Հ. Հակոբյան. “Կարևորը մասնակցությունն է”

Այսօր Հայաստանի գրողների միությունում Այսօր Հայաստանի գրողների միությունում կայացավ “Լավագույն գիտական և ստեղծագործական աշխատանքի” համահայկական մրցանակաբաշխության արդյունքների ամփոփումը և հաղթողների պարգևատրումը: Միջոցառմանը ներկա էին սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Մրցանակաբաշխությունը հիմնադրել է Ռուսաստանի հայերի միությունը և համաշխարհային հայկական կոնգրեսը` պր. Աբրահամյանի գլխավորությամբ, որին այնուհետև միացել են մեր ստեղծագործական միությունները և սփյուռքի նախարարությունը:

 Մրցանակաբաշխությանը ներկայացված են եղել 42 աշխատանք 11 անվանակարգի համար:

Անվանակարգերը հետևյալներն էին` ֆիզիկա, մաթեմատիկա և մեխանիկա, տեխնիկական գիտություններ, քիմիա, կենսաբանություն, սոցիոլոգիա և իրավագիտություն, երկրաբանություն, արվեստ, լեզու, գրականություն:

Ամեն մի անվանակարգում կա առաջին և երկրերդ մրցանակ:

Պարգևատրումներ ստացան ինչպես բնական գիտությունների մասնագետները, այնպես էլ այն ԶԼՄ-ների խմբագիրներն ու լրագրողներն, որոնք հաճախ են անդրադառնում սփյուռքահայությանը, նրանց խնդրիներին, ինչպես նաև հայոց բանակին:

Կերպարվեստի գործիչների լավագույն աշխատանքների ցուցադրումը հոկտեմբերի 9-ին տեղի ունեցավ նկարիչների միությունում և շուրջ 300 աշխատանքներից ընտրվեցին մի քանիսը, որոնք այսօր ևս պարգևատրվեցին, նրանց թվում էին գեղանկարիչներ Զոհրապ Միրզոյանը, Խաչատուր Ազիզյանը, Վարդգես Գուլիկյանը, քանդակագործներ Մուշեղ Պետրոսյանը, Բազդասար Սարգսյանը և այլք:

Այս մրցանակաբաշխության նպատակն է համախմբել համայն հայությանը և տարեցտարի նրա աշխարհագրական սահմաններն էլ ավելի են ընդլայնվում դառնալով իսկապես համահայկական:

 

Լուսինե Ասատրյան

Գերմանիան կրկի Տիմոշենկոյին ազատելու կոչ է արել

vitor yanukovich-guido westerwelleԳերմանիան մեկ անգամ ևս նախազգուշացրել է Ուկրաինային ազատել բանտարկված նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին, եթե ոչ ապա հնարավոր է Եվրոպական միությունը երկրի հետ չստորագրի ազատ առևտրի պայամանագիր:

Տիմոշենկոն պաշտոնական դիրքը չարաշահելու մեղադրանքով յոթ տարի ազատազրկման է դատապարտվել: ԵՄ-ն նրա դեպքը դիտարկում է որպես քաղաքականապես մոտիվացված և զգուշացրել է, որ նոյեմբերին Կիևի հետ ազատ առևտրի պայմանագիր չի ստորագրի, եթե Տիմոշենկոն շարունակի մնալ բանտում: Գերմանիան առաջարկել է նրան մարդասիրական նկատառումներով ազատ արձակելուց հետո ուղարկել Բեռլին նրա մեջքի խնդիրները բուժելու նպատակով:

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ հինգշաբթի ունեցած զրույցից հետո՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելլեն կոչ է արել Կիևին լուծել Տիմոշենկոյի հարցը, քանի որ իրենք աջակցում են դեպի Եվրոպա Ուկրաինայի ուղուն:

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Լեոնիդ Կոժարան նշել է, որ իշխանությունները լուծումներ են փնտրում:

Հայաստան-Ֆրանսիա` 1:4

1ffa1Ֆուտբոլի Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում Երևանի «Հրազդան» մարզադաշտում մրցեց Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ:

Քիչ առաջ ավարտված խաղում հյուրերն ակնհայտ առավելություն ունեին: Ուշագրավ է, որ նրանք իրենց ստեղծած ոչ բոլոր գոլային պահերը կարողացան հստակ իրացնել: Այնպես որ, Ֆրանսիայի հավաքականը կարող էր ավելի խոշոր հաշվով հաղթել: Թերևս, այդ առումով մերոնց բախտը բերեց:

Նույն խմբում ահնդես եկող Բելառուսի ընտրանին հյուրընկալվելիս 2:1 հաշվով առավելության հասավ Ղազախստանի թիմի նկատմամբ:

10-րդ խմբի առաջատարն Իսլանդիայի հավաքականն է, որն անկացրած 4 խաղից հետո ունի 12 միավոր: Երկրորդ տեղում  Ֆրանսիայի թիմն է` 9 միավոր (3 խաղ): Հայաստանի (3 խաղ), Ղազախստանի (5 խաղ), Բելառուսի (5 խաղ) ներկայացուցիչները վաստակել են  3-ական միավոր:

Հոկտեմբերի 14-ին Հայաստանի երիտասարդական հավաքական մրցակիցը կլինի Ղազախստանի թիմը:

 

Տեխնիկակակն արդյունքներ

10-րդ խումբ, 4-րդ տուր

Հայաստան – Ֆրանսիա՝ 1:4

Դավիթ Հակոբյան, 84 – Յասի Բենզիա, 12, Ֆլորիան Տովեն, 53, 64, Պոլ-Ժորժ Նետեպ դե Մադիբա, 63

Ղազախստան – Բելառուս՝ 1:2

Իսլամահան, 32 – Սավիցկի, 13, Վոլոդկո, 35

Մահացել է պատգամավոր Ալբերտ Քոչարյանը

231568181381388300Երեկ՝ հոկտեմբերի 9-ի կեսօրին, հետ երկարատեւ հիվանդության, վաղաժամ կյանքից հեռացավ Թեհրանի հայոց թեմի Պատգամավորական ժողովի, գործունյա եւ աշխույժ, 13 տարիների պատգամավոր Ալբերտ Քոչարյանը:

Նա ծնվել էր 1967թ., Իրանի մայրաքաղաք՝ Թեհրանի հայաբնակ Մաջիդիե (Զեյթուն) քաղաքամասում: Նախնական կրթությունը ստացել էր հայոց ազգային դպրոցներում, ապա բարձրագույնը շարունակել Թեհրանի «Էլմ-օ-Սանաթ» համալսարանի էլեկտրական ճարտարագիտության ֆակուլտետում՝ ստանալով էլեկտրոէներգիա ճյուղի լիսանս:
Հինգ տարի աշխատել է ԻԻՀ Գիտությունների նախարարության Էներգիաների հետազոտությունների կենտրոնում, իսկ վերջին 14 տարին՝ Էներգետիկայի նախարարության ենթակա Գիտահետազոտական եւ ճարտարագիտական «Մոշանիր» կենտրոններում:
Ալբերտ Քոչարյանը էներգիայի խնայողության և ղեկավարման մասնագետ էր եւ այդ բնագավառում հանդես է եկել բազմաթիվ գիտական հոդվածներով եւ իրագործել նախագծեր:
Նա Իրան-Հայաստան Բարեկամության Միության հիմնադիր անդամներից էր:
1986 թ.-ից անդամակցել է Հայ համալսարանականների ընդհանուր միության, ուր 6 տարի վարչության անդամ է եղել, 2 տարի՝ նախագահ: Անդամակցել է նաեւ ՀՄՄ «Նաիրի» միության՝ երկու շրջան վարչության անդամ եւ հիմնադիրներից է եղել նույն միության Ուսանողական բաժանմունքի:
2006 թ.-ից Մաջիդիե քաղաքամասի Թաղային խորհրդի անդամ է եղել՝ մի քանի շրջան ստանձնել ատենապետի պաշտոնը:
2000 թ.-ից, չորս շրջան անընդմեջ, Զեյթուն քաղաքամասի հայ բնակչության կողմից ընտրվել է որպես ԹՀԹ Պատգամավորական ժողովի պատգամավոր: 2009թ. անդամակցել է ՊԺ Կազմակերպչական հանձնաժողովին:
Նրա հիմնական կարգախոսն էր՝ Մտածե՛նք անկախ, Խոսե՛նք ճշմարիտ, Գործե՛նք արդար…
Նա մեծ պատասխանատվությամբ էր վերաբերվում ժողովրդի կողմից իրեն տրված ձայնի նկատմամբ, այդ մասին նա իմասնավորի շեշտում էր իր վերջին ասուլիսում, որը կհրապարակենք մոտ ապագայում:
Ալբերտ Քոչարյանի վաղահաս եւ տխուր կորստի առիթով մեր խորազգաց ցավակցությունն ենք հայտնում հանգուցյալի հորը՝ Թեվան Քոչարյանին, նրա հարազատներին, բարեկամներին ու ընկերներին, Զեյթուն քաղաքամասի եւ ինչու չէ նաեւ Թեհրանի ողջ հայության՝ ազնիվ զավակ, սիրելի բարեկամ, հարազտ ընկեր, աշխույժ գործընկեր ու պատգամավոր կորցնելու համար:
Հուղարկավորությունը կկատարվի կիրակի, հոկտեմբերի 13-ին:
Հողը թեթեւ լինի վրան.
iranahayer.com

Հռոմի պապ Ֆրանցիսկը կոչ է արել աղոթել Միջին Արևելքի խաղաղության համար

papa-franciscoԿաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Հռոմի պապ Ֆրանցիսկը հավատացյալներին կոչ է արել աղոթել Միջին Արևելքում խաղաղության հաստատման համար, քանի որ այդ հողերում է ծնվել Հիսուս Քրիստոսը: Պապը ամեն չորեքշաբթի տեղի ունեցող հավաքի ժամանակ դիմել է հավաքվածներին, որոնք չնայած անձրևին եկել են Սուրբ Պետրոսի հրապարակ: «Ձեզ կոչ եմ անում աղոթել խաղաղության արքա Հիսուսի ծննդավայրում՝ Միջին Արևելքում, Սիրիայում, Իրաքում, Եգիպտոսում, Լիբանանում և սրբազան հողերում խաղաղության հաստատման համար»,-ասել է Պապը:

«Պոստա» կայքի հաղորդմամբ՝ արգենտինացի Հռոմի պապը առողջություն է մաղթել վերջերս վիրահատության ենթարկված Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես Կիրշներին:

 

Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհելու մասին

 

հրամանագիր

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.

Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի և ձեռք բերած ակնառու նվաճումների համար Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի վետերաններ Արկադի Գեորգիի ԱՆԴՐԻԱՍՅԱՆԻՆ և Էդուարդ Արտյոմի ՄԱՐԿԱՐՈՎԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում:

2013-10-10

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրելու մասին

հրամանագիր

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.

Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի վետերաններին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝

Ալյոշա Վարոսի ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ
Սերգեյ Նիկոլայի ԲՈՆԴԱՐԵՆԿՈՅԻՆ
Հովհաննես Հարությունի ԶԱՆԱԶԱՆՅԱՆԻՆ
Լևոն Հարությունի ԻՇՏՈՅԱՆԻՆ
Արկադի Ավետիսի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ
Նիկոլայ Անդրեյի ՂԱԶԱՐՅԱՆԻՆ
Սուրիկ Լևոնի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ
Նորիկ Հապետնակի ՄԵՍՐՈՊՅԱՆԻՆ
Նազար Սամվելի ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
Սերգեյ Լազրի ՊՈՂՈՍՅԱՆԻՆ
Արմենակ Վլադիմիրի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Նիկիտա Պավելի ՍԻՄՈՆՅԱՆԻՆ:

Նախագահը մասնակցել է հայկական ֆուտբոլի լեգենդար թիմի՝ «Արարատ-73»-ի մեծարման երեկոյին,լուսանկարներ

4178

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է հայկական ֆուտբոլի լեգենդար թիմի՝ «Արարատ-73»-ի մեծարման երեկոյին: 1973 թվականին մեկ խաղաշրջանի ընթացքում ԽՍՀՄ չեմպիոնի և ԽՍՀՄ գավաթակրի տիտղոսները նվաճած թիմի փառավոր հաղթանակի 40-ամյակի առթիվ կազմակերպված երեկոյի ժամանակ Հանրապետության Նախագահը Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի վետերաններին՝ հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար, պարգևատրել է պետական բարձր պարգևներով, շնորհել պատվավոր կոչումներ:

4164Սերժ Սարգսյանը շնորհավորել է պարգևատրվածներին՝ իր ողջույնի խոսքում ընդգծելով, որ «Արարատ»-ը ոչ միայն 1973 թվականի, այլ ընդհանրապես 70-ականների մեր ժողովրդի մեծագույն նվաճումներից մեկն է: ««Արարատ»-ի փառահեղ հաղթանակները մեր ժողովուրդը համարում է ոչ միայն այդ կանաչ գորգի վրա մրցապայքարում տարած հաղթանակ, այլ որպես իր հավաքական արժանիքների արձանագրում: «Արարատ»-ը մեր ազգային հպարտությունն էր, ազգային արժանապատվությունը: Իհարկե, «Արարատ»-ը զուտ միայն ֆուտբոլ չէր խաղում. տղաները ֆուտբոլ էին խաղում, բայց դա նաև քաղաքականություն էր: Ինչպես բոլորիս հայտնի է, ցավոք, խորհրդային տարիներին Հայաստանը չէր կարողանում լիարժեքորեն ներկայանալ միջազգային հարթակներում, և «Արարատ»-ն իր ֆուտբոլային հաղթանակներով Հայաստանը դուրս էր բերում միջազգային ասպարեզ, Հայաստանը և հայերին դարձնում էր է՛լ ավելի ճանաչելի: «Արարատ»-ի հաղթանակները, «Արարատ»-ի կրկնակի հաջողությունները ես միշտ համեմատում եմ այն մեծ սխրանքի հետ, որ կատարեց Տիգրան Պետրոսյանը. Տիգրան Պետրոսյանը, դառնալով աշխարհի չեմպիոն, յուրաքանչյուր հայ ընտանիքում շախմատ խաղալ սովորեցրեց կամ գոնե՝ շախմատ սիրել, նույնը՝ տղաները: Եվ այսօրվա մեր հավաքականի խաղը ևս արդյունք է «Արարատ»-ի այն ժամանակվա հաղթանակների: «Արարատ»-ը ոգևորություն մտցրեց Հայաստանում, հայ ժողովրդի մեջ, և յուրաքանչյուր հայ, որտեղ էլ որ ապրում էր՝ Հայաստանում, Հայաստանից դուրս, շատ հպարտ էր իրեն զգում:

Ես շատ լավ հիշում եմ 73 թվականը, ես այն ժամանակ ծառայել եմ խորհրդային բանակում՝ հեռավոր Ուրալում: Նույնիսկ հիմա եմ հուզվում, ինձ թվում էր, թե ամբողջ գունդն ինձ է նայում, և բոլորը մատնացույց էին անում, ասում էին՝ տեսեք այս մարդու հայրենակիցներն են, որ այս սխրանքը կատարեցին: Պարզ է, որ Հայաստանում տոնախմբություն էր: Ես մի առիթով ասել եմ, որ մեր ժողովուրդը վերջին 50-60 տարիների ընթացքում, երևի, մի քանի անգամ է սրտանց ուրախացել: Թերևս, առաջին առիթը Հայրենական պատերազմում հաղթանակն է՝ Մայիսի 9-ը, այնուհետև Տիգրան Պետրոսյանի հաղթանակը, «Արարատ-73»-ի և մեկ էլ մեր ժամանակներում դա կարելի է համեմատել Շուշիի հաղթանակի հետ, երբ ժողովուրդն ինքնաբուխ դուրս էր եկել փողոցներ և ուրախանում էր իր զավակների մեծագույն հաղթանակով»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

70-ականների ոգևորության մասին խոսելիս Նախագահը հիշել է, թե ինչպես էր յուրաքանչյուր երեխա փորձում իրեն նմանեցնել «Արարատ-73»-ի հերոսներից մեկին:

Սերժ Սարգսյանի համոզմամբ, «Արարատ»-ը իր որոշակի ազդեցությունն ունի նաև Հայաստանի այսօրվա հավաքականի վրա, որը, Նախագահի գնահատականով, հանդիսանում է նախկին Խորհրդային միության երկրների լավագույն հավաքականներից մեկը: Հանրապետության Նախագահը հորդորել է, որպեսզի յուրաքանչյուր հայ, որտեղ էլ գտնվի, սատարի մեր ֆուտբոլի հավաքականին, որովհետև, ըստ նրա, դա զուտ միայն հաղթանակ չէ սպորտային բնագավառում՝ դա շատ ավելին է, քան պարզապես հաղթանակը:

Նախագահը իր և ամբողջ հայ ժողովրդի անունից շնորհակալություն է հայտնել «Արարատ-73»-ի վետերաններին, մաղթել առողջություն և ցանկացել, որ նրանք միշտ լինեն մեր հավաքականի, մեր ֆուտբոլիստների կողքին:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) կազմակերպած մեծարման երեկոյի ժամանակ «Արարատ-73»-ի վետերաններին ողջունել և փառահեղ հաղթանակի հոբելյանի առթիվ շնորհավորել են նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը և Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքականը՝ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հետ միասին:

Նախարար Յուրի Վարդանյանը «Արարատ-73»-ի մի շարք ֆուտբոլիստների շնորհել է ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետի, ինչպես նաև Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատողի կոչումներ, պարգևատրել՝ նախարարության Ոսկե մեդալով և հուշամեդալով: ՀՖՖ նախագահը թիմի բոլոր վետերաններին հանձնել է դրամական պարգևներ:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Թուրքիան միշտ եղել և լինելու է Ադրբեջանի կողքին. թուրք պաշտոնյա

5Թուրքիա-Ադրբեջան մինջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Նեջեթ Ունուվարը, անրադառնալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, հայտարարել է, որ Թուրքիան միշտ եղել և լինելու է Ադրբեջանի կողքին: Վերջինս դիտորդական առաքելությամբ գտնվում էր Բաքվում`հետևելու Ադրբեջանում հոկտեմբերի 9-ին կայացած նախագահական ընտրություններին, հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը:

“Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի “պատմական տարածքն” է: Հայաստանը պետք է դա հասկանա և ազատի “օկուպացրած ադրբեջանական տարածքները”: Մենք հավատում ենք, որ առաջիկա 5 տարվա ընթացքում Ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում կարող ենք առաջընթաց գրանցել”,- ասել է թուրք պաշտոնյան:
Իր հերթին Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշհունը ընդգծել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի իջև բոլոր ոլորտներում համագործակցությունը, այդ թվում` ռազմական, շարունակվելու է նաև ապագայում:

Նոր դատական հայց` Գյումրու քաղաքապետարանի դեմ

chayka-GyumriԴեռ 2012-ի աշնանը Գյումրիում մեծ աղմուկ բարձրացավ քաղաքապետարանի հաշվեկշռում գրանցված “Չայկա” ավտոմեքենայի շուրջ: Այն աճուրդով 100.000 դրամով գնել էր նախկին քաղաքապետի եղբայրը: Քաղաքապետարանի աշխատակիցները հայտնաբերում են մեքենան, կապարակնիքում, ապա հաջորդ առավոտյան իմանում, որ այն փախցրել են: Հարուցվում է քրեական գործ:

Գյումրու նոր ավագանին 2012թ. նիստերից մեկում որոշում է կայացնում բեկանել նախկին ավագանու որոշումը և հանրահայտ “Չայկան” վերադարձնում քաղաքապետարանի հաշվեկշիռ: Մեքենան օտարվել էր 100.000 դրամով, որը “Գագեման” ՍՊԸ-ն գնահատել էր ընդամենը 75 հազար դրամ: Իսկ անկախ փորձագիտական կենտրոնի կողմից այս նույն մեքենան արժևորվել է 4 մլն 500.000 դրամ:
Այժմ “Չայկայի” համար դատական հայց է ներկայացվել Գյումրու քաղաքապետարանի դեմ.
“Պահանջում են “Չայկեն” վերադարձնենք իրենց, քանի որ անցկացվել է աճուրդ և այնտեղ հաղթող են ճանաչվել: Չնայած, աճուրդի կարգի խիստ խախտում կա, քանի որ հրապարակային սակարկությունների մասին օրենքով աճուրդի կազմակերպչի մերձավոր հարազատներն իրավունք չունեն մասնակցել աճուրդին: Բոլոր դեպքերում նման հայտ է ներկայացվել: Նաև ոչ իրատեսական ծախսեր են ներկայացվել, որ էդ 100.000 դրամ գնված մեքենայի վրա աստղաբաշխական թվեր են ծախսվել, որն իրատեսական չէ: Մոտ 3 մլն-ի կարգի”, – փոխանցում է Գյումրու քաղաքապետի տեղակալ Գագիկ Մալխասյանը:

Ցուցադրություն՝ նվիրված «Էրեբունի-Երևան 2795» տոնակատարությանը

004Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևան քաղաքի պատմության թանգարանում մասնակցել է «Հայկական գորգագործության ավանդույթները» ցուցադրության բացմանը, որը նվիրված է «Էրեբունի-Երևան 2795» տոնակատարությանը։

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանի ուղեկցությամբ շրջել է սրահում, ծանոթացել ցուցադրության նմուշներին, ինչպես նաև սրահում ցուցադրվող գորգաթելերի ավանդական՝ բնական նյութերով ներկման եղանակին։
Ցուցադրությանը ներկայացված են շուրջ 50 ձեռագործ գորգեր, որոնց մի մասը պահպանվում է Երևան քաղաքի պատմության թանգարանում։ Բոլոր ցուցանմուշները «Հայգորգ» արտադրական միավորման և դրա ավանդույթները պահպանող, ներկայիս սեփականատեր «Մեգերյան կարպետ» ընկերության գորգերն են։
Տարոն Մարգարյանը հայկական գորգագործության ավանդույթները պահպանելու և զարգացնելու համար «Մեգերյան կարպետ» ընկերության նախագահ Րաֆֆի Մեգերյանին պարգևատրել է քաղաքապետի շնորհակալագրով։
Րաֆֆի Մեգերյանը Երևանի քաղաքապետին է նվիրել Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով գորգիկ։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևան քաղաքի պատմության թանգարանում մասնակցել է «Հայկական գորգագործության ավանդույթները» ցուցադրության բացմանը, որը նվիրված է «Էրեբունի-Երևան 2795» տոնակատարությանը։
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանի ուղեկցությամբ շրջել է սրահում, ծանոթացել ցուցադրության նմուշներին, ինչպես նաև սրահում ցուցադրվող գորգաթելերի ավանդական՝ բնական նյութերով ներկման եղանակին։
Ցուցադրությանը ներկայացված են շուրջ 50 ձեռագործ գորգեր, որոնց մի մասը պահպանվում է Երևան քաղաքի պատմության թանգարանում։ Բոլոր ցուցանմուշները «Հայգորգ» արտադրական միավորման և դրա ավանդույթները պահպանող, ներկայիս սեփականատեր «Մեգերյան կարպետ» ընկերության գորգերն են։
Տարոն Մարգարյանը հայկական գորգագործության ավանդույթները պահպանելու և զարգացնելու համար «Մեգերյան կարպետ» ընկերության նախագահ Րաֆֆի Մեգերյանին պարգևատրել է քաղաքապետի շնորհակալագրով։
Րաֆֆի Մեգերյանը Երևանի քաղաքապետին է նվիրել Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով գորգիկ։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Քրդաբնակ Հայքյարիում Օջալանի համար կյանքը մեկ օրորվ կանգ է առել

ocalan1998 թվականի հոկտեմբերի 9-ին քրդական շարժման առաջնորդ Աբդուլլահ Օջալանին պարտադրեցին հեռանալ Սիրիայից, որից կարճ ժամանակ անց նա ձերբակալվեց Նայրոբիի օդանավակայանում և մինչ օրս գտնվում է Ստամբուլի Ւմրալը կղզում: Ահա Օջալանի՝ Սիրիայից հեռանալու օրը քրդերի մոտ ցավալի իրադարձություն է համարվում, այդ պատճառով էլ քրդաբնակ Հաքյարիի շրջանում երեկ խանութները չեն բացել իրենց ցուցափեղկերը: Բացի հերթապահ հացի փռից և դեղատնից, մյուս բոլոր խանութները փալ են մնացել:
«Դողան» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ իրենց «Հաքյարիի ժողովրդական նախաձեռնություն» անունով կոչող խումբը, բողոքելով տարիներ առաջ Օջալանին Սիրիայից հեռացնելու դեմ, Հաքյարիի և շրջակա բնակավայրերի բնակչությանը կոչ է արել միանալ ակցիային և փակ պահել իրենց խանութները: Խաղաղություն և ժողովրդավարություն քրդական կուսակցության Հաքյարիի մասնաճյուղի շենքի վրա էլ հսկայական սև պաստառ է կախվել՝ «Չեք խավարեցնի մեր արևը» գրությամբ:

 

 

Անանաս

ананасԲույսի անվանումն  առաջացել է նրա հարավամերիկյան տեղական անվանման փոփոխված ձևից: Այս ընտանիքի մեջ հավաքված են 8 տեսակներ, որոնք տարածված են Բրազիլիայում, Պարագվայում, Վենեսուելայում, Կոլումբիայում, ինչպես նաև լայնորեն  աճեցվում են երկու կիսագնդերի արևադարձային և մերձարևադարձային շրջաններում: Բույսը ճանաչված է  XVII դարի կեսերից:

Բնակարանային պայմաններում հիմնականում աճեցվում է  անանասի մի տեսակը: Դա հողին կպած բույս է, շատ կարճ ցողունով և կոշտ, ուղիղ տերևների վարդակով:   ‘Variegatus’ ձևի տերևները գծավոր,  կանաչա-կրեմագույն են և պայծառ լույսի տակ դառնում են վարդագույն: Ծաղկելուց հետո առաջանում է հյութալի, մսեղ, ոսկեդեղնավուն  պտուղ, որը հիշեցնում է “կոն”: Պտուղի ծայրին շարունակում է աճել հիմնական առանցքը և ձևավորվում է կարճ վերին ճյուղը`”սուլթանը”: Պտուղը հասունանում է 4,5-5 ամսում:

Խորհուրդ է տրվում բույսն աճեցնել հարավային և հարավարևմտյան պատուհաններին, ոչ ստվերոտ և լավ օդափոխվող սենյակներում:

Անանասի  A. comosus (L.) Merr. տեսակը  հասնում  է մինչև  1 մ. բարձ. և  ունենում է մինչև  2 մ տրամագիծ:

Լուսավորությունը.

Պայծառ լույս

Ջրելը.

Աճման շրջանում առատ ջրում են և ցողում, սնուցում` օրգանական և հանքանյութերով  պարարտանյութերով, իսկ աշնանից աստիճանաբար նվազեցնում են ջրելը:

Օդի խոնավությունը.

Չափավոր, իսկ աճի ժամանակ խորհուրդ է տրվում ցողել բույսը:

Խնամքը.

Գարնանն ու ամռանը 2-3 շաբաթը մեկ պարարտացնել:

Բազմացումը.

Գարնան կեսերից մինչև ամառվա կեսերը, ճյուղերով,  24С ջերմաստիճանում:

Բացի դրանից, անանասը կարելի է աճեցնել տանը, խանութից գնած անանասից: Դրա համար անհրաժեշտ է վերցնել հասած անանաս, զգուշորեն պտտեցնելով առանձնացնել տերևներով վերնամասը:  Վերին մասը թողնել չորանա օդափոխվող սենյակում 5 օր, ինչի շնորհիվ փակվում են անոթները և թույլ չեն տալիս զարգանալու տարբեր մանրէների: Հետո հեռացնել ներքևից 15-20 տերևիկներ, ավելի լավ կլինի մեկ-մեկ: Նրանք կառանձնանան պարույրաձև: Եթե տեսնեք տերևների արանքում փոքրիկ  կոճղիկներ, աշխատեք չվնասել: Եթե արդեն տերևիկները հեռացված են և կոճղը `մերկացած, վերին մասը թողեք ևս   2-3օր, բայց դա պարտադիր չէ: Ամենահաճախ պատահող խնդիրն այն է, որ   մինչ արմատներ տալը   կոճղը  փտում  է: Կարելի է վերին մասի վրա ածուխ լցնել (կարելի է նաև դեղատներում վաճառվող ակտիվացված ածուխը):

Հողի բաղադրությունը պետք է լինի այնպիսին, ինչպես բրոմելիաների համար է նախատեսված, նախընտրելի է  պլաստիկ  թաղարը: Անանասը լույսի կարիք ունի, բայց ոչ արևի ուղիղ ճառագայթների: Հողը պետք է լինի խոնավ, բայց ոչ թաց: 6-8 շաբաթից անանասը պիտի արմատակալի, այդ ժամանակ նրան չպետք է պարարտացնել և շտապել, ընթացքը կարող է տևել 3 ամիս: Երբ ի հայտ կգան նոր`  բաց կանաչ տերևներ, անանասը կարելի տեղափոխել ավելի մեծ թաղարի մեջ: Այդ ժամանակ անանասին անհրաժեշտ է ավելի  շատ լույս` 6-8 ժամ արևի ուղիղ ճառագայթներ:Հարկավոր է պարարտացնել ամիսը մեկ: Մեկ տարի հետո անանասը կունենա ուժեղ զարգացած արմատներ և նրան կարելի է նորից տեղափոխել:

Անհրաժեշտ է հիշել, որ անանասը խոնավասեր է, բայց լավ դրենաժի կարիք ունի:

Հնարավոր դժվարությունները

Ալրացող  որդը, տերևների ծայրերի չորանալը չոր օդով սենյակներում:

Լուսանկարներ

ananas-0001

Ananas comosus var

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի տարածած հաղորդագրությունըտրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի կողմից էթիկայի կանոնները խախտելու մասին

Հենրիկ ՆավասարդյանԵրևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի կողմից էթիկայի կանոնները խախտելու և շահերի բախման իրավիճակում գտնվելու վերաբերյալ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ի դիմումին ի պատասխան Երևանի քաղաքապետարանը, ի դեմ իրավաբանական վարչության պետի, տեղեկացրել է, որ  դիմումում բարձրացված փաստերի ուսումնասիրությունը հիմք չի տալիս եզրակացնելու, որ Հ. Նավասարդյանը գտնվել է շահերի բախման իրավիճակում և համակարծիք չեն վերջինիս դրսևորած  վարքագիծը էթիկայի կանոնների կոպիտ խախտում որակելու կենտրոնի դիրքորոշմանը:

 

Հիշեցնենք, որ ԹԻՀԿ-ն, հիմք ընդունելով «Հետք» թերթի «Երևանի տրանսպորտի վարչության պետը գծատեր է» հրապարակումը, դիմել էր Երևանի քաղաքապետարանի էթիկայի հանձնաժողովին՝ խնդրելով քննության առնել դիմումը և ուսումնասիրել, արդյոք իր որդիներին պատկանող ընկերություների նկատմամբ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը չի գտնվել շահերի բախման իրավիճակում: Ըստ թերթի հրապարակման  թիվ 18 ավտոբուսային երթուղին սպասարկում է «ԴՅԱԿՈ-ԱՐԹ» ՍՊԸ-ն, որի սեփականատերը Հ. Նավասարդյանի որդին է` Անդրանիկ Նավասարդյանը, իսկ մյուս որդուն՝  Դավիթ Նավասարդյանին է պատկանում «Մոշն թայմ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է հասարակական տրանսպորտի վրա գովազդ տեղադրելով:

 

Դրան զուգահեռ, Երևան քաղաքում տրանսպորտի թանկացման դեմ ակցիաների ժամանակ Հ. Նավասարդյանը դրսևորել է հանրային ծառայողին անվայել վարքագիծ: Մասնավորապես, հանրային ակցիաներից մեկի ժամանակ, երբ www.ilur.am էլեկտրոնային լրատվամիջոցի լրագրողը մոտեցել է նրան ու փորձել հարց տալ, պաշտոնյան՝ ձեռքը բռունցք սեղմած, շարժվել է լրատվամիջոցի լրագրողի ուղղությամբ ու հայհոյել նրան:

 

Ակնհայտ է, որ Հ. Նավասարդյանի վերոնշյալ վարքագիծը հանրային ծառայողի էթիկայի կանոնների կոպիտ խախտում է, որպիսի պարագայում վտանգվում է նաև հարգանքի և վստահության ձևավորումը նրա ներկայացրած մարմնի` Երևանի քաղաքապետարանի նկատմամբ:

 

Համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի 38-րդ հոդվածի՝ ի թիվս այլ պետական մարմինների, Երևանի քաղաքապետարանում ևս պետք է ձևավորված լիներ և գործեր էթիկայի հանձնաժողով: Սակայն ԹԻՀԿ դիմումին պատասխանել է քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետը, ինչը նշանակում է էթիկայի հանձնաժողովի բացակայություն, որի պարագայում խախտվել է օրենքի պահանջը և դիմումին տրվել է պատասխան ոչ իրավասու անձի կողմից:

 

Մ. Սարգսյանին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու մասին

հրամանագիր

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով ՝ որոշում եմ.

1. Մնացական ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

2013-10-10

Թուրքիան և Ֆրանսիան քաղաքական խորհրդակցություն կանցկացնեն

turkiye-fransaԹուրքիայի արտգործնախարարության հաղորդմամբ՝ Թուրքիան և Ֆրանսիան քաղաքական խորհրդակցություններ կանցկացնեն, որոնք տեղի կունենան հոկտեմբերի 11-ին Ստամբուլում երկու երկրների ԱԳՆ ներկայացուցիչների միջև: Հանդիպման ժամանակ քննարկման գլխավոր թեման կդառնան երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցը:
Նշենք, որ Թուրքիան եվրոպական մեծ ընտանիքին անդամագրվելու համար իր բանակցությունները պաշտոնապես սկսել է 2005 թվականից, սակայն մինչ օրս չի կարողացել հասնել իր նպատակին Հայոց ցեղասպանության հարցի, Հյուսիսային Կիպրոսի խնդրի և ժողովրդավարության ու մարդու իրավունքների հետ կապված տարաձայնությունների պատճառով:

 

Ջրի վրա ապրող «ծովային գնչուները» կտրված են ժամանակակից աշխարհից

2Չինաստանի հարավ-արևելյան Ֆուջիան վիլահեթի Նինգդե քաղաքում գտնվող Թանքա կոչվող բնակավայրում ծովի վրա մի փայտաշեն քաղաք է կառուցված, որտեղ բնակվում են «ծովային գնչուները», որոնք, հրաժարվելով ժամանակակից կյանքի բոլոր հարմարություններից, իրենց կյանքը շարունակում են օվկիանոսի վրա: Իրենք իրենց «ծովային գնչուները» անվանող այս մարդկանց թիվը մոտ 7000-ի է հասնում: Նրանք իրենց տները 1կառուցել են ջրի վրա և ապրում են լողացող բնակարաններում: Նրանք հիմնականում զբաղվում են ձկնորսությամբ: Այս հանրությանը կոչում են նաև «նավակի մարդիկ», որոնք հիշատակվում են որպես Թանգ դինաստիայի սերունդներ, որոնք հնուց ի վեր ապրում են նավակների մեջ:

Նախագահն ընդունել է Լիտվայի խորհրդարանի փոխխոսնակ Գեդիմինաս Կիրկիլասին

 

 4156_bՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լիտվայի խորհրդարանի փոխխոսնակ Գեդիմինաս Կիրկիլասին:

Հանրապետության Նախագահը նշել է, որ Հայաստանը կարևորում է Լիտվայի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով համագործակցությունը:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին, Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին:

Բանականությունը արտաքին աշխարհը մեր մեջ պատկերացնելն է

DSC05230 Հոկտեմբերի 10-ը հոգեկան առողջության համաշխարհային օրն է: Հոգեկան հիվանդությունների առաջացման պատճառների, դրանց վիճակագրական տվյալների մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել են հոգեբույժ, հոգեբան, Նյու Յորքի բժշկական համալսարանի բժիշկ, պրոֆեսոր Մուշեղ Նաջարյանը և նյարդաբան Նիկոլայ Խաչատրյանը:

 

Ըստ պր. Նաջարյանի հոգեկան հիվանդությունների առաջացման հիմնական աղբյուրը ընտանիքն է, որտեղ առկա նեղությունները, բռնությունը, վարքի խանգարումները /ալկոհոլի օգտագործում, թմրանյութեր/ հիմք են հանդիսանում հոգեկան առողջության վատթարացմանը:

-Այսօր մարդիկ ավելի շատ են դիմում հոգեբաններին և չկան այն կարծրատիպերը կապված հոգեբանների հետ: Մենք դեղորայքային բուժման դիմում ենք միայն ծայրահեղ դեպքերում,-հավելեց հոգեբույժը:

 

Իսկ ահա ըստ նյարդաբան Նիկոլայ Խաչատրյանի այսօր մեր հասարակության մեջ ամեն մի 14-րդ մարդը հոգեկան հիվանդ է, իսկ մեզանից յուրաքանչյուրը պոտենցիալ հոգեկան հիվանդ. “Այսինքն մեզանից ամեն մեկը ժամանակի ընթացքում ձեռք է բերում այդ հիվանդությունը”,-ասաց նա:

 

Հիվանդության 65-70 տոկոսը կապված է սոցիալական սթրեսի հետ: Խաչատրյանի հավելմամբ` սա ուղեղի հիվանդություն է, իսկ մենք գիտենք, որ ուղեղը չգիտենք, այսինքն չկա այս հիվանդության հստակ սահմանումը:

Բանականությունը արտաքին աշխարհը մեր մեջ պատկերացնելն է, իսկ երբ ի հայտ է գալիս հոգեկան հիվանդությունը` այդ պատկերացումը աղավաղվում է:

 

Լուսինե Ասատրյան

Փոխվարչապետը ներկայացրեց Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանին

Արամայիս ԳրիգորյանՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Արարատի մարզպետարանի աշխատակազմին, մարզային կառույցների ու համայնքների ղեկավարներին ներկայացրեց նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանին:

Ա. Գեւորգյանը շնորհակալություն հայտնեց նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանին` համատեղ աշխատանքի համար:

Փոխվարչապետը նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանին հաջողություններ մաղթեց հետագա գործունեության մեջ` նկատելով, որ նա ունի թե օրենսդիր, թե գործադիր մարմիններում աշխատանքի փորձ, ինչպես նաեւ լավ ծանոթ է մարզի խնդիրներին:

Փոխվարչապետը վստահություն հայտնեց, որ մարզպետի փորձն ու հմտություններն օգտակար կլինեն տարածքային կառավարման ոլորտում աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար: Նա կարեւորեց մարզում իրականացվող տարբեր ծրագրերի պատշաճ մակարդակով իրականացումը` ընդգծելով դրանց նշանակությունը մարզի սոցիալ-տնտեսական զարգացման համար:

Հասարակայնության հետ կապերի բաժին