ՄԱԿ-ի փորձագետները դժգոհ են Ադրբեջանում տիրող իրավիճակից

մակՄԱԿ-ի մարդու իրավունքների ոլորտի փորձագետներն Ադրբեջանի իշխանություններին կոչ են արել հոկտեմբերի 9-ին կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին սատարել իրավապաշտպանների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների աշխատանքին: Այս մասին ասված է ՄԱԿ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում, տեղեկացնում է “Հագին” կայքը:

Հաղորդագրությունում ՄԱԿ-ի ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել այն կապակցությամբ, որ երկրում “իրավապաշտպանների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների գործունեությանը խոչընդոտող մթնոլորտ է ձևավորվել”:
Փորձագետներին հատկապես անհանգստացնում են Ադրբեջանում լրագրողներին հետապնդելու և վախեցնելու դեպքերը, ներառյալ՝ անհիմն դատական գործերը:
Նրանք ընդգծել են, որ սահմանափակումները վնաս են հասցնում ամբողջ հասարակությանը՝ հատկապես ընտրությունների համատեքստում: Փորձագետները կոչ են արել իշխանություններին իրականացնել զրպարտության ապաքրեականացման ծրագիրը, որի մասին իրենք հայտարարել էին 2012թ.-ի գործողությունների ազգային ծրագրի ժամանակ:
Հայտարարությունը ստորագրել են իրավապաշտպանների վիճակի հարցով հատուկ զեկուցող Մարգարեթ Սեկագիան, խաղաղ հանրահավաքների և միությունների ազատության իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Մայնա Կայը և կարծիքի ու դրա ազատ արտահայտման հարցով հատուկ զեկուցող Ֆրանկ Լա Ռուեն:

 

 

Սպասվում է փոփոխական եղանակ

Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի  06-08-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում թաց ձյուն, 09-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևմտյան 1-6 մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 06-ին կնվազի 4-6 աստիճանով:
Երևանում`Հոկտեմբերի  06-08-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է  անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում 15-20 մ/վրկ: 09-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Ադրբեջանում ընդդիմության ներկայացուցիչներ են ձերբակալվել

2Ադրբեջանի իշխանությունները ճնշում են գործադրում ընդդիմության նկատմամբ: Հոկտեմբերի 4-ի գիշեր Սումգաիթում ձերբակալվել են մեջլիսի անդամ,  Ադրբեջանի “Ազգային ճակատ” կուսակցության նեկայացուցիչ Էլչին Հասանովը, կուսակցության քաղաքային կազմակերպության ղեկավար Ուլվի Գուլիևը և Ալշան, Ադիշիրին ու Մահիր անուններով ակտիվիստներ, հաղորդում է “Թուրան” գործակալությունը:

Երիտասարդներին ձերբակալել են ոստիկանության աշխատկիցները 00:20-ի սահմաններում, երբ նրանք փակցնում էին Դեմոկրատական Ուժերի Ազգային Խորհուրդ կուսակցությունից նախագահի թեկնածու Ջամիլ Հասանլիի քարոզչական նյութեր:
Ձերբակալվածներին բերման են ենթարկել քաղաքային ոստիկանության 1-ին բաժանմունք և ցուցմունք վերցնելուց հետո` ժամը 03:00-ի սահմաններում, ազատ են արձակել:
Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները հաշվետվության մեջ գրել են, որ ձերբակալվածները եղել են ոչ սթափ վիճակում, իսկ Հասանովը նաև չի ենթարկվել ոստիկանությանը:
Հոկտեմբերի 5-ին Հասանովին դարձյալ ոստիկանություն են կանչել և հաղորդել, որ գործը դատարանը կուսումնասիրի:

 

Ադրբեջանը և Ռուսաստանը ամբողջությամբ ավարտել են Գաբալայի կայանի հանձնում-ընդունումը

1Ադրբեջանի զինված ուժերն ավարտել են Ռուսաստանից Գաբալայի կայանի հանձնում-ընդունումը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Ալթայ Մեհդիեւը, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը:

Գեներալը հայտնել է, որ ռուսաստանցի բոլոր  զինծառայողներն ընտանիքների հետ միասին լքել են Ադրբեջանը: “Կայանն արդեն մեր վերահսկողության տակ է”,-ասել է նա:
Գաբալայի կայանի շահագործման վերաբերյալ պայմանագիրը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվել էր 2002թ.-ին: Սկսած 2013թ.-ի դեկտեմբերի 10-ից Ռուսաստանը դադարեցրել էր շահագործումը՝ վարձակալման սակագների թանկացման պատճառով.Ադրբեջանը վարձակալման համար պահանջել էր 300 մլն դոլար:
1984թ.-ին որպես խորհրդային ՀՀՊ համակարգի մաս կառուցված Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանը թույլ էր տալիս 6 հազար կմ շառավղով հետևել բալիստիկական հրթիռների մեկնարկին:

ԱՐՑԱԽԸ` ԵՎՐՈՊԱՅԻ ՄԱՍ

շահանԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում նախագահ Սարգսյանի խոսքի հետեւյալ բաժինը այժմեական խնդիրների հետ ուղղակի առնչություններ է ընդգծում։ Թեեւ առաջին հայացքից այս բաժինը կենտրոնանում է արցախյան կարգավիճակի հստակեցման վրա, այսուհանդերձ այն տարածվում է ՀՀ արտաքին քաղաքականության գերակա ուղղությունների վրա։

Այսպես, «Ղարաբաղը եղել է, կա և կմնա Եվրոպայի մաս: Ղարաբաղի այսօրվա հանրությունը եվրոպական հանրության` եվրոպական ընտանիքի մասնիկ է` անկախ իր պետության քաղաքական կարգավիճակից: Ուստի, ես կարծում եմ, որ Եվրոպայի խորհուրդը կարող է, կարգավիճակից անկախ, ուղղակիորեն շփումներ նախաձեռնել Ղարաբաղի հետ` իր իսկ գործառույթների շրջանակներում, առավել ևս, երբ Եվրոպայի խորհուրդը նման փորձ ունի այլ հակամարտությունների գոտիներում»:
Արցախը եվրոպական տարածք համարելը հետեւյալ տրամաբանությունն ունի։ Արցախը, թեկուզ իբրեվ երկրորդ հայկական հանրապետություն, Հայաստանի Հանրապետության անքակտելի մասն է, պատմականորեն մաս է կազմել Հայաստան աշխարհի։ Հետեւաբար Արցախի Եվրոպա համարումը Հայաստանի Եւրոպա համարումն է, ինչ որ այս վեհաժողովում վերընդգծելը քաղաքական մակարդակով այժմեական խնդիրներ է արծարծում։ Այստեղ նշումը «անկախ իր պետության կարգավիճակից» վերաբերում է իրողական անկախությանը։ Եւ այս դեպքում, անկախ առանձին հանրապետության կարգավիճակ ունենալուց, խորքում հայաստանյան տարածքի ամբողջականության մաս կազմող շրջան պետք է համարել եւ իբրեւ այդպիսին Արցախը ընկալել Եվրոպայի մասնիկ։
Նախագահի կոչը Եվրոպական խորհրդին՝ ուղղակի շփումներ նախաձեռնելու Արցախի հետ, ենթադրում է Արցախի Հանրապետության նախաճանաչման քայլ ակնկալել եվրոպական կառույցներից։ Այստեղ «անկախ կարգավիճակիցը», իրողական անկախության փոխարեն արծարծում է իրավական անկախության կարգավիճակը։ Այլ խոսքով, հակառակ նրան, որ Արցախը դեռեվս իրաւական անկախություն չի նվաճել, եվրոպական կառույցներին կոչով է դիմվում ուղղակի բանակցությունների ձեռնարկման, հիշեցնելով նման հակամարտության գոտիների հետ արձանագրված ուղղակի կապերը, իբրեւ նախադեպ։
«Անկախ կարգավիճակիցը» երկու անգամ օգտագործվել է այս խոսքի բնագրում։ Առաջին անգամ հակառակ իրողական անկախության Արցախը պետք է համարել Հայաստանի մաս, ուրեմն նաեւ Եվրոպայի մաս. իսկ երկրորդ անգամ «անկախ իր կարգավիճակից», այսինքն հակառակ նրան, որ իրավական անկախության չի հասել Արցախը, եվրոպական կառույցները պետք է ձեռնարկեն ուղղակի բանակցություններ պաշտոնական Ստեփանակերտի հետ։
Պարզ է, որ Արցախի եվրոպական տարածք լինելու հիշեցումը այս օրերին կապվում է Եվրամիության հետ ընկերակցության փաստաթղթի նախաստորագրման հաւանականության վտանգված լինելու հետ։
Չպետք է մի կարեւոր դիտարկում բաց թողնել այս դեպքում։ Հայաստանի Ազգային ժողովի լսումներում, արտգործնախարարը մշուշոտ պատասխան էր տվել այն հարցին, թե Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության դեպքում Արցախը իբրեւ տարածք եւ իբրեւ անկախ միավոր մաս կազմելո՞ւ է առաջադրված այս միությանը։
Ստրասբուրգում շատ հաստատ էր Եվրամիությանը Արցախի նախանդամակցության Երեւանի պատկերացումը։ Արցախը պատմականորեն եղել է Եւրոպայի մասնիկ եւ այժմ էլ պետք է այդպես ընկալվի։ ԼՂՀ-ն ՀՀ-ի մաս, ՀՀ-ն Եւրոպայի մաս, ուրեմն՝ ԼՂՀ-ն Եւրոպայի մաս։

Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Եգիպտոսում կրկին բախումներ են, 4 զոհ, 140 վիրավոր

kahireԵրեկ երեկոյան Եգիպտոսում նախկին նախագահ Մուհամադ Մուրսիի կողմնակիցների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել, որոնց հետևանքով 4 մարդ է զոհվել, տուժել է մոտ 140 հոգի: Այս մասին է հայտնել Եգիպտոսի ներքին գործերի նախարար Սեյիդ Շաֆիքը: Թուրքական «Հաբերլերը» հաղորդում է, որ բախումները առաջացել են այն բանից հետո,երբ Մուրսիի աջակիցները ցանկացել են երթով հասնել Կահիրեի Թահրիր հրապարակ:
Իսլամիստները, բողոքելով տեղի ունեցած ռազմական հեղաշրջման և զանգվածային ձերբակալությունների դեմ, հոկտեմբերի 6-ին՝ Զինված ուժերի օրվա առիթով նպատակ էին դրել զբաղեցնելու Կահիրեի Թահրիր հրապարակը: Սակայն անվտանգության ուժերն ու իսլամիստների հակառակորդները փակել են ցուցարարների ճանապարհը՝ առաջացնելով բախումներ: Ուժայինները ցուցարարներին ցրելու համար արցուքանբեր գազ և հրազենային զենք են կիրառել:

 

Վահան Բայբուրդյանը պարգևատրվեց ԱԳՆ հուշամեդալով

556. Minister Nalbandian awarded Professor Bayburtian 05.10.2013Հոկտեմբերի 5-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԱԳՆ հուշամեդալով պարգևատրեց Իրանում Հայաստանի առաջին դեսպան, ականավոր արևելագետ և պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահան Բայբուրդյանին՝ ծննդյան 80-ամյա հոբելյանի կապակցությամբ։

 

Շնորհավորելով և բարձր գնահատելով վաստակաշատ դիվանագետի,  գիտնականի և կեսդարյա փորձ ունեցող մանկավարժի գործունեությունը` նախարար Նալբանդյանը նշեց. «Ձեր տարիների կուտակած փորձառությունը և գիտելիքները Դուք այսօր էլ շարունակում եք ծառայեցնել Հայրենիքին՝ բարձրակարգ արևելագետներ և միջազգայնագետներ պատրաստելով։ Դուք, որպես Թեհրանում ՀՀ առաջին դեսպան, կարևոր ներդում եք ունեցել հայ-իրանական բարեկամական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում»։

Շնորհակալություն հայտնելով իր գործունեության բարձր գնահատականի և պարգևատրման համար՝ Վահան Բայբուրդյանը նշեց, որ այսուհետ ևս շարունակելու է իր ներդրումը բերել Հայաստանում գիտության զարգացմանը, Հայաստանի դիվանագիտական ծառայության համար նոր կադրերի պատրաստման գործում։

 

 

 

 

 

 

Շվեյցարացի ակտիվիստները պառլամենտի շենքի առաջ 15 տոննա հինգ ցենտանոց մետաղադրամներ են փռել՝ յուրաքանչյուր քաղաքացու համար ամսական նվազագույն եկամուտ պահանջելով

Switzerland-government building1Երկար տարիներ այն համարվում է Եվրոպայի ամենահարուստ երկիրը:

Մինչ եվրոպական մյուս երկրները պայքարում են ֆինանսական խնդիրների և գործազրկության դեմ՝ շվեյցարացի ակտիվիստները որոշել են կառավարությունից յուրաքանչյուր քաղաքացու համար ամսական սահմանված նվազագույն եկամուտ պահանջել:

Ակտիվիստները շվեյցարիայի Բազել քաղաքի Volksbank բանկի անվտանգության սենյակում թափել են յուրաքանչյուր քաղաքացուն խորհրդանշող հինգ ցենտանոց մետաղադրամների 8 միլիոն կապոց:

Այնուհետև Generation Basic Income Initiative-ի թիմը 15 տոնա կշռող գումարը նետել է Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում գտնվող պառլամենտի շենքի առջև:

Switzerland-government buildingՆախաձեռնության նպատակը այն է, որ կառավարությունը յուրաքանչյուր քաղաքացու վճարի ամսական նվազագույն 2,700 դոլար պարտադիր եկամուտ:

Կազմակերպությունը պառլամենտին ներկայացրել է 130,000 ստորագրությամբ մի ցուցակ, որով պահանջվում է օրենք ընդունել Շվեյցարիայի բոլոր քաղաքացիներին ամսական պարտադիր 2,700 դոլար վճարելու մասին:

Switzerland-bank 1Շվեյցարական պառլամենտը անդրադառնում է 100,000 ստորագրություն հավաքած ցանկացած հարցի:

Ըստ տեղեկությունների՝ շվեյցարական կառավարությունը այժմ զայրացած է, քանի որ ստիպված են լինելու այս հարցին ևս անդրադառնալ:

Ըստ The Richest-ի՝ Շվեյցարիան չունի օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափ:

 

Բաքվում ընդդիմությունը հանրահավաք է անցկացրել

bakuԱյսօր Բաքվի ոստիկանության գլխավոր վարչությունը հաղորդագրություն է տարածել մայրաքաղաքում ընդդիմության անցկացրած հանրահավաքի մասին: Հաղորդագրության համաձայն՝ Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի կողմից նախագահի պաշտոնին առաջադրված Ջամիլ Հասանովը արտոնված հանրահավաք է անցկացրել նախագահական ընտրություններից հաշված օրեր առաջ:

Ադրբեջանական «Թրենդի» հաղորդմամբ՝ մոտ մեկ ժամ տևած հանրահավաքին 1500 քաղաքացի է մասնակցել: Հանրահավաքի ընթացքում հասարակական կարգի կոպիտ խախտումներ և օրենքի շրջանցումներ չեն գրանցվել: Հիշեցնեք, որ Ադրբեջանում նախագահական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 9-ին:

 

Արտգործնախարարն ընդունեց Թուրքմենստանի նորանշանակ դեսպանին

557. Minister Nalbandian received Ambassador of Turkmenistan 05.10.2013Հոկտեմբերի 5-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Թուրքմենստանի նորանշանակ դեսպան Գուրբաննազար Նազարովին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը համոզմունք հայտնեց, որ դեսպան Նազարովը զգալի ներդրում կունենա հայ-թուրքմենական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում։ Նախարար Նալբանդյանն ընդգծելով, որ Հայաստանը մեծապես կարևորում է Թուրքմենստանի հետ համագործակցության ամրապնդումը և ընդլայնումը՝ ասաց, որ անցած տարի Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովի պաշտոնական այցելությունը Հայաստան նոր լիցք հաղորդեց երկկողմ հարաբերություններին, և գոհունակությամբ շեշտեց, որ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն արդեն կյանքի են կոչվում։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Նազարովը  վստահեցրեց, որ կանի առավելագույնը բարեկամ Հայաստանի և Թուրքմենստանի համագործակցության շարունակական առաջընթացն ապահովվելու համար։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադրաձան հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի Աշգաբադում վերջերս կայացած նիստին, և երկու երկրների ԱԳՆ-երի միջև խորհրդատվությունների անցկացմանը։

Իրանում արգելել են գովազդներում կանանց նկարներ կիրառել

iranԻրանի իսլամական մշակույթի և ուղղորդման նախարարությունը արգելել է ապրանքների և ծառայությունների գովազդներում կանանց նկարների օգտագործումը: «Մեհր» լրատվական գործակալությունը հաղորդմամբ՝ նախարարությունը Թեհրանի տպագրիչների միությանը հրահանգ է ուղարկել՝ տպագրական բոլոր կազմակերպություններին կարգադրելով իրենց գովազդներում այլևս չօտագործել կանանց պատկերներ: «Կանանց նկարների նպատակային օգտագործումը հակասում է օրենքներին»,-ասված է նախարարության հայտարարության մեջ:

Նշենք, որ սա նախարարության նմանօրինակ առաջին արգելքը չէ: Անցյալ անգամ էլ նրանք արգելել էին գովազդներում կիրառել արտասահմանյան ֆանտաստիկ ֆիլմերի և մուլտֆիլմերի հերոսների նկարները:

 

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի պաշտպանը գոլի հեղինակ

ռա5908Հայաստանի ֆուտբոլի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանի թիմը` Ղազախստանի «Ակտոբեն», այդ երկրի առաջնության 29-րդ տուրում սեփական հարկի տակ 3:1 հաշվով կամային հաղթանակ է տարավ «Իրտիշի» նկատմամբ:

Երկրորդ գնդակը 48-րդ րոպեին խփեց Արզումանյանը:

«Ակտոբեն»  վաստակած 39 միավորով  գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Լյուբոսլավ Պենևը հրապարակել է Բուլղարիայի հավաքականի կազմը

լպ3986116_530_400_2Հոկտեմբերի 11-ին Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Երևանում աշխարհի առաջնության ընտրական մրցաշրի շրջանակում կմրցի Բուլղարիայի ներկայացուցիչների հետ: Եվ ահա, Բուլղարիայի ֆուտբոլի  հավաքականի գլխավոր մարզիչ Լյուբոսլավ Պենևը հրապարակել է թիմի կազմը, որը նախապատրաստվելու է աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի՝ Հայաստանի և Չեխիայի հավաքականների հետ հանդիպումներին:

Դարպասապահներ

Նիկոլայ Միխայլով («Վերոնա», Իտալիա)

Վլադիսլավ Ստոյանով («Լուդոգորեց»)

Իվան Չվորովիչ («Լուդոգորեց»)

Պաշտպաններ

Իվան Իվանով («Բազել», Շվեյցարիա)
Պավել Վիդանով («Զագլեբիե», Լեհաստան)
Պետր Զանև («Ամկար», Ռուսաստան)
Յորդան Մինև («Լուդոգորեց»)
Վեսելին Մինև («Բոտև» Պլովդիվ)
Նիկոլայ Բոդուրով («Լիտեքս»)
Յորդան Խրիստով («Բոտև» Պլովդիվ)
Ալեքսանդր Ալեքսանդրով («Չեռնո Մորե»)
Իլիա Միլանով («Լիտեքս»)
Ռադոսլավ Դիմիտրով (Սլավիա»)

Կիսապաշտպաններ, հարձակվողներ

Գեորգի Միլանով (ԲԿՄԱ, Մոսկվա)
Ստանիսլավ Մանոլև (ՊՍՎ Էյնդհովեն)
Ալեքսանդր Տոնև («Աստոն Վիլա», Անգլիա)
Իվելին Պոպով («Կուբան», Ռուսաստան)
Սպաս Դելև («Լաս Պալմաս», Իսպանիա)
Դիմիտար Ռանգելով («Լյուցերն», Շվեյցարիա)
Մարկինյոս («Լոկոմոտիվ» Սոֆիա)
Սիմեոն Սլավչև («Լիտեքս»)
Խրիստո Զլատինսկի («Լուդոգորեց»))
Սվյատոսլավ Դյակով («Լուդոգորեց»)
Վլադիմիր Գաջև («Լևսկի»)
Էմիլ Գրիգորով (ԲԿՄԱ)
Վենցիսլավ Խրիստով («Բերոե»)

«Բորուսիան» առաջին պարտությունը կրեց, Մխիթարյանն էլ փոխարինվեց

հմ-1-29636Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը`Դորտմունդի «Բորուսիան», Գերմանիայի առաջնության 8-րդ տուրում արտագնա խաղում 0:2 հաշվով պարտվեց Մյունխենգլադբախի «Բորուսիային»: Դա դորտմունցիների առաջին պարտություն է ընթացիկ ստուգատեսում:

Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում էր և ոչնչով աչքի չընկավ: Նա 77-րդ րոպեն փոխարինվեց` խաղադաշտում տեղը զիջեցլով լեհ Յակուբ Բլաշչիկովսկուն:

Տեխնիկական արդյունքներ

«Բորուսիա» Մ. – «Բորուսիա» Դ.»՝ 2:0

Մաքս Կրուզե, 81 (11 մ), Ռաֆայել, 86

Հեռացվեց  Մատս Հումելսը, 80 («Բորուսիա» Դորտմունդ)

Կարամելապատ խնձոր

2(41) (1)Բաղադրությունը

2 խնձոր

կես բաժակ շաքարավազ

1թ/գդալ կիտրոնահյութ

1 թ/գդալ ձեթ:

Պատրաստման եղանակը

Խնձորները լվնանալ ու չորացնել, ապա փայտիկներ խրել վրան, որ հնարավոր լինի աշխատել:

Թավայի մեջ լցնել շաքարավազը,վրան կիտրոնահյութ ավելացնել ու դնել մարմանդ կրակին և խառնել, մինչև շաքարահյութը թանձրանա ու վերածվի կարամելի:

Ափսեն ձեթոտել: Տապակի տակ կրակը նվազեցնել, ապա խնձորը խորասուզել շաքարահյութի մեջ, կարելի է նաև թաթախել, մի խոսքով, այնպես անել, որ ամբողջությամբ պատվի կարամելով: Դնել ասեի մեջ, որ սառչի, ապա կարելի է վայելել:

Խնձոր

Կարգավորում է  աղիքների միկրոֆլորան, բազում վիտամիններ ու միկրոտարրեր ունի, իսկ երկաթի պարունակությամբ ռեկորդակիր է համարվում: Խնձորը օգտակար հատկությունները շատ երկար է պահպանում, մինչև գարուն:

Լիգայից դուրս խաղացող ֆուտբոլիստ Ռենե Սթիրը համացանցային հիթ է դարձել՝ 36մ հեռավորությունից գոլ խփելով (տեսանյութ)

Rene SteerԼիգայից դուրս ֆուտբոլիստը, որին Արսենալը երիտասարդ տարիքում դուրս էր թողել իր կազմից, համացանցային հիթ է դարձել՝ Անգլիայի գավաթի խաղարկության ժամանակ 36 մետր հեռավորությունց գոլ խփելով:

250,000 օգտատեր արդեն դիտել է YouTube-ում տեղադրված հոլովակը, որտեղ պաշտպան Ռենե Սթիրը երեքշաբթի լիգայից դուրս Նեոտս Թաունի երկրպագուներին զարմացրել է ձախ ոտքով խփած իր գոլով:

Նման համարձակ փորձ կատարել է Պելեն 1970թ-ի աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ Չեխոսլովակիայի հետ խաղի ընթացքում, սակայն բոլորի կողմից մեծագույն ֆուտբոլիստ համարվող խաղացողի խփած գնդակը պարզապես անցել էր դարպասի կողքով:

Հրաշալի գոլը արդեն հավակնում է սեզոնի գոլ համարվելուն:

23-ամյա Ռենեն նշում է, որ ինքը չի նկատել, թե ինչ հեռավորության վրա է գտնվում, իսկ եթե նկատեր դա, ապա երբեք չէր կարողանա նման բան անել՝ ավելացնելով, որ ինքը չի հիշում, թե ինչպես գնդակը անցավ այդ տարածությունը կամ ինչպես այն հասավ դարպասին, իր մոտ միայն տպավորվել է դարպասի մի անկյունին հարվածելը:

Ամեն դեպքում նրա հարվածը չի փրկել իր թիմին և երկրորդ խաղակեսի ժամանակ Նեոտսը պարտվել է 1-2 հաշվով:

 

Այսօր «Արամ Խաչատրյանում» հնչելու են Շտրաուս եւ Ստրավինսկի

hamerg..«Մեր առաջին համագործակցությունն է հայկական բեմում: Համերգի մասին շշուկներն ու քննարկումները սկսվել էին դեռեւս 2011թ.-ին»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կայանալիք համերգի մասին նշեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

«Արամ Խաչատրյան» համերգասրահում հոկտեմբերի 5-ին տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Ալեքսեյ Օգրինչուկի համատեղ համերգը։ Հնչելու են Ռ. Շտրաուս եւ Ի. Ստրավինսկի։

Ալեքսեյ Օգրինչուկը Երևանում է Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում։ Փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը։ Ալեքսեյ Օգրինչուկը հոբոյ նվագում է 9 տարեկանից։ Ավարտել է Փարիզի կոնսերվատորիան։ Մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է։ Մշտապես հանդես է գալիս Վլադիմիր Սպիվակովի հետ համատեղ։ Արժանացել է երաժշտական քննադատների բարձր գնահատականին։

Մեծահամբավ հոբոյահար Ալեքսեյ Օգրինչուկի համոզմամբ նա սիրով է ընդունել հրավերը ու առաջին անգամ է Հայաստանում: Փորձերի ժամանակ հասակացել է, որ հրաշալի տաղանդավոր երաժիշտներ կան Հայաստանում եւ ընդհանրապես իրեն ամեն ինչ այստեղ դուր է եկել:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Ի՞նչ հարցեր է քննարկել Հանրային խորհուրդը վարչապետի հետ հանդիպման ժամանակ

4  Hanrayin xorhurd 5.10.13Այսօր կառավարությունում ՀՀ Հանրային խորհրդի անդամները` նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, հանդիպել են վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:

Ինչպես տեղեկանում ենք Հանրային խորհրդի պաշտոնական կայքից, ՀԽ նախագահը նշել է, որ թեև Հանրային խորհուրդը տարբեր մակարդակներում համագործակցում է կառավարության հետ, այնուամենայնիվ, նման ձևաչափով հանդիպումները նույնպես կարևոր են:

Վարչապետի հետ հանդիպմանը ՀԽ անդամներն անդրադարձել են հանրությանը հուզող մի շարք հարցերի` կապված Հայաստանի ինտեգրացիոն գործընթացների, արտագաղթի, գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, քաղաքացիական հասարակության կայացման և այլ ոլորտներում առկա խնդիրների հետ:

Քննարկելով Մաքսային միությանն անդամակցելու հարցը` խորհրդի անդամները հետաքրքրվել են Հայաստանի համար ստեղծվելիք նոր հնարավորությունների ու խնդիրների, երկրի զարգացման հեռանկարների մասին:

Ընդգծելով Մաքսային միությանը միանալու կարևոր բաղադրիչները, որոնք բխում են երկրի տնտեսական, անվտանգության և այլ շահերի տեսանկյունից` կողմերը միաժամանակ կարևորել են Հայաստանում եվրաինտեգրման գործընթացը շարունակելու անհրաժեշտությունը:

Անդրադառնալով հաջորդ հարցին` կապված արտագաղթի հետ, կողմերը քննարկել են դրա պատճառներն ու հետևանքները, այդ ուղղությամբ լուրջ համալիր քայլեր իրականացնելու անհրաժեշտությունը: Որպես արտագաղթի կանխման կարևորագույն գործոններ` առանձնացվել են աղքատության հաղթահարումը, երկրի տնտեսական զարգացումը, ապագայի տեսլականի ստեղծումը, անվստահության մթնոլորտի վերացումը, քաղաքացիական հասարակության կայացումը և այլն:

ՀԽ անդամ Կարինե Դանիելյանն անդրադարձել է Երևանի պատմամշակութային ժառանգության պահպանման խնդրին:

Առողջապահության ոլորտում առկա մի շարք խնդիրներ է բարձրացրել ՀԽ անդամ Արա Մինասյանը` մասնավորապես կարևորելով հանրապետությունում վիրաբույժների սակավության, որակյալ վիրաբույժների պատրաստման և հին սերնդին նոր մասնագետներով փոխարինելու հարցը:

ՀԽ անդամ Վազգեն Սաֆարյանի կողմից բարձրացվել է Երևան ՋԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի կառուցման հարցը: Նա նաև հանդես է եկել առաջարկությամբ Երևան ՋԷԿ-ի և «Նաիրիտ» ՓԲԸ-ի հենքի վրա «Հարավային արդյունաբերական հանգույց» ստեղծելու վերաբերյալ:

5  Hanrayin xorhurd 5.10.13ՀԽ անդամ Արտուշա Ղուկասյանին հետաքրքրել է Մաքսային միությանն անդամակցելու դեպքում ՀՀ կրթական համակարգում գործող Բոլոնյան սկզբունքների կիրառման ընթացքի վրա դրա հնարավոր ազդեցությունը:

Հայաստանում ժամանակակից մատչելի հեռախոսակապի ծառայություն ստեղծելու հարցն է բարձրացրել ՀԽ անդամ Արշակ Սադոյանը` կարևորելով դրանում նաև աշխարհասփյուռ հայությանը մեկ համակարգի շուրջ համախմբելու և ինքնակազմակերպվելու հնարավորությունը:

10749_am_1ՀԽ անդամ Յուրի Ջավադյանն, անդրադառնալով գյուղատնտեսական ոլորտի խնդիրներին, մասնավորապես առանձնացրել է գյուղացիական կոոպերացիաների զարգացման խնդիրները:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը համակողմանիորեն պատասխանել է Հանրային խորհրդի անդամների կողմից հնչեցրած հարցերին` կարևորելով դրանց բարձրաձայնումն ու հետագա համագործակցության շրջանակում համատեղ լուծումներ գտնելու հնարավորությունները:

Հանրային խորհրդի անդամները շնորհակալություն են հայտնել արդյունավետ և կառուցողական քննարկման համար և պայմանավորվածություն ձեռք բերել նմանատիպ հանդիպումները շարունակական դարձնելու ուղղությամբ:

 

Հոկտեմբերի 4–ը Կենդանիների համաշխարհային օրն էր

nkar Այդ տոնը նշում են աշխարհի շատ երկրներում։ 2008թ.-ից ի վեր Հայաստանի կենդանասեր հասարակությունը ևս նշում է հոկտեմբերի 4-ը։
«Դինգո Թիմ»կենդանասեր կամավորների թիմը, «Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործականը և Շենգավիթի պատանեկության ստեղծագործական կենտրոնը կազմակերպում է կենդանիներով և երաժշտությամբ երթ քաղաքի կենտրոնական փողոցներով, որը կմեկնարկի ժամը 15։00–ին՝ Հյուսիսային պողոտայից (Կարապի լճի կողմից)։

Երթը կավարտվի Հյուսիսային պողոտայի շատրվանների մոտ (La piazza սրճարանի հարևանւթյամբ), որտեղ տեղի կունենա մանկական համերգ և շնիկների որդեգրման միջոցառում «Հայտնի Մարդիկ Հանուն Անտուն Կենդանիների» նախագծի հայտնի մարդկանց մասնակցությամբ:

Միացե՛ք աշխարհը մարդկանց ու կենդանիների համար ավելի լավ վայր դարձնելու առաքելությանը։