Ինչպես է փորձում արդարանալ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչը Գերմանիայի թիմից 1:6 հաշվով կրած պարտությունից հետո

բշ222233334444Գերմանիա-Հայաստան հանդիպումից հետո տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մամուլի ասուլիսը.

 

– Պարոն Շալանդ, 1:1 հաշվի ժամանակ Դուք ցանկանում էիք Արթուր Սարկիսովին դուրս բերել ասպարեզ, սակայն 4-րդ պաշտոնյան չթողեց: Ի՞նչ էր պատահել:

– Ծիծաղելի իրավիճակ էր, կարծես կրկես լիներ: Գուլպաների հետ կապված միլիմետրերի խնդիր կար, ընդամենը միլիմետրերի:  Բայց ինձ համար պարզապես ծիծաղելի էր այդ ամենը: Բայց դա չէ պարտության պատճառը: Մենք մեծ հարգանքով ենք վերբավերում Գերմանիային, բայց այդ դրվագն ինձ հունից հանեց. դա անթույլատրելի է ֆուտբոլում:

Մենք այդ ժամանակ նոր ուժերի կարիք ունեինք, սակայն չորրորդ պաշտոնյան չթույլատրեց փոփոխություն կատարել:

– Կա՞ր հավաքականում այսօր ֆուտբոլիստ, ով ըստ Ձեզ պատրաստ չէր նման խաղի կամ սպասվածից վատ խաղաց:

– Սա ընդհանուր խնդիր է, կոլեկտիվ խնդիր է: Տղաները պայքարեցին, փորձեցին: 1:1 հաշվի ժամանակ ինչ-որ անհասկանալի պահ ստեղծվեց, ապա Գերմանիայի հավաքականն ավելի մեծ ուժեր ներդրեց, իսկ մենք հոգնած էինք, իսկ մենք լավ փոփոխություններ կատարելու հնարավորություն չունեինք: Պաշտպանական եւ միջին գծի բավարար քանակությամբ խաղացողներ չունենք:

– Կենտրոնական պաշտպաններից վերջին երեք խաղերում խաղալու հնարավորություն չստացավ միայն Խաչատուրովը: Արդյո՞ք նա դեռ պատրաստ չէ՝ հանդես գալ հավաքականում:

– Մարզումների ժամանակ մենք նրան դիտել ենք, փորձարկել ենք եւ արդյունքները լավը չէին:

– Դուք նշել էիք, որ ցանկանում եք եւս մեկ ընկերական հանդիպում անցկացնել՝ մինչեւ Դանիայի հետ սեպտեմբերին կայանալիք հանդիպումը: Արդյոք դա հնարավոր է՝ հաշվի առնելով այն, որ ՖԻՖԱ-ի օրացույցում ազատ տեղ չի մնացել:

– Ցանկություն կա, սակայն ՖԻՖԱ-ի օրացույցի հետ կապված խնդիր կա: Մեզ մնում է միայն բավարարվել ներքին ինչ-որ հանդիպումով:

Առաջիկա օրերին անձրևն ու ապրոպը կշարունակվեն

եղանակը հայաստանումՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին հայտնեցին, որ

հանրապետության տարածքում՝
հունիսի 7-ին և 11-ին շրջանների մեծ մասում, 8-10-ին առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:
Քամին հարավային 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 7-8-ին կբարձրանա 2-4 աստիճանով, 11-ին նույքան կնվազի:
Երևանում՝

Հունիսի 7-ին, 11-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ, 08-10-ին երեկոյան ժամերին՝ ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է:

Երևանի հունիսի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 35.60C (1966թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 7.00C (2002թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 21.00C:
Անկախ

Աֆղանստանում հարձակվել են նախագահի թեկնածուի վրա

afghanistan-convoy-attackՈւրբաթ օրը պայթյուններ են տեղի ունեցել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում նախագհական ընտրությունների երկրորդ փուլ անցած երկու թեկնածուներից մեկի հանրահավաքի ժամանակ պայթյուններ են տեղի ունեցել: Պայթյունների հետևանքով զոհվել է վեց և վիրավորվել տասնյակ մարդիկ:

Թեկնածու Աբդուլա Աբդուլան և նրա աջակից ընկերները վնասվածքներ չեն ստացել, միայն թեկնածուի մեքենան խիստ վնասվել է:

Ըստ տեղեկությունների՝ երկու պայթյուն է տեղի ունեցել՝ առաջինը մահապարտի հարձակում է եղել, իսկ երկրորդը՝ մեքենայի մեջ տեղադրված ռումբ է պայթել:

Հունիսի 14-ին տեղի ունենալիք ընտրությունների երկրորդ փուլի համար պայքարում են Աբդուլան և Աշրաֆ Գանին:

Նախկին արտաքին գործերի նախարար Աբդուլան ընտրությունների առաջին փուլի ընթացքում հավաքել է ձայների 45%-ը, իսկ նախկին ֆինանսների նախարար Գանին՝ 31%-ը:

 Անկախ

Հնդիկ կնոջ արգանդից հեռացրել են աշխարհի ամենամեծ ուռուցքը

 աշխարհի ամենամեծ ուռուցքըՀնդիկ կնոջ արգանդից հեռացրել են 15 կգ կշռով աշխարհի ամենամեծ արգանդի ուռուցքը:

52-ամյա Լաթայի բարդ վիրահատությունը իրականացրել են Չեննայ քաղաքի բժիշկները:

Կինը մի քանի տարի շարունակ տառապում էր շնչահեղձությունից և հոգնածությունից, սակայն ոչ մի պատկերացում չուներ ձմերուկի չափեր ունեցող հսկա ուռուցքի մասին:

Մեկ ամիս առաջ կինը ուժեղ արյունահոսությամբ ժամանել է Չեննայի հիվանդանոց:

Նրա վիրահատությունը իրականացրել է չորս բժիշկներից բաղկացած թիմ:

Լաթան արդեն ապաքինվել է և դուրս է գրվել հիվանդանոցից:

 Անկախ

Հյուսիսային Կորեայում ևս մեկ ամերիկացի է ձերբակալվել

north-korea-detained-americanՈւրբաթ օրը Հյուսիսային Կորեան հայտարարել է ԱՄՆ քաղաքացու ձերբակալման մասին: Հայտարարության մեջ նշված է, որ նա ապրիլին որպես զբոսաշրջիկ մուտք է գործել երկիր և խախտել օրենքը:

Լրատվության մեջ նշվում է, որ երկրում ձերբակալված երեք ամերիկացի կա:

Անգլերեն լեզվով հրապարկված կարճ հոդվածում ամերիկացու անունը նշված է որպես Ջեֆրի Էդվարդ Ֆոուլ՝ հավելյալ տեղեկացնելով, որ նա որպես զբոսաշրջիկ երկիր է ժամանել ապրիլի 29-ին:

Ըստ ճապոնական Kyodo լրատվական գործակալության՝ Ֆոուլին ձերբակալել են մայիսի կեսերին հյուրանոցում Աստվածաշունչ թողնելու համար:

ԱՄՆ պետդեպարտամենտը հայտնել է, որ իրենք տեղյակ են Հյուսիսային Կորեայում երրորդ ամերիկացու ձերբակալման մասին, սակայն հրաժարվել է մանրամասն տեղեկություններ տրամադրել:

 Անկախ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը խայտառակ պարտվեց Մայնցում

41812Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ, շվեյցարացի Բեռնար Շալադի գերխնդիրն էր, որ նրա գլխավորած թիմն անփառունակ չպարտվի Բրազիլիա մեկնելուց առաջ աշխարհի առաջնությանը նախապատրաստվող և վերջին ստուգողական խաղն անցկացնող Գերմանիայի հավաքականին: Այդ նպատակով Հայաստանի թիմը տևական ուսումնամարզական հավաք էր անցկացրել Շվեյցարիայում, նաև` ստուգողական երկու խաղ:

Բայց կատարվեց անցանկալին` Գերմանիայի հավաքականը Մայնցում հաղթեց անպատվաբեր` 6:1 հաշվով: Հայաստանի հավաքականից միակ գնդակը 11 մ-ոց տուգանային հարվածով խփեց Հենրիխ Մխիթարյանը:

Ի դեպ, նախկինում մերոնք Գերմանաիայի ընտրանիի հետ մրցել էին 1998-ի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում`Երևանում և Դորտմունդում պարտվելով  1:5 և 0:4 հաշիվներով:

Փաստորեն, զգալի ժամանակ է անցել, սակայն պատմությունը կրկնվեց, Հայաստանի հավաքականը դարձյալ խայտառակ հաշվով զիջեցին մրցակցին:

 

Տեխնիկական արդյունքներ

 

Գերմանիա – Հայաստան՝ 6:1

Շյուրլե, 52, Պոդոլսկի, 71, Հյովեդես, 73, Կլոզե, 76, Գյոտցե, 82, 86 – Հենրիխ Միխիթարյան, 69, 11 մ

Սինկխերը սրերով կռվել են Հնդկաստանի տաճարում

Sikh radicals1Այսօր Հնդկաստանի սիկխիզմի տաճարում 30 տարի առաջ կառավարության իրականացրած սպանդին նվիրված հատուկ աղոթքի արարողության ժամանակ սրերով կատաղի պայքար է սկսվել:

Ամրիտսար քաղաքի Ոսկե տաճարում առնվազն վեց մարդ վնասվածքներ է ստացել տասնյակ սիկխ արմատականների և Շիրոմանի Գուրուդվարա Պրաբհանդակ կոմիտեի աջակիցների միջև տեղի ունեցած բախման հետևանքով:

Կռիվը սկսվել էր այն բանից հետո, երբ նրանք բանավիճել էին այն հարցի շուրջ, թե ով պետք է առաջինը խոսի պատարագի ժամանակ: 1984թ-ի հունիսի 6-ին հարյուրավոր մարդիկ են զոհվել այդ տաճարում, երբ զինվորները հարձակվել են համալիրում պատսպարված անջատողականներին այդտեղից դուրս բերելու համար:

Այսօր ավելի վաղ հարյուրավոր մարդիկ են հավաքվել տաճարի մոտ կոտորածի տարելիցը նշելու համար:

Սակայն արարողությունը տխուր ընթացք է ստացել, երբ սինկխերի քաղաքական կուսակցության առաջնորդը փորձել է ստիպողաբար ելույթ ունենալ տաճարում:

Իրավիճակը ավելի է բարդացել այն փաստի պատճառով, որ ոստիկանությանը թույլատրված չէ մտնել Ոսկե տաճար:

 Անկախ