Ռուսաստանում սպանել են Ադրբեջանի քաղաքացու

դիակՀոկտեմբերի 16-ին Մոսկվայի Չերկիզովյան շուկայի տարածքում հայտնաբերվել է Ադրբեջանի քաղաքացի Ռուսլա Արիֆօղլու Գարախանլըի դին:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, հետաքննության արդյունքում պարզվել է, որ 27-ամյա Ռուսլանին նախ բութ գործիքով ծեծել են, այնուհետև կտրող-ծակող գործիքով սպանել:

Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:

Մահվան ելքով ավտովթար Կապան-Գորիս ավտոճանապարհին

ավտոպատահարՀոկտեմբերի 16-ին, ժամը 15.29-ին ահազանգ է ստացվել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել Գորիս քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 15-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 181 ՕԼ 64 պետհամարանիշով միկրոավտոբոսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդ՝ 1942 թ. ծնված Ն. Պ.-ը և ուղևոր Գ. Գ.-ը տեղում մահացել են:

Վիրավորներ Օ. Մ.-ը, Լ. Ա.ը և Ս. Ս.-ը տեղափոխվել են Գորիս քաղաքի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Սպասվում է փոփոխական եղանակ

եղանակը հայաստանումՀանրապետության տարածքում՝

Հոկտեմբերի 17-18-ին, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերը շրջանների զգալի մասում, 20-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ:

Քամին հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 19-21-ին կնվազի 5-6 աստիճանով:

Երևանում՝
Հոկտեմբերի 17-18-ին, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերը սպասվում են տեղումներ:
Երևանի հոկտեմբերի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ`

• Օդի առավելագույն ջերմաստիճան      26.80C (2003 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան         -0.70C (1948 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան     13.40C

Եվգենի Կասպերսկու գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը

Եվգենի ԿասպերսկիՀոկտեմբերի 14-19-ն ընկած ժամանակահատվածում անցկացվող ՀՊՃՀ 80 ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Պոլիտեխնիկում մեկնարկել են “Կասպերսկու լաբորատորիա” ընկերության շաբաթ” միջոցառումների շարքը:

Այդ կապակցությամբ Հայաստան է ժամանել «Կասպերսկու լաբորատորիա» ընկերության հիմնադիր-տնօրեն, համաշխարհային համբավ ունեցող հակավիրուսային մասնագետ, պրոֆեսոր Եվգենի Կասպերսկին իր թիմով:

Այսօր Եվգենի Կասպերսկու գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը: Ողջունելով Ե. Կասպերսկուն և իր աշխատակիցներին Հայաստան գալու առիթով` ռեկտորը նշել է, որ թեև Ե. Կասպերսկին առաջին անգամ է այցելում ճարտարագիտական համալսարան, այդուհանդերձ Պոլիտեխնիկի և “Կասպերսկու լաբորատորիա” ընկերության համագործակցության հիմքերը դրվել են դեռևս մի քանի տարի առաջ և հաջողությամբ շարունակվում են մինչ այսօր: Դրա վառ ապացույցն են ՀՊՃՀ Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետի Տեղեկատվական անվտանգության և ծրագրային ապահովման ամբիոնի ուսանողների և ասպիրանտների ցուցաբերած փայլուն արդյունքները ընկերության կողմից կազմակերպվող ուսանողական օլիմպիադաներում և գիտաժողովներում, ինչպես նաև այս տարի փետրվար ամսին ընկերության նախաձեռնությամբ «IT Security for the next Generation 2013» ուսանողական 6-րդ միջազգային կոնֆերանսի “Ռուսաստան և ԱՊՀ երկրներ” փուլի անցկացումը ՀՊՃՀ-ում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Եվգենի Կասպերսկին նշել է, որ ընկերությունը հուսալի գործընկեր ունի տարածաշրջանում` ի դեմս ճարտարագիտական համալսարանի: “Մենք Պոլիտեխնիկի հետ բազմակողմանի համագործակցության լայն հնարավորություններ ենք տեսնում, քանի որ կարծում ենք, որ այստեղ է կուտակված այն ներուժը, որը կարող է և ունակ է լուծել երկրի տեղեկատվական անվտանգության հարցերը”,-ընդգծել է Ե. Կասպերսկին:

Հանդիպման ավարտին ՀՊՃՀ ռեկտորն իր գոհունակությունն է հայտնել ընկերությանը կրթական ասպարեզում մինչ այժմ համալսարանին ցուցաբերած օժանդակության համար և, ի նշան երախտիքի, հայտնել, որ ՀՊՃՀ Գիտական խորհրդի որոշմամբ Եվգենի Կասպերսկուն շնորհվել է ՀՊՃՀ պատվավոր դոկտորի կոչում, որը նրան կհանձնվի հոկտեմբերի 18-ին ՀՊՃՀ Գիտական խորհրդի ընդլայնված հոբելյանական նիստի ժամանակ:

 

ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ), Հասարակայնության հետ

կապերի և տեղեկատվության բաժին

Պակիստանում սինգապուրցի մոդել են սպանել և նետել գետը

fehmina  Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում երեկվանից կորած համարվող ծագումով սինգապուրցի 27-ամյա մոդել Ֆեհմինա Չոդրիի դիակը գտնվել է քաղաքի արվարձաններից մեկում գետի մեջ: Ամուսնացած, երկու երեխաների մայր Չոդրիի գործակալը հաստատել է այս ցավալի լուրը: Նա նշել է, որ կինը պատրաստվում է Պակիստանում նորաձևության դպրոց բացել:

«Հաբերլերը» գրում է, որ Չոդրին հաճախ այցելում էր Պակիստանում ապրող մորը և այս անգամ որոշել էր նրա համար տուն գնել: Այդ պատճառով ոստիկանները առաջինը կասկածել են տան առք ու վաճառքով զբաղվող գործակալներին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թալիբանի շարժումը Պակիստանում արգելում է աղջիկների դպրոցների գործունեությունը և մահով սպառնում սրա դեմ բողոքողներին, հնարավոր է, որ նորաձևության դպրոց հիմնելու մոդելի մտահղացումն է դարձել նրա սպանության պատճառը:

 

Ինչպե՞ս են հսկում Մեքքա այցելած միլիոնավոր ուխտավորներին

Kaaba_i_Mekka Այս ամիս իսլամական աշխարհում սկսվել է սրբազան ուխտագնացության՝ հաջի շրջանը: Սաուդյան Արաբիան, որը համարվում է մահմեդական սրբավայրերի՝ Մեքքայի ու Մեդինայի երկրային պահապանը, ուխտավորների անվտանգությունը ապահովելու համար 95 հազար ոստիկան է նշանակել: Սրբազան Սև քարը՝ Քաաբան և նրա շրջակայքը հսկում է 4500 տեսախցիկ՝ 24 ժամ շարունակ ուշադրության տակ պահելով 2,5 միլիոն մուսուլման այցելուներին:

«Անադոլու» գործակալությունը գրում է, որ միլիոնավոր ուխտավորների շարժը արձանագրող տեսակցիկների տեսագրությունները ուղարկվում են մեկ ընդհանուր կենտրոն: Բացի այդ 18 ուղղաթիռ օդից է հետևում անվտանգությանը և տեղեկություն հաղորդում գլխավոր կենտրոնին: Այսպիսով հնարավոր է լինում վերահսկել տարածքում տեղի ունեցող ցանկացած շարժում և կանխել անցանկալի միջադեպերը: Հսկողության տակ են գտնվում նաև ուխտավորներին տեղափոխող գնացքները: Մեկ ժամում մոտ 500 հազար հավատացյալի սրբազան վայրեր տանող գնացքները, ինչպես նաև կանգառներն ու թունելները ամեն րոպե ուշադրության կենտրոնում են պահվում: Չնայած ձեռնարկված լայնածավալ միջոցառումների, ամեն տարի հարյուրավոր ուխտավորներ են զոհվում Մեքքա տանող ճանապարհին:

Ներկայացվեցին Կոշտ թափոնների կառավարման ռազմավարական զարգացման ծրագրի առաջին փուլի արդյունքները

ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի մոտ այսօր կայացած խորհրդակցությանը ներկայացվեցին Հայաստանում կոշտ թափոնների կառավարման ռազմավարական զարգացման ծրագրի առաջին փուլի, ինչպես նաեւ արդեն իսկ կայացած հանրային քննարկումների արդյունքները:

Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման, Էկոնոմիկայի, Քաղաքաշինության նախարարությունների, Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի, խորհրդատվական ընկերության ներկայացուցիչներ:

Խորհրդակցությանը իրավասու պետական կառույցների ներկայացուցիչները խորհրդատուների հետ քննարկեցին աղբահանության կազմակերպման մշակված տարբերակները:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ առաջիկայում խորհրդատուներին կներկայացվի կարծիք` առաջարկվող տարբերակների վերաբերյալ, ինչի հիման վրա խորհրդատվական թիմը կսկսի երկրորդ` տնտեսական, ֆինանսական վերլուծությունների աշխատանքները:

Հասարակայնության հետ կապերի բաժին

Freedom House-ը պահանջել է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ

2Ադրբեջանի նախագահական ընտրությունների ժամանակ գրանցված համատարած ընտրակեղծիքները, խոսքի ազատության և հավաքների սահմանափակումը նվազեցրել են ժողովիդի վստահոթյունը իշխանությունների նկատմամբ, հաղորդում է “Հագին” կայքը:

Այդ կապակցությամբ միջազգային “Freedom House” իրավապաշտպան կազմակերպությունը Եվրամիությանը կոչ է 2013թ.-ի նոյեմբերին Վիլնիուսում տեղի ունենալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ քննարկել մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցը, ինչպես նաև դադարեցնել Ադրբեջանի իշխանության պաշտոնատար անձաց համար վիզայի դյուրացման մասին բանակցություններ,-ասված է Freedom House-ի տարածած հաղորդագրության մեջ:

Կազմակերպության նախագահ Դևիդ Քրամերը ասել է, որ Ադրբեջանի իշխանությունները անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել նախագահական ընտրություններում իրենց միջազգային պարտականությունների իրականացման նկատմամբ, և որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի “հաղթանակը” փչացրել է նրա իմիջը և դրա օրինականությունը:

 

Անծանոթ տեսակը անծանոթ աշխարհ է. Հասմիկ Ավետիսյան

1381878_205530299629023_1614630514_n‹‹Անտեսված գեղեցկություն» այս խորագիրն էր կրում նկարիչ Հասմիկ Ավետիսյանի այսօր Ժամանակակից արվեստի թանգարանում բացված անհատական ցուցահանդեսը` նվիրված ալբինիզմին: Ալբինիզմը (լատ.«albusե-սպիտակ) գենետիկ շեղում է, մելանին գունանյութի ի ծնե բացակայության պատճառով:

Հասմիկ Ավետիսյանի համար ալբինիզմը անուշադրության մատնված բոլորովին նոր աշխարհ է, կարելի է ասել` մի նոր ռասա.‹‹Ուրիշի անծանոթ տեսակը ընդունելը բարդ երևույթ է մեր հասարակության մեջ: Պատճառն այն է, որ անծանոթ տեսակը անծանոթ աշխարհ է, որը մշտապես վախեցնում է: Սակայն երբ մտնում ես այդ նոր և տարօրինակ աշխարհը, դու հասկանում ես, որ այն բնակեցված է և հաճախ մոտ ու ծանոթ մեզ››:

Նկարչուհի խոսքերով ցուցահանդեսի նպատակն է աշխարհին բացել մի նոր գեղեցկություն: Խորագիրը հենց այդպես է՝ ‹‹Անտեսված գեղեցկություն››, այսինքն նրանց գեղեցկությունը ոչ ոք չի նկատում.‹‹Այս ցուցահանդեսը ներկայացվել է որպես իրադարձություն: Սա փորձ է աշխարհին ցույց տալու մի նոր  բան: Նրանք մեզանից ոչնչով չեն տարբերովում: Միգուցե միայն նրանով, որ ավելի բարի են, ավելի փափուկ և անպաշտպան››:

Ալբինիզմ 1393003_205530126295707_1249059118_nՑուցահանդեսի ողջ ընթացքը ուղեցկվում էր երաժշտությամբ, որը առավել տպավորիչ էր դարձնում ցուցադրությունը: Սկզբում տեսնում ես նրանց առանձնահատկությունը, այնուհետև նկատում գեղեցկությունը:

Տիկին Ավետիսյանի համոզմամբ ‹‹ճերմակ ագռավները›› իրնեց ճերմակությամբ ‹‹գունավորում››, փայլ են տալիս  այս անբացատրելի աշխարհին.‹‹Առանց նրանց մեր իրականությունը շատ տաղտուկ և անհետաքրքիր կլիներ…››

Վերջում հավելենք, որ ցուցահանդեսը գործելու է մինչև հոկտեմբերի 28-ը:

 

                                                              Աննա Եղիազարյան

 

Քննարկվել է Երևանում Լիոնի օրեր անցկացնելու հնարավորությունը

Լիոն,Հայ-ֆրանսիականՀայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 2-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում Ֆրանսիայի Հանրապետություն ժամանած քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը հանդիպել է Լիոնի քաղաքապետի տեղակալ Ժուլյեն Լաֆարիերի հետ: 

Ողջունելով հյուրերին՝ Լիոնի քաղաքապետի տեղակալը նախ, օգտվելով առիթից, իր գոհունակությունն է փոխանցել Արամ Սուքիասյանին` երկու քաղաքների միջև ծավալվող արդյունավետ համագործակցության համար: Ժուլյեն Լաֆարիերն արդյունավետ է գնահատել հատկապես կրթամշակութային երկուստեք համագործակցությունն ու հատկանշել, որ այդ ուղղությամբ առկա ձեռքբերումները, սակայն, դեռ բավարար չեն ու պետք է ավելացնել իրականացվող ծրագրերի  ծավալները և ընդլայնել ուղղությունները:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և երկուստեք կրթամշակութային համագործակցությունն էլ ավելի ընդլայնելու ֆրանսիական կողմի պատրաստակամության համար՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն իր հերթին նկատել է, որ այդ ուղղությամբ զարգացման դաշտ իրապես կա, ու Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է ընդլայնելու համագործակցությունը: Արամ Սուքիասյանը մասնավորապես առանձնացրել է կրթական և մշակութային օջախներում ֆրանկոֆոնիայի զարգացման ուղղությամբ ծրագրերի ակտիվացումը, ինչպես նաև ոլորտում փորձի փոխանակման կազմակերպումը: Բացի այդ, Երևանի քաղաքապետի տեղակալը առաջարկել է նաև քննարկել Երևանում և Լիոնում մշակութային օրերի անցկացման հնարավորությունը, ինչը լրացուցիչ հնարավորություն կընձեռի երկու քաղաքների բնակիչներին ծանոթանալու մեկը մյուսի մշակութային ժառանգությանն ու սովորույթներին:

Երկուստեք պայմանավորվածություն է ձեռքբերվել՝ համակողմանի քննարկել առաջարկը և փորձել հնարավորին կարճ ժամկետում կյանքի կոչել:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լաոսում վթարված ինքնաթիռի բոլոր 44 ուղևորները մահացել են

Thai_AirwaysԹայլանդի արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ հարևան Լաոս թռչող ինքնաթիռը վթարի է ենթարկվել, որի հետևանքով մահացել են բոլոր 44 ուղևորները:

Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Սեկ Վանամետին նշում է, որ չորեքշաբթի տեղի ունեցած վթարի մասին հայտնել են Լաոսի մայրաքաղաք Վենտյանից:

Սեկի տեղեկություններով՝ ինքնաթիռում գտնվել են 39 ուղևոր՝ ներառյալ հինգ թայլանդցի, ինչպես նաև հինգ անձնակազմի անդամներ:

Լաոսի կառավարության պաշտոնյաները հետագա մանրամասներ չեն հաղորդել վթարի վերաբերյալ:

 

Մելբուրնի օդանավակայանը փակվել է տերմինալի դեղատուն մտած կենգուրուի պատճառով

Melbourne Airport-kangarooՈստիկանությունը դեղատուն մտած կենգուրուի պատճառով ստիպված փակել է Ավստրալիայի օդանավակայաններից մեկի մի հատվածը:

Կենդանին Մելբուրնի օդանավակայան էր մտել, երբ դրսում նրան մեքենա էր հարվածել՝ նրան թեթև վնասվածքներ պատճառելով:

Վայրի կենդանիների պաշտպան կամավորները քնեցրել էին կենդանուն և դուրս տարել օդանավակայանից:

Երբ նա մտել էր օդանավակայան, զարմացած ուղևորները շտապելով այս ու այն կողմ էին գնացել նրան ճանապարհ տալու համար:

Կենգուրուին տեղափոխել են մոտակա անասնաբույժի մոտ՝ նրա վնասվածքները բուժելու համար:

Սա առաջին դեպքը չէ, երբ Մելբուրնի օդանավակայան կենգուրու է մտնում:

Հունվարին օդանավակայան մտած կենգուրուին ոստիկանները և անվտանգության աշխատակիցները ատրճանակից հանգստացնող միջոց էին կրակել՝ նրա հետևից համալիրի ավտոմեքենաների կանգառում վազելուց հետո:

Դոլարի գինը բորսայում` 406 դրամ

դոլարՀոկտեմբերի 16-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 1,090,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406 դրամ:

 

NASDAQ OMX Armenia

Թուրքիայի նախագահի նստավայրում ահաբեկչության փորձ է կանխվել

ankaraԹուրքական «Հաբերլերի» տարածած տեղեկության համաձայն՝ ժամեր առաջ Անկարայում գտնվող նախագահական Չանքայա պալատում խառնաշփոթ իրավիճակ է ստեղծվել: Պայթուցիկով լիցքավորված մեքենան կարողացել է անցնել պալատի 2-րդ դռնից ներս: Ֆաթիհ անունով երիտասարդը որպես տաքսի կիրառվող իր մեքենայով Անկարայի մոտակա շրջան է տարել ընկերոջը՝ Ֆարուհին, որդու հետ միասին: Ճանապարհի կեսից Ֆաթիհն  ասել է, որ իր վրա ռումբ կա և ուղևորվել նախագահական նստավայրի կողմ: Սրանից հետո Ֆարուհը հասցրել է զանգել և զգուշացնել ոստիկանությանը:

Հայտնի է, որ ճանապարհային ոստիկանությունը և նախագահական նստավայրի անվտանգության ծառայությունը կարողացել են կանխել մեքենայի մուտքը պալատ և հասցրել են այն կանգնեցրել 2-րդ անցակետի մոտ: Մեքենայում գտնվող երեք քաղաքացիները, այդ թվում նաև երեխան, կալանավորվել են: Ոստիկանները նկատել են, թե ինչպես է լաց եղել երեխայի հայրը:

 

Ֆաբիո Կապելլոն Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը կգլխավորի մինչև 2018 թվականը

ֆկFabio_Capello_3Ֆաբիո Կապելլոյի գլխավորած ֆուտբոլի Ռուաստանի հավաքականն աշխարհի առաջնության ուղեգիր ձեռք բերեց: Վերջին անգամ Ռուսաստանի ընտրանին աշխարհի առաջնության եզրափակչում խաղացել էր  2002-ին:

Այդ է պատճառը, որ Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոն հայտարարել է, որ մոտ օրերս  իտալացի մասնագետի հետ կկնքվի նոր պայմանագիր:

Ուշագրավն այն է, որ պայմանագիրը կկնքվի Ռուսաստանի ֆուտբոլային միության հետ և այդ կազմակերպություն է վճարելու:

Կապելլոն Ռուսատանի ընտրանին կգլխավորի  մինչև 2018-ի աշխարհի առաջնությունը:

 

Քիմ Քարդաշյանի ամուսնական մատանին վաճառվել է 749,000 դոլարով

kardashian-engagement-ringUS Weekly-ին հայտնում է, որ բասկետբոլի ԱՄՆ ազգային հավաքականի խաղացող Քրիս Համֆրիսի հետ Քիմ Քարդաշյանի 72 օր տևած ամուսնության 20 կարատ ադամանդով ամուսնական մատանին երեքշաբթի Նյու Յորքի Քրիստի աճուրդում վաճառվել է 749,000 դոլարով:

Քրիստի աճուրդի տունը հաստատել է 20 կարատանոց  մատանու վաճառքը անանուն գնորդին, սակայն չի պարզաբանել` արդյոք դա հենց Համֆրիսի` Քարդաշյանին նվիրած մատանին է եղել, թե ոչ:

Քրիստի աճուրդի տան ներկայացուցիչ Գաբրիել Ֆորդի տեղեկություններով՝ նախապես սպասվում էր, որ մատանին կվաճառվի 300,000-500,000 դոլարով:

Համֆրիսի դատապաշտպան Մարշալ Ուոլլերը Լոս Անջելեսի համայնքային վերադաս ատյանի դատարանին հայտնել էր, որ Համֆրիսը Քարդաշյանին մեղադրում է խաբեության մեջ՝ միլիոնավոր դոլարներ աշխատելու նպատակով իր հետ ամուսնանալու համար:

Տոկիոյում թայֆունի հետևանքով 17 մարդ է մահացել

japan-typhoon-wipha-housesՉորեքշաբթի Տոկիոյի շրջանին հարվածած թայֆունի հետևանքով մահացել է 17 մարդ, հետաձգվել են հարյուրավոր չվերթներ:

Տոկիոյից 120 կմ հեռավորության վրա գտնվող Օշիմա կղզու ինքնակառավարման մարմինների պաշտոնյան հայտնում է, որ մարդկանց մեծ մասը մահացել է հորդառատ անձրևների հետևանքով առաջացած սողանքներից և հեղեղումներից:

Փրկարարները չեն կարողացել հասնել թայֆունից տուժած շրջանում իրենց կարիքն ունեցող որոշ մարդկանց:

Տոկիոյի Նարիտա և Հանեդա օդանավակայաններում ավելի քան 500 տեղական և միջազգային չվերթներ են հետաձգվել, իսկ ազգային երկաթուղային օպերատորը Ճապոնիայի կենտրոնական և հյուսիսային հատվածներում դադարեցրել է գնացքների աշխատանքը:

Թայֆունը Ճապոնիայի խաղաղօվկիանոսյան ափով շարժվում է դեպի հյուսիս և չորեքշաբթի երեկոյան կհասնի Հոկկայդո կղզուն:

Տոկիոյի էլեկտրամատակարարման ընկերությունից հայտնում են, որ թայֆունի հետևանքով 56,000 տնտեսություն մնացել է առանց էլեկտրականության:

Ադվոկատի նոր փորձությունը

221340561381921921Դիկ Ադվոկատն աշխարհում հայտնի մարզիչ է: Նա գլխավորել է Հոլանդիայի, Ռուսաստանի հավաքականները, Սանկտ Պետերբուրգի «Զենիթը»: Եվ ահա, նրան նոր փորձություն է սպասում:  Ադվոկատը ստանձնել է հոլանդական «ԱԶ Ալկմարի» ղեկը:

Հոլանդիայի առաջնությունում կայացած 9 տուրից հետո «Ազ Ալկմարը» վաստակել է 13 միավոր և 9-րդ տեղում է։

Ի դեպ, հոլանդացի մասնագետը հայտարարել էր, որ այլևս ոչ մի ակումբի թիմ չի մարզելու: 66-ամյա Ադվոկատը «Ազ Ալկմարը» կմարզի մինչև մրցաշրջանի ավարտը:

Թուրքիայում հայրը սպանել է որդուն և վիրավորել դստերը իր տոնը չշնորհավորելու համար

drama     Թուրքիայի Մուղլայի վիլայեթի Բոդրում քաղաքի մերձակայքում այս տոնական օրերին դժբախտ դեպք է տեղի ունեցել: Կնոջից և երկու երեխաներից արդեն մեկ տարի առանձին ապրող 47-ամյա տղամարդը որոշել է վրեժ լուծել իր Քուրբան Բայրամը շնորհավորելու չեկած երեխաներից: Հայրը, զայրանալով, որ զավակները չեն եկել նրա ձեռքը համբուրելու (տոն օրերին սա ավանդույթ է համարվում, զավակները պետք է այցելեն իրենց ծնողներին և տարեց հարազատներին՝ համբուրելով նրանց ձեռքը), վերցրել է ինքնաձիգը ու գնացել նախկին կնոջ տուն: Նյարդային տղամարդը առաջինը կրակել է դռան հետևում կանգնած դստեր ոտքին, ապա 17-ամյա որդուն քաշ է տվել մոտակա դաշտ: Որոշ ժամանակ որդուն քաշքշելուց հետո երկու կրակոց է հասցրել տղայի կրծքին և փորին: Տղան տեղում մահացել է, իսկ աղջկան ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց:

«Ռադիկալը» գրում է, որ հանցագործը փախուստի է դիմել դեպքի վայրից, իսկ վրա հասած ոստիկանները նրան գտնելու համար լայնածավալ որոնողական աշխատանքներ են սկսել: Հարևանների հարցաքնությունից պարզ է դարձել, որ տղամարդը ընտանիքում միշտ բռնություն է գործադրել երեխաների, կնոջ նկատմամբ, իսկ վերջին ամսիներին նույնիսկ բազմիցս սպառնացել է: Կինը ոստիկանություն է դիմել, սակայն ոչ մի օգնություն չի ստացել:

Իրանն ու ԱՄՆ-ն երկկողմ բանակցություններ են անցկացնում Ժնևում

Iran-US  Ինչպես հաղորդում է թուրքական «Հաբերլերը»,  ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Ուենդի Շերմանը Ժնևում հանդիպել է Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաքչիի հետ՝ քննարկելով Թեհրանի միջուկային ծրագիրը: Հանդիպումը տեղի է ունեցել Իրանի և «վեցնյակի» ներկայացուցիչների բանակցային երկրորդ փուլի ավարտից հետո:

Նշենք, որ Իրանի և  «վեցնյակի» միջև բանակցությունները հնարավոր է ավարտվեն այսօր, եթե կողմերը գան փոխհամաձայնության, սակայն անհրաժեշտության դեպքում իրանցի բանագնացները կարող են մեկ օր ավել մնալ քննարկելու համար որոշ մանրամասնություններ և պատասխանել ծագած հարցերին: