Էդգար Ղարագյոզյանը` շախմատի փարիզյան մրցաշարի հաղթող

chess3Հայաստանի ներկայացուցիչ Էդգար Ղարագյոզյանը Փարիզում անցկացված շախմատի կայծակնային մրցաշարում 15 հնարավորից վաստակեց 13 միավոր և 89 մասնակիցների պայքարում նվաճեց առաջին մրցանակը:

Շախմատիստուհի Մարիա Գևորգյանի հաջողությունը

chess-5ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գևորգյանը Շվեյցարիայի Ժնև քաղաքում անցկացված  շախմատիստուհիների միջազգային մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր և իսրայելցի միջազգային վարտետ Յուլյա Շվայգերի հետ բաժանեց 1-2-րդ տեղերը:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության Գերմանիայի և Ֆրանսիայի հավաքականների մրցամարտից առաջ

3258963247Այսօր Երևանի ժամանակով ժամը 20-ին կսկսվի Բրազիլիայում անցկացվող ֆուտբլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի Գերմանիայի և Ֆրանսիայի հավաքականների հանդիպումը:
Ուշագևավ է, որ Գերմանիայի հավաքականի 7 ֆուտբոլիստ հիվանդացել է: Այդ մասին ասել է հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը: Նա նշել է, որ ամեն ինչ այդքան էլ վատ չէ, սակայն չի հայտնել հիվանդացած խաղացողների անունները: Լյովը համարում է, որ կատարվածի պատճառներն են` Բրազիլիայի քաղաքների եղանակային փոփոխությունները, հյուրանոցային համարներին օդորակիչները, անընդհատ տեղափոխությունների հետ կապված սթրեսային վիճակները:
Գերմանիա-Ֆրանսիա մրցամարտի արդյունքը դժվար է գուշակել:
Հավաքականները նախկինում միմյանց հետ հանդիպել են 25 անգամ, որից 11-ում հաղթել են ֆրանսիացիները, 8-ում`գերմանացիները, 6 խաղում գրանցվել է ոչ-ոքի: Խփած գնդակների տարբերությունը 41-42 է` հօգուտ Գերմանիայի թիմի:
Աշխարհի առաջնություններում հավաքականները  նախկինում մրցել են երեք անգամ: Գերմանացիները 2անգամ հաղթել են, 1 պարտություն  են կրել:
1958-ի աշխարհի առաջնության 3-րդ տեղի համար խաղում Ֆրանսիայի թիմը հաղթել էր 6:3 հաշվով:  1982-ի աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Գերմանիայի հավաքականը հաղթել էր  հետխաղայա 11 մ-ոց հարվածաշարից հետո: 1986-ի աշխարհի առաջնության կիսաեզրափակչում 2:0 հաշվով հաղթել էին  գերմանացիները:

Ուզբեկստանցի և իտալացի մրցավարները կսպասարկեն ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջիկա երկու խաղերը

բրազիլbrazilfansԲրազիլիայում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում հուլիսի 5-ին կկայանա քառորդ եզրափակչի երկու հանդիպում:

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան  նշանակել է այդ խաղերի մրցավարներին:  Հոլանդիա-Կոստա Ռիկա հանդիպումը կսպասարկի Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռավշան Իրմատովը: 36-ամյա մրցավարն այս առաջնությունում վարել է Շվեյցարիա – Էկվադոր, Խորվաթիա – Մեքսիկա, ԱՄՆ – Գերմանիա հանդիպումները:

Արգենտինա – Բելգիա հանդիպումը կսպասարկի 42-ամյա իտալացի Նիկոլա Ռիցոլին, որը Բրազիլիայում վարել է է Իսպանիա – Հոլանդիա եւ Նիգերիա – Արգենտինա հանդիպումները:

Տրոմսյոյում Հայաստանի շախմատի հավաքականը վարկանիշով 8-րդը կլինի

շհօ43197Օգոստոսի 2-14-ը Նորվեգիայի Տրոմսյո քաղաքի մարզապալատը կհյուրընկալի Շախմատի համաշխարհային 41-րդ օլիմպիադայի մասնակիցներին: Կխաղացվի 11 տուր: Օգոստոսի 7-ին, 13-ին շախմատիստները չեն խաղա:

Այդ ստուգատեսում սպասելիքները մեծ են Հայաստանի ներկայացուցիչներից, որոնք 2012-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայացած օլիմպիադայում դարձել էին այդ ստուգատեսի եռակի չեմպիոն:

Եվ ահա,  Շախմատի համաշխարհային  օլիմպիադայի պաշտոնական կայքը ներկայացրել է մասնակիցների հայտացուցակները:

Խաղացողների միջին վարկանիշով առաջատարը Ռուսաստանի հավաքականն է՝ 2767: Հայաստանի հավաքականը, որի կազմում են` Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Տիգրան Քոթանջյանը, ունի 2677  վարկանիշը և 8-րդն է: Ավելի բարձր վարկանիշ ունեն  Ուկրաինայի, Ֆրանսիայի, Հունգարիայի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Ադրբեջանի ընտրանիները: Առաջատար տասնյակում են նաև Անգլիայի և Իսրայելի ներկայացուցիչները:

 

 

Երևանի «Միկան» նույնպես պարտվեց

միկաFC_MIKA_LogoՖուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Երևանի «Փյունիկի» և Գյումրիի «Շիրակի» օրինակով պարտվեց նաև Երևանի «Միկան», որը հյուրընկալվել էր խորվաթական «Սպլիտին»:

39-րդ րոպեին տանտերերի թիմից հանդիպման հաշիվը բացեց Տոմիսլավ Գլումացը, իսկ 87-րդ րոպեին Ալյոշա Վոյնովիչը խփեց երկրորդ գնդակը:

Այսպիսով, «Միկան» պարտվեց 0:2 հաշվով: Մեկ շաբաթ հետո «Միկան» մրցակցին կհյուրընկալի սեփական հարկի տակ:

Քառանկյուն` Իրան-ԱՄՆ-Ռուսաստան-Ուկրաինա

ծաղրանկարՈւկրաինայում տիրող ճգնաժամը, հարաբերությունների վատթարացումն Արևմուտքի հետ Մոսկվային ստիպում են գտնել նոր, հուսալի դաշնակիցներ: Այդպիսի դաշնակից կարող է լինել Իրանը:
Ուկրաինայում կատարված վերջին դեպքերի կապակցությամբ Թեհրանը միանշանակ դիրքորոշում ունի և չի պաշտպանում Արևմուտքի տեսակետը: Իսկ Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունների վատթարացումը նպաստում է իրանառուսական հարաբերությունների սերտացմանը:
Իրանը չէր ցանկանում, որ ՆԱՏՕ-ն մոտենա Ռուսաստանի սահմաններին: Եթե Ռուսաստանը հետ քաշվեր և Ուկրաինան թողներ ՆԱՏՕ-ին, ապա նույնը կարող էր կատարվել Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում:
Թեհրանում շրջանառվող վաշինգտոնյան ժողովրդավարական գաղափարախոսությունն այլևս մոլորության մեջ չի գցում Իրանին: Այդ երկրի քաղաքացիները վստահ են, որ ամերիկյան ցանկացած միջամտություն հանգեցնում է պատերազմի:
Ուկրաինայի բնակչությանն ԱՄՆ-ն և Արևմուտքը խաղաղություն էին խոստանում, փոխարենն արմատականության և ծայրահեղականության դրսևորումներ եղան: Ուկրաինան, ԱՄՆ-ի աջակցությունը նախընտրելով, կորցրեց իր տարածքի մի մասը:
Ամերիկացիներն իրենց գործելաոճում հաշվի չեն առնում ոչ մի միջազգային իրավունք:
Ղրիմը Ռուսաստանի կազմ մտնելուց հետո ամերիկացի որոշ պաշտոնյաներ կոչ արեցին ՆԱՏՕ-ի անդամ երկրների ցուցակում ավելացնել Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան, ինչպես նաև ամերիկյան զորքեր և ինքնաթիռներ տեղակայել Լեհաստանում և Բալթյան երկրներում:
Նման գործելաոճն Իրանի համար նորություն չէ: Երկիրն արդեն 35 տարի է` զգում է ԱՄՆ-ի ճնշումը:
Իրանում ամերիկացիների կողմից կազմակերպված հեղափոխության փորձերը տապալվեցին: ԱՄՆ-ի Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները միայն իրանցիների նյութական վիճակի վատացման հանգեցրին:
Իրանում հասկանում են, որ միջուկային ծրագրին վերաբերող հարցը դուրս է եկել իրավական քննարկումների շրջանակից, և ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները «հարցը լուծելով»` ցանկանում են տարածաշրջանում աշխարհաքաղաքական առավելություն ստանալ: Ամերիկացիները ձգտում են տիրող իսլամական վարչակարգը փոխարինել արևմտամետ վարչակարգով:
Եթե միջուկային ծրագրին վերաբերող հարցը լուծման փուլում է, ապա մյուս կնճռոտ խնդիրները` կապված պաղեստինյան և սիրիական հակամարտության, Աֆղանստանում տիրող խառնաշփոթի, Իրանի և Սաուդյան Արաբիայի առճակատման, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի հետ, չեն էլ քննարկվում:
Սպիտակ տունը, արգելելով Իրանին մասնակցել սիրիական հարցի կարգավորման համաժողովին, ցույց տվեց, որ ԱՄՆ-ն չի ցանկանում կարգավորել հարաբերություններն Իրանի հետ:
Ուշագրավ է, որ Իրանի ու «Վեցնյակի» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա) միջև բանակցային նախորդ փուլն անցկացվել է մայիսին և ավարտվել անարդյունք: Այն ժամանակ կողմերը միմյանց մեղադրեցին անիրատեսական պահանջներ առաջ քաշելու համար:
Նշենք, որ 2013-ի նոյեմբերին Ժնևում համընդհանուր համաձայնագիր էր կնքվել, որը երաշխավորում է իրանական միջուկային ծրագրում ռազմական բաղադրիչի բացակայությունը: Համապարփակ համաձայնագիրը պետք է մշակվի մինչև 2014-ի հուլիսի 20-ը:
Այդ ժամանակ «Վեցնյակը» և Իրանը պայմանավորվեցին, որ Թեհրանը ժամանակավորապես սահմանափակի միջուկային ծրագրի իրականացումը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից իր նկատմամբ կիրառվող պատժամիջոցների մասնակի դադարեցման դիմաց:
Ներկայումս Իրանի բնակչությունը լավատեսորեն է նայում իր երկրի հետագա ճակատագրին: Հույս կա, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի գլխավորությամբ կլինեն դրական փոփոխություններ և առաջխաղացումներ:
Իրանում լավ են հասկանում, որ շատ բան կախված է միջուկային ծրագրին վերաբերող բանակցությունների հաջող ավարտից: Իրանը շարունակում է մնալ անկախ պետություն, և Թեհրանը ստիպված չէ վերանայել իր տեսակետները հօգուտ Ամերիկայի:

 

Արմինե ԲԵԳԼԱՐՅԱՆ

Ֆրանսիական նախուտեստ

նախուտեստԲաղադրությունը
4 ձվի սպիտակուց
200 գ կոշտ պանիր
1 ճ.գդալ ալյուր
ձեթ` տապակելու համար
նեխուր, սամիթ կամ համեմ, տեղին կլինի նաև ուրցը
սև պղպեղ
աղ:
Պատրաստման եղանակը
Սպիտակուցը հարել, կամաց-կամաց ավելացնել քերած պանիրը: Ստացված զանգվածը համեմել աղ ու պղպեղով: Ապա մանր գնդեր ձևավորել, թաթախել ալյուրի մեջ ու տապակել ձեթով (շատ հարմար է այս դեպքում ֆրիտյուրը): Երբ այդ գնդերն էկլերի պես փքվեն, պետք է զգուշությամբ հանել ձեթից, շարել անձռոցիկի վրա, որ ձեթը քամվի, ու մատուցել տաքացրած ափսեով:Կանաչին մանրացնել ու ցանել գնդերի վրա:

Հանրային քննարկում Երևանի պատմամշակութային անշարժ հուշարձաններին առնչվող հիմնախնդիրների շուրջ

հանրային քննարկում-Աֆրիկյանների տուն

Այսօր տեղի ունեցավ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հանրային քննարկումը Երևանի պատմամշակութային անշարժ հուշարձաններին առնչվող հիմնախնդիրների շուրջ: Հանդիպմանը մասնակցում էին «Փրկենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնության անդամները, պատմական հուշարձանների պահպանմամբ զբաղվող ՀԿ-ների ներկայացուցինչներ:

«Թրանսփարենսի Ինթերնեշն» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Այվայզյան Սոնան հանդիպումը որակեց գուցե ինչ-որ չափով ուշացած, քանի որ վերջին շրջանում Աֆրիկյանների տան հետ են կապում իրավիճակը, սակայն խնդիրը միայն Աֆրիկյանների տանը չէ, որ վերաբերում է: Խնդիրներն, ըստ նրա, գուցե սաստկացել են դեռ 2000-ական թթ.-ններին, երբ պատմամշակութային հուշարձանների ցուցակը ճանաչվել է ուժը կորցրած, նոր ցուցակ չի կազմվել և դա հանգեցրել է տարիներ շարունակ բազմաթիվ հուշարձանների ոչնչացմանը:  Եվ ինչ՞ հիմքով է խախտվում միջազգային կոնվենցիան, որով արգելվում է հուշարձանների տեղափոխումը:

«Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպության ղեկավար Սեդրակ Բաղդասարյանը բերեց փաստեր՝ ապացուցող, որ խախտումն իրականացնում են իշխանությունները՝ հանձինս Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մշակույթի նախարարության : 2006թ.-ին ՀՀ դատախազության կողմից նրա փաստերով նամակ է ուղարկվել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ներկայացնելով պատմամշակութային հուշարձանների ցանկի բացակայության մեղավորներին. «Սա նշանակում է, որ 2000-2004թթ.-ին այս հուշարձաններն ծառայել են որպես օբյեկտներ: Իսկ սա հնարավորություն տվեց Հյուսիսային պողոտայի կառուցման ժամանակ ոչնչացնել այդ տարածքի հուշարձանները»,-նշեց Սեդրակ Բաղդասարյանը՝ ավելացնելով, որ 2004թ.-ին Կառավարության կողմից ընդունվեց պատմամշակութային հուշարձանների ցանկը, որին կից կար նաև հավելված 2. դրանում նշած էին տեղափոխման ենթակա  14 հուշարձաններ: Այդ 14 հուշարձաններից բացի, սակայն, քանդվել են նաև այլ հուշարձաններ:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի համակարգող Լենա Նազարյանը ներկայացրեց պատմամշակութային հուշարձանների հետ կապված ուշագրավ տվյալներ. մասնավորապես, ըստ դրանց՝ Երևանի կենտրոնում կա պատմամշակութային արժեք ներկայացնող մոտ 200 շենք, որից 80-ի վերաբերյալ կազմակերպությունը ուսումնասիրություններ է կատարել. 80 շենքերից 38-ը ներառված են Երևան քաղաքի պատմության ու մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում և ենթակա են պահպանման: 14-ը ենթակա են տեղափոխման, 29-ը ներառված չեն ցուցակում, թեև մասնագետների պնդմամբ՝ ունեն պատմամշակութային նշանակություն: Ապամոնտաժված 23 շենքերից վերականգնվել է 11-ը, սակայն կազմակերպության անդամների պնդմամբ՝ դրանց արտաքին տեսքը և ներքին կառուցվածքը խաթարված է:

Ապամոնտաժված և դեռ չվերականգնված շենքերի վերաբերյալ Քաղաքապետարանի  պարտավորագրերը չի հաջողվել սակայն ձեռք բերել. ըստ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կենտրոնի տվյալների՝ դրանք բացակայում են կամ թերի են, իսկ քանդված քարերը գտնելու ճիգերը մեծմասամբ անհաջող են եղել, քանի որ ապամոնտաժումն իրականացնող կառույցները հրաժարվել են ցույց տալ քարերը կամ պատճառաբանել, որ դրա համար Մշակույթի նախարարության գրավոր թույլտվությունն է անհրաժեշտ, որը հնարավոր չի եղել ձեռք բերել:

«Ծիրանի» ՀԿ նախագահ Նարեկ Աշուղաթոյանն էլ խոսեց խնդրի իրավական կողմի վերաբերյալ: Ըստ նրա՝ Աֆրիկյանների դեպքը ցույց տվեց, որ օրենքը կիրառող մարմինները կամ չեն պատկերացնում իրենց իրավական պարտավորությունները կամ այն բովանդակ ճիգը չեն գործադրում, որպեսզի փրկեն հուշարձաններ. «Որոշ մասնագետների կողմից արտաբերվող «օտար միջավայր» հասկացությունը չեմ կարողանում հասկանալ. նույն տրամաբանությամբ, հնարավոր է, Օպերայի շենքը շրջապատող սրճարանները ևս  օտար միջավայր ստեղծող հանդիսանան, նշանակում է պիտի քանդե՞ն Օպերան»,-նշեց  Նարեկ Աշուղաթոյանը:

Նարեկ Աշուղաթոյանը բերեց այն իրավական հիմքը, որով Աֆրիկյանների շենքի ապամոնտաժումը համարվում է անօրինական. մասնավորապես՝ 2009թ.-ին ԱԺ-ում վավերացվել է Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պահանության մասին կոնվենցին, որի 5-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր կողմ պարտավորվում է արգելել պահպանվող յուրաքանչյուր հուշարձանի ամբողջական կամ մասնակի տեղափոխումը՝ բացի այն դեպքերից, երբ այդ հուշարձանների նյութական պահպանությունը հրամայաբար պահանջում է այն տեղափոխել:Օրենսդրության շրջանակներում միջազգային կոնվենցիան ներպետական ավելի բարձր ուժ ունեցող ակտ է, որ հստակ արգելում է հուշարձանների տեղափոխումը:  Այս կոնվենցիան Օրենսդրության անբաժանելի մասն է, իսկ բացառությունները տվյալ շանքերին չեն առնչվում:

«Հին Երևան»  նախագծի ճարտարապետ Լևոն Վարդանյանը նշեց, որ 1975 թվականից մինչ այսօր ընթանում է այս գործընթացը և դեռ Խորհրդային տարիներից է սկսվել: Ըստ նրա՝ սա ոչ սիրողական մակարդակի, այլ լուրջ մասնագիտական-ճարտարապետական քննարկման խնդիր է, իսկ Աֆրիկյանների տունը գտնվում է կառուցապատման կարմիր գծից 4 մետր երթևեկելի մասում: «Տերյան 11-ը միակ հուշարձան-շենքն է, որի ապամոնտաժման գործից սկսած բոլոր փաստաթղթերը լիովին տեղում են»,-ասաց  Լևոն Վարդանյանը :

Իսկ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը Լևոն Վարդանյանին խորհուրդ տվեց  ներկաներին չմեղադրել պատվեր կատարելու մեջ: «Իմ թշնամիներն են բոլոր նրանք, ովքեր հուշարձան են ոչնչացնում, ով էլ լինի, երբ էլ լինի: Ճոռոմ բաներ չեմ ասում. հուշարձան ոչնչացնողը պետության թշնամին է: Ճարտարագետ-մասնագետները թող կանգնեին Փակ Շուկայի քանդման օրերին ակտիվիստների կողքին, իսկ գիտե՞ք քանի ճարտարագետ է հերթ կանգնել  Շուկայի նոր դիզայնը անելու համար»,-նշեց Մանուկյանը: Այս չարիքի աղբյուրը, ըստ Արամ Մանուկյանի, դեռ 2001թ.-ից է գալիս, երբ ավելի բաց հարթակ հանդիսացող ԱԺ-ից հուշարձանների ցուցակը հաստատելու իրավասությունը փոխանցվեց Կառավարությունը:

«Երբ էլ լինի Ռոբերտ Քոչարյանին դատի եմ տալու թեկուզ միայն նրա համար, որ հայկական շարժական հուշարձանների մեկ բեռնատար Թուրքիայով տեղափոխեց Գերմանիա. 11-րդ դարի ավետարաններ կային, ձեռագրեր և այլն»,-նշեց Արամ Մանուկյանը:

Արամ Մանուկյանը նշեց նաև, որ բացերը փակելու եղանակ կարող է լինել հուշարձանների ցուցակը հաստատելու իրավասությունը ԱԺ-ին վերադարձնելը:  Արամ Մանուկյանը խոստացավ լինել նախաձեռնողների կողքին, իրավիճակը փրկող յուրաքանչյուր նախագիծ քննության առնել հանձնաժողովում՝ կատակով ավելացնելով. «Այս առումով ես ձեր պատվերը կկատարեմ»:

Բրազիլիայում փլուզվել է Ֆուտբոլի աշխարհի առաջնության նախագծի շրջանակներում կառուցված ուղեկամուրջը

bus1Բրազիլիայում Ֆուտբոլի աշխարհի առաջնության ենթակառուցվածքների նախագծի մաս կազմող ուղեկամուրջը փլուզվել է ներքևում գտնվող մեքենաների վրա:

Աշխարհի առաջնությունը հյուրընկալող Բելո Հորիզոնտիի ուղեկամուրջը փլուզվել է հինգշաբթի կեսօրին: Տեղական լրատվամիջոցների տեղեկություններով զոհվել է առնվազն մեկ մարդ, իսկ 10-ը վնասվածքներ են ստացել:

Հեռուստասեսությամբ հրապարակված լուսանկարներում փլատակների տակ երևում են դպրոցական ավտոբուս և այլ մեքենաներ:

Դեռևս պարզ չէ, թե այդ մեքենաների մեջ մարդիկ եղել են, թե ոչ:

 

Անկախ