Պեկինի Տյանանմեն հրապարակում մարդկանց խմբի մեջ մեքենա է մխրճվել՝ կա հինգ զոհ և տասնյակ վիրավորներ

Չինաստան,Պեկին,Տյանանմեն հրապարակ,հրդեհՉինաստանի Տյանանմեն հրապարակում տուրիստների խմբի մեջ մեքենա է մխրճվել և այրվել՝ զոհվել է հինգ մարդ, կան տասնյակ վիրավորներ:

Պեկին,Տյանանմեն հրապարակ,հրդեհՊեկինի կառավարման մարմինների պաշտոնյանները վստահ չեն արդյո՞ք այդ դեպքը ահաբեկչություն է եղել, թե ոչ:

Մեքենայում գտնված երեք ուղևորները մահացել են, զոհվել է նաև մեկ ֆիլիպինցի կին և Գուանդուն նահանգից մեկ տղամարդ զբոսաշրջիկ:

Terror in Tiananmen Square2Պատահարի հետևանքով շուրջ 38 մարդ վնասվածքներ է ստացել:

Կենտրոնական և Պեկինի ղեկավար մարմինները հանդիպում են կազմակերպել դեպքը հետաքննելու և մայրաքաղաքի անվտանգությունն ու կայունությունը ապահովելու նպատակով:

Հրապարակի կենտրոնով անցնող հիմնական ճանապարհը դեպքի կապակցությամբ որոշ ժամանակով փակվել է:

Հայտնի զբոսաշրջային վայրը, տեղակայված լինելով կենտրոնական ղեկավարության Չժունանհայ համալիրի և Ժողովուրդների Մեծ դահլիճի մոտակայքում, անընդհատ վերահսկողության տակ է գտնվում:

Այդտեղ է գտնվում նաև Մաո Ցզեդունի դամբարանը:

 

Նախագահ Ս. Սարգսյանը մասնակցել է ամերիկյան վավերագրական ֆիլմերի կինոփառատոնի բացման արարողությանը

 g_image

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Մոսկվա» կինոթատրոնում ներկա է գտնվել «Երիտասարդների ներուժը» խորագրով ամերիկյան վավերագրական ֆիլմերի կինոփառատոնի բացման արարողությանը:  Այս մասին հայտնում են նախագահի մամուլի գրասենյակից:

Փառատոնը մեկնարկել է Նյու Յորքի Բրուքլին թաղամասի դպրոցներից մեկի շախմատի երիտասարդական թիմի մասին պատմող «Բրուքլինյան ամրոց» ֆիլմի պրեմիերայով, որը ցույց է տալիս, թե ինչպես է շախմատի նկատմամբ սերն օգնում երեխաներին հաղթահարել բոլոր դժվարությունները և ամրապնդում սեփական ուժերի նկատմամբ վստահությունը՝ այն մտայնությամբ, որ եթե նրանք կարող են տիրապետել աշխարհի այս ամենադժվար խաղին, ապա կյանքում կարող են հասնել ավելիին:

Միջոցառումը համատեղ կազմակերպել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը:

Մինչ ֆիլմի ցուցադրումը Հանրապետության Նախագահը «Մոսկվա» կինոթատրոնի «Կարմիր» դահլիճում դիտել է բեմի վրա ընթացող շախմատի մրցաշարի ավարտական մասը: Միաժամանակյա խաղին երեխաների հետ մասնակցել են Հայաստանի շախմատի ազգային հավաքականի անդամներ:

Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել նաև «Իմ ոգեշնչման աղբյուրն իմ ուսուցիչն է» թեմայով շարադրության մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը:

Սիրիայում տեսուչները չեն կարողացել մուտք գործել քիմիական զենքի կիրառման ծրագրի մաս կազմած 2 վայրեր

UN inspectors in SyriaՔիմիական զենքի համաշխարհային վերահսկման մարմինը հայտնել է, որ անվտանգության նկատառումներով իր տեսուչները չեն կարողացել մուտք գործել Սիրիայի քիմիական զենքի օգտագործման ծրագրի մաս կազմած երկու վայրեր:

Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը երկուշաբթի օրը հայտնել է, որ կիրակի օրվա դրությամբ տեսուչները կարողացել են մուտք գործել Դամասկոսի մատնանշած 23 թունավոր գազի կիրառման ծրագրի մաս կազմող վայրերից 21-ը:

Առաքելությունը իր հայտարարության մեջ չի նշել, թե ով է պատասխանատու անվտանգության հետ կապված խնդիրների համար, սակայն հայտնել է, որ երկու վայրերը մուտք գործելու համար անհրաժեշտ անվտանգության երաշխիքներ ստանալու նպատակով բանակցությունները կշարունակվեն:

Պաշտոնյաների տեղեկություններով՝ որոշ վայրեր մուտք գործելու համար հրադադար է անհրաժեշտ:

 

Բուլղարիայում ուսանողները շրջափակել են համալսարանի մուտքը

Կլիմենտ Օրչրիդսկի համալսարանՄի քանի հարյուր ուսանողներ փակել են Բուլղարիայի ամենամեծ համալսարանի մուտքը՝ պահանջելով լուծարել խորհրդարանի կազմը և նոր ընտրություններ կազմակերպել:

Մայրաքաղաք Սոֆիայում գտնվող Կլիմենտ Օրչրիդսկի համալսարանում կազմակերպված ցույցը հնարավոր է նոր թափ հաղորդի չորս ամիս շարունակվող հակակառավարական շարժմանը:

Ցուցարարների բողոքը բխում է այն պնդումներից, որ կառավարության առաջնորդները կապված են ստվերային գործարարների հետ և ընդգրկված են պաշտոնական կոռուպցիայի մեջ:

Փակելով համալսարանի մուտքը՝ ուսանողները պնդում էին, որ երկրի կառավարման հիմքում պետք է ընկած լինեն բարոյական արժեքները, ոչ թե անձնական շահերը:

Համալսարանի ադմինիստրատիվ անձնակազմը արտակարգ հանդիպում է կազմակերպել համալսարանի շրջափակման և դասերի հետաձգման հարցերը լուծելու համար:

 

Ադրբեջանում ընդդիմությունը հանրահավաք է անցկացրել

Ադրբեջան,ընդդիմություն, հանրահավաքՀոկտեմբերի 27-ին, չնայած հորդառատ անձրևին, Բաքվի “Մեհսուլ” մարզադաշտում տեղի է ունեցել բազմահազարանոց ցույցը՝ հոկտեմբերի 9-ի նախագահական ընտրությունների արդյունքների չեղյալ հայտարարման և նոր ընտրություններ անցկացնելու պահանջով, հաղորդում է “Կոնտակտ” կայքը:

Հանրահավաքը կամզակերպել էր Ադրբեջանի ընդդիմադիր քաղաքական ուժերին միավորող  Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդը: Ազգային խորհրդի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Ջամիլ Հասանլին հայտարարել է, որ իշխանությունները խայտառակել են իրենք իրենց ամբողջ աշխարհի առջև` կեղծելով հոկտեմբերի 9-ի ընտրությունները:
“Նրանք հարկադրված էին արագորեն Սահմանադրական դատարանի կողմից կեղծ որոշման հրապարակումից հետո երդմնակալության արարողություն իրականացնել: Աշխարհում որևէ տեղ դեռ չի իրականացվել տեղական և միջազգային հասարակությունից գաղտնի երդմնակալություն”, -ասել է Հասանլին:
Հասանլին հայտարարել է, որ հենց ինքն է ընտրություններում հաղթանակ տարել: Այնուհետ վերջինս բարձրացրել է քաղբանտարկյալների խնդիրը՝ թվելով ընդդիմադիր և երիտասարդ ակտիվիստների, իրավապաշտպանների անուններ: “Այս իշխանությունները լեգիտիմ չեն, պետք է հեռանան և կհեռանան”,-ասել է նա:
Հանրահավաքի վերջում ընդունված հայտարարության մեջ առաջ է քաշված քաղբանտարկյալների ազատ արձակման, միջազգային և տեղական հասարակության կարծիքի հաշվի առնման, “Ազադլիխ” թերթի վրա ճնշումների դադարեցման պահանջ:
Կազմակերպիչների խոսքով՝ հանրահավաքին մասնակցել է 10 հազար մարդ:

 

Բաքվում կկառուցվի աշխարհի ամենամեծ մզկիթը

Ադրբեջան,Բաքու,մզկիթ,“Khazar Islands”Ադրբեջանում՝ “Khazar Islands” արհեստական կղզիներում կառուցվելիք 1200 բնակարաններից 213-ն արդեն վաճառվել են։ Այս մասին հայտնել է նախագծի ղեկավար Հաջի Իբրահիմ Նեղրամլըն, հաղորդում է “Հագգին” կայքը:
“Աշխատանքների 25%-ն արդեն արվել է: Կկառուցվեն 78 արհեստական կղզիներ, որոնք կմիավորվեն 150 կամուրջներով”,- ասել է Նեղրամլըն։ Վերջինս հայտնել է նաև, որ այդ կղզիներից մեկում կկառուցվի աշխարհի ամենամեծ մզկիթը։
 

«Գեզի» այգու իրադարձությունները չեն ազդել Էրդողանի վարկանիշի վրա

էրդողանԱյս տարի ամռանը Ստամբուլի «Գեզի» այգու շուրջ ծավալված իրադարձություններից հետո թե թուրք, թե արևմտյան վերլուծաբանները խոսում էին Էրդողանի վարկանիշի անկման մասին: Ահա իշխող Արդարություն և զարգացում կուսակցության ներկայացուցիչ Մահիր Ունալը «CNN Türk» հեռուստաալիքով հեռարձակվող հաղորդման ժամանակ հերքել է Էրդողանի հեղինակության անկման մասին տարածված լուրերը: Ունալը մասնավորապես նշել է, որ «Գեզի» այգու ցույցերից հետո ԱԶԿ-ի ձայները հասել են 52 տոկոսի: «Երեք տարբեր կազմակերպությունների անցկացված հարցումների արդյունքները տատանվել են 50-52 տոկոսի միջև: Սա ցույց է տալիս, որ մեր կուսակցության գործադրած ջանքերը արդյունք են տվել»,-հայտնել է Ունալը:

 

 

Հյուսիսային Իսպանիայում գազի արտահոսքի հետևանքով զոհվել է 6 հանքափոր

TOSHIBA Exif JPEGԻսպանիայի արտակարգ իրավիճակների գործակալությունից հայտնել են, որ հյուսիսային Իսպանիայում ածխի հանքում գազի արտահոսքի հետևանքով մահացել է վեց հանքափոր, ևս հինգը վնասվածքներ են ստացել:

Կաստիլյա և Լեոն շրջանների արտակարգ իրավիճակների ծառայությունների տարածած հայտարարության մեջ նշվում է, որ դժբախտ դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի օրը Պոլա դե Գորդոն քաղաքի մոտակայքում գտնվող Սանտա Լուչիա հանքում: Վնասվածքներ ստացած հանքափորները տեղափոխվել են հիվանդանոց, դեպքի վայր է ուղարկվել մեկ շտապօգնության ուղղաթիռ և երեք շտապօգնության մեքենա:

Առաջատար El Pais թերթը տեղեկացնում է, որ հանքափորները հնարավոր է մահացած լինեն գազի ներշնչման հետևանքով: Նշվում է, որ հանքը տեղակայված է 700 մետր խորության վրա:

 

Բարսելոնայում հիշել են «Գեզի» այգու ցույցերի ժամանակ զոհվածներին

Բարսելոնա,«Գեզի», Գյուրայ ՕզենԻսպանիայի Բարսելոնա քաղաքում «Գեզի» այգու ցույցերի ժամանակ ձևավորված «Ընկույզի ծառ» նախաձեռնությունը օրերս Բարսելոնայի Ժամանակակից արվեստների թանգարանի այգում միջոցառում է կազմակերպել: «Inside Out» միջազգային նախագծի աջակցությամբ իրականացված միջոցառման շրջանակներում ցուցադրվել են «Գեզի» այգու ցույցերի ընթացքում Բարսելոնայում Գյուրայ Օզենի կողմից արված լուսանկարները, ինչպես նաև ստամբուլյան ցույցերի ժամանակ զոհված 6 հոգու նկարները: «Ռադիկալի» հաղորդմամբ՝ լուսանկարների ցուցադրության ընթացքում այցելուներին բաժանվել է «Գեզիի» զոհերի և ձերբակալվածների մասին պատմություններով գրքույկներ:

 

Պիզայի աշտարակը իր թեքությունից կորցրել է 2,5 սմ

Պիզայի աշտարակԱյն 12-րդ դարից ի վեր դիմացել է ծանրության ուժին:

Սակայն հետազոտողները պարզել են, որ Պիզայի խոնարհվող աշտարակը մի քանի սանտիմետր կորցրել է իր թեքությունից:

Պիզայի աշտարակՀուշարձանի կայունության վերաբերյալ ամենամյա զեկույցում նշված է, որ աշտարակը 2001թ-ից ի վեր իր ուղղահայաց թեքությունը ուղղել է 2,5 սմ-ով:

Ուղղվելու գործընթացը հրաշք չէ, այլ 11տարի տևած և 2001թ-ին ավարտած վերականգնողական նախագծի արդյունք:

Նախկինում 56մ բարձրություն ունեցող աշտարակի թեքությունը յուրաքանչյուր տարի ավելանում էր մեկ միլիմետրով, ինչը աշտարակի միանգամից փլուզման վտանգ էր ստեղծում:

1993թ-ին նրա թեքությունը 5,4սմ էր՝ 1817թ-ի 3,8 սմ-ի համեմատությամբ, իսկ 1350թ-ին այն ընդամենը 1,4սմ է եղել:

14,500 տոնա կշիռ ունեցող կառույցը մեկ տասնամյակ փակվել է այցելուների համար, որի ընթացքում ամրացվել են նրա հիմքերը, իսկ ընդերքի ջրերը դուրս հանվել: Կառույցի շուրջը շրջանաձև, ամրացնող երկաթե ձողեր են տեղադրվել:

25 միլիոն ֆունտ արժեցած նախագծից հետո աշտարակը ինքնուրույն ուղղվել է 38սմ:

2013թ-ին գիտական կոմիտեի անցկացրած մոնիտորինգի արդյունքները հաստատել են, որ կառույցը կայուն վիճակում է և շարունակում է ուղղվել:

Հուշարձանի տեխնիկական ղեկավար Ջուզեպպե Բենտիվոլոն հայտնել է, որ աշտարակը ապահով կմնա ևս երկու- երեք հարյուր տարի:

Աշտարակը Պիզա քաղաք է գրավում տարեկան վեց միլիոն այցելու, որից երեք միլիոնը տոմս է գնում նրա ութ հարկերը բարձրանալու համար:

 

Իրանում փակել են հեղափոխական «Բահար» թերթը

Իրան, «Բահար»Իրանում մամուլի գործունեությունը մանրամասնորեն քննող խորհուրդը կարգադրել է փակել հեղափոխական «Բահար» թերթը: Այս մասին է հաղորդում «Fars News» լրատվական գործակալությունը: Տեղեկության համաձայն՝ նման որոշում ընդունվել է «Իմամը քաղաքակա՞ն, թե՞ հոգևոր առաջնորդ» հոդվածի պատճառով, որը հրապարակվել է հոկտեմբերի 23-ին:
Ավելի վաղ «Բահար» թերթի գլխավոր խմբագիրը ներողություն էր խնդրել վերոնշյալ հոդվածի համար՝ նշելով, թե այն սխալմամբ է հրապարակվել: Բացի այդ՝ խմբագրակազմի ներկայացուցիչները իրենք հայտարարեցին թերթի ժամանակավոր փակման մասին: Հայտնի է, որ ակմկահարույց հոդվածի գործը քննվելու է դատարանում: Նշենք, որ վերջին տարիներին «Բահար» թերթի գործունեությունը Իրանում արդեն մի քանի անգամ արգելվել է:

 

Հայերը մեր իրավահավասար քաղաքացիներն են. Թայիփ Էրդողան

Էրդողանը կայցելի Գազայի հատված`չնայած ԱՄՆ-ի կոչինԹուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը, պատասխանելով Ազգայնական շարժում կուսակցության նախագահ Դեվլեթ Բահչելիի իրեն ուղղված «Մզկիթները քանդելով եկեղեցի է կառուցում» արտահայտությունը, նշել է, թե Թուրքիայում բնակվող հայերը նույնպիսի իրավահավասար քաղաքացիներ են, ինչպես և մահմեդականները և նրանց իրավունքների պաշտպանությունը պետության պարտականությունն է: «Կրոնական ազգայնականություն չենք անելու: Պաշտպանելու ենք և՛ մահմեդականի, և՛ քրիստոնյայի, և՛ հուդայականի, նույնիսկ աթեիստների իրավունքները»:

Թուրքկան «Միլիյեթի» հաղորդմամբ՝ Էրդողանը Բահչելիին ուղղված ելույթով հանդես է եկել Վանում տեղի ունեցած միջոցառման ժամանակ: Վարչապետը մասնավորապես նշել է, որ հայերը Թուրքիայի մյուս քաղաքացիների նման վճարում են պետական հարկերը, հետևաբար նրանց համար աղոթատեղի բացելը լիովին բնական երևույթ է:

«ՀՀ Վարչապետի գավաթ-2013» ֆուտբոլային մրցաշարում

futbol2-2Ներկայացնում ենք «ՀՀ Վարչապետի գավաթ-2013» ֆուտբոլային մրցաշարի

նախնական փուլի 3-րդ մրցափուլի արդյունքները

N

Մասնակից թիմերի անունները

արդյունքները

վայրը

ժամկետը
1  ՀՀ ոստիկանությունՀՀ արտակարգ իրավիճակների նախ.

4

«Աբովյան»   մ/դ 25.10.2013թ.

0

2 ՀՀ կրթության և գիտության նախարարությունՀՀ ֆինանսների նախարարություն

15

«Աբովյան»   մ/դ 25.10.2013թ.

0

3 Հայաստանի դատական դեպարտամենտՀՀ սփյուռքի նախարարություն

9

«Փյունիկ» մ/դ 26.10.2013թ.

1

4 ՀՀ տարածքային կառավարման նախարարությունՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախ.

0

 3

«Աշտարակ» մ/դ 26.10.2013թ.

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունՀՀ արտաքին գործերի նախարարություն

0

 3

«Աշտարակ» մ/դ 26.10.2013թ.


6 ՀՀ էներգետիկայի նախարարությունՀայաստանի դատական դեպարտամենտ

2

«Փյունիկ» մ/դ 28.10.2013թ.

0

 

Թհեքվանդո. Հայաստանի և Իրանի համագործակցության ծրագրերի ընդլայնում

վղca2cd7c3135b0e62167b46837ffd3f32Թեհրանում կայացավ ՀՀ թhեքվանդոյի ֆեդերացիայի փոխնախագահ, գործադիր տնօրեն Վարդան Ղահրամանյանի,  ՀՀ թհեքվանդոյի ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Գևորգ Դանիելյանի և Իրանի թhեքվանդոյի ֆեդերացիայի նախագահ Սայիդ Մոհամեդ Փոլադարի հանդիպումը: Հանդիպման նպատակը՝   բարիդրացիական, ջերմ բարեկամական հարաբերություններ ունեցող 2 երկրի միջև համագործակցության ծրագրերի ընդլայնումն է: Կողմերը քննարկեցին համատեղ մարզումներ ու ընկերական մրցումներ կազմակերպելու խնդիրները: Իրանական կողմն առաջարկեց  ՀՀ թhեքվանդոյի ազգային հավաքականի տարբեր տարիքային խմբերի մեդալակիր մարզիկների մասնակցությունն Իրանի բարձրագույն լիգայի խաղերին:

ՀՀ  թhեքվանդոյի ֆեդերացիայի պատվավոր նախագահ, Արցախի հերոս, ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը՝ Իրանի թհեքվանդոյի ֆեդերացիայի նախագահ Սայիդ Մոհամեդ Փոլադարին  սիրով հրավերեց Երևան: Նա  տեղում կծանոթանա մեր սաների հետ տարվող աշխատանքներին, այնուհետև կողմերը կստորագրեն համագործակցության պայմանագիր:

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում երկու լսարաններ են բացվել

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»Ս.թ. հոկտեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը մասնակցեցին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի օժանդակությամբ կահավորված երկու լսարանների բացման արարողությանը:

Ծրագիրն իրականացվել է ՀՀ ՊՆ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև երկկողմ համագործակցության 2013թ. ծրագրի շրջանակում:

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տարածքում շրջայցից հետո կայացած հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը դեսպան Սորոկինին շնորհակալություն հայտնեց իրականացվող օժանդակության համար: Պայմանավորվածություն ձեռք բերվեց մարդասիրական ականազերծման ոլորտում ԵԱՀԿ մանդատի շրջանակում համագործակցությունը շարունակելու վերաբերյալ:

Միջազգային դիտորդները գովաբանել են Վրաստանի ընտրությունները

Գիորգի ՄարգվելաշվիլիԵրկուշաբթի օրը միջազգային դիտորդները հավանություն են տվել Վրաստանի նախագահական ընտրություններին՝ այն բնորոշելով «մաքուր» և «թափանցիկ»:

Կիրակի օրը տեղի ունեցած ընտրություններում հաղթել է 44-ամյա համալսարանի նախկին ռեկտոր Գիորգի Մարգվելաշվիլին:

Եվրոպայի անվտանգության և համագործակցության դիտորդական առաքելությունը ղեկավարող Ժոաո Սոարեշը իր խոսքում նշել է, որ այդ դրական և թափանցիկ ընտրությունները խոսում են Վրաստանում դեմոկրատիայի հասունանալու մասին:

Մարգվելաշվիլին կիրակի օրը տեղի ունեցած ընտրություններում ստացել էր քվեների 62 տոկոսը:

Սահակաշվիլիի կուսակցությունը ներկայացնող, խորհրդարանի նախկին նախագահ Դավիդ Բաքրաձեն երկրորդն էր՝ քվեների 22 տոկոսով:

23 թեկնածուների շարքում Նինո Բուրջանաձեն, որը կոչ էր անում բանտարկել Սահակաշվիլիին, հավաքելով քվեների 10 տոկոսը՝ երրորդն էր:

 

Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Ավստրիայի դեսպան Ալոիս Կրաուտին,

Սեյրան Օհանյանն ընդունեց ՀՀ-ում Ավստրիայի դեսպան Ալոիս Կրաուտին,Ս.թ. հոկտեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ՀՀ-ում Ավստրիայի դեսպան Ալոիս Կրաուտին, ՀՀ-ում Ասվտրիայի պատվո հյուպատոս Արամ Մարությանին և ՀՀ-ում Ավստրիայի դեսպանության ռազմական կցորդ Հելմուտ Ֆելներին:

Ողջունելով հյուրերին` Սեյրան Օհանյանը շնորհավորեց ավստրիական կողմին և հաջողություններ մաղթեց ավստրիացի ժողովրդին ազգային տոնի` Չեզոքության հայտարարման օրվա կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Դեսպան Կրաուտը հավաստեց, որ Ավստրիան պատրաստ է շարունակել համագործակցությունը Հայաստանի պաշտպանության նախարարության հետ բարեփոխումներին առնչվող մի շարք ոլորտներում:

Սեյրանը Օհանյանը նշեց, որ թեև պաշտպանության բնագավառում հայ-ավստրիական համագործակցությունն այդքան էլ ակտիվ չէ, սակայն կան իրական հեռանկարներ հաջորդ տարվա ընթացքում ինչպես Ավստրիայի պաշտպանության և սպորտի նախարարության, այնպես էլ Ավստրիական զարգացման գործակալության հետ մի շարք ոլորտներում համագործակցություն հաստատելու համար:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Հոկտեմբերի 29-ը “Վերադարձի” օրն է

Վերադարձի Դասական Երաժշտության Յոթերորդ ՓառատոնԱրդեն ավանդական դարձած Վերադարձի Դասական Երաժշտության Յոթերորդ Փառատոնն այս տարի ևս հնարավորություն կընձեռի մայրաքաղաքի հանդիսատեսին հանդիպելու արտերկրում ապրող և ստեղծագործող մեր հայրենակիցներին, առնչվելու դասական երաժշտության գլուխգործոցների հետ:Այդ առիթով այսօր լրագրողների հետ հանդիպում ունեցան Փառատոնի հիմնադիրներ, “Արվեստների Պատկերասրահ”մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանը,հիմնադրամի տնօրեն Գարիկ Նազարյանը և փառատոնի մասնակիցները:

Համերգային ծրագիրը, որը նվիրված է Հայաստանի Պետական Կամերային Նվագախմբի հիմնադիր, ականավոր երաժիշտ Զարեհ Սահակյանցի 80-ամյակին, կներկայացնեն երաժիշտներ Դավիթ Հարությունյանը (ջութակ, Ֆրանսիա), Տոմոկո Ակասական (ալտ, Ճապոնիա), Միքայել Հախնազարյանը (թավջութակ, Գերմանիա), Մերի Մովսիսյանը (սոպրանո), ինչպես նաև Հայաստանի Պետական Կամերային Նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ:

Փառատոնի մեկնարկը կլինի հոկտեմբերի 29-ին` Արամ Խաչատրյան Համերգասրահում, որը կսկսվի Մերի Մովսիսյանի կատարումով:Փառատոնը հանդիսատեսին կներկայանա 6 համերգից բաղկացած համերգաշարով` 5 համերգ Երևանում, 1 համերգ Աբովյանում,  և կեզրափակվի նոյեմբերի 20-ին:

“Երբ ես փոքր էր հայրիկս ինձ պատմում էր Կովկասի և Հայաստանի մասին և իմ երազանքն էր լինել Հայաստանում, որովհետև ես շատ հայ ընկերներ ունեմ Եվրոպայում:Ես զգում եմ մարդկանց յուրահատուկ ջերմությունը: Շատ ուրախ եմ ,որ հանդիպելու եմ տեղի մարդկանց հետ և տեսնելու եմ, թե ինչպես է Հայաստանի իսկական կյանքը”,- ասաց Տոմոկո Ակասական:

“Մենք մեր առջև խնդիր ենք դրել  Վերադարձի փառատոնի շրջանակում այսպիսի համատեղ ծրագրի ընթացքում մասնակիցներին  ծանոթացնել հայ մշակույթին”,-նշեց  Մարիամ Շահինյանը:

 

Մերի Բալասանյան

Մարոկկոյի դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարին

ԱԳՆ,Մարոկկո,Էդվարդ Նալբանդյան,Մինա Թունսի

ԱԳՆ,Մարոկկո,Էդվարդ Նալբանդյան,Մինա Թունսի

Հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Մարոկկոյի նորանշանակ դեսպան Մինա Թունսիին (նստավայրը՝ Կիև)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ արաբական երկրների հետ հարաբերությունների զարգացումը ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է  և հույս հայտնեց, որ նա կնպաստի երկու երկրների միջև ավանդական բարեկամական հարաբերությունների զարգացմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Թունիսին նշեց, որ Մարոկկոն շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ և վստահեցրեց, որ ջանքերն ուղղելու է երկկողմ համագործակցության տարբեր ոլորտներում առաջընթաց արձանագրելու ուղղությամբ:

Հանդիպմանն անդրադարձ արվեց երկկողմ հարաբերությունների ընդլայնման հարցերին՝ իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացմանը, միջազգային կազմակերպություններում փոխգործակցությանը, առևտրատնտեսական կապերի ակտիվացմանը։

Նախարար Նալբանդյանը Մարոկկոյի դեսպանին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը։

Հայ անիմացիոն արվեստն ու նրա 75-ամյա պատմությունը

Դավիթ ՍահակյանցՀոկտեմբերի 28-ը անիմացիայի միջազգային օրն է, որի հետ կապված ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց հայկական անիմացիայի վերջին տարիների ձեռքբերումների, ինչպես նաև ոլորտի խնդիրներին մասին:

 Ըստ բանախոսի հայկական անիմացիան ունի PR-ի խնդիր, այն գրեթե բացակայում է: Պատրաստված աշխատանքները էկրանից և բաց ցուցադրություններից այն կողմ չեն անցնում, սակայն ուրախալի է, որ կան արձագանքներ միջազգային փառատոններից. “Մենք չենք ուզում հարմարվել միջազգային շուկայի պահանջներին, այլ ուզում ենք մտնել միջազգային շուկա”,-հավելեց Սահակյանցը:

Հայկական արտադրության անիմացիոն ֆիլմերը հիմնականում կարճամետրաժ են, իսկ ահա 2014 թվականի նոյեմբեր ամսին պատրաստ կլինի “Անահիտ” լիամետրաժ անիմացիոն ֆիլմը: Ի դեպ սա թվով երրորդ լիամետրաժ անիմացիոն ֆիլմը կլինի:  Սահակյանցը իր խոսքում նշեց, որ հիմնական շեշտը դրված է մեր պատմության վրա. “Կա ազգայինը, մեր մշակույթը փոքրիկներին, ինչու չէ նաև մեծահասակներին ներկայացնելու խնդիր, որն էլ փորձում ենք լուծել անիմացիայի միջոցով “:

Հայ անիմացիոն արվեստը այս տարի նշում է իր 75-ամյակը: Առաջին հայկական անիմացիոն ֆիլմը նկարահանվել է Հովհաննես Թումանյանի “Շունն ու կատուն” ստեղծագործության հիման վրա:

Մուլտիպլիկատորի համոզմաբ մի խնդիր ևս կա` հայակական հեռուստաալիքները գրեթե չեն ցուցադրում տեղական անիմացիոն ֆիլմերը, դրանց տեղը զիջելով արտասահմանյան մուլտֆիլմերի:

Կան ինչպես կադրերի, այն պես էլ պետական աջակցության խնդիր, ցուցադրվող պետական ֆինանսական աջակցությունը շատ քիչ է, որպեսզի ոլորտը զարգանա:

Լուսինե Ասատրյան