինի այգում կիրառելը:

Իսկ մինչ այդ Չինաստանի մի քաղաքում տեսանելությունը մեծապես նվազել է, իսկ օդի աղտոտվածությունը 40 անգամ բարձր է միջազգային անվտանգության չափանիշից:

 

Նախարար Նալբանդյանը ընդունեց Լատվիայի խորհրդարանի պատվիրակությանը

Նախարար Նալբանդյանը ընդունեց Լատվիայի խորհրդարանի պատվիրակությանըՀոկտեմբերի 22-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Լատվիայի խորհրդարանական պատվիրակությանը՝ Սեյմայի փոխխոսնակներ Անդրեյս Կլեմենտևսի և Ինեսե Լիբինա-Էգներենի գլխավորությամբ:

Հանդիպմանը, որին ներկա էր ԱԺ փոխնախագահ, Հայաստան – Լատվիա միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը, նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի և Լատվիայի միջև վերջին տարիներին հաստատվել է բավականին սերտ փոխգործակցություն, ինչի վկայություններից է քաղաքական բարձր մակարդակով իրականացվող ինտենսիվ փոխայցելությունները: Նախարարը հավելեց նաև, որ երկկողմ համագործակցության համար կարևոր է երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի գործունեությունը:

Լատվիացի խորհրդարանականները արտգործնախարարին ներկայացրեցին իրենց այցելության նպատակները՝ քննարկել երկկողմ փոխգործակցությունն առավել ամրապնդելու և զարգացնելու համատեղ քայլերը։

Զրույցի ընթացքում հանգամանալից մտքեր փոխանակվեցին Հայաստան – Եվրամիություն հարաբերությունների վերաբերյալ: Այս համատեքստում լատվիացի խորհրդարանականները ողջունեցին Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու ԵՄ հետ համակողմանի փոխգործակցությունը և իրենց աջակցությունը հայտնեցին այդ մտադրությանը:

Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեստը նշանվել են

Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեստը նշանվել ենՔարդաշյանի ռեալիթի շոուն հեռարձակող E! News ցանցի տեղեկություններով՝ Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեստը նշանվել են: Ուեստը առաջարկություն էր արել երկուշաբթի՝ Քիմ Քարդաշյանի 33-ամյակի օրը:

Միջոցառմանը մասնակցում էին զույգի ընկերները և ընտանիքի անդամները: Քարդաշյանը Ուեստից ստացել է 15 կարատ ադամանդով Լորեյն Շվարց ֆիրմայի մատանի:

Ըստ տեղեկությունների՝ Քարդաշյանի նախորդ նշանադրության մատանին վաճառվել է 749,000 դոլարով:

Զույգի 4 ամսեկան դուստրը՝ Նորֆ Ուեստը, ծնվել է Քարդաշյանի և Քրիս Համֆրիսի ամուսնալուծությունից մի քանի օր անց: Նրանց ամուսնությունը տևել էր 72 օր:

 

Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանից պայքարը շարունակում է միայն մեկը

6420206c2d37408a2579e4573366c9473-բռնցքամարտՂազախստանի Ալմաթի քաղաքի մարզապալատում շարունակվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում ռինգ դուրս եկած Հայաստանի  7 մարզիկներից պայքարը շարունակում է միայն մեկը:

Այսօր 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը 0:3 հաշվով զիջեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Յասուրբեկ Լատիպովին և դարձավ հանդիսական: Այս ստուգատեսում մեր թիմը 6-րդ կորուստը կրեց:

Իսկ ահա, 69 կգ քաշային Արամ Ամիրխանյանը 2:1 հաշվով հաղթեց մեքսիկացի Մարվին Կաբրերային և պայքարը կշարունակի քառորդ եզրափակչում:

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ՄԱԿ-ի քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի ղեկավարին

Էդվարդ Նալբանդյան,ՄԱԿ,Յուրի ՖեդոտովՀոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն հանդիպեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրեն, ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի ղեկավար  Յուրի Ֆեդոտովին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի համար Թմրանյութերի դեմ պայքարի 2012-2015թթ.. ռազմավարության կենսագործմանը։ Զրուցակիցները կարևորեցին   միջազգային հանրության ջանքերի համադրումը  թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում։

Էդվարդ Նալբանդյանն ու Յուրի Ֆեդոտովը անդրադարձան ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի կողմից առաջիկայում կազմակերպվելիք համաժողովներին Հայաստանի մասնակցությունը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը բարձր գնահատեց Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի և Վիեննայում ՀՀ ներկայացուցչության միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին

591. Under-Secretary-General of the United Nations paid tribute to the memory of the innocent victims of the Armenian Genocide 22.10.2013(1)Հոկտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրեն, ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի ղեկավար Յուրի Ֆեդոտովը այցելեց Ծիծեռնակաբերդ:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալը ծաղկեպսակ դրեց 1915-23 թթ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց անմեղ զոհերի հիշատակը:

Յուրի Ֆեդոտովը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ ծանոթացավ ցեղասպանությունը հավաստող վավերագրերին ու փաստաթղթերին:

Հյուրը նաև գրառում կատարեց պաշտոնական այցելությունների հուշամատյանում:

 

 

 

 

«Վիլնյուսում ինչ-որ թուղթ կստարագրվի, թեկուզև այնտեղ գրված լինի` շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ»

Naira-ZohrabyanԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազևի` Առավոտ օրաթերթին տված հարցազրույցին, որտեղ վերջինս մի քանի ուշագրավ հայտարարություն է արել. «Ուշագրավ հայտարարություն 1` Հայաստանին առաջարկվում էր գործնականում դառնալ ԵՄ-ի վագոնը` դիսկրիմինացիոն պայմաններով, եթե Հայաստանը ստորագրեր Հայաստան-Եվրամիություն ասոցացման պայմանագիրը: Դիտարկում 2` այն, ինչ առաջարկվում էր Հայաստանին ԵՄ-ի կողմից Ասոցացման համաձայնագրի շրջանակներում, Եվրոպական միության հրահանգները կուրորեն կատարելն էր, ուստի եթե ինտեգրացիոն այս կամ  այն տարբերակները համեմատենք սուվերենության աստիճանի պահպանումը, ապա Հայաստան-Եվրամիություն Ասոցացման համաձայնագրի դեպքում լինելու էր բացարձակ Բրյուսելի դիկտատուրան: Եվ վերջին ուշագրավ դիտարկումը` եթե Հայաստանի վարչապետն ուշադիր կարդար, թե ինչ է ինքը պատրաստվում շնորհել Բրյուսելին, որ պատրաստվում էր հրաժարվել Հայաստանի սուվերենությունից՝ այն ստորադասելով առևտրատնտեսական հարաբերություններին, նա կվերանայեր իր դիրքորոշումը»:

Նաիրա Զոհրաբյանը երկար է սպասել, որ արտգործնախարարության պաշտոնյաները պատասխանեին այս մեղադրանքներին,  սակայն մինչ օրս որևէ պատասխան չի տրվել: «Սեպտեմբերի 3-ից հետո , երբ մեր որոշ գործընկերներ վերագտան իրենց ռուսամետությունը, սկսեցին հնչել նույնաբովանդակ հայտարարություններ առ այն, որ Ասոցացման պայմանագրում մեր  սուվերենության կորստի վերաբերյալ դրույթներ կային, վտանգավոր  դրույթներ կային ԼՂՀ-ի հետ կապված և այլն: Ես չեմ կարող  ասել՝ նրանք և պարոն Գլազևը ճիշտ են, թե սխալ, որովհետև տեղյակ չեմ Ասոցացման պայմանագրին, բայց  մեկ հարց ունեմ` որպես ՀՀ քաղաքացի. եթե այդպես է, ապա չորս տարի շարունակ ինչու էին ՀՀ իշխանությունները Խորը և համապարփակ բանակցություններ վարում մի կառույցի հետ, որին ինտեգրվելով`  մենք կորցնելու էինք մեր սուվերենությունը»:

Պատգամավորի մոտ մեկ այլ հարց էլ է ծագել.եթե Ռուսաստանը մեզ չհրավիրեր Մաքսային միություն, և Բրյուսելում ստորագրվեր  Ասոցացման համաձայնագիրը, դա նշանակում է, որ մենք ստորագրելու էինք  մեր պետական արտաքին շահերին դեմ փատաթո՞ւղթ:

Նաիրա Զոհրաբյանը համոզված է, որ այդուհանդերձ Վիլնյուսում ինչ-որ թուղթ, բայց ոչ փաստաթուղթ, կստարագրվի` արդարացնելու և-և-ի քաղաքականությունը, թեկուզև այդ թղթում գրված լինի` շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:

ԲՀԿ-ական պատգամավորին տեղից հանգստացրեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը` ասելով, որ իշխանությունները երբևէ չեն ստորագրի մի փաստաթուղթ, որը դեմ է Հայաստանի շահերին:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային շրջայց է կատարել Շենգավիթ վարչական շրջանում

002Երևանի զարգացման 2013թ-ի ծրագրերի շրջանակում արդեն ավարտական փուլում են մայրաքաղաքի բակերի համալիր բարեկարգման ու նոր այգիների և պուրակների ստեղծման աշխատանքները:

Շենգավիթ վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ Չարբախ թաղամասի Շիրակի 12 և 14 հասցեի շենքերի բակում բնակիչների հետ միասին հանդիսավորությամբ բացել է հերթական նորաստեղծ հանգստի գոտին: Շուրջ 6000 քմ տարածք զբաղեցնող հատվածում կառուցվել է նոր պուրակ: Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին մայրաքաղաքն օրեցօր առավել հարմարավետ դարձնելու համար, թաղամասի բնակիչները նշել են, որ նորաստեղծ հանգստի գոտու տարածքը տասնամյակներ շարունակ եղել է ամայի ու անբարեկարգ: Իսկ այսօր, ընդամենը մի քանի ամսում, բնակիչների հանգստի կազմակերպման համար ստեղծվել են անհրաժեշտ բոլոր պայմանները: Տարածքի բարեկարգման շրջանակում տեղադրվել են գեղարվեստական ձևավորմամբ բետոնե սալեր, եզրաքարեր, կառուցվել է փոքրիկ շատրվանային համալիր: Բնակիչների հանգիստը հավուր պատշաճի կազմակերպելու նպատակով տարածքը կահավորվել է նստարաններով, զրուցարաններով, անցկացվել է արտաքին լուսավորության և ոռոգման նոր համակարգ: Հանգստի գոտին ձևավորվել է նաև ծաղկային կոմպոզիցիաներով: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բնակիչների հետ միասին գնահատելով կատարած աշխատանքները, մեկ անգամ ևս ընդգծել է, որ քաղաքապետարանի որդեգրած քաղաքականության հիմնանպատակը Երևանի համաչափ զարգացման ապահովումն է և որ բարեկարգման ծրագրերը հետևողականորեն շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև մայրաքաղաքի բոլոր բակերը լինեն բարեկարգ. «Հերթական աշխատանքային շրջայցերից մեկի ժամանակ, երբ այցելեցինք այստեղ, բնակիչները դիմեցին բակի բարեկարգման հարցով: Տարածքը ամբողջությամբ զբաղեցված էր ապօրինի բոստանային տարածքներով ու ավտոտնակներով: Այդ տարածքներն օգտագործող բնակիչների հետ տարված բանակցությունների արդյունքում այսօր ունենք նման հրաշալի հանգստի գոտի, որը ծառայում է բակի բոլոր բնակիչներին: Օգտվելով առիթից շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն բնակիչներին, ովքեր իրենց իսկ նախաձեռնությամբ օգեցին մեզ ազատել բակային տարածքն ու իրականացնել համալիր բարեկարգման աշխատանքներ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Շրջայցի շրջանակում վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է նաև Չեխովի 31/1, Եղիշե Թադևոսյան 15/1, 5/7 և Արշակունյաց 47 շենքերի բակային տարածքներ, որտեղ ևս այս տարվա ծրագրով բակերի համալիր բարեկարգման աշխատանքներ են իրականացվել: Ծրագրի շրջանակում բարեկարգված բոլոր բակերը կահավորվել են մանկական խաղահրապարակներով, նստարաններով ու զրուցարաններով, ինչպես նաև ապահովվել են նոր արտաքին լուսավորության համակարգով և ոռոգման ցանցով: Օգտվելով առիթից, բնակիչներն իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն են հայտնել քաղաքապետին՝ երկար տարիներ անուշադրության մատնված իրենց բակային տարածքները բարեկարգելու սպասված ծրագրի համար: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ, իր հերթին, մեկ անգամ ևս շեշետել է, որ քաղաքապետարանի տարեկան ծրագրերը կազմվում են հիմնականում հենց բնակիչների կողմից առաջադրվող առաջնահերթություններով, որոնց հիմքում նախ և առաջ դրված է հարմարավետ մայրաքաղաք ունենալու հիմնանպատակը.  «Յուրաքանչյուր տարի շուրջ 400 բակեր, այգիներ ու պուրակներ ենք կառուցելու մայրաքաղաքում: Մենք խոստացել ենք մեր բնակիչներին, որ բոլոր այն բակերը որոնք դեռևս անբարեկարգ են, անպայման ընդգրկվելու են բարեկարգման մեր ծրագրերում: Առաջիկա չորս տարիների ընթացքում փորձելու ենք բարեկարգել մայրաքաղաքի բոլոր բակերը և հանձնել մեր բնակիչների տնօրինմանը»,- նշել է քաղաքապետը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

 

Արտաշես Գեղամյանը հակադրվեց Զարուհի Փոստանջյանին

գեղամյանԱժ պատգամավոր Արտաշես Գեղամյանը, ԱԺ-ում հայտարարությունների ժամին անդրադառնալով Զարուհի Փոստանջյանի ելույթին, ասաց.  «Ավելի մեծ նվեր թշնամիներին, քան հարցի նմանատիպ լուծումը, դժվար է պատկերացնել: Մի՞թե հասկանալի չէ, որ այդկերպ մենք մարտահրավերի ձեռնոց ենք նետում Ռւսաստանին, ԱՄՆ-ին, Ֆրանսիային, որոնց ղեկավարներն արդեն համատեղ
հայտարարություններով են հանդես եկել, որոնցում ուրվագծվում են կոնֆլիկտի լուծման ուղիները:  Հակառակ լուծումը պատճառ կդառնա, որ սկսվի ռազմական գործողություն, ինչին կմասնակցեն նշածս պետությունները, ովքեր ցանկանում են այս  գոտում տեղադրել խաղաղարար ուժեր՝ մեկուսացնելու Իրանը: Հայաստանը անկլավային վիճակ ձեռք կբերի: Միակ սահմանը կմնա Վրաստանի հետ, իսկ, հաշվի առնելով Ռուսաստան-Վրաստան հարաբերությունները, չի բացառվում որ Վրաստանն էլ կփակի սահմանը»:

«Դատարանների հանդեպ հանրային վստահության մակարդակը պլինտուսից ցածր է». Թևան Պողոսյան

images«Հայաստանի անկախության առաջին իսկ օրերից սկսած՝ մինչ այսօր բոլոր իշխանավորներն ու ընդդիմադիրները միշտ, առնվազն հրապարակավ, համակարծիք են եղել մեկ հարցում. մեր երկրին հարկավոր է իսկապես արդար ու գործուն դատական համակարգ: Այս մասին տարիներ շարունակ խոսել են բոլորը, տարիներ շարունակ բոլոր քաղաքական ու տնտեսական ծրագրերը կազմվել են հենց այս առաջնահերթության վրա: Տնտեսական առաջընթացը, հասարակական բնականոն զարգացումը, պետության ամրությունը, վստահությունը պետական ինստիտուտների հանդեպ ու շատ-շատ այլ երևույթներ հենց դատարանների հանդեպ վստահությամբ են պայմանավորվել»,-այսօր խորհրդարանում պատգամավորների հայտարարությունների ժամին ասաց Ժառանգություն խմբակցության նորանշանակ քարտուղար Թևան Պողոսյանը:
Այնուհետև նա հարց բարձրացրեց՝ հետո՞ ինչ, որ համաձայն ենք, հետո՞ ինչ, որ կարևորում ենք առաջնահերթությունը: «Ազգային ժողովի 131 պատգամավորից քա՞նիսն են համարում, որ մենք ունենք նորմալ դատական համակարգ: Միգուցե ոմանք ասեն, որ մեզնից շատ ավելի երկար անկախության պատմություն ունեցող երկրներում էլ իրերի դրությունը բարվոք չէ: Չեմ վիճում: Այդ դեպքում հարցս վերաշարադրեմ, տեսանելի՞ է արդյոք որևէ առաջընթաց այս ոլորտում, եթե այո, ապա քանի՞ հոգու է բավարարում այդ առաջընթացի տեմպը»:

Նրա կարծիքով` եթե այս հարցերը տրվեն հանրությանը, ապա շատ տխուր պատկեր կլինի:

Նա վստահ է, որ եթե անգամ արվել են ինչ-ինչ քայլեր, ապա ծախսված գումարը գրոշի արժեք անգամ չունի, եթե չի հանգեցրել արդարադատության իրականացման հարցում հանրային վստահության ավելացմանը: «Դատարանների հանդեպ հանրային վստահության մակարդակը շրիշակից կամ օտարալեզու տերմինով ասած՝պլինտուսից ցածր է, հետևաբար յուրաքանչյուր ոք առանց դժվարության ինքնուրույն կարող է գնահատել դատական համակարգի կայացման հարցում արվող քայլերի արդյունավետությունը: Կարծում եմ՝ դժվար չի լինի»,-ամփոփեց նա:

Եվրոպական միությունը Թուրքիայի հետ վերսկսել է անդամակցության բանակցությունները

Եվրոպական միությունը վերսկսելու է Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունները:

EUTURKEYԵրեքշաբթի 28 երկրների արտաքին գործերի նախարարները Լյուքսեմբուրգում տեղի ունեցած հանդիպման ժամանակ որոշել են Թուրքիայի անդամակցության նոր էջ բացել:

Որոշ ԵՄ երկրներ հունիսին իրենց համաձայնությունը չէին տվել Թուրքիայի հետ բանակցությունների վերսկսման կապակցությամբ՝ հաշվի առնելով Թուրքիայի կոշտ պատասխանը երկրում տեղի ունեցող ցույցերին:

Բանակցություններում հիմնական շեշտը դրվելու է տարածաշրջանային քաղաքականության վրա:

ԵՄ-ն NATO-ի անդամ Թուրքիայի հետ բանակցություններ սկսել էր 2005թ-ին՝ չնայած միության որոշ անդամ երկրներ կասկած էին հայտնել մահմեդական երկրի՝ քրիստոնյա բլոկին միանալու կապակցությամբ:

Կիպրոսի հետ տարածքային վեճի պատճառով Թուրքիայի հետ բանակցությունները դեռևս դանդաղ են առաջ ընթանում:

 

Աշխարհի առաջնության եզրափակչի մասնակցելու իրավունք տվող անցումային խաղերի մրցակիցներ

ֆաա200px-WC-2014-Brasil.svgՖուտբոլի աշխարհի առաջնության եվրոպական գոտու խմբային մրցաշարերի ավարտից հետո 2-րդ տեղ գրաված թիմերը ևս մեկ հնարավորություն ունեն եզրափակիչ փուլի մասնակցելու իրավունք տվող ուղեգրի համար պայքարելու:

Վիճակահնությամբ որոշվել են անցումային խաղերի մրցակից զույգերը.

Պորտուգալիա-Շվեդիա
Ուկրաինա-Ֆրանսիա
Հունաստան-Ռումինիա
Խորվաթիա-Իսլանդիա

Անցումային փուլի առաջին հանդիպումները կկայանան նոյեմբերի 15-ին, իսկ պատասխան խաղերը՝ 19-ին։

Պետք է ունենանք փաստաթղթեր, որ կամրագրեն երկու հայկական պետությունների միությունը. Զարուհի Փոստանջյան

Զարուհի-Փոստանջյան«Մի քանի օր առաջ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում
քննարկվեց ԼՂՀ ճանաչման օրինագիծը: ՀԽՍՀՄ գերագույն խորհուրդը ժամանակին ճանաչել էր Արցախի հանրապետության իշխանություններին:  Շատ իրադարձություններ են եղել դրանից հետո, և հիմա ունենք երկու հայկական պետություն՝ մեկը ճանաչված, մյուսը՝ չճանաչված:  Մինչ որոշում կկայացնենք ինչ-որ միության մեջ մտնելու կամ չմտնելու, առաջին հերթին պետք է ունենանք փաստաթղթեր, որ կամրագրեն երկու հայկական պետությունների միությունը: Հաջորդ քառօրյայի ժամանակ արտահերթ քննարկամ ձևաչափով քննարկվելու է Արցախի  ճանաչման օրինագիծը: Այսօր ժամանակն է, որպեսզի բոլորդ, անկախ կուսակցությունից, սթափվեք և հիշեք, թե ինչպես խորհրդային տարիներին
խորհրդարանում կարողացան առաջնորդվել հայ մարդու շահերով ու խղճով: Այսօր այդ պահը եկել է: Հորդորում եմ ձեզ մտածել այս խնդրի  վերաբերյալ, որպեսզի հինգերորդ գումարման ԱԺ-ը ճանաչի Արցախի Հանրապետությունը, ունենանք փաստաթղթեր, որ անխոցելի կդարձնենք մեզ  արտաքին մարտահրավերների առջև», – այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նորընտիր նախագահ
Զարուհի Փոստանջյանը: