Գրոսմայստերներ Գևորգ Հարությունյանը և Դավիթ Պետրոսյանը Հնդկաստանի Բհուբանեշվար քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում 10 հնարավորից վաստակեցին 6,5-ական միավոր և 147 մասնակիցների պայքարում զբաղեցրեցին համապատասխանաբար 15-րդ և 24-րդ տեղերը:
Daily Archives: June 2, 2014
Լևոն Արոնյանը վիճակահանությամբ ստացավ 5-րդ համարը
Ստավանգերում անցկացվեց կայծակնային շախմատի միջազգային մրցաշարի վիճակահանությունը: Ահա արդյունքները. 1. Ագդեստեյն, 2. Թոփալով, 3. Գիրի, 4. Գրիշչուկ, 5. Արոնյան, 6. Սվիդլեր, 7. Կարուանա, 8. Կարյակին, 9. Կարլսեն, 10. Կրամնիկ:
Կայծակնայինի արդյունքներով կորոշվի մասնակիցների դասավորությունը հիմնական մրցաշարում:
Վարդենիսում քաղաքացին որսորդական հրացան է հանձնել
Նոր միջոցի շնորհիվ պլաստիկն ավելի արագ կքայքայվի
Աստրախանի Պետական տեխնոլոգիական համալսարանի գիտնականները ստեղծել են մի միջոց, որն էականորեն արագացնում է պոլիմերային նյութերի քայքայումը, գրում է econet.ua-ն: Նորույթի հեղինակը` Աննա Կաշիրսկայան այդ միջոցը ստացել է տարածաշրջանում հողից միկրոօրգանիզմ- դիստրուկտորների անջատումով: Հեղինակների կարծիքով, մշակված կենսատեխնոլոգիան նպաստում է թունավոր նյութերի նվազեցմանը: Հաստատվել է, որ 7 տարվա ընթացքում պոլիէթիլենային թաղանթի քայքայվել է 66%-ով, իսկ մյուս պոլիմերային նյութերում թունավոր նյութերի մակարդակը էականորեն նվազել է: Նման մշակումը թույլ կտա քայքայման արգասիքները օգտագործել որպես պարարտանյութ: Ի դեպ, բնական պայմաններում պոլիմերների քայքայմանը պրոցեսը տևում է ավելի քան 100 տարի: Տարածաշրջանի ղեկավարը հայտնել է նախագծին աջակցելու պատրաստակամության մասին:
2 տղամարդիկ ծեծել են Աքորի գյուղի բնակչին և նրա մորը
Հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «աջ դաստակի կոտրվածքով և աջ նախաբազկի սալջարդ քերծվածքով» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 1982 թ. ծնված Գագիկ Թ.-ն, որը հայտնել է, որ վնասվածքները ստացել է Աքորի գյուղում վիճաբանության ժամանակ:
Մայիսի 31-ին, ժամը 00.35-ին, նա հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, Աքորի գյուղի իրենց տան բակում համագյուղացիներ` 1967 թ. ծնված Ստյոպա Ա.-ն և 1978 թ. ծնված Սամվել Ս.-ն ծեծի են ենթարկել իրեն և մորը՝ 1960 թ. ծնված Լուսաբեր Թ.-ին` պատճառելով վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Տեղի է ունեցել Սալվադորի նոր նախագահի երդմնակալության արարողությունը
Սալվադորում հունիսի 1-ին տեղի է ունեցել երկրի նոր նախագահ Սանչես Սերենի երդմնակալության հանդիսավոր արարողությունը: Նա իր համերկրացիներին կոչ է արել միավորվել հանուն ապագա բարեկեցիկ հանրապետության:
Նա պաշտոնական արարողության ժամանակ ասել է. «Զարգացումն անհնար է առանց ժողովրդի անվտանգությունն ապահովելու ու այդ նպատակին հասնելու համար մենք պետք է միավորվենք պետության շուրջ»:
Մրգաշատում 24-ամյա երիտասարդին դանակահարողը հայտնաբերվել է
Մայիսի 30-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Մեծամորի բաժնի ծառայողները, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Արթուր Տ.-ին: Նա բացատրություն է տվել, որ մայիսի 25-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Մրգաշատ գյուղի սկզբնամասում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել է 1990 թ. ծնված Վոլոդյա Հ.-ի ն` պատճառելով վնասվածք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
«Շևրոլե»-ի համարանիշերը կեղծելով` տեղադրել է իր «ԳԱԶ-31029»-ի վրա և շահագործել
Օրերս ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտից ոստիկանության Մարտունու բաժնում գրություն է ստացվել, որ 1984 թ. ծնված Տարոն Ս.-ն «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենան վարել է կեղծ պետհամարանիշերով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ մայիսի սկզբներին Տարոն Ս.-ն 1983 թ. ծնված Երվանդ Ա.-ից խնդրել է նրա «Շևրոլե» մակնիշի ավտոմեքենայի պետհամարանիշերը և վերջին 1 թվի փոխարեն գրելով զրո թիվը, ինքնակպչուն ժապավենով ամրացրել է, տեղադրել իր «ԳԱԶ-31026» մակնիշի ավտոմեքենայի վրա ու շահագործել:
Կատարվում է հետաքննություն:
60 վարորդ` ոչ սթափ վիճակում, 4-ը երթևեկության ընթացքում ծխել է, 128-ը` մեքենան վարել առանց համապատասխան փաստաթղթերի
Մայիսի 26-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 190 տրանսպորտային միջոց. 60 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 4 վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն` երթևեկության ընթացքում ծխելու համար, 128 վարորդ տրանսպորտային միջոցը վարել է առանց համապատասխան փաստաթղթերի, 1 տրանսպորտային միջոցի վրա առանց համապատասխան թույլտվության տեղադրված է եղել գերհզոր ձայնային ազդանշան արձակող սարքավորում, իսկ 1 տրանսպորտային միջոցի վրա խլացուցիչը վերասարքավորած է եղել բարձր ձայնով երթևեկելու համար:
Իրանը պատրաստ է դիմակայելու ցանկացած ոտնձգության
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, բրիգադի գեներալ Մասուդ Ջազայերին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ոչ վաղ անցյալում ԱՄՆ նախագահի արած այն հայտարարությանը, ըստ որի Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ձախողման դեպքում Իրանի դեմ ուժի կիրառումը դեռ հնարավոր է, ասել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի յուրաքանչյուր ոտնձգություն կհանգեցնի Իսրայելի ոչնչացմանը:
«Եթե Վաշինգտոնն ու նրա դաշնակիցներն ուժ ունենային Թեհրանին հարվածելու, ապա նրանք դա կանեին առանց տատանման»,-հայտարարել է գեներալը:
Մասուդ Ջազայերին հավելել է, որ Իրանի վրա հարձակման դեպքում կոչնչացվի Իսրայելը և ռազմական գործողությունները կփոխադրվի ԱՄՆ-ի տարածք:
Այս մասին տեղեկացնում է իրանակա «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Մեծ Բրիտանիայում վախճանվել է Ուինսթոն Չերչիլի դուստրը
Մեծ Բրիտանիայում 91 տարեկան հասակում վախճանվել է հանգուցյալ վարչապետ Ուինսթոն Չերչիլի կրտսեր դուստրը` լեդի Մերի Սոումսը: Մերի Սփենսեր-Չերչիլը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է բրիտանական բանակի թիկունքի ստորաբաժանումում ու նաև Կարմիր խաչում:
Դուստրը հորն ուղեկցել է մի քանի ուղևորությունների ժամանակ: Նրա հետ եղել է 1945-ին Պոտսդամի կոնֆերանսին, որտեղ հայրը հանդիպել է ԱՄՆ նախագահ Գարրի Թրումենին ու սովետական առաջնորդ Իոսիֆ Ստալինին:
Նրա հանգուցյալ ամուսինը` Քրիստոֆեր Սոումսը Պահպանողական կուսակցության (որի անդամ էր նաև Ուինսթոն Չերչիլը) ակնառու գործիչ էր, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Իրան այցելելու հրավեր է ստացել
Վրաստանում Իրանի դեսպան Աբբաս Թալեբիֆարին հանդիպել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ:
Թալեբարֆին Վրաստանի նախագահին տեղեկացրել է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հրավիրում է նրան այցելել Իրան:
Հանդիպման ժամանակ կողմերն ընդգծել են Վրաստանի աշխարհաքաղաքական յուրահատուկ դիրքը` նշելով, որ այն կարելի է ծառայեցնել, որպեսզի Հարավային Կովկասում տնտեսական վիճակը բարելավվի:
Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:
Իրանը և Քուվեյթը կամրապնդեն համագործակցությունը
Քուվեյթում Իրանի նորանշանակ դեսպան Ալիռեզա Էնայաթին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ առաջիկայում Իրանի և Քուվեյթի միջև կապերն էլ ավելի կամրապնդվեն, և դրան կնպաստի Քուվեյթի էմիր Շեյխ Սաբահ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր ալ-Սաբահի Իրան կատարած այցը: Նա երեկ երեկոյան ժամանել է Թեհրան: Նրան դիմավորել է Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին
«Իրանի և Քուվեյթի միջև ներկայում տարեկան առևտուրը 220 մլն դոլար է: Այս ցուցանիշը մեզ չի գոհացնում և պետք է այն մեծացնել»,-հայտնել է Քուվեյթում Իրանի դեսպանը:
Նա նաև հավելել է, որ երկու երկների միջև կարող է ընդլայնվի համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են` զբոսաշրջությունը, մեքենաշինությունը, գիտությունը և սպորտը:
Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Ամերիկյան «Բոինգն» առաջիկայում ակտիվորեն կհամագործակցի Իրանի հետ
«Բոինգ» ավիաընկերության նախագահի տեղակալ Թոմաս Փեյքրինգը, որը զբաղվում է միջազգային հարցերով և նախկինում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ է եղել, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ «Բոինգ» ընկերությունը պատրաստ է համագործակցել Իրանի հետ:
Մասնավորապես նա նշել է, որ Իրանի ու ԱՄՆ-ի միջև քաղաքական կապերի ամրապնդման, առևտրական ու մշակութային հարաբերությունների ընդլայնման համար անհրաժեշտ է, որպեսզի վերացվեն Իրանի հետ առևտրատնտեսական համագործակցությանը խոչընդոտող քաղաքական արգելքները:
Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների, շրջափակումների նվազեցումը կնպաստի, որպեսզի ակտիվորեն համագործակցեն ամերիկյան «Բոինգը» և իրանական ավիացիոն ընկերությունները:
Ուշագրավ է, որ ամերիկյան «Բոինգը» մտադիր է Իրանի շուկայից դուրս մղել ֆրանսիական «Էյրբասին»։
Նորություն չէ, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի օրոք մեր հարևան երկիրը կտրուկ վերանայել է արտաքին քաղաքականության ասպարեզում տասնամյակներով կարծրացած իր մի շարք դիրքորոշումները:
ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ապասառեցումը կարող է դառնալ այդ քաղաքականության առաջին ծիլերից մեկը։
Այդ զարգացումները հանգեցրել են նրան, որ ամերիկյան ընկերությունները, չսպասելով դիվանագիտական հարթության վրա հարաբերությունների կարգավորմանը, ակտիվորեն գործունեություն են սկսել Իրանում։ Մի բան, որն անհնարին էր պատկերացնել դեռ մեկ տարի առաջ։
Այս թեման այսօր ամենաքննարկվողն է միջազգային բոլոր վերլուծական, փորձագիտական և քաղաքական շրջանակներում։ Այնքան անսպասելի է, որ շատերը խուսափում են բարձրաձայն կարծիք հայտնել, թե ինչպես կարող էր այս ամենը կատարվել նման կարճ ժամանակահատվածում։
Ամերիկյան գործարար շրջանակները ավելի շուտ են ընկալել այս գործընթացների հեռանկարը և առանց ավելորդ աղմուկի 80 միլիոնանոց շուկա հանդիսացող Իրանում սկսել են վերականգնել իրենց դիրքերը։ Ուշագրավ է, որ այս առումով ավիացիոն ոլորտը միակը չէ:
Ավելի քան քառորդ դար շարունակվող սին խոստումներ անօթևան ընտանիքներին
Գյումրիում բազմաթիվ բազմաբնակարանային շենքեր կիսաքանդ վիճակում են. դրանք հիմնականում ունեն 4-րդ աստիճանի վթարայնություն: Անցած տասնամյակների ընթացքում այդ վթարայինների բնակիչներին երկրի իշխանությունները պարբերաբար շենքերի ամրացման սին խոստումներ են տվել:
Այդ շենքերի բնակիչները հիմնականում չեն ընդգրկվել պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա անօթևանների հերթացուցակում: Ավելի քան քառորդ դար վերականգնման սպասող, սակայն տարին տարվա վրա է՛լ ավելի քայքայվող ու ինքնափլուզվող շենքերից մեկն էլ Գյումրու Անտառավան 3-րդ թաղամասի 26-րդ շենքն է: «Շիրակ կենտրոնի» կողմից ներկայացվող տեսանյութը այդ կիսով չափ բնակեցված շենքի վթարային վիճակի մասին է:
Անքվաբը դիմել է Աբխազիայի ժողովրդին պաշտոնից հեռանալու հայտարարությամբ
Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անքվաբը պաշտոնից հեռանալու մասին հայտարարություն է արել:
Կառավարության ղեկավար Լեոնիդ Լակերբայի չի պլանավորում նախագահի հետևից հեռանալ իր պաշտոնից: Ընդդիմությունը պահանջում է նրա հրաժարականը, քանի որ երկրի օրենքով նա ևս պետք է հեռանա: Նրա հետագա ճակատագրի մասին հայտնի կդառնա այսօր, հունիսի 2-ին: Իսկ նախարարների խորհրդի կաբինետի աշխատանքի վերաբերյալ որոշում կկայացնի այսօր նախագահի պարտականությունները կատարող Վալերի Բգանբան: Այսօր Սուխումում ժողովրդական հավաք է նախատեսվում` նախկին նախագահին աջակցելու նպատակով, սակայն Անքվաբն կողմնակիցներին խնդրել է ձեռնպահ մնալ :
Ընդդիմությունն Անքվաբի որոշմաբ գոհ է մնացել: Նոր նախագահի ընտրությունները տեղի կունենան օգոստոսի 24-ին:
Սևանա թերակղզու մոտ մեքենան արգելափակվել էր ցեխակույտի մեջ
Հունիսի 2-ին, ժամը 02.07-ին ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում՝ թերակղզու մոտակայքում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ջրի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Ջրափրկարարները ցեխակույտից դուրս են բերել «ՎԱԶ 21-07» մակնիշի 09 US 645 պետհամարանիշով ավտոմեքենան:
Մուրմանսկ. Մի-8-ի վթարման տեղում 12 դիակ են հայտնաբերել
Մուրմանսկի մարզում Մունօզերո լճակում Մի-8 ուղղաթիռի վթարի ենթարկվելու վայրում 12 զոհերի դիակներն են հայտնաբերվել, տեղեկացնում է РБК-ն:
Որոնման աշխատանքները, որոնցում ներգրավված են 10 ջրասուզակ, շարունակվում են:
Զոհերի մեջ են «Ապատիտ» բաց բաժնետիրական ընկերության տնօրեն Ալեքսեյ Գրիգորևը, Կիրովսկ քաղաքի ադմինիստրացիայի ղեկավար Անդրեյ Զվոնարը, անձնակազմի հրամանատար Տովպեկոն, Վալենտին Բաբկինը, ում պաշռոնը հիմա պարզում են ու Մուրմանսկի մարզի բնական պաշարների ու էկոլոգիայի փոխնախարար Ալ. Ալխիմչիկովը:
Մի-8-ը վթարվել է կիրակի, ուղղաթիռում 18 մարդ է եղել.նրանցից միայն 2-ն են կենդանի մնացել ու հոսպիտալացվել են:
Արսեն Խոջոյանին տեղափոխում են Հրազդանի բժշկական կենտրոն
2014-ի մարտի 7-ին հայ-ադրբեջանական շփման գիծը հատած և ադրբեջանական կողմից գերեվարված Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանը հայկական կողմին էր հանձնվել ապրիլին և արդեն տասն օր է` Սևանում էր` անասնապահությամբ զբաղվող հոր օգնելու նպատակով: Արսենը, սակայն, վերջին օրերին գանգատներ ուներ առողջությունից: Նրա մոտ նկատելի է ընդհանուր թուլություն, անքնություն, ոտքերի ցավեր, երբեմն նաև քթից արյունահոսություն:
ՀՀ Առողջապահության նախարարի հանձնարարությամբ նախարարության բուժվարչության պետի ուղեկցությամբ Արսենը կտեղափոխվի Հրազդանի բժշկական կենտրոն` բուժզննության նպատակով:
Հանրապետականն ունի 47000 երիտասարդ. ՀՀԿ ԵԿ հավաքում վերլուծեցին կուսակցական վիճակագրությունը
«Հայաստանի հանրապետական կուսակցությունը ներկայացված է ՀՀ բոլոր համայնքներում։ Հայաստանում որևէ այլ կուսակցություն չունի նման ներկայացվածություն, թե՜ հորիզոնական, թե՜ ուղղահայաց կապեր ապահովող կառույցներ։ 30093 ՀՀԿ-ական 18-30 տարիքային խմբում է, կուսակցության 16818 անդամ 30-35 տարեկան է»,- մայիսի 31-ին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության (ԵԿ) հավաքի շրջանակներում տեղի ունեցած հանդիպման ընթացքում տեղեկացրեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Ռուբեն Թադևոսյանը։ Դիմելով երիտասարդ գործընկերներին՝ նա նաև ընդգծեց, որ այդ ներուժը պետք է կարողանալ հնարավորին չափ արդյունավետ օգտագործել. «Մեզ համար շատ կարևոր է, թե ինչ գաղափարախոսությամբ, ինչ ռեսուրսով, ինչ նվիրվածությամբ դուք քաղաքական կյանքում կհերթափոխեք մեզ»։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչների հետ ՀՀԿ գործադիր մարմնի անդամը խոսեց կազմակերպչական խնդիրների մասին, բերեց կուսակցությանն առնչվող վիճակագրական տվյալներ, որոնց վերլուծությունը կօգնի հասկանալ առկա խնդիրները և գտնել լուծումներ։ Ռուբեն Թադևոսյանը նաև ընդգծեց, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ ոչ միայն պետք է համալրում ստանա, այլև մաքրվի։
Ներկաները կարևորեցին յուրաքանչյուր ՀՀԿ-ականի իր տարիքային խմբին, նախասիրություններին ու կարողություններին համապատասխան ծրագրերի մեջ ներգրավելու անհրաժեշտությունը։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանն
անդրադարձավ կուսակցական կարգապահության հարցերին, կարևորեց հանրության բոլոր շերտերի հետ երիտասարդ հանրապետականների սերտ համագործակցության հարցը։ Նա ընդգծեց, որ այսօր կուսակցությունների միջև հիմնականում գաղափարների և միջավայրերի պայքար է։ Ուստի իրենք գաղափարախոսությանը զուգահեռ պետք է կարողանան գրավիչ միջավայր ապահովել՝ սեփական շարքերը համալրելու ու ամրապնդելու համար։ Դրան զուգահեռ՝ Կարեն Ավագյանը շեշտեց կուսակցությանն անդամագրումների ճիշտ կազմակերպումը. «Արհեստական որևէ թիվ մեզ չի հետաքրքրում, մենք չենք ցանկանում, որպեսզի մեր կառույցներն ուռճացված տվյալներ ներկայացնեն»։
Մայիսի 30-ից հունիսի 1-ը Ծաղկաձորում անցկացված ՀՀԿ ԵԿ հավաքում հաշվետվություններով հանդես եկան նաև երիտասարդական կառույցի մարզային և Երևանի խորհուրդների, տարբեր ստորաբաժանումների ղեկավարները։
Նշենք, որ ՀՀԿ ԵԿ հավաքները կազմակերպվում են կուսակցության հերթական համագումարներից հետո։ Դրանց ընթացքում քննարկվում են համագումարում հնչած ելույթները, թեզերն ու դրույթները, նախանշվում են նաև առաջիկա անելիքները։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն
