Իսրայելն օդային հարձակում է սկսել Գազայի հատվածի վրա. 20 զոհ, 98 վիրավոր

gazzeԳազայի հատվածում իսրայելական բանակի իրականացրած օդային հարձակման հետևանքով 10 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդել է պաղեստինյան կառավարություն առողջապահության նախարարության մամլո խոսնակը: Վերջինիս խոսքերով` ավիահարվածից 3 մարդ մահացել է` գտնվելով միևնույն մեքենայում: Հան-Յունուս քաղաքում հարձակման ժամանակ բռնկվել է բնակելի շենքերից մեկը, որի պատճառով 7 մարդ զոհվել է, 25 հոգի` վիրավորվել: Նրանցից ոմանց վիճակը ծանր է գնահատվում:

Այսպիսով, Իսրայելի երկօրյա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասավ 20-ի, վիրավորներինը` 98-ի: Զոհվածների թվում է նաև պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման ռազմական թևի հրամանատարներից Մուհամեդ Շաբանը:

Միևնույն ժամանակ, իսրայելական բանակը հայտնել է Գազայում 40 նշանակետերի վրա հարված իրականացնելու մասին, որոնց թվում է նաև Ռաֆահ քաղաքում գտնվող պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման ակտիվիստներից մեկի տունը:

 

Անկախ

Նախագահն Արգենտինայում այցելել է հայ ազգային կուսակցությունների տեղական կազմակերպություններ

7283_bԱրգենտինա պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 8-ին այցելել է նաև հայ ազգային կուսակցությունների տեղական կազմակերպություններ՝ ՀՅԴ, ՀԲԸՄ, ՌԱԿ, ծանոթացել այդ կազմակերպությունների կողմից մշակութային, բարեգործական և մարզական միությունների գործունեությանը, ինչպես նաև տեղի հայկական պարբերականների աշխատանքներին:

7285_bԱրմենիա Մշակութային Ընկերակցութեան Եդուարդ Սէֆէրեանի անուան կենտրոնում հյուրընկալության ընթացքում Նախագահը շնորհակալություն է հայտնել կենտրոնի գործունեության և Հայաստանի պատվիրակությանը ջերմ ընդունելության համար: Ընդունելության ժամանակ կենտրոնի ներկայացուցիչները Հանրապետության Նախագահին հանձնել են «Մենք անկեղծ զինուոր ենք» գրությամբ նվեր, ինչի կապակցությամբ իր շնորհակալական խոսքում Սերժ Սարգսյանը նշել է. «Այս խոսքերն անչափ պարտավորեցնող են, որովհետև մեզնից յուրաքանչյուրը զինվոր է. զինվոր է իր պարտականությունների շրջանակներում, զինվոր է իր պատասխանատվության շրջանակներում, զինվոր է իր գաղափարի համար, և ես չափազանց ուրախ եմ, որ մեր ազգային կառույցները, մեր ազգային կուսակցությունները մեզ հպարտություն են ներշնչում, և մենք նաև դրանով տարբերվում ենք ուրիշներից: Ես շատ լավ հասկանում եմ, որ մեր հակառակորդները ոչ միայն աշխարհի այս մասում, այլ նաև տարբեր մասերում փորձում են աշխուժանալ, փորձում են իրենց շահն առաջ տանել, և մենք իրավունք չունենք դրանում նրանց մեղադրել, որովհետև իրենք էլ իրենց շահն են առաջ տանում: Մեր խնդիրն է, որպեսզի մենք մեր ջանքերը նորոգենք, մեր խնդիրն է, որպեսզի եկող սերնդի մեջ այս կրակը վառ պահենք մի կողմից` ամրապնդելով Հայաստանում պետականությունը, մյուս կողմից ամրապնդելով Սփյուռքն ու մեր կառույցները: Մենք իրարով ենք ուժեղ: Մենք միասին շատ բան կարող ենք անել: Ես շատ լավ հասկանում եմ կոնկրետ Հարավային Ամերիկայում` Արգենտինայում, Ուրուգվայում և այլ տեղերում նրանց ջանքերի նպատակը: Եվ նրանք իրենց ջանքերն էլ են ներդնում այնտեղ, որտեղ մենք ուժեղ ենք, բայց եթե մենք պետք է այս պայքարում զիջենք, ուրեմն, տևական ժամանակ հետո, այս շենքում ուրիշները պետք է լինեն: Ես վստահ եմ, որ այդպես երբեք չի լինելու: Ես վստահ եմ, որ, ընդհակառակը, գնալով մեր շենքերի թիվն էլ է ավելանալու, մեր համակիրների շարքերը մնալու են հոծ: Եվ իհարկե, նաև շնորհիվ այս գաղափարի` մենք բոլորս զինվոր ենք, այո, զինվոր ենք, և զինվոր էլ մնալու ենք: Այսպես կարելի է միայն Հայաստանը ուժեղացնել: Շատ-շատ շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար: Շատ շնորհակալ եմ: Մենք միասին շատ բան կարող ենք անել»:

7295_bՀԲԸՄ-ում ևս Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և Միության պատվավոր հյուրերի գրքում թողած գրության մեջ ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները շատ բարձր են գնահատում այն ազգանվեր գործունեությունը, որ Միությունն իրականացնում է Սփյուռքում՝ հատկապես այն համայնքներում, որոնք աշխարհագրորեն հեռու են Մայր Հայաստանից: «Այն, ինչ ես տեսա այստեղ, տպավորիչ է և հուսադրող: Մաղթում եմ Բուենոս Այրեսի ՀԲԸՄ կենտրոնին նույն եռանդով և նվիրվածությամբ շարունակել իր ազգանվեր առաքելությունը՝ հանուն մեր ժողովրդի հարատևման և վերելքի»:

7280_b«Սարտարապատ» թերթի խմբագրությունում Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ անչափ հպարտ է, որ պատմական բնօրրանից հազարավոր կիլոմետրերի հեռավորության վրա մեր հայրենակիցները հիմնել են այսպիսի տպավորիչ ազգային հաստատություն, որը պատվով կատարում է հայ ոգին վառ պահելու դժվարին առաքելությունը: Հանրապետության Նախագահը մաղթել է բոլորին անսպառ եռանդ և ուժ, որպեսզի շարունակեn նույն նվիրվածությամբ աշխատել հանուն մեր ժողովրդի հարատևման և վերելքի: Այս ամենը Նախագահը գրառել է նաև խմբագրության պատվավոր հյուրերի գրքում:

Հանրապետության Նախագահն այսօր Բուենոս Այրեսում մասնակցել է նաև Հայ Էմիգրանտների (Արմենիա) հրապարակի պաշտոնական բացման արարողությանը, որից հետո հանդիպում է ունեցել արգենտինահայ համայնքի կազմակերպությունների ներկայացուցիչների և բարերարների հետ: Հանդիպումը Նախագահի առաջարկով անցել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ժամանակ Սերժ Սարգսյանը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են հայապահպանության խնդիրներին, Հայաստան-Սփյուռք կապերին, տարածաշրջանի մարտահրավերներին, Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը, տնտեսության առաջնահերթություններին, զարգացման հնարավորություններին և մի շարք այլ թեմաների:

Ավարտելով պաշտոնական այցը Արգենտինայի Հանրապետություն՝ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր պետական այցով կմեկնի Ուրուգվայի Արևելյան Հանրապետություն:

 

Անկախ

Յոահիմ Լյով. «4:0 հաշվի ժամանակ մրցակիցը խուճապահար էր»

յոլ212527Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափկչում Բրազիլիայի հավաքականի նկատմամբ 7:1 հաշվով տարած հաղթնակից հետո Գերմնաիայի թիմի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովն ասել է. «Ոչ ոք չէր սպասում, որ հաշիվն այդքան խոշոր կլինի: Ինձ համար նույնպես անակնկալ էր: Մեր բախտը որոշ առումով բերեց: Հաջողվեց արագ գոլ խփել: 4:0 հաշվի ժամանակ մրցակիցը խուճապահար էր: Բրազիլիայի հավաքականի խաղը քանդվեց, և արդեն ընդմիջմանը պարզ էր, որ հաղթելու ենք: Պետք է համեստ լինել և հասկանալ, որ առջևում ամենակարևոր խաղն է»:

Գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը` շախմատի Փարիզի առաջնությունում

տղTigran-Gharamian-620x300Ֆրանսիայի մայրաքաղաքում պայքարն են սկսել շախմատի Փարիզի առաջնության մասնակիցները: Կարողություններն է փորձում նաև 30-ամյա գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը:

Նա երեք հնարավորից վաստակել է 2 միավոր և 6-13-րդ տեղերը բաժանողների խմբում է: Առաջատարը` սերբ գրոսմայստեր Իվան Իվանիշևիչն է, որն ունի 3 միավոր:

Փարիզի չեմպիոնի անունը հայտնի կդառնա հուսիլի 13-ին:

Արմեն Պետրոսյանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակ

chess3Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում մեկնարկած շախմատի միջազգային մրցաշարի մասնակիցների թվում է հայ երեք խաղացող` Ուկրաինան ներկայացնող, այդ երկրի 2009 թ կանանց չեմպիոնուհի, գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան, ինչպես նաև ՖԻԴԵ-ի վարպետներ, Ֆրանսիայի ներկայացուցիչ, 46-ամյա Արմեն Պետրոսյանն ու Ռուսասատանի պատվիրակ, 30-ամյա Ռոման Հովհաննիսյանը:

Պետրոսյանը 3 հաղթանակ է տարել  միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հովհաննիսյանը վաստակած 2,5 միավորով 2-10-րդ տեղերը բաժանողների խմբում,  2 միավորով Դոլուխանովան 18-րդ հորիզոնականում է:

Շվեյցարական մրցակարգով կխաղացվի 9 տուր, հաղթողը հայտնի կդառնա հուլիսի 13-ին:

Երևանի «Փյունիկը» ուղևորվեց Աստանա

փյունիկ32878Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր Երևանի «Փյունիկը», որի կազմում 18 ֆուտբոլիստ է, ուղևորվեց Ղազախստան՝ Երևան-Մոսկվա-Աստանա  չվերթով:

Հուլիսի 10-ին կայանալիք Եվրոլիգայի որակավորման 1-ին փուլի  «Աստանայի» հետ պատասխան խաղը բաց կթողնի հարձակվող Սարգիս Բալոյանը: Նա մարզման ժամանակ  վնասվածք  է ստացել և թիմի հետ չէ:

Հուլիսի 9-ին, «Փյունիկը»  Աստանայում մարզում կանցկացնի:

«Փյունիկը» մրցավայր  է ուղևորվել այսպիսի կազմով ՝  Արթուր Հարությունյան, Ալբերտ Օհանյան, Տարոն Ոսկանյան, Վասպուրակ Մինասյան, Գրիգոր Հովհաննիսյան, Արթուր Յուսպաշյան, Գոռ Մալաքյան, Վարազդատ Հարոյան, Գագիկ Պողոսյան, Աղվան Պապիկյան, Ռազմիկ Հակոբյան, Կարեն Եսայան, Նարեկ Ասլանյան, Դավիթ Մարկոսյան, Ռոբերտ Հակոբյան, Կամո Հովհաննիսյան, Հովհաննես Պողոսյան, Ղուկաս Պողոսյան:

Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը Եվրոպայի առաջնության առաջատարների խմբում է

լմ134616763119Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ընթացող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության երրորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակներ տարան Լիլիթ Մկրտչյանը և Շուշաննա Սարգսյանը:

Էլինա Դանիելյանը և Մարիա Կուրսովան խաղաղ դաշն կնքեցին մրցակցուհիների հետ: Լիլիթ Գալոյանը պարտվեց:

Լիլիթ Մկրտչյանը վաստակած 3 միավորով ուկրաինուհի Նատալյա Ժուկովայի և վրացուհի Նանա Ձագնիձեի հետ բաժանում է առաջին տեղը: Էլինա Դանիելյանն ունի 2,5 միավոր, Գալոյանն ու Կուսովան հավաքել են 1,5-ական, իսկ Սարգսյանը՝ 1 միավոր: Դանիելյանը 8-րդն է, Գալոյանը և Կուրսովան 52-րդ և 64-րդ տեղերում են, Սարգսյանը 79-րդն է: Խաղում է 116 շախմատիստուհի:

 

Տեխնիկական արդյունքներ

3-րդ տուր 

 

Սչեպկովսկայա – Էլինա Դանիելյան՝ 0,5:0,5
Գիրիա – Լիլիթ Մկրտչյան՝ 0:1
Արաբիձե – Լիլիթ Գալոյան՝ 1:0
Մարիա Կուրսովա – Ցոլակիդու՝ 0,5:0,5
Շուշաննա Սարգսյան – Շիվաչևա՝ 1:0

Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականը պարտվեց, այն էլ` արտասովոր հաշվով

852147Բրազիլիայում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Բրազիլիայի հավաքականը Գերմանիայի թիմին պարտվեց, այն էլ` արտասովոր 1:7 հաշվով:

Բելու Օրիզոնտիում կայացած հանդիպման առաջին կեսից հետո արդեն ամեն բան վճռված էր` տանտերերը զիջում էին 0:5 հաշվով:

Ուշագրավ է, որ խաղի 23-րդ րոպեին երկրորդ գնդակը Բրազիլիայի հավաքականի դարպասը խփեց Հռոմի «Լացիոյի» 36-ամյա հարձակվող Միրոսլավ Կլոզեն: Նա աշխարհի առաջնություններում 16 գոլի հեղինակ է և դարձավ լավագույն ռմբարկուն:

Իսկ Բրազիլիայի հավաքականն աշխարհի առաջնություններում ամենախոշոր հաշվով պարտությունը կրեց: Նախորդ տխրահռչակ արդյունքը գրանցել էր 1998-ի եզրափակիչում, երբ նրանք 0:3 հաշվով պարտվել էին ֆրանսիացիներին:

Այսպիսով, աշխարհի եռակի չեմպիոն Գերմանիայի հավաքականը 8-րդ անգամ նվաճեց աշխարհի առաջնության եզրափակիչի ուղեգիր:

Հուլիսի 9-ին կիսաեզրափակչում կմրցեն Հոլանդիայի և Արգենտինայի հավաքականները: Հաղթողը կխաղա Գերմանիայի, պարտվողը`Բրազիլիայի հավաքականի հետ:

 

Տեխնիկական արդյունքներ

կիսաեզրափակիչ

 

Բրազիլիա – Գերմանիա՝ 1:7

Օսկար, 90+1 – Թոմաս Մյուլեր, 11, Միրոսլավ Կլոզե, 23, Տոնի Կրոս, 24, 26, Սամի Խեդիրա, 29, Անդրե Շյուրլե, 69, 80

 

Հավաքականները հանդես եկան հետևյալ կազմերով.

Բրազիլիա. Ժուլիո Սեզար, Մայկոն, Դանթե, Դավիդ Լուիս, Մարսելո, Լուիս Գուստավո, Ֆերնանդինյո (Պաուլինյո, 46), Օսկար, Բեռնարդ, Հալկ (Ռամիրես, 46), Ֆրեդ (Վիլիան, 71):

Գերմանիա. Մանուել Նոյեր, Ֆիլիպ Լամ, Ժերոմ Բոատենգ, Մաթս Հումելս (Պեր Մերտեզարկեր, 46), Բենեդիկտ Հյովեդես, Սամի Խեդիրա (Յուլիան Դրեքսլեր, 76), Բաստիան Շվայնշտագեր, Տոնի Կրոս, Մեսուտ Օզիլ, Թոմաս Մյուլեր, Միրոսլավ Կլոզե (Անդրե Շյուրլե, 58):

«Լայքատենչ» հասարակության տխուր առօրյան

nkar 1Յուրաքանչյուր մարդ, ինչպես և ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ, տեղեկություններ ստանալու իրավունք ունի: Սակայն երբեմն լսարանին հրամցված ցածրորակ ու անհեթեթ տեղեկատվությունը վնասում է ընթերցողի ինքնագնահատականը:

Լրատվություն ստանալու աղբյուրներն այսօր բազմազան են: Եթե մեկ տասնամյակ առաջ չկար ձևավորված էկոտրոնային հասարակություն, և ինտերնետի հասանելիության ու մատչելիության խնդիր կար, քաղաքացիները տեղեկություններ ստանալու սահմանափակ միջոցներից էին օգտվում, սակայն ստացած լրատվությունն էլ «մաքրված էր» և գուցե հեռու ստահոդ, աղտոտված, անպարկեշտ ու էժանագին բամբասանքներից, ինչով այսօր դժբախտաբար ողողված է հայաստանյան լրատվական դաշտը:
Վաղուց ռադիոյին, հեռուստատեսությանը և տպագիր մամուլին փոխարինելու է եկել ինտերնետը: Սնկի պես աճող լրատվական կայքերը մեկը մյուսի հետևից ստեղծվում են և հեղեղում սոցցանցերը` «լայքատենչ» մոլուցքը գովազդի աղբյուր ծառայեցնելով: Նրանցից գուցե քչերն են, որ ասպարեզ են եկել օգտակար, անկողմնակալ տեղեկատվություն տարածելու առաքելությամբ: Նորաստեղծ բազմապիսի լրատվական կայքեր, «copy paste»-ի մակարդակից վեր չբարձրանալով, բայց պատշաճության սամաններն անցնելով կամ ուրիշի վրա ցեխ շպրտելով` բթացնում են սոցցանցերի օգտատերերի միտքը, աղճատում ճաշակն ու նույնիսկ այլասերություն տարածում:
Ցավն այն է, որ սոցցանցերում գրանցված օգտատերերը տարիքային սահմանափակում չունեն. հանկարծ մի սենսացիոն վերնագիր, և դու արդեն նրանց ցածրորակ լրատվության մշտական ընթերցողն ես: Չկա որևէ մեխանիզմ, որ զերծ պահի սովորական քաղաքացուն ճիշտ տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտումից: «Լայքեր» հավաքող կայքերը հիմնականում տարածում են լուրեր, որոնց վերնագրերն ահաբեկող են ու սահմռկեցուցիչ, անընդհատ կարդում ես` այսինչի ամուսինը ծեծել է կնոջը, կամ այնինչը բռանբարել է սեփական դստերը, մեկ ուրիշը խեղդամահ է արել կնոջը կամ հարազատ երեխաներին, կամ երբեմն տեսնում ես վերնագրեր, որոնցում քարոզվում է վաղ տարիքում սեռական կյանք սկսելու երևույթը: Նման կայքերը նաև զբաղված են քիչ թե շատ մեզ ծանոթ հայտնիների անձնական կյանքը փորփրելով և էրոտիկ նկարների շարքեր հրապարակելով:
Ի՞նչ են տալիս այդ սահմռկեցուցիչ կամ ուռճացված դրվագներով հոդվածաշարերը, որոնցում անընդհատ ներկայացվում է դավաճանություն, ատելություն, վրեժխնդրություն: Առանց այդ էլ հեռուստատեսությունը տեղեկացնում է որոշ իրադարձությունների մասին: Երբեմն կարդում ես հոդվածներ, որոնց հեղինակները, չգիտես որտեղից, ինչ-որ բան լսած, փաստերը չճշտելով, հապշտապ տարածում են լուրը` ձգտելով առաջին տարածողը լինել: Սակայն քիչ հետո տեղեկանում ես, որ քիչ առաջ կարդացած լուրը հեռու էր ճշմարտությունից:
Վերջերս` վերնիսաժի հայտնի դեպքերի ժամանակ, երբ մի քանի օր սոցցանցերում վերլուծվում էր կատարվածը, մի լրատվական կայք տեղեկացրեց, որ ամենատարեց տուժածներից մեկը հենց վիրահատարանում մահացել է, հետո պարզվեց, որ գույժն անտեղի էր: Թե ում ջրաղացին են ջուր լցնում այդ լրատվական կայքերը, հարցի մի կողմն է. գուցե բիզնես է, որի մեջ չարժի էլ խորանալ:
Անհեթեթ վերնագրերով հոդվածներ են տարածվում, որոնց բովանդակությունը որևէ կապ չունի վերնագրի հետ, ու հարց է ծագում, թե հեղինակն առհասարակ ինչ է կամեցել լսարանին հաղորդել: Օրինակ` «Ծառուկյանը ավտովթարի է ենթարկվել»: Հետո կարդում ես ու հասկանում, որ հեղինակը միտումնավոր վերնագրում չի նշել նաև նույն քաղաքացու անունը: Կարծես ռինգում լինենք, յուրաքանչյուրը փորձում է ընթերցանության քանակի առումով առաջինը լինել և բազում «լայքեր» հավաքել մի հիմար ու անտեղի տեղեկություն տարածելու միջոցով:
Սթափվենք: Առանց այդ էլ այս հոգսաշատ ժողովուրդը բազմաթիվ անարդար երևույթների է բախվում, ընկճվում: Արժի՞ նրան ուրիշների անբարո կյանքին ու դժբախտություններին ականատես դարձնել: Զգոն լինենք, ընտրենք մեզ համար լավն ու օգտակարը և թույլ չտանք բազմանալ նման ուղենիշ չունեցող ու աննպատակ կայքերին:
Լ.Ն

Չինաստանում ցեխաջրերի հոսքի հետևանքով 17 մարդ է անհետ կորել

o_925349Չինաստանի Յունան նահանգի Ֆուգուն գավառում հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը  հեղեղ է եղել: Անհետ կորել է 17 մարդ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Մեկն էլ թեթև վնասվածքներ է ստացել:

Հիմա տեղում փրկարարական աշխատանքներ են  տարվում:

Անկախ

ԱՄՆ-ում մտադիր են լայնացնել կինոթատրոնների նստարանները

31168-390x290Ամերիկյան կինոթատրոնների AMC Theatres ցանցը 600 մլն դոլար է ծախսելու, որ լայնացնի դահլիճների նստարանները: Դրա հետևանքով տեղերը կպակասեն 50-70%-ով,  հաղորդում է  Lenta.ru-ն:

Հիմա նստարանների լայնությունը 111 մ է: Իսկ լայնացնելուց հետո, յուրաքանչյուր նստարանի լայնությունը պետք է լինի 150 սմ:

Կինոթատրաններում, որտեղ արդեն նստարանները վերասարքավորվել են` հաճախելիությունն 80%-ով ավելացել է: Դա կապում են  որոշ դահլիճներում լիարժեք ճաշելու հնարավորության հետ:

Նորարարության հետ տոմսերը կթանկանան 1-2 դոլարով: Նախատեսվում բարեկարգման աշխատանքներն ավարտել 5 տարուց:

Անկախ

Ֆուտբոլի ֆանատները Սան-Պաուլույում խանութներ են թալանում ու ավտոբուսներ հրկիզում

o_492342Բրազիլացի ֆուտբոլասերները, հիասթափված սեփական թիմի ԱԱ-ի կիսաեզրափակչում կրած պարտությունից, անկարգություններ են սարքել: Սան-Պաուլույում, անմիջապես խայտառակ խաղից հետո մի քանի ավտոբուս է հրկիզվել, հաղորդում է РИА Новости: Թալանվել ու ավերվել է էլեկտրատեխնիկայի խանութը:

Բրազիլիայի մյուս քաղաքներում նույնպես զանգվածային անկարգություններ են բռնկվել: Ռիո-դե-Ժանեյրոյում խուճապահար ամբոխը սկսել է փախչել, երբ գերմանացիների 5-րդ գոլից հետո, Կոպակաբանա լողափին խաղի հեռարձակումը դիտող երկրպագուները աճապարել են քաղաք:

Սոցցանցերում լուսանկարներ են հայտնվում դրոշը այրելու տեսարաններով:

Բրազիլիայի հավաքականն ԱԱ-2014-ի կիսաեզրափակչում Գերմանիայի հավաքականի հետ խաղը պարտվել է 7:1 հաշվով:

Անկախ